Changes

Մատանիների Տիրակալը

4 bytes removed, 21:52, 13 Մայիսի 2016
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
— Այն ամենը, ինչ եղել է, վաղուց մոռացել են,— ասես ինքն իրեն խոսում էր Թոմը: — Աշխարհում միայն մենավոր ճամփորդները, հին տիրակալի սերունդներն են պահպանում անհոգ ժողովուրդների հանգիստը: Բայց այդ ճամփորդները շատ քիչ են: Ռազմիկներ քիչ են մնացել...
Հոբիթներն այնքան էլ չէին հասկանում, թե ինչ է փնթփնթում նա, բայց նրանց աչքերի առջև հանկարծ հառնեցին անհամար տարիները որպես անծայրածիր դաշտավայր, որտեղ թափառում էին մարդիկ, ասես հատուկենդ ստվերներ, բայձրահասակ ու մռայլադեմ, երկար սրերով գոտևորված, իսկ վերջինը՝ խավար աստղը ճակատին: Հետո տեսիլքը խավարեց և նրանց աչքերին խփեց արևի լույսը: Դանդաղելու պատճառ չկար: Արագորեն պարկերը կապելով (Մերին, Փինը և Սամը Սեմը վաղուց արդեն հագել էին հետները վերցրած հագուստները), բարձեցին դրանք պոնիներին: Նվեր ստացած զենքը կախ էր ընկած գոտիներից ու ոտքի տակ էր ընկնում՝ այ սա արդեն պետք չէր, մտածում էին նրանք: Իհարկե, ի՜նչ իմանաս, ինչ կպատահի, բայց դե որ մարտի բռնվեն, այն էլ սրերո՞վ...
Ստիպված եղան գնալ ավելի հեռու, քան իրենք կարծում էին: Եթե նույնիսկ երեկ նրանք Քարի մոտ չքնեին, միևնույնն է, երեկոյան նպատակակետին չէին հասնի: Մուգ շերտը, որը երևում էր դամբանաբլրից, պարզվեց, որ ոչ թե Ուղին է, այլ խոր խանդակի եզրին աճած թփուտը:
Նա շրջեց պոնին, գլխարկը դրեց ու ընդմիշտ անհետացավ հողաթմբի հետևում:
— Շատ ափսոս, որ հիմա առանց պարոն Բոմբանդիլի մնացինք,— տխուր ասաց ՍամըՍեմը: — Այ, ով լավ գիտեր, թե ինչն ինչոց է: Ինչքան էլ գնանք, էլ նրա նմանին չենք հանդիպի... Իսկապես հրաշալի պարոն էր... Իսկ «Պոնիի» մասին ոնց էր ասում, ոնց որ «Կանաչ վիշապի» մասին խոսեր: Էդ ո՞վ է ապրում էդ Լեռնամոտում:
— Եվ հոբիթներ, և հսկաներ,— ասաց Մերին,— իսկ ընհանրապես՝ ինչպես մեզ մոտ է: Բրենդիզայքներն Բրենդիբաքերն այնտեղ եղել են, ասում են՝ ոչինչ:
— Գուցե և ոչինչ,— նկատեց Ֆրոդոն,— բայց Հոբիթստանը վերջացավ: Եվ դուք արդեն, խնդրում եմ, ձեզ չզգաք «ինչպես տանը»: Ու միաժամանակ հիշեք, որ ես հիմա բոլորովին էլ Պարկինս չեմ: Որ հարցնեն, ուրեմն Զառիթափցի եմ:
Վստահելի
1342
edits