Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 477 բայտ, 13:53, 5 Փետրվարի 2016
=== Երգ առաջին ===
<poemstyle="margin:0ex 5ex">
Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց
Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ
Եվ ինձ գտա մի անտառում մթամած։
{{տող|4 }}Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան
Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.
Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական։
{{տող|7 }}Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես.
Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝
Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես։
{{տող|10 }}Չգիտեմ, թե ինչպես մտա ես այնտեղ,
Այնքան էի քնաթաթախ այն պահին,
Երբ բաց թողի ճամփան ուղիղ ու անշեղ։
{{տող|13 }}Բայց երբ հասա ստորոտը մի լեռան,
Ուր փակվում էր այն հովիտը չարաշուք,
Որ իմ սիրտը ահաբեկել էր այնքան,
{{տող|16 }}Վեր նայեցի և տեսա, որ գագաթն իր
Շողերով էր արդեն պատած արևի,
Որ լուսեղեն ուղեցույց է անպատիր։
{{տող|19 }}Այնժամ մի քիչ մեղմեց սոսկումն իմ խորին,
Որ իմ սրտի խոոոչում էր լճացել
Իմ անցկացրած անդոհալի գիշերին։
{{տող|22 }}Եվ ինչպես նա, ով հևհևուն ու թասուն,
Ծովից դեպի ծովեզերքը նետվելով,
Նայում է ետ՝ ալիքներին փոթորկուն,
{{տող|25 }}Այսպես հոգիս, որը տալիս էր դեռ խույս,
Դարձավ ետև՝ նայելու այն անտառին,
Ուրկից ոչ ոք դուրս չի եկել անկորույս։
{{տող|28 }}Երբ քիչ հանգիստ տվի մարմնիս հոգնաբեկ,
Ճամփա ընկա դեպի բարձունքն ամայի,
Հենվելով միշտ իմ պինդ ոտի վրա մեկ։
{{տող|31 }}Եվ ահա ճիշտ իմ վերելքի սկզբին,
Թեթևաշարժ ու ժիրաժիր մի հովազ,
Որ պատված էր պիսակներով երփներփին,
{{տող|34 }}Դեմըս ելավ ու չթողեց բարձրանալ,
Այլ մանավանդ ճամփաս այնպես խափանեց,
Որ քանիցըս ես ուզեցի ետ դառնալ։
{{տող|37 }}Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,
Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,
Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան
{{տող|40 }}Շարժում տվեց մարմիններին գեղատես։
Գտնելով պահն ու եղանակն հուսալի,
Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես
{{տող|43 }}Այն գազանից պատած մորթով գույնզգույն.
Բայց ես նորից համակվեցի սոսկումով,
Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն։
{{տող|46 }}Սա կարծես թե իմ վրա էր հարձակվում,
Ահիպարան ու մոլեգին կեցվածքով,
Որից օդն իսկ սարսափահար էր թվում։
{{տող|49 }}Նույն պահին ես տեսա մի գայլ էգ ու չոր,
Որ սովահար ու անհագ էր երևում
Եվ շատերի կյանքն էր դարձրել տանջավոր։
{{տող|52 }Սա ինձ այնքան պատճառ դարձավ խոովքի
Քստմնելի ու ահռելի իր տեսքով,
Որ ես արդեն կորցրի հույսըս վերելքի։
{{տող|55 }}Եվ ինչպես նա, ով դիզում է անընդհատ,
Բայց երբ հանկարծ իր ձեռք բերածն է կորցնում,
Տխրում է և իրեն զգում հույժ վհատ,
{{տող|58 }}Այսպես վհատ ինձ զգացի, հիրավի,
Երբ գայլը ինձ ետ էր քշում դեպ այնտեղ,
Ուր շողերը չեն թափանցում արևի։
{{տող|61 }}Մինչ ես դեպի հովիտն էի թավալվում,
Իմ աչքերին ներկայացավ մի հոգի,
Որը վաղուց ի վեր լռած էր թվում։
{{տող|64 }}Տեսնելով այդ ամայության մեջ նրան,
Ես գոչեցի. «Ողորմիր ու փրկիր ինձ,
Իրական մարդ դու լինես, թե ուրվական»։
{{տող|67 }}Պատասխանեց. «Մարդ չեմ արդ, մարդ եղել եմ.
Ես սերել եմ ծնողներից լոմբարդցի
Եվ ծնվել եմ Մանտովայամ աննսեմ.
{{տող|70 }}Ծնվել եմ ուշ, օրոքն Հուլիոս Կեսարի,
Ապրել Հռոմում Օգոստոսի շուքի տակ,
Երբ դեռ կային սուտ աստվածներն ազգերի։
{{տող|73 }}Եղա պոետ և երգեցի փառքն անանց
Անքիսորդու, որ հեոացավ Տրոյայից,
Երբ հրկիզվեց Իլիոնը սիգապանծ։
{{տող|76 }}Բայց դու ինչո՞ւ վայրն ես գնում տանջանքի,
Ինչո՞ւ համար չես ելնում լեռն հեշտավետ,
Որ սկիզբն է, պատճաոն ամեն բերկրանքի»։
{{տող|79 }}Ես պատասխան տվի դեմքով պատկառուն.
«Դո՞ւ ես Վիրգիլն և այն աղբյուրը, ուրկից
Պերճ խոսքերի գետ է հորդել լայնահուն։
{{տող|82 }}Օ՜, դու բոլոր պոետների փառք ու լույս,
Արժեն սերն ու տքնությունը հարատև,
Որով հատորդ վերծանեցի խորասույզ։
{{տող|85 }}Դու ես վարպետս ու հեղինակս իմ երեց.
Դու ես լոկ նա, որից էլ ես ստացա
Գողտրիկ ոճը, որը պատիվ ինձ բերեց։
{{տող|88 }}Տես գազանը, որ ճամփաս է խափանում,
Օգնիր ինձ, ո՛վ հռչակավոր իմաստուն,
Նա իմ բոլոր մարմինը դող է հանում»։
{{տող|91 }}Պատասխանեց ի տես իմ մեծ երկյուղի.
«Եթե կուզես պրծնել հովտից այս մռայլ,
Պետք է ընտրես բոլորովին այլ ուղի.
{{տող|94 }}Քեզ չարչարող այդ գայլ-գազանը դժնյա
Ոչ ոքի չի թողնում անցնել իր ճամփով
Եվ տեսածին սպանում է անխնա։
{{տող|97 }}Նա բնությամբ այնքան չար է, գարշելի,
Որ խժռելով չի հագենում երբևէ
Եվ լափելուց հետո քաղցում ավելի։
{{տող|100 }}Մարդիկ շատ կան, որոնց է նա կպչում հար,
Եվ ավելի կշատանան, մինչև որ
Քերծեն գա ու նրան մեռցնի չարաչար։
{{տող|103 }}Սա ոչ հողով, ոչ մետաղով կսնվի,
Այլ պատիվով, իմաստությամբ ու սիրով.
Նա Ֆելտրի և Ֆելտրի միջև կծնվի։
{{տող|106 }}Նա կփրկի ստորանկյալ Իտալիան,
Որի համար զոհ գնացին կարեվեր
Տուռնոն, Նիսոն, Էվրիալն ու Կամիլլան։
{{տող|109 }}Նա կվանի գայլին ամեն քաղաքից,
Մինչև նորից Դժոխքի խորքը խրի,
Ուրկից դուրս էր եկել մղված մախանքից։
{{տող|112 }}Արդ ի խնդիր քո փրկությանն ապահով՝
Հետևիր ինձ, քեզ կլինեմ աոաջնորդ
Ու կանցկացնեմ հավերժական կայանով։
{{տող|115 }} Անդ կլսես անհույս ճիչեր ցավագին
Եվ կտեսնես հին հոգիներ տանջահար,
Որոնք երկրորդ մահ են տենչում անձկագին.
{{տող|118 }} Ապա նրանց, որ տանջվում են հաճույքով
Կրակի մեջ, զի հույս ունեն, որ մի օր
Կհամբառնան երանելի հոգվոց քով։
{{տող|121 }} Իսկ սրանց մոտ եթե ելնել փափագես,
Կա ինձանից արժանավոր մի հոգի,
Որին պիտի հեռանալիս հանձնեմ քեզ.
{{տող|124 }} Քանզի կայսրը, որ գերիշխանն է երկնի,
Չի՛ կամենա իմ մուտքը իր քաղաքում,
Զի ես չեղա իր օրենքին ընտանի։
{{տող|127 }} Նա ամենուր տեր է, երկնում՝ տիրակալ.
Նրա քաղաքն ու գահույքը այնտեղ են.
Երջանիկ է նա, ով դառնում է ընտրյալ»։
{{տող|130 }}Եվ ես նրան. «Հայցում եմ քեզ, ո՛վ պոետ,
Հանուն Աստծու, որին դու չես ճանաչել,
Ազատիր ինձ այս վիճակից չարաղետ.
{{տող|133 }}Տար ինձ այնտեղ, որի մասին խոսեցիր,
Որ ես տեսնեմ դարպասը սուրբ Պետրոսի
Եվ նրանց, որ ներկայացրիր տանջակիր»։
{{տող|136 }}Այնժամ շարժվեց, և ես հետքով գնացի։
</poem>
Վստահելի
1318
edits