====Գլուխ տասը․ Պանդուխտը====
[[Պատկեր:Strider.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն, Փինը և Սամը մեկը մյուսի հետևից մտան իրենց մութ սենյակը: Մերին չկար, կրակը բուխարիկում հազիվ մարմրում էր: միայն ածուխները բորբելով ու մի քանի կտոր ցախ գցելուց հետո նրանք նկատեցին, որ Պանդուխտն իրենցից հետ չի մնացել. նա, պարզվում է, արդեն նստել էր դռան մոտ դրված բազկաթոռին: