Նա զամբյուղը տվեց Ֆրոդոյին ու պոնիներին խթանեց: Հոբիթները շնորհակալություն հայտնեցին ու բարի գիշեր մաղթեցին: Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, մինչև որ դրանք անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց․ նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։
====Գլուխ հինգերորդ․ Բացահայտված դավադրությունԴավադրությունը բացահայտվում է====
― Դե ինչ, մենք էլ կշտապենք, ― ասաց Մերին։ ― Արդեն հասկացա, որ ձեզ հետ ինչ-որ արտասովոր բան է կատարվել, բայց ժամանակ չկորցենք՝ հետո կխոսենք։