==== Գլուխ վեցերորդ. Լոթլորիեն ====
[[Պատկեր:Caras Galadhon.jpg|300px|thumb|right]]
Մեր գնալու ժամանակն է,— ասաց Արագորնը: Հետ նայելով՝ նա բարձրացրեց Անդրիլը և բացականչեց.— Մնաս բարո՜վ, Գանդալֆ... Չէ՞ որ ես ասում էի. «Քեզ մահացու վտանգ է սպառնում»: Դժբախտաբար, ես ճիշտ դուրս եկա, և մեր ճանապարհորդությունն անհուսալի է թվում ինձ... — Դեպի ուղեկիցները շրջվելով, Արագորնն ավելացրեց.— Բայց մենք առանց հույսի էլ կգնանք Մորդոր: Գուցե մեզ հաջողվի վրեժ լուծել: Իսկ ողբալու ժամանակ չունենք, բարեկամներ: Մեզ դժվարագույն ճանապարհ է սպասում: