Changes

Պահապանները

Ավելացվել է 27 բայտ, 22:53, 22 Ապրիլի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
― Գուցե պետք կգա, իսկ գուցե և՝ ոչ, ― ասաց Գենդալֆը։ ― Ես քո փոխարեն Մատանուն առայժմ ձեռք չէի տա։ Պահպանիր այն և բացբերանություն մի արա։ Իսկ ես գնամ քնեմ։
Այժմ Ֆրոդոն Պարկուտի տերն էր և ստիպված էր իր վրա վերցնել հյուրերին ճանապարհելու ծանր գործը: Արտառոց պատահարի լուրն արդեն տարածվել էր մարգագետնով մեկ, բայց Ֆրոդոն բոլորին պատասխանում էր նույն բանը. «Լույսը բացվի՝ ամեն ինչ իր պարզ կլինի»: Կեսգիշերին առավել կարևոր հյուրերին տանելու համար սայլեր ժամանեցին ու մեկը մյուսի հետևից հեռացան՝ լցված կուշտ կերած, բայց դժգոհ հոբիթներով: Հետո եկան նախօրոք վարձված այգեպանները և տարան նրանց, ում ոտքերը հասկանալի պատճառով չէին ենթարկվում:
Գիշերը դանդաղ էր անցնում: Առավոտյան արևն ավելի շուտ դուրս եկավ, քան հոբիթները: Օրն սկսվեց: Եկան աշխատավորները և սկսեցին քանդել վրանները, տանել սեղաններն ու աթոռները, գդալներն ու դանակները, շշերն ու ափսեները, ծաղիկները, հավաքեցին փշրանքները, մոռացված տոպրակները, թաշկինակները, ձեռնոցները և չկերված ուտեսները ուտեստները (պատկերացրեք, կային նաև այդպիսիք): Այնուհետև ժամանեցին այցելուներ (թեև նրանց ոչ ոք չէր հրավիրել). Պարկինսներ, Բոքոնակներ, Կուղբնոցներ, Տուկեր և այլ ընտանիքների ներկայացուցիչներ, մի խոսքով բոլոր նրանք, ովքեր ապրում կամ հյուրընկալված էին մոտակայքում: Կեսօրին նույնիսկ ամենանախաճաշասեր հոբիթները վերջապես դուրս եկան փողոց՝ իմանալու, թե ինչ նոր բան կա, և Պարկուտի մոտ բավական մեծ ամբոխ հավաքվեց՝ անկոչ, բայց ոչ չսպասված:
Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Պարկինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:
«Սերինիա Քսակ-Պարկինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Պարկուտից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:
Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հմնականում հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:
Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափ-նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավի հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինիները Գինին Հարավային Հոբիթստանից էին էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:
Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք ապրելու վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:
Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակում փոխանակվում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ-Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։
― Նա վատառողջ է, ― ասաց նա։
― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։
Մերին գնաց զեկուցելու, և Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա դեմքին պարզ գրված էր, որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, նամանավանդմանավանդ, եթե այդ հյուրերը Քսակ-Պարկինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։
Իսկ Քսակներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։
― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալնե՞ր․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․
Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան , սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց․
― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիբաք ես․․․
― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք․․․
Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմությունները պատմություններն ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։
Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։
Նա գավաթից կում արեց՝ ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։
― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ միայն դուռդ կպոկեմ, այլև այնպես կանեմ, որ այն դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։
― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ Ես կարծում էի Սերինիան է։
Վստահելի
1342
edits