Changes

Մասնակից:Գոհար

Ավելացվել է 2952 բայտ, 12:08, 23 Ապրիլի 2016
Նոր էջ «'''Չարլզ Բուկովսկի''' == Ամբոխի հանճարը == Մարդու մեջ կա այնպիսի քանակությամբ դավաճանություն, ատելու...»:
'''Չարլզ Բուկովսկի'''

== Ամբոխի հանճարը ==
Մարդու մեջ կա այնպիսի քանակությամբ դավաճանություն, ատելություն, բռնություն, անհեթեթություն, որ կարող է մատակարարել ցանկացած բանակի` ցանկացած օր:



Լավագույն սպանողները նրանք են, ովքեր դրա դեմ են քարոզում,



Լավագույն ատողները` սեր քարոզողները,



Իսկ լավագույնները պատերազմում` խաղաղության քարոզիչները:



Ովքեր Աստծո մասին են քարոզում, Աստծո կարիքն ունեն:



Ովքեր խաղաղություն են քարոզում, զուրկ են դրանից:



Նրանք զուրկ են նաեւ սիրուց:



Զգուշացեք քարոզիչներից:



Զգուշացեք իմաստուններից:



Զգուշացեք մշտապես գրքեր կարդացողներից:



Զգուշացեք նրանցից, ովքեր կա'մ դատապարտում են աղքատությունը, կա'մ` հպարտանում դրանով:



Զգուշացեք արագ գովերգողներից, քանի որ նրանք պահանջելու են փոխադարձը:



Զգուշացեք գրաքննիչներից, նրանք վախենում են իրենց չիմացածից:



Զգուշացեք մշտապես ամբոխին ձգտողներից, քանի որ նրանք միայնակ ոչինչ են:



Զգուշացեք միջակ տղամարդուց եւ միջակ կնոջից:



Զգուշացեք նրանց սիրուց: Այն միջակություն է: Ձգտում է միջակության:



Հանճարն է թաքնված նրանց ատելության մեջ:



Այնպիսի մեծ հանճար, որ կսպանի Ձեզ:



Այն կսպանի յուրաքանչյուրին:



Նրանք մենակություն չեն ցանկանում:



Նրանք մենակություն չեն հասկանում:



Նրանք հակված են սպանել այն ամենը, ինչ տարբերվում է իրենցից:



Նրանք անկարող են արվեստ ստեղծել:



Նրանք արվեստ չեն հասկանում:



Իրենց ձախողումները որպես արարչություն են ընկալում,



Միայն որպես աշխարհի ձախողում:



Լիարժեք սիրելու անընդունակ`



Նրանք քո սերը թերի կհամարեն:



ԵՎ ՔԵԶ ԿԱՏԵՆ...



Եվ այդ ատելությունը կատարյալ կլինի,



Ինչպես շողշողացող ադամանդ,



Ինչպես դանակ,



Ինչպես սար,



Ինչպես վագր,



Ինչպես թմրախոտ:



Դա է նրանց կատարյալ արվեստը:
3
edits