Ավելացվել է 969 բայտ,
19:58, 31 Հունվարի 2016 {{Վերնագիր
|վերնագիր = Ամպեր
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ =
|աղբյուր =
}}
Չկա ոչ մի բան, ինչը ամպ չէ:
Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս նոր բան կգտնես:
Հայելում նայող արտացոլանքդ
արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող
լաբիրինթոս է: Մենք նրանք ենք,
որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող
բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: