Պատը լուսավորեց դուրս եկող լուսինը: Սկզբում Պահապանները ոչ մի փոփոխություն չնկատեցին: Բայց հետո պատի վրա բարակ, արծաթավուն գծեր նշմարվեցին, որոնք աստիճանաբար սկսեցին պայծառանալ, որոշակի ու հստակ դառնալ, և շուտով իմաստ ձեռք բերեցին: Զարմացած ուղեկիցների առջև բացվեց մի գեղեցիկ նկար:
[[Պատկեր:Moria gate image.jpg|250px200px|center|]]
Վերևում էլֆերեն տառերից հյուսված կամարաձև մակագրություն էր, որի տակ յոթաստղանի թագն էր, իսկ դրա տակ էլ մուրճ ու զնդան: Կամարաձև մակագրությունը հենվում էր կաղնիների վրա՝ հար և նման նրանց, որ աճել էին պատի մոտ, իսկ կաղնիների միջև փայլում էր ճաճանչափայլ աստղը: