===Հավայան կղզիներ===
― Դե, ողջույն, ― բարեկամաբար ասաց նա և մեկնեց ձեռքը, որը ես միգուցե չարժեր, որ նկատեի։ Բայց պետք է խոստովանեմ, որ իմ հետևողականությունը այդպիսի արարողական շարժումների հանդեպ երբեք չի հերիքել։
===Զանգ Տորոնտոյից===
Երբ ես զբաղված էի ճանապարհորդության նախապարստությամբ, հանկարծ հնչեց զանգ Կանադայից։
===Թռիչքը===
― Խախտողներ չեն լինում, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Բայց մարդիկ միանման չեն աշխատում։ Մեկը կատարում է պլանը երկու հարյուր տոկոսով, իսկ մի ուրիշը միայն հարյուր հիսուն, և համարել, որ նրանց կարիքները նույնն են, ես կասեի, դա շատ անարդար կլիներ։
===Երկրորդական ստուգում===
===Երեքով===
Բայց դա իմ վերջին փորձությունը չէր։
Բայց հասարակ մահկանացուներից, ես իհարկե ամենահայտնին եմ։ Առավոտից մինչև գիշեր հեռուստատեսությամբ խոսում են իմ մասին։ «Պրավդա» թերթը ամեն օր ինձ է նվիրում մեկուկես մետր թուղթ ամեն ռուլոնում։ Լեզվաբանները, գրականագետները և քննադատները իրենց հոդվածներում և գրախոսականներում հանգամանորեն և լայնորեն պատմում են իմ կյանքի ուղու, ստեղծագործական ձեռքբերումների և պայքարի մասին կոռուպցիոնիստների հետ։ Ճիշտ է ոչ մի գրքի անուն չեն տալիս և մեջբերումներ չեն անում։ Երբեմն տարօրինակ պնդումներ են անում, իբր թե ես առաջինն եմ արտացոլել (չնայած ոչ այննքան հաջող) Գենիալիսմուսի կերպարը գրականությունում, ինչը ես ինքս, ճիշտն ասաց ընդհանրապես չեմ հիշում։ Եվ չնայած անցյալ կյանքում ես փառքի հետևից առանձնապես չեմ ընկել, միևնույն է, ինչ ուզում եք ասեք հաճելի է, միացնելով հեռուստացույցը միանգամից լսել անունդ։ Կամ գտնել քո դիմանկարը թերթի ռուլոնում։ Հաճելի է իմանալ, որ իմ հոբելյանին ընդառաջ, աշխատավորները իրենց վրա են վերցնում ածխի արդյունահանման, պողպատի ձուլման ավելի բարձր պարտավորություններ, խոստանում են ավելի քիչ առաջնային մթերք օգտագործել և ավելի շատ երկրորդական մթերք հանձնել։ Կարճ ժամանակում ես այնքան հայտնի դարձա, որ չնայած թղթի բացակայությանը ինձ հասցեագրված մեծ քանակությամբ նամակներ ու հեռագրեր ստացվեցին, հնարավոր չէր փողոց դուրս գալ՝ ձեռքս հոգնում էր ինքնագրեր բաժանելուց ու ձեռք սեղմելուց։
Միանգամից ասեմ, որ հագուստիս հետ կապված անախորժություններ այլևս չեղան։ Այն չարաբաստիկ զբոսանքի հաջորդ օրը, Իսկրինան բերեց ինձ համար զինվորական համազգեստ՝ կարճ շալվար և փոքր կրտսեր լեյտենանտի ուսադիրներով վերնաշապիկ։ Այդ կոչումը առանձնապես մի մեծ բան չէր, բայց ինձ համար շատ հաճելի էր, որովհետև անցյալ կյանքում ինձ չհաջոցվեց նույնիսկ եֆրեյտոր դառնալ։ Այժմ, փողոցներով զբոսնելիս, ես հաճախ թեքում եմ աչքս ուսիս վրա, որպեսզի համոզվեմ, որ աստղերս իրենց տեղում են։
Ընդհանրապես, կյանքի այս կամ այն ուրախությունները համեմատության մեջ են դրսևորվում։ Եթե Մոսկորեպում հայտնվելուս առաջին առավոտը ես չզբոսնեի փողոցներով, երբեք չէի հասկանա, թե որքան ավելի հաճելի է լինել բարձր կարիքներ ունեցող կոմունյանին, քան օգտվել ընդհանուր կարիքներից։
Իսկրինայի արտաքինը ինձ շատ է դուր գալիս։ Սկզբում ինձ մի քիչ շփոթեցնում էր նրա խուզված գլուխը, և ես նրան հարցրի, թե այդ ի՞նչ հիմարություն է և ավելի լավ չէ՞ր լինի կանանց համար ունենալ գեղեցիկ սանրվածք։ Նա ասաց, որ կոմունյանները մազեր են կրում միայն ձմռանը, իսկ ամռանը, պայքարելով ամեն ինչից օգուտ ստանալու համար, պարտադիր հանձնում են մազերը երկրորդական հումքի կետերը։
― Իսկ ի՞նչ են այնտեղ անում դրանց հետ, ― հարցրեցի ես։ ― Ներքնակնե՞րն են լցնում։
― Ոչ, ― պարզամիտ ասաց նա։ ― Իմ կարծիքով, այնտեղ դրանց հետ ոչինչ էլ չեն անում։ Ուղղակի պահեստավորում են և վերջ։ Այ երկրորդական հումքը՝ ուրիշ բան է։ Դա մենք մատակարարում ենք Երրորդ Օղակի երկրներ։
― Ինչո՞ւ, ― հարցրի ես։
― Պայմանագրով։ Մի ժամանակ կոռուպցիոնիստները նրանց հետ պայմանագիր էին կնքել գազ մատակարարելու մասին, իսկ գազը վաղուց վերջացել է։ Բայց մեր գիտնականները վերափոխեցին գազի խողովակաշարի սարքավորումները, ―այստեղ ― այստեղ նա չդիմացավ և ծիծաղեց։ Ես հարցրի նրան, թե ի՞նչ պատահեց։ Նա շփոթվեց և ոչ մի կերպ չէր ուզում պատասխանել։ Բայց հետո ես կարողացա նրանից կորզել, որ կոմունյանները այդ գազամուղը կատակով անվանում են կեղտամուղ։
Ես հարցրի նրան, թե ի՞նչ պատահեց։ Նա շփոթվեց և ոչ մի կերպ չէր ուզում պատասխանել։ Բայց հետո ես կարողացա նրանից կորզել, որ կոմունյանները այդ գազամուղը կատակով անվանում են կեղտամուղ։ Իմիջիայլոց, նա ինձ համառորեն իր սիրած անունով է կոչում՝ Կլաշա։ Ես ասում եմ, որ դա հիմար անուն է, որտե՞ղ ես դու այն լսել։ Նա ասում է, որ դա սովորական ընտանեկան անուն է։ Մի՞թե նա մնացածների նման ինձ պետք է անվանի Կլասսիկ։ Կլասիկ։ Ես համաձայնվեցի նրա հետ, որ Կլասսիկ Կլասիկ անունը ավելի լավը չէ, բայց չեմ ուզում, որ ինձ անվանեն Կլաշա կամ Գլաշա։
― Եթե դու անպայման ուզում ես ինչ֊որ մականուն կպցնել ինձ, ապա անվանիր ինձ գոնե Տալիկ, ինչպես ինձ կինս է անվանում։
― Երբ թվում է, պետք է աստղակնքել, ― կատակեց նա շփոթված։
===Օգոստոսյան հեղափոխություն===
Ինձ շատ էին հետաքրքրում մանրամասները, բայց Իսկրինան, որքան ես հասկացա, պատմությունից այնքան էլ ուժեղ չէր, որովհետև շատ ժամանակ էր ծախսել նախնական լեզվի ուսումնասիրության վրա։
Այդ իրադարձությունների մասին նա լսել է միայն իր տատիկից։ Նա պատմել էր, որ բոլոր գեներալները երիտասարդ էին, ավյունով լի և շատ գեղեցիկ։ Որ, գալով իշխանության, նրանք որոշեցին միանգամից վերջ տալ անտնտեսվարությանը, բյուրոկրատիզմին, կաշառակերությանը, գողությանը, խնամիությանը, անձնական նեղ շահադիտողականությանը տեղերում, տեղական խմբավորումներին, իրենց շահերը առաջ մղող անհատներին, դատարկախոսությանը, ինքնափառաբանմանը, ճոռոմությանը, հարբեցողությանը, անփութությանը, դատարկաբանությանը, անպատասխանատվությանը։ Սկսեցին ամրապնդել աշխատանքային կարգապահությունը և պայքարել պլանների գերակատարման համար։ Նրանք շատ էներգիա ծախսեցին, հանդիպեցին զանգվածներին, ճառեցին, բայց բոլորից շատ աշխատում էր ինքը՝ Գենիալիսիմուսը։ Նա շրջեց ողջ երկիրը, պահանջեց ավելացնել նավթի արդյունահանումը, պողպատի արտադրությունը, բամբակի պտղատվությունը, ուսումնասիրեց հավերի ձվայնությունը և ոչխարների ծննդաբերության առանձնահատկությունները։ Բայց քանի որ երկիրը մեծ է և հնարավոր չէր ամեն ինչին հետևել, որոշեց օգտվել առաջադեմ տեխնիկայով տեխնիկայից և սկսեց կանոնավոր ստուգողական թռիչքներ կատարել տիեզերանավով։ Այնտեղից նա հետևում էր բանակի տեղաշարժերին, հանքերում իրագործվող աշխատանքներին, անտառահատությանը, առանձին օբյեկտների շինարարական աշխատանքներին և բաց ձևով իրագործվող ածխի արդյունահանմանը։ Նա փորձում էր ամեն ինչ խորությամբ հասկանալ։ Երբեմն նկատում էր, որ ինչ֊որ տեղ բանվորները շատ երկար են ծխում, և հենց տիեզերքից, հրամայում էր այդ բանվորների ղեկավարին հանել աշխատանքից, իջեցնել պաշտոնը կամ դատի տալ։ Կամ նկատում էր, որ ինչ֊որ ավտոմեքենա արագությունը կամ մի ուրիշ կանոն խախտեց, գրի էր առնում համարը և հաղորդում ավտոտեսչություն։
― Եվ նա զբաղվում էր այդպիսի դատարկ բաներո՞վ, ― հարցրի ես Իսկրինային։
Մասնագետներ հրավիրվեցին նաև արտասահմանից․ գերմանական երշիկագործներ, շվեյցարական պանրագործներ և ֆրանսիական մոդելյորներ։
Կոմունիզմ հայտարարելուց դեռ շատ առաջ, մոսկովյան պահեստներ էին բերվել և պահեստավորվել պեպսի֊կոլա, իտալական պիցցայի տարբեր տեսակներ, ամերիկյան համբուրգերներ, ծամոններ, արտասաահմանում հատուկ պատվիրված ջինսեր, վերնաշապիկներ, որոնց վրա գրված էր «Iove «love communism» և Գերմանիայում արտադրված տարբեր տեսակի երկտակ, պուտպուտիկ զուգարանի թղթեր։
Միաժամանակ միջոցառումներ էին ձեռք առնվել, պաշտպանելու համար Մոսկվան Առաջին Օղակում ապրող մարդկանց այցելությունից, առանձնապես Կալինինգրադի, Յարոսլավլի, Կոստրոմայի, Րյազանի, Տուլայի և Կալուգայի մարզերի բնակիկիչներից, որոնք տեսարժան վայրերը տեսնելու պատրվակով, ամեն շաբաթ իրականացնում էին գիշատիչ հարձակումներ խանութների վրա, դատարկելով մոսկվացիներին ապահովելու համար նախատեսված ապրանքատեսակները։ Որպեսզի նրանց զրկեն այդ պատրվակից, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը, Տրետյակովյան պատկերասրահը, Կրեմլի Օրուժեյնայա պալատը, Պուշկինի անվան գեղարվեստի ստեղծագործությունների և Լև Տոլստոյի (այժմ նախնական գրականության) թանգարանները, դուրս բերվեցին Մոսկվայի սահմանից։ Նույն բանն արվեց կայարանների հետ, որտեղ երկրի տարբեր շրջանների բնակիչները նախկինում ստիպված էին Մոսկվայում փոխել գնացքը։ Երկաթաբետոնի Լյուբերեցի գործարանի բանվորները պատրաստեցին վեց մետրանոց կոնստրուկցիաներ, Մոսկվայի շուրջը պարիսպ կառուցելու համար։ Լենինգրադի Կիրովի անվան գործարանի կոլեկտիվն էլ նույն նպատակով այնքան փշալար արտադրեց, որ դրանով հնարավոր էր չորս անգամ փաթաթել ամբողջ երկրագունդը։ Գերմանական Դեմոկրատական Ռեսպուբլիկայի (թշնամական Երկրորդ Օղակ) աշխատավորները կիսվեցին ականներ դնելու իրենց փորձով և ավտոմատ կրակող սարքերով, որոնք այնքան էին կատարելագործված, որ սպանում էին նույնիսկ պատահաբար պարսպի կողքով թռչող ճնճղուկներին։
Իսկրինան պատմեց, որ տատիկի խոսքերով, կոմունիզմի առաջին օրը նույնիսկ ամենագիտակից աշխատավորները թույլ տվեցին այնպիսի անգիտակցություն, որ չնայած աշխատանքային օրվան, աշխատանքի դուրս չեկան, այլ նետվեցին խանութները և թռցնում էին ձեռքի տակ ընկածը, բոլոր հնարավոր կարիքներից չափազանց շատ մեծ քանակությամբ։
Այնպիսի հրմշտոց սկսվեց, որ միայն Սմոլենսկիյ գաստրոնոմում զոհվեցին տասնչորս մարդ, իսկ Ելիսեեվյանում Ելիսեևյանում ջարդել էին բոլոր ապակիները, շրջել բոլոր վաճառասեղանները և հանել տնօրենի աչքը։
Ամենամեծ դժբախտությունը կատարվեց ԳՈՒՄ֊ում, որտեղ ամբոխի ճնշման տակ փլվեցին երրորդ հարկի կամրջակի պատնեշները, և մարդիկ ներքև ընկնելով սպանում էին նրանց, ում վրա ընկնում էին և իրենք իրենց։
― ․․․ եվ գնդակահարվեցին, ― գլխի ընկա ես։
― Ի՜նչ ես ասում, ― առարկեց Իսկրինան։ ― Դա անհնար է։ Մեզ մոտ Մոսկորեպում մահապատիժը արգելված է։ Մենք ունենք միայն մի պատժամիջոց՝ վտարում Առաջին Օղակ։ Այդ մարդիկ վտարվեցին այնտեղ։
― Եվ շատ իզուր, ― ասացի ես։ ― Իհարկե ես հասկանում եմ, որ կոմունիզմի ժամանակ մարդու հանդեպ վերաբերմունքը պետք է մարդասիրական լինի, բայց դե հումանիզմն էլ է տարբեր լինում և չարժե այն չարաշահել։
― Այդ ինչպե՞ս, ― չհավատացի ես։ ― Մի՞թե ուզում ես ասել, որ ձեր գիտնականները գտել են կյանքի էլեքսիրը։
Այդ հարցը նրան մի քիչ շփոթեցրեց։ Նա դանդաղեց և հետո ասաց, որ այո, էլեքսիրի հետ էլ որոշ առաջընթաց կա, բայց մահացությանը վերջ է տրված ավելի հուսալի և տնտեսող միջոցով։ Ուղղակի ծանր հիվանդ մարդկանց, թոշակառուներին և հաշմանդամներին, եթե իհարկե նրանք Խմբագրական հանձնաժողովի անդամ չեն, տեղափոխվում են Առջին Առաջին Օղակ, որտեղ էլ նրանք վերջացնում են իրենց կյանքը։ Իսկ այստեղ պատահում են մահվան առանձին դեպքեր դժբախտ պատահարներից, դե մեկ էլ ինֆարկտից և ինսուլտից։ Բայց այդ դեպքերն էլ շատ հազվադեպ են, քանի որ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին նախապես ուղարկում են Մոսկորեպի սահմաններից դուրս, և եթե որևիցե մեկի մոտ կույրաղիքի սրացում է լինում, շտապօգնությունը նրան նույնպես տանում է այնտեղ։
― Ուրեմն Մոսկորեպում ընդհանրապես չկա՞ն սրտային, հիպերտոնիկ հիվանդներ, հաշմանդամներ և ծերունինե՞ր, ― հարցրի ես։
― Չգիտեմ, ― ասաց նա տհաճությամբ։ ― Միգուցե այնտեղ նրանց կերան։ Հասկանո՞ւմ ես, մեզ մոտ, բնակչությունն առաջնային մթերքով ապահովված է, իսկ այնտեղ պարբերաբար մատակարարման ընդհատումներ են լինում։
===Մոսկորեպ===
Չնայած հստակ բաժանում չկա, բայց կարելի է ասել, որ բարձր կարիքներ ունեցող կոմունյանները կենտրոնացված են հիմնականում առաջին Կակայում, ընդհանուր կարիքներ ունեցողները՝ երկրորդում։ Երրորդ Կակայում հիմնականում ապրում են այն կոմունյանները, որոնք իրենք են ապահովում իրենց կարիքները։ Այստեղ, Մոսկորեպի կենտրոնից հեռու, հնարավոր են շատ համարձակ տնտեսական էքսպերիմենտներ։ Երրորդ Կակայում ապրող կոմունյաններին թույլատրվում է պատշգամբներում բանջարեղեն աճեցնել և պահել մանր, օգտակար կենդանիներ․ խոզեր, այծեր և ոչխարներ։ Եթե այդ փորձը հաջողված համարվի, ապա հնարավոր է, որ ծայրամասային կոմունյանների փորձը տարածվի կենտրոնական Կականերում։
===Եկեղեցի===
Բարեփոխված Կոմունիստական եկեղեցին կազմավորվեց ՑԿԿՊԳԲ֊Ի և Գերագույն Հնգանկյունի «Ուժերի համախմբում» հրամանագրերով։ Երկու փաստատղթում փաստաթղթում էլ նշված էր, որ կուլտիստները, վոլյունտարիստները և ռեֆորմիստները վուլգար կերպով էին պայքարում կրոնի դեմ։ Ճնշելով հավատացյալներին և վիրավորելով նրանց զգացմունքները, նրանք թերագնահատում էին այն ահռելի օգուտը, որը կարող էին բերել հավատացյալները, եթե ճանաչվեին որպես հասարակության լիիրավ անդամներ։ Փաստաթղթերը հանդիսավոր կերպով հայտարարում էին եկեղեցու միացումը պետության հետ, մի պայմանով․ հրաժարվել Աստծու հավատքից։ (Այդ պայմանը վերջնական տեքստի մեջ էր մտցրել Խմբագրական Կոմիտեն։) Բարեփոխված եկեղեցու գլխավոր նպատակն է դաստիարակել կոմունյանների մեջ անձնուրաց սեր կոմունիզմի և Գենիալիսիմուսի հանդեպ։
Այդ նպատակին հասնելու համար կանոնավոր կերպով քարոզներ են կարդում աշխատանքային կոլեկտիվներում և տաճարներում, որտեղ կատարվում են արարողություններ նվիրված Օգոստոսյան հեղափոխությանը, Գենիալիսիմուսի ծննդյան տոներին, Կոմունիստական Սահմանադրությանը և այլն։
Հասկանալի է, որ այդ եկեղեցին ունի իր սրբերը․ սուրբ Կառլ, սուրբ Ֆրիդրիխ, սուրբ Վլադիմիր, այդ ցուցակի մեջ են ընդգրկված նաև տարբեր հեղափոխությունների հերոսներ (առաջին հերթին Օգոստոսյան հեղափոխության), բոլոր պատերազմների և աշխատանքային հերոսները։
Եկեղեցին միշտ ներշնչում է իր հոտին, որ իսկանան իսկական սրբերը նրանք են, ովքեր չեն խախտում աշխատանքային կարգապահությունը, ենթարկվում են ղեկավարներին և միշտ պահպանում են աչալրջություն և անհանդուրժողականություն օտար գաղափարների հանդեպ։ Միևնույն ժամանակ եկեղեցին մշտապես պայքարում է, նոր, կոմունիստական֊ եկեղեցական ծեսերի տարածման և ներդրման համար։
Միևնույն ժամանակ եկեղեցին մշտապես պայքարում է, նոր, կոմունիստական֊եկեղեցական ծեսերի տարածման և ներդրման համար։
===Ընտանիքի և ամուսնության մասին===
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չունեն այն ցուցանիշները, որոնք հարկավոր են ամուսնության համար, նրանք ժամանակ առ ժամանակ օգտվում են սեքսուալ ծառայության տարբեր ձևերից։ Նրանց կարիքները բավարարվում են Սիրո Տաճարի շարժական բրիգադներով աշխատանքի վայրում, ավելի հաճախ աշխատանքից հետո, կամ ընդմիջման ժամանակ։
===Կոմունյանների դաստիարակությունը===
Ծնվելուց հետո նրանք կնքվում են աստղայնացման ծեսով։
Հետագա կյանքը բաժանված է երկու մասի․ նախնականի՝ որը անցնում է մանկապարտեզում։ Այնտեղ տրվում են սիրո առաջին դասերը պետության, կուսակցության, եկեղեցու, ազգային անվտանգության և Գենիալիսիմուսի հանդեպ։ Նրանք սովորում են բանաստեղծություններ ու երգեր Գենիալիսիմուսի մասին, և ստանում են ԲԵԶՈ֊ի գաղտնի աշխատակցին անհրաժեշտ առաջին դասերը։ Անբռնազբոսիկ և ուրախ միջավայրում, նրանք սովորում են հետևել իրար և տեղեկություններ հաղորդել դաստիարակներին իրենց ընկերների ու ծնողների մասին , իսկ դաստիարակների մասին տեղեկություններ տալ տնօրենին։ Մոտավորապես տարին երկու անգամ այդ կազմակերպություններում ստուգումներ է անցկացնում կոմունիստական դաստիարակության կոմիտեն, այդ կոմիտեին կարելի է հաղորդել տնօրենի մասին։ Մանկապարտեզներում մատնությունները համարվում են խաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխաները բացահայտում են որևիցե լուրջ դավադրություն։
Պրեդկոմբերում արդեն երեխաները սովորում են գրավոր մատնություններ կազմել, միաժամանակ ուսուցիչները հետևում են, որ այդ աշխատանքները կատարվեն անսխալ ռուս֊կոմունիստական լեզվով, հետաքրքիր ձև ու խորը բովանդակություն ունենան։
― Նրանց աքսորում են Առաջին Օղակ, ― ասաց Իսկրինան։
===Բեզբումլիտ===
Ձերժինը դա անում է ինչ֊որ անհասկանալի ժպիտով, իսկ Կոմունին միշտ շատ լուրջ և ոգեշնչված։ Նա ցույց է տալիս ինձ ինչ֊որ թվեր, որտեղ, որքան և ինչ է արտադրվել, քանի նոր բրիգադ է սկսել նախահոբելյանական հերթապահությունը և ինչպիսի մեծ եռանդով են ուսումնասիրում կոմունյանները Գենիալիսիմուսի ստեղծագործությունները։
Մի օր ես նրան ասացի, որ եթե կոմունյանները իսկպես իսկապես ուզում են պատշաճ ձևով դիմավորել իմ հոբելյանը, նրանք պետք է որ ծանոթանան ոչ միայն Գենիալիսիմուսի, այլև իմ գործերի հետ։ Հնարավոր է, որ նրանք չեն կարող համեմատվել Գենիալիսիմուսի ստեղծագործությունների հետ, բայց միևնույն է, միգուցե կոմունյանները կգտնեն այնտեղ որոշ օգտակար տեղեկություններ։
― Այո՛, այո՛, այո՛, ― համաձայնվեց Սմերչևը։ ― Դրա անհրաժեշտությունը վաղուց է հասունացել և ուսումնասիրվում է մեր ղեկավարությամբ։ Իսկ առայժմ, միգուցե, դուք պետք է ծանոթանաք ձեր կոմունիստական հետնորդների հետ, իմանաք, ինչպես են նրանք ապրում, ստեղծագործում և զարգացնում ձեր ավանդույթները։
― Իհարկե, ― ասացի ես։ ― Վաղուց էր պետք։ Ես զարմացած եմ, որ մինչև այսօր այդ առաջարկությունը չէր արվել։
― Մենք մտածում էինք, որ ձեզ, միգուցե, պետք է հանգստանալ։ Եվ բացի այդ, ձեզ մոտ կարծես մեղրամսի նման մի բան է։ Ի դեպ, ինչպե՞ս է ձեզ մեր Իսկրինան։ Որոշ Կոմսորներ նրան շատ են գովում սպասարկման բարձր կուլտուրյի կուլտուրայի համար։
Ես զարմանքով նայեցի նրան։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։ Հասցնել նրա մռութին մի տեսակ անհարմար է։ Նա համենայն դեպս, գեներալ է։
― Լսեք, ― ասացի ես Կոմունիին, ― մեկընդմիշտ հիշեք, որ ես թույլ չեմ տա իմ ներկայուցյամբ ներկայությամբ այդպիսի անվայել դիտողություններ անել Իսկրինա Ռոմանովնայի հասցեին։
― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում, ― վախեցավ Սմերչևը։ ― Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասել։ Ես ինքս նրա ծառայություններից չեմ օգտվել, բայց մյուսները․․․
Մենք դուրս եկանք Մարքսի պողոտա, հետո անցանք Գենիալիսիմուսի Աֆորիզմների փողոցով, Լենինի գրադարանից (ի զարմանս ինձ այն դեռ կրում էր նախկին անունը), թեքվեցինք Չորրորդ հատորի անվան մայրուղին, նախկին Կալինինսկայան։ Ճանապարհին Սմերչևը պատմեց ինձ, որ գրողների Կոմունիստական Միության ամբողջ աշխատանքը վերափոխված է Գենիալիսիմուսի ցուցմունքով և համաձայն ՑԿԿՊԳԲ֊ի «Ստեղծագործական միությունների վերակառուցման և ստեղծագործական կարգապահության ուժեղացման մասին» որոշման հիման վրա։ Նախկինում գրողները աշխատում էին տանը։ Դա հակասում էր կոմունիստական հասարակության սկզբունքներին և նվաստացնում էր գրողներին, որոնք վերածվել էին ժողովրդից կտրված, տան պայմաններում աշխատողների։ Այդ հանգամանքը արդար դժգոհություն էր առաջացնում աշխատավորների մոտ, որոնք ստիպված էին աշխատել կոլխոզներում, գործարաններում, ֆաբրիկաներում և ձեռնարկություններում։ Աշխատավորների հետ համեմատ բացառիկ դիրքից օգտվելով գրողները սկսում էին իրենց աշխատանքը, երբ հարմար գտնեին։ Որոշ գիտակից գրողներ աշխատում էին ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մյուսները իրենց հայեցողությամբ էին որոշում աշխատանքային օրվա տևողությունը։
Գրողների միության գործունեությունը ուսումնասիրող հանձնաժողովը, հայտնաբերեց աչք ծակող չարաշահումներ՝ որոշ գրական գոծիչներ գործիչներ տարիներով ոչինչ չէին գրում։ Այդ անբանների մոտ համարյա հերոսություն էր համարվում նախնական գրողներից մեկի՝ «Ոչ մի օր առանց մի տող գրելու» նշանաբանը։
― Դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչպիսի վիրավորանք էր հասցնում մեր աշխատավորներին, ― վրդովված ասաց Սմերչևը։
― Մի՞թե ձեզ մոտ չկան մանկական և պատանեկական գրողներ։
― Դե իհարկե կան։ Մանկական գրողները նկարագրում են Գենիալիսիմուսի մանկական, պատանեկանները՝ պատանեկան, իսկ մեծերի համար՝ նրա կյանքի հասուն շրջանը։ Մի՞թե դա անհասկանալի է։չէ։
Նա նայեց ինձ ինչ֊որ տարօրինակ արտահայտությամբ։ Ինձ թվաց, որ նա կասկածեց, որ ես հիմար եմ, կամ լրտես։ Որպեսզի ցրեմ նրա կասկածանքները, ես բացատրեցի, որ չնայած կայուն սոցիալիզմի ժամանակ էլ կային ինչ֊որ սահմանափակումներ, բայց այն ժամանակ օրենքները այդքան մտածված չէին։ Մեր գրողները նույնպես նկարագրում էին առաջնորդների կյանքը, կամ տարբեր արդյունաբերական ու գյուղատնտեսական մեխանիզմների զարգացումը, բայց ոմանց հաջողվում էր գրել վեպեր ու պոեմներ սիրո, բնության և նման այլ բաների մասին։
Ավելին ես չկարողացա կարդալ, որովհետև Սմերչևը ինձ քաշում էր այն կողմ, որտեղ իմ ժամանակ գտնվում էր ռեստորանը։
Սակայն այժմ այնտեղ ոչ մի ռեստորան էլ չկար, այնտեղ երկար միջանց միջանցք էր երկու կողմում գտնվող դռներով, ինչպես Սիրո Պալատում։
Նա հրեց դռներից մեկը և մենք հայտնվեցինք բաղնիքում։ Այսինքն՝ ուղղակի սկզբից ինձ այդպես թվաց։ Որովհետև այնտեղ գտնվող մարդիկ (մի քառասուն հոգի) բոլորը մինչև գոտկատեղը մերկ էին։ Նրանք զույգ֊զույգ նստած էին աշակերտական սեղանների առաջ և մատներով հարվածում էին ինչ֊որ ստեղների։
― Դուք, երևի, երբեք չե՞ք տեսել համակարգիչ, ― հարցրեց փոխգնդապետը։
― Ինչու չի տեսել, ― միջամտեց Սմերչևը։ ― Կլասսիկ Կլասիկ Նիկիտիչը ոչ միայն տեսել է, այլև որոշ ստեղծագործություններ գրել է համակարգչի վրա։
― Այո, ― ասացի ես, զարմանալով, որ նա այդքան տեղեկացված է։ ― Որոշ բաներ ես իսկապես գրել եմ համակարգչով, բայց իմը այսպիսին չէր, իմը էկրանով էր, ես տեսնում էի գրածս, և բացի դրանից, ես ունեի տպելու սարք, որի օգնությամբ գրածս միանգամից տպում էի։
ՆԱԽՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ԲԱԺԻՆ
ՄՈՒՏՔԸ ՄԻՅԱՆ ՄԻԱՅՆ «Դ» ՍԵՐԻԱՅԻ ԱՆՑԱԹՂԹՈՎ
Երկու մռայլ ավտոմատավոր կանգնած էին դռան մոտ և ուշադիր նայում էին մոտեցողներին։
Մի անգամ երեկոյան, ընթրիքից հետո, մենք նստած էինք մեր համարում։ Ես հեռուստացույց էի նայում: նայում։ Դա այնքան էլ հաճելի չէր Իսկրինայի համար։ Նա ընդհանրապես կարծում է, որ ես չափից ավելի շատ ժամանակ եմ անցկացնում էկրանի առաջ, որ այդ ժամանակը կարելի էր վատնել մի որևեիցե որևիցե այլ բանի վրա։
Թե ինչ է այդ այլ բանը ես արդեն շատ լավ գիտեմ։ Այդ բանով նա այնքան հաճախ է ստիպում ինձ զբաղվել, որ ես արդեն ուժ չունեմ։ Ես, միգուցե, հեռուստացույց էլ նայում եմ միայն այն պատճառով, որ խուսափեմ դրանից։ Սակայն ես մի քիչ ստում եմ, որովհետև հեռուստահաղորդումները ինձ համար չափազանց հետաքրքիր են։ Նույնիսկ այս ռեպորտաժը դոնորների կոնգրեսից։ Կարծեմ այն տեղի է ունենում արհմիությունների սյունավոր դահլիճում։ Բեմի վրա և դահլիճում նստած են բոլոր տարիքները ներկայացնող տղամարդիկ և կանայք, շատերը շքանշաններով։ Որքան ես հասկացա, նրանք բոլորն էլ կանոնավոր կերպով և մեծ քանակով պետությանն են հանձնում արյուն, երկրորդական մթերք, մազեր և սերմնահեղուկ, որը գիտականորեն անվանում են գենետիկական նյութ։
― Ուղղակի մտածեցի, ― ասացի ես։ ― Որովհետև դա նման է թալիսմանի, որում միշտ մի ինչ֊որ բան կա։ Մազերի փունջ, կամ սիրած մարդու լուսանկարը։
― Ինչպիսի՜ հիմարություն, ― հերքեց նա նյարդային։ ― Ինչո՞ւ ես պետք է կրեմ ինչ֊որ մեկի դիմանկարը։ Այստեղ ոչինչ էլ չկա։ Պարզապես, ինչպես և բոլոր կոմունյանների մոտ Պատկանելիության նշան է և ուրիշ ոչինչ։
Նրա արձագանքը ինձ զարմացրեց։ Ես չհասկացա, թե ինչու է իմ ամեն մի խոսքը, նրան այդքան հուզում։ Այն ժամանակ մտածեցի, որ դա կապված է կանացի անհավասարակշռության հետ։ Իսկ հիմա, Սմերչևի բառերից հետո, այլ կերպ գնահատեցի։ «Մի՞թե նա ինձ մատնում է», ― մտածեցի ես։
― Կոմիշ,<ref>comisch (գերմ) ― տարօրինակ, ծիծաղելի</ref> ― բղավեց երիտասարդը գերմաներեն և ծիծաղեց։ ― Առաջին անգամ եմ տեսնում մի մարդ, որը չգիտի, թե ինչ բան է Կոմնակոմը։
― Կլասսիկին Կլասիկին դա ներելի է, ― նկատեց Ձերժին Գավրիլովիչը։ ― Նա նոր է եկել մեզ մոտ և առայժմ շատ բան չգիտի։
― Նատյուրլիխ,<ref>Naturich (գերմ) ― բնական է</ref> ― համաձայնվեց երիտասարդը և բացատրեց ինձ, որ Կոմնակոմը Կոմունիստական Գիտական հաստատությունների միավորում է, որի գլխավոր տնօրենը ինքն է։
― Այնտեղ կենսաբանական փորձե՞ր են կատարվում, ― հարցրի ես։
― Տարբեր տեսակի, ― ասաց նա։ ― Մեր Միավորումում կենտրոնացված են բոլոր գիտությունները և բոլորն էլ ես եմ ղեկավարում, իսկ ինքս զբաղվում եմ բացառապես կենսաբանությամբ։ Ես ձեզ ամեն ինչ ցույց կտամ, եկեք։ Իսկ այժմ, ներեցեք, ես պետք է գնամ։ Նա սեղմեց իմ ու Ձերժինի ձեռքը և անհետացավ։
Մենք մնացինք մենակ և Ձերժին Գավրիլովիչը երկար հարձուփորձ էր անում ինձ, Բեզբումլիտից ստացած իմ տպավորություններից։
― Դե ուրեմն, հավատացեք ինձ, ― ասաց Ձերժինը վճռական։ ― Ես այստեղ ունեմ շատ ուղղամիտ և ճշմարտացի մարդու համբավ։ Հավատացեք ինձ, որ այն ամենը ինչ ասաց ձեզ մեր հարգելի Կոմունիյ Իվանովիչը ծիծաղելի է ու անհեթեթ։ Մեր պոդկոմպիսները ունեն այնպիսի ազատություն, ինչպիսին ոչ ոք և երբեք չի ունեցել։ Եվ գրում են նրանք ոչ թե հրամանով, այլ այն ինչ ցանկանում են։ Ուզում են Գենիալիսիմուսին կողմ են արտահայտվում, ուզում են՝ դեմ։ Նրանք սահմանափակումներ չունեն։
― Տարօրինակ է, տարօրինակ, ― ասացի ես, մի քիչ շփոթված այդքան հակադիր տեղեկություններից։ ― Իսկ Սմերչևի և Սուչկինի ասածը տեքստերը մշակող համակարգչի մասին, որը ընտրում է լավագույնը գաղափարական և գեղարվեսատական գեղարվեստական առումով, դա, ես հույս ունեմ, ճի՞շտ է։
― Դա, իհարկե ճիշտ է, ― համաձայնեց Ձերժինը։ ― Մեր համակարգիչը, իսկապես որ արտակարգ է։ Ամենալավը աշխարհում։ Իմիջիայլոց, ― նա նայեց ուղիղ աչքերիս մեջ, ― դա իմ մտահղացումն է։ Ես անձամբ եմ հայտնագործել այն։
Դռան ետևը գտնվող ոչ մեծ սենյակում, կանգնած էին ևս երկու ժամապահ, իսկ սեղանի առաջ, որի վերևում կախված էր Գենիալիսիմուսի դիմանկարը, նստած էր մայորի կոչում ունեցող մի երիտասարդ հերթապահ։ Տեսնելով Ձերժինին նա վեր թռավ տեղից և, հուզմունքից կակազելով հայտնեց, որ նրա հերթապահության ընթացքում օբյեկտում ոչ մի միջադեպ չի եղել։
― Շատ լավ է, ― ասաց Սիրոմախինը։ ― Ապրե՛ս։ Իսկ մենք, Կլասսիկի Կլասիկի հետ, որոշեցինք ստուգել, թե ինչպես է աշխատում մեր մեքենան։ Տուր մեզ հաճախորդների գիրքը։
Կարմիր կազմ ունեցող գիրքը, բոլորովին նոր էր։ Իմ կարծիքով, բացի ինձնից, նրանով դեռ ոք ոչ ընդհանրապես չէր օգտվել։ Ես հարցրի, թե ինչ պետք է գրեմ։
― Դե, գրեք, որ ծանոթանալով մեքենայի հետ, խոստանում եք ոչ մեկին չպատմել նրա կառուցվածքի և հատկությունների մասին։
― Այդ պարտավորությունը թվաց ինձ ոչ այնքան դժվար։ Համակարգիչների կառուցվածքից, ինչպես ասացի, ես ոչինչ չեմ հասկանում, այնպես որ ոչ մի գաղտնիք էլ չեմ կարող բացահայտել, նույնիսկ եթե ինձ կտտանքի ենթարկեն։
Այն բանից հետո, երբ ես կատարեցի պահանջվածը, Սիրոմախինը հրամայեց բացել դուռը, որը ես չէի նկատել։ Դա ստորջրյա նավերի դռների նման նեղ, երկաթե դուռ էր։
― Ես նկատի ունեմ, որ ձեր մասնագիտությունը ունեցող որոշ մարդիկ շատ զարգացած երևակայություն ունեն և նրա օգնությամբ կարող են ուր ասես թափանցել, նույնիսկ Շվեյցարական բանկ։ Դա ճի՞շտ է, թե ոչ։
― Որոշ առումով դա իհարկե այդպես է, ― համաձայնեցի ես։ ― Թափանցել բանկ երևակյության երևակայության միջոցով կարելի է, բայց այնտեղից վերցնել այն, ինչ պահվում է, դա չգիտես ինչու չի ստացվում։
― Վերցնելու համար, ― ժպտաց Ձերժինը, ― կարելի է ավելի հասարակ մարդ գտնել, իսկ հեռվից մտովի տեսնել, թե այնտեղ ինչը որտեղ է գտնվում, ամեն մեկին հասու չէ։
Վերջապես նա կարողացավ գլուխ հանել կողպեքից։ Դուռը ճռռոցով բացվեց, և մենք հայտնվեցինք կիսմաութկիսամութ, փոքր միջանցքում, որի վերջում ևս մի դուռ կար։ Առաջին դուռը մեր ետևից փակելուց հետո միայն Սիրոմախինը բացեց երկրորդը։
― Իսկ հիմա, ― ասաց նա մի փոքր հանդիսավոր, ― տվեք ինձ ձեր ձեռքը և փակեք աչքերը։ Եվ փորձեք միացնել ձեր երևակայությունը։ Իսկ հետո, երբ կբացեք աչքերը, հետաքրքիր կլինի համեմատել, ձեր պատկերացրածը տեսածի հետ։
===Ձերժին===
Մենք դեռ կանգնած էինք և ես նայում էի բաց ծայրերով, մետաղալարերի խրձին, երբ հանկարծ նկատեցի, որ այնտեղ, այդ լարերի տակ, բավական խոշոր տառերով գրված է մի կարճ բառ, որը ես արդեն ինչ֊որ տեղ հանդիպել էի․ ՍԻՄ։
― Դե, որովհետև, այդ գրողին այստեղ ոչ ոք չգիտի։
― Դուք այդպե՞ս եք կարծում։ ― Ձերժինը շարունակում էր ինձ նայել իր տարօրինակ ժպիտով։ ― Իսկ ի՞նչ կասեք, եթե իմանաք, որ ձեր այդ Սիմին, ընդհակառակը, այստեղ բոլորը գիտեն և շատերը նույնիսկ երկրպագում են, որ այն մարդիկ, որոնց մենք անվանում ենք սիմիտներ, նրա կողմնակիցներն են։ Ի՞նչ կասեք դրա մասին, ― համառորեն կրկնեց նա։
― Ես կասեմ, որ դա հիմարություն է։ Սիմ Սիմիչ Կառնավալովը ապրել է անցյալ դարում։
Իհարկե, ինձ համար դա շատ հետաքրքիր էր և ահա թե ինչ լսեցի ես Ձերժին Գավրիլովիչից։
Սիմիտների շարժումը սկսվել է դեռ Սիմ Սիմիչի և իմ կյանքի օրոք։ Այն ժամանակ դա նույնիսկ շարժում չէր, այլ իրարից անջատ բազմաթիվ համակիրների ամբոխ։ Հետո բարձր դասարանների աշակերտների փոքրիկ մի խումբ, ստեղծեց ընդհատակյա կազմակերպություն, որը իրենք անվանեցին Սիմ։ Հետաքննության ժամանակ նրանք հերքում էին, որ գոյություն ունի որևէ կապ իրենց կազմակերպության և Կարնավալովի անվան հետ։ Նրանք պնդում էին, որ ՍԻՄ կրճատ անվանումը վերծանվում է ինչպես Իսկական Մոնարխիստների Միություն։ Բայց խուզարկության ժամանակ կազմակերպության համարյա բոլոր անդամներից առգրավվեցին «Մեծ զոնայի» առանձին բեկորներ, իսկ մեկից՝ նույնիսկ նրա գրած «ԿՊԶ֊ի կառուցվացքա֊լեզվաբանական կառուցվածքա֊լեզվաբանական վերլուծությունը» աշխատանքը։ Հականալի է, որ այդ խմբակից միայն պոզերն ու պոչերը մնացին, բայց իսկույն սկսեցին հայտնվել նոր խմբակներ, հասարակական կազմակերպություններ, միավորումներ, որոնք բոլորն էլ կոչվում էին ՍԻՄ, չնայած այդ բառը տարբեր կերպ էին վերծանում։ Աքսորելով Կարնավալովին երկրի սահմաններից դուրս, նախկին ղեկավարությունը հույս ուներ, որ դրանով շարժումը կավարտվի, բայց նրանք սխալվեցին։ Շարժումը ոչ միայն չմարեց, այլ ընդհակառակը, այնպիսի չափերի հասավ, որ արդեն սպառնում էր պետական անվտանգությանը։ Սիմիտները հավաքվում էին խմբակներում, կարդում Կարնավալովի ստեղծագործությունները, ուսումնասիրում, արտագրում ու տարածում։ Դրան վերջ տալու համար ԲԵԶՈ֊ն (այն ժամանակ նա դեռ կոչվում էր ԿԳԲ) ստիպված էր մեծ ջանք գործադրել։ Վերջ ի վերջո, բոլոր կազմակերպված սիմիտներին կարողացան ջախջախել։ Այսօրվա դրությամբ Սիմի բոլոր ստեղծագործությունները առգրավված և ոչնչացված են։ Եթե ասենք Առաջին օղակում, որևիցե մեկը դեռ գաղտնի պահում է Սիմի որևիցե մի գիրք, ապա Մոսկորեպում դա բացառված է։
― Նշանակում է, դուք այդ շարժման վերջը տվեցի՞ք, ― հույս հայտնեցի ես։
― Դա դժվար չէ իմանալ, ― ասաց Սիրոմախինը և ցույց տվեց պատը։ ― Ինչ֊որ մեկը դա գրում է։ Դուք տեսնում եք, թե սա որքան գաղտնի սենյակ է։ Ամենագաղտնի սենյակներից մեկը Մոսկորեպում, բայց ինչ֊որ մեկը մտել է այստեղ և ինչ֊որ կերպ գրել դա։ Համ էլ սա ինչ է որ, ― ասաց նա ձեռքը թափ տալով։ Եվ իսկույն պատմեց մի անհավանական պատմություն։
Ոչ վաղ ժամանակից, նկատվեց, որ կումուննյանների կոմուննյանների մոտ առաջացել է նոր սովորություն տեղի֊անտեղի օգտագործել «սիմ» բառը։ Օրինակ՝ սկսել տարբեր նամակներ այսպես․ «սրանով դիմում եմ ձեզ խնդրանքով»։ Կամ ավարտել նրանք նման բառերով․ «Սրանով այսպիսին այնպիսին»։ Ավելի ժամանակակից «դրանով» բառը համարյա անհետացել է բառապաշարից։ Շուտով Խմբագրական կոմիտեի և ԲԵԶՈ֊ի ծառայությունների ուշադրությունը հրավիրվեց այն բանի վրա, որ գրքերում, թերթերի հոդվածներում, պաշտոնական հայտարարություններում և անձնական նամակագրությունում կոմուննայնները սկսեցին օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են․ «ՍԻՄպտոմ», «ՍԻՄբիոզ», ՍԻՄպատիա և այլ բառեր, որոնք բոլորովին տեղին չէին։ Միաժամանակ հայտնվեցին մեծ քանակությամբ անգրագետ մարդիկ, որոնք սկսեցին գրել «ՍԻՄաֆոր», «ՍԻՄանտիկա» և նույնիկ «ՍԻՄդրոմ»։ Խմբագրական Կոմիտեն ստիպված էր ահռելի աշխատանք կատարել, այդ դիվերսիաների բացահայտման և ոչնչացման համար։
― Բայց հիմա արդեն ամեն ինչ կարգի՞ն է, ― հարցրի ես։
― Հետաքրքիր է, ― ասացի ես։ Մի՞թե քսանմեկերորդ դարում կան մարդիկ, որոնք հավատում են միապետության անհրաժեշտությանը։
― Իհարկե կան, ― հաստատեց Ձերժինը ինձ համար անհասկանալի ոգևորությամբ։ ― Միապետության գաղափարը կենդանի է և շատ տարածված։ Եվ, եթե ուշադիր նայեք կոմունյանների աչքերին , դուք կկարդաք այնտեղ այն հույսը, որ մեզ մոտ երբևիցե կվերականգնվի միապետությունը։
― Ինչ տարօրինակ բաներ եմ լսում, ― ասացի ես։ ― Իսկ ձեր այդ սիմիտները ո՞ւմ են ուզում տեսնել որպես թագավոր։
― Իսկ ի՞նչ պաշտոն նա ուներ։
Ես ասացի, որ նա ուներ կամեր֊յունկերի կոչում, այն ժամանակ դա փոքր կրտսեր լեյտենանատի նման մի բան էր։
― Միայն դա՞, ― զարմացավ նա։ ― Իսկ ինչո՞ւ էին նրան տպագրում։
― Նրան տպագրում էին, որովհետև հանճարեղ պոետ էր։
Նա սկսեց ինձ համոզել, որ այդպիսի բան չի կարող լինել, որովհետև հանճարեղ են լինում միայն գեներալները, այլ ոչ թե փոքր կրտսեր լեյտենանտները։
― Այո՞, ― նեղացա ես։ ― Իսկ ե՞ս։
Նա չհասկացավ և հարցրեց, թե ինչպես էին նրանք որոշում։
― Շատ հասարակ։ Կարդում էին բանաստեղծությունները և ասում․ Հիասքանչ է։ Ա՛յ թե գրում է։ Ս՛յ քեզ Պուշկին, ա՛յ քեզ շան որդի։ Իսկ եթե դուր չէր գալիս ասում էին՝ ինչպիսի՜ տափակություն, ինչպիսի՜ զառանցանք։ զառացանք։ Այդպես էլ որոշում էին։
Նա նորից չհասկացավ և խնդրեց պատմել, ինչի մասին էր գրում այդ Պուշկինը։ Ես ասացի, որ նա գրում էր տարբեր բաների, օրինակ սիրո մասին։
― Այդպես էլ է պատահել, ― ասացի ես։ ― Բայց նա նաև գրում էր կնոջ հանդեպ սիրո մասին։
<poem>
Հիշում եմ չքնաղ ակնթարթը
Իմ առջև հայտնվեցիր դու
Ինչպես մի տեսիլք
Ինչպես գեղեցկության հանճար
</poem>
Նա լսում էր ձեռքերով ծածկելով դեմքը և երկար լռությունից հետո հուզված հարցրեց, թե ում էր նվիրված այդ բանաստեղծությունը։
Ես սկսեցի կորցնել համբերությունս։
― Ի՞նչ է նշանակում ինչ֊որ մեկին։ Նա այդպես էր անվնանում անվանում ոչ թե ինչ֊որ մեկին։ Նա անվանում եր էր այդպես իր համար աշխարհի միակ կնոջը։
― Տեսնո՞ւմ ես։ Ուրեմն նա, համենայն դեպս, աշխարհի միակ կինն էր։ Եվ հետո նա հանճար էր։ Ուրեմն նա Գենիալիսիմուսի նման մեկն էր։
Ես լռեցի հանդիպելով նրա հայացքին։ Նա նայում էր ինձ սարսափով։
― Ներիր, ― շտապեցի ես ուղղվել։ ― Ես ոչ մի վատ բան չէի ուզում ասել Գենիալիսիմուսի մասին։ Ես հասկանում եմ, որ նա հանճարեղ քաղաքական գործիչ է, մարդկության բարեկամն է, բնության վերափոխիչ է, և ընդհանրապես շատ բազմակողմանի հանճար է, իսկ Պուշկինը այսօրվա չափանիշներով հետամնաց մարդ էր, և նրա համար Աննա Կեռն Կեռնն էր հանճար։
― Այո, իհարկե, ― ասաց նա, խաղալով մեդալիոնի հետ։ ― Իհարկե, եթե նա այդքան վաղուց է ապրել, նա կարող էր որոշ բաներ չիմանալ։ Բայց ինձ թվաց․․․ ներիր ինձ․․․ որ դու ինչ֊որ տեղ նրա հետ համամիտ ես։
Լինելով ռեսպուբլիկայի գլխավոր կոմպիսը, նա ղեկավարում է թղթե Գենիալիսիմուսիանայի ստեղծումը և համակարգում տաբեր կոմպիսյան ենթաբաժինների աշխատանքը։ Այս ենթաբաժնի առաջ, որը ես հիմա տեսնում եմ, պատասխանատու խնդիր է դրված ստեղծել «Անհանգիստ տարիներ» հատորը, Գենիալիսիմուսի մասնակցության մասին Բուրյատ֊Մոնղոլական պատերազմին։ Արդեն գրված են 96 գլուխներից ութը, իսկ այսօր․․․
― Այսօր, տղաներ, ― ասաց Սմերչևը ընկերավարի, ― մենք սկսում ենք նոր՝ «Գիշերը մարտից առաջ» գլխի նախագծումը։ Խոսքը գնալու է Ուլան֊Ուդեի համար մղված մարտի մասին։ Ես նույնիսկ չեմ ասի ձեզ, թե ինչ մեծ, հասկանում եք, մեծ, և ես կասեի ահռելի քաղաքական֊դաստիարակչական նշանակություն պետք է ունենա այս գլուխը։ Եթե հիշում եք, այդ պատմական մարտի ժամանակ Գենիալիսիմուսը դեռ հասարակ գեներալ էր։ Բայց իհարկե, արդեն այն ժամանակ, նա, այսպես ասած, իր հրամանատարական տաղանդները լիովին ի հյատ հայտ էր բերել։ Եվ ուրեմն այստեղ, պետք է այ թե ինչ։ Ո՞վ է մեզ մոտ զբաղվում բնության նկարագրությամբ։ Դո՞ւ, Ժուկով։
― Ճիշտ այդպես, ― վեր թռավ Ժուկովը։
Դրանով խորհրդակցությունը ավարտվեց և Կոմունիյ Իվանովիչը բոլոր մասնակիցներին ստեղծագործական տրամադրություն և աշխատանքային մեծ հաջողություններ մաղթեց։ Կոմպիսները իրենց բլոկնոտներով ու մատիտներով կազմակերպված դուրս եկան աշխատասենյակից, իսկ ես ու Սմերչևը մնացինք։
― Ահա, ― ասաց Կոմունիյ Իվանովիչը, ― դուք տեսաք, թե ինչպես ենք մենք աշխատում։ Հասկանում եք, դժվար է աշխատել այսպիսի մեծ կոլեկտիվի հետ։ Ամեն մեկը մի բան է գրում, երբեմն մեկը մյուսի հետ ոչ մի կերպ հնարավոր չէ կապել, այդ պատճառով մարդկանց ստիպում ենք վերաափոխել վերափոխել ողջ տեքստը։ Ձեր գործերը քա՞նի հոգի էին գրում։
― Ինչպե՞ս թե քանի, ― զարմացա ես։ ― Մենակ էի գրում։
― Այո, ― ասացի ես։ ― Ընդհանուր առմամբ այդպես էլ համարում եմ։
― Դա բացարձակ սխալ է, ― բացականչեց մարշալը և վեր թռչելով բազկաթոռից երիտասարդական ավյունով սկսեց վազվզել սենյակում։ ― Կլասսիկ Կլասիկ Նիկիտիչ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Ձեր տեսակետը բացարձակ սխալ է։ Արվեստը ոչ թե արտացոլում, այլ կերպարանափոխում է աշխարհը։ ― Նա նույնիսկ ձեռքերով եռանդուն շարժումներ արեց, կարծես ցանկանալով պատկերել արվեստի վերափոխիչ ուժը։ ― Դուք հասկանո՞ւմ եք, ― կրկնեց նա հուզված, ― վերափոխում է։ Ավելին, ոչ թե արվեստն է արտացոլում կյանքը, այլ կյանքն է արտացոլում արվեստը։ Այ, դուք ծիծաղում եք մեր համոզմունքների վրա․․․
― Ի՜նչ եք ասում։ Աստված ձեզ հետ, ― ասացի ես։ ― Երբեք չէի համարձակվի։
Հազիվ էի հասցրել խցկել գիրքը ծոցս, երբ վերադարձավ Ձերժինը և ասաց, որ Մատյուխինին չկարողացավ տեսնել, քանի որ նա խորհրդակցություն ուներ։
― Դե չկարողացար, ուրեմն չկարողացար, ― անհոգ ասաց մարշալը և Ձերժինի համար աննկատ աչքով արեց ինձ։ Իսկ հիմա երկուսդ էլ ազատ եք, ― հայտարարեց նա և մեկնեց ինձ իր լայն ձեռքը։ ― Կլասսիկ Կլասիկ Նիկիտիչ, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։
Ես շփոթվեցի, և սկսեցի աննկատ ուսումնասիրել Հնգանկյունի անդամներին։ Նրանք այսպես էին տեղավորված։ Սմերչևը նստած էր իր սեղանի առջև մարշալի աջ կողմից։ Նույն սեղանի մոտ էր նստած նաև Իսկրան մատիտով և բլոկնոտով (այդ նա էր սղագրուհին)։ Երբեմն ուզում էի հանդիպել նրա հայացքին, բայց նա պահում էր իրեն շատ օտարոտի և իմ կողմը չէր նայում։ Հնգանկյունի մնացած անդամները՝ Պրոպագանդա Պարամոնովնան, Ձերժին Գավրիլովիչը և Հայր Զվեզդոնին՝ տեղավորվել էին խորհրդակցությունների համար նախատեսված սեղանի մոտ։ Ես նստած էի Զվեզդոնիից, մի քանի աթոռ այն կողմ, ավելի մոտիկ սեղանի ծայրին։
― Ես կարծում եմ, ― շարունակեց Սմերչևը, ― որ մեր նիստը կանցնի առանց ավելորդ ձևականությունների, և նվիրված կլինի գլխավոր նյութին։ Պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները Կլասսիկի Կլասիկի հետ մինգամից չստացվեվին։ Ստիպված էինք հաղթահարել որոշ դժվարություններ։ Ես բացատրում եմ դա նրանով, որ մենք մեծացել և դաստիարակվել ենք տարբեր սոցիալական պայմաններում։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, մենք ցուցաբերում ենք համբերություն և հումանիզմ։ Մենք շատ բայրացակամ ընդունեցինք նրան, բնակության համար տրամադրեցինք լավագույն հյուրանոցը, ընդունեցինք բարձր կարիքների բավարարում ունեցողնեի շարքը, նրա անունով անվանեցինք գլխավոր փողոցներից մեկը, և դա այն դեպքում, երբ նա դեռ ոչինչ չի արել դրան արժանանալու համար։ Մենք պատրաստվում էինք չափազանց հանդիսավոր, ողջ ժողովրդի հետ նշել նրա հարյուրամյակը։ ԿՊԳԲ֊ի ղեկավրությունը, Գլխավոր Հնգանկյունին և Խմբագրական Կոմիտեն անձամբ Գենիալիսիմուսի մասնակցությամբ ընդունեցին իր համարձակության մեջ մի աննախադեպ որոշում։ Հաշվի չառնելով թղթի ժամանակավոր պակասը և այն հանգամանքը, որ մեզ մոտ ընդունված չէ տպագրել գրքեր, որոնք կապված չեն Գենիալիսիմուսի հետ, անտեսելով այդ ամենը, մենք որոշեցինք տպագրել մեր հյուրի ստեղծագործությունը, բայց խնդրել էինք որոշ փոփոխություններ մտցնել տեքստի մեջ։ Տեղ֊տեղ կրճատումներ անել, որոնք ընդհանուր առմամբ, չէին ազդի գրքի վրա։ Այդ աննշան աշխատանքի համար, հնարավորություն տվեցինք նրան ծանոթանալ բոլոր անհրաժեշտ նյութերին։ ― Այդպես չէ՞, ― ինձ նայեց Սմերչևը։
― Եթե դուք նկատի ունեք ինձ վերագրվող վեպի որոշ գլուխները, ― ասացի ես, ― ապա այո, ես նրանց ծանոթացել եմ։