Իսկ առջևից նավը նրա
Հպարտ կարապի տեսք ուներ:
Օղազրահ ընտրեց նա իր համար
Հին թագավորների զինանոցից,
իսկ կրծքին՝ զմրուխտ:
Եվ Էարենդիլը լողաց արևմուտք:
Աստղերի ու լուսնի լույսի տակ,
Նա հյուսիսային ափերից շատ հեռու գնաց,
Մոլորվեց ուղիներում կախարդված,
Մահկանացու հողերի ժամանակից դուրս մնացած:
Ճեղքվում է այնտեղ հավերժական սառույցը
Ստվեր է սառած լեռների գլխին
Տարածություններ են մութ ու անսահման
Անվերջանալի մշուշի միջին...
Շուրջը տարածվել է գիշերն անգո,
Փրփրում է ծովն անզուսպ,
Չի տեսնում նա այնտեղ ոչինչ,
Ո՛չ ափ, ո՛չ լույս, ո՛չ էլ հույս:
Այդժամ նա իր նավը շրջեց
Ու դարձավ հետ, դեպի տուն,
Եվ արևելյան քամին բարձրացած
Առավ իր գիրկը ու տարավ հեռուն:
Փրփուրը ծածկել է ծովն ու երկինքը,
Նավը մի կողմից մի կողմ է նետվում,
Ոռնում են խելահեղ մրրիկները,
Ու ամեն կողմից մահն է սպառնում:
Բայց հանկարծ երկնի բարձունքներից,
Ճեղքելով խավարն ընկնող աստղի պես,
Էարենդիլի մոտ Էլվինգն իջնելով,
Սիրմարիլը նրա ճակատին դրեց:
Ու թագադրված կենդանի լույսով
Նա կրկին դեպի արևմուտք շրջվեց,
Գնաց ընդառաջ գիշերվան Անգո
Եվ իր հուր լույսով խավարը պատռեց:
Ու կտրեց-անցավ հավերժ մութը սև
Նա մռնչացող ալիքների միջով,
Նախասկզբնական ժամանակներում
Ծովում խորտակված Հողի վրայով:
</poem>