==== Գլուխ ութերորդ. Ճանապարհ դեպի Իզենգարդ ====
[[Պատկեր:Isengard.jpg|300px|thumb|right]]
Այդպես գարնանային պարզկա առավոտյան, Հելմյան գետակի ափին՝ կանաչ մարգագետնում, կրկին հանդիպեցին Թեոդեն արքան և Սպիտակ Ձիավորը: Նրանց հետ էին նաև Արագորնը՝ Արաթհորնի որդին, էլֆ արքայազն Լեգոլասը, Վեսթֆոլդի տիրակալ Էրքենբրանդը և Ոսկեզօծ ապարանքի մյուս բարձրաստիճան իշխանները, իսկ նրանց շուրջը հավաքվել էին Ռոհիրիմները: Բայց զարմանքն ավելի մեծ էր, քան ուրախությունը, և բոլորն ակամա հայացքները հառեցին կախարդական անտառին: