Լեռնամոտը համարվում էր Հոբիթստանի և անմարդաբնակ տարածքների միջև ընկած բնակելի փոքրիկ շրջանի գլխավոր գյուղը: Մոտակայքում ծվարել էին ևս երեքը. Հիմնը՝ լեռան մյուս կողմում, Կոմբը՝ դեպի արևելք ընկած խորը հովտում և Արչետը՝ Չետի անտառի եզրին: Լեռը և գյուղերը շրջապատված էին երկու-երեք մղոն լայնությամբ վարելահողերի ու պուրակների շերտով:
Այստեղի բնակիչները խարտյաշ, կարճահասակ բայց թիկնեղ ժողովուրդ էին, գնահատում էին ազատությունը և սիրում էին զվարճանալ: Գյուղերը չէին ենթարկվում ոչ ոքի իշխանությանը և իրենք էին տնօրինում իրենց ճակատագիրը: Որքան էլ տարօրինակ լինի, նրանք ավելի պատրաստակամորեն էին իրենց մոտ ապաստան տալիս հոբիթներին, թզուկներին ու էլֆերին, քան դա ընդունված է էր մարկանց մոտ: Տեղական ավանդությունների համաձայն, նրանք ապրում էին այստեղ անհիշելի ժամանակներից և սերում էին այս հողերում բնակություն հաստատած ամենաառաջին մարդկային ցեղերից: Քչերին վիճակվեց վերապրել ավագ դարաշրջանի փոթորիկը, բայց, երբ արքաները Ծովի այն կողմից կրկին վերադարձան Միջերկիր, նրանք լեռնամոտցներին գտան նույն տեղում: Այդ ժամանակից ի վեր ոչինչ չի փոխվել լեռնամոտցիների կյանքում, թեև արքաներն արդեն վաղուց հիշողություն են դարձել:
Մեր պատմության ժամանակներում լեռնամոտցիները հեռավոր արևմուտքում ապրող միակ մարդիկ էին, համենայն դեպս միակը Հոբիթսատանի շրջակայքից հարյուր լիգ հեռավորության վրա, բացառությամբ խորհրդավոր թափառականների, որոնց երբեմն կարելի էր հանդիպել անմարդաբնակ հողերում: Տեղացիները նրանց անվանում էին Հետքագետներ, բայց ովքեր էին նրանք և որտեղից, ոչ ոք չգիտեր: Այդ թափառականները սևահեր էին ու հասակով գերազանցում էին լեռնամոտցիներին. ըստ տեղացիների, նրանք սովորական մարդկանցից լավ էին տեսնում, լավ էին լսում և նույնիսկ հասկանում էին գազանների ու թռչունների լեզուն: Այդ Հետքագետները դեգերում էին հարավում ու արևելքում՝ երբեմն հասնելով մինչև Մշուշապատ, սակայն նրանց թիվը գնալով փոքրանում էր, ու վերջերս առհասարակ հազվադեպ էին հայտնվում: Իսկ երբ հայտնվում էին, լուրեր էին բերում հեռավոր երկրներում կատարվող իրադարձությունների մասին և հին ու զարմանալի ասույթներ էին պատմում, որոնք լսել ցանկացողների քանակը շատ մեծ էր: Եվ այնուամենայնիվ լեռնամոտցիները նրանց չէին սիրում և աշխատում էին հեռու մնալ:
Բացի մարդկանցից, Լեռնամոտի շրջանում քիչ չէին նաև հոբիթները: Նրանք պնդում էին, որ Լեռնամոտը հոբիթական ամենահին բնակավայրն է. իբր՝ մենք որ էստեղ ապրում էինք, Բրենդիդուիմի այն ափին իսկի հոբիթի ոտք չէր դիպել, իսկ Հոբիթստանն առհասարակ դեռ գոյություն չուներ: Հոբիթների գլխավոր բնակավայրը համարվում էր Հիմնը, բայց Լեռնամոտում էլ շատ հոբիթական բներ կային՝ հատկապես լեռան լանջին, մարդկանց կացարաններից վերև: Մանր ու խոշոր ժողովուրդը, ինչպես իրենք էին անվանում միմյանց, խաղաղ ու հանգիստ ապրում էին կողք կողքի, ամեն մեկն զբաղվում էր իր գործով ու չէր խանգարում մյուսին, բայց և՛ մարդիկ, և՛ հոբիթները իրենց համարում էին բնիկ լեռնամոտցի: Էլ ուրիշ ոչ մի տեղ աշխարհում այդպիսի յուրօրինակ հարևանություն հնարավոր չէր հանդիպել:
Տեղացիները՝ թե՛ մանր, թե՛ խոշոր, արկածների ու ճամփորդությունների սիրահար չէին: Հիմնականում բավարարվում էին շրջանային լուրերով՝ հարևան գյուղերից եկող նորություններով: Ճիշտ է, երբեմն լեռնամոտցի հոբիթները հասնում էին Բրենդիդուիմք, երբեմն էլ նույնիսկ մինչև արևելյան ծայրամաս, սակայն հոբիթստանցիները Լեռնամոտ, կարելի է ասել, չէին գնում, թեև բրենդիդումյան կամրջից մինչև այդ փոքրիկ շրջանի սահմանը ընդամենը մեկ օրվա ճանապարհ էր: Երբեմն պատահական բրեդիդուիմցի կամ որևէ արկածասեր Տուկ մեկ կամ երկու օրով հյուրընկալվում էին տեղի պանդոկում, բայց լեռնամոտցիները նույնիսկ դրանից էին արդեն հետ վարժվել: Հոբիթստանում լեռնամոտցիներին և բոլորին, ովքեր բնակվում էին չորս նահանգների սահմաններից դուրս, համարում էին օտարերկրացի և խուսափում էին նրանցից՝ համարելով տգետ ու անտաշ գեղջուկներ: Իսկ օտարերկրացիներ Միջերկրի արևմուտքում այդ օրերին ավելի շատ կային, քան կարծում էին հոբիթստանցիները: Ճիշտ է, այդ ճանապարհորդներից ոմանք հասարակ թափառաշրջիկներ էին. որջեր էին փորում՝ որտեղ պատահի, ու դուրս էին թռչում այնտեղից, հենց որ կարիքը ստիպում էր: Բայց լեռնամոտում բնակվում էին բացառապես պատվարժան ու բարեկեցիկ հոբիթներ, որոնք գրեթե ոչնչով չէին զիջում Հոբիթստանի իրենց հեռավոր ազգականներին: Նրանք, ի տարբերություն հոբիթստանցիների, դեռ չէին մոռացել այն ժամանակները, երբ այդ երկու շրջանները լավ հարաբերությունների մեջ էին: Խոսում էին, նույնիսկ, որ Բրենդիբաքերի տոհմն արյունակցական կապ ունի լեռնամոտցիների հետ:
Լեռնամոտում մոտ հարյուր քարե տուն կար, որտեղ ապրում էին մարդիկ: Այդ տները հմնականում կառուցված էին լեռան լանջին՝ ճանապարհի վերևում, պատուհաններով դեպի արևմուտք: Ճանապարհի մյուս կողմում խորը խանդակ էր, որը, սկսվելով լանջից, մեծ կիսաշրջան էր գծում գյուղի շուրջը և նորից միանում լանջին: Խանդակի ներքին կողմի երկայնքով կենդանի ցանկապատ էր ձգվում: Ճանապարհն անցնում էր խանդակի մեջ լցված հողաթմբի վրայով և դեմ առնում ցանկապատի մեջ բացված մեծ դարպասին: Գյուղի Այդպիսի մեկ այլ դարպաս էլ գյուղի մյուս ծայրին նույնպես նմանատիպ դարպաս կար: Մութն ընկնելուն պես երկու դարպասն էլ ամուր կողպում էին: Ցածր երկակի դռների մեջտեղում փոքրիկ խուց էր կառուցված, որտեղ նստում էր պահակը:
Անցնելով դարպասը և շարունակելով գնալ գլխավոր ուղիով՝ ճամփորդը Դարպասից ներս մտնելով՝ ճանապարհը թեքվում էր աջ ու, լեռան ստորոտով գնալով, հասնում էր մեծ պանդոկին: Այն կառուցել էին շատ վաղուց, երբ ճանապարհը Ուղին դեռ չէր ամայացել: Լեռնամոտը կառուցվել կառուցված էր երկու հնագույն ուղիների խաչմերուկումճամփաբաժանում. այն ժամանակ հին օրերին գյուղի արևմտյան մասում Մեծ Ուղին հատվում էր մի մեկ այլ հին ճանապարհի ուղու հետ, որով անցած օրերին Լեռնամոտ էին այցելում ոչ միայն մարդիկ, այլ նաև էլֆեր, թզուկներ և այլոք: «Լեռնամոտյան հեքիաթ է» և «Էդպիսի բան նույնիսկ Լեռնամոտում չես լսի»՝ այսպես էին ասում արևելյան նահանգի հոբիթները, երբ անհավանական մի բան էին լսում: Այդ ասացվածքները գալիս էին հնուց, այն ժամանակներից, երբ պանդոկում կարելի էր նորություններ իմանալ ցանկացած վայրից՝ հյուսիսից, հարավից, արևելքից, արևմուտքից: Այն ժամանակ Հոբիթստանի հոբիթները դիտավորյալ գալիս էին Լեռնամոտ՝ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում: Բայց Հյուսիսի երկրները վաղուց ամայացել էին, և Հյուսիսային Ուղին այլևս չէր օգտագործվում. այն ամբողջապես ծածկվել էր կանաչով, որի պատճառով էլ վերանվանվել էր Մամռոտ Ուղի:
Արդեն մթնել Դե, իսկ պանդոկն ինչպես կար, այդպես էլ մնում էր ու երկնքում հայտնվել , և պանդոկպանն էլ լեռնամոտցիների շրջանում առաջվա պես կարևոր անձ էր համարվում: Նրա պանդոկում մշտապես հավաքվում էին աստղերըզանազան անբաններ, երբ Ֆրոդոն բամբասանքչիներ ու նրա ուղեկիցներն անցան մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասինդատարկապորտներ բոլոր չորս գյուղերից՝ իմանալու վերջին նորությունները: Ի դեպԱյնտեղ ապաստանում էին նաև հետքագետները և այլ թափառականներ, Դարպասի հետևում պահակախուց կար օրինակ՝ լեռներ գնացող և պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելուայնտեղից վերադարձող թզուկները:
Արդեն մթնել էր ու երկնքում հայտնվել էին աստղերը, երբ Ֆրոդոն ու նրա ուղեկիցներն անցան Մամռոտ ճամփաբաժանը և դեմ առան փակ Արևմտյան Դարպասին: Պահակախցում մարդ կար նստած: Նա զարմացած վեր թռավ ու լապտերը ձեռքին շտապեց դիմավորելու: — Ո՞վ եք, որտեղի՞ց եք գալիս,— անբարեհամբույր հարցրեց նա:
— Ուզում ենք օթևանել ձեր պանդոկում,— պատասխանեց Ֆրոդոն: — Գնում ենք արևելք, իսկ առայժմ այստեղ ենք եկել:
— Թե մեզ ոնց են մեծարում և թե ի՞նչ գործ ունենք՝ հիմա այստեղ այդ մասին խոսելու տեղը չէ,— կտրեց Ֆրոդոն: Նրան դուր չեկավ չափազանց հետաքրքրասեր դռնապանը:
— Չէ Չէ՞ որ ինձնից ինձանից հարցնելու են, թե ում եմ ներս թողել գիշերով,— սկսեց արդարանալ վերջինս:
— Մենք Բրենդիդուիմքի հոբիթներ ենք, ամեն մեկս իր գործն ունի, դե ահա հասել ենք այստեղ,— ասաց Մերին: — Ես, օրինակ, Բրենդիզայքն Բրենդիբաքն եմ: Էլ ինչ ասեմ: Իսկ մեզ ասել են, որ Լեռնամոտցիները միշտ ուրախ են հյուր ընդունելու համար:
— Այո, ուրախ ենք, ոնց չէ, ինչի ուրախ չենք որ,— հավատացրեց նրանց դռնապանը: — Ես դեռ ոչ մի էնպես բան չեմ ասել, իսկ դուք սպասեք, թե ձեզ ո՜նց հարցախեղդ կանեն: Էլ ո՜նց կլիներ, ծեր Գորրին հետաքրքրվեց մի քիչ... Ով ասես հիմա չի գալիս մեզ մոտ: Կմտնեք «Պոնի», ինքներդ կզարմանաք:
Դռնապանը բարի գիշեր մաղթեց, նրանք գլխով արեցին և անցան, սակայն Ֆրոդոն նկատեց, որ նա բարձրացրեց լապտերն ու ուշադիր նայեց իրենց հետևից: Դարպասի դռները ճռռացին. թեպետ լավ է՝ փակում են, և Ֆրոդոն թեթևացած շունչ քաշեց: Ինչու՞ է դռնապանը այդքան հետաքրքրվում հոբիթստանցի հոբիթներով: Կարծես ինչ-որ մեկն արդեն հետաքրքրված լինի ճանապարհորդող հոբիթների մասին: Գուցե Գանդալֆն Գենդալֆն է իրենց մասին հարցրել: Շատ պարզ հնարավոր է. չէ՞ որ իրենք եկել են անտառով ու գերեզմանոցներով, իսկ նա ճանապարհով... Ու հիմա երևի արդեն այստեղ է... Միևնույնն է, ինչ-որ կասկածելի էր նայում դռնապանն բան կար դռնապանի տոնի մեջ ու տհաճ էր խոսում:
Իսկ դռնապանը հոբիթների հետևից նայեց-նայեց ու գնաց իր պահակախուցը: Բայց հազիվ էր մեջքով շրջվել դեպի դարպասը, երբ ինչ-որ մարդ ստվեր անցավ դարպասն ու իսկույն անհետացավ փողոցի մթության մեջ:
Հոբիթները գնում էին փողոցով ու զարմանքով նայում անսովոր մեծ տներին: Երբ Սամը Սեմը տեսավ երեքհարկանի, բազմաթիվ պատուհաններով պանդոկը, նրա սիրտը նույնիսկ մարեց. ծառերից բարձր հսկաներ ու այլ հրաշքներ՝ լսել էինք, իսկ այստեղ չորսկողմը մարդ հսկաներ են ու վիթխարի տներ՝ ազնիվ խոսք, այսօր արդեն բավական է, այսօր էլ չեմ դիմանում: Գուցե Իսկ գուցե սև թամբած ձիերը կանգնա՞ծ են պանդոկի բակում, իսկ Սև Հեծյալները Հեծյալներն էլ երրորդ հարկի մութ պատուհաններից նայում են մոտեցողների՞ն:
— Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էլ կանգ կառնենք,— անհանգստացած հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, գուցե մի ուրիշ բան կլինի մեզ՝ հոբիթներիս հարմարեթե էստեղ հոբիթներ կան, ավելի լավ չէ՞ր լինի նրանց մոտ գիշերինք: Թերևս, ներս կթողնեին:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— զարմացած արձագանքեց Ֆրոդոն: —Թոմ — Թոմ Բոմբանդիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, թերևս համոզված եմ, ներսն ավելի հարմարավետ է:
Պանդոկըդրսից էլ էր հարմարավետություն խոստանում, ուշադիր նայելիս, կանգնած դիմային մասը նայում էր Ուղուն շատ մոտիկճանապարհին, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները պետք է որ գետնի հետ հավասար լինեինմակարդակի վրա էին: Լայն դարպասը տանում էր բակ. , իսկ մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռը զարդարում բաց էր, և ներսից պայծառ լույս էր հորդում: Կամարի վերևում լապտեր կար, որի լույսի տակ փայլում էր հպարտ ցուցանակը.
«ՍԻԳԱՐՇԱՎՈՂ ՊՈՆԻ: ՏԵՐՆ Է ԼԱՎՐ ՆԱՐԿԻՍԸ»
— Հենց ինքը,— ուրախացավ գիրուկը: — Իսկ անունս է Լավր: Լավր Նարկիսն ինչո՞վ կարող է ծառայել: Հոբիթստանի՞ց եք,— հարցրեց նա և հանկարծ ձեռքի ափով խփեց ճակատին, ասես ինչ-որ բան հիշելով: — Հոբիթնե՜ր... — բացականչեց նա: — Ախ, այո, ախր հոբիթներ... Ձեր անունիկը շնորհ արեք:
— Պարոն ՃագարակՏուկ, պարոն ԲրենդիզայքԲրենդիբաք,— ճամփորդներին ներկայացրեց Ֆրոդոն: — Իսկ սա Սամ Համեստուկն Սեմ Գեմջին է: Անձամբ ես՝ Զառիթափցի:
— Ինչ կարող եմ անել, հը՞,— բացականչեց Լավր Նարկիսը, մատները ճտճտացնելով: Մոռացել եմ, վերջացավ գնաց... Ոչինչ, կվերհիշեմ, կհասցնենք: Ես այստեղ ուղղակի ոտքից-ձեռից ընկել եմ, իսկ ձեր մասին, ուրեմն՝ այսպես: Հոբիթստանից թանկագին հյուրեր մեզ մոտ հազվադեպ են բարեհաճում՝ կտեղավորենք, ինչպե՞ս չենք տեղավորի: ճիշտ է, այսօր լեփ-լեցուն է, ազատ տեղ չկա, ասեղ գցելու տեղ չկա: Դարպասի շեմից հետդարձ չկա, ինչպես ասում են մեզ մոտ, լեռնամոտում: Հե՜յ Նոբ,— գոռաց նա,— ախ դու, դանդաղաշարժ, բրդոտ: Նո՜բ...
Վերջապես պանդոկպանը վազեց ու նրանց շունչ քաշելու հնարավորություն տվեց: Ինչպես երևում է, իսկապես էլ նա մինչև ականջները թաղված է գործերի մեջ, բայց շատախոսել հաջողացնում էր: Նրանք շուրջները նայեցին. ոչ մեծ սենյակը շատ հարմարավետ տեսք ուներ: Բուխարիկում բոցկլտում էր կրակը, բուխարիկի առջև ցածրիկ բազկաթոռներ էին դրված: Կլոր սեղանը ծածկված էր թարմ սփռոցով, սեղանին՝ զանգակ: Զանգը խփել, սակայն, հարկ չեղավ: Նոբը ինքը հայտնվեց. մի ձեռքում մոմակալ, մյուսում՝ պնակներով սկուտեղը:
Ընթրիքը մի ակնթարթում մատուցվեց. տաք արգանակ, դոնդողածածկ միս, մոշի ջեմ, նոր թխած հաց, մեծ առատությամբ կարագ և կես գլուխ պանիր: Մի խոսքով, համարյա ոնց որ Հոբիթստանում: Նույնիսկ Սամը Սեմը դադարեց անվստահությամբ շուրջը զննել: Ի դեպ, նա դադարեց շուրջը նայել, հենց որ թարմ գարեջուր բերեցին:
Հասցրեց երևալ պանդոկպանը, ման եկավ սեղանների շուրջը և, ներողություն խնդրելով, ասաց.
— Այ կընթրեք, կցանկանաք հասարակության մեջ լինել,— ասաց նա դռան շեմքից,— իսկ գուց և չեք ցանկանա, գուցե իսկույն անկողին կմտնեք, բարի գիշեր, հանգիստ քուն, բայց եթե կցանկանաք, եկեք դահլիճ, բոլորը շատ կզարմանան ձեզ տեսնելով, բա ո՞նց, հյուրեր Հոբիթստանից, այն էլ, անտարակույս, նորություններով... Գուցե կպատմեք քիչ-միչ, գուցե կերգեք. մի խոսքով՝ կուզեք կգաք, չեք ուզի, ինչպես կուզեք: Որևէ բան պետք կլինի, զանգը խփեք:
Հոբիթները կուշտ կերան, կուշտ խմեցին ու աշխուժացան: Ֆրոդոն ու Փինը, նրանց հետ էլ արդեն ՍամըՍեմը, որոշեցին գնալ նայել ժողովրդին ու իրենց էլ ցույց տալ: Մերին ասաց, որ ինքը նրանց չի միանա՝ դահլիճները բոլոր պանդոկներում նույնն են. ծուխ, աղմուկ, ժխոր:
— Ավելի լավ է հանգիստ նստեմ կրակի մոտ, հետո, գուցե կգնամ զբոսնելու: Մենակ թե դուք էնտեղ լեզուներիդ կապերը բաց չթողնեք, հիշեք, որ մենք գաղտնի փախստականներ ենք, իսկ Հոբիթստանը կողքին է, ցանկացած շուն մեր հոտը կառնի, եթե հոտոտի...
Դա դիտմամբ բարձր էր ասված, և տեղացիները տագնապալի հայացքներ փոխանակեցին:
Հոբիթները զրուցում էին մի կողմ քաշված, մարդկային հոգսերը նրանց այնքան էլ չէին անհանգստացնում: Հոբիթների գետնատները, կամ նույնիսկ տնակները խոշոր ժողովրդին պետք չեն: Բոլորը կուտակվել էին Սամի Սեմի ու Փինի շուրջը, իսկ սրանք սոխակների պես գեղգեղում էին, հատկապես Փինը՝ նրա ամեն մի նախադասությանը հետևում էր ծիծաղի պոռթկումը:
Հանկարծ Ֆրոդոն նկատեց, որ նույնիսկ այս տեղերի համար տարօրինակ, դաժան, քամահարված դեմքով մի մարդ կիսամութի մեջ պատի տակ նստած՝ մի բաժակ գարեջուր առջևը, ուշադիր ունկդրում էր հոբիթների անհոգ շաղակրատանքը: նա երկար ծխամորճ էր ծխում, հոգնած, որսորդական երկարաճիտք, ծեխակոլոլ կոշիկներով ոտքերը սեղանի տակ մեկնած: Հին, բծավոր մուգ կանաչ թիկնոցը չէր հանել և, չնայած տոթին, նույնիսկ կնգուղը չէր հանել: կնգուղի տակից նրա աչքերը խիստ փայլում էին, ու երևում էր, որ նա նայում էր հոբիթներին:
Բարձր ու երկար ծափահարեցին: Ֆրոդոյի ձայնը վատը չէր, երգն էլ դուր եկավ: Էլի գարեջուր պահանջեցին, և երգը նորից լսելու ցանկություն հայտնեցին: Գոռում–գոչում բարձրացավ. «մեկ անգա՜մ էլ, խնդրու՜մ ենք»: Ֆրոդոն ստիպված եղավ մեկ երկու գավաթ գարեջուր խմել և նորից երգը սկզբից սկսել: Նրան ձայնակցում էին. ծանոթ մեղեդի էր, բառերը ընթացքում կռահում էին: Հիմա արդեն Ֆրոդոն էր քեֆ անում: Նա անհոգ թռչկոտում էր սեղանի վրա, իսկ երբ հասավ. «Այստեղ կովը երկինք խոյացավ» բառերին, ինքն էլ թռավ վերև, միայն թե չափազանց բարձր, այնպես որ այնտեղից շնորհ արեց ուղիղ գարջրի գավաթներով սկուտեղի մեջ, սայթաքեց և սեղանից թրմփաց ցած: Ունկնդիրները պատրաստվում էին կոկորդով մեկ միահամուռ քրքջալ՝ բայց բերանները բաց քարացան. երգիչն անհետացել էր: Ոնց որ հատակի տակն անցավ և նույնիսկ մի անցք չէր թողել...
Վերջապես տեղական հոբիթները բերանները փակեցին, ոտքի թռան և ամբողջ ձայնով Լավրին կանչեցին պատասխան տալու: Փինի ու Սամի Սեմի շուրջը վայրկենապես ամայություն առաջացավ. նրանց նայում էին մռայլ ատելությամբ: Խրախճասեր տղաներից նրանք վերածվեցին անառակ կախարդի մեղսակիցների, որը չգիտես, թե ինչու է բարեհաճել Լեռնամոտ: Մի թուխ լեռնամոտցի այնպիսի հասկացող չարախնդությամբ էր աչքերը կկոցել նրանց վրա, որ Փինն ու Սամը Սեմը բոլորովին իրենց կորցրին: Իսկ նա գլխով արեց շիլաչք հարավցուն, և նրանք դուրս եկան (Սամը Սեմը հիշեց, որ ամբողջ երեկո հոբիթներին նայելով շշուկով խոսում էին): Նրանց հետևից շտապեց նաև դռնապան Գորրին:
Ֆրոդոն աշխարհիս երեսին գոյություն ունեցող բոլոր անեծքներով իրեն անիծում էր: Մտածելով, թե ինչպես հարթի այդ սայթաքումը, սեղանների տակով սողաց մութ անկյունը, Պանդուխտի մոտ, որը հանգիստ նստած էր, ասես ոչինչ չէր եղել: Ֆրոդոն կպավ պատին ու մատանին հանեց: Ինչպես էր այն իր մատը մտել, հանելուկ էր: Թերևս երգելիս նա ձեռքը գրպանն է տարել, իսկ երբ ընկել է, ձեռքը թափ է տվել և պատահաբար հագել այն, թերևս այդպես... Արդյոք մատանին ինքը չէ՞ այս կատակը խաղում իր գլխին, մտածում էր նա, և իրեն բերում ինչ-որ մեկի ցանկությամբ կամ կարգադրությամբ՝ բայց ինչու՞... Այն երկուսը, որ նոր գնացին, շատ կասկածելի են...