Changes

/* XII։ Եվ սպանություն էլ չի եղել */
«Ներեցեք, պարոնայք ատենակալներ, մարդկային կյանքի հարց է սա, և պետք է ավելի զգույշ լինել։ Մենք լսեցինք դատախազի սեփական խոստովանությունը, թե մինչև այսօ՛ր իսկ, մինչև դատի օրը, նա տատանվում էր իմ պաշտպանյալին մեղադրել սպանության լիակատար կերպով կանխամտածված լինելու մեջ, տատանվում էր մինչև հենց այդ ճակատագրական «հարբած» նամակը, որ այսօր ներկայացվեց դատարանին։ «Կատարվել է գրվածի՜ նման»։ Բայց դարձյալ կրկնում եմ. նա վազել է այդ կնոջ համար, նրա՛ն փնտրելու, միայն ու միայն իմանալու, թե որտեղ է նա։ Այս մեկը անվիճելի փաստ է։ Եթե տանը լիներ այդ կինը, մեղադրյալը ոչ մի տեղ չէր վազի, այլ կմնար նրա մոտ և չէր կատարի այն, ինչ խոստացել էր նամակում։ Վազել է անակնկալորեն և հանկարծակի, իսկ իր «հարբած» նամակը գուցե բոլորովին էլ չի հիշել այդ պահին։ «Սանդկոթն է վերցրել հետը»,— ասում են, և հիշո՞ւմ եք, թե ինչպե՜ս մի ամբողջ հոգեբանություն կառուցեցին այդ մի սանդկոթի վրա, այսինքն թե ինչու նա պետք է այդ սանդկոթը զենքի տեղ ընդուներ, վերցներ իբրև զենք և այլն, և այլն։ Այս առթիվ շատ հասարակ մի միտք է ծագում իմ մեջ. հապա եթե այդ սանդկոթը աչքի առաջ չլիներ, չլիներ այն դարակի վրա, որտեղից վերցրել է մեղադրյալը, այլ դրված լիներ պահարանում, չէ՞ որ այդ դեպքում մեղադրյալի աչքին չէր ընկնելու այդ իրը, և նա դուրս էր վազելու առանց զենքի, դատարկ ձեռքերով, և ահա, գուցե ոչ ոքի չէր սպանելու այդ դեպքում։ Ինչպե՞ս ուրեմն կարող եմ եզրակացնել, թե այդ սանդկոթը կանխամտության ու զենք վերցնելու ապացույց է։ Լավ, բայց նա գինետներում գոռում էր, թե կսպանի հորը, իսկ երկու օր առաջ, այն երեկո, երբ գրեց իր հարբած նամակը, հանգիստ էր և միայն մի առևտրական գործակատարի հետ կռվեց գինետանը, որովհետև, իբր թե, «Կարամազովը չէր կարող չկռվել»։ Իսկ ես դրան կպատասխանեմ, որ եթե նա արդեն մտադրվել էր այդպիսի սպանություն կատարել, այն էլ ծրագրով, իր գրածի նման, ապա գործակատարի հետ էլ չէր կռվի անկասկած, և գուցե գինետուն էլ չէր գնա բոլորովին, որովհետև այդպիսի բան մտադրող անձը լռություն ու մեկուսացում է փնտրում, ձգտում է անհայտանալ, որպեսզի չտեսնեն, որպեսզի չլսեն, կարծես ուզում է ասել՝ «Մոռացեք ինձ, եթե կարող եք». և դա՝ ոչ թե միայն հաշվենկատորեն, այլև բնազդով։ Պարոնայք ատենակալներ, հոգեբանությունը երկսայրի սուր է, և մե՜նք էլ ընդունակ ենք հոգեբանություն հասկանալու։ Իսկ գալով այն բանին, թե նա ամբողջ մի ամիս գոռգոռացել է գինետներում, է՛հ, քի՞չ են գոռում երեխաները կամ հարբած մարդիկ, երբ դուրս են գալիս գինետնից կամ կռվում են իրար հետ, «Կսպանե՜մ քեզ»։ Բայց հո չեն սպանում։ Եվ հենց այդ ճակատագրական նամակն էլ, է՛հ, հարբած մարդու ջղայնություն չէ՞ նույնպես, գինետնից ելնողի գոռգոռոց չէ՞. «Կսպանե՜մ, բոլորիդ էլ կսպանեմ»։ Իսկ ինչո՞ւ չէ, ինչո՞ւ չէր կարող այդպես լինել։ Ինչո՞ւ է այդ նամակը ճակատագրական. ընդհակառակը, ինչո՞ւ չեք ասում, որ ծիծաղելի է։ Ա՜յ հենց որովհետև գտնվել է սպանված հոր դիակը, և որովհետև մի վկա տեսել է մեղադրյալին այգում, զենքը ձեռքին փախչելիս, և ինքն էլ հարված է ստացել նրանից, ուրեմն ամեն ինչ կատարվել է գրվածի պես, դրա համար էլ նամակը ծիծաղելի չէ, այլ ճակատագրական։
Փա՜ռք աստծո, հասանք բուն կետին. «Քանի որ եղել է այգում, նշանակում է՝ նա է սպանել»։ Այդ երկու բառով էլ սպառվում է ամեն ինչ, ամբողջ մեղադրանքը. «քանի որ եղել է, ''նշանակում'' է, որ անպայման նա է»։ Հապա՞ եթե չի ''նշանակում,'' թեկուզ և եղել է։ Օ՜, համաձայն եմ, որ փաստերի համադրությունը, փաստերի զուգադիպումը բավական պերճախոս է իրոք։ Բայց բոլոր այդ փաստերը քննեցեք մեկ առ մեկ, առանց ազդվելու դրանց համադրությունից. ինչո՞ւ, օրինակ, դատախազը չի ուզում ընդունել, որ կարող է ճշմարիտ լինել մեղադրյալի այն ցուցմունքը, թե ինքը թողել ու վազելով հեռացել է հոր պատուհանից։ Հիշեցեք նույնիսկ այն հեգնական արտահայտությունները, որ արեց դատախազն այս կետում, նկատի ունենալով այն ակնածանքն ու «բարեպաշտ» զգացմունքները, որ հանկարծ համակել են մարդասպանին։ Իսկ եթե իրո՞ք նման մի բան է եղել, այսինքն՝ եթե ոչ ակնածանք, գոնե բարեպաշտ զգացմունքներ։ «Երևի այդ րոպեին մայրս բարեխոս եղավ ինձ համար»,— ասում է մեղադրյալը նախնական քննության ժամանակ. և ահա ուրեմն, հենց որ համոզվել է, թե Սվեալովան Սվետլովան իր հոր տանը չէ, անմիջապես թողել, ու փախել է։ «Բայց նա չէր կարող պատուհանից նայելով համոզվել»,— առարկում է մեզ դատախազը։ Իսկ ինչո՞ւ չէր կարող։ Չէ՞ որ պատուհանը բացվել է մեղադրյալի տված նշանների վրա։ Այդ վայրկյանին մի որևէ բառ կարող էր թռնել Ֆյոդոր Պավլովիչի բերանից, մի որևէ բացականչություն, և մեղադրյալը կարող էր հանկարծ համոզվել, որ Սվետլովան այնտեղ չէ։ Ինչո՞ւ անպայման պետք է ենթադրենք այնպես, ինչպես մենք ենք երևակայում, ինչպես մտադրել ենք երևակայել։ Իրականության մեջ հազար ու մի բան կարող է վայրկենապես պատահել ու անցնել, այնպիսի բաներ, որ խուսափում են ամենանուրբ վիպասանի աչքից։ «Այո, բայց Գրիգորին դուռը բաց է տեսել, ուրեմն մեղադրյալը հաստատապես եղել է տան մեջ, ուրեմն և սպանել է»։ Այդ դռան մասին, պարոնայք ատենակալներ... Գիտե՞ք ինչ, այդ դռան մասին վկայում է մի հոգի միայն, և սակայն նա ինքն էլ այդ րոպեին գտնվել է այնպիսի վիճակում, որ... Բայց լավ, լավ, ասենք թե դուռը բաց է եղել, ասենք թե մեղադրյալը ուրացել է, սուտ է խոսել մղվելով ինքնապաշտպանության բնազդից, որ այնքա՜ն հասկանալի է նրա վիճակում, ասենք թե մտել է, մտել է հոր տունը. է՛հ, հետո ինչ, ինչո՞ւ պետք է ենթադրել, որ եթե մտել է, ուրեմն անպայման սպանել է։ Կարող էր ներս խուժել, վազել սենյակից սենյակ, կարող էր դեն հրել հորը, կարող էր նույնիսկ հարվածել հորը, բայց համոզվելուց հետո, որ Սվետլովան այնտեղ չէ, կարող էր դուրս վազել, ուրախանալով, որ այնտեղ չէ իր սիրեցյալը, ուրախանալով, որ դուրս վազեց առանց հորը սպանելու։ Եվ երբ, մի րոպե անց, հուզագրգիռ վիճակում Գրիգորիին տապալելուց հետո, անմիջապես ետ է ցատկել նրա մոտ, դա գուցե արել է հենց այն պատճառով, որ ի վիճակի էր մաքուր զգացմունք ունենալու, կարեկցանքի և խղճահարության զգացմունք, որովհետև խուսափել էր հորն սպանելու փորձությունից, որովհետև սիրտը մաքուր էր և ուրախություն էր զգում, որ չի սպանել հորը։
Դատախաղը սարսռազդեցիկ պերճախոսությամբ նկարագրեց մեղադրյալի ահավոր հոգեվիճակը Մոկրոե գյուղում, երբ սիրո երջանկությունը նորից բացվել էր նրա առաջ, կանչելով նրան դեպի նոր կյանք, և երբ նրա համար այլևս անկարելի էր սերը, որովհետև հոր արյունաթաթախ դիակը կար ետևում, իսկ դիակից այն կողմ՝ պատիժը։ Եվ սակայն դատախազն այնուամենայնիվ հնարավոր համարեց սերը, և դա բացատրեց ըստ իր առաջ քաշած հոգեբանության. «հարբած վիճակ, ոճրագործին տանում են մահապատժի, դեռ շատ ժամանակ կա և այլն, և այլն»։ Բայց նորից հարց եմ տալիս, ձեր նկարագրածը մի ուրի՜շ անձնավորություն չէ՞ արդյոք, որին դո՛ւք եք ստեղծել, պարոն դատախազ։ Մի՞թե մեղադրյալը այնքան, այնքա՛ն կոպիտ ու անհոգի է, որ այդ պահին կարողանար դեռ մտածել սիրո մասին, դատից խուսափելու մասին, եթե իրոք հոր արյունը լիներ նրա խղճի վրա։ Ո՛չ, ոչ ու ո՛չ։ Այն րոպեին, երբ պարզվեց, որ Սվետլովան սիրում է իրեն, կանչում է իրեն, նոր երջանկություն է խոստանում, օ՜, երդվում եմ, նա պետք է կրկնակի, եռակի պահանջ զգար անձնասպան լինելու, և անպայման կսպաներ իրեն, եթե իր հոր դիակը մնացած լիներ իր ետին։ Օ՜, ո՛չ, նա չէր մոռանա, թե որտեղ են իր ատրճանակները։ Ես գիտեմ մեղադրյալին, նրա բնավորության հետ անհամատեղելի է այն բիրտ, վայրագ անսրտությունը, որ դատախազը վերագրում է նրան։ Նա կսպանե՛ր իրեն, դա հաստատ բան է, չի սպանել իրեն, հենց որովհետև «մայրը բարեխոս էր եղել նրա համար» և նրա սիրտը անմեղ էր, հոր արյունը չէր ծանրացել խղճի վրա։ Այդ գիշեր, Մոկրոեում, նա տանջվում էր միայն ծերունի Գրիգորիի համար, տոչորվում և աղոթում էր աստծուն, որ ծերունին ուշքի գա ու վեր կենա, որ իր հարվածը մահացու եղած չլինի և ինքը պատիժ չկրի դրա հետևանքով։ Ինչո՞ւ չընդունել դեպքերի այսպիսի մեկնաբանությունը։ Ի՞նչ հաստատ ապացույց ունեք, որ մեղադրյալը ստում է։ «Բայց հոր դիա՜կը,— անմիջապես կասեն մեզ նորից։— Եթե նա դուրս է վազել, եթե չի սպանել, հապա ո՞վ է սպանել ծերունուն»։
Բայց ինչո՞ւ, բացականչում է մեղադրողը, ինչո՞ւ Սմերդյակովը չի խոստովանել իր թողած երկտողում։ «Խիղճը մղել է անձնասպանության, իսկ խոստովանելու համար խիղճ չի՞ ունեցել»։ Բայց ներեցե՜ք, խիղճը արդեն զղջահարություն է նշանակում, իսկ անձնասպանը կարող էր և զղջահարություն չզգալ, այլ միայն հուսահատություն։ Հուսահատությունն ու զղջահարությունը բոլորովին տարբեր բաներ են։ Հուսահատությունը կարող է լինել քինախնդիր ու անհաշտ, և անձնասպանը, իր կյանքի վրա ձեռք բարձրացնելու պահին, կարող էր կրկնակի ատել նրանց, ում նախանձում էր իր ամբողջ կյանքում։
Պարոնայք երդվյալ ատենակալներ, զգուշացեք դատական սխալից։ Ի՞նչ, ի՞նչ անհավանական բան կա այս բոլորի մեջ, որ նկարագրեցի հիմա ու ներկայացրի ձեզ։ Գտե՛ք մի սխալ իմ փաստարկման մեջ, գտե՜ք մի որևէ անկարելի, անհեթեթ բան։ Բայց եթե իմ ենթադրությունների մեջ կա գեթ ստվե՜րը կարելիության, գեթ ստվերը հավանականության, մի՛ շտապեք դատապարտելու մեղադրյալին։ Իսկ միթե ստվե՞ր կա միայն։ Երդվում եմ ամենայն սրբությամբ, ես լրիվ հավատում եմ սպանության մասին իմ տված մեկնաբանության, որ այժմ պարզեցի ձեր առաջ։ Եվ մանավանդ, մանավանդ, ինձ խռովում ու վրդովում է հենց այն միտքը, թե փաստերի ամբողջ այն զանգվածի մեջ, որ դատախազը բարդում է մեղադրյալի վրա, չկա մի հատիկ ապացույց, որ գեթ որևէ չափով լինի ճշգրիտ ու անժխտելի, և դժբախտ մարդր մարդը կործանվում է՝ պարզապես այդ փաստերի համադրության հետևանքով։ Այո, սարսափելի է այդ համադրությունը. արյո՜ւնը, մատներից կաթող այդ արյո՜ւնը, արյունաթաթախ շապիկը, այդ մութ գիշերը, որ թնդում է «հայրասպա՜ն» աղաղակից, և գոռացող ծերունին, որ ընկնում է ջարդված գվխով, իսկ հետո՝ խոսքերի, ցուցմունքների, գոռգոռոցների այդ ամբողջ կո՜ւյտրկո՜ւյտը, օ՜, այնպես է ազդում դա, այնպե՜ս կարող է գայթակղեցնել մարդու համոզմունքը, բայց մի՞թե կարող է ձե՛ր համոզմունքը գայթակղեցնել, ձե՛ր, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Հիշեցե՛ք, ձեզ անսահման իշխանություն է տրված, կապելու և արձակելու իշխանությունը։ Բայց որքան ավելի մեծ է իշխանությունը, այնքան ավելի սոսկալի է կիրառումը դրա։ Ես մազաչափ անգամ չեմ նահանջում այն ամենից, որ ասացի հիմա։ Բայց դե ենթադրենք, ենթադրե՜նք, թե ես էլ մի րոպե համաձայն եմ մեղադրողի հետ, որ իմ դժբախտ պաշտպանյալն իր ձեռքերը ներկել է հոր արյունով։ Սա ենթադրություն է միայն, կրկնում եմ, ես ոչ մի վայրկյան չեմ տարակուսում, որ նա անմեղ է, բայց դե թող այդպես լինի, ենթադրեմ մի պահ, որ իմ պաշտպանյալը մեղավոր է հայրասպանության մեջ։ Սակայն լսեցեք իմ խոսքը, նույնիսկ եթե այդպիսի ենթադրություն էլ անեմ։ Սիրտս ինձ մղում է մի բան ևս ասել ձեզ, որովհետև ձեր սրտերի ու մտքերի մեջ էլ մի մեծ պայքար եմ նախազգում... Ներեցեք ինձ, որ ձեր սրտերի ու մտքերի մասին խոսեցի, պարոնայք երդվյալ ատենակալներ։ Բայց ես ուզում եմ ճշմարտացի ու անկեղծ լինել սկզբից մինչև վերջ։ Անկե՜ղծ լինենք բոլորս էլ...»։
Այս կետում դատապաշտպանի ճառն ընդհատվեց բավական ուժեղ մի ծափահարությամբ։ Իրոք, նա իր վերջին խոսքերն այնպիսի անկեղծ հնչող մի շեշտով ասաց, որ բոլորն էլ զգացին, թե գուցե իսկապես մի ասելիք ունի նա, և թե այն, ինչ հիմա է ասելու, հենց ամենակարևորն է։ Բայց նախագահը, լսելով ծափահարությունը, բարձրաձայն սպառնաց «մաքրել» դատարանի դահլիճը, եթե նորից «նման մի դեպք» կրկնվի։ Լռություն տիրեց, և Ֆետյուկովիչն սկսեց մի նոր, հուզաթաթավ ձայնով, որ բոլորովին նման չէր այն ձայնին, որով նա խոսում էր մինչ այդ։
14
edits