Changes

Մասնակցի քննարկում:Մազութի Համո

Ավելացվել է 1576 բայտ, 16:15, 11 Մայիսի 2016
:Բարեւ, Հայկ։ Նախ՝ ինչո՞ւ ես։ Երկրորդը՝ կարծես թե այստեղ ընդունված է հրապարակային քննարկել խնդիրները։ Չեմ պատկերացնում ինչ հարց կարող է պահանջել ոչ հրապարակային քննարկում։ Գուցե ինչ֊որ հարց որ ինձ չի վերաբերում։ [[Մասնակից:Մազութի Համո|Մազութի Համո]] ([[Մասնակցի քննարկում:Մազութի Համո|քննարկում]])
::Բարև։ Ինչո՞ւ Դուք․ որովհետև նկատեցի, որ կարծես թե հետաքրքրվում եք Շերլոք Հոլմսով։ Ես նույնպես հետաքրքրվում եմ Հոլմսով և ցանկանում եմ նրան վերաբերող կայք բացել, որի մի քանի խնդիրներից մեկն էլ Հոլմսի վերաբերյալ բոլոր հայերեն գրքերի թվայնացումն է։ Իհարկե, այդ գործում կարելի է համագործակցել «Գրապահարանի» հետ, որում արդեն իսկ թվայնացված են երկու գրքեր։ Որոշ աշխատանք ես ինքս կատարել եմ, սակայն կարծում եմ, որ երկուսով ավելի հեշտ կլինի։ Այնպես որ՝ առաջարկում եմ Ձեզ համատեղ աշխատել, որի շնորհիվ մի քանի ամսում այդ ամբողջ գրականությունը կարող ենք թվայնացնել (և ոչ միայն), եթե, իհարկե, համաձայն եք։ Եվ քանի որ «Գրապահարանում» խորհրդարան կամ համատեղ քննարկումների վայր չկա, որոշեցի անձամբ Ձեզ դիմել։ Իհարկե, եթե ուրիշները ցանկանան, բնականաբար կարող են միանալ։--[[Մասնակից:Հայկ Ափրիկյան|Հայկ Ափրիկյան]] ([[Մասնակցի քննարկում:Հայկ Ափրիկյան|քննարկում]]) 20:15, 11 Մայիսի 2016 (AMT)