Ավելացվել է 1596 բայտ,
06:52, 27 Հունիսի 2016 {{Վերնագիր
|վերնագիր = Վանա լճին
|հեղինակ = [[Վիլյամ Սարոյան]]
|թարգմանիչ = Մուշեղ Բադալյան (անգլերենից)
|աղբյուր = Hairenik Daily (Boston: Massachusetts, 1933)
}}
== Վանա լճին ==
<poem>
Օ՜, Վանա լիճ, դու ներքին ծով հայրենիքի իմ սգավոր,
Հայրս է նայել կսկծացող իր աչքերով քեզ ակնդետ,
Մեր սրտերն արդ մեկ են դառնում որդիական աղոթքիս հետ ։
Նրա արյունն իմ արյան մեջ վեր է հանում պահն ահավոր
Երբ հայրենի ափը թողած նա հրաժեշտ տվեց վերջին -
Հեղձամղձուկ ու անողոք պարտադրված մի հրաժեշտ։
Օ՜ Վանա լիճ, խորհրդանիշ դու մեր վշտի, ախ այնքան հեշտ
Շարունակում են նրանք հեգել իրենց ժխտումն ամեն ինչի։
Նրա ոգու հողից էր այդ բաժանումը երկարատև
Ու երկնքից, ուր լեգենդն էր նրա կյանքի ուժ ստանում,
Եվ չնայած մահկանացուն նա իր կնքեց հեռու երկրում
Նրա ջահել ուրվականը մնաց քո պաղ սուգից վերև,
Ողբ ու արցունք՝ մշուշի մեջ ու հորդառատ անձրեւների,
Օ՜ Վանա լիճ, դու ավազան մահու չափ խոր քո ցավերի:
</poem>
Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, Ապրիլ 7, 1933