===ՔԱՌԱՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՌԵՆՏԱՆ ՇԻՆԱՎԱՅՐԵՐԻՑ։ ՌԵՆՏԱՆ ՀԱՆՔԱՐԱՆՆԵՐԻՑ։ ՀՈՂԻ ԳԻՆԸ===
Որտեղ ընդհանրապես ռենտա գոյություն ունի, ամենուրեք հանդես է գալիս դիֆերենցիալ ռենտան և ամեն տեղ ենթարկվում է նույն օրենքներին, ինչ որ երկրագործական դիֆերենցիալ ռենտան։ Ամենուրեք, որտեղ բնության ուժերը կարող են մենաշնորհացվել և որոշ գերշահույթ են ապահովում այն արդյունաբերողների համար, որոնք կիրառում են հիշյալ ուժերը, լինի այս ուժը ջրվեժ, թե հարուստ հանքարան, թե ձկնառատ ջուր և կամ լավ տեղադրություն ունեցող շինավայր,— այն անձը, որը երկրագնդի մի մասի վրա ունեցած իր իրավատիտղոսի զորությամբ բնության այս առարկաների սեփականատեր է ճանաչվում, գործող կապիտալից խլում է այս գերշահույթը ռենտայի ձևով։ Ինչ վերաբերում է շինարարական նպատակների ծառայող հողին, ապա Ա. Սմիթը պարզաբանել է, թե ինչպես նրա ռենտայի հիմքը, ինչպես բոլոր ռչոչ-երկրագործական հողերի ռենտայի հիմքը, բուն հողագործական ռենտայով է կարգավորվում։ (Book I, chap. XI, 2 ու 3)* [''Տես 13 ծան. հետո'']։ Այս ռենտան բնորոշվում է նախ՝ այն գերակշռող ազդեցությամբ, որ այս դեպքում տեղադրությունն է անում դիֆերենցիալ ռենտայի վրա (շատ նշանավոր չափով, օրինակ, խաղողաբուծության ու խոշոր քաղաքներում շինարարական հողամասերի դեպքում), երկրորդ՝ սեփականատիրոջ ուղղակի ակնհայտ ու լիակատար կրավորականությամբ, որովհետև նրա ակտիվությունը սոսկ այն է (մանավանդ հանքարանների նկատմամբ), որ շահագործում է հասարակական զարգացման առաջադիմությունը, որին նա ոչնչով չի աջակցել և որի պայմաններում նա ոչնչով ռիսկ չի անում, թեկուզ այն չափով, որչափով ռիսկ է անում արդյունաբերական կապիտալիստը, և վերջապես նրանով, որ մենաշնորհային գինը գերակշռում է բազմաթիվ դեպքերում, հատկապես թշվառությունն ամենից անամոթաբար շահագործելիս (որովհետև թշվառությունը տնային ռենտայի համար ավելի արդյունավետ աղբյուր է, քան Պոտոզիի հանքարանները երբևէ եղել են Սպանիայի համար<ref>Լենգ, Նյումեն։</ref>, և այն ահռելի ուժը, որ այս հողային սեփականությունն է տալիս, երբ սա արդյունաբերական կապիտալի հետ միացած միևնույն ձեռքումն է գտնվում, նրան հնարավորություն է տալիս, որ բանվորներին, երբ սրանք կռիվ են մղում աշխատավարձի համար, գործնականորեն վտարի հողից, իբրև իրենց բնակավայրից<ref>Crowlington Stricke. Engels «Lage der arbeitenden Klasse in England», S. 307 [Կրոուլինգտոնյան գործադուլ. Էնգելս — «Բանվոր դասակարգի դրությունն Անգլիայում»։ Տես Մարքս և Էնգելս, Երկեր, ռուս. հրատ., հատ. III, էջ 534]։</ref>։ Հասարակության մի մասն այս դեպքում տուրք է պահանջում մյուսից՝ երկրագնդի վրա ապրելու իրավունք ունենալու համար, ինչպես որ հողային սեփականությունն ընդհանրապես իր մեջ պարփակում է սեփականատերերի այն իրավունքը, որով սրանք շահագործում են հողագունդը, երկրի ընդերքը, օդն ու սրանց հետ այն ամենը, ինչ որ անհրաժեշտ է կյանքի պահպանման ու զարգացման համար։ Շինարարական ռենտան անհրաժեշտորեն բարձրանում է ոչ միայն բնակչության աճման և սրա հետ էլ նոր շենքերի կառուցման աճող պահանջմունքների հետևանքով, այլև հիմնական կապիտալի զարգանալու շնորհիվ, որը կա՛մ միակցվում է հողին, կամ թե արմատներ է գցում նրա մեջ, նրա վրա է հիմնվում, ինչպիսիք են, օրինակ, բոլոր արդյունաբերական շենքերը, երկաթուղիները, ապրանքի պահեստանոցները, գործարանային շենքերը, նավաշինարանները և այլն։ Տնավարձը, որչափով որ սա տան մեջ ներդրված կապիտալի տոկոսն ու մարումն է ներկայացնում, ու սոսկական հողի համար վճարվող ռենտան այստեղ հնարավոր չէ շփոթել նույնիսկ Կերիի բարի ցանկության պարագայում, մանավանդ երբ, ինչպես Անգլիայում, հողի սեփականատերն ու կառուցող սպեկուլանտը բոլորովին տարբեր անձեր են։ Այստեղ էական են երկու տարր, մի կողմում՝ երկրի շահագործումը վերարտադրության կամ թե արդյունահանող արդյունաբերության նպատակներով, մյուսում՝ այն տարածությունը, որն անհրաժեշտ է որպես ամեն արտադրության ու մարդկային ամեն գործունեության տարր։ Եվ հենց երկու կողմի համար էլ հողային սեփականությունն իրեն համար տուրք է պահանջում։ Շինարարական հողամասերի նկատմամբ եղած պահանջարկը բարձրացնում է հողի, որպես տարածության ու պատվանդանի, արժեքը, և միաժամանակ սրա հետևանքով աճում է հողի այն տարրերի նկատմամբ եղած պահանջարկն էր էլ, որոնք իբրև շինարարական մատերիալ են ծառայում<ref>«Լոնդոնի փողոցները մայթելը շոտլանդական ափի լերկ ժայռերի սեփականատերերին հնարավորություն տվեց ռենտա կորզելու, այն քարքարուտից, որ առաջ բացարձակապես անօգուտ էր»։ A. Smith, գիրք I, գլ. XI, 2 [տես 1935 թ. ռուս, հրաtհրատ. էջ 147]։</ref>։
Թե ինչպես արագ առաջադիմող քաղաքներում, մանավանդ որտեղ որ կառուցումը գործարանային եղանակով է կատարվում, օրինակ Լոնդոնում, կառուցողական սպեկուլացիայի իսկական գլխավոր առարկան հողային ռենտան է և ոչ թե տունը, այս մասին մենք մի օրինակ ենք բերել II գրքում, գլուխ XII, էջ 215, 216՝ քաղելով Լոնդոնի մի խոշոր կառուցող սպեկուլանտի, Էդվարդ Կապպի այն վկայություններից, որ նա տվել է 1857 թվականի բանկային հանձնաժողովի առջև։ Հիշյալ վկայությունների մեջ № 5435-ի տակ նա ասում է. «Եu «Ես կարծում եմ, մի մարդ, որ ուզում է առաջ գնալ աշխարհում, հազիվ թե կարող է սպասել, որ առաջ կգնա իր սոլիդ գործը (fair trade) վարելով... նա անհրաժեշտորեն պետք է, բացի սրանից, սպեկուլացիայի նպատակով կառուցի ու այն էլ՝ խոշոր մասշտաբով. որովհետև ձեռնարկուն շատ քիչ շահույթ է անում բուն իսկ շենքերից. իր գլխավոր շահույթը նա կորզում է բարձրացած հողային ռենտայից։ Ասենք, օրինակ, թե նա վարձով վերցնում է մի կտոր հող և սրա համար տարեկան վճարում է 300 £. եթե նա այնտեղ խնամքով կազմված շինարարական հատակագծի համաձայն պատշաճ կարգի տներ է կառուցում, ապա նրան կարող է հաջողվել, որ հիշյալից 400 կամ թե 450 £ ստանա տարեկան, և նրա շահույթն, ավելի շուտ, կգոյանար տարեկան 100 կամ թե 150 £-ով բարձրացած հողային ռենտայից, քան շենքերից ստացվող շահույթից, որը նա շատ դեպքերում հազիվ թե ուշադրության է առնում»։ Ընդ սմին չպետք է մոռանալ, որ վարձակալական պայմանագրի մեծ մասամբ 99 տարվա ժամկետն անցնելուց հետո հողը իր վրան գտնվող բոլոր շենքերով և այս ժամանակամիջոցում մեծ մասամբ կրկնապատկից ու եռապատկից էլ ավելի բարձրացած հողային ռենտայի հետ միասին կառուցող սպեկուլանտից կամ թե նրա իրավահաջորդից կրկին վերադառնում է իր սկզբնական հողատիրոջ վերջին ներկայացուցչին։
Բուն հանքարանների ռենտան որոշվում է ճիշտ այնպես, ինչպես երկրագործական ռենտան։ «Կան այնպիսի հանքարաններ, որոնց արդյունքը հազիվ է բավականանում աշխատանքը հատուցելու ու նրանցում ներդրված կապիտալը, սովորական շահույթի հետ միասին, փոխհատուցելու համար։ Նրանք ձեռնարկուին մի որոշ շահույթ տալիս են, բայց ոչ մի ռենտա չեն բերում հողի սեփականատիրոջ համար։ Նրանք օգուտով կարող են մշակվել միմիայն հողի սեփականատիրոջ կողմից, որը հենց ինքն անձամբ հանդես գալով իբրև ձեռնարկու՝ սովորական շահույթ է կորզում իր ներդրած կապիտալից։ Շոտլանդիայում բազմաթիվ ածխահանքեր այս կերպ են մշակվում և ուրիշ ոչ մի կերպ չեն կարող մշակվել։ Հողի սեփականատերը որևէ մեկին թույլ չի տա ածխահանքերն առանց ռենտայի վճարման մշակելու, բայց ոչ ոք էլ չի կարող սրանց համար ռենտա վճարել» (A. Smith, գիրք I, գլուխ XI, 2 [ռուս, հրատ., էջ 149]։
Պետք է տարբերել, թե արդյոք ռենտան մոնոպոլ գնից է բխում,— որովհետև արդյունքների, կամ հենց հողի մոնոպոլ գին գոյություն ունի, որն անկախ է ռենտայից,— թե՞ արդյունքները մոնոպոլ գնով են ծախվում,— որովհետև ռենտա գոյություն ունի։ Երբ մենք խոսում ենք մոնոպոլ գնի մասին, ապա սրա տակ ընդհանրապես հասկանում ենք մի գին, որը որոշվում է գնորդների գնելու ցանկությամբ ու վճարունակությամբ միայն, անկախ այն գնից, որը որոշվում է թե արտադրության գնով ու թե արդյունքների արժեքով։ Խաղողի մի այգի, որը բոլորովին արտակարգ որակի գինի է արտադրում, մի գինի, որն ընդհանրապես լոկ համեմատաբար սակավ քանակով կարող է արտադրվել, մոնոպոլ գին է տալիս։ Գինեգործը նշանավոր գերշահույթ կիրացներ այս մոնոպոլ գնի հետևանքով, որի՝ արդյունքի արժեքից վեր եղած ավելցուկը որոշվում է միմիայն տոհմիկ գինի խմողների հարստությամբ ու ճաշակով։ Այս գերշահույթը, որն այստեղ բխում է մոնոպոլ գնից, փոխարկվում է ռենտայի և այս ձևով բաժին է ընկնում հողի սեփականատիրոջը՝ սրա այն իրավատիտղոսի հետևանքով, որ ունի առանձնահատուկ որպիսություններով օժտված այս հողակտորի վրա։ Ուրեմն այստեղ մոնոպոլ գինն է ռենտա ստեղծում։ Ընդհակառակը, ռենտան մոնոպոլ գին կստեղծեր, եթե հացահատիկը ոչ միայն իր արտադրության գնից բարձր, այլև իր արժեքից բարձր ծախվեր այն սահմանի հետևանքով, որ հողային սեփականությունն է չմշակված հողի նկատմամբ հաստատում՝ կապիտալի ռենտազուրկ ներդրման հանդեպ։ Միայն անհատների մի որոշ թվի ունեցած սեփականության իրավատիտղոսն է երկրագնդի նկատմամր, որ նրանց հնարավորություն է տալիս հասարակության հավելյալ աշխատանքի մի մասն իբրև տուրք յուրացնելու և արտադրության զարգացման հետ զուգընթաց՝ միշտ ավելի ու ավելի մեծացող չափով յուրացնելու, ընդ որում այս պարագան վարագուրվում է նրանով, որ կապիտալացված ռենտան, ուրեմն հենց այս կապիտալացված տուրքը ներկայանում է որպես հողի գին, և այս պատճառով հողն առևտրի ուրիշ ամեն մի առարկայի նման կարող է ծախվել։ Ուստի գնորդին թվում է, թե ռենտայի նկատմամբ ունեցած իր իրավունքը ձրի և առանց աշխատանքի չի ստացել, առանց կապիտալի ռիսկի ու ձեռնարկուական ոգու ձրի չի ձեռք բերել, այլ նրա համապատասխան էկվիվալենտն է վճարել, ինչպես արդեն առաջ նշել ենք, նրան թվում է, թե ռենտան լոկ տոկոսն է այն կապիտալի, որով ինքը գնել է հողն ու սրա հետ էլ՝ ռենտայի նկատմամբ ունեցած իրավունքը։ Ճիշտ նույնպես էլ ստրկատիրոջը, որը մի նեգր է գնել, թվում է, թե նա նեգրի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքը ձեռք է բերել ոչ թե ստրկության ինստիտուտի, իբրև այսպիսու շնորհիվ, այլ ապրանքի առուծախի շնորհիվ։ Բայց իրավատիտղոսն ինքը չի ստեղծվում վաճառքի միջոցով, այլ միմիայն փոխանցվում է։ Իրավատիտղոսը պետք է արդեն գոյություն ունենա՝ նախքան հնարավոր դառնա նրա վաճառքը, և ինչպես մի առանձին վաճառքը, այնպես էլ այսպիսի վաճառքների մի շարք, նրանց մշտական կրկնությունըf կրկնությունը, չի կարող ստեղծել այս իրավատիտղոսը։ Արտադրական հարաբերություններն ենք որ ընդհանրապես ստեղծել են իրավատիտղոսը։ Հենց որ արտադրական հարաբերությունները հասած են լինում մի կետի, երբ նրանք պետք է մորթեփոխվեն, չքանում է իրավատիտղոսի ու սրա վրա հիմնված բոլոր գործարքների նյութական աղբյուրը, տնտեսապես ու պատմականորեն արդարացում գտած աղբյուրը, որը կյանքի հասարակական արտադրության պրոցեսից է ծագել։ Երկրագնդի նկատմամբ առանձին անհատների ունեցած մասնավոր սեփականության իրավունքը հասարակական-անտեսական տնտեսական մի ավելի բարձր ֆորմացիայի տեսակետից ոչ պակաս անհեթեթ կթվա, քան մի մարդու սեփականության իրավունքը մեկ ուրիշ մարդու նկատմամբ։ Նույնիսկ մի ամբողջ հասարակություն, ազգ, մինչև անգամ հենց համաժամանակյա բոլոր հասարակությունները միասին վերցրած՝ հողի սեփականատերերը չեն։ Նրանք հողին տիրում են միայն, սրանից օգտվում են. և իբրև boni patres familias [ընտանիքի պատվական հայրեր], նրանք պետք է հողը բարելավված վիճակում ժառանգություն թողնեն հաջորդ սերունդներին։
<br>
I հողի գինը կարող է բարձրանալ, թեև ռենտան չի բարձրանում, այն է՝
1) տոկոսադրույքի սոսկական անկման հետևանքով, որի շնորհիվ ռենտան ավելի թանկ է ծախվում և ըuտ ըստ այնմ կապիտալացված ռենտան, հողի գինն, աճում է.
2) որովհետև հողին միակցված կապիտալի տոկոսն աճում է։
Եթե հողի արդյունքի գինը հաստատուն է մնում, ապա ռենտան (մի կողմ թողնելով մոնոպոլ գները) կարող է աճել կամ լոկ այն պատճառով, որ հին հողերում արվող կապիտալի հավասարամեծ ներդրումների հետ միասին ավելի լավ որակի նոր հողեր են մշակվում, որոնք սակայն բավական են լինում աճած պահանջարկը գոցելու համար միայն, այնպես որ կարգավորիչ շուկայական գինն անփոփոխ է մնում։ Հին հողերի գինն այս դեպքում չի բարձրանում, բայց մշակման մեջ նոր ներքաշված հողի գինը բարձրանում է հնի գնից վեր։
Կամ թե չէ ռենտան բարձրանում է, որովհետև նույնը մնացող հարաբերական բերրիության ու անփոփոխ շուկայական գնի պայմաններում աճում է հողը շահագործող կապիտալի մասսան։ Ուստի թեև ռենտան կանխավճարված կապիտալի համեմատությամբ անփոփոխ է մնում, նրա մասսան, ասենք, կրկնապատկվում է, որովհետև կրկնապատկվել է ինքը կապիտալը։ Որովհետև գնի անկում տեղի չի ունեցել, ուստի կապիտալի առաջին ներդրման նման նրա երկրորդ ներդրումը ևս գերշահույթ է տալիս, որը վարձակալության ժամկետը լրանալուց հետո նմանապես ռենտայի է փոխարկվում։ Ռենտայի մասսան այստեղ աճում է, որովհետև ռենտա արտադրող կապիտալի մասսան է աճում։ Այն պնդումը, թե միևնույն հողատարածության վրա արվող կապիտալի հաջորդական տարբեր ներդրումները ռենտա կարող են արտադրել այնչափով միայն, որչափով որ նրանց բերքն անհավասար է լինում, և ուրեմն դիֆերենցիալ ռենտա է գոյանում, հանգում է այն պնդմանը, որ եթե 1 000-ական £-անոց երկու կապիտալ ներդրվում են հավասար բերրիություն ունեցող երկու դաշտում, ապա նրանցից միմիայն մեկը կարող է ռենտա տալ, չնայած որ այս երկու դաշտն էլ պատկանում են ավելի լավ հողատեսակին, որը դիֆերենցիալ ռենտա է բերում։ (Հետևաբար, ռենտայի ընդհանուր մասսան, մի երկրի ամբողջ ռենտան աճում է ներդրվող կապիտալի մասսայի հետ, թեև առանձին հողակտորի գինը, կամ ռենտայի նորման, կամ թե մինչև անգամ առանձին հողակտորից ստացվող ռենտայի մասսան անհրաժեշտորեն չի աճում, ռենտայի ամբողջ մասսան այս դեպքում աճում է մշակույթի տարածական ծավալման հետ։ Այս կարող է նույնիսկ զուգորդվել առանձին կայքերից ստացվող ռենտայի անկման հետ)։ Այլապես այս պնդումը կհանգեր մյուս պնդմանը, թե կողք կողքի գտնվող երկու տարբեր հողակտորներում արված կապիտալի ներդրումն ուրիշ օրենքների է ենթարկվում, քան միևնույն հողակտորում արվող կապիտալի հաջորդական ներդրումը, այնինչ դիֆերենցիալ ռենտան բխեցնում են երկու դեպքի օրենքի ճիշտ նույնությունից, ինչպես միևնույն դաշտում, այնպես էլ տարբեր դաշտերում արվող կապիտալի ներդրման արդյունավետության աճից։ Միակ կերպափոխությունը, որը գոյություն ունի այստեղ և որն անտեսվում է, այն է, որ տարածապես տարբեր հողերում արվող կապիտալի հաջորդական ներդրումները իրենց կիրառման ժամանակ բախվում են հողային սեփականության սահմաններին, մի բան, որը միևնույն հողում արվող կապիտալի հաջորդական ներդրման ժամանակ չի պատահում։ Այստեղից էլ առաջ է գալիս այն հակադիր ներգործությունը, որով ներդրման այս տարբեր ձևերը գործնականում իրար որոշ սահմանների մեջ են պահում փոխադարձորեն։ Այստեղ կապիտալի տարբերություն երևան չի գալիս ամենևին։ Եթե կապիտալի կազմը նույնն է մնում, ինչպես և հավելյալ արժեքի նորման, ապա շահույթի նորման մնում է անփոփոխ, այնպես որ կապիտալի կրկնապատկվելու դեպքում շահույթի մասսան կրկնապատկվում է։ Ենթադրած հարաբերությունների դեպքում ռենտան էլ նմանապես նույնն է մնում։ Եթե 1 000 £-անոց մի կապիտալ x ռենտա է բերում, ապա ենթադրած հանգամանքներում 2 000 £-անոց կապիտալը 2x ռենտա կբերի։ Բայց եթե ռենտան հաշվենք հողատարածության նկատմամբ, որն անփոփոխ է մնացել, որովհետև, ենթադրության համաձայն, կրկնապատկված կապիտալը գործում է միևնույն դաշտում, ապա կտեսնենք, որ ռենտայի մասսայի մեծանալու հետևանքով ռենտայի մակարդակը ևս բարձրացել Է։ է։ Միևնույն ակրը, որ 2 £ ռենտա էր բերում, հիմա բերում է 4 £<ref>Ռոդբերտուսի մատուցած ծառայություննեբից.ծառայություններից,— ռենտայի վերաբերյալ նրա նշանավոր գրվածքին մենք կվերադառնանք IV գրքում,— մեկն այն է, որ նա զարգացրել է այս կետը։ Միայն թե նա մոլորության մեջ է ընկնում՝ նախ ենթադրելով, որ կապիտալի համար շահույթի աճելը միշտ արտահայտվում է իբրև կապիտալի աճում, այնպես որ շահույթի մասսայի մեծացման դեպքում հարաբերությունը իբր թե միևնույնն է մնում։ Սակայն այս սխալ է, որովհետև կապիտալի կազմի փոփոխման դեպքում, չնայած աշխատանքի անփոփոխ շահագործմանը, շահույթի նորման կարող է բարձրանալ հենց այն պատճառով, որ կապիտալի հաստատուն մասի հարաբերական արժեքը նրա փոփոխուն մասի համեմատությամբ ընկնում է։— Երկրորդ՝ նա մոլորվում է, երբ փողային ռենտայի և քանակապես որոշ մի հողակտորի, օրինակ, մեկ ակր հողի հարաբերությունը քննարկում է իբրև մի բան, որ կլասիկ տնտեսագիտությունն ընդհանրապես ենթադրել է ռենտայի բարձրանալու կամ թե ընկնելու վերաբերյալ իր հետազոտությունների ժամանակ։ Այս դարձյալ սխալ է։ Կլասիկ տնտեսագիտությունը ռենտայի նորման միշտ քննարկում է թե արդյունքի հետ ունեցած հարաբերությամբ, նրա նատուրալ ձևով, և թե կանխավճարված կապիտալի հետ ունեցած հարաբերությամբ, որչափով որ նա ռենտան որպես փողային ռենտա է նկատի ունենում. որովհետև սրանք իրոք որ ռացիոնալ արտահայտություններ են։<br>* Տես Հեգել, Երկեր, ռուս. հրատ., հատ.I, «Логика», 1930, էջ 336։— '''Խմբ.'''։</ref>։
Հավելյալ արժեքի մի որոշ մասի, փողային ռենտայի,— որովհետև փողն արժեքի ինքնակա արտահայտությունն է,— հողի նկատմամբ ունեցած հարաբերությունն ըստինքյան անհեթեթ ու իռռացիոնալ բան է, քանի որ այստեղ իրար հետ չափվողներն անհամաչափելի մեծություններ են. մի կողմից՝ մի որոշ սպառողական արժեք, այսքան ու այսքան քառակուսի ոտնաչափանոց մեկ հողակտոր, ու մյուս կողմից՝ արժեք, ավելի ճիշտ՝ հավելյալ արժեք։ Իրականում այս ուրիշ ոչինչ չի արտահայտում, քան այն, որ տվյալ հարաբերությունների ժամանակ այսքան ու այսքան քառակուսի ոտնաչափ հողի սեփականությունը նրա տիրոջը հնարավորություն է տալիս ճանկելու անվճար աշխատանքի մի որոշ քանակ, իրացրած այն կապիտալի կողմից, որը փորփրում է այս քառակուսի ոտնաչափներն այնպես, ինչպես խոզն է փորփրում կարտոֆիլի դաշտը {ձեռագրում այստեղ փակագծերի մեջ գրված է՝ Լիբիխ, իսկ հետո ջնջած է}։ Բայց այս արտահայտությունը prima facie միևնույնն է, ինչպես եթե մարդ խոսեր հինգ ֆունտ ստերլինգանոց բանկնոտի՝ երկրագնդի տրամագծի նկատմամբ ունեցած հարաբերության մասին։ Սակայն այն իռռացիոնալ ձևերի միջնորդագործությունների հետ, որոնցով [ձևերով] հանդես են գալիս և որոնց մեջ ամփոփվում են որոշ տնտեսական հարաբերություններ, այս հարաբերությունների գործնական կրողներն իրենց առօրյա կյանքում գործ չունեն ամենևին. իսկ որովհետև նրանք սովոր են հիշյալ հարաբերությունների շրջանակում շարժվելու, ուստի վերջիններիս բախվելու դեպքում նրանց մտածողությունը ամենևին չի սայթաքում։ Լիակատար հակասությունը նրանց աչքում ոչ մի խորհրդավորություն չի ներկայացնում։ Դրսևորման այս ձևերում, որոնք զուրկ են ներքին կապակցությունից և անհեթեթ են, քանի որ ըստինքյան մեկուսացրած վիճակում են վերցվում, այս ձևերում նրանք նույնքան լավ են զգում իրենց, որքան ձուկն իրեն լավ է զգում ջրում։ Տվյալ դեպքում տեղին է հիշել այն, ինչ որ Հեգելն ասում էր որոշ մաթեմատիկական ֆորմուլաների վերաբերմամբ, թե ինչ որ մարդկային սովորական դատողությունն իռռացիոնալ է համարում, այնտեղ հանդես է գալիս իբրև ռացիոնալ, իսկ նրա ռացիոնալը իբրև բուն իսկ իռռացիոնալություն* [''Տես 17 ծան. հետո'']։
<br>
Հողի ուժասպառման իսկական, օբեկտիվորեն պայմանավորված պատճառների ուսումնասիրությանը դիմելու փոխարեն, պատճառներ, որոնց սակայն անծանոթ էին դիֆերենցիալ ռենտայի մասին մինչայդ գրող բոլոր տնտեսագետներն՝ իրենց ժամանակվա երկրագործական քիմիայի կացության պատճառով,— դիմել են այն ծանծաղ ըմբռնման օգնությանը, թե տարածապես սահմանափակ դաշտում չի կարելի կապիտալի ամեն մի ուզածդ մասսան ներդրել, ինչպես որ, օրինակ, «Westminster Review»-ն էր առարկում Ռիչարդ Ջոնսին, թե չի կարելի Soho ՏquareSquare-ը մշակելով ամբողջ Անգլիան կերակրել։ Եթե սա երկրագործության համար մի առանձին թերություն է նկատվում, ապա հենց ուղիղ հակառակն է ճիշտը։ Երկրագործության մեջ կապիտալի հաջորդական ներդրումները կարող են արդյունավետ եղանակով կատարվել, որովհետև ինքը հողն իբրև արտադրության գործիք է գործում, մի բան, որ գործարանում, որտեղ հողը լոկ որպես հիմք, որպես վայր, որպես գործողության տարածական պատվանդան է գործում, չենք տեսնում կամ թե շատ նեղ սահմաններում ենք միայն տեսնում։ Մանրատված արհեստի համեմատությամբ կարելի է, ճիշտ է, մի փոքրիկ տարածության մեջ խոշոր արտադրական կառուցումներ համակենտրոնացնել, և խոշոր արդյունաբերությունն այսպես էլ վարվում է։ Բայց եթե տրված է արտադրողական ուժի զարգացման մի որոշ աստիճան, միշտ մի որոշ տարածություն է պահանջվում, և դեպի վեր կառուցումն էլ իր որոշ գործնական սահմաններն ունի։ Այնուհետև արտադրության ընդարձակումը պահանջում է նաև հողի տարածության ընդլայնում։ Մեքենաների և այլոց մեջ ներդրված հիմնական կապիտալը չի բարելավվում բանեցնելու հետևանքով, այլ, ընդհակառակը, մաշվում է։ Նոր գյուտերի հետևանքով այստեղ էլ, իհարկե, կարող են առանձին բարելավումներ մուծվել, բայց արտադրողական ուժի զարգացման աստիճանը տվյալ ենթադրելով՝ մեքենան կարող է միմիայն վատանալ։ Արտադրողական ուժի արագ զարգացման դեպքում բոլոր հին մեքենաները պետք է փոխարինվեն ավելի ձեռնտուներով, ուրեմն պետք է դուրս գցվեն։ Իսկ հողն, ընդհակառակը, շարունակ լավանում է, եթե կանոնավոր է մշակվում։ Հողի այն առավելությունը, որ կապիտալի հաջորդական ներդրումները կարող են շահույթ բերել, չվերացնելով կապիտալի նախկին ներդրումներից ստացվող շահույթը, այս առավելությունը միաժամանակ զուգորդվում է այն հնարավորության հետ, որ կապիտալի հաջորդական ներդրումների արդյունավետությունը տարբեր կլինի։
===ՔԱՌԱՍՈՒՆՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՅԻ ԾՆՈՒՆԴԸ===