===ՔԱՌԱՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲԱՑԱՐՁԱԿ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ===
Դիֆերենցիալ ռենտայի վերլուծության ժամանակ մենք ելնում էինք այն ենթադրությունից, թե ամենավատ հողը ոչ մի հողային ռենտա չի վճարում կամ, ավելի ընդհանուր ձևով ասած, լոկ այն հողն է հողային ռենտա վճարում, որի արդյունքի արտադրության անհատական գինը արտադրության շուկան կարգավորող գնից ցածր է կանգնած լինում, այնպես որ այս եղանակով մի գերշահույթ է առաջ գալիս, որը փոխարկվում է ռենտայի։ Ամենից առաջ պետք է նշել , որ դիֆերենցիալ ռենտայի, որպես դիֆերենցիալ ռենտայի, օրենքը բոլորովին անկախ է հիշյալ ենթադրության ճիշտ կամ թե անճիշտ լինելուց։
Եթե մենք արտադրության ընդհանուր, շուկան կարգավորող գինն անվանենք P, ապա A ամենավատ հողատեսակի. արդյունքի համար P-ն համընկնում է նրա արտադրության անհատական գնի հետ. Հետևապես հետևապես այս գինը հավասար է արտադրության մեջ սպառված հաստատուն ու փոփոխուն կապիտալին պլյուս միջին շահույթը (= ձեռնարկուական եկամուտ, պլյուս տոկոս)։
Ռենտան այստեղ հավասար է զրոյի։ Լավագույն հողերի ամենամոտիկ B տեսակի արտադրության անհատական գինը = է P´P՛, և P > P´P՛, այսինքն՝ P-ն վճարում է ավելի, քան B հողատեսակի արդյունքի արտադրության իրական գինն Է։ Թող հիմա P—P´ P—P՛ = d. այսպիսով ուրեմն d-ն, P-ի ավելցուկը P´P՛-ից վեր, այն գերշահույթն է, որ կորզում է այս B հողատեսակի ֆերմերը։ Այս d-ն փոխարկվում է ռենտայի, որը պիտի հողատիրոջը վճարել։ Թող C երրորդ հողատեսակի համար արտադրության իրական գինը լինի P˝P՛՛, և P—P˝P—P՛՛= 2d. հետևաբար այս 2d-ն փոխարկվում է ռենտայի. նույնպես էլ D չորրորդ հողատեսակի համար արտադրության անհատական գինը թող լինի P´´´P՛՛՛, իսկ P—P´´´ P—P՛՛՛ =3d, որը հողային ռենտայի է փոխարկվում և այլն։ Հիմա ենթադրենք, թե A հողատեսակի համար արած այն ենթադրությանը, որ ռենտան = 0, և ուրեմն նրա արդյունքի գինը = P + 0, սխալ է։ Ընդհակառակն, ասենք, նա էլ է վճարում մի ռենտա = r։ Այստեղից երկու հետևություն ենք հանում.
'''Առաջին'''. A տեսակի հողի արդյունքի գինը չէր կարգավորվի նրա արտադրության գնով, այլ մի ավելցուկ կպարուրակեր կպարունակեր իր արտադրության գնից վեր, = կլիներ P + r։ Որովhետև Որովհետև եթե արտադրության կապիտալիստական եղանակը ենթադրվում է իր նորմալ ընթացքով, ուրեմն ենթադրվում է, թե այն r ավելցուկը, որ ֆերմերը վճարում է հողատիրոջը, որևէ մի հանուրդ չէ ոչ աշխատավարձից, ոչ էլ կապիտալի միջին շահույթից, ապա ֆերմերը տվյալ ավելցուկը կարող է վճարել այն հանգամանքի շնորհիվ միայն, որ նրա արդյունքը իր արտադրության գնից բարձր է ծախվում. հետևաբար այս արդյունքը ֆերմերին մի գերշահույթ կտար, եթե նա այս ավելցուկը ռենտայի ձևով չզիջեր հողատիրոջը։ Այս դեպքում բոլոր հողատեսակներից ստացվող և շուկայում գտնվող ամբողջ արդյունքի կարգավորիչ շուկայական գինը կլիներ ոչ թե արտադրության այն գինը, որ կապիտալն ընդհանրապես տալիս է արտադրության բոլոր ոլորտներում, այսինքն մի գին, որը հավասար է ծախսերին, պլյուս միջին շահույթը, այլ նա կլիներ արտադրության գինը, պլյուս ռենտան, P + r, ոչ թե P։ Որովհետև A տեսակի հողի արդյունքի գինն ընդհանրապես արտահայտում է կարգավորիչ ընդհանուր շուկայական գնի սահմանը, այն գնի, որով կարող է մատակարարվել ամբողջ արդյունքը, և այս չափով միայն կարգավորում է այդ ամբողջ արդյունքի գինը։
Սակայն, '''երկրորդ'''՝ թեև այս դեպքում հողի արդյունքի ընդհանուր գինն էապես կկերպափոխվեր, բայց դիֆերենցիալ ռենտայի օրենքն ամենևին չէր վերանա սրանով։ Որովհետև եթե A հողատեսակի արդյունքի գինն ու սրա հետ էլ ընդհանուր շուկայական գինը = P + r, ապա B, C, D և այլև հողատեսակների գինը նույն պես = կլիներ P + r։ Բայց որովհետև B հողատեսակի համար P — P´ P՛ = d, ապա (P + r) — (P´ P՛ + r) նույնպես = կլիներ d, իսկ C-ի համար P—P˝ P—P՛՛ = (P + r) — (P˝ P՛՛ + r) = 2d, ինչպես որ D-ի Համարհամար, վերջապես, P — P´´´ P՛՛՛ = (P + r) — (P´´´ P՛՛՛ + r) = 3d և այլն։ Այսպիսով ուրեմն, դիֆերենցիալ ռենտան միևնույնը կլիներ առաջվա նման և կկարգավորվեր նույն օրենքով, թեև ռենտան այս օրենքից անկախ մի տարր կպարունակեր, և միաժամանակ հողի արդյունքի գնի հետ միասին մի ընդհանուր աճ կունենար։ Այստեղից հետևում է, թե խնդիրն ինչպես էլ որ լուծվի ամենից անպտղաբեր հողատեսակի ռենտայի վերաբերմամբ, դիֆերենցիալ ռենտայի օրենքը ոչ միայն անկախ է նրանից, այլև ավելին. բուն իսկ դիֆերենցիալ ռենտան իր բնույթի համեմատ ըմբռնելու միակ եղանակն այն է, որ ենթադրվի, թե A հողատեսակի ռենտան = 0։ Արդյոք սա իսկապե՞ս = 0, թե՞ > 0, նշանակություն չունի, որչափով որ դիֆերենցիալ ռենտան է ուշադրության առնվում, և իրոք չի մտնում հաշվի մեջ։
Հետևաբար, դիֆերենցիալ ռենտայի օրենքը հետագա հետազոտության արդյունքից անկախ է։
Արդ, եթե այստեղ հարց է տրվում այն ենթադրության հիմքի մասին, ըստ որի A ամենավատ հողատեսակի արդյունքը ոչ մի ռենտա չի վճարում, ապա պատասխանն անհրաժեշտորեն կարող է հետևյալը լինել. եթե հողի արդյունքի, ասենք, օրինակ, հացահատիկի շուկայական գինը մի այնպիսի բարձրության է հասել, որ A հողատեսակում ներդրելու նպատակով կատարած կապիտալի մի ավելադիր կանխավճարում արտադրության սովորական գինն է հատուցում, ուրեմն սովորական շահույթ է տալիս կապիտալին, ապա այս պայմանը բավական է A հողատեսակում ավելադիր կապիտալ ներդրելու համար։ Այսինքն՝ այս պայմանը բավական է կապիտալիստի համար, որ նոր կապիտալ ներդրի սովորական շահույթով ու նորմալ եղանակով շահեցնի։
Այստեղ պետք է նկատել, որ շուկայական գինն այս դեպքում էլ պետք է ավելի բարձր կանգնի, քան A-ի արտադրության գինն է։ Որովհետև հենց որ ավելադիր առաջարկ է ստեղծվում, ակներև է, որ պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը փոխվում է։ Առաջ անբավարար էր առաջարկը, հիմա բավարար է։ Ուրեմն գինը պիտի ընկնի։ Բայց որպեսզի գինը կարողանա ընկնել, նա պետք է առաջ ավելի բարձր կանգնած եղած լինի, քան A-ի արտադրության գինն է։ Բայց մշակման մեջ նոր մտած A հողատեսակի ավելի անպտղաբեր բնույթն այն ներգործությունն է ունենում, որ գինը նորից այնքան ցած չի ընկնում, որքան այն ժամանակ, երբ B հողատեսակի արտադրության գինն էր շուկան կարգավորում։ A-ի արտադրության գինը շուկայական գնի ոչ թե առժամանակյա, այլ համեմատորեն հարատև բարձրացման սահմանն է կազմում։— Ընդհակառակը, եթե մշակման նոր ենթարկված հողն ավելի պտղաբեր է, քան մինչև հիմա կարգավորիչ A հողատեսակը, և այնուամենայնիվ այն բավարար է ավելադիր պահանջարկը գոցելու համար միայն, ապա շուկայական գինն անփոփոխ է մնում։ Այն խնդրի հետազոտությունը, թե արդյոք ամենաստորին հողատեսակը ռենտա վճարում վճարո՞ւմ է, այս դեպքում էլ համընկնում է այստեղ քննարկվող դրույթ ի դրույթի հետ, որովհետև այստեղ էլ այն ենթադրությունը, թե A հողատեսակը ոչ մի ռենտա չի վճարում, նրանով կբացատրվեր, որ շուկայական գինը կապիտալիստական ֆերմերին հնարավորություն է տալիս կիրառված կապիտալը, պլյուս միջին շահույթը լիովին գոցելու համար, կարճ ասած՝ որ շուկայական գինը մատակարարում է նրան իր ապրանքի արտադրության գինը։
Համենայն դեպս կապիտալիստական վարձակալն այս պայմաններում կարող է A հողատեսակը մշակել, որչափով որ նա վարվելու է իբրև կապիտալիստ։ Ուրեմն հիմա արդեն առկա է այն պայմանը, որը հնարավորություն է տալիս հողատեսակում կապիտալը նորմալ կերպով շահեցնելու։ Բայց այս նախադրյալից, թե կապիտալը վարձակալի կողմից կարող էր A հողատեսակում ներդրվել կապիտալի արժեքի մեծացման միջին պայմանների համաձայն, եթե նա մինչև անգամ ոչ մի ռենտա էլ վճարելու չլիներ,— ամենևին չի հետևում այն եզրակացությունը, թե A տեսակին պատկանող այս հողն այժմ առանց այլևայլության ֆերմերի տրամադրության տակ է դրված։ Այն հանգամանքը, որ վարձակալը կարող էր իր կապիտալը սովորական շահույթով գործադրել, եթե հարկադրված չէ ռենտա վճարելու, բոլորովին էլ հիմք չէ հողատիրոջ համար, որ նա իր հողը ձրիաբար տրամադրի վարձակալին և այս ձեռնարկու-բարեկամի հանդեպ այնքան մարդասեր լինի, որ credit crédit gratuit [անվճար վարկ] մտցնի։ Մի այսպիսի ենթադրություն անել նշանակում է անտեսել հողային սեփականությունը, վերացած համարել հողային սեփականությունը, որի հենց գոյությունն է սահման դնում կապիտալի ներդրմանն ու սրա ազատ գործադրմանը հողագործության մեջ, մի սահման, որն ամենևին չի խորտակվում վարձակալի այն սոսկական խորհրդածությունից, թե հացահատիկի գների կացությունը նրան հնարավորություն է տալիս A հողատեսակը շահագործելով սովորական շահույթ քաղելու իր կապիտալից, եթե ինքը ոչ մի ռենտա չվճարեր, այսինքն եթե նա գործնականում կարողանար հողային սեփականությունը չեղյալ համարել։ Սակայն հողային սեփականության մոնոպոլիան, հողային սեփականությունն իբրև կապիտալի սահման ենթադրվում է արդեն դիֆերենցիալ ռենտայի դեպքում էլ, որովհետև եթե հողային սեփականությունը չլիներ, գերշահույթը չէր փոխարկվի հողային ռենտայի և վարձակալի փոխարեն հողի սեփականատիրոջը բաժին չէր ընկնի։ Եվ հողային սեփականությունն իբրև սահման շարունակում է հարատևել նաև այնտեղ, որտեղ ռենտան որպես դիֆերենցիալ ռենտա չքանում է, այսինքն A հողատեսակում։ Եթե մենք քննարկենք այն դեպքերը, երբ կապիտալիստական արտադրություն ունեցող մի երկրում կապիտալը կարող է ներդրվել հողում առանց ռենտա վճարելու, ապա կգտնենք, որ այդ բոլոր դեպքերը ենթադրում են հողային սեփականության եթե ոչ իրավաբանական, ապա փաստական վերացում, մի վերացում, որը սակայն կարող է կատարվել ըստ իրենց բնույթի բոլորովին յուրահատուկ ու պատահական հանգամանքներում միայն։
'''Առաջին''', եթե հողի սեփականատերն ինքը կապիտալիստ է, կամ թե կապիտալիստն ինքը հողի սեփականատեր է։ Այս դեպքում նա, եթե շուկայական գինը բավականաչափ բարձրացած է լինում, որպեսզի նրանով հատուցվի արտադրության գինը, այսինքն այդ հողում ծախսած կապիտալը պլյուս միջին շահույթը, ընդ որում այդ հողը հիմա A հողատեսակի մեջ է մտնում, — այս դեպքում նա կարող է '''հենց ինքը տնտեսագործել''' իր հողակտորի վրա։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև հողային սեփականությունը նրա նկատմամբ ոչ մի սահման չի դնում իր կապիտալը գործադրելու համար։ Նա կարող է հողի հետ վարվել իբրև բնության սոսկական տարրի հետ և ուրեմն կարող է ղեկավարվել բացառապես իր կապիտալի արժեքի մեծացման նկատառումներով, կապիտալիստական նկատառումներով։ Այսպիսի դեպքեր լինում են գործնականում, բայց որպես բացառություն միայն։ Ինչպես որ հողի կապիտալիստական մշակումը գործող կապիտալի ու հողային սեփականության անջատումն է ենթադրում, ճիշտ այնպես էլ նա իբրև ընդհանուր կանոն բացառում է հողի օգտագործումը նրա սեփականատիրոջ կողմից։ Իսկույն երևում է, որ սա զուտ պատահական բան է։ Եթե հացահատիկի աճած պահանջարկն A հողատեսակի ավելի մեծ ծավալի մշակումն է պահանջում, քան տնտեսագործող սեփականատիրոջ ձեռքին կա, ուրեմն եթե նրա մի մասը մշակվելու համար պետք է վարձակալվի, ապա իսկույն վերանում է այս ենթադրական ըմբռնումն այն սահմանի, որ հողային սեփականությունն է հանդիսանում կապիտալի ներդրման համար։ Ստացվում է մի անհամ հակասություն, նախ ելնել կապիտալի ու հողի, վարձակալի ու հողային սեփականատիրոջ անջատումից, որը համապատասխանում է արտադրության կապիտալիստական եղանակին, ու հետո էլ իբրև ընդհանուր կանոն հողային սեփականատիրոջ ինքնատնտեսազործում ինքնատնտեսագործում ենթադրել մինչև այն ծավալն ու ամենուրեք այնտեղ, որտեղ կապիտալը հողի մշակումից ոչ մի ռենտա չէր քաղի, եթե կապիտալից անկախ ու նրա հանդեպ ոչ մի հողային սեփականություն գոյություն չունենար։ (Տես Տե՛ս ստորև, 46-րդ գլխի սկզբում Ա. Սմիթից մեջ բերած հատվածը հանքարաններից ստացվող ռենտայի մասին)։ Հողային սեփականության այս վերացումը պատահական բնույթ է կրում։ Սա կարող է տեղի ունենալ և տեղի չունենալ։
'''Երկրորդ'''. վարձակալվող հողի կազմի մեջ կարող են գտնվել առանձին հողակտորներ, որոնք շուկայական գների տվյալ բարձրության ժամանակ ռենտա չեն բերում, հետևաբար՝ իրականում ձրի են տրվում, բայց հողատերն այսպես չի դատում, որովհետև նա աչքի առաջ ունի վարձակալած հողի ռենտայի ամբողջ գումարը, ոչ թե իր առանձին հողակտորների մասնահատուկ ռենտան։ Այս դեպքում ֆերմերի համար, որչափով որ վարձակալվող հողի ռենտա չբերող բաղադրամասերն են ուշադրության առնվում, հողային սեփականությունն, իբրև կապիտալի ներդրման սահման, վերանում է և այն էլ՝ հենց հողատիրոջ հետ կնքած պայմանագրի շնորհիվ։ Բայց նա այս կտորների համար ռենտա չի վճարում լոկ այն պատճառով, որ նա այն հողի համար, որի բաղադրամասն են կազմում նրանք, ռենտա վճարում է։ Այստեղ ենթադրվում է հենց ճիշտ մի այնպիսի կոմբինացիա, երբ պակասող առաջարկը մատակարարելու համար պետք է A ավելի վատ հողատեսակին դիմեն ոչ թե իբրև արտադրության ինքնակա, նոր բնագավառի, այլ իբրև ավելի լավ հողի կազմի մեջ մտնող ու նրանից անբաժանելի մի հողակտորի։ Իսկ հետազոտելիք դեպքը հենց այն է, երբ A հողատեսակի տարածությունները պիտի ինքնակայորեն շահագործվեն, ուրեմն արտադրության կապիտալիստական եղանակի ընդհանուր նախադրյալների պարագայում պիտի ինքնակայորեն վարձակալության տրվեն։
'''Երրորդ'''. վարձակալը կարող է միևնույն վարձակալած հոգում ավելադիր կապիտալ ներդրել, թեև գոյություն ունեցող շուկայական գների ժամանակ այս եղանակով ձեռք բերած ավելադիր արդյունքը նրան միմիայն արտադրության գինն է ապահովում, սովորական շահույթ է բերում, բայց նրան հնարավորություն չի տալիս ավելադիր ռենտա վճարելու։ Այսպիսով ուրեմն, հողում ներդրած կապիտալի մի մասով նա վճարում է հողային ռենտա, մյուսով չի վճարում։ Իսկ թե այս ենթադրությունը որքան քիչ է լուծում պրոբլեմը, երևում է հետևյալից։ Եթե շուկայական գինը (և միաժամանակ հողի պտղաբերությունը) նրան հնարավորություն է տալիս լրացուցիչ կապիտալի համար գերարդյունք ստանալու, որը հին կապիտալի նման նրան մի գերշահույթ է տալիս արտադրության գնից զատ, ապա նա այս գերշահույթը հենց ինքն է գրպանում վարձակալական պայմանագրի ամբողջ տևողության ընթացքում։ Բայց ինչո՞ւ։ Որովհետև քանի դեռ վարձակալական պայմանագիրը հարատևում է, վերացած է այն սահմանը, որ ստեղծում է հողային սեփականությունը նրա կապիտալի ներդրվելու նկատմամբ։ Սակայն այն հասարակ հանգամանքը, որ այս գերշահույթն ապահովելու համար պետք է ավելադիր ավելի վատ հող մշակման ենթարկվի ինքնակայորեն և ինքնակայորեն էլ վարձակալության տրվի, անառարկելիորեն ապացուցում է, թե հին հողում ավելադիր կապիտալի ներդրումը բավական չի լինում պահանջվող աճած առաջարկն ապահովելու համար։ Մի ենթադրությունը բացառում է մյուսը։ Ճիշտ է, հիմա կարելի էր ասել, թե A ամենավատ հողատեսակի ռենտան հենց ինքը դիֆերենցիալ ռենտա է՝ համեմատած կա՛մ այն հողի հետ, որ սեփականատերն ինքն է մշակում (սակայն այս լինում է զուտ իբրև պատահական բացառություն), կա՛մ էլ այն հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումների հետ, որոնք ռենտա չեն տալիս։ Բայց այս կլիներ 1) մի այնպիսի դիֆերենցիալ ռենտա, որը հողատեսակների պտղաբերության տարբերությունից չէր ծագի և որը հետևաբար '''չէր ''' ենթադրի, թե A հողատեսակը ոչ մի ռենտա չի բերում, և նրա արդյունքը ծախվում է արտադրության գնով։ Իսկ 2) այն հանգամանքը, թե արդյոք միևնույն վարձակալած հոգում արված կապիտալի ավելադիը ներդրումները ռենտա տալիս ենք թև թե ոչ, բոլորովին նշանակություն չունի այն պարագայի համար, թե A տեսակի նոր մշակելի հողը ռենտա վճարո՞ւմ է, թե՞ ոչ, ինչպես որ, օրինակ, մի նոր ինքնակա գործարանային ձեռնարկություն հիմնելու համար ոչ մի նշանակություն չունեցող հանգամանք է այն, թե միևնույն ձեռնարկած ճյուղի մի ուրիշ գործարանատեր իր կապիտալի մի մասը ամբողջովին իր ձեռնարկության մեջ շահեցնելու հնարավորություն չունենալով՝ տոկոսաբեր թղթերի մեջ է ներդրում, թե այնպիսի առանձին ընդլայնումներ է մտցնում, որոնք նրան լրիվ շահույթ չեն տալիս։ Բայց և այնպես տոկոսից շատ են տալիս։ Այս նրա համար երկրորդական բան է։* Ընդհակառակը, լրացուցիչ նոր ձեռնարկությունները պետք է միջին շահույթ բերեն, և հիմնվում են հենց այս ակնկալությամբ։ Անշուշտ, հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումներն ու A հողատեսակի նոր տարածության լրացուցիչ մշակումը սահմաններ են ստեղծում միմյանց համար։ Այն սահմանը, մինչև որտեղ կարող է ավելադիր կապիտալը ներդրվել միևնույն վարձակալած հողի մևջ արտադրության ավելի աննպաստ պայմաններում, տրված է լինում A հողատեսակում արվող մրցող նոր ներդրումներով. մյուս կողմից՝ այն ռենտան, որ կարող է տալ այս հողատեսակը, սահմանափակվում է հին վարձակալած հողերում արված կապիտալի մրցող ավելադիր ներդրումների շնորհիվ։
Սակայն այս բոլոր կեղծ խուսափանքները չեն լուծում պրոբլեմը, որը պարզապես դրված՝ այս է. ենթադրենք, թե հացահատիկի (սա այս հետազոտության ընթացքում հողի բոլոր արդյունքների ներկայացուցիչն է մեզ համար) շուկայական գինը բավարար է այն բանի համար, որ A հողատեսակի մեկ մասը մշակման մեջ ներքաշվել կարողանար, և որ այո այս նոր դաշտերում ներդրված կապիտալը կարողանա ապահովել արդյունքի համար արտադրության գինը, այսինքն՝ կապիտալի փոխհատուցումը, պլյուս միջին շահույթը։ Ուրեմն ենթադրենք, թև A հողատեսակում կապիտալի արժեքի նորմալ մեծացման պայմաններն առկա են։ Այս բավակա՞ն է։ Կարող Կարո՞ղ է այս կապիտալն իսկապես ներդրվել այս դեպքում։ Թե՞ շուկայական գինը պետք է այնքան բարձրանա, որ A ամենավատ հողն էլ ռենտա տա։ Ուրեմն հողի սեփականատիրոջ մենաշնորհը կապիտալի ներդրման հանդեպ դնում է մի սահման, որը զուտ կապիտալիստական տեսակետից գոյություն չէր ունենա, եթե այս մենաշնորհը չլիներ։ Հենց հարցադրման պայմաններից բխում է, որ եթե, օրինակ, հին վարձակալած հողերում կան կապիտալի այնպիսի ավելադիր ներդրումներ, որոնք տվյալ շուկայական գնի դեպքում ռենտա չեն բերում, այլ տալիս են միջին շահույթ միայն, ապա այս հանգամանքն ամենևին չի լուծում այն հարցը, թե արդյոք կապիտալը հիմա կարող կարո՞ղ էր իսկապես ներդրվել A հողատեսակում, որը նույնպես կտար միջին շահույթ, բայց ոչ ռենտա։ Բայց հարցն էլ հենց ճիշտ այս է։ Որ ռենտա չտվող ավելադիր կապիտալաներդրումները պահանջարկը չեն բավարարում, այս ապացուցվում է A տեսակի նոր հողեր ներքաշելու անհրաժեշտությամբ։ Եթե A հողի ավելադիր մշակում տեղի է ունենում լոկ այնչափով, որչափով որ սա ռենտա է տալիս, ուրեմն ավելի շատ է տալիս, քան արտադրության գինն է, ապա միմիայն երկու դեպք է հնարավոր։ Կա՛մ շուկայական գինը պետք է այնքան բարձր լինի, որ հին վարձակալած հողերում արված կապիտալի նույնիսկ վերջին ավելադիր ներդրումները գերշահույթ տան, սա ֆերմերի՞ գրպանը մտնի, թե՞ հողատիրոջ, միևնույն է։ Այս դեպքում գնի բարձրանալն ու կապիտալի վերջն ավելադիր ներդրումների այս գերշահույթը հետևանք կլիներ այն բանի, որ A հողը չի կարող մշակվել, եթե նա ռենտա չի տալիս։ Որովհետև եթե արտադրության գինը, սոսկական միջին շահույթը բավական լիներ մշակման համար, ապա գինն այնքան չէր բարձրանա, և նոր հողերի մրցումն արդեն մեջտեղ կգար, հենց որ նրանք արտադրության սոսկ այս գինը տային։ Ռենտա չտվող հին վարձակալած հողերում արված կապիտալի ավելադիր ներդրումների հետ այս դեպքում կմրցեին A հողում արվող կապիտալի այն ներդրումները, որոնք նույնպես ռենտա չէին տա։— Կա՛մ թե չէ՝ հին վարձակալած հողերում վերջին կապիտալի վերջին ներդրումները ռենտա չեն տալիս, բայց և այնպես շուկայական գինն այնքան բավարար չափով է բարձրացել, որ A հողը կարողանում է մշակման ենթարկվել և ռենտա է տալիս։ Ռենտա չտվող ավելադիր կապիտալաներդրումն այս դեպքում հնարավոր էր այն պատճառով միայն, որ A հողը չի կարող մշակվել, մինչև որ շուկայական գինը նրան հնարավորություն չտա ռենտա բերելու։ Առանց այս պայմանի նրա մշակույթն արդեն կսկսվեր գնի ավելի ցածր մակարդակի ժամանակ, և հին վարձակալած հողերում արվող ավելի հետագա կապիտալաներդրումները, որոնք առանց ռենտայի սովորական շահույթ տալու համար կարիք ունեն բարձր շուկայական գնի, տեղի ունենալ չէին կարող։ Չէ՞ որ բարձր շուկայական գնի ժամանակ էլ նրանք միայն միջին շահույթ են տալիս։ Հետևաբար, ավելի ցածր գնի պայմաններում, որն A հողի մշակվելու դեպքում սրա արտադրության գնի համար կարգավորիչ կլիներ, նրանք այս շահույթը չէին տա, ուրեմն տվյալ ենթադրության պարագայում առհասարակ այդ ներդրումները չէին կատարվի։ Ճիշտ է, A հողի ռենտան այսպիսով դիֆերենցիալ ռենտա կկազմեր՝ համեմատած հին վարձակալած հողերում արված կապիտալի այս ներդրումների հետ, որոնք ռենտա չեն տալիս։ Բայց որ A-ի հողաբաժինները մի այսպիսի դիֆերենցիալ ռենտա են գոյացնում, հետևանք է լոկ այն բանի, որ սրանք ընդհանրապես մատչելի չեն մշակման համար, եթե չեն սկսում ռենտա տալ. որ, հետևաբար, ինքնըստինքյան հողատեսակների ոչ մի տարբերությամբ չպայմանավորված այս ռենտայի անհրաժեշտությունն է առաջ գալիս և սահման է դնում հին վարձակալած հողերում կապիտալների ավելադիր հնարավոր ներդրման հանդեպ։ Երկու դեպքում էլ A հողի ռենտան հացահատիկի գների բարձրանալու հասարակ հետևանք չէր լինի, այլ ընդհակառակը. այն հանգամանքը, որ ամենավատ հողը պետք է ռենտա տա, որպեսզի նրա մշակումն առհասարակ թույլատրվի, պատճառ կլիներ, որ հացահատիկի գները բարձրանան մինչև այն կետը, երբ այս պայմանը կարող է իրացվել։
Դիֆերենցիալ ռենտան այն յուրահատկությունն ունի, որ հողային սեփականությունն այստեղ լոկ որսում է այն գերշահույթը, որն այլապես վարձակալը կգրպաներ և որոշ պարագաներում, իր վարձակալական պայմանագրի տևողության ընթացքում, իրոք գրպանում է։ Հողային սեփականությունն այստեղ պատճառն է ապրանքագնի այն մի մասի լոկ փոխանցման, որն առաջանում է առանց նրա գործակցության (առաջանում է, ընդհակառակն, այն բանի հետևանքով, որ շուկայական գինը կարգավորող արտադրության գինը մրցմամբ է որոշվում) և որը գերշահույթի է վերածվում,— պատճառ է այն բանի, որ գնի այս մասը մեկ անձից փոխանցվում է մի ուրիշին, կապիտալիստից՝ հողատիրոջը։ Բայց հողային սեփականությունն այստեղ այն պատճառը չէ, որն '''ստեղծում է ''' գնի այս բաղադրամասը կամ թե գնի այն բարձրացումը, որի նախադրյալը հիշլայ հիշյալ բաղադրամասն է։ Ընդհակառակը, եթե A ամենավատ հողատեսակը չի կարող մշակվել, չնայած որ նրա մշակումն արտադրության գինը կտար,— մինչև որ արտադրության այս գնից վեր ավելցուկ ռենտա բերի, ապա հողային սեփականությունը գնի այս բարձրացման ստեղծագործիչ պատճառն է։ '''Հողային սեփականությունն ինքն է ռենտա ստեղծել։ ''' Բանն ամենևին չի փոխվում նրանից, եթե, ինչպես քննարկված երկրորդ դեպքում էր, A հողից հիմա վճարվող ռենտան դիֆերենցիալ ռենտա է կազմում՝ համեմատած հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ավելադիր ներդրումների հետ, որոնք միմիայն փոխհատուցում են արտադրության գինը։ Որովհետև լոկ այն հանգամանքը, որ A հողի մշակումը չի կարող սկսվել, մինչև կարգավորիչ շուկայական գինը այնքան վեր բարձրանա, որ A հողը ի վիճակի լինի ռենտա քերելու,— լոկ այս հանգամանքն է այստեղ այն բանի պատճառը, որ շուկայական գինը բարձրանում է մինչև մի այնպիսի կետ, երբ հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ներդրումները, ճիշտ է, միմիայն իրենց արտադրության գինն են փոխհատուցում, բայց արտադրության մի այնպիսի գին, որը միաժամանակ ռենտա է տալիս A հողի համար։ Որ սա ընդհանրապես պետք է ռենտա վճարի, այստեղ պատճառն է այն բանի, որ ստեղծվում է դիֆերենցիալ ռենտա A հողի ու հին վարձակալած հողերում արված կապիտալի վերջին ներդրումների միջև։
Երբ մենք ընդհանրապես խոսում ենք այն մասին, թե — արտադրության գնով հացահատիկի գնի կարգավորումը ենթադրելիս — A հողատեսակը ռենտա չի վճարում, ապա մենք ռենտան վերցնում ենք բառի կատեգորիկ իմաստով։ Եթե ֆերմերը վճարում է մի այնպիսի կալութավարձ, որը հանուրդ է կազմում կամ իր բանվորների նորմալ աշխատավարձից, կամ էլ իր սեփական նորմալ միջին շահույթից, ապա նա չի վճարում ոչ մի ռենտա, իր ապրանքի ոչ մի մաս, որը ապրանքի գնի ինքնակա բաղկացուցիչ մասը լիներ, տարբերվելով աշխատավարձից ու շահույթից։ Արդեն առաջ նշել ենք, որ գործնականում այս պատահում է միշտ։ Որչափով որ մի երկրում գյուղատնտեսական բանվորների աշխատավարձն ընդհանրապես իջեցվում է աշխատավարձի նորմալ միջին մակարդակից ցած և ուրեմն աշխատավարձից կատարված հանուրդը, աշխատավարձի մեկ մասը ռենտայի մեջ է մտնում ընդհանրապես, ապա այս ոչ մի բացառիկ դեպք չի կազմում նաև ամենավատ հողի վարձակալի համար։ Արտադրության նույն այն գնի մեջ, որը հնարավոր է դարձնում ամենավատ հողի մշակումը, այս ցածր աշխատավարձն արդեն կազմում է մի բաղադրիչ հաշվեհոդվածը, և հետևաբար արդյունքի վաճառվելն իր արտադրության գնով՝ այս հողի վարձակալին հնարավորություն չի տալիս ռենտա վճարելու։ Հողատերը կարող է իր հողը վարձով տալ մի բանվորի էլ, որը հոժար է ամենը կամ թե մեծ մասն այն բանի, որ վաճառագինը թողնում է նրան աշխատավարձից վեր, ուրիշին վճարելու ռենտայի ձևով։ Սակայն այս բոլոր դեպքերում բնավ իսկական ռենտա չի վճարվում, թեև կալութավարձ վճարվում է։ Բայց որտեղ արտադրության կապիտալիստական եղանակին համապատասխանող հարաբերություններ գոյություն ունեն, ռենտան ու կալութավարձը պետք է համընկնեն։ Իսկ այս նորմալ հարաբերությունն է հենց, որ մենք այստեղ պիտի հետազոտենք։
Եթե նույնիսկ վերևում քննարկված դեպքերը, երբ արտադրության կապիտալիստական եղանակի շրջանակներում իրոք կարող են կապիտալի ներդրումներ կատարվել հողում՝ առանց ռենտա բերելու,— ամենևին վճռող նշանակություն չունեն մեր պրոբլեմի լուծման համար, ապա էլ ավելի քիչ նշանակություն ունի գաղութային հարաբերությունների վկայակոչումը։ Գաղութը գաղութ դարձնողը,— մենք այստեղ խոսում ենք բուն երկրագործական գաղութների մասին միայն,— բնական կացության մեջ գտնվող պտղաբեր հողերի մասսան չէ մենակ։ Այլ, ընդհակառակը, նրանց գաղութ դարձնողը այն հանգամանքն է, որ այս հողերը յուրացված չեն, հողային սեփականության չեն ենթարկված։ Հին երկրների ու գաղութների միջև, որչափով որ հողն է ուշադրության առնվում, վիթխարի տարբերություն առաջ բերողն այս է.— հողային սեփականության իրավաբանական կամ թե փաստական բացակայությունը, ինչպես Wakefield-ն<ref>Wakefield «England and America». London, 1838, . համեմատի՛ր նաև [«Կապիտալ»] I գիրք, գլուխ XXV։</ref> է ճիշտ նկատել ու նրանից շատ առաջ էլ՝ Միրաբո հայրը, Ֆիզիոկրատը, և ուրիշ ավելի հին տնտեսագետներ էին հայտնագործել։ Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե արդյոք գաղութականներն առանց այլևայլության հողն իրենք յուրացնո՞ւմ են, թե՞ հողի գնի մի անվանական տիտղոսի տակ պետությանն իրոք որևէ վճար են տալիս՝ հողի վրա վավերական իրավատիտղոս ձեռք բերելու համար։ Նշանակություն չունի այն հանգամանքն էլ, որ արդեն բնակություն հաստատած գաղութականները հողի իրավաբանական սեփականատերերն են լինում։ Փաստորեն այստեղ հողային սեփականությունը ոչ մի սահման չի դնում կապիտալի ներդրման հանդեպ, կամ էլ առանց կապիտալի աշխատանք ներդրելու հանդեպ. արդեն բնակություն հաստատած գաղութականների կողմից հողի մեկ մասի գրավումը չի բացառում նոր եկվորների համար այն հնարավորությունը, որով սրանք կարող են նորանոր հողեր դարձնել իրենց կապիտալի կամ իրենց աշխատանքի կիրառման ոլորտներ։ Հետևաբար, եթե պետք է լինում հետազոտել, թե հողային սեփականությունն ինչպես է ներգործում հողի արդյունքների գների ու ռենտայի վրա այնտեղ, որտեղ հողն իբրև կապիտալի ներդրման դաշտ սահմանափակված է, ապա վերին աստիճանի տափակ բան է բուրժուական ազատ գաղութների մասին խոսելը, որտեղ ոչ արտադրության կապիտալիստական եղանակ գոյություն ունի երկրագործության մեջ, ոչ էլ նրան համապատասխանող հողային սեփականության ձև. վերջինս այստեղ առհասարակ գոյություն չունի փաստորեն։ Այսպես է վարվում, օրինակ, Ռիկարդոն հողային ռենտային վերաբերյալ գլխում։ Սկզբում նա ասում է, թե ուզում է հետազոտել այն ներգործությունը, որ հողի յուրացում անում է հողի արդյունքների արժեքի վրա, և սրանից անմիջապես հետո իբրև լուսաբանում վերցնում է գաղութները, որտեղ, նրա ենթադրությամբ, հողը համեմատաբար պրիմիտիվ պայմաններում է գտնվում և նրա շահագործումը սահմանափակված չէ հողային սեփականության մենաշնորհով։
Հողի սոսկ իրավաբանական սեփականությունը հողային ռենտա չի ստեղծում սեփականատիրոջ համար։ Բայց, իհարկե նա սրան իշխանություն է տալիս իր հողն այնքան ժամանակ զերծ պահելու շահագործումից, մինչև որ տնտեսական հարաբերությունները հնարավոր դարձնեն նրա մի այնպիսի շահեցումը, որը հողատիրոջը ավելցուկ տա, ընդ սմին հողը կկիրառվի բուն երկրագործության երկրագործությա՞ն համար, թե՞ ուրիշ արտադրական նպատակներով, ինչպես, օրինակ, շենքերի համար և այլն, միևնույն է։ Հողատերը չի կարող շատացնել կամ չքացնել քչացնել զբաղման այս դաշտի բացարձակ քանակը, այլ կարող է փոխել սրա այն քանակը միայն, որը շուկայում է գտնվում։ Այստեղից էլ, ինչպես արդեն նկատել է Ֆուրյեն, բխում է այն բնորոշ իրողությունը, որ բոլոր քաղաքակիրթ երկրներում հողի համեմատաբար նշանակալից մասը միշտ մնում է անմշակ վիճակում։
Եթե ուրեմն այն դեպքն ենք ենթադրում, որ պահանջարկը նոր հողերի մշակումն է պահանջում, ասենք, ավելի անպտղաբեր հողերի, քան մինչև հիմա մշակվածներն են,— արդյոք հողի սեփականատերն այս հողերը ձրի կտա կտա՞ վարձակալին այն պատճառով, որ հողի արդյունքի շուկայական գինը բավականաչափ բարձրացել է, այնպես որ այս հողում արվող կապիտալի ներդրումը ֆերմերին փոխհատուցում է արտադրության գինը և հետևաբար նրան սովորական շահույթ է տալիս։ Ամենևին։ Կապիտալի ներդրումը պետք է ռենտա տա նրան։ Նա հողը վարձով տալիս է այն ժամանակ միայն, երբ նրան կարող են կալութավարձ վճարել։ Ուրեմն շուկայական գինը պետք է արտադրության գնից վեր բարձրանալով հասնի P + r-ի, որպեսզի կարելի լինի հողի սեփականատիրոջը ռենտա վճարել։ Որովհետև ենթադրության համաձայն հողային սեփականությունն առանց վարձակալման ոչինչ չի բերում, հետևաբար տնտեսական տեսակետից ոչ մի արժեք չունի, ուստի բավական է շուկայական գնի մի փոքրիկ բարձրացում արտադրության գնից վեր, որ ամենավատ տեսակի նոր հող շուկա հանվի։
Արդ, հարց է առաջ գալիս.— ամենավատ հոգի բերած հոգային հողային ռենտայից, որը չի կարող բխեցվել պտղաբերության տարբերությունից, արդյոք հետևում հետևո՞ւմ է, որ հողի արդյունքի գինն անհրաժեշտորեն մի մոնոպոլ գին է սովորական իմաստով, թե՞ միջին, որի մեջ ռենտան մտնում է նույնպիսի ձևով, ինչպես հարկը, միայն թե պետության փոխարեն հողի սեփականատերն է հարկը գանձում։ Որ այս հարկը իր տնտեսական որոշ սահմաններն ունի, հասկանալի է ըստինքյան։ Նա սահմանափակված է հին վարձակալած հողերում արված կապիտալ ավելադիր ներդրումներով, հողի օտարերկրյա արդյունքների մրցմամբ, որոնց ազատ ներմուծումն է ենթադրվում,— հողի սեփականատերերի փոխադարձ մրցմամբ, վերջապես սպառորդների պահանջմունքով ու վճարունակությամբ։ Բայց այստեղ խոսքն այդ մասին չէ։ Խոսքն այն մասին է, թե արդյոք այն ռենտան, որ ամենավատ հողն է վճարում, մտնո՞ւմ է իր արդյունքի գնի մեջ, որը ենթադրության համաձայն կարգավորում է արտադրության ընդհանուր գինը,— մտնում է նույն նո՞ւյն եղանակով, ինչպես հարկը մտնում է այն ապրանքի գնի մեջ, որի վրա գրված է այն, այսինքն՝ իբրև այդ ապրանքի արժեքից անկախ մի տարր։
Այս ամենևին չի հետևում անհրաժեշտորեն, և այսպես պնդել են լոկ այն պատճառով, որ մինչև հիմա չեն հասկացել ապրանքների արժեքի ու նրանց արտադրության գնի միջև եղած տարբերությունը։ Մենք տեսանք, որ մի որևէ ապրանքի արտադրության գինն ամենևին նույնը չէ, ինչ որ նրա արժեքն է, թեև ապրանքների արտադրության գներն, իրենց ամբողջությամբ քննարկված, կարգավորվում են նրանց ընդհանուր արժեքով միայն, և չնայած որ ապրանքների տարբեր տեսակների արտադրության գների շարժումը, մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելիս, բացառապես որոշվում է նրանց արժեքների շարժմամբ։ Մենք ցույց տվինք, որ մի որևէ ապրանքի արտադրության գինը կարող է նրա արժեքից ավելի բարձր կամ թե ավելի ցածր լինել և միմիայն իբրև բացառություն է համընկնում նրա արժեքի հետ։ Ուստի այն իրողությունը, որ հողի արդյունքները ծախվում են իրենց արտադրության գնից բարձր, դեռ ամենևին չի ապացուցում, թե նրանք իրենց արժեքից էլ բարձր են ծախվում ինչպես և այն իրողությունը, որ արդյունաբերական արդյունքները միջին հաշվով ծախվում են իրենց արտադրության գներով, բոլորովին չի ապացուցում, թե նրանք ըստ իրենց արժեքի են ծախվում։ Հնարավոր է, որ երկրագործական արդյունքները ծախվեն իրենց արտադրության գնից բարձր ու իրենց արժեքից ցածր, ինչպես որ, մյուս կողմից, արդյունաբերական բազմաթիվ ապրանքներ արտադրության գինը բերում են լոկ այն պատճառով, որ իրենց արժեքից բարձր են ծախվում։
Այսպիսով ուրեմն, ռենտայի այն ձևի համար, որը մենք այստեղ հետազոտում ենք և որը կարող է ստացվել այս ենթադրության պարագայում միայն, բավական է հիշյալ ենթադրությունն անելը։ Որտեղ վերանում է այս վարկածը, նրան համապատասխանող ռենտան էլ վերանում է։
Սակայն այն սոսկական իրողությունը, որ երկրագործական արդյունքների արժեքը նրանց արտադրության գնի համեմատությամբ մի ավելցուկ է տալիս, այս իրողությունն ինքը մենակ ամենևին բավական չէր լինի բացատրելու այն, որ գոյություն ունի հողատեսակների պտղաբերության կամ թե միևնույն հողում արված կապիտալի հաջորդական ներդրումների պտղաբերության տարբերությունից անկախ մի հողային ռենտա, կարճ ասած՝ դիֆերենցիալ ռենտայից իր ըմբռնումով լոկ մի ռենտա, որն այս պատճառով մենք կարող ենք '''բացարձակռենտա''' ռենտա անվանել։ Մանուֆակտուրային արդյունքների մի ամբողջ շարք այն հատկությունն ունի, որ նրանց արժեքը նրանց արտադրության գնից բարձր է, սակայն սրա հետևանքով նրանք միջին շահույթից վեր ավելցուկ կամ գերշահույթ չեն տալիս, որը կարողանար ռենտայի փոխարկվել։ Ընդհակառակը։ Արտադրության գնի ու սրանում պարփակված շահույթի ընդհանուր նորմայի գոյությունն ու հասկացողությունը հիմնվում են այն բանի վրա, որ առանձին ապրանքները ծախվում են ոչ ըստ իրենց արժեքի։ Արտադրության գները ծագում են ապրանքների արժեքների համահավասարեցումից, որն արտադրության տարբեր ոլորտներում գործադրված համապատասխան կապիտալ արժեքների փոխհատուցումից հետո ամբողջ հավելյալ արժեքը բաշխում է ոչ թե այն համամասնությամբ, որով նա արտադրված է արտադրության առանձին ոլորտներում և որով ուրեմն նրանց արդյունքների մեջ է պարունակվում, այլ բաշխում է կանխավճարված կապիտալների մեծության համեմատ։ Միայն այս ձևով են առաջ գալիս միջին շահույթն ու ապրանքների արտադրության գինը, որի բնորոշ տարրն է կազմում միջին շահույթը։ Կապիտալների մշտական տենդենցն է մրցման միջոցով առաջ բերել ամբողջ կապիտալի կողմից արտադրված հավելյալ արժեքի բաշխման այս համահավասարեցումն ու հաղթահարել այս համահավասարեցմանը խանգարող բոլոր արգելքները։ Այստեղից էլ առաջ է գալիս լոկ այնպիսի գերշահույթներ հանդուրժելու նրանց տենդենցը, որոնք բոլոր հանգամանքներում ծագում են ոչ թե ապրանքների արժեքների ու նրանց արտադրության գների միջև եղած տարբերությունից, այլ, ընդհակառակն, ընդհանուր, շուկան կարգավորող արտադրության գնի ու սրանից զանազանվող արտադրության անհատական գների տարբերությունից,— գերշահույթներ, որոնք ուրեմն ստացվում են ոչ թե արտադրության երկու տարբեր ոլորտների տարբերությունից, այլ արտադրության ամեն մի ոլորտի սահմաններում, որոնք հետևաբար չեն ներգործում տարբեր ոլորտների արտադրության ընդհանուր գների, այսինքն շահույթի ընդհանուր նորմայի վրա, այլ, ընդհակառակը, ենթադրում են արժեքների փոխարկումն արտադրության գների, ենթադրում են շահույթի ընդհանուր նորմայի գոյությունը։ Սակայն, ինչպես առաջ պարզաբանել ենք, այս ենթադրությունը հիմնվում է այն իրողության վրա, որ հասարակական ամբողջ կապիտալը շարունակ փոփոխվող համամասնությամբ բաշխվում է արտադրության տարբեր ոլորտների միջև, որ կապիտալները շարունակ ներգագթում ներգաղթում և արտագաղթում են, որ նրանք փոխադրելի են մի ոլորտից դեպի մեկ ուրիշը, կարճ ասած՝ որ նրանք ազատորեն շարժվում են արտադրության այս տարբեր ոլորտների միջև, որպես հասարակական ամբողջ կապիտալի ինքնակա մասերի ներդրման համար նույնքան տրամադրելի մարզերի միջև։ Ընդ սմին ենթադրվում է, որ ոչ մի արգելակ, բացի միմիայն պատահական ու ժամանակավոր արգելակներից, չի խանգարում, որ արտադրության մի այնպիսի ոլորտում, օրինակ, որտեղ ապրանքների արժեքը նրանց արտադրության գնից բարձր է, կամ թե որտեղ արտադրված հավելյալ արժեքը միջին շահույթից բարձր է, կապիտալների մրցումն արժեքը վերածի արտադրության գնի և սրանով էլ արտադրության այս ոլորտի հավելութային հավելյալ արժեքը համամասնորեն բաշխի կապիտալի շահագործած բոլոր ոլորտների միջև։ Բայց եթե հակառակն է տեղի ունենում, եթե կապիտալը բախվում է մի օտար ուժի, որին միմիայն մասամբ կամ ամենևին չի կարող հաղթահարել և որը սահմանափակում է նրա ներդրումն արտադրության առանձին ոլորտներում, թույլատրում է այս ներդրումն այնպիսի պայմաններով միայն, որոնք ամբողջովին կամ թե մասամբ բացառում են հավելյալ արժեքի հիշյալ ընդհանրական համահավասարեցումր միջին շահույթի նկատմամբ, ապա ակներև է, որ արտադրության այսպիսի ոլորտներում, որտեղ ապրանքների արժեքն իրենց արտադրության գնից վեր մի ավելցուկ է տալիս, հենց սրա հետևանքով մի գերշահույթ կծագեր, որը կարող էր ռենտայի փոխարկվել ու իբրև այսպիսին ինքնակայանալ շահույթի հանդեպ։ Իսկ իբրև այսպիսի օտար ուժ ու արգելակ հանդես է գալիս հողասեփականությունը կապիտալի դեմ՝ հողում արվող նրա ներդրումների ժամանակ, կամ հողի սեփականատերը՝ կապիտալիստի դեմ։
Հողի սեփականությունն այստեղ այն պատնեշն է, որը մինչև հիմա չմշակված կամ թե չվարձակալված հողում կապիտալի ոչ մի նոր ներդրում չի թույլատրում առանց մաքս վերցնելու, այսինքն առանց ռենտա պահանջելու, չնայած որ նոր մշակման մեջ քաշված հողը մի այնպիսի տեսակի է պատկանում, որը դիֆերենցիալ ռենտա չի տալիս և որը, եթե հողային սեփականությունը չլիներ, շուկայական գնի մի աննշան բարձրացման ժամանակ արդեն կարող էր մշակվել, այնպես որ կարգավորիչ շուկայական գինն այս ամենավատ հողը մշակողին միմիայն նրա արտադրության գինը կհատուցեր։ Սակայն այն սահմանի հետևանքով, որ հողի սեփականությունն է դնում, շուկայական գինը պետք է բարձրանալով հասնի մի այնպիսի կետի, երբ հողը կարող է արտադրության գնից վեր եղած ավելցուկ, այսինքն ռենտա վճարել։ Բայց որովհետև երկրագործական կապիտալի արտադրած ապրանքների արժեքը, ենթադրության համաձայն, նրանց արտադրության գնից բարձր է, ուստի այս ռենտան (բացի այն մի դեպքից, որ իսկույն հետազոտելու ենք) կազմում է արժեքի ավելցուկն արտադրության գնի համեմատությամբ կամ թե այդ ավելցուկի մի մասը։ Թե արդյոք ռենտան հավասար է արժեքի ու արտադրության գնի ամբողջ տարբերությանը, թե՞ հավասար է այս տարբերության ավելի մեծ կամ թե ավելի փոքր մի մասին, այս ամբողջովին կախված կլինի առաջարկի ու պահանջարկի հարաբերությունից և նոր մշակման մեջ քաշված մարզի ծավալից։ Բանի Քանի դեռ ռենտան հավասար չէ երկրագործական արդյունքների արժեքի՝ սրանց արտադրության գնից վեր եղած ավելցուկին, այս ավելցուկի մի մասը միշտ կմասնակցի ընդհանուր համահավասարեցմանն ու ամբողջ հավելյալ արժեքի համամասնական բաշխմանը տարբեր անհատական կապիտալների միջև։ Եթե ռենտան հավասար լիներ արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ավելցուկին, միջին շահույթից վեր եղած հավելութային հավելյալ արժեքի այս ամբողջ մասը չէր մասնակցի այս համահավասարեցմանը։ Բայց այս բացարձակ ռենտան հավասար լինի արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ամբո՞ղջ ավելցուկին, թե՞ հավասար լինի նրա մեկ մասին միայն, միևնույն է, երկրագործական արդյունքները թե մեկ և թե մյուս դեպքում կվաճառվեին իրենց մենաշնորհագնի համաձայն ո՛չ թե այն պատճառով, որ նրանց գինը նրանց արժեքից վեր կլիներ, այլ որովհետև նրանց գինը հավասար կլիներ նրանց արժեքին կամ թե որովհետև նրանց գինը նրանց արժեքից ցածր կլիներ, բայց նրանց արտադրության գնից բարձր։ Նրանց մենաշնորհի նշանակությունն այն կլիներ, որ տարբերվելով մյուս արդյունաբերական արդյունքներից, որոնց արժեքն արտադրության ընդհանուր գնից բարձր է, նրանք չէին համահարթվի արտադրության գնի համաձայն։ Որովհետև արժեքի, ինչպես և արտադրության գնի մեկ մասը փաստորեն տրված հաստատուն մեծություն է, այն է՝ արտադրության ծախքերը, արտադրության մեջ սպառված կապիտալը = k,— ուստի նրանց տարբերությունը մյուս, փոփոխուն մասի, հավելյալ արժեքի մեջ է, որն արտադրության գնում = է p-ին, շահույթին, այսինքն հավասար է ամբողջ հավելյալ արժեքին՝ տվյալ դեպքում հաշվելով հասարակական կապիտալի վրա ու ամեն մի առանձին կապիտալի վրա, իբրև նույնի համամասնական մասի վրա, բայց որն ապրանքի արժեքի մեջ հավասար է այն իրական հավելյալ արժեքին, որ այս առանձին կապիտալն է արտադրել, և որը սրա արտադրած ապրանքային արժեքների անբաժան մասն է կազմում։ Եթե ապրանքի արժեքը նրա արտադրության գնից բարձր է, ապա արտադրության գինը = k + p, արժեքը = k + p + d, այնպես որ p + d = նրանում պարունակված հավելյալ արժեքին։ Այսպիսով ուրեմն, արժեքի ու արտադրության գնի միջև եղած տարբերությունը = d, այս կապիտալի արտադրած հավելյալ արժեքի ավելցուկին՝ շահույթի ընդհանուր նորմայի շնորհիվ նրան բաժին ընկած հավելյալ արժեքի համեմատությամբ։ Սրանից հետևում է, որ երկրագործական արդյունքների գինը կարող է նրանց արտադրության գնից բարձր լինել՝ առանց սակայն նրանց արժեքին հասնելու։ Ապա սրանից հետևում է, որ մինչև մի որոշ կետ կարող է երկրագործական արդյունքների գների տևական բարձրացում տեղի ունենալ՝ նախ քան որ նրանց գինը կհասնի նրանց արժեքի մակարդակին։ Սրանից հետևում է նմանապես, որ միմիայն հողային սեփականության մենաշնորհի հետևանքով կարող է երկրագործական արդյունքների՝ իրենց արտադրության գնից վեր եղած արժեքի ավելցուկը նրանց ընդհանուր շուկայական գնի որոշիչ մոմենտը դառնալ։ Վերջապես, սրանից հետևում է, որ այս դեպքում ոչ թե արդյունքի թանկանալն է ռենտայի պատճառը, այլ ռենտան է արդյունքի թանկանալու պատճառը։ Եթե ամենավատ հողի տարածության միավորի արդյունքի գինը = P + r, ապա բոլոր դիֆերենցիալ ռենտաները բարձրանում են r-ի համապատասխան գումարելիների չափով, որովհետև, ենթադրության համաձայն, P + r-ը դառնում է կարգավորիչ շուկայական գին։
Եթե ոչ-երկրագործական հասարակական կապիտալի միջին կազմը = լիներ 85c 85 c + 15v15 v, իսկ հավելյալ արժեքի նորման = 100%-ի, ապա արտադրության գինը = կլիներ 115-ի։ Եթե երկրագործական կապիտալի կազմը = լիներ 75c 75 c + 25v25 v, ապա արդյունքի արժեքը — հավելյալ արժեքի միևնույն նորմայի պարագայում — և կարգավորիչ շուկայական գինը = կլիներ 125։ Եթե հողագործական արդյունքը համահավասարվեր ոչ-հողագործական արդյունքի հետ՝ մի միջին գին կազմելով (կարճության համար մենք ենթադրում ենք, որ ամբողջ կապիտալը արտադրության երկու ճյուղերում էլ նույնահավասար է) ապա ամբողջ հավելյալ արժեքը = կլիներ 40-ի, ուրեմն 20% 200-անոց կապիտալի համար։ Ինչպես մեկի, այնպես էլ մյուսի արդյունքը 120-ով կծախվեր։ Հետևաբար, արտադրության գների համահավասարման պարագայում ոչ-երկրագործական արդյունքի միջին գինը իր արժեքից բարձր կլիներ, իսկ երկրագործական արդյունքինը՝ իր արժեքից ցածր։ Եթե հողագործական արդյունքներն իրենց լրիվ արժեքով ծախվեին, ապա նրանք 5-ով ավելի թանկ կլինեին, իսկ արդյունաբերական արդյունքները 5-ով ավելի էժան կլինեին, քան համահավասարման ժամանակ։ Եթե շուկայական հարաբերությունները թույլ չեն տալիս, որ երկրագործական արդյունքները ծախվեն իրենց լրիվ արժեքով և արտադրության գնից վեր եղած ամբողջ ավելցուկը յուրացվի, ապա ստացվում է մի միջին դրություն երկու ծայրաթևերի միջև. արդյունաբերական արդյունքներն այս դեպքում կծախվեին իրենց արժեքից մի քիչ ավելի բարձր, իսկ հողագործական արդյունքներն՝ իրենց արտադրության գնից մի քիչ ավելի բարձր։
Թեև հոգային հողային սեփականությունը կարող է հողագործական արդյունքների գինը սրանց արտադրության գնից վեր մղել, բայց և այնպես ոչ թե հողային սեփականությունից, այլ շուկայի ընդհանուր վիճակից է կախված այն, թե շուկայական գինն արտադրության գնից վեր բարձրանալով որքան է մոտենում արժեքին և, ուրեմն, որչափով է հողագործության մեջ տվյալ միջին շահույթից վեր արտադրված հավելյալ արժեքը կա՛մ ռենտայի փոխարկվում, կամ էլ մասնակցում հավելյալ արժեքի ընդհանուր համահավասարմանը միջին շահույթի վերածվելու պրոցեսում։ Համենայն դեպս, արժեքի՝ արտադրության գնից վեր եղած ավելցուկից ծագող այս բացարձակ ռենտան երկրագործական հավելյալ արժեքի մի մասն է պարզապես, այս հավելյալ արժեքի փոխարկումը ռենտայի, նույնի որսումը հողի սեփականատիրոջ կողմից, ճիշտ ինչպես որ արտադրության ընդհանրական կարգավորիչ գնի ժամանակ դիֆերենցիալ ռենտան ծագում է նրանից, որ գերշահույթը փոխարկվում է ռենտայի, յուրացվում է հողային սեփականության կողմից։ Ռենտայի այս երկու ձևերը միակ նորմալ ձևերն են։ Դրանցից դուրս ռենտան կարող է հիմնվել բուն մոնոպոլ գնի վրա միայն, որը ո՛չ արտադրության գնով, ոչ էլ ապրանքների արժեքով է որոշվում, այլ գնորդների պահանջմունքներով և վճարունակությամբ, և որի քննարկումը վերաբերում է մրցման ուսմունքին, որտեղ հետազոտվում է շուկայական գների իրական շարժումը։
Եթե հողագործության համար պիտանի ամբողջ հողը տվյալ մի երկրում վարձակալված լիներ — արտադրության կապիտալիստական եղանակն ու նորմալ հարաբերություններն ընդհանուր դարձած ենթադրելով — ապա մի այնպիսի հող չէր լինի, որը ռենտա չտար, բայց կարող էին լինել կապիտալի այնպիսի ներդրումներ, հողում ներդրված կապիտալի առանձին մասեր, որոնք ոչ մի ռենտա չտային. որովհետև հենց որ հողը վարձակալվում է, հողային սեփականությունը դադարում է ներգործել, որպես կապիտալի պահանջվող ներդրման բացարձակ սահման։ Այս պարագայում նա որպես հարաբերական սահման դեռ շարունակում է գործել այն չափով, որ չափով որ հողին միակցված կապիտալի փոխանցումը հողի սեփականատիրոջը շատ որոշ սահմաններ է դնում վարձակալի առջև։ Միայն թե այս դեպքում բոլոր ռենտաները դիֆերենցիալ ռենտայի կփոխարկվեինքկփոխարկվեին, այնպիսի դիֆերենցիալ ռենտայի, որը ոչ թե հողի լավորակության տարբերությամբ է որոշվում, այլ այն տարբերությամբ, որ գոյանում է որոշ հողում արվող կապիտալի վերջին ներդրումներից հետո ստացված գերշահույթների ու ամենավատ տեսակի հողի վարձակալման համար վճարված ռենտայի միջև։ Հողային սեփականությունն իբրև բացարձակ սահման գործում է լոկ այն չափով, որչափով որ հողից, որպես կապիտալի ներդրման մի դաշտից, օգտվելու թույլատրումը պայմանավորվում է հողի սեփականատիրոջը վճարելի տուրքով։ Եթե այս թույլատրումը տեղի է ունեցել, ապա հողատերն այլևս չի կարող տվյալ հողակտորում արվող կապիտալի ներդրման քանակական ծավալին որևէ բացարձակ սահման հանդիպադրել։ Տնաշինարարության դեմ ընդհանրապես սահման է դրվում մի երրորդ անձի հողային սեփականության կողմից այն հողի նկատմամբ որտեղ պետք է կառուցվի տունը։ Բայց մի անգամ որ այս հողը վարձակալվել է տնաշինարարության համար, արդեն վարձակալից է կախված, թե նա այնտեղ բարձր կամ ցածր տուն է ուզում կառուցել։
Եթե հողագործական կապիտալի միջին կազմը նույնը լիներ, կամ ավելի բարձր, քան հասարակական միջին կապիտալի կազմը, ապա բացարձակ ռենտան դարձյալ մեր շարադրած իմաստով կվերանար, կվերանար ուրեմն այն ռենտան, որը տարբեր է ինչպես դիֆերենցիալ ռենտայից, այնպես էլ բուն մոնոպոլ գնի վրա հիմնված ռենտայից։ Այս դեպքում երկրագործական արդյունքի արժեքը բարձր չէր լինի նրա արտադրության գնից, և հողագործական կապիտալն ավելի մեծաքանակ աշխատանք չէր դնի շարժման մեջ ուրեմն չէր էլ իրացնի ավելի մեծաքանակ հավելյալ աշխատանք, քան ոչ-երկրագործական կապիտալը։ Միևնույնը տեղի կունենար, եթե հողագործական կապիտալի կազմը մշակույթի առաջադիմելուն զուգընթաց համահավասարվեր հասարակական միջին կապիտալի կազմի հետ։
Այստեղ պիտի տարբերել հետևյալը։
Շահույթի նորմայի գոյացումը քննելիս մենք տեսանք ամենից առաջ, որ այն կապիտալները, որոնք, տեխնոլոգիապես վերցրած, նույնահավասար կազմ ունեն, այսինքն՝ մեքենաների ու հումքի քանակության համեմատությամբ նույնաքանակ աշխատանք են շարժման մեջ դնում, այնուամենայնիվ կտրող կարող են այդ կապիտալների հաստատուն մասերի տարբեր արժեքների հետևանքով տարբեր կազմ ունենալ։ Հումքը կամ մեքենաները մի դեպքում կարող են ավելի թանկ լինել, քան մյուս դեպքում։ Աշխատանքի միևնույն քանակը շարժման մեջ դնելու համար (իսկ ենթադրության համաձայն այո այս անհրաժեշտ կլիներ՝ հումքի միևնույն քանակը մշակելու համար) պետք է մի դեպքում ավելի մեծ կապիտալ կանխավճարվի, քան մյուսում, որովհետև ես, օրինակ, 100-անոց մի կապիտալով չեմ կարող նույնահավասար աշխատանք շարժման մեջ դնել, եթե այն հումքը, որը հատուցվելու է նույնպես այս 100-ից, մի դեպքում 40 արժե, մյուսում՝ 20։ Իսկ որ այս կապիտալներն այնուամենայնիվ տեխնոլոգիապես միատեսակ կազմ անեն, իսկույն երևան կգար, եթե ավելի թանկ հումքի գինն ընկնելով հասներ ավելի ցած գնին։ Այն ժամանակ փոփոխուն ու հաստատուն կապիտալի արժեքների հարաբերությունները միևնույնը դարձած կլինեին, չնայած որ բանեցրած կենդանի աշխատանքի և աշխատանքի կիրառված պայմանների քանակի ու բնույթի տեխնիկական հարաբերության մեջ ոչ մի փոփոխություն կատարված չէր լինի։ Մյուս կողմից՝ օրգանական ավելի ցած կազմ ունեցող մի կապիտալ, եթե խնդիրը բացառապես արժեքային կազմի տեսակետից քննենք, իր հաստատուն մասերի արժեքների պարզապես բարձրանալու հետևանքով կարող է այն տպավորությունը թողնել, թե օրգանական՝ ավելի բարձր կազմ ունեցող կապիտալի հետ հավասար աստիճանի վրա է կանգնած։ Դիցուք, թե տրված է մի կապիտալ = 60c 60 c + 40v40 v, որովհետև սա կենդանի աշխատանքի համեմատությամբ ավելի շատ մեքենաներ ու հումք է գործածում, և մեկ ուրիշ կապիտալ = 40c 40 c + 60v՚60 v, որովհետև սա ավելի մեծաքանակ կենդանի աշխատանք (60%), քիչ մեքենաներ (ասենք 10%) և բանվորական ուժի համեմատությամբ քիչ ու էժան հումք (ասենք 30%) է բանեցնում, այս դեպքում նրանց կազմը կարող էր հավասարվել, եթե հումքերի ու օժանդակ մատերիալների արժեքը պարզապես բարձրանար 30-ից 80-ի, այնպես որ հիմա երկրորդ կապիտալում 10 բաժին կընկներ մեքենաներին, 80՝ հումքին ու 60՝ բանվորական ուժին, ուրեմն 90c 90 c + 60v60 v, որը տոկոսապես բաշխած նույնպես = կլիներ 60c 60 c + 40v40 v, այնինչ տեխնիկական կազմի որևէ փոփոխություն տեղի ունեցած չէր լինի։ Այսպիսով ուրեմն, օրգանական նույնահավասար կազմ ունեցող կապիտալները կարող են ըստ արժեքի տարբեր կազմ ունենալ, իսկ ըստ արժեքի տոկոսային նույնահավասար կազմ ունեցող կապիտալները կարող են կանգնած լինել օրգանական կազմի տարբեր աստիճանների վրա, հետևաբար աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացման տարբեր աստիճաններ արտահայտել։ Ուրեմն լոկ այն հանգամանքը, որ երկրագործական կապիտալն ըստ իր արժեքի կազմի կանգնած կլիներ ընդհանրական մակարդակի վրա, դեռ չէր ապացուցի, թե աշխատանքի հասարակական արտադրողական ուժը նրա մոտ նույն ընղհանուր ընդհանուր մակարդակին է հասել։ Նա կարող էր լոկ այն վկայել, թե այդ կապիտալի սեփական արդյունքը, որը դարձյալ նրա արտադրության պայմանների մի մասն է կազմում իր հերթին, ավելի թանկացել է, կամ թե օժանդակ մատերիաները, ինչպես, օրինակ, պարարտանյութերը, որոնք առաջ մոտիկ էին, հենց ձեռքի տակ, հիմա պետք է հեռվից բերվեն և այլն։
Բայց մի կողմ թողնելով այս, պետք է կանգ առնել հողագործության յուրահատուկ բնույթի վրա։
Եթե ենթադրենք, որ աշխատանք տնտեսող մեքենաները, քիմիական օժանդակ միջոցները և այլն հողագործության մեջ ավելի մեծ տեղ են բռնում, հետևաբար հաստատուն կապիտալը աճում է տեխնիկապես, ոչ միայն ըստ արժեքի, այլև ըստ իր մասսայի՝ կիրառվող բանվորական ուժի քանակի համեմատությամբ, ապա այս դեպքում երկրագործության մեջ (ինչպես և լեռնարդյունաբերության մեջ) գործ ունենք աշխատանքի ոչ միայն հասարակական, այլև բնաճուն արտադրողականության հետ, որր որը կախված է աշխատանքի բնական պայմաններից։ Հնարավոր է, որ հողագործության մեջ հասարակական արտադրողական ուժի բարձրացումով միմիայն համակշռվում է բնական ուժի նվազումը կամ թե լիովին չի էլ համակշռվում,— այս համակշռումը միշտ կարող է ներգործել մի առժամանակ միայն,— այնպես որ, չնայած տեխնիկական զարգացմանը, արդյունքն այդտեղ չի էժանանում, այլ լոկ արգելակվում է արդյունքի է՛լ ավելի մեծ թանկացումը։ Հնարավոր է նաև այն, որ հացահատիկի գնի բարձրացման ժամանակ արդյունքի բացարձակ մասսան քչանում է, այնինչ հարաբերական գերարդյունքն աճում է. այսինքն՝ հնարավոր է այն ժամանակ, երբ հարաբերաբար շատանում է հաստատուն կապիտալը, որը մեծ մասամբ մեքենաներից կամ թե անասուններից է կազմված և որի լոկ մաշվածքը պիտի փոխհատուցել, ինչպես և հնարավոր է, երբ համապատասխանորեն նվազում է փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող կապիտալամասը, որն ամբողջովին պետք է միշտ արդյունքից փոխհատուցվի։
Բայց հնարավոր է նաև այն, որ երկրագործության առաջադիմելու հետևանքով հարկավոր լինի շուկայական գնի չափավոր բարձրացում միայն միջին գնի համեմատությամբ, որպեսզի կարողանա մշակվել և միաժամանակ ռենտա բերել ավելի վատ հողը, որը տեխնիկական օժանդակ միջոցների ավելի ստորին մակարդակի դեպքում շուկայական գնի ավելի մեծ բարձրացում կպահանջեր։
Այն հանգամանքը, որ խոշոր չափեր ունեցող անասնաբուծության մեջ կիրառվող բանվորական ուժի քանակը շատ փոքր է հաստատուն կապիտալի համեմատությամբ, որը գոյություն ունի հենց հանձին անասունների,— կարող էր վճռական առարկություն նկատվել այն դրույթի դեմ, թե երկրագործական կապիտալը, տոկոսապես հաշված, ավելի մեծաքանակ բանվորական ուժ է շարժման մեջ դնում, քան ոչ-երկրագործական հասարակական միջին կապիտալը։ Բայց այստեղ պիտի նկատենք, որ ռենտան քննարկելիս մենք իբրև որոշիչ կետից ելնում ենք երկրագործական կապիտալի այն մասից, որը վճռական բուսեղեն սննդամիջոցն է արտադրում, հետևաբար քաղաքակիրթ ժողովուրդների մեջ՝ գլխավոր կենսամիջոցն ընդհանրապես։ Արդեն Ա. Սմիթը ցույց է տվել,— և սա նրա մատուցած ծառայություններից մեկն է,— որ անասնաբուծության մեջ և ընդհանրապես այն բոլոր կապիտալների համար, որոնք հողում ներդրված են ոչ գլխավոր կենսամիջոցների, օրինակ, հացահատիկի արտադրության մեջ, գինը բոլորովին այլ կերպ է որոշվում։ Այն է, գնի որոշումն այստեղ հետևյալ կերպով է կատարվում. այն հողի արդյունքի նկատմամբ, որն, ասենք, իբրև արհեստական մարգագետին օգտագործվում է անասնապահության համար, բայց որը նույնպիսի հաջողությամբ կարող էր որոշ լավորակություն ունեցող վարելահողի փոխարկվել,— գինը պետք է այնքան վեր բարձրանա, որ միևնույն ռենտան տա, ինչ որ տալիս է նույնահավասար լավորակություն ունեցող վարելահողը, ուրեմն վարելահողից ստացվող ռենտան այստեղ իբրև որոշիչ տարր մտնում է անասունների գնի մեջ։ Այստեղից ելնելով Ռամսեյն իրավացի նկատել է, որ այս եղանակով արհեստականորեն բարձրացվում է անասնագինը ռենտայի միջոցով, հողային սեփականության տնտեսական այս արտահայտության միջոցով, հետևաբար հողային սեփականության միջոցով։ «Հողագործական կուլտուրայի տարածման հետևանքով չմշակված պարապուրդները այլևս բավական չեն լինում մսացու անասունի պահանջարկը բավարարելու համար։ Մշակված հողերի մի մեծ մասը պետք է գործածվի տավար բուծելու և բտելու համար, և ուրեմն անասունների գինը պիտի այնքան բարձր լինի, որ ոչ միայն հատուցի անասնաբուծության մեջ գործադրած աշխատանքը, այլև այն ռենտան, որ հողատերը կարող էր կորզել այդ հողից, և այն շահույթը, որ ֆերմերը կարող էր կորզել, եթե սա իբրև վարելահող մշակվեր։ Բոլորովին անմշակ տորֆային հողերի վրա բուծված տավարը, նայած քաշին ու որակին, միևնույն շուկայում վաճառվում է նույն գնով, որով վաճառվում է ամենից լավ մշակվող հողում բուծվածը։ Այս տորֆային տարածությունների տերերը օգտվում են հանգամանքից և իրենց հողերի ռենտան բարձրացնում անասնագների համեմատ» (A. Smith, գիրք I, Գլուխ գլուխ XI, մասն I)* [''Տես 12 ծան. հետո'']։ Հետևաբար, դիֆերենցիալ ռենտան այստեղ, ի տարբերություն հացահատիկային ռենտայից, ավելի վատ հողի օգտին է ծառայում։
Բացարձակ ռենտան բացատրում է մի քանի այնպիսի երևույթներ, որոնք առաջին հայացքից կարծես թույլատրում են ռենտան սոսկական մենաշնորհագնի հետևանք համարելու։ Ա. Սմիթի օրինակի հետ կապակցելու, համար վերցնենք, օրինակ, մի այնպիսի անտառ, որն առանց որևէ մարդկային գործակցության, ուրեմն ոչ իբրև անտառատնկման արդյունք գոյություն ունի, ասենք, Նորվեգիայում։ Եթե այդ անտառի տիրոջը ռենտա է վճարում կապիտալիստը, որը փայտեղեն է կտրել տալիս, ասենք, անգլիական պահանջարկը բավարարելու համար, կամ թե հենց ինքն անտառատերն է իբրև կապիտալիստ փայտ կտրել տալիս, ապա հիշյալ փայտեղենը, բացի կանխավճարված կապիտալի համար ստացվող շահույթից, մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր ռենտա է բերում։ Այս զուտ բնական արդյունքի նկատմամբ սա ներկայանում է որպես զուտ մենաշնորհային հավելուրդ։ Բայց կապիտալն այստեղ փաստորեն կազմված է միմիայն փոփոխուն, աշխատանքի վրա ծախսված կապիտալից, հետևաբար նա ավելի մեծաքանակ հավելյալ աշխատանք է շարժման մեջ դնում, քան հավասար մեծության մի ուրիշ կապիտալ։ Այսպիսով ուրեմն, փայտեղենի արժեքի մեջ պարունակվում է անվճար աշխատանքի կամ թե հավելյալ արժեքի ավելի մեծ ավելցուկ, քան ավելի բարձր կազմ ունեցող կապիտալների արդյունքում։ Ուստի փայտեղենից կարող է միջին շահույթ քաղվել, և մի նշանավոր ավելցուկ էլ կարող է անտառի սեփականատիրոջը բաժին ընկնել ռենտայի ձևով։ Ընդհակառակը, պետք է ընդունել, որ շնորհիվ այն հեշտության, որով կարող է անտառահատումն ընդարձակվել, ուրեմն այս արտադրության արագ մեծանալու դեպքում, պահանջարկը պետք է շատ նշանավոր չափով մեծանա, որպեսզի փայտեղենի գինը հավասարվի նրա արժեքին և այդպիսով անվճար աշխատանքի ամբողջ ավելցուկը (սրա այն մասից վեր, որն իբրև միջին շահույթ կապիտալիստին է բաժին ընկնում) անտառի սեփականատիրոջը բաժին ընկնի ռենտայի ձևով։
Մենք ենթադրել ենք, թե մշակման մեջ նոր քաշված հողն է՛լ ավելի ստորին որակ ունի, քան վերջին ժամանակ մշակված ամենավատ հողը: հողը։ Եթե նա ավելի լավն է, ապա դիֆերենցիալ ռենտա է բերում։ Բայց այստեղ մենք հետազոտում ենք հենց այն դեպքը, երբ ռենտան հանդես չի դալիս իբրև դիֆերենցիալ ռենտա։ Այստեղ հնարավոր է միմիայն երկու դեպք։ Կա՛մ մշակման մեջ ներքաշվող նոր հողն ավելի վատն է, կա՛մ նա նույն որակն ունի, ինչ որ վերջին ժամանակ մշակվածը։ Եթե նա ավելի վատ է, ապա այս դեպքն արդեն հետազոտել ենք։ Ուրեմն դեռ հետազոտելու մնում է այն դեպքը միայն, երբ նա նույն որակն ունի։
Հավասարապես լավորակ ու նույնիսկ ավելի լավ հողը, ինչպես արդեն այս պարզաբանել ենք դիֆերենցիալ ռենտայի ժամանակ, մշակույթի առաջադիմելու ընթացքում նույնպես կարող է նոր մշակման մեջ ներքաշվել, ինչպես ավելի վատ հողը։
'''Առաջին'''. Որովհետև դիֆերենցիալ ռենտայի առկայության ժամանակ (և ընդհանրապես ռենտայի առկայության ժամանակ, քանի որ ոչ-դիֆերենցիալ ռենտայի առկայության ժամանակ էլ միշտ այն հարցն է բարձրանում, թե արդյոք մի կողմից հողի պտղաբերությունն ընդհանրապես ու մյուս կողմից նրա տեղագրությունը տեղադրությունը նրան թույլ տալի՞ս են այնպես մշակելու այն, որ նա կարգավորիչ շուկայական գնի պարագայում շահույթ ու ռենտա տա) հակառակ ուղղությամբ ներգործում են երկու տեսակ պայմաններ, որոնք երբեմն փոխադարձաբար ջլատում են միմյանց, երբեմն էլ մեկը մյուսից կարող է գերազանցել։ Ենթադրելով, որ հողը. մշակելու համար անհրաժեշտ արտադրության ծախքերը չեն պակասել, ուրիշ խոսքով՝ որ տեխնիկական բնույթ կրող նվաճումները նոր մշակման ասպարեզում նոր հանդես եկող մոմենտ չեն կազմում, գտնում ենք, որ շուկայական գնի բարձրանալը կարող է մշակման մեջ ներքաշել մի ավելի պտղաբեր հող, որն իր տեղադրության պատճառով առաջ դուրս էր մնացել մրցումից։ Կամ թե նա կարող է ավելի անպտղաբեր հողի համար այնքան բարձրացնել տեղադրության առավելությունը, որ սրանով հավասարակշռվի ավելի փոքր բերքունակությունը։ Կամ էլ առանց շուկայական գնի բարձրացման՝ տեղադրությունը կարող է հաղորդակցության կատարելագործված միջոցների հետևանքով մրցակցության մեջ քաշել ավելի լավ հողերը, ինչպես որ մենք խոշոր մասշտաբով այս տեսնում ենք հյուսիսային Ամերիկայի պրերիաներում գտնվող շտատներում։ Հնուց քաղաքակրթված երկրներում էլ միշտ տեղի է ունենում այս, թեև ոչ միևնույն չափով, որպես գաղութներում, որտեղ, իչպես Ուեկֆիլդն է ճիշտ նկատել, տեղադրությունը վճռական նշանակություն ունի։ Այսպիսով ուրեմն, նախ՝ տեղադրության ու պտղաբերության հակադիր ներգործությունները և երկրորդ՝ մշտական փոփոխականությունը տեղադրության գործոնի, որը շարունակ համահարթվում է, միշտ առաջադիմական, համահարթվելու ձգտող փոփոխություններ է կատարում,— սրանք բոլորը հավասարապես լավորակ, ավելի լավ ու ավելի վատ հողատարածությունները հին մշակված հողերի հետ փոփոխակիորեն նոր մրցման մեջ են քաշում։
'''Երկրորդ'''. Բնագիտության ու գյուղատնտեսական գիտության զարգացման հետ փոխվում է հողի պտղաբերությունն էլ, քանի որ փոխվում են այն միջոցները, որոնց օգնությամբ իսկույն կարող են օգտագործելի դարձվել հողի տարրերը։ Ֆրանսիայում ու Անգլիայի արևելյան կոմսություններում թեթև հողատեսակները, որոնք առաջ վատ էին համարվում, հենց մոտիկ ժամանակներում այս եղանակով բարելավվելով բարձրացան առաջին կարգը (տես Պասսի)։ Մյուս կողմից՝ այն հողը, որը վատ էր համարվում ոչ ըստ իր քիմիական բաղադրության, այլ միմիայն որոշ մեքենական-ֆիզիկական արգելքներ էր հարուցում մշակման համար, լավորակ հողի է փոխարկվում, հենց որ հայտնագործվում են այս արգելքները հաղթահարելու միջոցները։
'''Չորրորդ'''. Մի կողմ թողնելով այն, որ յուրաքանչյուր տվյալ մոմենտում բնակչության ու կապիտալի աճի զարգացման հասած աստիճանը մի որոշ սահման, թեկուզ առաձգական սահման է քաշում հողի մշակույթի ընդարձակման հանդեպ. մի կողմ թողնելով այն պատահականությունների ներգործությունը, որոնք ժամանակավորապես ազդում են շուկայական գնի վրա, ինչպիսիք են, օրինակ, տարվա մի շարք բարենպաստ ու աննպաստ եղանակները,— հողամշակույթի տարածական ընդարձակումը կախված է տվյալ երկրի կապիտալների շուկայի ընդհանուր դրությունից ու գործերի վիճակից։ Որպեսզի կապիտալի պակասության պայմաններում ավելադիր կապիտալը դեպի երկրագործություն դիմի, բավական չէ, որ մշակված հողը ֆերմերին միջին շահույթ բերի, անկախ նրանից, թե այդ հողը ռենտա վճարո՞ւմ է, թե՞ ոչ։ Ուրիշ, կապիտալի գերառատության պարբերաշրջաններում նա հոսում է դեպի հողագործություն մինչև անգամ շուկայական գնի չբարձրանալու դեպքում էլ, միայն թե այլ խնդիրների նկատմամբ նորմալ պայմաններն իրագործվեն։ Մինչև հիմա մշակված հողից ավելի լավ հողն իրականում մրցումից դուրս կպահվեր կա՛մ տեղադրության մոմենտի շնորհիվ, կամ թե հողի անմատչելիության մինչև այժմ անխորտակելի մնացած սահմանների շնորհիվ, կամ էլ պատահականության շնորհիվ միայն։ Ուստի մենք պետք է զբաղվենք հողի լոկ այն տեսակներով, որոնք նույն լավորակությունն ունեն, ինչ որ վերջին ժամանակ մշակվածները։ Բայց նոր հողի ու վերջին ժամանակ մշակված հողի միջև նրանց մշակելի դարձնելու ծախքերի մի տարբերություն է լինում միշտ, և շուկայական գնի կացությունից ու վարկային հարաբերություններից է կախված, թե արդյոք նոր հողի համար պահանջվող այս ծախքերը կարվեն թե ոչ։ Այնուհետև, հենց որ այս հողն իրոք կմասնակցի մրցմանը, շուկայական գինն այլ անփոփոխ պայմաններում դարձյալ ընկնելով կհասնի իր նախկին մակարդակին, ընդ որում նոր մի այն մշակման մեջ ներքաշած հողն այս դեպքում նույն ռենտան կբերի, ինչ որ տալիս է նրան համապատասխանող հին հողը։ Այն ենթադրությունը, թև նա ոչ մի ռենտա չի տա, այդ հայացքի կողմնակիցներն ապացուցում են, ընդունելով այն, ինչ որ պետք է ապացուցվի, այսինքն որ վերջին հողը ոչ մի ռենտա չի բերել։ Միևնույն եղանակով կարելի կլիներ ապացուցել, թև ամենավերջերում կառուցած տները, բացի շենքերի համար հատուցվող և նրանց տոկոսը ներկայացնող վարձավճարից ոչ մի ռենտա չեն տալիս, թեև վարձվում են։ Մինչդեռ իրողությունն այն է, որ ռենտա նրանք արդեն տալիս են, նախքան վարձավճարի ձևով տոկոս բերելը, երբ հաճախ ու երկար ժամանակ դատարկ են մնում։ Ինչպես որևէ հողակտորում արված կապիտալի հաջորդական ներդրումները կարող են համամասնական գերարդյունք և ուրեմն նույն ռենտան տալ, ինչ որ առաջինները, ճիշտ այնպես էլ հավասար լավորակություն ունեցող դաշտերը վերջին ժամանակ մշակվածների նման կարող են միևնույն բերքը տալ նույն ծախքերով։ Այլապես անհասկանալի կլիներ առհասարակ, թե ինչպես միևնույն լավորակությունն ունեցող դաշտերը երբևէ կարելի կլիներ հաջորդաբար մշակման մեջ ներգրավել և ոչ թե բոլորը միանգամից կամ թե, ընդհակառակը, ոչ մեկն էլ չներգրավել, որպեսզի նրանցից մեկն ու մեկն իր ետևից չբերի բոլորի մրցումը։ Հողի սեփականատերը միշտ պատրաստ է ռենտա կորզելու, այսինքն մի բան ձրի ստանալու. բայց կապիտալին որոշ հանգամանքներ են հարկավոր՝ հողատիրոջ ցանկությունը կատարելու համար։ Ուստի հողերի փոխադարձ մրցումը կախված է ոչ թե նրանից, որ հողի սեփականատերն ուզում է նրանց միջև մրցում առաջացնել, այլ նրանից, թե արդյոք կգտնվի մի կապիտալ, որը նոր դաշտերում ուրիշների հետ մրցել կցանկանա։
Որչափով որ բուն երկրագործական ռենտան սոսկական մենաշհորհային գին է, նա կարող է միմիայն փոքր լինել, ինչպես որ այստեղ բացարձակ ռենտան էլ նորմալ պայմաններում լոկ փոքր կարող է լինել, որքան էլ որ կազմի արդյունքի արժեքի ավելցուկը նրա արտադրության գնի նկատմամբ։ Ուրեմն բացարձակ ռենտայի էությունը հետևյալն է. հավասարամեծ կապիտալներն արտադրության տարբեր ոլորտներում, նայած իրենց տարբեր միջին կազմին, հավելյալ արժեքի նույնահավասար նորմայի կամ աշխատանքի միահավասար շահագործման պարագայում արտադրում են հավելյալ արժեքի տարբեր մասսաներ։ Արդյունաբերության մեջ հավելյալ արժեքի այս տարբեր մասսաները համահարթվելով վեր են ածվում միջին շահույթի և հավասարաչափ բաշխվում են առանձին կապիտալների միջև, որպես հասարակական կապիտալի համապատասխան մասերի միջև։ Երբ արտադրությունը հողի կարիք է ունենում, լինի երկրագործության համար, թե հումքերի հայթայթման համար, միևնույն է, հողային սեփականությունն այս համահավասարմանն արգելք է լինում հողի մեջ ներդրված կապիտալների վերաբերմամբ և յուրացնում է հավելյալ արժեքի այն մասը, որն այլապես կմասնակցեր շահույթի ընդհանուր նորմա գոյացնող համահավասարման պրոցեսին։ Այո Այս դեպքում ռենտան կազմում է ապրանքների արժեքի, հատկապես հավելյալ արժեքի մի մասը, այն տարբերությամբ միայն, որ այս մասը բաժին է ընկնում ոչ ո՛չ թե կապիտալիստների դասակարգին, որը բանվորներից է քամել այն, այլ բաժին է ընկնում հողի սեփականատիրերին, որոնք կապիտալիստներից են կորզում այն։ Ընդ սմին ենթադրվում է, որ երկրագործական կապիտալն ավելի մեծաքանակ աշխատանք է շարժման մեջ դնում, քան ոչ-երկրագործական կապիտալի մի հավասարամեծ մասը։ Թե շեղումը որքան հեռուն է գնում կամ թե արդյոք գոյություն ունի այն ընդհանրապես, այս կախված է հողագործության հարաբերական զարգացումից՝ արդյունաբերության համեմատությամբ։ Գործի բնության համաձայն՝ այս տարբերությունը պետք է պակասի հողագործության առաջադիմելուն զուգընթաց, եթե այն հարաբերությունը, որով կապիտալի փոփոխուն մասը նվազում է հաստատունի համեմատությամբ, արդյունաբերական կապիտալի մոտ էլ ավելի մեծ չի լինի, քան երկրագործական կապիտալի մոտ։
Այս բացարձակ ռենտան է՛լ ավելի նշանակալից դեր է խաղում բուն հայթայթող արդյունաբերության մեջ, որտեղ հաստատուն կապիտալի մեկ տարրը, հումքը, բոլորովին բացակայում է և որտեղ,— բացի այն ճյուղերից, որոնցում մեքենաներից ու այլ հիմնական կապիտալից կազմված մասը շատ խոշոր չափեր ունի,— անպայման գերիշխում է կապիտալի ամենաստորին կազմը։ Եվ հենց այստեղ, որտեղ թվում է, թե ռենտան բացառապես մենաշնորհային գնի հետևանք է, արտակարգորեն բարենպաստ շուկայական կոնյունկտուրա է անհրաժեշտ, որպեսզի կարելի լինի ապրանքներն իրենց արժեքով ծախել կամ որպեսզի ռենտան հավասար լինի ապրանքի հավելյալ արժեքի ամբողջ ավելցուկին՝ նրա արտադրության գնի համեմատությամբ։ Այսպես է դրությունն, օրինակ, ձկնորսական ջրերի, քարհանքարանների, վայրի աճած անտառների և այլոց ռենտայի դեպքում<ref>Ռիկարդոն անչափ մակերևութորեն է լուծում այս խնդիրը։ Տես Տե՛ս Ա. Սմիթի դեմ ուղղած հատվածը՝ Նորվեգիայի անտառային ռենտայի վերաբերմամբ։ Principles, գլ. II, հենց սկզբին [տես Давид Рикардо: «Начала политич. экономии и налогового обложения», ОГИЗ, 1941, գլ. II, էջ 31].<br>* Տես Адам Смит: «Исследование о природе и причинах богатства народов»: Соцэкгиз, 1935, հատ. I, գիրք I, գլ. XI, էջ 140—158։— '''Խմբ.'''։</ref>։
===ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԵՆՏԱՆ ՇԻՆԱՎԱՅՐԵՐԻՑ։ ՌԵՆՏԱՆ ՀԱՆՔԱՐԱՆՆԵՐԻՑ։ ՀՈՂԻ ԳԻՆԸ===