Եթե մենք քննենք<ref>II ձեռագրից։</ref> հասարակական կապիտալի տարեկան ֆունկցիան յուր հետևանքում — ուրեմն տարեկան ֆունկցիան ամբողջ կապիտալի, որի լոկ կոտորակամասերն են կազմում անհատական կապիտալները, որոնց շարժումը թե՛ իրենց անհատական շարժումն է ու թե՛ միաժամանակ ամբողջ կապիտալի շարժման բաղկացուցիչ անդամը, այսինքն եթե քննենք այն ապրանքարդյունքը, որ հասարակությունը տալիս է տարվա ընթացքում, ապա կերևա, թե ինչպես է առաջ ընթանում հասարակական կապիտալի վերարտադրապրոցեսը, ինչ բնութագծեր են տարբերում այս վերարտադրապրոցեսը մի անհատական կապիտալի վերարտադրապրոցեսից և ինչ բնութագծեր ընդհանուր են երկսի համար էլ։ Տարեկան արդյունքը յուր մեջ պարփակում է ինչպես հասարակական արդյունքի այն մասերը, որոնք կապիտալ են փոխհատուցում,— հասարակական վերարտադրությունը,— այնպես էլ այն մասերը, որոնք բաժին են ընկնում սպառաֆոնդին, սպառվում են բանվորի ու կապիտալիստի կողմից, հետևաբար թե՛ արտադրողական ու թե՛ անհատական սպառումը։ Նա յուր մեջ պարփակում է նմանապես կապիտալիստների դասակարգի ու բանվոր դասակարգի վերարտադրությունը (այսինքն պահպանումը), ուրեմն և ամբողջ արտադրապրոցեսի կապիտալիստական բնույթի վերարտադրությունը։
Ակներև է, որ մենք շրջանառության Ա՛ — [<math>^{Փ—Ա ... Արտ ... Ա՛}_{փ—ա}</math> կերպարանքը պիտի վերլուծենք, և ընդսմին սպառումն անհրաժեշտորեն մի դեր է խաղում նրանում, որովհետև Ա Ա՛ = Ա + ա ելակետը, ապրանքակապիտալը, յուր մեջ պարփակում է թե՛ հաստատուն ու փոփոխուն կապիտալարժեքն ու թե՛ հավելարժեքը։ Ուստի նրա շարժումն ընդգրկում է ինչպես անհատական սպառումը, այնպես էլ արտադրողականը։ Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ ու Արտ ... Ա՛—Փ՛—Ա ... Արտ շրջապտույտների ժամանակ '''կապիտալի''' շարժումն է ելակետն ու վերջնակետը. այս շարժումն անշուշտ սպառումն էլ է պարփակում յուր մեջ, որովհետև ապրանքը, արդյունքը պետք է ծախվի։ Բայց երբ այս կատարված է ենթադրվում, ապա առանձին կապիտալի շարժման համար այլևս նշանակություն չունի, թե այնուհետև ինչ է լինում այս ապրանքը։ Իսկ Ա՛ ... Ա՛ շարժման ժամանակ, ընդհակառակը, հասարակական վերարտադրության պայմանները հենց նրանով են ճանաչվում, որ այստեղ պետք է մատնանշել, թե այս ամբողջ արդյունքի, Ա՛-ի, ամեն մի արժեմասն ինչ է լինում։ Այստեղ ամբողջ վերարտադրապրոցեսը յուր մեջ պարփակում է ինչպես շրջանառությամբ միջնորդագործված սպառապրոցեսը, այնպես էլ բուն իսկ կապիտալի վերարտադրապրոցեսը։
Եվ մեր հենց առաջադրած նպատակի համար մենք վերարտադրապրոցեսը պետք է քննենք Ա՛-ի առանձին բաղադրամասերի թե՛ արժեփոխհատուցման ու թե՛ նյութափոխհատուցման տեսակետից։ Մենք հիմա կարող ենք այլևս չբավականանալ, ինչպես որ բավականանում էինք առանձին կապիտալարդյունարժեքի վերլուծության ժամանակ, այն '''ենթադրությամբ''', թե առանձին կապիտալիստը յուր ապրանքարդյունքը ծախելով կարող է յուր կապիտալի բաղադրամասերը նախ դրամի փոխարկել և հետո էլ արտադրատարրերն ապրանքաշուկայում վերագնելով հետփոխարկել արտադրողական կապիտալի։ Հիշյալ արտադրատարրերը, որչափով որ սրանք իրեղեն բնություն ունենք հասարակական կապիտալի մի բաղադրամասն են կազմում նույնպես, ինչպես և անհատական պատրաստի այն արդյունքը, որը փոխանակվում է նրանց հետ և փոխհատուցվում է նրանց միջոցով։ Մյուս կողմից՝ հասարակական ապրանքարդյունքի այն մասի շարժումը, որ բանվորն սպառում է յուր աշխատավարձը ծախսելիս, և կապիտալիստը հավելարժեքը ծախսելիս, ոչ թե ամբողջ արդյունքի շարժման մի բաղկացուցիչ անդամն է կազմում լոկ, այլ և միահյուսվում է անհատական կապիտալների շարժման հետ, և այս պատճառով նրա իրադարձությունը չի կարող այն բանով պարզաբանվել, որ մենք պարզապես լոկ ենթադրենք այն։
Այն հարցը, որ անմիջապես կանգնում է մեր առջև, հետևյալն է.— արտադրության մեջ գործադրված '''կապիտալն''' ըստ յուր արժեքի ի՞նչպես է փոխհատուցվում տարեկան արդյունքից, և այս փոխհատուցման շարժումն ի՞նչպես է միահյուսվում կապիտալիստի՝ հավելարժեք սպառելու և բանվորին աշխատավարձ սպառելու հետ։ Հետևաբար ամենից առաջ բանը վերաբերում է պարզ մասշտաբով վերարտադրությանը։ Այնուհետև ենթադրվում է ոչ թե լոկ այն, որ արդյունքները փոխանակվում են իրենց արժեքի համաձայն, այլ է այն, որ արտադրողական կապիտալի բաղադրամասերի մեջ ոչ մի արժեհեղափոխություն չի կատարվում։ Որչափով որ գները շեղվում են արժեքներից, այս հանգամանքը սակայն կարող է ոչ մի ազդեցություն չանել հասարակական կապիտալի շարժման վրա։ Առաջվա պես փոխանակվում են իրար հետ ընդհանուր առմամբ արդյունքների միևնույն մասսաները, թեև առանձին կապիտալիստները սրան մասնակցում են այնպիսի արժեհարաբերություններով, որոնք այլևս համամասնական չէին լինի իրենց համապատասխան կանխավճարումներին ու նրանցից յուրաքանչյուրի առանձին արտադրած հավելարժեքի մասսաներին։ Իսկ ինչ վերաբերում է արժեհեղափոխություններին, ապա սրանք ամենևին չեն փոխում տարեկան ամբողջ արդյունքի արժեբաղադրամասերի միջև եղած հարաբերությունները, որչափով որ հիշյալ արժեհեղափոխություններն ընդհանրական են և հավասարաչափ են բաշխվում։ Իսկ որչափով որ նրանք մասնակի են և հավասարաչափ չեն բաշխվում, ապա նրանք ներկայացնում են խանգարումներ, որոնք նախ՝ '''նախ'''՝ կարող են իբրև այսպիսիք հասկանալի դառնալ այն ժամանակ միայն, որչփով որչափով որ մենք նրանց քննարկում ենք որպես անփոփոխ մնացած արժեհարաբերություններից կատարվող '''շեղումներ'''. իսկ '''երկրորդ''', եթե ցույց է արված տրված այն օրենքն, ըստ որի տարեկան արդյունքի մի արժեմասը փոխհատուցում է հաստատուն կապիտալի, մի ուրիշը՝ փոփոխունը, ապա մի հեղափոխություն, սա կատարվելիս լիներ հաստատուն, թե փոփոխուն կապիտալիարժեքում, միևնույն է,— ամենևին չէր փոխի այս օրենքը։ Նա կփոխեր արժեմասերի այն հարաբերական մեծությունները միայն, որոնք գործում են այս կամ թե այն որակով, որովհետև սկզբնական արժեքների տեղ հանդես կգային ուրիշ արժեքներ։
Քանի դեռ մենք արժեարտադրությունն ու կապիտալի արդյունարժեքն իբրև անհատական էինք քննարկում, ապրանքարդյունքի բնաձևը բոլորովին նշանակություն չուներ վերլուծության համար, կազմված լիներ նա, օրինակ, մեքենաներից կամ թե հացահատկից և կամ հայելիներից, միևնույն է։ Այս ապրանքարդյունքը միշտ օրինակ էր միայն, և ուզածդ ամեն մի արտադրաճյուղ հավասարապես կարող էր իբրև նկարազարդումն ծառայել։ Մենք գործ ունեինք հենց անմիջական արտադրապրոցեսի հետ, որը յուրաքանչյուր կետում էլ ներկայանում է իբրև մի անհատական կապիտալի պրոցես։ Որչափով որ կապիտալի վերարտադրությունն էր քննության առնվում, բավական էր ենթադրել, որ ապրանքարդյունքի այն մասը, որը կապիտալարժեք է ներկայացնում, շրջանառության ոլորտում հնարավորություն է գտնում հետփոխարկվելու յուր արտադրատարրերին և ուրեմն յուր, իբրև արտադրողական կապիտալի, կերպարանքին. ճիշտ ինչպես որ բավական էր ենթադրել, որ բանվորն ու կապիտալիստը շուկայում գտնում են այնպիսի ապրանքներ, որոնց վրա ծախսում են աշխատավարձն ու հավելարժեքը։ Պատկերացման այս լոկ ձևական եղանակն այլևս բավական չի հասարակական ամբողջ կապիտալն ու սրա արդյունարժեքը քննելիս։ Արդյունարժեքի մի մասի հետփոխարկումը կապիտալի, իսկ մյուս մասի՝ կապիտալիստների դասակարգի ու թե բանվոր դասակարգի անհատական սպառման մեջ մտնելը կազմում է բուն իսկ այն արդյունարժեքի սահմաններում կատարվող մի շարժում, որին իբրև հետևանքի հանգել է ամբողջ կապիտալը. և այս շարժումը ոչ միայն արժեփոխհատուցումն է, այլ և նյութափոխհատուցում, ուստի և պայմանավորված է ինչպես հասարակական արդյունքի արժեբաղադրամասերի փոխադարձ հարաբերությամբ, այնպես և նրանց սպառարժեքով, նրանց նյութական կերպարանքով։
Հասարակության ամբողջ արդյունքը, հետևաբար նաև ամբողջ արտադրությունը, տրոհվում է երկու խոշոր ստորաբաժանման.
1) '''Արտադրամիջոցներ''', ապրանքներ, որոնք այնպիսի ձև ունեն, որով պետք է մտնեն կամ թե առնվազը կարող են մանել մտնել արտադրողական սպառման մեջ։
2) '''Սպառամիջոցներ''', ապրանքներ, որոնք այնպիսի ձև ունենք ունեն, որով մտնում են կապիտալիստների դասակարգի ու բանվոր դասակարգի անհատական սպառման մեջ։
Այս ստորաբաժանումներից յուրաքանչյուրում սրան պատկանող բոլոր տարբեր արտադրաճյուղերը կազմում են մի հատիկ խոշոր արտադրաճյուղ, մի քանիսն՝ արտադրամիջոցների արտադրաճյուղ, մյուսներն՝ սպառամիջոցների։ Երկու արտադրաճյուղից ամեն մեկում կիրառված ամբողջ կապիտալը կազմում է հասարակական կապիտալի մի առանձին խոշոր ստորաբաժանումը։
1) '''Փոփոխուն կապիտալի'''։ Սա, ըստ '''արժեքի''' քննելիս, հավասար է այս արտադրաճյուղում կիրառված հասարակական աշխատույժի արժեքին, ուրեմն հավասար է սրա համար վճարված աշխատավարձի գումարին։ Ըստ նյութի քննելիս՝ նա կազմված է հենց բանող աշխատույժից, այսինքն այս կապիտալարժեքի կողմից շարժման մեջ դրվող կենդանի աշխատանքից։
2) '''Հաստատուն կապիտալի'''. այսինքն՝ այս ճյուղում արտադրության համար կիրառվող բոլոր արտադրամիջոցների արժեքին։ Սրանք իրենց հերթին դարձյալ տրոհվում են '''հիմնական''' կապիտալի — մեքենաներ, աշխատագործիքներ, շենքեր, բանող անասուն և այլն, ու '''շրջանառու''', հաստատուն կապիտալի — արտադրանյութեղեններ, ինչպես՝ հումքեր ու օժանդակ նյութեր, կիսաֆաբրիկատներ և այլն։
Այս կապիտալի օգնությամբ երկու ստորաբաժանումից յուրաքանչյուրում արտադրված տարեկան ամբողջ արդյունքի արժեքը տրոհվում է մի արժեմասի, որը ներկայացնում է արտադրության մեջ գործադրված ու ըստ յուր արժեքի՝ արդյունքին փոխանցված c հաստատուն կապիտալը, ու այն արժեմասի, որը միակցվում է տարեկան ամբողջ աշխատանքի շնորհիվ։ Այս վերջինս էլ յուր հերթին տրոհվում է կանխավճարված v փոփոխուն կապիտալի փոխհատուցմանն ու սրանից գերազանցող այն հավելույթին, որը կազմում է m հավելարժեքը։ Ինչպես ամեն մի առանձին ապրանքի արժեքը, այնպես էլ ուրեմն յուրաքանչյուր ստորաբաժանման տարեկան ամբողջ արդյունքը տրոհվում է c + v + m-ի։
<TR>
<TD>I.</TD>
<TD colspan=3>Արտադրամիջոցների արտադրաթյունարտադրություն.</TD>
</TR>
<TR>
<TD></TD>
<TD>Ապրանքարդյունք</TD>
<TD>4 000 c + 4 1 000 v + 1 000 m</TD>
<TD>= 6 000,</TD>
</TR>
</TABLE>
որը գոյություն ունի արտադրւսմիջոցների արտադրամիջոցների կերպարանքով։
<TABLE border = 0>
Արդ, եթե մենք պարզ վերարտադրության պատվանդանի վրա, որտեղ ուրեմն ամբողջ հավելարժեքն անարտադրողաբար է սպառվում, քննարկենք անհրաժեշտ փոխանակումները և ընդսմին ուշադրության չառնենք այս փոխանակումները միջնորդագործող դրամաշրջանառությունը, ապա մենք հենց այս գլխից երեք խոշոր հենակետ կստանանք.
1) II ստորաբաժանման 500 v-ն, բանվորների աշխատավարձը, ու 500 m-ը կապիտալիստների հավելարժեքը, պետք է սպառամիջոցների վրա ծախսվեն։ Բայց նրանց արժեքը գոյություն ունի 1 000-անոց արժեք ունեցող սպառամիջոցներում, որոնք II ստորաբաժանման կապիտալիստների ձեռին փոխհատուցում են կանխավճարված 500 v-ն և ներկայացնում 500 m-ը։ Այսպիսով ուրեմն II ստորաբաժանման աշխատավարձն ու հավելարժեքը փոխանակվում են II ստորաբաժանման շրջանակներում II-ի, արդյունքի հետ։ Սրանով ամբողջ արդյունքից չքանում է (500 v + 500 m) II = 1 000՝ սպառամիջոցների կերպարանքով։
2) I ստորաբաժանման 1 000 v + l 000 m-ը նույնպես պետք է ծախսվի սպառամիջոցների վրա, ուրեմն II ստորաբաժանման արդյունքի վրա։ Հետևաբար նրանք պիտի փոխանակվեն այս արդյունքից դեռ մնացած, ըստ գումարի համահավասար, 2 000 c հաստատուն կապիտալամասի հետ։ Սրա դիմաց II ստորաբաժանումն ստանում է արտադրամիջոցների, I-ի արդյունքի մի նույնահավասար գումար, որում մարմնացած է 1 000 v + 1 000 m.-ի արժեքը։ Սրանով հաշվից չքանում են 2 000 IIc-ն ու (1 000 v + 1 000 m) I-ը։
3) Մնում է դեռ 4 000 Ic-ն։ Սա կազմված է այնպիսի արտադրամիջոցներից, որոնք միմիայն 2 ստորաբաժանման մեջ կարող են օգտագործվել, նրա գործադրած հաստատուն կապիտալի փոխարինմանն են ծառայում, է հևտևաբար և հետևաբար նրանց բանը գլուխ է գալիս I-ի առանձին կապիտալիստների միջև կատարվող փոխադարձ փոխանակությամբ ճիշտ այնպես, ինչպես (500 v + 500 m) II-ի բանը գլուխ եկավ II-ի բանվորների ու կապիտալիստների, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում]II-ի առանձին կապիտալիստների միջև տեղի ունեցող փոխանակությամբ։
Առայժմ այսքանը՝ հաջորդն ավելի լավ հասկանալու համար միայն։
Սակայն այս փոխադարձ փոխանակումը գլուխ է գալիս մի դրամաշրջանառությամբ, որը թե՛ միջնորդագործում է հիշյալ փոխանակումը և թե՛ դժվարացնում նրա ըմբռնումը, բայց որը վճռականորեն կարևոր է, որովհետև փոփոխուն կապիտալամասը միշտ պետք է նորից հանդես գա դրամաձևով, իբրև դրամակապիտալ, որը դրամաձևից փոխարկվում է աշխատույժի։ Հասարակության ամբողջ շրջավայրում միաժամանակ կողք կողքի վարվող բոլոր ձեռնարկաճյուղերում, սրանք պատկանելիս լինեն I կատեգորիային, թե II-ին, միևնույն է,— փոփոխուն կապիտալը պետք է դրամաձևով կանխավճարվի։ Կապիտալիստը գնում է աշխատույժը՝ նախքան սրա արտադրապրոցեսի մեջ մտնելը, բայց նրան վճարահատուցում է միմիայն պայմանավորված ժամկետներում, այն բանից հետո, երբ աշխատույժն արդեն ծախսվել է սպառարժեքի արտադրության մեջ։ Արդյունքի մնացյալ արժեմասի նման՝ կապիտալիստին է պատկանում նույնի այն մասն էլ, որն աշխատույժի վճարահատուցման համար ծախսված փողի մեկ համարժեքն է միայն, արդյունքի այն արժեմասը, որը փոփոխուն կապիտալարժեքն է ներկայացնում։ Հանձին հենց այս արժեմասի՝ բանվորը կապիտալիստին արդեն մատակարարած է լինում յուր աշխատավարձի համարժեքը։ Բայց ապրանքի հետփոխարկումը դրամի, նրա հենց վաճառքն է, որ կապիտալիստի փոփոխուն կապիտալը վերականգնում է իբրև դրամակապիտալ, որը նա նորից կարող է կանխավճարել աշխատույժ գնելու համար։
Այսպես ուրեմն, I ստորաբաժանման մեջ հավաքական կապիտալիստը 1 000 £ (ես £ եմ ասում՝ սոսկ նշելու համար, որ հիշյալը '''դրամաձևով''' արժեք է) = 1 000 v է վճարել բանվորներին I-ի արդյունքի, այսինքն նրանց արտադրած արտսդրամիջոցների այն արժեմասի դիմաց, որն արդեն գոյություն ունի որպես v մաս։ Բանվորներն այս 1 000 £-ով գնում են II ստորաբաժանման կապիտալիստներից միևնույն արժեքի սպառամիջոցներ և այսպիսով II-ի հաստատուն կապիտալի կեսը փոխարկում են դրամի. II-ի կապիտալիստներն իրենց հերթին այս 1 000£-ով 1 000-անոց արժեք ունեցող արտադրամիջոցներ են գնում I-ի կապիտալիստներից. սրանով փոփոխուն կապիտալարժեքը, որ = է 1 000 v-ի և որն իբրև նրանց՝ նրանց արդյունքի մաս գոյություն ուներ արտադրամիջոցների բնաձևով, նրանց՝ նրանց համար դարձյալ դրամի է վերածվում և հիմա կարող է I-ի կապիտալիստների ձեռին նորից գործել որպես դրամակապիտալ, որը փոխարկվում է աշխատույժի, ուրեմն արտադրողական կապիտալի ամենից էական տարրի։ Այս ճանապարհով նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով հետ է հոսում նրանց մոտ՝ նրանց ապրանքակապիտալի մի մասի իրացման հետևանքով։
Իսկ ինչ վերաբերում է այն դրամին, որն անհրաժեշտ է I-ի ապրանքակապիտալի m մասը II-ի հաստատուն կապիտալամասի երկրորդ կեսի հետ փոխանակելու համար, ապա նա կարող է տարբեր եղանակով կանխավճարվել։ Իրականում այս շրջանառությունն ընդգրկում է երկու կատեգորիայի կապիտալիստ անհատների առանձին առուծախերի մի անհամար քանակ, ընդվորում սակայն փողը բոլոր պարագաներում պետք է այս կապիտալիստներից դուրս գա, որովհետև մենք բանվորների կողմից շրջանառության մեջ նետված դրամամասսայի հաշիվն արդեն փակեցինք։ Երբեմն կարող է II կատեգորիայի մի կապիտալիստ յուր արտադրողական կապիտալի կողքին առկա յուր դրամակապիտալից վճարելով արտադրամիջոցներ գնել I կատեգորիայի կապիտալիստներից, երբեմն էլ, ընդհակառակը, I կատեգորիայի մի կապիտալիստ յուր անձնական ծախսի, ոչ կապիտալածախսման, համար նախանշված դրամաֆոնդից վճարելով սպառամիջոցներ գնել II կատեգորիայի կապիտալիստներից։ Ինչպես արդեն վերևում ցույց է տրված I ու II բաժնում, որոշ դրամտպաշարներ — լինեն սրանք կապիտալականխավճարման համար, թե հասույթի ծախսման համար, միևնույն է,— պետք է ամեն պարագայում կապիտալիստների ձեռին առկա ենթադրվեն արտադրողական կապիտալի կողքին։ Եթե ենթադրենք, թե — մեր նպատակի համար այս դեպքում բոլորովին նշանակություն չունի համամասնությունը — փողի կեսը կանխավճարում են II—ի կապիտալիստներն իրենց հաստատուն կապիտալի փոխարինման համար արտադրամիջոցներ գնելու, իսկ մյուս կեսը ծախսում են I-ի կապիտալիստներն սպառման համար, ապա հետևյալը կստացվի. II ստորաբաժանումը կանխավճարում է 500 £ և սրանով I-ից գնում է արտադրամիջոցներ. սրա շնորհիվ (ներառյալ վերևի 1 000 £-ը, որ I-ի բանվորներից էր դուրս եկել) II ստորաբաժանումը յուր հաստատուն կապիտալի ¾-ը փոխարինած է լինում in natura* [բնեղեն կերպարանքով] I ստորաբաժանումն այս կերպով ստացած 500 £-ով սպառամիջոցներ է գնում II-ից, և սրանով նրա ապրանքակապիտալի այն մասի կեսը, որ կազմված է m-ից, ծրագծած է լինում ա—փ—ա շրջանառությունը, իրացնում է նրա այս արդյունքն՝ սպառաֆոնդի փոխարկելով։ Այս երկրորդ պրոցեսի հետևանքով 500 £-ը վերադառնում է II-ի ձեռն իբրև դրամակապիտալ, որը նա յուր տնօրինության տակ է ունենում յուր արտադրողական կապիտալի կողքին։ Մյուս կողմից՝ I-ը յուր ապրանքակապիտալի՝ որպես արդյունք դեռ յուր մոտ պառկած մնացող m մասի կեսի համար — սրա ծախվելուց առաջ — կանխակայում է 500 £ գումարով դրամածախսումը II-ից սպառամիջոցներ գնելու համար։ II-ը նույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից և սրանով յուր ամբողջ հաստատուն կապիտալը (1 000 + 500 + 500 = 2 000) փոխարինած է լինում in natura [բնեղեն կերպարանքով], այնինչ I-ը յուր ամբողջ հավելարժեքն իրացրած է լինում՝ սպառամիջոցների փոխարկելով։ Ընդհանուր առմամբ 4 000 £ գումարի հասնող ապրանքների մի փոխանակություն տեղի ունեցած կլիներ 2 000 £-ի մեկ շրջանառությամբ, ընդվորում վերջինիս մեծությունը պայմանավորվում է լոկ նրանով, որ տարեկան ամբողջ արդյունքը մեկ անգամից սակավաթիվ խոշոր բաժիններով փոխանակված է ներկայացվում։ Ընդսմին կարևորն այն հանգամանքն է միայն, որ II-ը ոչ միայն սպառամիջոցների ձևով վերարտադրված յուր հաստատուն կապիտալը նորից փոխարկում է արտադրամիջոցների ձևին, այլև, սրանից զատ, նրա մոտ է վերադառնում այն 500 £-ը, որ արտադրամիջոցների գնման ժամանակ կանխավճարված էր շրջանառության համար, և որ նմանապես I-ն էլ ոչ միայն յուր փոփոխուն կապիտալը, որ վերարտադրել էր արտադրամիջոցների ձևով, էլի ձեռք է բերում դրամաձևով, իբրև դրամակապիտալ, որը նորից ուղղակի փոխարկելի է աշխատույժի, այլև, բացի սրանից, նրա մոտ է հետհոսում այն 500 £-ը, որը նա յուր կապիտալի հավելարժեմասը ծախելուց առաջ կանխակայելով ծախսած է լինում սպառամիջոցներ գնելու վրա։ Բայց հիշյալը հետ է հոսում նրա մոտ ոչ թե արդեն կատարված ծախսման հետևանքով, այլ նրա ապրանքարդյունքի այն մի մասի հետագա վաճառքի շնորհիվ, որը նրա հավելարժեքի կեսի կրիչն է։
Երկու դեպքում էլ ոչ միայն II-ի հաստատուն կապիտալն արդյունաձևից դարձյալ փոխարկվում է արտադրամիջոցների բնաձևին, որով միայն նա կարող է իբրև կապիտալ գործել, նմանապես էլ ոչ միայն I-ի փոփոխուն կապիտալամասը փոխարկվում է դրամաձևի, և I-ի արտադրամիջոցների հավելարժեքային մասը փոխարկվում է սպառելի, որպես հասույթ գործադրելի ձևի, այլև, բացի վերոհիշյալից, դեպի II-ն է հետհոսում այն դրամակապիտալը, որը նա կանխավճարել էր արտադրամիջոցներ գնելու համար՝ նախքան սպառամիջոցների ձևով առկա հաստատուն կապիտալի համապատասխան ու սրան համակշռող մասը ծախելը, և ապա դեպի I-ն է հետհոսում այն 500 £-ը, որը սա anticipando [կանխակայելով] ծախսել է սպառամիջոցներ գնելու համար։ Եթե դեպի II-ը հետ է հոսում յուր ապրանքարդյունքի հաստատուն մասի հաշվին կանխավճարած փողը և դեպի I-ն էլ հետ է հոսում յուր ապրանքարդյունքի մի հավելարժեքային մասի հաշվին կանխավճարած փողը, ապա այս լինում է լոկ այն պատճառով, որ կապիտալիստների մի դասակարգը, բացի II-ի ապրանքաձևով գոյություն ունեցող հաստատուն կապիտալից, մյուսն էլ, բացի I-ի ապրանքաձևով գոյություն ունեցող հավելարժեքից, շրջանառության մեջ է նետել ամեն մեկը 500 £ էլ։ Վերջին հաշվով նրանք լիովին վճարահատուցել են միմյանց՝ իրենց համապատասխան ապրանքահամարժեքները փոխանակելով։ Այն դրամը, որ նրանք իրենց ապրանքների արժեգումարից վեր նետել էին շրջանառության մեջ իբրև այս ապրանքափոխանակության միջոց, նրանց յուրաքանչյուրի մոտ է վերադառնում շրջանառությունից, pro rata [չափի համաձայն, ըստ չափու] դրամի այն բաժնի, որ երկսից ամեն մեկը շրջանառության մեջ էր նետել։ Սրանից նրանք մի պլիկով անգամ ավելի հարուստ չեն դարձել։ II-ն ուներ մի հաստատուն կապիտալ = 2 000՝ սպառամիջոցների ձևով + 500՝ փողով. նա հիմա ունի 2 000 արտադրամիջոցներով ու 500՝ փողով, ինչպես և առաջ. նույնպես էլ I-ը 1 000-անոց մի հավելարժեք ունի առաջվա պես (կազմված ապրանքներից, արտադրամիջոցներից, որոնք հիմա փոխարկվել են սպառաֆոնդի) + 500՝ փողով, ինչպես և առաջ։ Ընդհանուր հետևություն.— այն փողը, որ արդյունաբերական կապիտալիստները շրջանառության մեջ են նետում իրենց սեփական ապրանքաշրջանառությունը միջնորդագործելու համար, լինի սա ապրանքի հաստատուն արժեմասի հաշվին, թե ապրանքներում եղող հավելարժեքի հաշվին, որչափով որ սա իբրև հասույթ է ծախսվում,— համապատասխան կապիտալիստների ձեռքն է վերադառնում այն քանակով, որքան նրանք կանխավճարել էին դրամաշրջանառության համար։
Վերևինի նման, օրինակ, ընդունենք ամբողջ II դասակարգի համար, v = 500, m = 500, բայց փոփոխուն կապիտալն ու սրան համապատասխան հավելարժեքը թող բաշխված լինեն հետևյալ կերպով.
a ենթաբաժին. անհրաժեշտ կենսամիջոցներ՝ v = 400, m=400, ուրեմն անհրաժեշտ սպառամիջոցների ձևով մի ապրանքամասսա 400 v + 400 m = 800 արժեքով, կամ
IIa (400 v + 400 m)։
IIa ենթաբաժնում իրենց սեփական բանվորների հետ արած փոխանակության հետևանքով կապիտալիստների ձեռին արդեն կա 400 v էլի դրամաձևով. բացի սրանից, նրանց արդյունքի՝ հավելարժեք ներկայացնող մասի մեկ չորրորդ մասն անցել է IIb բանվորներին և սրա դիմաց կորզվել է IIb (100 v) պերճանքի ապրանքներով։
Արդ, եթե մենք IIa ու IIb կապիտալիստների մոտ ենթադրենք հասութածախսման նույնանման համամասնական տրոհում անհրաժեշտ կենսամիջոցների ու պերճանքամիջոցների — ընդունենք, որ երկուսն էլ <math>^3/_5</math>-ական ծախսում են անհրաժեշտ կենսամիջոցների վրա, <math>^2/_5</math>-ը՝ պերճանքամիջոցների վրա, ապա IIa ենթադասակարգի կապիտալիստներն իրենց 400 m հավելարժեքային հասռւյթի հասույթի <math>^3/_5</math>-ը, ուրեմն 240 կծախսեն իրենց սեփական արդյունքների, անհրաժեշտ կենսամիջոցների վրա, իսկ <math>^2/_5</math>-ը որ = 160, պերճանքամիջոցներ ի վրա։ իվրա։ IIb ենթադասակարգի կապիտալիստներն իրենց հավելարժեքը, որ = 100 m, կբաժանեն նույն կերպ, այն է` <math>^3/_5</math> = 60` անհրաժեշտ սպառամիջոցների համար ու <math>^2/_5</math> = 40՝ պերճանքամիջոցների. այս վերջիններս արտադրվում և փոխանակվում են հենց իրենց սեփական ենթադասակարգի սահմաններում։
160 պերճանքամիջոցը, որ ստանում է (IIa)m-ը, հոսում է IIa կապիտալիստների մոտ հետևյալ կերպով. (IIa) 400 m-ից, ինչպես տեսանք, 100-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է նույնահավասար գումարով (IIb)v-ի հետ, որը գոյություն ունի որպես պերճանքամիջոցներ, իսկ մնացած 60-ն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով փոխանակվում է իբրև պերճանքամիջոցներ գոյություն ունեցող (IIb)60m-ի հետ։ Այն ժամանակ ամբողջ հաշիվը լինում է այսպես.
1) 400v(a)-ն ուտում են IIa բանվորները, որոնց արդյունքի (անհրաժեշտ կենսամիջոցների) մի մասն է կազմում հիշյալը. բանվորներն այս գնում են իրենց սեփական ստորաբաժանման կապիտալիստական արտադրողներից։ Սրա հետևանքով սրանց է վերադառնում 400 £ փողը, սրանց 400-անոց փոփոխուն կապիտալարժեքը, որն իբրև աշխատավարձ վճարել էին նույն բանվորներին. սրանով այն կապիտալիստները նորից կարող են աշխատույժ գնել։
2) 400m(a)-ի մի մասը որ հավասար է 100v (b)-ին, իբրև (a) հավելարժեքի ¼, փոխարկվելով պերճանքառարկաների՝ իրացվում է հետևյալ կերպով. (b) բանվորներն իրենց (b) ստորաբաժանման կապիտալիստներից ստացել են իբրև աշխատավարձ 100 £. նրանք սրանով գնում են m(a)-ի ¼-ը, այսինքն այնպիսի ապրանքներ, որոնք գոյություն ունեն անհրաժեշտ կենսամիջոցների ձևով. a-ի կապիտալիստներն այս փողով գնում են միևնույն արժեգումարի պերճանքի առարկաներ = 100v(b), այսինքն ամբողջ պերճանքարտադրության մի կեսը։ Այսպիսով b կապիտալիստներին է վերադառնում նրանց փոփոխուն կապիտալը դրամաձևով, և նրանք աշխատույժի գնումը նորոգելով կարող են նորից սկսել իրենց վերարտադրությունը, որովհետև II-ի բոլոր դասակարգի ամբողջ հաստատուն կապիտալն արդեն փոխարինվել է՝ I (v + m)-ն IIc-ի հետ փոխանակելու հետևանքով։ Հետևաբար պերճանքաբանվորների աշխատույժը նորից կարող է ծախվել այն հանգամանքի շնորհիվ միայն, որ նրանց սեփական արդյունքի այն մասը, որ նրանք արտադրել են իբրև իրենց աշխատույժի համարժեք, IIa կապիտալիստների կողմից վերցվելով մտցվում է սրանց սպառաֆոնդի մեջ, ծախծխվում է։ (Միևնույնը վերա բերում է I-ի ռուբրիկայում աշխատույժի վաճառքին եր էլ. որովհետև IIc-ն, որի հետ փոխանակվում է I (v + m)-ը, բաղկացած է թե՛ պերճանքամիջոցներից ու թե՛ անհրաժեշտ կենսամիջոցներից, և այն, որը նորացվում է I (v + m)-ի միջոցով, թե՛ պերճանքամիջոցների արտադրամիջոցներ ու թե՛ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրամիջոցներ է կորզում։)
3) Հիմա մենք գալիս ենք a-ի ու b-ի միջև կատարվող փոխանակությանը, որչափով որ սա երկու ստորաբաժանման կապիտալիստների փոխանակություն է լոկ։ Մինչև այժմ ասածով մենք պրծել ենք a ենթաբաժնի փոփոխուն կապիտալից (400 v) ոլ հավելարժեքի մի մասից (100 m) և b ենթաբաժնի փոփոխուն կապիտալից (100 v)։ Այնուհետև մենք երկու դասակարգում, I-ում ու II-ում էլ, իբրև կապիտալիստական հասութածախսման միջին համամասնություն ընդունում ենք պերճանքի համար <math>^2/_5</math> ու անհրաժեշտ կենսապահանջմունքների համար <math>^3/_5</math>։ Ուստի բացի պերճանքի վրա արդեն ծախսած 100-ից, պերճանքի համար ամբողջ a ենթադասանկարգին դեռ մնում է 60, և միևնույն հարաբերությամբ, այսինքն 40-ն էլ՝ b ենթադասակարգին։
Եթե մենք պարզության համար փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև միևնույն հարաբերությունը պահենք (մի բան, որ, ի դեպ, ամենևին անհրաժեշտ չի), ապա 400 v (a)-ին կգա մի հաստատուն կապիտալ = 1 600, իսկ 100 v (b)-ին՝ մի հաստատուն կապիտալ = 400, և մենք II-ի համար կունենանք հետևյալ a ու b ստորաբաժանումները.
IIa) 1 600c 600 c + 400 v+ 400 m = 2 400
IIb) 400 c + 100 v + 100 m = 600,
Այսպիսով ուրեմն, 2 000 I (v + m)-ն ինքը կտրոհվեր (800 v + 800 m) I-ի, որ նախանշված է a-ի համար = 1 600՝ անհրաժեշտ կենսամիջոցների արտադրամիջոցներ, ու (200 v + 200 m) I-ի, որ նախանշված է b-ի համար 400՝ արտադրամիջոցներ պերճանքամիջոցների համար։
Ոչ միայն բուն աշխատամիջոցների, այլ է հումքերի ու օժանդակ նյութերի մի նշանավոր մասը երկու ստորաբաժանման համար էլ նույնատեսակ է։ Իսկ ինչ վերաբերում է ամբողջ I (v + m) արդյունքի տարբեր արժեմասերի փոխանակվելուն, ապա այս բաժանումն ամենևին նշանակություն չէր ունենա։ Ինչպես վերոհիշյալ 800 Iv-ն, այնպես էլ 200 Iv-ն իրացվում են այն հանգամանքի հետևանքով, որ աշխատավարձը ծախսվում է 1 000 IIc սպառամիջոցների վրա, ուրեմն նույնի համար կանխավճարված դրամակապիտալը վերադարձի ժամանակ միակերպ բաշխվում է I-ի կապիտալիստական արտադրողների միջև։ միջև, pro rata [չափի համաձայն, ըստ չափու] նրանց կանխավճարած փոփոխուն կապիտալի՝ դարձյալ նրանց է փոխհաաուցվում փոխհատուցվում փողով. մյուս կողմից, ինչ վերաբերում է 1 000 Im-ի իրացմանը, ապա այս դեպքում էլ կապիտալիստները միակերպ (իրենց m-ի մեծության համապատասխան) բաժիններ կկորզեն IIc-ի բոլոր երկրորդ կեսից = 1 000, այն է՝ 600 IIa ու 400 IIb սպառամիջոցների ձևով. հետևաբար այն բաժինները, որոնք IIa-ի հաստատուն կապիտալն են փոխհատուցում, սրանք են.
480-ը (<math>^3/_5</math>)՝ 600 c (IIa)-ից, ու 320-ը (<math>^2/_5</math>-ը)՝ 400 c (IIb)-ից = 800. այն բաժինները, որոնք IIb-ի հաստատուն կապիտալն են փոխհատուցում, սրանք են.
120-ը (<math>^3/_5</math>)՝ 600 c (IIa)-ից, ու 80-ը (<math>^2/_5</math>-ը)՝ 400 c (IIb)-ից = 200։ Գումարը = 1 000։
1) որ տարեկան աշխատանքի այն արժեքային նոր արդյունքը (սա տրոհվում է v + m-ի) որ ստեղծվում է արտադրամիջոցների բնաձևով, հավասար է տարեկան աշխատանքի ուրիշ մասով պատրաստված այն արդյունարժեքի հաստատուն կապիտալարժեքին, որը վերարտադրված է սպառամիջոցների ձևով։ Եթե նա ավելի փոքր լիներ IIc-ից, ապա II-ը լիովին չէր կարող փոխարինել յուր հաստատուն կապիտալը. եթե նա ավելի մեծ լիներ, ապա մի ավելցուկ ընկած կմնար առանց օգտագործվելու։ Երկու դեպքում էլ ենթադրությունը պարզ վերարտադրությունը — կխախտվեր.
2) որ սպառամիջոցների ձևով վերարտադրված տարեկան արդյունքի դեպքում v փոփոխուն կապիտալը, որ կանխավճարվել է դրամաձևով, նրա ստացողների կողմից, որչափով որ սրանք պերճանքաբանվորներ են, կարող է իրացվել՝ փոխարկվելով անհրաժեշտ կենսամիջոցների լոկ այն մասին, որը սրանց կապիտալիստական արտադրողների հավելարժեքն է մարմնացնում prima fecie facie [առաջին հայացքից]. որ հետևաբար այն v-ն, որը ծախսված է պերճանքարտադրության մեջ, հավասար է անհրաժեշտ կենսամիջոցների ձևով արտադրված m-ի մի մասին, որը յուր արժեծավալով համապատասխան է նրան, ուրեմն հիշյալ v-ն պետք է այս ամբողջ m-ից, այն է (IIa)m-ից, փոքր լինի, և որ հիշյալ v-ի՝ m-ի այս մասին փոխարկվելով իրացվելու շնորհիվ է, որ պերճանքառարկաների կապիտալիստական արտադրողներին է վերադառնում նրանց կանխավճարած փոփոխուն կապիտալը դրամաձևով։ Այս մի բոլորովին համանման երևույթ է, ինչպես I (v + m)-ի իրացումը՝ IIc-ի փոխարկվելով. միայն թե երկրորդ դեպքում (IIb)v-ն իրանում է՝ փոխարկվելով (II a)m-ի մի այնպիսի մասի, որն ըստ արժեծավալի հավասար է (IIb)v-ին։ Այս հարաբերությունները որակապես վճռող են մնում տարեկան ամբողջ արդյունքի յուրաքանչյուր բաշխման ժամանակ որչափով որ այս արդյունքն իրոք մտնում է շրջանառությամբ միջնորդագործված տարեկան վերարտադրության պրոցեսի մեջ։ I (v + m)-ը կարող է իրացվել միմիայն IIc-ի փոխարկվելով, ինչպես որ IIc-ն էլ յուր իբրև արտադրողական կապիտալի բաղադրամասի ֆունկցիայում կարող է նորացվել այս իրացմամբ միայն. նմանապես (IIb)v-ն կարող է իրացվել միմիայն (IIa)m-ի մեկ մասին փոխարկվելով, և (IIb)v-ն էլ միմիայն այս ճանապարհով կարող է հետփոխարկվել յուր իբրև դրամակապիտալի ձևին։ Ըստինքյան հասկանալի է, այս ասածս յուր նշանակությունը պահպանում է լոկ այն չափով, որչափով այս ամենը բուն իսկ վերարտադրապրոցեսի մի հետևանք է իսկապես, ուրեմն որչափով որ, օրինակ, IIb կապիտալիստները v-ի համար դրամակապիտալ ուրիշ տեղից չեն վերցնում վարկով։ Իսկ ընդհակառակը, քանակապես վերցրած՝ տարեկան արդյունքի տարբեր մասերի փոխանակումները կարող են տեղի ունենալ լոկ այնպիսի համամասնությամբ, ինչպես վերևումն է շարադրված, որչափով որ արտադրության մասշտաբն ու արժեհարաբերությունները կայուն են մնում և որչափով այս որոշակի հարաբերությունները չեն այլափոխվում արտաքին առևտրի ներգործությամբ։
Արդ, եթե Ա. Սմիթի պես ասում էին, թե I (v + m)-ը հանգում և է IIc-ի, և IIc-ն հանգում I (v + m)-ի կամ, ինչպես նա հաճախ ու է՛լ ավելի անհեթեթ բարբառում է, թե I (v + m)-ը կազմում է IIc-ի գնի (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեքի, նա ասում է value in exchange) բաղադրամասերը, իսկ IIc-ն կազմում է I (v + m)-ի ամբողջ բաղադրամասը, ապա կարող էին ասել և պետք է ասեին նույնպես, թե (IIb)v-ն հանգում է (IIa)m-ին, կամ (IIa)m-ը (IIb)v-ին, կամ (IIb)v-ն կազմում է IIa հավելարժեքի մի բաղադրամասը, և vice versa [ընդհակառակը]. այսպիսով հավելարժեքը կհանգեր աշխատավարձին, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] փոփոխուն կապիտալին, իսկ փոփոխուն կապիտալը հավելարժեքի մի «բաղադրամասը» կկազմեր։ Այս անհեթեթությունն այս չափով իրոք գտնվում է Ա. Սմիթի մոտ, ընդվորում նա աշխատավարձը որոշում է անհրաժեշտ կենսամիջոցների արժեքով, իսկ այս ապրանքարժեքներն էլ նա դարձյալ որոշում է նրանց մեջ պարունակված աշխատավարձի (փոփոխուն կապիտալի) ու հավելարժեքի արժեքով։ Սմիթն այնքան է կլանված այն կոտորակամասերով, որոնց որ կարող է տրոհվել մի աշխատօրվա արժեքային արդյունքը կապիտալիստական պատվանդանի վրա,— այն է՝ կարող է տրոհվել v + m-ի, — որ բոլորովին մոռանում է, թե պարզ ապրանքափոխանակության ժամանակ ամենևին նշանակություն չունի այն, թե տարբեր բնաձևով գոյություն ունեցող համարժեքներն արդյոք վճարվա՞ծ, թե՞ անվճար աշխատանքից են կազմված, որովհետև երկու դեպքումն էլ նրանք իրենց արտադրության համար ծախսված նույնքան աշխատանք են նստում. և որ նշանակություն չունի նմանապես այն, թե A-ի ապրանքը մի արտադրամիջոց է, իսկ B-ինը՝ մի սպառամիջոց է, և թե ծախվելուց հետո մի ապրանքը պետք է իբրև կապիտալաբաղադրամաս գործի, իսկ մյուսն, ընդհակառակը, մտնում է սպառաֆոնդի մեջ և secundum Adam [Ադամի հայեցակետով] այն սպառվում է իբրև հասույթ։ Այն գործադրությունը, որ անհատական գնորդը տալիս է յուր ապրանքին, չի վերաբերում ապրանքափոխանակությանը, շրջանառության ոլորտին և չի շոշափում ապրանքի արժեքը։ Այս կետն ամենևին չի փոխվում այն հանգամանքի հետևանքով, որ տարեկան հասարակական ամբողջ արդյունքի շրջանառությունը վերլուծելիս պետք է ուշադրության առնվի հիշյալ արդյունքի տարբեր բաղադրամասերի գործադրման որոշ նախանշումը, սպառման մոմենտը։
(IIb)v-ի՝ (IIa)m-ի մի հավասարարժեք մասի հետ փոխանակվելու ժամանակ, որը հավաստեցինք վերևում, և (IIa)m-ի ու (IIb)m-ի միջև կատարվող հետագա փոխանակությունների դեպքում բոլորովին չի ենթադրվում, թե IIa-ի ու IIb-ի կապիտալիստները — լինեն սրանք առանձին կապիտալիստներ, թե սրանց՝ համապատասխան հավաքական ամբողջություններ — իրենց հավելարժեքը միևնույն համամասնությամբ են բաժանում սպառման անհրաժեշտ առարկաների ու պերճանքամիջոցների միջև։ Մեկը կարող է ավելի շատ ծախսել այս սպառման վրա, մյուսն ավելի շատ ծախսի մեկելի վրա։ Պարզ վերարտադրության հողի վրա լոկ այն է ենթադրվում, թե փոխարկվելով սպառաֆոնդի՝ իրացվում է մի արժեգումար, որը հավասար է ամբողջ հավելարժեքին։ Այսպիսով ուրեմն սահմանները տրված են։ Յուրաքանչյուր ստորաբաժանման շրջանակում մեկը կարող է ավելի մխսել a-ի վրա, մյուսն ավելի՝ b-ի վրա. բայց սրանք կարող են փոփոխակի համակշռել իրար, այնպես որ կապիտալիստների a ու b դասակարգերն, իբրև ամբողջություն վերցրած, երկսին էլ միևնույն համամասնությամբ են մասնակցում։ Բայց ամեն մի կոնկրետ դեպքում անհրաժեշտորեն տրված են լինում արժեհարաբերությունները — այն համամասնական բաժինները, որ արտադրողների երկու a ու b տեսակն ունենում են II արդյունքի ամբողջ արժեքի մեջ — ուրեմն տրված է լինում նաև այն արտադրաճյուղերի միջև եղած մի որոշ քանակային հարաբերությունը, որոնք մատակարարում են հիշյալ արդյունքները. միայն թե այն հարաբերությունը, որը կերպակայվում է ինչպես օրինակ, մի վարկածային հարաբերություն է. եթե ընդունվի մի ուրիշ հարաբերություն, ապա որակական մոմենտը չի փոխվի բոլորովին. կփոխվեն քանակային նախանշումները միայն։ Իսկ եթե այս կամ այն պարագայի հետևանքով մեկ իրական փոփոխություն կատարվեր a-ի ու b-ի համամասնական մեծության մեջ, ապա համապատասխանորեն կփոփոխվեին պարզ վերարտադրության պայմաններն էլ։
Ամեն մի ճգնաժամ րոպեապես քնացնում է պերճանքասպառումը. նա դանդաղեցնում, ձգձգում է (IIb)v-ի հետփոխարկումը դրամակապիտալի, նա այս հետփոխարկումը թուլատրում է լոկ մասնակիորեն և սրանով էլ պերճանքաբանվորների մի մասին շպրտում է փողոց, այնինչ մյուս կողմից՝ անհրաժեշտ սպառամիջոցների վաճառքը նա հենց այսպիսով արգելակում է և պակասեցնում։ Մենք դեռ ամբողջովին մի կողմ ենք թողնում միաժամանակ արձակված անարտադրողական բանվորներին, որոնք իրենց ծառայության դիմաց կապիտալիստներից ստանում են պերճանքածախսման մի մասը (այս բանվորներն իրենք pro tanto [այնքանով էլ, ըստ այնմ էլ] պերճանքառարկաներ են հենց, և որոնք շատ մեծ չափով մասնակցում են նաև անհրաժեշտ կենսամիջոցների և այլոց սպառմանը հատկապես։ Ընդհակառակն է ծաղկման պարբերաշրջաններում և մանավանդ նրանց չարաշահական փթթման ժամանակաշրջանում, երբ արդեն ուրիշ պատճառներից ընկնում է դրամի հարաբերական, ապրանքներում արտահայտված արժեքը (առանց իսկական ուրիշ արժեհեղափոխության), հետևաբար ապրանքների գինը բարձրանում է՝ անկախ նրանց սեփական արժեքից։ Ոչ միայն անհրաժեշտ կենսամիջոցների սպառումն է շատանում. բանվոր դասակարգը (որի մեջ հիմա գործունորեն մտնում է ամբողջ պահեստաբանակը) ժամանակավորապես մասնակցում է այլ դեպքերում իրեն անմատչելի պերճանքառարկաների սպառմանը, բացի սրանից նաև սպառման անհրաժեշտ առարկաների այն խմբի սպառմանը, որը մեծ մասամբ լոկ կապիտալիստների դասակարգի համար է «անհրաժեշտ» կենսամիջոց կազմում սովորաբար, մի հանգամանք, որ յուր հերթին գների բարձրացում է առաջ բերում։
Մի զուտ նույնաբանություն է ասելը, թե ճգնաժամերն առաջ են գալիս վճարունակ սպառման կամ թե վճարունակ սպառորդների պակասությունից։ Կապիտալիստական սիստեմը, բացի վճարող սպառումից, սպառման ուրիշ տեսակներ չի ճանաչում, չհաշված sub forma pauperis [չքավորի ձև ունեցող] տեսակը կամ թե «սրիկաներ» տեսակը։ Որ ապրանքները մնում են չծախված, այս ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ նրանց համար վճարունակ գնորդ, ուրեմն սպառորդ չի ճարվում (ուզում է՝ ապրանքները վերջին հաշվով գնվելիս լինեն արտադրողական, թե անհատական սպառման համար, միևնույն է)։ Իսկ երբ այս նույնաբանությանն ուզում են ավելի խորունկ հիմնավորման երևութքը տալ նրանով, որ ասում են, թե բանվոր դասակարգը յուր սեփական արդյունքի շատ փոքր մասն է ստանում, և չարիքը կդարմանվի նրանով, հենց որ բանվոր դասակարգը մի ավելի մեծ բաժին ստանա յուր սեփական արդյունքից, հետևաբար նրա աշխատավարձն աճի,— ապա պետք է միմիայն նշել, որ ճգնաժամերը յուրաքանչյուր անգամ նախապատրաստվում են հենց ճիշտ մի այնպիսի պարբերաշրջանում, երբ աշխատավարձն ընդհանրական ծավալով բարձրանում է, և բանվոր դասակարգն իրապես մի ավելի մեծ բաժին է ստանում տարեկան արդյունքի այն մասից, որ նախանշված է սպառման համար։ Հիշյալ պարբերաշրջանը — մարդկային առողջ ու «պարզ» (!) հասկացողության այս ասպետի տեսակետից — պետք է, ընդհակառակը, հեռացներ ճգնաժամը։ Այսպիսով երևում է, որ կապիտալիստական արտադրությունը յուր մեջ պարփակում է բարի կամ թե չար կամքից անկախ պայմաններ, որոնք բանվոր դասակարգի հիշյալ հարաբերական բարեկեցությունը թուլատրում են լոկ ժամանակավորապես և այն էլ միշտ իբրև մեկ ճգնաժամի մրրկահավ միայն։<ref>Ad notam || ի գիտություն || ճգնաժամերի Ռոդբերտուսյան թեորիայի հնարավոր կողմնակիցների։— '''Ֆ. Է.'''։</ref>
Տեսանք առաջ, թե ինչպես այն համամասնական հարաբերությունը, որ կար անհրաժեշտ սպառամիջոցների արտադրության ու պերճանքի արտադրության միջև, պայմանավորում էր II (v + m)-ի բաժանումը IIa-ի ու IIb-ի միջև, ուրեմն և IIc-ինը՝ (IIa)c-ի ու (IIb)c-ի միջև։ Հետևաբար այս բաժանումն արմատական նշանակություն ունի արտադրության բնույթի ու քանակային հարաբերությունների համար և նրա ամբողջ կերպարանավորման մի էապես որոշիչ մոմենտն է։
Պարզ վերարտադրությունն ըստ էության ուղղված է սպառմանն իբրև նպատակի, թեև հավելարժեքի ստացումն է հանդես գալիս որպես անհատական կապիտալիստների մղիչ դրդապատճառ. բայց հավելարժեքը — ինչ էլ որ լինի սրա համամասնական մեծությունը — պետք է այստեղ վերջիվերջո ծառայի կապիտալիստի անհատական սպառման համար միայն։
Որչափով որ պարզ վերարտադրությունը նաև յուրաքանչյուր տարեկան ընդլայնված մասշտաբով վերարտադրության մասն է և ամենանշանավոր մասը, հիշյալ դրդապատճառը մնում է՝ ուղեկցելով և հակադրվելով հարստացման, իբրև այսպիսու, դրդապատճառին։ Իրականում բանն ավելի խառնահյուսված է երևան գալիս, որովհետև ավարի — կապիտալիստի հավելարժեքի — մասնակիցները (partners) հանդես են ելնում որպես կապիտալիստից անկախ սպառորդներ։
====V. ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԳՈՐԾՈՒՄԸ ԴՐԱՄԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ====
400 v (a)-ն շրջանառում է յուր սեփական ենթադասակարգի սահմաններում. նրանով վարձատրված բանվորները հենց իրենց արտադրած անհրաժեշտ կենսամիջոցներ են հիշյալով գնում իրենց բանեցնողներից, IIa կապիտալիստներից։
Որովհետև երկու ենթադասակարգի էլ կապիտալիստներն իրենց հավելարժեքի <math>^3/_5</math>-ականը ծախսում են IIa-ի արդյունքների (անհրաժեշտ կենսամիջոցների վրա, իսկ <math>^2/_5</math>-ը՝ IIb-ի արդյունքների (պերճանքամիջոցների) վրա, ուստի a-ի հավերարժեքի <math>^3/_5</math>-ը, ուրեմն 240-ը, հենց IIa ենթադասակարգի շրջանակումն է սպառվում. նույնպես էլ b հավելարժեքի <math>^2/_5</math>-ը (այս հավելարժեքն արտադրված և առկա է պերճանքամիջոցների ձևով) IIb ենթագասակարգի սահմաններnւմն սահմաններումն է սպառվում։
Հետևաբար՝ IIa-ի ու IIb-ի միջև փոխանակելու դեռ մնում են՝
IIa-ի կողմում՝ 100 160 m,
IIb-ի կողմում՝ 100 v + 60m։ Սրանք իրար ծածկում են, IIb բանվորները դրամաձևով ստացած իրենց 100-ով IIa-ից գնում են անհրաժեշտ կենսամիջոցներ 100-անոց գումարի չափով։ IIb կապիտալիստներն իրենց հավել արժեքի <math>^3/_5</math>-անոց գումարով, որ = 60-ի, նույնպես իրենց անհրաժեշտ կենսամիջոցներ են գնում IIa-ից։ Սրա շնորհիվ IIa կապիտալիստներն ստանում են անհրաժեշտ փողը՝ վերևում ընդունվածի համաձայն իրենց հավելարժեքի <math>^2/_5</math>-ը, որ = 160 m-ի, IIb-ի կողմից արտադրված պերճանքային ապրանքների վրա ծախսելու. համար (100 v, որ գտնվում է IIb կապիտալիստների ձեռին իբրև վճարված աշխատավարձը փոխհատուցող արդյունք, ու 60 m)։ Ուրեմն սրա վերաբերյալ սխեման է՝
<TABLE border = 0>
Փոփոխուն կապիտալի համար կանխավճարված դրամակապիտալի ուղղակի հետհոսումը, որ կատարվում է կապիտալիստների IIa ստորաբաժանման համար միայն, որն անհրաժեշտ կենսամիջոցներ է արտադրում, ավելի առաջ հիշատակված այն ընդհանրական օրենքի՝ մասնահատուկ պայմանների հետևանքով կերպափոխված մի դրսևորումն է լոկ, թե ապրանքաշրջանառության նորմալ ընթացքի ժամանակ փողը վերադառնում է այն ապրանքարտադրողների մոտ, որոնք դրամ են կանխավճարում շրջանառության համար։ Որից, ի դեպ, հետևում է, որ եթե ապրանքարտադրողի թիկունքում ընդհանրապես կանգնած է մի դրամակապիտալիստ, որը յուր հերթին դրամակապիտալ է կանխավճարում արդյունաբերական կապիտալիստին (դրամակապիտալ՝ բառի ամենաբուն իմաստով, ուրեմն դրամաձևով կապիտալարժեք), ապա այս փողի իսկական վերադարձակետն այս դրամակապիտալիստի գրպանն է։ Այս իմաստով ահա, թեև փողը շրջանառելով շատ կամ թե քիչ՝ անցնում է ամեն ձեռքով, շրջանառու դրամի մասսան պատկանում է դրամակապիտալի այն ստորաբաժանմանը, որը կազմակերպված և համակենտրոնացած է բանկերի և այլոց ձևով. այն եղանակը, որով այս ստորաբաժանումը կանխավճարում է յուր կապիտալը, պայմանավորում է սրա մշտական ու վերջնական հհտհոսումը դրամաձևով դեպի նույն ստորաբաժանումը, թեև այս հետհոսումը դարձյալ միջնորդագործվում է նրանով, որ արդյունաբերական կապիտալը դրամակապիտալի է հետփոխարկվում։
Ապրանքաշրջանառության համար երկու տեսակ բան է հարկավոր միշտ.— ապրանքներ, որոնք նետվում են շրջանառության մեջ, ու փող, որը նետվում է շրջանառության մեջ։ «Շրջանառության պրոցեսն անմիջական արդյունափոխանակության նման չի վերջանում սպառարժեքների տեղափոխությամբ ու ձեռից ձեռ անցնելով։ Փողը չի չքանում այն պատճառով, որ նա վերջնականապես դուրս է ընկնում մի ապրանքի փոխակերպությունների շարքից։ Նա շարունակ ու շարունակ սկվում, տակն է նստում շրջանառության այն տեղերում, որ մաքրվել է ապրանքից» և այլն։ (I գիրք, III գլ., էջ 92։<ref>Տե՛ս հայ, հրատ. «Կապիտալ», 1 I հատոր, Երևան, 1933, էջ 79—80։</ref>)
Օրինակ, IIc-ի ու I (v + m)-ի միջև կատարվող շրջանառության դեպքում մենք ընդունեցինք, որ այս շրջանառության համար 500 £-ը II-ն է կանխավճարում դրամով։ Շրջանառության պրոցեսի այն անվերջ թվի ժամանակ, որին հանգում է արտադրողների խոշոր հասարակական խմբերի միջև կատարվող շրջանառությունը, մերթ մեկն այս խմբից, մերթ մի ուրիշն այն խմբից է հանդես գալիս նախ իբրև գնորդ, ուրեմն փող նետում շրջանառության մեջ։ Բոլորովին մի կողմ թողնելով անհատական հանգամանքները՝ հիշյալ դրամականխավճարումը պայմանավորված է արդեն արտադրապրոցեսի տարբերությամբ և հետևաբար տարբեր ապրանքակապիտալների պտույտների տարբերությամբ։ Այսպիսով ուրեմն II-ը 500 £-ով միևնույն արժեգումարի արտադրամիջոցներ է գնում I-ից, իսկ սա սպառամիջոցներ է գնում II-ից, հետևաբար փողը հետ է հոսում II-ի մոտ. վերջինս ամենևին չի հարստանում այս հետ հոսման հետհոսման շնորհիվ։ Նա առաջ 500 £ փող նետեց շրջանառության մեջ և նույն արժեգումարի ապրանքներ դուրս կորզեց նրանից. հետո նա 500 £-ի ապրանքներ է ծախում և միևնույն արժեգումարով փող է դուրս կորզում շրջանառությունից. այսպիսով 500 £-ը հոսում է հետ։ Այսպիսով II-ն իրապես շրջանառության մեջ նետած է լինում 500 £ փող ու 500 £-ի ապրանքներ = 1000 1 000 £. նա շրջանառությունից կորզում է 500 £-ի ապրանքներ ու 500 £ փող։ Շրջանառությունն (I-ի) 500 £-ի ապրանքների ու (II-ի) 500 £ ապրանքների փոխանակման համար միմիայն 500 £ փողի կարիք ունի. հետևաբար ով որ փող կանխավճար էլ կանխավճարել է ուրիշի ապրանք գնելիս, այն էլի հետ է ստանում յուր սեփական ապրանքը ծախելիս։ Ուստի եթե նախ I-ը 500 £-ի ապրանք գներ II-ից է և հետո 500 £-ի ապրանք ծախեր II-ին, ապա 500 £-ը II-ի փոխարեն I-ի մոտ կվերադառնար։
I դասակարգում աշխատավարձի վրա ծախսված փողը, այսինքն, դրամաձևով կանխավճարված փոփոխուն կապիտալը վերադառնում է ոչ թե ուղղակի, այլ անուղղակի, մի շրջուղիով։ Իսկ II դասակարգում, ընդհակառակը, 500 £ աշխատավարձը բանվորներից ուղղակի է վերադառնում կապիտալիստներին, ինչպես որ այս վերադարձը միշտ ուղղակի է լինում, երբ միևնույն անձերի միջև կատարվող առուծախն այնպես է կրկնվում, որ նրանք հերթափոխվելով մշտապես միմյանց հանդեպ են ելնում իբրև ապրանքների գնորդներ ու վաճառորդներ։ II կապիտալիստն աշխատույժը վճարահատուցում է փողով. այսպիսով նա աշխատույժը միակցում է յուր կապիտալին և շրջանառության այս իրադարձության հետևանքով միայն, որը նրա համար լոկ դրամակապիտալի փոխարկումն է արտադրողական կապիտալի, որպես արդյունաբերական կապիտալիստ է հանդես գալիս բանվորի հանդեպ, իբրև յուր վարձու բանվորի հանդեպ։ Իսկ հետո էլ բանվորը, որ առաջին փուլում յուր սեփական աշխատույժի վաճառորդն ու առևտրականն էր, երկրորդ փուլում որպես գնորդ, որպես դրամատեր է հանդես ելնում կապիտալիստի հանդեպ, իբրև ապրանքավաճառի հանդեպ. այսպիսով ահա սրան է վերադառնում աշխատավարձի վրա ծախսված փողը։ Որչափով որ այս ապրանքների վաճառքը խաբեբայություն և այլն չի պարունակում, այլ ապրանքի ու դրամի ձևով համարժեքներ են փոխանակվում, ապա հիշյալը մի այնպիսի պրոցես չի, որով հարստանում է կապիտալիստը։ Նա բանվորին երկու անգամ չի վճարում, առաջ փողով ու հետո էլ ապրանքով. նրա փողը նրան է վերադառնում, հենց որ բանվորը նրանից գնում անելով ապրանքի է վերածում այն։
Բայց փոփոխուն կապիտալի փոխարկված դրամակապիտալը — ուրեմն աշխատավարձի համար կանխավճարված փողը — բուն իսկ դրամաշրջանառության մեջ մի գլխավոր դեր է խաղում հետևյալ պատճառով. որովհետև բանվոր դասակարգը պետք է որ օր դատելով ու որ օր ուտելով ապրի, ուրեմն բոլորովին չի կարող արդյունաբերական կապիտալիստին երկարատև վարկեր տալ, ուստի — որքան էլ որ կապիտալների տարբեր պտռլտապարբերաշրջաններ պտուտապարբերաշրջաններ լինեն տարբեր արդյունաբերաճյուղերում — հասարակության բազմաթիվ, ըստ վայրի տարբեր կետերում միաժամանակ պետք է փոփոխուն կապիտալ կանխավճարվի դրամով՝ հայտնի կարճ ժամկետներում, ինչպիսին են շաբաթը և այլն — հարաբերաբար շուտ կրկնվող ժամանակահատվածներում. (որքան ավելի կարճ է այս ժամանակահատվածը, համեմատաբար այնքան ավելի փոքր կարող է լինել այս փողրակի միջով շրջանառության մեջ միանգամից նետած ամբողջ դրամակապիտալը։) Կապիտալիստական արտադրություն ունեցող ամեն մի երկրում այս կերպ կանխավճարված դրամակապիտալը կազմում է ամբողջ շրջանառության մի համեմատաբար վճռական բաժնեմասը, մանավանդ այն պատճառով, որ միևնույն փողը — դեպի ելակետը յուր վերադառնալուց առաջ — մղվում է ամենաբազմազան առուների մեջ և իբրև շրջանառության միջոց գործում է գործարքների մի անթիվ բազմության համար։
<br>
Հիմա մենք քննենք I (v + m)-ի ու IIc-ի միջև կատարվող շրջանառությունը մի այլ տեսակետից։
I կապիտալիստներն աշխատավարձի վճարման համար կանխավճարում են 1 000 £, որով բանվորները 1 000 £-ի կենսամիջոցներ են գնում II կապիտալիստներից, իսկ սրանք իրենց հերթին միևնույն փողով արտադրամիջոցներ են գնում I կապիտալիստներից։ Հիմա վերջիններիս վերադարձել է իրենց փոփոխուն կապիտալը դրամաձևով, այնինչ II կապիտալիստներն իրենց հաստատուն կապիտալի կեսն են ապրանքակապիտալի ձևից հետփոխարկել արտադրողական կապիտալի, II կապիտալիստները կանխավճարում են հետագա 500 £ փողը՝ I կապիտալիստներից արտադրամիջոցներ ճարելու համար. I կապիտալիստները փողը ծախսում են II-ից սպառամիջոցներ ստանալու վրա. այսպիսով այս 500 £-ը հետ է հոսում II կապիտալիստների մոտ. սրանք այն նորից կանխավճարում են՝ ապրանք դարձած իրենց հաստատունն կապիտալի վերջին քառորդը յուր արտադրողական բնաձևին հետփոխարկելու համար։ Այս փողը դարձյալ հետ է հոսում I-ի մոտ և նորից նույնահավասար գումարի սպառամիջոցներ է ճարում II-ից. սրա հետևանքով 500 £-ը հետ է հոսում II-ի մոտ, որի կապիտալիստները հիմա առաջվա պես իրենց ձեռին ունեն 500 £ փող ու 2 000 £ հաստատուն կապիտալ, որը սակայն ապրանքակապիտալից արտադրողական կապիտալի է փոխարկվել նորից։ 1 500 £ փողով շրջանառել է 5 000 £-ի մի ապրանքամասսա, այն է՝ 1) I-ը բանվորներին վճարում է 1 000 £՝ նույն արժեգումարի աշխատույժի համար. 2) բանվորները միևնույն 1 000 £-ով կենսամիջոցներ են գնում II-ից. 3) II-ը նույն փողով արտադրամիջոցներ է գնում I-ից, և սրա հետևանքով I-ի 1 000 £ փոփոխուն կապիտալն էլի վերականգնվում է դրամաձևով. 4) II-ը 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից. 5) I-ը նույն 500 £-ով սպառամիջոցներ է գնում II-ից. 6) II-ը նույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից. 7) I-ը նույն 500 £-ով կենսամիջոցներ է գնում II-ից։ II-ի մոտ է հետհոսէլ հետհոսել 500 £-ը, որը նա շրջանառության մեջ էր նետել բացի ապրանքի ձևով հանդես բերած յուր 2 000 £-ից և որի փոխարեն նա շրջանառությունից ոչ մի համարժեք չի դուրս կորզել ապրանքի ձևով։<ref>Շարադրանքն այստեղ միքիչ շեղվում է վերևում (էջ 368—369) տրվածից։ Այնտեղ ] I-ն էլ եր էր 500 £-անոց մի անկախ գումար նետում շրջանառության մեջ։ Այստեղ մենակ II-ն է լրացուցիչ դրամակապիտալ մատակարարում շրջանառության համար։ Սակայն այս հանգամանքն ամենևին չի փոխում վերջնական հետևանքը։— '''Ֆ. Է.'''։</ref>
Այսպիսով ուրեմն, փոխանակումն ընթանում է հետևյալ կերպով.
2) Բանվորներն իրենց աշխատավարձով 1 000 £ դրամագումարի սպառամիջոցներ են գնում II-ից, ուրեմն ապրանքը = 1 000 £։
3) II-ը բանվnրներից բանվորներից ստացած 1 000 £-ի դիմաց միևնույն արժեքի արտադրամիջոցներ և գնում I-ից. ուրեմն ապրանքը = 1 000 £։
Սրանով 1 000 £ փողը հետ է հոսած լինում I-ի մոտ իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև։
Այն Փ-ի (500 £-ի) կանխավճարման ժամանակ, որ II կապիտալիստներն են անում արտադրամիջոցների մյուս մասը գնելու համար, կանխակայվում է IIc-ի այն մասի դրամաձևը, որը դեռ ապրանքաձևով (իբրև սպառարժեքներ) գոյություն ունի. Փ—Ա ակտում, որտեղ II-ի փողով գնում է, և I-ն Ա է ծախում, (II-ի) դրամը փոխարկվում է արտադրողական կապիտալի մի մասի, այնինչ (I-ի) Ա-ն անցնում, կատարում է Ա—Փ ակտը, դրամի է փոխարկվում, որը սակայն կապիտալարժեքի ոչ մի մաս չի ներկայացնում I-ի համար, այլ դրամացված հավելարժեք է, որ միմիայն սպառամիջոցների վրա է ծախսվում։
Փ—Ա ... Արտ ... Ա՛—Փ՛ շրջանառության մեջ Փ—Ա առաջին ակտը մի կապիտալիստի ակտ է, Ա՛—Փ՛ վերջին ակտը մի ուրիշի ակտն է (կամ թե սրա մսան մասն է). արդյոք այս Ա-ն, որով Փ-ն արտադրողական կապիտալի է փոխարկվում, Ա-ի վաճառորդի համար (որն ուրեմն այս Ա-ն դրամի է փոխարկում) հաստատո՞ւն կապիտալաբաղադրամաս, փոփոխո՞ւն կապիտալաբաղադրամաս, թե՞ հավելարժեք է ներկայացնում,— այս ամենևին նշանակություն չունի բուն իսկ ապրանքաշրջանառության համար։
Ինչ վերաբերում է I դասակարգին յուր ապրանքարդյունքի v + m բաղադրամասի առնչությամբ, ապա նա ավելի շատ փող է կորզում շրջանառությունից, քան նետել էր սրա մեջ։ Առաջին՝ նրան վերադառնում է 1 000 £ փոփոխուն կապիտալը. երկրորդ՝ նա ծախում է 500 £-ի արտադրամիջոցներ (տես վերևում, № 4 փոխանակումը). սրա շնորհիվ դրամացվում է նրա հավելարժեքի կեսը. հետո (փոխանակում № 6) նա էլի ծախում է 500 £-ի արտադրամիջոցներ, այսինքն՝ ծախում է յուր հավելարժեքի երկրորդ կեսը, և սրանով շրջանառությունից դրամաձևով դուրս կորզված է լինում ամբողջ հավելարժեքը. այսպիսով ուրեմն հաջորդաբար 1) փոփոխուն կապիտալը հետ է փոխարկվում դրամի = 1000 1 000 £. 2) դրամացվում է հավելարժեքի կեսը = 500 £. 3) հավելարժեքի մյուս կեսը = 500 £. հետևաբար գումարն է.— դրամացվում է 1 000 v + 1 000 m = 2 000 £։ Թեև (դեռ մի կողմ թողնենք հետագայում քննարկելի այն փոխանակումները, որոնք Ic-ի վերարտադրությունն են միջնորդագործում) I-ը միմիայն 1 000 £ նետեց շրջանառության մեջ, բայց կրկնակի դուրս կորզեց նրանից։ Իհարկե, դրամացված (Փ-ի փոխարկված) m-ն իսկույն էլի չքանում, ուրիշի (II-ի) ձեռի մեջ է մտնում այն հանգամանքի շնորհիվ, որ այս փողը մխսվում է սպառամիջոցների վրա։ I-ի կապիտալիստներր լոկ այնքան են դուրս կորզել '''իբրև փող''' որքան որ ըստ արժեքի նրանք շրջանառության մեջ '''իբրև ապրանք''' են նետել. որ այս արժեքը հավելարժեք է, այսինքն ոչինչ չի նստում կապիտալիստների վրա,— այս հանգամանքը բացարձակորեն չի փոխում բուն իսկ այս ապրանքի արժեքը. հետևաբար, որչափով որ խոսքը վերաբերում է ապրանքաշրջանառության ժամանակ տեղի ունեցող արժեփոխարկմանը, ամենևին նշանակություն չունի։ Հավելարժեքի դրամացումը վաղանցուկ է իհարկե, ինչպես և մյուս բոլոր ձևերը, որոնցով անցնում է կանխավճարված կապիտալը յուր փոխակերպությունների ժամանակ։ Նա տևում է ճիշտ այնքան միայն, որքան արանք կա I-ի ապրանքի՝ դրամ դառնալու և սրան հաջորդող ակտի, այն է՝ I-ի դրամի՝ II-ի ապրանք դառնալու միջև։
Եթե ընդունեինք ավելի կարճ պտույտներ — կամ թե, պարզ ապրանքաշրջանառության տեսակետից քննած, շրջանառու փողի պտույտների թվի ավելի արագ հաղորդում — ապա է՛լ ավելի քիչ դրամը բավական կլիներ փոխարկվող ապրանարժեքների շրջանառության համար. եթե հաջորդական փոխանակությունների թիվը տրված է, դրա մի գումարը միշտ որոշվում է շրջանառող ապրանքների գնագումարով, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արժեգումարով։ Ընդսմին բոլորովին նշանակություն չունի, թե այս արժեգումարն ինչ համամասնությամբ է բաղկացած մի կողմից՝ հավելարժեքից ու մյուս կողմից՝ կապիտալարժեքից։
Եթե մեր օրինակում աշխատավարձը տարվա մեջ չորս անգամ վճարվեր I-ի մոտ, ապա 4 × 250 = 1 000։ Հետևաբար դրամով 250 £-ը բավական կլիներ Iv — ½IIc շրջանառության համար և Iv փոփոխուն կապիտալի ու I-ի աշխատույժի միջև կատարվող շրջանառության համար։ Նույնպես էլ, եթե Im-ի ու IIc-ի միջև եղող շրջանառությունը չորս պտույտում տեղի ունենար, ապա սրա համար անհրաժեշտ կլիներ միմիայն 250 £, ուրեմն ընդամենը հարկավոր կլիներ 500 £-անոց մեկ դրամագումար, resp. * [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] մի դրամակապիտալ՝ 5 000 £ գումարի հասնող ապրանքների շրջանառության համար։ Այս դեպքում հավելարժեքը, փոխանակ երկու անգամ հաջորդաբար կես-կես դրամացվելու, հիմա չորս անգամ է հաջորդաբար դրամացվու¼դրամացվում ¼-ական մասերով։
Եթե № 4 փոխանակման դեպքում II-ի փոխարեն I-ն է հանդես գալիս իբրև գնորդ, ուրեմն 500 £ դրամ է ծախսում միևնույն արժեծավալն ունեցող սպառամիջոցների վրա, ապա այն ժամանակ II-ը № 5 փոխանակման պահին արտադրամիջոցներ է գնում միևնույն 500 £-ով. 6) I-ն սպառամիջոցներ է գնում նույն 500 £-ով, 7) II-ը միևնույն 500 £-ով արտադրամիջոցներ է գնում. հետևաբար 500 £-ը վերջիվերջո վերադառնում է I-ի մոտ, ինչպես որ առաջ վերադառնում էր II-ի մոտ։ Հավելարժեքն այստեղ դրամացվում է՝ հենց յուր կապիտալիստական արտադրողի կողմից սրա մասնավոր սպառման վրա ծախսած դրամի միջոցով, որը ներկայացնում է կանխակայված հասույթ, կանխակայված եկամուտ այն հավելարժեքից, որը պարունակվում է դեռ հետո ծախելի ապրանքի մեջ։ Հավելարժեքի դրամացումը տեղի է ունենում ոչ 500 £-ի հետհոսման շնորհիվ. չէ՞ որ I-ը Iv ապրանքի ձևով 1 000 £-ի կողքին, № 4 փոխանակման վերջում, փողով 500 £ է նետել շրջանառության մեջ, իսկ ավելադիր փող էր և ոչ թե, ինչպես արդեն գիտենք, ծախած ապրանքի ստացույթ։ Եթե այս փողը հետ է հոսում դեպի I-ը, ապա I-ը սրա հետևանքով յուր ավելադիր փողն է հետ ստացած լինում և ոչ թե յուր հավելարժեքն է դրամացնում։ I-ի հավելարժեքի դրամացումը տեղի է ունենում նրանով միայն, որ ծախվում են Im ապրանքները, որոնցում պարունակվում է հավելարժեքը, և հիշյալ դրամացումը յուրաքանչյուր անգամ տևում է լոկ այնքան ժամանակ, քանի դեռ ապրանքի ծախելուց ստացած փողը նորից սպառամիջոցների վրա չի ծախսվում։
Եթե մի կապիտալիստ (այստեղ դեռ մենք նկատի ունենք միմիայն արդյունաբերական կապիտալիստին, որը բոլոր մյուսների ներկայացուցիչն է միաժամանակ) փողն սպառամիջոցների վրա է ծախսում, ապա այս փողի հաշիվ-մաշիվը փակված, պրծած է նրա համար։ Եթե սա դարձյալ հետ է հոսում նրա մոտ, ապա այս կարող է պատահել այնչափով միայն, որչափով որ նա ապրանքների դիմաց — ուրեմն յուր ապրանքակապիտալով — է փող ճանկում շրջանառությունից։ Ինչպես յուր ամբողջ տարեկան ապրանքարդյունքի արժեքը (այս ապրանքարդյունքը նրա համար = ապրանքակապիտալի), այնպես էլ նույնի յուրաքանչյուր տարրինը, այսինքն ամեն մի առանձին ապրանքի արժեքը նրա համար կարող է տրոհվել հաստատուն կապիտալարժեքի, փոփոխուն կապիտալարժեքի ու հավելարժեքի։ Հետևաբար այս ապրանքներից (որոնք իբրև տարրեր ապրանքարդյունքն են գոյացնում) ամեն մի առանձին ապրանքի դրամացումն ամբողջ ապրանք արդյունքի մեջ պարունակվող հավելարժեքի մի հայտնի բաժնեմասի դրամացումն է միաժամանակ։ Այսպիսով ուրեմն տվյալ դեպքում բառացի ճիշտ է, որ հենց ինքը կապիտալիստն է շրջանառության մեջ նետել այն փողը — և այն էլ՝ նույն սպառամիջոցների վրա ծախսելու ժամանակ — որով դրամացվում , alias [ուրիշ խոսքով] իրացվում է նրա հավելարժեքը։ Ընդսմին իհարկե խոսքը միևնույն ստակներին չի վերաբերում, այլ այն հնչուն դրամի մեկ գումարին, որը հավասար է այն գումարին (կամ թե սրա մի նույնահավասար մասին), որ կապիտալիստը շրջանառության մեջ էր նետել անձնական պահանջմունքները բավարարելու համար։
Գործնականում այս կատարվում է կրկնակե կրկնակի եղանակով. եթե ձեռնարկությունն ընթացիկ տարում է բացվել առաջին անգամ, ապա մի կարգին ժամանակ է անցնում, լավագույն դեպքում՝ մի քանի ամիս, մինչև որ կապիտալիստը հնարավորություն է ունենում բուն իսկ ձեռնարկության եկամուտից փող ծախսելու յուր անձնական սպառման համար։ Նա յուր սպառումը ոչ մի ակնթարթ չի կախակայում ձեռնարկության պատճառով։ Նա դեռ ձեռք բերելի հավելարժեքի դիմաց հենց ինքն է իրեն փող կանխավճարում (յուր սեփական գրպանից, թե վարկով՝ ուրիշի գրպանից, այս դեպքում բոլորովին նշանակություն չունի այս պարագան). սրանով սակայն կապիտալիստը նաև շրջանառու միջոց է կանխավճարած լինում հետագայում իրացվելիք հավելարժեքի իրացման համար։ Իսկ եթե ձեռնարկությունն, ընդհակառակն, արդեն երկար ժամանակ է, որ կանոնավոր գործում է, ապա վճարումներն ու եկամուտները բաշխվում են տարվա մեջ տարբեր ժամկետների վրա։ Մի բան սակայն անընդհատ է կատարվում, կապիտալիստի սպառումը, որը կանխակայվում և որի ծավալը հաշվվում է սովորական կամ թե նախապես ակնկալած եկամուտի հայտնի համամասնության համաձայն։ Ծախված ապրանքի յուրաքանչյուր բաժնեմասի հետ իրացվում է տարվա ընթացքում ձեռք բերելի հավելարժեքի մի մասն էլ։ Իսկ եթե ամբողջ տարվա ընթացքում լոկ այնքան ծախվեր արտադրված ապրանքից, որքան անհրաժեշտ է՝ նրա մեջ պարունակվող հաստատուն ու փոփոխուն կապիտալարժեքները փոխհատուցելու համար, կամ թե գներն այնպես ընկնեին, որ տարեկան ամբողջ ապրանքարդյունքը ծախելիս իրացվեր նրա մեջ պարունակվող կանխավճարված կապիտալարժեքը միայն, ապա աշկարա երևան կգար ապագա հավելարժեքի ակնկալությամբ ծախսված փողի կանխակայիչ բնույթը։ Եթե մեր կապիտալիստը կոտր է ընկնում, ապա նրա վարկատուներն ու դատարանը հետաքննում են, թե արդյոք նրա կանխակայված մասնավոր ծախսերն ուղիղ, ընդունելի համամասնություն են կազմում նրա ձեռնարկության ծավալի նկատմամբ ու սրան սովորաբար կամ թե նորմալ կերպով համապատասխանող հավելարժեքային եկամուտի նկատմամբ, թե ոչ։
Իսկ կապիտալիստների ամբողջ դասակարգի վերաբերմամբ՝ այն դրույթը, թե սա հենց ինքը պետք է փողը նետի շրջանառության մեջ՝ յուր հավելարժեքի իրացման համար (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] յուր կապիտալի, հաստատունի ու փոփոխունի, շրջանառության համար էլ), ոչ միայն պարադոքսային չի թվում, այլև հանդես է գալիս իբրև ամբողջ մեխանիզմի անհրաժեշտ պայման.— որովհետև այստեղ միմիայն երկու դասակարգ կա — բանվոր դասակարգը, որի տրամադրության տակ եղածը յուր աշխատույժն է միայն, ու կապիտալիստների դասակարգը, որը հասարակական արտադրամիջոցների, ինչպես և փողի, մենաշնորհատերն է։ Պարադոքսն այն կլիներ, եթե առաջին հերթին բանվոր դասակարգը յուր սեփական միջոցներից կանխավճարեր անհրաժեշտ փող՝ ապրանքներում պարունակվող հավելարժեքի իրացման համար։ Բայց առանձին կապիտալիստն այս կանխավճարումը միշտ կատարում է լոկ այն ձևով, որ նա գործում է իբրև գնորդ, փող է '''ծախսում''' սպառամիջոցների գնման վրա, կամ թե փող է '''կանխավճարում''' յուր արտադրողական կապիտալի տարրերը գնելու համար, լինի աշխատույժ, թե արտադրամիջոցներ, միևնույն է։ Նա փողը միշտ տալիս է մի համարժեքի դիմաց միայն։ Նա շրջանառությանը փող կանխավճարում է լոկ նույն եղանակով, որով ապրանք է կանխավճարում նրան։ Երկու դեպքում էլ նա որպես նրանց շրջանառության ելակետ է գործում։
====VI. I ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԸ<ref>Այստեղից սկսած՝ II ձեռագրից։</ref>====
Մեզ դեռ մնում է հետազոտելու I ստորաբաժանման հաստատուն կապիտալը, որ = 4 000 v։ Այս արժեքը հավասար է այս ապրանքամասսայի արտադրության մեջ սպառված արտադրամիջոցների այն արժեքին, որը վերահայտնվում է I ապրանքարդյունքի մեջ։ Վերահայանվող Վերահայտնվող այս արժեքը, որն I-ի արտադրապրոցեսում չի արտադրվել, այլ իբրև հաստատուն արժեք մի տարի առաջ է նրա մեջ մտել որպես I-ի արտադրամիջոցների տվյալ արժեք, հիմա գոյություն ունի I ապրանքամասսայի այն ամբողջ մասի մեջ, որը չի կլանվել II կատեգորիայի կողմից, և I կապիտալիստների ձեռին այսպիսով մնացող այս ապրանքամասսայի արժեքն էլ = է նրանց տարեկան ամբողջ ապրանքարդյունքի <math>^2/_3</math>-ին։ Առանձին կապիտալիստի ժամանակ, որը մի հատուկ արտադրամիջոց է արտադրում, մենք կարողանում էինք ասել, թե նա յուր ապրանքարդյունքը ծախում է, դրամի է փոխարկում այն։ Ապրանքարդյունքը դրամի փոխարկելով՝ նա յուր արդյունքի հաստատունն արժեմասն էլ է հետփոխարկած լինում դրամի։ Փող դարձրած այս արժեմասով նա հետո էլի յուր արտադրամիջոցներն է գնում ուրիշ ապրանքավաճառներից կամ յուր արդյունքի հաստատուն արժեմասը փոխարկում է մի այնպիսի բնաձևի, որով հիշյալը նորից կարող է գործել իբրև հաստատուն կապիտալ։ Իսկ հիմա այս ենթադրությունն, ընդհակառակն, անհնարին բան է։ I կապիտալիստների դասակարգն ընդգրկում է այն բոլոր կապիտալիստներին, որոնք արտադրամիջոցներ են արտադրում։ Բացի սրանից, 4 000-անոց ապրանքարդյունքը, որը մնացել է նրանց ձեռին, հասարակական արդյունքի այն մի մասն է, որը ոչ մեկ ուրիշ մասի հետ չի փոխանակվելու, քանի որ տարեկան արդյունքի ուրիշ ոչ մի այսպիսի մաս գոյություն չունի այլևս։ Այս 4 000-ը բացառյալ բացառյալ՝ ամբողջ մնացորդն արդեն տնօրինված, պրծած է, մի մասը հասարակական սպառաֆոնդն է կլանել, իսկ մյուս մասը պետք է փոխարինի II ստորաբաժանման հաստատուն կապիտալին, ընդորում II ստորաբաժանnւմն ստորաբաժանումն արդեն փոխանակել է այն ամենը, որ նա կարող էր յուր տնօրինության տակ ունենալ I ստորաբաժանման հետ արվող փոխանակության ժամանակ։
Դժվարությունը շատ պարզ կերպով է լուծվում, երբ մարդ խորհրդածում է, որ I-ի ամբողջ ապրանքարդյունքն ըստ յուր բնաձևի կազմված է արտադրամիջոցներից, այսինքն հաստատուն կապիտալի նյութական տարրերից հենց։ Այստեղ մեր հանդեպ ներկայանում է միևնույն երևույթը, ինչ որ առաջ II-ի դեպքում, միայն թե մի ուրիշ դիրքով։ II-ի դեպքում ամբողջ ապրանքարդյունքը կազմված էր սպառամիջոցներից, ուստի սրանց մի մասը, այս ապրանքարդյունքի մեջ պարունակված աշխատավարձի, պլյուս հավելարժեքի չափով, կարող էր յուր սեփական արտադրողների կողմից սպառվել։ Այստեղ, I-ի դեպքում, ամբողջ ապրանքարդյունքը բաղկացած է արտադրամիջոցներից — շենքերից, մեքենաներից, ամաններից, հումքերից ու օժանդակ նյութերից և այլն: այլն։ Այս պատճառով սրանց մի մասը, այն, որ այս ոլորտում կիրառված հաստատուն կապիտալին է փոխարինում, իսկույն կարող է յուր բնաձևով նորից գործել իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս։ Որչափով որ նա մտնում է շրջանառության մեջ, I դասակարգի սահմաններում է շրջանառում։ II-ի դեպքում ապրանքարդյունքի մի մասը յուր սեփական արտադրողների կողմից անհատորեն է սպառվում in natura [բնեղեն կերպարանքով], իսկ I-ի դեպքում, ընդհակառակն, արդյունքի մի մասը յուր կապիտալիստական արտադրողների կողմից in natura [բնեղեն կերպարանքով] արտադրողաբար է սպառվում։
I-ի ապրանքարդյունքի այն մասում, որ = 4 000 v, այս կատեգորիայում սպառված հաստատուն կապիտալարժեքը վերահայտնվում է և այն էլ մի այնպիսի բնաձևով, որով նա իսկույն կարող է դարձյալ գործել իբրև արտադրողական հաստատուն կապիտալ։ II-ի դեպքում 3 000-անոց ապրանքարդյունքի այն մասը, որի արժեքը հավասար է աշխատավարձին, պլյուս հավելարժեքին (= 1 000), ուղղակի մտնում է II-ի կապիտալիստների ու բանվորների անհատական սպառման մեջ, այնինչ այս ապրանքարդյունքի հաստատուն կապիտալարժեքը (= 2 000), ընդհակառակը, չի կարող էլի մտնել II կապիտալիստների արտադրողական սպառման մեջ, այլ փոխարինվելըւ փոխարինվելու է՝ I-ի հետ փոխանակվելու միջոցով։
I-ի դեպքում, ընդհակառակը, նրա 6 000-անոց ապրանքարդյունքի այն մասը, որի արժեքը հավասար է աշխատավարձին, պլյուս հավելարժեքին (= 2 000),֊ չի մտնում յուր արտադրողների անհատական սպառման մեջ և ըստ յուր բնաձևի չի էլ կարող մտնել։ Նա առաջ դեռ պետք է II-ի հետ փոխանակվի։ Այս արդյունքի հաստատուն արժեմասը, որ = 4 000, գտնվում է, ընդհակառակը, մի բնաձևում, որով նա — եթե նկատի ունենանք I կապիտալիստների ամբողջ դասակարգը — էլի կարող է ուղղակի որպես նրա հաստատուն կապիտալ գործել։ Ուրիշ խոսքով ասած. I ստորաբաժանման ամբողջ արդյունքը կազմված է այնպիսի սպառարժեքներից, որոնք ըստ իրենց բնաձևի,— արտադրության կապիտալիստական եղանակի ժամանակ,— կարող են լոկ իբրև հաստատուն կապիտալի տարրեր գործել։ Հետևաբար 6 000-անոց արժեք ունեցող այս արդյունքի մեկ երրորդը (= 2 000) փոխարինում է II ստորաբաժանման հաստատուն կապիտալին, իսկ մնացած <math>^2/_3</math>-ը՝ I ստորաբաժանման հաստատուն կապիտալին։
I-ի հաստատուն կապիտալը կազմված է տարբեր կապիտալախմբերի մի բազմությունից, որոնք ներդրված են արտադրամիջոցների տարբեր արտադրաճյուղերում — այսքան՝ երկաթահալոցներում, այսքան՝ ածխահանքարաններում և այլն, Այո այլն։ Այս կապիտալախմբերից յուրաքանչյուրը կամ այս հասարակական խմբական կապիտալներից ամեն մեկը յուր հերթին բաղկանում է ինքնակայորեն գործող առանձին կապիտալների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր մասսայից։ Առաջին. հասարակության, օրինակ, 7 500-անոց (սա կարող է նշանակել միլիոն և այլն) կապիտալը տրոհվում է տարբեր կապիտալախմբերի. 7 500-անոց հասարակական կապիտալը տրոհված է հատուկ մասերի, որոնցից յուրաքանչյուրը ներդրված է մի առանձին արտադրաճյուղի մեջ. հասարակական կապիտալարժեքի՝ ամեն մի առանձին արտադրաճյուղում ներդրված մասն ըստ յուր բնաձևի մասամբ կազմված է արտադրության յուրաքանչյուր հատուկ ոլորտում գոյություն ունեցող արտադրամիջոցներից, մասամբ էլ՝ արտադրությունը վարելու համար. անհրաժեշտ ու համապատասխանորեն որակավորված աշխատույժից, որն աշխատանքի բաժանման հետևանքով տարբեր ձևով է կերպափոխված լինում, նայած այն մասնահատուկ աշխատույժին, որ պետք է կիրառվի արտադրության ամեն մի աոանձին ոլորտում։ Հասարակական կապիտալի` յուրաքանչյուր առանձին արտադրաճյուղում ներդրված մասը յուր հերթին կազմված է նույն ճյուղում ներդրված, ինքնակայորեն գործող առանձին կապիտալների գումարից։ Ինքնին հասկանալի է, որ այս վերաբերում է երկու ստորաբաժանմանն էլ, ինչպես I-ին, այնպես էլ II-ին։
Արդ, ինչ վերաբերում է I-ի դեպքում յուր ապրանքարդյունքի ձևով վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքին, ապա սա մասամբ էլի մտնում է արտադրության այն հատուկ ոլորտը (կամ թե մտնում է հենց այն անհատական ձեռնարկության մեջ), որից նա դուրս է եկած լինում իբրև արդյունք. օրինակ, հացահատիկը մտնում է հացահատկի, արտադրության մեջ, ածուխն՝ ածխարտադրության մեջ, երկաթը մեքենաների ձևով՝ երկաթարտադրության մեջ և այլն։
Սակայն որչափով որ այն մասնական արդյունքները, որոնցից կազմված է I-ի հաստատուն կապիտալարժեքը, էլի նորից ուղղակի չեն մտնում իրենց առանձին կամ թե անհատական արտադրական ոլորտը, նրանք իրենց լոկ տեղն են փոխում։ Նրանք բնաձևով մտնում են I ստորաբաժանման մի ուրիշ արտադրական ոլորտը, մինչդեռ I ստորաբաժանման արտադրական ուրիշ ոլորտների արդյունքը նրանց է փոխարինում in natura [բնեղեն կերպարանքով]։ Այս արդյունքների սոսկական տեղափոխություն է սա։ Նրանք բոլորը մտնում են դարձյալ իբրև այնպիսի գործոններ, որոնք I-ում հաստատուն կապիտալին են փոխարինում, միայն թե I-ի մի խմբում փոխարինելու տեղակ՝ նրանք փոխարինում են նրա մեկ ուրիշ խմբում։ Որչափով որ այստեղ փոխանակությունը տեղի է ունենում I-ի աոանձին կապիտալիստների միջև, ապա սա հաստատուն կապիտալի մի բնաձևի փոխանակություն է հաստատուն կապիտալի մեկ ուրիշ բնաձևի հետ, արտադրամիջոցների մի տեսակի փոխանակություն արտադրամիջոցների ուրիշ տեսածների հետ։ Սա I-ի տարբեր անհատական հաստատուն կապիտալամասերի փոխանակություն է միմյանց հետ։ Արդյունքները, որչափով որ սրանք, իբրև արտադրամիջոցներ ուղղակի իրենց սեփական արտադրաճյուղերում չեն ծառայում, իրենց արտադրավայրերից հեռացվում են մի ուրիշ արտադրավայր և այսպիսով փոփոխակի միմյանց փոխարինում։ Ուրիշ խոսքով ասած (այնպես, ինչպես II-ի դեպքում հավելարժեքի վերաբերմամբ էր կատարվում) — I-ին պատկանող ամեն մի կապիտալիստ այն համամասնությամբ, որով նա այս 4 000-անոց հաստատուն կապիտալի գույքատիրակիցն է, այս ապրանքամասսայից կորզում, վերցնում է իրեն անհրաժեշտ համապատասխան արտադրամիջոցները։ Եթե արտադրությունը կապիտալիստականի փոխարեն հասարակական լիներ, այն ժամանակ պարզ է, որ I ստորաբաժանման այս արդյունքները վերարտադրության առնչությամբ նույնպես նորից ու նորից I ստորաբաժանման արտադրաճյուղերի միջև կբաշխվեին դարձյալ իբրև արտադրամիջոցներ. մի մասը կմնար ուղղակի արտադրության այն ոլորտում, որտեղից նա իբրև արդյունք էր դուրս եկել, մի ուրիշ մասն, ընդհակառակը, կհեռացվեր դեպի ուրիշ արտադրավայրեր, և այսպիսով մի մշտական փոխադարձ շարժում տեղի կունենար այս ստորաբաժանման տարբեր արտադրավայրերի միջև։
Տարվա ընթացքում արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքն այսպիսով ուրեմն հավասար է տարվա մեջ վերարտադրված II փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս նոր արտադրված II հավելարժեքին (այսինքն հավասար է II-ի մեջ տարվա ընթացքում արտադրված արժեքին), պլյուս տարվա մեջ վերարտադրված I փոփոխուն կապիտալարժեքին ու նոր արտադրված I հավելարժեքին (հետևաբար պլյուս I-ի մեջ տարվա ընթացքում արտադրված արժեքին)։
Ուրեմն պարզ վերարտադրություն ենթադրելիս՝ տարվա ընթացքում արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է տարեկան արժեքային արդյունքին, այսինքն հավասար է տարվա մեջ հասարակական աշխատանքով արտադրված ամբողջ արժեքին և պետք է հենց հավասար էլ լինի, որովհետև պարզ վերարտադրության ժամանակ այս ամբողջ արժեքն, սպառվում է։
Հասարակական ամբողջ աշխատօրը տրոհվում է երկու մասի. 1) անհրաժեշտ աշխատանք. սա տարվա ընթացքում ստեղծում է 1 500 v-անոց մի արժեք. 2) հավելաշխատանք. սա ստեղծում է 1 500 m-անոց մի ավելադիր արժեք կամ հավելարժեք։ Այս արժեքների գումարը, որ = 3 000, հավասար է տարվա ընթացքում արտադրված 3 000-անոց սպառարժեքների արժեքին։ Հետևաբար տարվա մեջ արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է այն ամբողջ արժեքին, որ հասարակական ամբողջ աշխատօրն արտադրում է տարվա ընթացքում, հավասար է հասարակական փոփոխուն կապիտալի արժեքին, պլյուս հասարակական հավելարժեքին, հավասար է տարեկան ամբողջ նոր արդյունքին։
Բայց մենք գիտենք, որ թեև այս երկու արժեմեծությունն իրար ծածկում են, սակայն և այնպես II ապրանքների, սպառամիջոցների, ամբողջ արժեքը հասարակական արտադրության այս ստորաբաժանման մեջ չի արտադրվել ամենևին։ Նրանք ծածկում են իրար, որովհետև II-ում վերահայտնված հաստատուն կապիտալարժեքը հավասար է I-ում նոր արտադրված արժեքին (փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս հավելարժեքին). ուստի I (v + m)-ը կարող է II-ից գնել արդյունքի այն մասը, որը սրա արտադրողների համար (II ստորաբաժանման մեջ) հաստատուն կապիտալարժեք է ներկայացնում։ Սրանից երևում է, թե ինչու, չնայած որ II կապիտալիստների համար սրանց արդյունքի արժեքը տրոհվում է c + v + m-ի, հանրորեն քննած՝ այս արդյունքի արժեքը կարելի է տրոհել v + m-ի։ Այս հենց այն պատճառով է լինում, որ IIc-ն այստեղ հավասար է I (v + m)-ին, և հասարակական արդյունքի այս երկու բաղադրամասն իրար հետ փոխանակվում են իրենց բնաձևերը փոխանակելով, ուստի այս փոխանակումից հետո IIc-ն գոյություն է ունենում էլի արտադրամիջոցների ձևով, իսկ I (v + m)-ն, ընդհակառակն, սպառամիջոցների ձևով։
Եվ այս հանգամանքն է, որ Ա. Սմիթին առիթ է տվել պնդելու, թե տարեկան արդյունքի արժեքը տրոհվում է իբր թե v + m-ի։ Այu Այս ճիշտ է 1) արդյունքի այն մասի համար միայն, որն սպառամիջոցներից է կազմված և 2) ճիշտ է ոչ այն իմաստով, որ այս ամբողջ արժեքը II-ումն է արտադրվում, և ուրեմն նրա արդյունարժեքը հավասար է II-ում կանխավճարված փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս II-ում արտադրված հավելարժեքին, այլ այն իմաստով, որ II (c + v + m) = II (v + m) + I (v + m), կամ այն պատճառով, որ IIc = I (v + m)։
Այնուհետև սրանից հետևում է.—
II-ի ամբողջ արդյունքը — սպառամիջոցները — ըստ յուր սպառարժեքի, կոնկրետ, յուր բնաձևով քննած՝ հասարակական աշխատանքի այն մեկ երրորդականի արդյունքն է, որ II-ն է կատարել. նա այն աշխատանքների արդյունքն է, որոնք իրենց, իբրև մանածագործի աշխատանքի, հացագործի և այլոց աշխատանքի, կոնկրետ ձևով կիրառվում են այս ստորաբաժանման մեջ, արդյունք այս աշխատանքի, որչափով որ սա գործում է որպես աշխատապրոցեսի սուբյեկտիվ տարր։ Իսկ ընդհակառակը, ինչ վերաբերում է այս II արդյունքի հաստատուն արժեմասին, ապա սա լոկ վերահայտնվում է մի նոր սպառարժեքի մեջ, մի նոր բնաձևով, սպառամիջոցների ձևով, մինչդեռ առաջ գոյություն ուներ արտադրամիջոցների ձևով։ Նրա արժեքն աշխատապրոցեսի շնորհիվ յուր հին բնաձևից փոխանցվել է յուր նոր բնաձևին։ Բայց արդյունարժեքի այս <math>^2/_3</math>-ի '''արժեքը''', որ = 2 000, II-ի այս տարվա արժեմեծացման պրոցեսում չի, որ արտադրվել է։
Ինչպես որ աշխատապրոցեսի տեսակետից քննած՝ II արդյունքը հետևանք է նոր գործող կենդանի աշխատանքի ու սրան հանձնված, նախադրված արտադրամիջոցների, որոնցով նա մարմնանում է իբրև յուր առարկայական պայմաններով, ճիշտ այնպես էլ արժեմեծացման պրոցեսի տեսակետից II արդյունարժեքը, որ = 3 000, բաղկացած է հասարակական աշխատօրվա նոր միակցած <math>^1/_3</math>-ի միջոցով արտադրված նոր արժեքից (500 v + 500 m = 1 000) ու մի հաստատուն արժեքից, որի մեջ առարկայացած է այստեղ քննարկվող II արտադրապրոցեսից առաջ եղած-գնացած մի անցյալ հասարակական աշխատօրվա <math>^2/_3</math>-ը։ II արդյունքի այս արժեմասը ներկայանում է իբրև բուն իսկ արդյունքի մեկ մաս։ Նա գոյություն ունի սպառամիջոցների՝ 2 000-անոց արժեք ունեցող մի քանակի մեջ = հասարակական մի աշխատօրվա <math>^2/_3</math>-ին։ Այս այն նոր սպառաձևն է, որով վերահայտնվում է նա։ Այսպիսով ուրեմն սպառամիջոցների մի մասի = 2 000 IIc-ի փոխանակությունն I արտադրամիջոցների = I (1000 1 000 v + 1 000 m)-ի հետ՝ իրապես փոխանակություն է ամբողջ աշխատօրվա այն <math>^2/_3</math>-ին, որն այս տարվա աշխատանքի մաս չի կազմում ամենևին, այլ այս տարվանից առաջ է եղել-գնացել, և փոխանակություն է այս տարվա, այս տարում նոր միակցված աշխատօրվա <math>^2/_3</math>-ի հետ։ Այս տարվա հասարակական աշխատօրվա <math>^2/_3</math>-ը չէր կարող հաստատուն կապիտալի արտադրության մեջ կիրառվել և միաժամանակ էլ փոփոխուն կապիտալարժեք, պլյուս հավելարժեք կազմել նրա սեփական արտադրողների համար, եթե չփոխանակվեր ամեն տարի սպառվող սպառամիջոցների մի այնպիսի արժեմասի հետ, որում պարունակվելիս լիներ ոչ այս տարում, այլ սրանից առաջ ծախսված ու իրացված մի աշխատօրվա <math>^2/_3</math>-ը։ Սա այս տարվա աշխատօրվա <math>^2/_3</math>-ի փոխանակություն է այն աշխատօրվա <math>^2/_3</math>-ի հետ, որն այս տարուց առաջ է ծախսվել, փոխանակություն այս տարվա ու հերվա աշխատաժամանակի միջև։ Ուստի սա մեզ համար պարզում է այն առեղծվածը, թե ինչու հասարակական ամբողջ աշխատօրվա արժեքային արդյունքը կարող է տրոհվել փոփոխուն կապիտալարժեքի, պլյուս հավելարժեքի, չնայած որ այս աշխատօրվա <math>^2/_3</math>-ը ծախսվել է ոչ թե այնպիսի առարկաների արտադրության վրա, հանձին որոնց կարող էին իրացվել փոփոխուն կապիտալը կամ թե հավելարժեքը, այլ, ընդհակառակը, այս տարում գործադրված կապիտալի փոխարինմանը ծառայող արտադրամիջոցների արտադրության վրա։ Այս բացատրվում է պարզապես նրանով, որ II արդյունարժեքի <math>^2/_3</math>-ը, որի հետ փոխանակելով I կապիտալիստներն ու բանվորներն իրացնում են. իրենց արտադրած փոփոխուն կապիտալարժեքը, պլյուս հավելարժեքը (և որը տարեկան ամբողջ արդյունարժեքի <math>^2/_3</math>-ն է կազմում), ըստ արժեքի քննած՝ այս տարվանից առաջ եղած-անցած հասարակական մի աշխատօրվա <math>^2/_3</math>-ի արդյունքն է։
Թեև I ու II հասարակական արդյունքի, արտադրամիջոցների ու սպառամիջոցների, գումարն ըստ յուր սպառարժեքի, կոնկրետ, յուր բնաձևով քննած՝ այս տարվա աշխատանքի արդյունք է, բայց սա այսպիսին է լոկ այնչափով, որչափով որ հենց այս աշխատանքն իբրև օգտակար, կոնկրետ աշխատանք ու ոչ թե որպես աշխատույժի ծախսում, իբրև արժեկազմիչ աշխատանք է նկատի առնվում։ Եվ առաջինն էլ լոկ այն իմաստով է, որ արտադրամիջոցները նոր արդյունքին, այս տարվա արդյունքին փոխարկվել են նրանց միջոցով միակցված, նրանցով գործառող կենդանի աշխատանքի շնորհիվ միայն։ Իսկ ընդհակառակն էլ, այս տարվա աշխատանքն առանց իրենից անկախ գոյություն ունեցող արտադրամիջոցների, առանց աշխատամիջոցների ու արտադրանյութերի, չէր կարող արդյունքի փոխարկվել։
Հետո, I ստորաբաժանման մեջ հասարակական տարեկան նոր միակցված աշխատօրվանից <math>^1/_3</math>-ն անհրաժեշտ աշխատանք է կամ այնպիսի աշխատանք, որը 1 000 Iv փոփոխուն կապիտալի արժեքն է փոխհատուցում և I-ում կիրառված աշխատանքի գինը վճարում։ Նույնպես էլ II-ում հասարակական աշխատօրվա <math>^1/_6</math>-ն անհրաժեշտ աշխատանք է՝ 500-անոց մի արժեգումարով։ Ուրեմն 1 000 Iv + 500 IIv = 1 500 v-ն, հասարակական կես աշխատօրվա արժեքային արտահայտությունը, այս տարում միակցված ամբողջ աշխատօրվա այն առաջին կեսի արժեքային արտահայտությունն է, որը կազմված է անհրաժեշտ աշխատանքից։
Վերջապես I-ում ամբողջ աշխատօրվա <math>^1/_3</math>-ը, որի արժեքային արդյունքը = 1 000, հավելաշխատանք է. II-ում աշխատօրվա <math>^1/_6</math>-ը, որի արժեքային արդյունքը = 500, հավելաշխատանք է. նրանք միասին կազմում ֊են են միակցված ամբողջ աշխատօրվա մյուս կեսը։ Ուստի արտադրված ամբողջ հավելարժեքը =1 000 Im + 500 IIm = 1 500m։500 m։
Այսպիսով ուրեմն՝ հասարակական արդյունարժեքի հաստատուն կապիտալամաս (c)`
Ամբողջ արդյունարժեքը (c + v + m) = 9 000։
Հետևաբար դժվարությունը բուն իսկ հասարակաբան հասարակական արդյունարժեքի վերլուծությունը չի։ Դժվարությունն առաջ է գալիս հասարակական արդյունքի '''արժե '''բաղադրամասերը նրա '''իրեղեն ''' բաղադրամասերի հետ համեմատելու ժամանակ։
Հաստատուն, լոկ վերահայտնվող արժեմասր արժեմասը հավասար է այս արդյունքի այն մասի արժեքին, որը բաղկացած է '''արտադրամիջոցներից''', և հաստատուն արժեմասը մարմնացած է այս մասում։
Տարվա արժեքային նոր արդյունքը, որ = v + m, հավասար է այս արդյունքի այն մասի արժեքին, որը բաղկացած է '''սպառամիջոցներից''', և արժեքային նոր արդյունքը մարմնացած է հիշյալ մասում։
Բայց, մի կողմ թողնելով այն բացառությունները, որոնք այստեղ նշանակություն չունեն, արտադրամիջոցներն ու սպառամիջոցներն ապրանքների բոլորովին տարբեր տեսակներ են, ամբողջովին տարբեր բնաձև ու սպառաձև ունեցող արդյունքներ, ուրեմն և միանգամայն տարբեր կոնկրետ ւսշխատատեսակների արդյունքներ։ Այն աշխատանքը, որը մեքենաներ է բանեցնում կենսամիջռցներ արտադրելու համար, բոլորովին տարբեր է այն աշխատանքից, որը մեքենաներ է շինում։ Թվում է, թե տարեկան ամբողջ աշխատօրը, որի արժեքային արտահայտությունը = 3 000, ծախսվել է սպառամիջոցների արտագրության արտադրության վրա = 3 000, որոնցում հաստատուն արժեմաս չի վերահայտնվում, որովհետև այս 3 000 = 1500 1 500 v + 1500 1 500 m-ը տրոհվում է փոփոխուն կապիտալարժեքի + հավելարժեքի միայն։ Մյուս կողմից՝ հաստատուն կապիտալարժեքը, որ = 6 000, վերահայտնվում է սպառամիջոցներից բոլորովին տարբեր մի արդյունատեսակի մեջ, արտադրամիջոցների մեջ, մինչդեռ թվում է, թե հասարակական աշխատօրվա ոչ մի մասը չի ծախսվել այս նոր արդյունքների արտադրության վրա. թվում է, թե այս ամբողջ աշխատօրն, ընդհակառակը, կազմված է այնպիսի աշխատատեսակներից միայն, որոնց հետևանքը լինում են ո՛չ թե արտադրամիջոցները, այլ սպառամիջոցները։ Գաղտնիքն արդեն լուծված է։ Տարեկան աշխատանքի արժեքային արդյունքը հավասար է II ստորաբաժանման արդյունարժեքին, նոր արտադրված սպառամիջոցների ամբողջ արժեքին։ Բայց այս արդյունարժեքը <math>^2/_3</math>-ով ավելի մեծ է, քան տարեկան աշխատանքի այն մասը, որը ծախսվել է սպառամիջոցների արտադրության (II ստորաբաժանման) մեջ։ Սրանց արտադրության վրա ծախսվել է տարեկան աշխատանքի <math>^21/_3</math>-ը միայն։ Այս տարեկան աշխատանքի <math>^2/_3</math>-ը ծախսվել է արտադրամիջոցների արտադրության մեջ, ուրեմն I ստորաբաժանման մեջ։ Այս ժամանակվա ընթացքում I-ի մեջ արտադրված արժեքային արդյունքը, որ հավասար է I-ում արտադրված փոփոխուն կապիտալարժեքին, պլյուս հավելարժեքին, հավասար է II-ի հաստատուն կապիտալարժեքին, որը II-ում իբրև սպառամիջոցներ է վերահայտնվում։ Ուստի նրանք կարող են իրար հետ փոխանակվել և in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինել միմյանց։ Հետևաբար II սպառամիջոցների ամբողջ արժեքը հավասար է I + II-ի արժեքային նոր արդյունքի գումարին կամ II (c + v + m) = I (v + m) + II (v + m), ուրեմն հավասար է տարեկան աշխատանքի միջոցով ու v + m-ի ձևով արտադրված նոր արժեքի գումարին։
Մյուս կողմից՝ (I) արտադրամիջոցների ամբողջ արժեքը հավասար է (I) արտադրամիջոցների ձևով ու (II) սպառամիջոցների ձևով վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքի գումարին, ուրեմն հավասար է հասարակության ամբողջ արդյունքի մեջ վերահայտնվող հաստատուն կապիտալարժեքին։ Այս ամբողջ արժեքը հավասար է արտադրապրոցեսից առաջ I-ում եղած-գնացած աշխատօրվա <math>^4/_3</math>-ի ու արտադրապրոցեսից առաջ II-ում եղած-գնացած աշխատօրվա <math>^2/_3</math>-ի, ուրեմն ընդամենը երկու ամբողջական աշխատօրվա արժեքային արտահայտությանը։
Հետևաբար հասարակական տարեկան արդյունքի ժամանակ դժվարությունն առաջ է գալիս նրանից, որ հաստատուն արժեմասը ներկայանում է մի բոլորովին ուրիշ արդյունատեսակի — արտադրամիջոցների — մեջ, քան այս հաստատուն արժեմասին միակցված v + m նոր արժեքն է, որն իբրև սպառամիջոցներ է ներկայանում։ Ստացվում է այն երևութքը, որ բանեցված արդյունամասսայի <math>^2/_3</math>-ն — ըստ արժեքի քննած — իբր թե գտնվում է դարձյալ մի նոր ձևում, իբրև նոր արդյունք, չնայած որ նրա արտադրության վրա հասարակության կողմից մի որևէ աշխատանք չի ծախսվել։ Առանձին կապիտալի դեպքում այս բանը տեղի չի ունենում։ Ամեն մի անհատական կապիտալիստ կիրառում է մեկ որոշ կոնկրետ աշխատատեսակ, որը նրա յուրահատուկ արտադրամիջոցները մի արդյունքի է փոխարկում։ ՈրինակՕրինակ, դնենք, թե կապիտալիստը մեքենաշինարար է, տարվա ընթացքում ծախսված հաստատուն կապիտալը = 6 000 c, փոփոխունը = 1 500 v, հավելարժեքը = 1 500 m. արդյունքը = 9 000. ասենք, թե սա մի արդյունք է՝ բաղկացած 18 մեքենայից, որոնցից յուրաքանչյուր = 500։ Ամբողջ արդյունքն այստեղ գոյություն ունի միևնույն ձևով, մեքենաների ձևով։ (Եթե մեքենաշինարարը միքանի տեսակներ է արտադրում, ապա սրանցից ամեն մեկն առանձին է հաշվի առնվում)։ Ամբողջ ապրանքարդյունքը տարվա ընթացքում մեքենաշինարարության վրա ծախսված աշխատանքի արդյունք է, միևնույն կոնկրետ աշխատատեսակի համակցություն է միևնույն արտադրամիջոցների հետ։ Ուստի արդյունարժեքի տարբեր մասերը ներկայանում են միևնույն բնաձևով. 12 մեքենայում պարունակվում է 6 000 c, 3 մեքենայում՝ 1 500 v, 5 մեքենայում՝ 1 500 m։ Այստեղ պարզ է, որ 12 մեքենայի արժեքը = է 6 000 c-ի ոչ այն պատճառով, որ այս 12 մեքենայում մարմնացած է մեքենաշինարարությունից սոսկ առաջ կատարված ու ոչ թե նրա վրա ծախսված աշխատանքը։ 18 մեքենայի համար գործադրած արտադրամիջոցների արժեքը ոչ թե հենց ըստինքյան 12 մեքենայի է փոխարկվել, այլ այս 12 մեքենայի արժեքը (որ ինքն էլ յուր հերթին բաղկացած է 4 000 c + 1 000 v + 1 000 m-ից) հավասար է 18 մեքենայում պարունակված հաստատուն կապիտալարժեքի ամբողջ արժեքին։ Ուստի մեքենաշինարարը պետք և է 18 մեքենայից 12-ը ծախի՝ փոխհատուցելու համար յուր ծախսած հաստատուն կապիտալը, որ նրան անհրաժեշտ է 18 նոր մեքենա վերարտադրելու֊ համար։ Ընդհակառակը, բանն անբացատրելի կլիներ, եթե, չնայած կիրառվող աշխատանքի՝ սոսկ մեքենաշինարարությունից բաղկացած լինելուն, նրա հետևանքն ստացվեր՝ մի կողմից 6 մեքենա = 1 500 v + 1 500 m, իսկ մյուս կողմից՝ 6 000 c արժեգումարով երկաթ, պղինձ, պտուտակներ, կաշեփոկեր և այլն, այսինքն մեքենաների արտադրամիջոցներ իրենց բնաձևով, որոնք, ինչպես հայտնի է, մեքենաներ շինող կապիտալիստն ինքը չի արտադրում, այլ պետք է փոխարինի շրջանառության պրոցեսի միջոցով։ Եվ այնուամենայնիվ առաջին հայացքից այնպես է թվում, թե հասարակական տարեկան արդյունքի վերարտադրությունն այսպիսի անմիտ եղանակով է կատարվում։
Անհատական կապիտալի արդյունքը, այսինքն հասարակական կապիտալի՝ ինքնակայորեն գործող, սեփական կյանքով օժտված յուրաքանչյուր կտորի արդյունքն ուզածդ մի որևէ բնաձևն ունի։ Միակ պայմանն այն է, որ նա իսկապես մի սպառաձև ունենա, մի սպառարժեք, որը նրա վրա դրոշմում է ապրանք աշխարհի մի շրջանառունակ անդամ լինելու կնիքը։ Բոլորովին նշանակություն չունի և պատահական բան է այն, թե արդյոք նա իբրև արտադրամիջոց կարող է դարձյալ նույն արտադրապրոցեսի մեջ մտնել, որից նա դուրս է եկած լինում որպես արդյունք, հետևաբար յուր արդյունարժեքի այն մասը, որում ներկայանում է հաստատուն կապիտալարժեքը, ունի՞ արդյոք մի այնպիսի բնաձև, որով նա իրապես էլի կարող է իբրև հաստատուն կապիտալ գործել։ Իսկ եթե ոչ, ապա արդյունարժեքի այս մասը վաճառքի ու գնման միջոցով դարձյալ փոխարկվում է յուր իրեղեն արտադրատարրերի ձևին, և սրա հետևանքով հաստատուն կապիտալը վերարտադրվում է յուր գործունակ բնաձևով։
====IX. ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ Ա. ՍՄԻԹԻ, ՇՏՈՐԽԻ ՈՒ ՌԱՄՍԵՅԻ ՎՐԱ====
Հասարակական արդյունքի ամբողջ արժեքն անում է 9 000 = 6 000 c + 1 500 v + 1 500 m, ուրիշ խոսքով՝ 6 000-ը վերարտադրում է արտադրամիջոցների արժեքը, իսկ 3 000-ն՝ սպառամիջոցների արժեքը։ Հետևաբար հասարակական հասույթի արժեքը (v + m) կազմում է ամբողջ արդյունարժեքի լոկ <math>^1/_3</math>-ը, և սպառորդների — բանվորների, ինչպես և կապիտալիստների — ամբողջությունն այս մեկ երրորդականի արժեգումարի չափով միայն կարող է ապրանքներ, արդյունքներ կորզել հասարակական ամբողջ արդյունքից և մտցնել յուր սպառաֆոնդի մեջ։ Ընդհակառակը, 6 000-ը, որ = արդյունարժեքի <math>^12/_3</math>-ին, արժեքն է հաստատուն կապիտալի, որը պետք է in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվի։ Այս գումարի արտադրամիջոցներն ուրեմն պետք է դարձյալ արտադրաֆոնդի մեջ մտցվեն։ Այս բանն Շտորխն էլ անհրաժեշտ է նկատում՝ առանց այս ապացուցել կարողանալու. Il est clail que la valeur du produit annuel se distribue partie en capitaux et partie en profits, et que chacune de ces parties de la valeur du produit annuel va régulierement régulièrement acheter les produits dont la nation a besoin, tant pour entretenir son capital que pour remplacer son fonds consommable... les produits qui constituent le '''capital''' d’une nation, '''ne sont point consommables'''. [«Պարզ է, որ տարեկան արդյունքի արժեքը կազմված է մասամբ կապիտալից, մասամբ հասույթներից, և որ տարեկան արդյունքի այս մասերից յուրաքանչյուրը կանոնավորապես գնում է արդյունքներ, որոնք ազգին անհրաժեշտ են թե՛ յուր կապիտալը վերականգնելու և թե՛ յուր սպառաֆոնդը փոխհատուցելու համար... Այն արդյունքները, որոնք ազգի '''կապիտալն''' են կազմում, '''սպառման ենթակա չեն'''։] (Storch «Considerations sur la nature du revenue national». Paris 1824, p. 150.)
Սակայն Ա. Սմիթն այս հեքիաթանման դոգման, որին մինչև, այսօր հավատում են, ցուցադրել է ոչ միայն արդեն հիշատակված ձևով, ըստ որի հասարակական ամբողջ արդյունարժեքը տրոհվում է հասույթի — աշխատավարձի, պլյուս ավելարժեքի, կամ, ինչպես ինքն է ասում, աշխատավարձի, պլյուս շահույթի (տոկոսի), պլյուս հողառենտայի, այլ և է՛լ ավելի ժողովրդականացրած ձևով, թե '''սպառորդները''' վերջին հաշվով (ultimately) պետք է արտադրողներին վճարահատուցեն '''ամբողջ արդյունարժեքը'''. Սա քաղաքատնտեսության այսպես կոչված գիտության ամենից արժանահավատ ընդհանուր տեղիներից ու, ավելի շուտ, հավիտենական ճշմարտություններից մեկն է մինչև այսօր։ Սա ակնառու է դարձվում հետևյալ ճշմարտանման եղանակով։ Վերցնենք մի որևէ առարկա, օրինակ, վշե շապիկներ։ Նախ՝ վշամանվածքի մանագործարանատերը պետք է վշագործին վճարի վշի ամբողջ արժեքը, ուրեմն վճարահատուցի վշասերմացուն, պարարտանյութեր, բանող անասունի կերը և այլն այն արժեմասի հետ միասին, որ այս արդյունքին փոխանցում է վշագործի հաստատուն կապիտալը, ինչպիսիք են շենքերը, երկրագործական կահույքը և այլն. նա պետք է վճարահատուցի վշի արտադրության մեջ վճարված աշխատավարձը, այն հավելարժեքը (շահույթ, հողառենտա), որ պարունակվում է վշի մեջ, վերջապես վշի փոխադրածախքերը սրա արտադրավայրից մինչև մանագործարանը։ Հետո, մանածագործարանատերը պետք է վշամանվածքի մանագործարանատիրոջը հատուցելով վերադարձնի ոչ միայն վշի այս գինը, այլև մեքենաների, շենքերի և այլոց, կարճ ասած՝ հաստատուն կապիտալի այն արժեմասը, որը վշին է փոխանցվում, այնուհետև պետք է վճարահատուցի մանելու պրոցեսում բանեցված օժանդակ նյութերը, մանորդի աշխատավարձը, հավելարժեքը և այլն, և բանն այսպես շարունակվում է ճերմակարարի, պատրաստի կտավի փոխադրածախքերի, վերջապես շապկագործարանատիրոջ վերաբերմամբ, որը վճարահատուցած է լինում առաջվա այն բոլոր արտադրողների ամբողջ գինը, որոնք նրան մատակարարել են նրա հումքը միայն։ Հիմա շապկագործարանատիրոջ ձեռքում տեղի է ունենում հետագա արժեմիակցումը՝ մասամբ այն հաստատուն կապիտալի արժեքի միջոցով, որն աշխատամիջոցների, օժանդակ նյութերի և այլոց ձևով բանեցվում է շապկարտադրության մեջ, մասամբ էլ սրանում ծախսված այն աշխատանքի միջոցով, որով միակցվում է շապկագործի աշխատավարձի արժեքն ու շապկագործարանատիրոջ հավելարժեքը։ Ասենք, թե այս ամբողջ շապկարդյունքը վերջիվերջո արժենում է 100 £, և թող սա լինի տարեկան ամբողջ արդյունարժեքի այն բաժինը, որ հասարակությունը ծախսում է շապիկների վրա։ Շապիկների սպառորդները վճարում են 100 £, ուրեմն շապիկներում պարունակված՝ բոլոր արտադրամիջոցների արժեքը, ինչպես և աշխատավարձն ու հավելարժեքը վշագործի, մանագործարանատիրոջ, մանածագործարանատիրոջ, ճերմակարարի, շապկագործարանատիրոջ, այլև, բոլոր փոխադրողների։ Այս լիովին ճիշտ է։ Այս իրոք այնպիսի բան է, որ տեսնում է ամեն մի երեխա։ Բայց այնուհետև ասում են, թե բանն այսպես է մյուս բոլոր ապրանքների արժեքի վերաբերմամբ։ Պետք է ասվեր, թե բանն այսպես է '''բոլոր սպառամիջոցների''' արժեքի վերաբերմամբ, հասարակական այն արդյունամասի արժեքի վերաբերմամբ, որը մտնում է սպառարժեքների մեջ, ուրեմն հասարակական արդյունարժեքի այն մասի վերաբերմամբ, որը կարող է իբրև հասույթ ծախսվել։ Այս բոլոր ապրանքների արժեգումարն անշուշտ հավասար է նրանց վրա բանեցված արտադրամիջոցների (հաստատուն կապիտալամասերի) արժեքին, պլյուս այն արժեքին, որ վերջում ավելացված աշխատանքն է ստեղծել (աշխատավարձ, պլյուս հավելարժեք)։ Հետևաբար սպառորդների ամբողջությունը կարող է այս ամբողջ արժեգումարը վճարահատուցել այն պատճառով, որ թեև ամեն մի առանձին ապրանքի արժեքը կազմված է c + v + m-ից, բայց սպառաֆոնդի մեջ մտնող բոլոր ապրանքների արժեգումարը միասին վերցրած, ըստ յուր մաքսիմումի, կարող է հավասար լինել հասարակական արդյունարժեքի այն մասին միայն, որը տրոհվում է v + m-ի, այսինքն հավասար է այն արժեքին, որը տարվա ընթացքում ծախսված աշխատանքը միակցել է առկա գտնվող արտադրամիջոցներին — հաստատուն կապիտալարժեքին։ Իսկ ինչ վերաբերում է հաստատուն կապիտալարժեքին, ապա մենք տեսել ենք, որ նա հասարակական արդյունամասսայից առնվելով փոխարինվում է երկակի եղանակով։ Առաջին. սպառամիջոցներ արտադրող II կապիտալիստների փոխանակության միջոցով I կապիտալիստների հետ, որոնք փոխարենն արտադրամիջոցներ են արտադրում։ Եվ այստեղ է ահա աղբյուրն ա՛յն այն ֆրազի, թե այնա՛յն, ինչ որ կապիտալ է մեկի համար, մյուսի համար հասույթ է։ Բայց բանն այսպես չի։ 2 000 IIc-ն, որ գոյություն ունի 2 000-անոց արժեք ունեցող սպառամիջոցների ձևով, II կապիտալիստների դասակարգի համար հաստատուն կապիտալարժեք է կազմում։ Ուրեմն նրանք չեն կարող իրենք սպառել այն, չնայած որ արդյունքն ըստ յուր բնաձևի պետք է որ սպառվի։ Մյուս կողմից՝ 2 000 I (v + m)-ն I կապիտալիստների դասակարգն ու բանվոր դասակարգի արտադրած աշխատավարձը, պլյուս հավելարժեքն է։ Սրանք գոյություն ունեն արտադրամիջոցների բնաձևով, այնպիսի իրերի բնաձևով, որով նրանց սեփական արժեքը չի կարող սպառվել։ Հետևաբար մենք այստեղ ունենք 4 000-անոց մի արժեգումար, որից կեսն, ինչպես փոխանակությունից առաջ, այնպես էլ հետո, փոխարինում է հաստատուն կապիտալին միայն, է կեսն էլ միմիայն հասույթ է կազմում։— Իսկ երկրորդ. I ստորաբաժանման հաստատուն կապիտալը փոխարինվում է in natura [բնեղեն կերպարանքով] մասամբ I կապիտալիստների միջև փոխանակվելով, մասամբ էլ ամեն մի առանձին ձեռնարկության շրջանակում in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինվելով։
Այն ֆրազը, թե տարեկան ամբողջ արդյունարժեքը վերջիվերջո պետք է սպառորդների կողմից վճարահատուցվի, լոկ այն ժամանակ ճիշտ կլիներ, եթե սպառորդներ ասելով հասկանային երկու բոլորովին տարբեր տեսակ սպառորդներ — անհատական ապառորդներին ու արտադրողական սպառորդներին։ Բայց այն դրույթը, թե արդյունքի մի մասը պետք է '''արտադրողաբար''' սպառվի, չէ՞ որ ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ նա պետք է որպես '''կապիտալ գործի ''' և չի կարող '''իբրև հասույթ սպառվել'''։
Եթե մենք ամբողջ արդյունքի արժեքը, որ = 9 000, բաժանենք 6 000 c + 1 500 v + 1 500 m-ի, իսկ 3 000 (v + m)-ը քննարկենք յուր, իբրև հասույթի հատկության կողմից միայն, ապա, ընդհակառակը, կթվա, որ փոփոխուն կապիտալը չքանում է, և կապիտալը, հանրորեն քննած, միմիայն հաստատուն կապիտալից է կազմված։ Որովհետև այն, ինչ որ սկզբնապես իբրև 1 500 v էր հանդես գալիս, տրոհվել է հասարակական հասույթի մի մասի, աշխատավարձի, բանվոր դասակարգի հասույթի, և սրանով նրա կապիտալային բնույթը չքացել է։ Իրոք հենց այս հետևությունն է հանել Ռամսեյը։ Նրա ասելով՝ կապիտալը, հանրորեն քննած, միմիայն հիմնական կապիտալից է կազմված, բայց հիմնական կապիտալ ասելով նա հասկանում է հաստատուն կապիտալը, արտադրամիջոցներից բաղկացած արժեմասսան, լինեն այս արտադրամիջոցներն աշխատամիջոցներ, թե աշխատանյութեղեն, ինչպիսիք են հումքը, կիսաֆաբրիկատը, օժանդակ նյութը և այլն, միևնույն է։ Նա փոփոխուն կապիտալն անվանում է շրջանառու. Circulating capital consists only of subsistence and other necessaries advanced to the workmen, previous to the completion of the produce of their labour... Fixed capital alone, not circulating, is properly speaking a source of national wealth... Circulating capital is not an immediate agent in production, nor essential to it at all, but merely a convenience rendered necessary by the deplorable poverty of the mass of the people ... Fixed capital alone constitutes an element of cost of production in a national point of view. [«Շրջանառու կապիտալը կազմված է բացառապես կենսամիջոցներից և ուրիշ անհրաժեշտ առարկաներից, որոնք կանխավճարվում են բանվորների համար, քանի դեռ չի ավարտվել նրանց աշխատանքի արդյունքը... Ստույգն ասած՝ ոչ թե շրջանառու, այլ հիմնական կապիտալն է ազգային հարստության աղբյուրը... Շրջանառու կապիտալն արտադրության անմիջական գործոնը չի և ընդհանրապես էական նշանակություն չունի արտադրության համար. նա լոկ այն պայմանն է, որն անհրաժեշտ է դարձել ժողովրդական բազմության ողբալի աղքատության հետևանքով... Ազգային տեսակետից միմիայն հիմնական կապիտալն է կազմում արտադրության ծախքերի տարրը։»] (Ramsay, l. c., p. 23—26 passim.) (Ռամսեյը հիմնական կապիտալը, որի տակ նա հաստատուն կապիտալն է հասկանում, ավելի մոտից պարզաբանում է հետևյալ կերպով. The length of time during which any portion of the product of that labour (այն է՝ labour bestowed on any commodity) has existed as fixed capital, i.e. in a form in which, though assisting to raise the future commodity, '''it does not maintain labourers'''. [«Այն ժամանակի տևողությունը, որի ընթացքում այս աշխատանքի (այն է՝ մի որևէ ապրանք արտադրելու համար նպատակադրված աշխատանքի) արդյունքի մի մասը գոյություն ուներ իբրև հիմնական կապիտալ, այսինքն գոյություն ուներ մի այնպիսի ձևով, որում նա թեև գործակցում է ապագա ապրանք արտադրելուն, բայց '''բանվորներին ապրուստ չի տալիս'''։»] (p. 59.)
Այստեղ մենք նորից տեսնում ենք այն չարիքը, որ պատճառել է Ա. Սմիթը հաստատուն ու փոփոխուն կապիտալի տարբերությունը հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերության մեջ սուզել-թաղելով։ Ռամսեյի հաստատուն կապիտալը կազմված է աշխատամիջոցներից, շրջանառու կապիտալը՝ կենսամիջոցներից. երկուսն էլ տվյալ արժեք ունեցող ապրանքներ են. առաջինները նույնքան քիչ կարող են հավելարժեք արտադրել, որքան և երկրորդները։
Տարվա ընթացքում նոր արտադրված արժեքը պարունակվում է v-ի ու m-ի մեջ միայն։ Հետևաբար այս տարվա արժեքային արդյունքի գումարը հավասար է v + m-ի գումարին, = 2 000 I (v + m) + 1 000 II (v + m) = 3 000։ Այս տարվա արդյունարժեքի մնացած բոլոր արժեմասերը լոկ այնպիսի արժեք ենք որը տարեկան արտադրության վրա բանեցված, նախկին արտադրամիջոցների արժեքից է փոխանցվել։ Ընթացիկ տարվա աշխատանքն ուրիշ ոչ մի արժեք չի արտադրել, բացի 3 000-անոց արժեքից. սա է նրա տարեկան արժեքային ամբողջ արդյունքը։
Իսկ արդ, ինչպես տեսանք, 2 000 I (v + m)-ը II դասակարգի համար սրա 2 000 IIc-ին է փոխարինում արտադրամիջոցների բնաձևով։ Այսպիսով ուրեմն տարեկան աշխատանքի երկու երրորդով, որը ծախսվել է I կատեգորիայում, նորապես արտադրվում է II հաստատուն կապիտալը, թե՛ սրա ամբողջ արժեքն ու թե՛ սրա բնաձևը։ Հետևաբար տարվա ընթացքում ծախսված աշխատանքի երկու երրորդը, հանրորեն քննած, ստեղծել է նոր հաստատուն կապիտալարժեք, որը համապատասխան բնաձևով իրացվել է II ստորաբաժանման մեջ։ Ուրեմն հասարակական տարեկան աշխատանքի ավելի մեծ մասը ծախսվել է նոր հաստատուն կապիտալի (արտադրամիջոցների ձևով գոյություն ունեցող կապիտալարժեքի) արտադրության վրա՝ փոխարինելու համար այն հաստատուն կապիտալարժեքը, որը ծախսվել էր սպառամիջոցների արտադրության մեջ։ Կապիտալիստական հասարակությունը վայրենուց տարբերողը ոչ թե, ինչպես Սենիորն<ref>«Երբ վայրենին աղեղ է սարքում, նա մի արդյունաբերությամբ, է զբաղվում բայց ժուժկալություն չի բանեցնում»։ (Senior «Principes fundamentaux de l’Econ. Pol.», trad. Arrivabene. Paris 1836, p. 308) — «Որքան ավելի է հասարակությունն առաջադիմում, այնքան ավելի մեծ ժուժկալություն է պահանջում նա։» (Ibid., p. 342) — Հմմտ. («Կապիտալ», I գիրք, գլ. XXII 3, էջ 619։ || Տես հայ. հրատ. «Կապիտալ», 1 I հատոր, Երևան, 1933, էջ 565։||</ref> է կարծում, այն է, որ վայրենու արտոնությունն ու առանձնահատկությունն է՝ յուր աշխատանքը ծախսել մի հայտնի ժամանակում, որը նրա համար ոչ մի հասույթ, այսինքն սպառամիջոցների վերածելի (փոխարկելի) արգասիքներ չի ստեղծում, այլ տարբերությունն այս է.—
ա) Կապիտալիստական հասարակությունը յուր տրամադրության տակ ունեցած տարեկան աշխատանքի ավելի մեծ քանակն է կիրառում արտադրամիջոցների (ergo [ուրեմն] հաստատուն կապիտալի) արտադրության վրա, որոնք չեն կարող հասույթի վերածվել ո՛չ աշխատավարձի ու ոչ էլ հավելարժեքի ձևով, այլ միմիայն իբրև կապիտալ կարող են գործել։
1) Փոփոխուն կապիտալն իբրև կապիտալ գործում է կապիտալիստի ձեռին և որպես հասույթ գործում է վարձու բանվորի ձեռքում։
Փոփոխուն կապիտալը գոյություն ունի ամենից առաջ կապիտալիստի ձեռին իբրև '''դրամակապիտալ'''. նա գործում է որպես '''դրամակապիտալ''' այն ժամանակ, երբ կապիտալիստը նրանով աշխատույժ է գնում։ Քանի դեռ այս կապիտալը նրա ձեռին դրամաձևով է հարամնում, հիշյալն ուրիշ ոչինչ չի, քան եթե դրամաձևով գոյություն ունեցող տվյալ արժեք, հետևաբար մի հաստատուն ու ոչ թե փոփոխուն մեծություն։ Նա լոկ պոտենցիալ փոփոխուն կապիտալ է — հենց աշխատույժի փոխարկվելու յուր ունակությամբ։ Իրական փոփոխուն կապիտալ նա դառնում է յուր դրամաձևը թոթափելուց հետո միայն, այն բանից հետո, երբ նա փոխարկվել է աշխատույժի, և սա կապիտալիստական պրոցեսում գործում է իբրև արտադրողական կապիտալի բաղադրամաս։
Այն '''փողը''', որ սկզբում կապիտալիստի համար գործում էր որպես փոփոխուն կապիտալի դրամաձև, հիմա բանվորի ձեռին գործում է իբրև դրամաձևը յուր աշխատավարձի, որը նա կենսամիջոցների է փոխարկում. ուրեմն գործում է որպես դրամաձևը յուր '''հասույթի''', որը նա կորզում է յուր աշխատույժի միշտ կրկնվող վաճառքից։
Այստեղ մեր առջև ունենք այն պարզ իրողությունը միայն, որ գնորդի, այս դեպքում կապիտալիստի, '''փողը''' սրա ձեռից անցնում է վաճառորդի, այս դեպքում աշխատույժը ծախողի) բանվորի ձեռը, բանվորի ձեռը։ Այստեղ ոչ թե փոփոխուն '''կապիտալն''' է, որ երկակի է գործում, որպես կապիտալ՝ կապիտալիստի համար ու իբրև հասույթ՝ բանվորի համար, այլ միևնույն '''փողն''' է, որ առաջ կապիտալիստի ձեռին գոյություն է ունենում որպես յուր փոփոխուն կապիտալի դրամաձև, ուրեմն իբրև պոտենցիալ փոփոխուն կապիտալ, և որը, երբ կապիտալիստն աշխատույժի է փոխարկում, բանվորի ձեռին ծառայում է որպես յուր ծախած աշխատույժի համարժեք։ Իսկ որ միևնույն փողը վաճառորդի ձեռքում մի ուրիշ օգտագործումն է ունենում, քան գնորդի ձեռին, այս մի երևույթ է, որը հատուկ է ապարանքների ամեն առուծախին։
Ջատագով տնտեսագետները բանը սխալ են ներկայացնում, ինչպես ամենից լավ երևան է գալիս այս, երբ մենք, առանց այլևս հաջորդի մասին հոգս անելու, բացառապես աչքի առաջ ենք ունենում շրջանառության լոկ Փ—Աշ (= Փ—Ա) ակտը, կապիտալիստական գնորդի կողմից փողն աշխատույժի փոխարկելը, Աշ—Փ (= Ա—Փ)-ն, աշխատույժ կոչված ապրանքը վաճառորդի, բանվորի կողմից փողի վերածելը։ Նրանք ասում են. միևնույն փողն այստեղ երկու կապիտալ է իրացնում գնորդը — կապիտալիստը յուր դրամակապիտալը փոխարկում է կենդանի աշխատույժի, որը նա միակցում է յուր արտադրողական կապիտալին. մյուս կողմից՝ վաճառորդը — բանվորը — յուր ապրանքը — աշխատույժը — փոխարկում է դրամի, որը նա ծախսում է իբրև հասույթ, որով հենց ընդունակ է դառնում նա յուր աշխատույժը միշտ էլի նորից ծախելու և այսպիսով պահպանելու այն. հետևաբար նրա աշխատույժը նրա հենց ապրանքաձևով կապիտալն է, որից միշտ բղխում է նրա հասույթը։ Իրականում աշխատույժը նրա (միշտ նորոգվող, վերարտադրողական) ունակությունն է և ոչ թե նրա կապիտալը։ Աշխատույժը միակ ապրանքն է, որ բանվորը միշտ կարող է և ստիպված է ծախելու, որ ապրի, և որը միմիայն գնորդի, կապիտալիստի, ձեռին է գործում իբրև (փոփոխուն) կապիտալ։ Որ մեկ մարդ բռնադատված է յուր աշխատույժը, այսինքն հենց իրեն, միշտ նորից ու նորից ծախելու մի երրորդ անձի,— ըստ հիշյալ տնտեսագետների այս ապացուցում է, թե նա մի կապիտալիստ է, որովհետև նա միշտ պետք է «ապրանք» (հենց իրեն) ծախի։ Այս իմաստով առած՝ ստրուկն էլ է կապիտալիստ դառնում, թեև նա մեկ անգամ ընդմիշտ է որպես ապրանք ծախվում մի երրորդ անձի. որովհետև այս ապրանքի — բանող ստրուկի — բնության հետ զուգորդված է այն, որ նրա գնորդը ոչ միայն նորից աշխատեցնում է նրան ամեն մի օր, այլ և նրան տալիս է այն կենսամիջոցներն էլ, որոնց շնորհիվ այս ապրանքը նորից ու նորից կարող է դարձյալ աշխատել։ — (Համեմատիր սրա վերաբերմամբ Սիսմոնդի ու Սեյ՝ Մալթուսին ուղղած նամակներում)։
2) Այսպիսով ուրեմն, 1 000 Iv + 1 000 I mIm-ի՝ 2 000 IIc-ի հետ կատարած փոխանակության մեջ այն, ինչ որ հաստատուն կապիտալ է ոմանց համար (2 000 IIc), ուրիշների համար փոփոխուն կապիտալ ու հավելարժեք է, հետևաբար հասույթ է ընդհանրապես, իսկ այն, որ փոփոխուն կապիտալ է ու հավելարժեք (2 000 I (v + m)), ուրեմն ընդհանրապես հասույթ է ոմանց համար, ուրիշների համար հաստատուն կապիտալ է դառնում։
Քննենք ամենից առաջ IIv-ի փոխանակությունը IIc-ի հետ և այն էլ նախ բանվորի տեսակետից։
I-ի հավաքական բանվորը յուր աշխատույժը 1 000-ով ծախել է I-ի հավաքական կապիտալիստին. նա այս արժեքը դրամով վճարված ստանում է աշխատավարձի ձևով։ Այս փողով նա միևնույն արժեգումարի սպառամիջոցներ է գնում II-ից։ II կապիտալիստը բանվորին լոկ իբրև ապրանքավաճառ է հանդիպակայում և ուրիշ ոչինչ, նույնիսկ այն դեպքում էլ, երբ բանվորը յուր սեփական կապիտալիստից է գնում, ինչպես, օրինակ, վերևում (էջ 382) 500 IIv-ի փոխանակության ժամանակ։ Շրջանառության այն ձևը, որ կատարում է նրա ապրանքը, աշխատույժը, պահանջմունքների սոսկական բավարարմանը, սպառմանն ուղղված պարզ ապրանքաշրջանառության Ա (աշխատույժ)—Փ—Ա(սպառամիջոց, II ապրանք) ձևն է։ Շրջանառության այս ակտի հետևանքը սա է, որ բանվորն իրեն պահած է լինում որպես աշխատույժ I կապիտալիստի համար և որ հետագայում էլ իբրև այսպիսին պահպանելու համար նա միշտ պետք է նորից կրկնի Աշ (Ա)—Փ—Ա պրոցեսը։ Նրա աշխատավարձն իրացվում է սպառամիջոցների փոխարկվելով, այն ծախսվում է իբրև հասույթ և, եթե բանվոր դասակարգը որպես ամբողջություն վերցնենք, նրա աշխատավարձը միշտ էլի ծախսվում է որպես հասույթ։
Հիմա մենք քննենք Iv-ի նույն փոխանակությունը IIc-ի հետ կապիտալիստի տեսակետից։ II-ի ամբողջ ապրանքարդյունքը կազմված է սպառամիջոցներից, ուրեմն այնպիսի իրերից, որոնք նախանշված են տարեկան սպառման մեջ մանելու, հետևաբար որևէ մեկին, այստեղ քննարկվող դեպքում՝ I հավաքական բանվորին ծառայելու՝ հասույթի իրացման համար։ Բայց II հավաքական կապիտալիստի համար նրա ապրանքարդյունքի մի մասը, որ = 2 000, այժմ ապրանք դարձրած ձևն է նրա արտադրողական կապիտալի հաստատուն կապիտալարժեքի, կապիտալ, որն ապրանքաձևից էլի պետք է հետ փոխարկվի այն բնաձևին, որով նա նորից կարող է իբրև արտադրողական կապիտալի հաստատուն մաս գործել։ II կապիտալիստը մինչև հիմա այն բանին է հասել, որ նա ապրանքաձևով (սպառամիջոցների ձևով) վերարտադրված յուր հաստատուն կապիտալարժեքի կեսը (= 1 000) դրամաձևի է հետ փոխարկել I բանվորներին ծախելու միջոցով։ Ուրեմն և Iv փոփոխուն կապիտալը չի, որ փոխարկվել է IIc հաստատուն կապիտալարժեքի այս առաջին կեսին, այլ այն փողը, որն I-ի համար իբրև դրամակապիտալ էր գործում աշխատույժի հետ փոխանակելու ժամանակ, այն փողն այսպիսով եկել, ընկել էր աշխատույժի վաճառորդի տնօրինության տակ, իսկ այս վաճառորդի համար հիշյալը կապիտալ չի ամենևին, այլ դրամաձևով հասույթ է, այսինքն իբրև սպառամիջոցների գնելամիջոց է ծախսվում։ Մյուս կողմից՝ այն փողը, որ = 1 000 և որն I-ի բանվորներից հոսել է II կապիտալիստների ձեռը, չի կարող գործել որպես II արտադրողական կապիտալի հաստատուն տարր։ Նա դեռ յուր ապրանքակապիտալի դրամաձևն է միայն, որը դեռ պետք է փոխարկվի հաստատուն կապիտալի հիմնական կամ թե շրջանառու բաղադրամասերի։ Այսպիսով ուրեմն, II-ն այն փողով, որ կորզել էր I բանվորներից, յուր ապրանքի գնորդներից, 1 000-անոց գումարի արտադրամիջոցներ է գնում I-ից։ Սրանով II հաստատուն կապիտալարժեքն ամբողջ գումարի կեսի չափով նորանում է՝ այն բնաձևին փոխարկվելով, որով նա էլի կարող է իբրև արտադրողական կապիտալի տարր գործել։ Ընդսմին շրջանառության ձևը հետևյալն էր. Ա—Փ—Ա, այսինքն՝ 1 000-անոց արժեքով սպառամիջոցներ—փող, որ = 1 000-ի,— 1 000-անոց արժեքով արտադրամիջոցներ։
Բայց Ա—Փ—Ա-ն այստեղ կապիտալաշարժումն է։ Ա-ն, ծախվելով բանվորներին, դառնում է Փ, իսկ այս Փ-ն արտադրամիջոցների է փոխարկվում. սա ապրանքից հետափոխարկվելն է այս ապրանքի նյութական կազմիչ տարրերի։ Մյուս կողմից՝ ինչպես որ II կապիտալիստն II-ի հանդեպ լոկ ապրանքավաճառ է, այնպես էլ I կապիտալիստն այստեղ գործում է II-ի նկատմամբ իբրև ապրանքավաճառ միայն։ I-ը 1 000-անոց փողով, որը նախանշված էր որպես փոփոխուն կապիտալ գործելու, 1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ է գնել սկզբում. հետևաբար նա դրամաձևով դուրս տված յուր 1000v1 000 v-ի փոխարեն մի համարժեք է ստացել. փողը հիմա պատկանում է բանվորին, որն այս ծախսում է II-ից գնումներ անելու վրա. այս փողը, որն այս ճանապարհով II-ի գանձարկղն է լցվել, I-ը կարող է հետ ստանալ լոկ նրանով, որ միևնույն արժեգումարի ապրանքներ ծախելով դուրս ճանկի այն։
Սկզբում I-ը մի որոշ դրամագումար, որ = 1 000, նախանշել էր որպես փոփոխուն կապիտալամաս գործելու. նա իբրև այսպիսին գործում է այն բանի հետևանքով, որ միևնույն արժեգումարի աշխատույժի է փոխարկվում ինքը։ Բայց բանվորն I-ին իբրև արտադրապրոցեսի հետևանք մատակարարել է 6 000-անոց արժեք ունեցող մի ապրանքամասսա (արտադրամիջոցներ), որից <math>^1/_6</math>-ը կամ 1 000-ն ըստ յուր արժեքի։ արժեքի՝ դրամով կանխավճարված փոփոխուն կապիտալամասի մի համարժեք է։ Փոփոխուն կապիտալարժեքն ինչպես որ առաջ յուր դրամաձևով, այնպես էլ հիմա յուր ապրանքաձևով չի գործում իբրև փոփոխուն կապիտալ. այս բանը նա կարող է անել այնուհետև կենդանի աշխատույժի փոխարկվելուց հետո միայն և լոկ այնքան ժամանակ, քանի դեռ աշխատույժը գործում է արտադրապրոցեսում։ Փոփոխուն կապիտալարժեքն իբրև փող միմիայն պոտենցիալ փոփոխուն կապիտալ էր։ Բայց նա գտնվում էր մի այնպիսի ձևում, որով նա կարող է ուղղակի աշխատույժի փոխարկվել։ Նույն այս փոփոխուն կապիտալարժեքը որպես ապրանք դեռ միմիայն պոտենցիալ դրամարժեք է. նա սկզբնական դրամաձևով վերականգնվում է ապրանքի ծախվելովը միայն, այստեղ ուրեմն այն բանի հետևանքով, որ II-ը 1 000-ով ապրանք է գնում I-ից։ Շրջանառության շարժումն այստեղ հետևյալն է. 1000v 1 000 v (ֆ ողփող)—10006անոց —1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ—1000աշխատույժ — 1 000-անոց ապրանք (փոփոխուն կապիտալի համարժեք)—1000v —1 000 v (փող). ուրեմն Փ—Ա ... Ա—Փ (= Փ—Աշ ... Ա—Փ)։ Ա—Ա-ի արանքում ընկնող բուն իսկ արտադրապրոցեսը շրջանառության ոլորտին չի պատկանում. նա հանդես չի գալիս տարեկան վերարտադրության տարբեր տարրերի՝ միմյանց հետ փոխանակվելու պրոցեսում, չնայած որ այս փոխանակությունը յուր մեջ պարփակում է արտադրողական կապիտալի բոլոր տարրերի — ինչպես նրա հաստատուն, այնպես էլ փոփոխուն տարրի, աշխատույժի — վերարտադրությունը։ Այս փոխանակության բոլոր կրիչները երևան են գալիս լոկ իբրև գնորդներ ու վաճառորդներ կամ թե որպես երկուսն էլ. բանվորները նրանում հանդես են գալիս իբրև ապրանքագնորդներ միայն. կապիտալիստները՝ փոփոխակի որպես գնորդներ ու վաճառորդներ, իսկ որոշ սահմաններում էլ լոկ իբրև միակողմանի ապրանքագնորդներ կամ թե որպես միակողմանի ապրանքավաճառներ։
Հետևանքն այն է, որ I-ը յուր կապիտալի փոփոխուն արժեմասն էլի ունենում է յուր ձեռին, դրամաձևով, որից միայն կարող է հիշյալն ուղղակի աշխատույժի փոխարկվել, այսինքն էլի ունենում է այն միակ ձևով, որով այն իսկապես կարող է կանխավճարվել իբրև նրա արտադրողական կապիտալի փոփոխուն տարր։ Մյուս կողմից՝ որպեսզի բանվորը դարձյալ իբրև ապրանքագնորդ մեջտեղ գալ կարողանա, նա հիմա պետք է առաջ էլի որպես ապրանքավաճառ, իբրև յուր աշխատույժը ծախող հանդես գա։
II կատեգորիայի փոփոխուն կապիտալի (500 Iv-ի) վերաբերմամբ շրջանառության պրոցեսն արտադրության նույն այս դասակարգի կապիտալիստների ու բանվորների միջև հանդես է գալիս չմիջնորդագործված ձևով, որչափով որ մենք այն քննարկում ենք իբրև մի պրոցես, որը կատարվում և II հավաքական կապիտալիստի ու II հավաքական բանվորի միջև։
II հավաքական կապիտալիստը 500v500 v-ն կանխավճարում է միևնույն արժեգումարի աշխատույժ գնելու համար. հավաքական կապիտալիստն այստեղ գնորդ է, հավաքական բանվորը՝ վաճառորդ։ Հետո էլ բանվորը յուր աշխատույժի փոխարեն ստացած դրամով հանդես է գալիս իբրև հենց յուր արտադրած ապրանքների մեկ մասի գնորդ։ Հետևաբար կապիտալիստն այստեղ վաճառորդ է։ Բանվորն արտադրված II ապրանքակապիտալի մի մասով, այն է՝ ապրանքի ձև ունեցող 500v500 v-ով կապիտալիստին վճարահատուցեց այն փողը, որ իրեն վճարել էին յուր աշխատույժը գնելիս. կապիտալիստը հիմա ապրանքաձևով յուր ձեռին ունի նույն այն v-ն, որ դրամաձևով ուներ աշխատույժի փոխարկելուց առաջ. մյուս կողմից՝ բանվորը յուր աշխատույժի արժեքն իրացրեց՝ դրամի փոխարկելով, իսկ հիմա էլ այս փողն է իրացնում այն եղանակով, որ յուր սպառմանը բավարարություն տալու համար այն փողն իբրև հասույթ ծախսում է հենց յուր արտադրած սպառամիջոցների մեկ մասը գնելու վրա։ Սա բանվորի՝ դրամաձև ունեցող հասույթի փոխանակություն է կապիտալիստի 500v 500 v ապրանքաբաղադրամասի հետ, որը հենց բանվորն ինքն էր վերարտադրել ապրանքաձևով։ Այսպիսով այս փողը վերադառնում է II կապիտալիստին որպես յուր փոփոխուն կապիտալի դրամաձև։ Դրամաձև ունեցող համարժեքային հասութարժեքն այստեղ փոխարինում է ապրանքաձև ունեցող փոփոխուն կապիտալարժեքին։
Կապիտալիստը նրանով չի հարստանում, որ այն փողը, որը նա բանվորին վճարած է լինում աշխատույժը գնելիս, նրանից էլի հետ է կորզում՝ բանվորին մի համարժեքային ապրանքամասսա ծախելով։ Նա բանվորին իսկապես երկու անգամ վճարած կլիներ, եթե նրան առաջ 500 վճարեր նրա աշխատույժը գնելիս և, բացի սրանից, դեռ ձրի էլ տար 500-անոց արժեք ունեցող այն ապրանքամասսան, որ նա արտադրել էր տվել բանորին։ բանվորին։ Ընդհակառակը, եթե բանվորը կապիտալիստի համար ավելի ոչինչ չարտադրեր, քան ապրանքաձև ունեցող 500-անոց մի համարժեք՝ յուր աշխատույժի 500-անոց գնի փոխարեն, ապա կապիտալիստը գործառնությունից հետո հենց ճիշտ նույն կետում մնացած կլիներ, ինչ կետում որ էր գործառնությունից առաջ։ Բայց բանվորը 3 000-անոց մի արդյունք է վերարտադրել. նա արդյունքի հաստատուն արժեմասը, այսինքն նրա վրա բանեցրած արտադրամիջոցների արռեքըարժեքը, որ = 2 000, պահպանել է՝ հիշյալը նոր արդյունքի փոխարկելով. նա, բացի սրանից, այս տվյալ արժեքին ավելացրել է 1 000 (v + m)-անոց մի արժեք։ (Այն պատկերացումը, որ իբր թե կապիտալիաստը հարստանում է այն իմաստով, որ նա հավելարժեք շահում է 500-ի որպես դրամ հետհոսելու հետևանքով,— զարգացնում է Դեստյուատ դե -Տրասին, որի մասին ընդարձակորեն խոսում է այս գլխի XIII հատվածը։)
Բանվորի կողմից 500-անոց արժեք ունեցող սպառամիջոցները գնելու հետևանքով 500 IIv-անոց արժեքը, որ դեռ հենց նոր ուներ II կապիտալիստն ապրանքի ձևով, էլի վերադառնում է II կապիտալիստին իբրև դրամ, այն ձևով, որով նա սկզբնապես կանխավճարել էր այն։ Գործարքի անմիջական հետևանքը, ամեն մի այլ ապրանքավաճառի դեպքում եղածի նման, տվյալ արժեքի փոխակերպում է ապրանքաձևից դրամաձևի։ Փող՝ Փողի՝ դեպի յուր ելակետը հետհոսելը, որը միջնորդագործվում է հիշյալ գործարքով, նույնպես առանձնահատուկ բան չի ամենևին։ Եթե II կապիտալիստը դրամի ձև ունեցող 500-ով ապրանք գներ I կապիտալիստից և հետո յուր հերթին 500-անոց գումարի ապրանք ծախեր I-ին, ապա 500-ն էլի դեպի նա հետ կհոսեր դրամաձեով։ դրամաձևով։ 500 փողը 1 000-անոց մի ապրանքամասսայի լոկ փոխանակությանը կծառայեր և ավելի առաջ շարադրված ընդհանրական օրենքի համաձայն հետ կհոսեր նրա մոտ, ով այս ապրանքամասսայի փոխանակության համար դրամը շրջանառության մեջ էր նետել։
Բայց 500 փողը, որը հետ հոսեց II կապիտալիստի մոտ, միաժամանակ՝ նորացված պոտենցիալ փոփոխուն կապիտալ է դրամաձևով։ Ինչո՞ւ է սա այսպես։ Դրամը, ուրեմն և դրամակապիտալը պոտենցիալ փոփոխուն կապիտալ է լոկ այն պատճառով ու այն չափով, որ պատճառով ու ինչ չափով նա կարող է աշխատույժի փոխարկվել։ 500 £ փողի՝ II կապիտալիստին վերադառնալուն ուղեկցում է II աշխատույժի՝ շուկա վերադառնալը։ Երկսի էլ հակադիր բևեռներ վերադառնալը — ուրեմն և 500 փողի վերահայտնվելը ոչ միայն իբրև փող, այլև որպես փոփոխուն կապիտալ դրամաձևով — պայմանավորված է միևնույն պրոցեդուրայով։ Փողը, որ = 500, հետ է հոսում II կապիտալիստի մոտ այն պատճառով, որ նա 500-անոց գումարի սպառամիջոցներ էր ծախել II բանվորին, հետևաբար այն պատճառով, որ բանվորը ծախսել է յուր աշխատավարձը, սրանով պահել է իրեն ու ընտանիքին և ընդսմին յուր աշխատույժն էլ։ Որպեսզի բանվորը կարողանա էլի ապրել ու դարձյալ իբրև ապրանքավառաճ ապրանքավաճառ հանդես գալ, նա պետք է նորից ծախի յուր աշխտատույժը։ Այսպիսով ուրեմն, դրամաձև ունեցող 500-ի՝ II կապիտալիստին վերադառնալը միաժամանակ վերադարձն է, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հարամնալն է աշխատույժի, որպես 500 դրամով գնելի ապրանքի և ընդսմին վերադարձն է 500 դրամի, որպես պոտենցիալ փոփոխուն կապիտալ։
Գալով պերճանքամիջոցներ արտադրող IIb կատեգորիային՝ սրա v-ի — (IIb)v-ի — վերաբերմամբ բանը նույնն է, ինչ որ էր Iv-ի վերաբերմամբ։ Այն փողը, որը IIb կապիտալիստի համար նորացնում է սրա փոփոխուն կապիտալը դրամաձևով, սրա մոտ հոսում է IIa կապիտալիստների ձեռքով շրջանցելով։ Բայց և այնպես մի տարբերություն կա, նայած թե բանվորներն իրենց կենսամիջոցներն ուղղակի այն կապիտալիստական արտադրողների՞ց են գնում, որոնց որ իրենց աշխատույժն են ծախում իրենք, թե՞ գնում են մի ուրիշ կատեգորիայի կապիտալիստներից, որոնց միջոցով փողը հետ է հոսում առաջինների մոտ՝ մի շրջուղով անցնելով միայն։ Որովհետև բանվոր դասակարգն օր դատում, օր ուտում է, ուստի նա կենսամիջոցներ գնում է այնքան ժամանակ, քանի դեռ գնել կարող է։ Ուրիշ է կապիտալիստի դեպքում, օրինակ, 1 000 IIc-ն 1 000 Iv-ի հետ փոխանակելիս։ Կապիտալիստն օր չի դատում, օր ուտում։ Յուր կապիտալի ամենահնարավոր արժեմեծացումը նրա մղիչ դրդապատճառն է։ Ուստի եթե հանդես են գալիս մի որևէ տեսակի այնպիսի հանգամանքներ, որոնց շնորհիվ II կապիտալիստին ավելի օգտավետ է թվում յուր հաստատուն կապիտալն անմիջապես նորացնելու փոխարեն հիշյալը, թեկուզ մասամբ, դրամաձևով պահել ավելի երկար ժամանակ, ապա 1 000-ի (դրամի ձևով) դեպի I-ը հետ հոսելը ձգձգվում է, հետևաբար ուշանում է 1 000v000 v-ի՝ դրամաձևով վերականգնումն էլ, և I կապիտալիստը կարող է միևնույն մասշտաբով աշխատելը շարունակել այն դեպքում միայն, եթե նա յուր տրամադրության տակ պահեստադրամ ունի, ինչպես որ հենց ընդհանրապես էլ դրամի ձևով պահեստակապիտալ է հարկավոր, որպեսղի որպեսզի կարելի լինի աշխատանքն անընդհատ շարունակել, առանց նայելու փոփոխուն կապիտալարժեքի՝ դրամաձևով ավելի արագ կամ թե ավելի դանդաղ հետ հոսելուն։
Ընթացիկ տարեկան վերարտադրության տարբեր տարրերի փոխանակությունը հետազոտելիս պետք է ուսումնասիրել անցյալ տարվա աշխատանքի, արդեն ավարտված տարվա աշխատանքի հետևանքն էլ։ Այն արտադրապրոցեսը, որի հետևանքն է այս տարեկան արդյունքը, մեր թիկունքումն է մնացել, անցած է, լուծվել է յուր արդյունքի մեջ. այս է՛լ ավելի վերաբերում է ուրեմն նաև այն շրջանառության պրոցեսին, որը նախորդում է արտադրապրոցեսին կամ թե սրան զուգահեռ ընթանում, վերաբերում է պոտենցիալից իրական փոփոխուն կապիտալի փոխարկվելուն, այսինքն աշխատույժի առուծախին։ Աշխատաշուկան այլևս չի կազմում այն ապրանքաշուկայի մասը, որ այստեղ մեր առջևն է։ Բանվորն այստեղ արդեն ոչ միայն ծախել է յուր աշխատույժը, այլև բացի հավելարժեքից յուր աշխատույժի գնի մի համարժեք է մատակարարել հանձին ապրանքի. մյուս կողմից՝ նա յուր աշխատավարձը գրպանում դրած ունի և փոխանակության ժամանակ կերպակայում է լոկ իբրև ապրանքի (սպառամջոցների) գնորդ։ Բայց մյուս կողմից էլ՝ տարեկան արդյունքը պետք է պարունակի վերարտադրության բոլոր տարրերը, պիտի վերականգնի արտադրողական կապիտալի բոլոր տարրերը, ամենից առաջ ուրեմն ամենակարևոր մի տարրը, փոփոխուն կապիտալը։ Եվ մենք իրոք տեսել ենք, որ փոփոխուն կապիտալի առնչությամբ որպես փոխանակության հետևանք ներկայանում է հետևյալը. բանվորն իբրև ապրանքագնորդ, յուր աշխատավարձը ծախսելու և գնած ապրանքն սպառելու միջոցով պահպանում և վերարտադրում է յուր աշխատույժն իբրև այն միակ ապրանքը, որ նա ծախելու է. ինչպես որ կապիտալիստի կողմից այս աշխատույժը գնելու համար կանխավճարված փողը կապիտալիստին է վերադառնում, այնպես էլ աշխատույժը որպես դրամի հետ փոխանակելի ապրանք աշխատաշուկա է վերադառնում. իբրև հետևանք — այստեղ հատկապես 1 000 Iv-ի վերաբերմամբ — ստանում ենք այս.— I կապիտալիստների կողմում 1 000 v դրամով — սրա հանդեպ՝ I բանվորների կողմում 1 000-անոց արժեք ունեցող աշխատույժ, այնպես որ ամբողջ I վերարտադրապրոցեսը կարող է նորից սկսվել։ Սա փոխանակության պրոցեսի մեկ հետևանքն է։
Մյուս կողմից՝ I բանվորների աշխատավարձի ծախսումը II-ից վերցրել է 1 000c 000 c գումարի կենսամիջոցներ և այսպիսով սրանք ապրանքաձևից փոխարկել դրամաձևի. II-ը հիշյալներն այս դրամաձևից հետ է փոխարկել յուր հաստատուն կապիտալի բնաձևին՝ ապրանքներ = 1 000v 000 v գնելով I-ից, որի մոտ է սրա հետևանքով էլի հետհոսում նրա փոփոխուն կապիտալարժեքը դրամաձևով։
I փոփոխուն կապիտալը երեք փոխակերպուկն փոխակերպումն է կրում, որոնք տարեկան արդյունքի փոխանակության մեջ ամենևին հանդես չեն գալիս կամ թե երևան են գալիս լոկ ակնարկորեն։
1) Առաջին ձևը՝ 1 000 Iv-ն դրամով, որը միևնույն արժեգումարի աշխատույժի է փոխարկվում։ Այս փոխակերպությունը երևան չի գալիս I-ի ու II-ի միջև կատարվող բուն իսկ ապրանքափոխանակության մեջ, բայց նրա հետևանքը երևան է գալիս նրանում, որ I բանվոր դասակարգը 1 000 փողով հանդիպակայում է II ապրանքավաճառին, ճիշտ ինչպես որ II բանվոր դասակարգը 500 փողով հանդիպակայում է ապրանքաձև ունեցող 500 IIv-ի ապրանքավաճառին։
2) Երկրորդ ձևը, միակը, որում փոփոխուն կապիտալն իսկապես փոփոխվում է, իբրև փոփոխուն է գործում, երբ արժեստեղծ ույժը հանդես է գալիս սրա հետ փոխանակված, տվյալ արժեքի տեղը,— պատկանում է բացառապես շրջանառության պրոցեսին, որը մեր թիկունքումն է մնացել։
3) Երրորդ ձևը, որում փոփոխուն կապիտալն իբրև այսպիսին հավաստվել է հանձին արտադրապրոցեսի հետևանքի, տարեկան արդյունքն է, ուրեմն I-ի մոտ = 1 000 v + 1 000 m = 2 000 I (v + m)։ Յուր սկզբնական արժեքի տեղը, որ = 1 000՝ փողով, հանդես է եկել կրկնակի մեծությամբ մի արժեք = 2 000՝ ապրանքով։ Ուստի փոփոխուն կապիտալարժեքն էլ, որ = 1 000՝ ապրանքով, կազմում է այն արժեքային արդյունքի կեսը միայն, որն ստեղծվել է փոփոխուն կապիտալի, որպես արտադրողական կապիտալի տարրի, միջոցով։ Ապրանքաձև ունեցող 1 000 Iv-ն ճիշտ համարժեքին է ամբողջ կապիտալի՝ յուր նախանշման համաձայն փոփոխուն մասի, որ I-ի կողմից սկզբնապես կանխավճարվել էր իբրև 1 000 v դրամ, բայց հիշյալն ապրանքաձևում պարուրված՝ լոկ պոտենցիալ փող է (նա իրոք փող դառնում է յուր ծախվելուց հետո միայն), ուրեմն է՛լ ավելի քիչ է ուղղակի փոփոխուն դրամակապիտալ հանդիսանում։ Վերջիվերջո նա այսպիսին դառնում է 1 000 Iv ապրանքի՝ IIc-ին ծախվելու և այն բանի հետևանքով, որ աչխատույժն աշխատույժն անհապաղ վերահայտնվում և իբրև ծախու ապրանք, որպես նյութեղեն, որին կարող է փոխարկվել 1 000 v դրամը։
Այս բոլոր ջոխակերպությունների փոխակերպությունների ժամանակ I կապիտալիստը միշտ յուր ձեռին է պահում փոփոխուն կապիտալն՝ 1) սկզբում իբրև դրամակապիտալ. 2) հետո որպես յուր արտադրողական կապիտալի տարր. 3) է՛լ ավելի հետո որպես յուր ապրանքակապիտալի արժեմաս, ուրեմն իբրև ապրանքարժեք. 4) վերջապես էլի որպես դրամ, իսկ սրան դարձյալ հանդիպակայում է աշխատույժը, որին փոխարկելի է այն դրամը։ Աշխատապրոցեսի ժամանակ կապիտալիստը փոփոխուն կապիտալը յուր ձեռին ունի որպես բանող, արժեք ստեղծող աշխատույժ, բայց ոչ իբրև տվյալ մեծության արժեք. սակայն որովհետև կապիտալիստը բանվորին միշտ վճարում է այն բանից հետո միայն, երբ սրա ույժն արդեն գործել է մի որոշ, ավելի կարճ կամ թե երկար ժամանակ, ուստի նա վճարելուց առաջ արդեն յուր ձեռին ունենում է փոփոխուն կապիտալի դիմաց աշխատույժի ստեղծած փոխարժեքը, պլյուս հավելարժեքն էլ։
'''Որովհետև փոփոխուն կապիտալը մի որևէ ձևով միշտ կապիտալիստի ձեռին է մնում, ոչ մի կերպ չի կարելի ասել, թե նա որևէ մեկի համար հասույթի է փոխարկվում։''' Ապրանքաձև ունեցող 1 000 Iv-ն, ընդհակառակը, դրամի է փոխարկվում այն հանգամանքի շնորհիվ, որ ծախվում է II-ին, որին նա in natura [բնեղեն կերպարանքով] փոխհատուցում է նրա հաստատուն կապիտալի կեսը։
Հասույթի վերածվողն I փոփոխուն կապիտալը չի, դրամաձև ունեցող 1 000 v-ն չի. այս դրամը դադարեց իբրև I-ի փոփոխուն կապիտալի դրամաձև գործելուց, հենց որ աշխատույժի փոխարկվեց, ինչպես որ ամեն մի ուրիշ ապրանքավաճառի փող դադարում էր սրան պատկանող մի որևէ բան ներկայացնելուց, հենց որ նա այս դրամը մի վաճառորդի ապրանքի էր փոխարկում։ Այն փոխակերպությունները, որոնցով անցնում է իբրև աշխատավարձ ստացած դրամը բանվոր դասակարգի ձեռին, ոչ թե փոփոխուն կապիտալի փոխակերպություններ են, այլ նրա աշխատույժի՝ դրամի վերածված արժեքի փոխակերպություններ. ճիշտ այնպես, ինչպես բանվորի ստեղծած արժեքային արդյունքի (2 000 I (v + m)-ի) փոխակերպությունը կապիտալիստին պատկանող մի ապրանքի փոխակերպություն է, որը բանվորին չի վերաբերում ամենևին։ Բայց կապիտալիստը — և է՛լ ավելի՝ նրա թեորետիկ մեկնաբանը, քաղաքատնտեսը — լոկ դժվարությամբ կարոդ կարող է իրենից վանել այն պատրանքը, թե բանվորին վճարված փողը դեռ էլի նրա, կապիտալիստի, փողն է։ Եթե կապիտալիստը ոսկի արտադրող է, ապա փոփոխուն կապիտալամասը, այսինքն ապրանքաձև ունեցող այն համարժեքը, որով նրան փոխհատուցվում է աշխատանքի առքագինը, հենց ինքը հանդես է դալիս ուղղակի դրամաձևով, ուրեմն և կարող է, առանց հետհոսման շրջուղով անցնելու, նորից գործել իբրև փոփոխուն դրամակապիտալ։ Իսկ ինչ վերաբերում է II-ում եղած բանվորին — որչափով որ մենք մի կողմ ենք թողնում պերճանքաբանորին — ապա 500 v-ն ինքը գոյություն ունի այն ապրանքների ձևով, որոնք նախանշված են բանվորի սպառման համար, որոնք բանվորն իբրև հավաքական բանվոր վերցրած՝ ուղղակի էլի գնում է միևնույն հավաքական կապիտալիստից, որին նա ծախել է յուր աշխատույժը։ II կապիտալի փոփոխուն արժեմասն ըստ յուր բնաձևի կազմված է այնպիսի սպառամիջոցներից, որոնք մեծ մասամբ նախանշված են բանվոր դասակարգի սպառման համար։ Բայց բանվորի կողմից այս ձևով ծախսվողը փոփոխուն կապիտալը չի. աշխատավարձը, բանվորի փողն է, որը հենց այս սպառամիջոցներին փոխարկվելով յուր իրացվելու միջոցով կապիտալիստի համար էլի վերականգնում է 500 IIv փոփոխուն կապիտալը յուր դրամաձևով։ IIv փոփոխուն կապիտալը վերարտադրված է լինում սպառամիջոցների ձևով, ինչպես և 2 000 IIc հաստատուն կապիտալը. ինչպես մեկն, այնպես էլ մյուսը չեն վերածվում հասույթի։ Հասույթի վերածվողը երկու դեպքում էլ աշխատավարձն է։
Բայց որ աշխատավարձի որպես հասույթի ծախսվելու հետևանքով մի դեպքում 1 000 IIc-ն, այլ և այս շրջուղով անցնելով 1 000 Iv-ն ու ditto [նույնպես, նմանապես] 500 IIv-ն, ուրեմն հաստատուն կապիտալն ու փոփոխունը (սրա դեպքում մասամբ ուղղակի, մասամբ էլ անուղղակի հետհոսելով) վերականգնվում է իբրև դրամակապիտալ,— այս հանգամանքը մի կարևոր իրողություն է տարեկան արդյունքի փոխանակության մեջ։
(I.) 4 000 c + 1 000 v + 1 000 m +
(II.) 2 000 c 4 + 500 v + 500m 500 m = 9 000,
որը վերջիվերջո վերածվում է ահա սրան.—
4 000 Ic + 2 000 IIc + 1 000 Iv + 500 IIv + 1000 1 000 Im + 500 IIm = 6 000 c + 1 500 v + 1 500 m = 9000։ Մի արժեմասը հաստատուն կապիտալի, հենց որչափով որ սա կազմված է բուն աշխատամիջոցներից (իբրև արտադրամիջոցների առանձին ստորաբաժանում), աշխատամիջոցներից փոխանցված է աշխատարդյունքին (ապրանքին). այս աշխատամիջոցները շարունակում են գործել որպես արտադրողական կապիտալի տարրեր ու այն էլ՝ իրենց հին բնաձևով. արտադրված միևնույն ապրանքների միջոցով իբրև արժետարր վերահայտնվողը, աշխատագործիքից աշխատարդյունքին փոխանցվողն աշխատամիջոցների մաշվածքն է, այն արժեկորուստն է, որ սրանք հետզհետե կրում են մի որոշ պարբերաշրջանում հարատևող իրենց ֆունկցիայի ժամանակ։ Հետևաբար տարեկան արտադրության կապակցությամբ այստեղ հենց այն գլխից ուշադրության առավում առնվում են հիմնական կապիտալի այնպիսի բաղադրամասերը միայն, որոնց կյանքը մի տարուց երկար է տևում։ Եթե նրանք տարվա ընթացքում ամբողջովին են մեռնում-պրծնում, ապա ամբողջովին էլ պետք է փոխարինվեն տարեկան վերարտադրության միջոցով և նորացվեն, ուստի քննարկվող կետը հենց այն գլխից նրանց չի վերաբերում։ Մեքենաների դեպքում ու հիմնական կապիտալի՝ ավելի երկար հարատևող ուրիշ ձևերի դեպքում կարող է պատահել — և հաճախ պատահում է — որ նրանց որոշ մասնական օրգաններ տարվա ընթացքում պետք է ոտից գլուխ փոխարինվեն, չնայած որ շենքի կամ թե մեքենայի ամբողջ մարմինը երկարակյաց է, է։ Այս մասնական օրգանները մտնում են հիմնական կապիտալի՝ տարվա ընթացքում փոխարինելի տարրերի միևնույն կատեգորիայի մեջ։
Ապրանքների այս արժետարրը ոչ մի կերպ չպետք է շփոթել վերանորոգման ծախքերի հետ։ Եթե ապրանքը ծախվում է, ապա այս արժետարրը դրամացվում է, փողի է վերածվում մյուսների նման. բայց յուր՝ դրամի փոխարկվելուց հետո երևան է գալիս մյուս արժետարրերից ունեցած նրա տարբերությունը։ Ապրանքների արտադրության մեջ բանեցված հումքերն ու օժանդակ նյութերը պետք է in natura [բնեղեն կերպարանքով]փոխարինվեն, որպեսզի ապրանքների վերարտադրությունն սկսվի (ապրանքների արտադրապրոցեսն ընդհանրապես վերցրած շարունակական լինի). նրանց վրա ծախսված աշխատույժն էլ նույնպես պետք է թարմ աշխատույժով փոխարինվի։ Ուրեմն ապրանքից ստացված դրամը միշտ պետք է արտադրողական կապիտալի այս տարրերին վերափոխարկվի, դրամաձևից փոխարկվի ապրանքաձևի։ Բանն ամենևին չի փոխվում նրանից, որ, օրինակ, հումքերն ու օժանդակ նյութերը հայտնի ժամկետներում ավելի խոշոր քանակներով են գնվում — այնպես որ արտադրապաշարներ են կազմում — որ ուրեմն հայտնի ժամկետի ընթացքում կարիք չի լինում այս արտադրամիջոցները նորից գնելու, հետևաբար — քանի սրանք դեռ կան — ապրանքավաճառքից ստացվող փողը, որչափով որ սա այս նպատակին է ծառայում, կարող է հավաքվել, և հետևաբար հաստատուն կապիտալի այս մասը ժամանակավորապես երևան է գալիս իբրև յուր ակտիվ ֆունկցիայից կախակայված դրամակապիտալ։ Սա հասութակապիտալ չի. սա արտադրողական այնպիսի կապիտալ է, որը կախակայված է դրամաձևում։ Արտադրամիջոցների նորացումը պետք է միշտ տեղի ունենա, չնայած որ այս նորացման ձևը — շրջանառության առնչությամբ — կարող է տարբեր լինել։ Նոր գնումը, շրջանառության այն գործառնությունը, որով նրանք նորացվում են, փոխարինվում, կարող է ավելի երկար ժամկետներից հետո կատարվել. այս դեպքում լինում են խոշոր դրամաներդրումներ մի անգամից, որոնք համակշռվում են համապատասխան արտադրապաշարով. կամ թե չէ՝ նոր գնումը կատարվում է շուտ-շուտ իրար հաջորդող ժամկետներում. այս դեպքում լինում են դրամածախսման՝ արագորեն միմյանց հաջորդող ավելի փոքր քանակներ, պստիկ արտադրապաշարներ։ Այս բոլորովին չի փոխում բանի էությունը։ Նույնն է աշխատույժի վերաբերմամբ էլ։ Որտեղ արտադրությունը միևնույն մասշտաբով կատարվում է տարին բոլոր շարունակաբար, բանեցված աշխատույժը մշտապես է փոխարինվում նորով. որտեղ աշխատանքը սեզոնային է կամ աշխատանքի տարբեր բաժնեմասեր տարբեր պարբերաշրջաններում են կիրառվում, ինչպես երկրագործության մեջ, այնտեղ սրա համապատասխան էլ աշխատույժի՝ մերթ ավելի փոքր ու երբեմն ավելի մեծ քանակ է գնվում։ Իսկ ընդհակառակն, ապրանքավաճառքից ստացված փողը, որչափով որ սա ոսկիացնում է այն ապրանքարժեմասը, որը հավասար է հիմնական կապիտալի մաշվածքին, չի վերափոխարկվում արտադրողական կապիտալի այն բաղադրամասին, որի արժեկորուստն է նա փոխհատուցում։ Նա իբրև սիկ տակն է նստում արտադրողական կապիտալի կողքին և հարամնում է յուր դրամաձևում։ Այս դրամասիկը կրկնվում է, մինչև որ անցնում, պրծնում է վերարտադրության՝ տարիների մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր թվից կազմված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում յուր հին բնաձևով շարունակում էր արտադրապրոցեսում գործել հաստատուն կապիտալի հիմնական տարրը, հենց որ հիմնական տարրը շենքեր, մեքենաներ և այլն յուր դարն ապրում-պրծնում է, այլևս չի կարող արտադրապրոցեսում գործել, նրա արժեքն արդեն առկա է լինում նրա կողքին՝ լիովին փոխարկված լինելով դրամի դրամասիկների գումարին, այն արժեքների գումարին, որոնք հիմնական կապիտալից աստիճանաբար փոխանցվել էին այն ապրանքներին, որոնց արտադրությանը գործակցում է հիմնական տարրը, և ապրանքների վաճառքի հետևանքով դրամաձև էին ընդունել։ Այն ժամանակ այս դրամը ծառայում է հիմնական կապիտալը (կամ թե սրա տարրերը քանի որ նույնի տարբեր տարրերը տարբեր կենսատևողություն ունեն) in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինելուն ու արտադրողական կապիտալի այս բաղադրամասերն այսպիսով իրոք նորացնելուն, հետևաբար այս փողը հաստատուն կապիտալարժեքի մի մասի, նրա հիմնական մասի դրամաձևն է։ Այսպիսով ուրեմն, հենց ինքը գանձագոյացումը կապիտալիստական վերարտադրապրոցեսի, հիմնական կապիտալի կամ թե նրա առանձին տարրերի արժեքը վերարտադրելու և — դրամաձևով — ամբարելու մի տարր է մինչև այն ժամանակը, երբ հիմնական կապիտալը յուր դարն անցած-պրծած է լինում և հետևաբար յուր ամբողջ արժեքը փոխհանձնած է լինում արտադրված ապրանքներին ու հիմա պետք է փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով]։ Բայց այս դրամը կորցնում է յուր գանձաձևը միայն և այս պատճառով գործունորեն էլի մտնում է կապիտալի՝ շրջանառությամբ միջնորդագործված վերարտադրապրոցեսի մեջ լոկ այն ժամանակ, հենց որ հետ է փոխարկվում հիմնական կապիտալի նոր տարրերի՝ մեռած-գնացածներին փոխարինելու համար։
Ինչպես որ պարզ ապրանքաշրջանառությունը չի նույնանում սոսկական արդյունափոխանակության հետ, այնպես էլ տարեկան ապրանքարդյունքի փոխարկումը չի կարելի հանգեցնել սոսկական, չմիջնորդագործված, փոխադարձ փոխանակության։ Փողը նրանում խաղում է մի մասնահատուկ դեր, որն արտահայտվում է հենց հիմնական կապիտալարժեքի վերարտադրության եղանակի մեջ էլ։ (Հետո պետք է հետազոտել, թե ինչպես սա ուրիշ կերպ կներկայանար, եթե ենթադրեինք, որ արտադրությունը համայնական է և ապրանքարտադրության ձև չունի)։
Այսպիսով ուրեմն, յուրաքանչյուրն այն ապրանքատեսակներից (իսկ սրանք մեծ մասամբ միևնույն ապրանքատեսակներ են), որոնց ընդհանուր արժեքը ենթադասված, մտցված է 2 000 c + 500 V v + 500 m-ի տակ, ըստ արժեքի նույնաչափորեն = են <math>66^2/_3%c \ + \ 16^2/_3%v \ + \ 16^2/_3%m</math>-ի։ Այս վերաբերում է ինչպես c-ի, այնպես էլ v-ի, նույնպես և m-ի տակ գործող ապրանքների ամեն մի 100-ին։
Այն ապրանքները9 ապրանքները, որոնցում մարմնացած է 2 000 c-ն, ըստ արժեքի դարձյալ տրոհվել կարող են՝
1) <math>1333^1/_3c \ + \ 333^1/_3v \ + \ 333^1/_3m</math>-ի = 2 000 c,
3) <math>333^1/_3c \ + \ 83^1/_3v \ + \ 83^1/_3m</math>-ի = 500 m։
Հիմա եթե մ ենք մենք 1-ի, 2-ի ու 3-ի c-երը գումարենք իրար հետ, ապա կունենանք <math>1333^1/_3c \ + \ 333^1/_3v _3c \ + \ 333^1/_3m_3c</math> = 2 000 c։ Նույնպես էլ <math>333^1/_3c _3v \ + \ 83^1/_3v \ + \ 83^1/_3m_3v</math> = 500 v, և սրա նման էլ m-ի տակ եղածները. ամբողջի գումարումը վերևինի նման տալիս է 3 000-անոց ընդհանուր արժեք։
Այսպիսով ուրեմն, 3 000-անոց արժեք ունեցող ապրանքամասսայում պարունակված ամբողջ հաստատուն կապիտալարժեքը պարունակվում է 2 000 c-ի մեջ, և ոչ 500 v-ն ու ոչ էլ 500 m-ը մի ատոմ անգամ չեն պարունակում նրանից։ Միևնույնը վերաբերում է իրենց հերթին v-ին ու ալ m-ին էլ։
Ուրիշ խոսքով ասած՝ II ապրանքամասսայի այն ամբողջ բաժնեմասը, որը հաստատուն կապիտալարժեք է ներկայացնում և ուրեմն էլի փոխարկվելու է կամ սրա բնաձևին կամ թե սրա դրամաձևին, գոյություն ունի 2 000 c-ի մեջ։ Հետևաբար այն ամենը, որ վերաբերում է II ապրանքների է հաստատուն արժեքի փոխանակությանը, սահմանափակվում է 2000 2 000 IIc-ի շարժումով, և այս փոխանակումը կարող է կատարվել I(1 000 v + 1 000 m)-ի հետ միայն։
Նույնպես էլ I դասակարգի համար այն ամենը, որ վերաբերում է նրան պատկանող հաստատուն կապիտալարժեքի փոխանակությանը, պետք է սահմանափակել 4 000 Ic-ի քննարկումով։
ապա 2 000 IIc ապրանքների փոխանակումը միևնույն արժեքն ունեցող I (1 000 v + l 000 m) ապրանքների հետ՝ կենթադրեր, որ 2 000 IIc-ն ամբողջովին է in natura [բնեղեն կերպարանքով] վերափոխարկվում II հաստատուն կապիտալի բնաբաղադրամասերին, որ I-ն է արտադրել. բայց 2 000-անոց ապրանքարժեքը, որում գոյություն ունի II հաստատուն կապիտալը, պարունակում է հիմնական կապիտալի արժեկորուստի դիմաց մի տարր, որը չպետք է իսկույն փոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], այլ պետք է փոխարկվի դրամի, որը հետզհետե կուտակվում է իբրև ամբողջական գումար, մինչև որ հասած է լինում հիմնական կապիտալը յուր բնաձևով նորացնելու ժամկետը։ Ամեն մի տարի մահվան տարի է հիմնական կապիտալի համար, որը պետք է փոխարինել այս կամ այն առանձին ձեռնարկության մեջ կամ թե նույնիսկ այս կամ այն արդյունաբերաճյուղում. հենց միևնույն անհատական կապիտալի մեջ էլ պետք է փոխարինել հիմնական կապիտալի այս կամ այն մասը (որովհետև սրա տարբեր մասերը տարբեր կենսատևողություն ունեն)։ Եթե մենք քննում ենք տարեկան վերարտադրությունը — թեկուզ հենց պարզ մասշտաբով, այսինքն վերացարկվելով ամեն կուտակումից — ապա չենք սկսում ab ovo [բոլորով սկզբից, բառացի նշանակում է՝ ձվից]. նա մի տարի է բազմաթիվ տարիների հոսանքում. նա կապիտալիստական արտադրության ծնվելու առաջին տարին չի, հետևաբար տարբեր կապիտալները, որոնք ներդրված են II դասակարգի բազմազան արտադրաճյուղերում, տարբեր տարիք են ունենում, և ինչպես որ այս արտադրաճյուղերում գործող անձերն են ամեն տարի մեռնում, այնպես էլ ամեն տարի հինական կապիտալների մասսաներ նույն այս տարում հասնում են իրենց կյանքի վախճանին և պետք է կուտակված դրամաֆոնդից նորացվեն in natura [բնեղեն կերպարանքով]։ Այս իմաստով ահա 2 000 IIc-ի փոխանակումը 2 000 I(v + m)-ի հետ՝ յուր մեջ պարփակում է 2 000 IIc-ի՝ յուր (իբրև սպառամիջոցների) ապրանքաձևից այնպիսի բնատարրերի փոխարկվելը, որոնք կազմված են ոչ միայն հումքերից ու օժանդակ նյութեղեններից, այլ և հիմնական կապիտալի բնատարրերից, մեքենաներից, գործիքներից, շենքերից և այլն։ Ուստի այն մաշվածքը, որ 2 000 IIc-ի արժեքում պետք է փոխհատուցել '''դրամով''', ամենևին համապատասխան չի գործող հիմնական կապիտալի ծավալին, որովհետև սրա մի մասն ամեն տարի պետք է '''in natura''' [բնեղեն կերպարանքով] փոխարինվի, բայց ենթադրվում է, որ այս փոխարկման համար անհրաժեշտ դրամը նախկին տարիներում կուտակված է լինում II դասակարգի կապիտալիստների ձեռին։ Սակայն հենց այս ենթադրությունը վերաբերում է ընթացիկ տարուն էլ այնպես, ինչպես ընդունվում և նախկին տարիների համար։
I (1 000 v + 1 000 m)-ի ու 2 000 IIc-ի միջև կատարվող փոխանակության մեջ ամենից առաջ պետք է նշել, որ I(v + m) արժեգումարը ոչ մի հաստատուն արժետարր չի պարունակում, ուրեմն և ոչ մի արժետարր չի պարունակում փոխարինելի մաշվածքի դիմաց, այն արժեքի դիմաց, որը հաստատուն կապիտալի հիմնական բաղադրամասից փոխանցվել է այն ապրանքներին, որոնց բնաձևով գոյություն ունեն v + m-ը։ Ընդհակառակը, IIc-ի մեջ գոյության ունի այս տարրը, և յուր գոյությամբ հիմնական կապիտալին պարտական արժետարրի այն մի մասն է հենց, որը չպետք է դրամաձևից բնաձևին փոխարկվի անմիջապես, այլ առաջ դեռ պետք է դրամաձևում հարամնա։ Ուստի I (1 000 v + 1 000 m)-ը 2 000 IIc-ի հետ փոխանակելու ժամանակ իսկույն մեր հանդեպ ցցվում է այն դժվարությունը, որ I արտադրամիջոցները, որոնց բնաձևում գոյություն ունեն I (v + m)-ը, իրենց 2 000-անոց ամբողջ արժեգումարով պետք է փոխարկվեն II սպառամիջոցների ձևով գոյություն ունեցող համարժեքին, այնինչ մյուս կողմից՝ 2 000 IIc սպառամիջոցները չեն կարող իրենց լրիվ արժեգումարով փոխարկվել I (1 000 v + 1 000 m) արտադրամիջոցներին, որովհետև նրանց արժեքի մի պատկական մասը — որ հավասար է հիմնական կապիտալի՝ փոխարինման ենթակա մաշվածքին կամ արժեկորուստին — պետք է դեռ նախ սկվելով նստի որպես դրամ, իսկ սա ընթացիկ տարեկան վերարտադրապարբերաշրջանում, հենց որը միայն քննարկվում է այստեղ, իբրև շրջանառության միջոց չի գործում դարձյալ։ Բայց այն փողը, որով 2 000 IIc ապրանքարժեքում եղած մաշվածքատարրն է դրամացվում, այս փողը միմիայն I-ից կարող է ստացվել, որովհետև II-ը հո ինքը չպետք է իրեն վճարահատուցի, այլ վճարահատուցվում է հենց յուր ապրանքը ծախելու միջոցով, նաև որովհետև ենթադրության համաձայն I (v + m)-ն է գնում ամբողջ 2 000 II c ապրանքագումարը. հետևաբար I դասակարգը պետք է հիշյալ մաշվածքն այս գնման միջոցով դրամացնի II-ի համար։ Սակայն առաջներում շարադրած օրենքի համաձայն՝ շրջանառության համար կանխավճարած դրամը վերադառնում է կապիտալիստական արտադրողին, որը հետո ապրանքի ձևով նույնահավասար քանակ է նետում շրջանառության մեջ։ Ակներև է, որ I-ը IIc-ից գնում անելիս չի կարող II-ին ապրանքներ տալ 2 000-ի դիմաց ու սրանից զատ դեռ. մի ավելցուկ դրամագումար էլ տալ մի անգամ ընդմիշտ (առանց այն նախապայմանի, որ այս դրամագումարը նրան վերադառնա փոխանակման գործողության հետևանքով), ։ Այլապես նա IIc ապրանքագումարը սրա արժեքից բարձր գնած կլիներ։ Եթե II-ը յուր 2 000 c-ի դիմաց փոխանակությամբ իրոք ստանում է I (1 000 v + 1 000 m), ապա նա I-ից այլևս ոչինչ չունի պահանջելու, և այս փոխանակության ժամանակ շրջանառու դրամը վերադառնում է I-ին կամ թե II-ին՝ կախումն ունենալով այն հանգամանքից, թե այս երկսից ո՛վ է դրամը նետել շրջանառության մեջ, այսինքն՝ այս երկսից նախ ո՛վ է իբրև գնորդ հանդես եկել։ Ընդսմին այս դեպքում II-ը յուր ապրանքակապիտալն ամբողջ արժեծավալով վերցրած՝ հետփոխարկած կլիներ արտադրամիջոցների բնաձևին, մինչդեռ ենթադրությունն այն է, որ նա յուր ապրանքակապիտալի մի պատկական մասը, սրա վաճառքից հետո, ընթացիկ տարեկան վերարտադրապարբերաշրջանում դրամից դարձյալ հետ չի փոխարկում յուր հաստատուն կապիտալի հիմնական բաղադրամասերի բնաձևին։ Այսպիսով ուրեմն, ոսկու ձևով մի հաշվեմնացորդ կարող էր դեպի II-ը հոսել այն ժամանակ միայն, եթե II-ը, այո, 2 000-ի ապրանք ծախեր I-ին, բայց 2 000-ից պակաս գներ I-ից, օրինակ, միմիայն 1 800. այս դեպքում I-ը մնացորդը կծածկեր դրամաձև ունեցող 200-ով, որը հետ չէր հոսի նրա մոտ, որովհետև սա շրջանառության համար կանխավճարած դրամը շրջանառությունից դարձյալ դուրս կորզած չէր լինի՝ ապրանքներ (= 200) նետելով շրջանառության մեջ։ Այս դեպքում մենք II-ի համար մի դրամաֆոնդ կունենայինք հիմնական կապիտալի նրա մաշվածքի հաշվին. բայց մյուս կողմում, I-ի կողմում, մենք կունենայինք արտադրամիջոցների մի գերարտադրություն 200-անոց գումարի չափով, և սրանով փուլ կգար սխեմայի ամբողջ պատվանդանը, այն է՝ անփոփոխ մասշտաբով վերարտադրությունը, որի ժամանակ ուրեմն ենթադրվում է լիակատար համամասնականություն տարբեր արտադրասիստեմների միջև։ Մի դժվարությունը վերացված կլիներ՝ շատ ավելի անհաճո մի դժվարություն մեջտեղ բերելով միայն։
Որովհետև այս առեղծվածը հատուկ դժվարություններ է ներկայացնում և քաղաքատնտեսների կողմից մինչև հիմա ընդհանրապես չի քննախոսվել, ուստի մենք շարքով քննարկենք բուն իսկ առեղծվածի բոլոր հնարավոր (գոնե երևութապես հնարավոր) լուծումները կամ թե, ավելի շուտ, դրումները։
Ամենից առաջ հենց նոր ենթադրեցինք, որ II-ն I-ին ծախում է 2 000, բայց I-ից գնում է միմիայն 1 800-ի ապրանքներ։ 2000 2 000 IIc ապքանքարժեքի մեջ պարունակվում էր մաշվածքափոխհատուցման համար 200, որը պետք է գանձացնել դրամաձևով. այսպիսով 2 000 IIc արժեքը կտրոհվեր 18001 800-ի, որը պետք է փոխանակել I արտադրամիջոցների հետ, ու 200 մաշվածքափոխհատուցման, որը պետք է (2 000 c-ն I-ին ծախելուց հետո) պահել դրամի ձևով։ Կամ յուր արժեքի առնչությամբ 2 000 IIc = կլիներ 1800 1 800 c + 200 c (d), որտեղ d = déchet [մաշվածք]։
Այս դեպքում մենք պիտի քննարկեինք
</TABLE>
I-ը 1 000 £-ով, որն իբրև բանվորների աշխատույժի վճար առհոսել է բանվորների ձեռն աշխատավարձի ձևով, գնում է 1 000 IIc սպառամիջոցներ. II-ը միևնույն 1 000 £-ով գնում է 1 000 Iv արտադրամիջոցներ։ Սրա հետևանքով I կապիտալիստների մոտ է հետ հոսում նրանց փոփոխուն կապիտալը դրամաձեովդրամաձևով, որոնք կարող են հաջորդ տարում նրանով միևնույն արժեգումարի աշխատույժ գնել, այսինքն իրենց արտադրողական կապիտալի փոփոխուն մասն in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինել։— Հետո, II-ը կանխավճարած 400£-ով գնում և է Im արտադրամիջոցներ, իսկ Im-ը միևնույն 400 £-ով՝ IIc սպառամիջոցներ։ Այսպիսով II-ի կողմից շրջանառության համար կանխավճարված 400 £-ը վերադարձած է լինում II կապիտալիստներին, բայց որպես ծախած ապրանքի դիմաց ստացվող համարժեք միայն. I-ը կանխավճարած 400 £-ով գնում է սպառամիջոցներ. II-ը 400 £-ով արտադրամիջոցներ է գնում I-ից, որով այս 400 £-ը հետ է հոսում I-ի մոտ։
Արդ, մինչև այստեղ հաշիվը հետևյալ կերպարանքն ունի.
Սա պարզ մասշտաբով վերարտադրության ենթադրելուն չի միայն, որ հակասում է. սա ինքնըստինքյան ոչ մի վարկած էլ չի՝ 200 c (d)-ի դրամացումը բացատրելու համար. այս ավելի շուտ նշանակում է, որ հիշյալ դրամացումն անբացատրելի է։ Որովհետև ցույց չեն տալիս, թե 200 c (d )-ն ինչպես պիտի դրամացվի, ուստի ենթադրում են, որ I-ը բարեհաճում է 200 c (d)-ն դրամացնել հենց այն պատճառով, որ I-ն ի վիճակի չի 200 m-ից կազմված յուր սեփական մնացորդը դրամացնելու։ Սա փոխանակման մեխանիզմի մեկ նորմալ գործառնություն նկատելը բոլորովին նույնն է, թե ենթադրեինք, որ տարեկան 200 £ երկնքից է տեղում ցած՝ 200 c (d)-ն կանոնավորապես դրամացնելու համար։
Սակայն այսպիսի վարկածի անհեթեթությունն աչքի չի զարկում անմիջաբար, երբ Im-ը փոխանակ, ինչպես այստեղ, հանդես գալու յուր նախնական գոյակերպով — այն է՝ իբրև արտադրամիջոցների արժեքի բաղադրամաս, ուրեմն որպես այն ապրանքների արժեքի բաղադրամաս, որ նրանց կապիտալիստական արտադրողները պետք է ծախելով իրացնեն դրամի ձևով — երևան է գալիս կապիտալիստների բաժնեկիցների ձեռքում, օրինակ, իբրև հողառենտան հողագույքատերերի ձեռին կամ թե որպես տոկոս դրամավարկատուների ձեռինուղղակի ձեռին ուղղակի արտադրամիջոցների վերափոխարկվի։ Հետևաբար 200 Im-ը չծախված է մնում. Փոխարինելի I հավելարժեքի <math>^1/_{10}</math>-ը չի կարող իրացվել, արտադրամիջոցների յուր բնաձևից չի կարող սպառամիջոցների փոխարկվել։ Բայց եթե ապրանքների հավելարժեքի այն մասը, որ արդյունաբերական կապիտալիստը պետք է իբրև հողառենտա կամ թե տոկոս զիջի հավելարժեքի մյուս գույքատիրակիցներին, երկար ժամանակ չի կարող իրացվել բուն իսկ ապրանքների վաճառքի միջոցով, ապա նշանակում է, որ ռենտա կամ թե տոկոս վճարելու էլ վերջն է այս, և ուրեմն, հողագույքատերերը կամ թե տոկոսառուները չեն կարող ռենտան կամ թե տոկոսը ծախսելով իբրև dei ex machina [հրաշքով լուծող, հրաշքով վճռող։ Բառացի նշանակում է՝ աստված մեքենայի միջից։] ծառայել տարեկան վերարտադրության որոշ մասն ուզած կերպով դրամացնելու համար։ Այս նմանապես վերաբերում է այն ծախսերին, որ անում են բոլոր այսպես կոչված անարտադրողական գործավորները — պետական պաշտոնյաները, բժիշկները, փաստաբանները և այլն ու մնացած ամենքը, ովքեր «մեծ հասարակության» ձևում պարուրված՝ քաղաքատնտեսների չբացատրածը բացատրելու «ծառայությունն» են մատուցում քաղաքատնտեսներին։
Նույնպես քիչ է օգնում գործին, երբ I-ի ու II-ի միջև — բուն իսկ կապիտալիստական արտադրողների երկու խոշոր ստորաբաժանումների միջև — կատարվող ուղղակի փոխանակության տեղ վաճառականին են մեջ քաշում իբրև միջնորդի և նրա «դրամի» օգնությամբ են ուզում դուրս պրծնել բոլոր դժվարություններից։ Տվյալ դեպքում, օրինակ, 200 Im-ը վերջիվերջո ու վերջնականորեն պետք է վաճառահանվի II-ի արդյունաբերական կապիտալիստներին։ Այս կարող է անցնել մի շարք վաճառականների ձեռքով. վերջիններս — վարկածի համաձայն — այս դեպքում կգտնվեն II-ի հանդեպ միևնույն կացության մեջ, որում գտնվում էին I-ի կապիտալիստական արտադրողներն սկզբում, այսինքն՝ նրանք չեն կարող 200 Im-ը ծախել II-ին, և չարաբաստիկ առքագումարը չի կարող I-ի հետ կատարելիք պրոցեսը նորից սկսել։
Այստեղից տեսնում ենք, թե ինչպես — մի կողմ թողնելով մեր բուն նպատակը — միանգամայն անհրաժեշտ է վերարտադրապրոցեսը քննարկել յուր հիմնհաձևում — որից հեռացված են մեջխցկվող ու մթագնող բոլոր հանգամանքները — զերծ լինելու համար այն ամեն խուսափանքներից, որոնք «գիտական» բացատրության երևութքն են տալիս, եթե հասարակական վերարտադրապրոցեսն անմիջապես հենց յուր խճճված կոնկրետ ձևով ենք դարձնում վերլուծության առարկա։
Այսպիսով ուրեմն այն օրենքը, թե վերարտադրության (լինի սա պարզ, թե ընդլայնված վերարտադրություն, միևնույն է), նորմալ ընթացքի ժամանակ կապիտալիստական արտադրողի կողմից շրջանառության համար կանխավճարված փողը պետք է յուր ելակետին վերադառնա (ընդսմին նշանակություն չունի, թե փողը նրան է պատկանում, թե ուրիշից է պոկած),— մի անգամ ընդմիշտ բացառում է այն վարկածը, թե 200 IIc (d)-ն I-ի կանխավճարած փողի միջոցով է դրամացվամ։դրամացվում։
'''2) Հիմնական կապիտալի փոխարինումն in natura [բնեղեն կերպարանքով]'''
Հենց նոր քննարկած վարկածն արանքից հանելուց հետո դեռ մնում են այնպիսի հնարավորություններ, որոնք մաշվածքամասը դրամով փոխհատուցելուց զատ իրենց մեջ դեռ պարփակում են մեռած-պրծած ամբողջ հիմնական կապիտալն in natura * [բնեղեն կերպարանքով] փոխարինելու իրականացումն էլ։
Մենք քիչ առաջ ենթադրեցինք
Որ այստեղ I-ն է 1 000 £-ը կանխավճարում դրամով, սա իրողության հավաստումն է միայն։ Աշխատավարձը փողով վճարում են համապատասխան կապիտալիստական արտադրողները. հետո փողը բանվորների կողմից ծախսվում է կենսամիջոցների վրա և կենսամիջոցները ծախողների համար յուր հերթին դարձյալ իբրև շրջանառության միջոց է ծառայում՝ նրանց հաստատուն կապիտալն ապրանքակապիտալից արտադրողական կապիտալի փոխարկելու ժամանակ։ Ընդսմին դրամն անցնում է բազմաթիվ առուներով (մանրավաճառներ, տնատերեր, հարկահավաքներ, անարտադրողական գործավորներ, ինչպիսիք են բժիշկները և այլն, որոնց կարիքը հենց ինքը բանվորն էլ է զգում) և ուրեմն լոկ մասամբ է I բանվորների ձեռից ուղղակի հոսում II կապիտալիստների դասակարգի ձեռը։ Հոսանքը կարող է շատ կամ թե քիչ կանգ առնել, ուստի կարող է նոր դրամապաշար անհրաժեշտ լինել կապիտալիստների կողմում։ Այս բոլորը քննության առնվում այս հիմնաձևի ժամանակ։
բ) Ենթադրվեց, որ մի անգամ I-ն է II-ից գնում անելու համար դրամով կանխավճարում հետագա 400 £-ը, որը հետ է հոսում էլի I-ի մոտ, ինչպես և մյուս անգամ II-ն է I-ից գնում անելու համար կանխավճարում 400 £, որը հետ է հոսում II-ի մոտ։ Այս ենթադրությունը պետք է արվեր անպայման, որովհետև կամայական կլիներ հակառակ ենթադրությունը, թե I կապիտալիստների դասակարգը կամ թե չէ՝ II կապիտալիստների դասակարգն է շրջանառությանը միակողմանիորեն կանխավճարում ապրանքափոխանակության համար անհրաժեշտ դրամը։ Արդ, որովհետև նախընթաց 1) ենթահատվածում ցույց տվինք, որ իբրև անհեթեթ պետք է դեն շպրտվի այն վարկածը, որի համաձայն իբր I-ն է լրացուցիչ փող նետում շրջանառության մեջ՝ 200 II c (d)-ն դրամացնելու համար, ուստի ակներև է, որ մնում է երևութապես էլ ավելի անհեթեթ այն վարկածը լոկ, թե II–ն ինքն է շրջանառության մեջ նետում այն փողը, որով դրամացվում է ապրանքի այն արժեբաղադրամասը, որը պետք է հիմնական կապիտալի մաշվածքին փոխարինի։ Օրինակ, այն արժեմասը, որ պարոն X-ը մանամեքենան է կորցնում արտադրության մեջ, վերահայտնվում է իբրև կարի թելի արժեմաս. այն, ինչ որ նրա մանամեքենան մի կողմում տուժում է արժեքի կողմից կամ իբրև մաշվածք, պետք է մյուս կողմում որպես փող նրա մոտ հավաքվի։ Հիմա X-ը կարող էր, օրինակ, 200 £-ի բամբակ գնել և այսպիսով շրջանառության համար 200 £ կանխավճարեր դրամով։ Y-ը միևնույն 200 £-ով մանվածք է գնում նրանից, և այս 200 £-ը հիմա X-ին ծառայում է իբրև ֆոնդ՝ մանամեքենայի մաշվածքի փոխհատուցման համար։ Այս կհանգեր լոկ այն բանին, որպես թե X-ը, մի կողմ թողած նրա արտադրությունը և սրա արդյունքն ու վերջինիս վաճառքը, 200 £ in petto [պատրաստ] պահում է նրա համար, որ հենց ինքը վճարի մանամեքենայի արժեկորուստի դիմաց, այսինքն որ նա, բացի յուր մանամեքենայի 200 £-անոց արժեկորուստից, տարեկան ուրիշ 200 £ էլ դեռ յուր գրպանից պիտի ավելագրի, որ վերջիվերջո ի վիճակի լինի մի նոր մանամեքենա գնելու։
Բայց անհեթեթությունը լոկ երևութական է։ II դասակարգը կազմված է այնպիսի կապիտալիստներից, որոնց հիմնական կապիտալը յուր վերարտադրության բոլորովին տարբեր ժամկետներում է գտնվում։ Մի քանիսի համար նա հասել է այն ժամկետին, երբ պետք է հիմնական կապիտալն ամբողջովին փոխարինել in natura [բնեղեն կերպարանքով]։ Ուրիշների համար նա ավելի շատ կամ թե ավելի պակաս չափով հեռու է գտնվում այս ստադիայից. վերջին ստորաբաժանման բոլոր անդամների համար ընդհանուր է այն, որ նրանց հիմնական կապիտալն իսկապես չի վերարտադրվում, այսինքն չի նորացվում in natura [բնեղեն կերպարանքով] կամ չի փոխարինվում միևնույն տեսակի նոր նմուշահատով, այլ որ նրա արժեքն է հաջորդաբար հավաքվում դրամի ձևով։ Առաջին մասն ամբողջովին (resp. [համասլաաասյսանորենհամապատասխանորեն, համապատասխան դեպքում] մասամբ, մի բուն, որ նշանակություն չունի այստեղ) հենց նույն կացության մեջ է գտնվում, ինչպես որ էր յուր ձեռնարկությունը հիմնելիս, երբ նա շուկայում հանդես եկավ մի դրամակապիտալով՝ սա փոխարկելու մի կողմից (հինական ու շրջանառու) հաստատուն կապիտալի, իսկ մյուս կողմից էլ՝ աշխատույժի, փոփոխուն կապիտալի։ Այն ժամանակվա պես նա հիմա էլ պետք է շրջանառության համար կանխավճարի այս դրամակապիտալը, ուրեմն թե հիմնական հաստատուն ու թե շրջանառու հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի արժեքը։
Հետևաբար երբ ենթադրվում է, թե այն 400 £-ից, որ II կապիտալիստների դասակարգը նետում է շրջանառության մեջ՝ I-ի հետ փոխանակություն անելու համար, կեսը գալիս է II-ում գտնվող այնպիսի կապիտալիստներից, որոնք ոչ միայն իրենց ապրանքները տալով պետք է իրենց շրջանառու կապիտալին պատկանող արտադրամիջոցները նորացնեն in natura [բնեղեն կերպարանքով] այլև պետք է իրենց դրամը տալով in natura [բնեղեն կերպարանքով] նորացնեն իրենց հիմնական կապիտալը, այնինչ II կապիտալիստների մյուս կեսը յուր դրամով յուր հաստատուն կապիտալի լոկ շրջանառու մասն է 1 in natura [բնեղեն կերպարանքով] փոխարինում, իսկ յուր հիմնական կապիտալը չի նորացնում in natura [բնեղեն կերպարանքով],— ապա ոչինչ հակասական բան չկա ամենևին այն դրույթի մեջ, թե հետ հոսող 400 £-ը (որը հետ է հոսում, հենց որ I-ը նրանով սպառամիջոցներ է գնում) հիմա տարբեր կերպով է բաշխվում II-ի այս երկու ենթաբաժանմունքների միջև։ Նա հետ է հոսում II դասակարգի մոտ, բայց հետ հոսում է ոչ միևնույն ձեռների մեջ, այլ այս դասակարգի ներսում տարբեր կերպով է բաշխվում, սրա մի մասից փոխանցվում է ուրիշ մասին։
II-ի մի մասը, բացի արտադրամիջոցների այն մասից, որ վերջիվերջո յուր ապրանքներով էր փոխգոցվում, 200 £ դրամը փոխարկում է նոր հիմնական կապիտալատարրերի in natura [բնեղեն կերպարանքով]։ Այսպես ծախսված նրա փողը — ինչպես ձեռնարկությունն սկսելիս — շրջանառությունից լոկ հաջորդաբար է մի շարք տարիներում հետ հոսում II-ի հիշյալ մասի մոտ իբրև այս հիմնական կապիտալով արտադրելի ապրանքների մաշվածք-արժեբաղադրամաս։
II-ի մյուս մասն, ընդհակառակը, 200 £-ով ոչ մի ապրանք չի կորզել I-ից, այլ սա նրան վճարում է այն փողով, որով II-ի առաջին մասը հիմնական կապիտալատարրեր էր գնել։ II-ի մի մասը հիմա էլի ձեռին ունի յուր հիմնական կապիտալարժեքը՝ նորացրած բնաձևով, մյուսը դեռ զբաղված է հիշյալը դրամաձևով հավաքելով, որ հետագայում փոխարինի յուր հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով]։
Այն կացությունը, որից պետք է մենք չվենք, առաջվա փոխանակումներից հետո երկուստեք փոխանակելի ապրանքների մնացորդն է՝ I-ի մոտ — 400 m, II-ի մոտ — 400 c։<ref>Թվերն էլի չեն համերաշխում առաջ ընդունածի հետ։ Սակայն այս նշանակություն չունի, որովհետև բանը վերաբերում է հարաբերություններին միայն։— '''Ֆ. Է.'''։</ref> Մենք ընդունում ենք, որ II-ը դրամով 400 է կանխավճարում՝ 800-անոց գումարի այս ապրանքների փոխանակման համար։ 400-ի մի կեսը (= 200) պետք է ամեն պարագայում տա II-ի այն մասը, որը փողով. 200 է կիտել իբրև մաշվածքարժեք և որը հիմա այս 200-ը պիտի հետփոխարկի յուր հիմնական կապիտալի բնաձևին։
Ճիշտ ինչպես որ հաստատուն կապիտալարժեքը, փոփոխուն կապիտալարժեքն ու հավելարժեքը — որոնց կարող է տրոհվել թե՛ II-ի ու թե՛ I-ի ապրանքակապիտալի արժեքը — կարելի է ներկայացնել բուն իսկ II, resp. [համասլատասխանորենհամապատասխանորեն, համապատասխան դեպքում] I ապրանքների համամասնական առանձին բաժնեմասերով, այնպես էլ կարելի է ներկայացնել հաստատուն կապիտալարժեքի միջի հենց այն արժեմասը, որը դեռ չի փոխարկվելու հիմնական կապիտալի բնաձևին, այլ առայժմ դեռ պետք է դրամաձևով գանձացվի աստիճանաբար։ II ապրանքների՝ մի որոշ քանակ (մեր դեպքում ուրեմն մնացորդի կեսը, որ = 200) այստեղ դեռ լոկ կրիչ է այս մաշվածքարժեքի, որը փոխանակության միջոցով տակին իբրև սիկ նստելու, է դրամաձևով։ (II կապիտալիստների առաջին մասը, որը հիմնական կապիտան կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] է նորացնում, ապրանքամասսայի այն մաշվածքամասով, որից այստեղ դեռ կերպակայում է մնացորդը միայն, կարող է այս եղանակով արդեն իրացրած լինել յուր մաշվածքարժեքի մի մասը. բայց նրան այսպիսով դեռ իրացնելու մնում է 200՝ դրամա ձևովդրամաձևով)։
Արդ, ինչ վերաբերում է այս մնացորդագործառնության ժամանակ II-ի կողմից շրջանառության մեջ նետած 400 £-ի երկրորդ կեսին (= 200), ապա սա հաստատուն կապիտալի շրջանառու բաղադրամասեր է գնում I-ից։ Այս 200 £-ի մի մասը կարող է շրջանառության մեջ նետվել II-ի երկու մասի կողմից էլ կամ թե լոկ այն մասի կողմից, որը հիմնական արժեբաղադրամասը չի նորացնում in natura [բնեղեն կերպարանքով]։
Հետևաբար I-ից 400 £-ով կորզվում են 1) 200 £ գումարի ապրանքներ, որոնք կազմված են հիմնական կապիտալի տարրերից միայն, 2) 200 £ գումարի ապրանքներ, որոնք փոխարինում են II-ի հաստատուն կապիտալի շրջանառու մասի բնատարրերը միայն։ I-ը հիմա ծախել-պրծել է յուր տարեկան ամբողջ ապրանքարդյունքը, որչափով որ սա II-ին էր ծախվելու. բայց այս ծախելիքի մեկ հինգերորդի արժեքը, 400 £, այժմ դրամաձևով գոյություն ունի I-ի ձեռին։ Սակայն այս փողը դրամացված հավելարժեք է, որն իբրև հասույթ պետք է սպառամիջոցների վրա ծախսվի։ Այսպիսով ուրեմն, I-ը 400-ով գնում է II-ի այն ամբողջ ապրանքարժեքը, որ = 400։ Հետևաբար փողը հետ է հոսում II-ի մոտ՝ սրա ապրանքը տեղաշարժերով։
Հիմա ընդունենք երեք դեպք. ընդսմին II կապիտալիստների այն մասը, որը հիմնական կապիտալն in natura [բնեղեն կերպարանքով] է փոխարինում, մենք անվանում ենք «1-ին մաս», իսկ այն մասը, որը հիմնական կապիտալի մաշվածքարժեքն ամբարում է դրամաձևով, անվանում ենք «2րդ «2-րդ մաս»։ Երեք դեպքը հետևյալն են. ա) այն 400-ից, որը դեռ իբրև մնացորդ գոյություն ունի II-ում գտնվող ապրանքների ձևով, մի քանակը պետք է փոխհատուցի հաստատուն կապիտալի շրջանառու մասերի մեկ հայտնի քանակություն 1-ին մասի ու 2-րդ մասի համար (ասենք, յուրաքանչյուրին ½-ական). բ) 1-ին մասն արդեն ծախել է յուր ամբողջ ապրանքը, ուրեմն 2-րդ մասն է դեռ ծախելու 400. գ) 2-րդ մասը ծախել է բոլորը, բացի այն 200-ից, որը մաշվածքարժեքի կրիչն է։
Այն ժամանակ մենք ստանում ենք հաջորդ բաժանումները.
1-ին մասի մոտ՝ 100, ուրեմն նրա կողմից կանխավճարված փողի <math>^1/_3</math>-ը միայն։ Սակայն նա մնացած <math>^2/_3</math>-ի փոխարեն ունի 200-անոց արժեք ունեցող ու նորացված հիմնական կապիտալ։ 200-անոց արժեք ունեցող այս հիմնական կապիտալատարրի համար նա I-ին փող է տվել, բայց լրացուցիչ ապրանք՝ ամենևին։ Նա այս փողի առնչությամբ I-ի հանդեպ ելնում է լոկ իբրև գնորդ, ոչ թե հետո էլ դարձյալ որպես վաճառորդ։ Ուստի այս դրամը չի կարող հետ հոսել 1-ին մասի մոտ. այլապես դուրս կգար, որ սա հիմնական կապիտալատարրերը նվեր է ստացել 1-ից։— Յուր կանխավճարած փողի վերջին <math>^1/_3</math>-ի առնչությամբ 1-ին մասը նախ հանդես է եկել իբրև յուր հաստատուն կապիտալի շրջանառու բաղադրամասերի գնորդ։ Միևնույն դրամով I-ը նրանից գնում է նրա՝ 100-անոց արժեք ունեցող ապրանքի մնացորդը։ Ուրեմն փողը հետ է հոսում նրա մոտ (II-ի 2-ին մասի մոտ) այն պատճառով, որ նա սկզբում որպես գնորդ հանդես գալուց անմիջապես հետո հրապարակ է ելնում իբրև ապրանքավաճառ։ Եթե փողը հետ չհոսեր, ապա II (2-ին մաս)-ը 1-ին 100-անոց գումարի ապրանքների դիմաց տված կլիներ նախ դրամով 100 ու հետո, սրանից զատ, 200 էլ ապրանքով, ուրեմն յուր ապրանքը նվիրած կլիներ նրան։
Ընդհակառակը, 2-րդ մասի մոտ, որը 200 էր ծախսել փողով, հետ է հոսում 300-ը դրամով. 100-ն այն պատճառով, որ նա սկզբում իբրև գնորդ դրամաձևով 100 նետեց շրջանառության մեջ և այս 200-ը հետ է ստանում որպես վաճառորդ. 200-ն էլ այն պատճտռովպատճառով, որ գործում է որպես 200-անոց արժեգումարի ապրանքների վաճառորդ միայն, բայց ոչ իբրև գնորդ։ Հետևաբար փողը չի կարող հետ հոսել I-ի մոտ։ Ուրեմն հիմնական կապիտալամաշվածքը մնացորդագոցվում է II (2-ին մաս)-ի կողմից հիմնական կապիատլատարրեր գնելու համար շրջանառության մեջ նետած փողով. բայց սա 2-րդ մասի ձեռը գալիս է ոչ թե որպես 1-ին մասի դրամ, այլ իբրև I դասակարգին պատկանող փող։
բ) Այս ենթադրության դեպքում II c-ի մնացորդը բաշխվում է այնպես, որ 1-ին մասն ունենում է դրամով 200, իսկ 2-րդ մասը՝ ապրանքներով 400։
1-ին մասը յուր ապրանքն ամբողջ ծախել է, բայց դրամով 200-ը յուր հաստատուն կապիտալի այն հիմնական բաղադրամասի փոխակերպյալ ձևն է, որը նա նորացնելու է in natura [բնեղեն կերպարանքով]։ Այսպիսով ուրեմն նա այստեղ հանդես է գալիս իբրև գնորդ միայն և յուր փողի տեղ միևնույն արժեգումարի ապրանք է ստանում I-ից՝ հիմնական կապիտալի բնատարրերի ձևով։ 2-րդ մասը (եթե I-ի ու II-ի միջև կատարվող ապրանքափոխանակության համար I-ի կողմից ոչ մի փող չի կանխավճարվում) պետք է մաքսիմում 200 £ միայն նետի շրջանառության մեջ, որովհետև նա յուր ապրանքարժեքի կեսի չափով I-ին ծախող է միայն, բայց ոչ թե I-ից գնող։
Նրան շրջանառությունից վերադառնում է 400 £. 200-ն այն պատճառով, որ նա այս կանխավճարել է իբրև- գնորդ և հետ է ստանում որպես 200-անոց ապրանքի վաճառորդ. իսկ 200-ն էլ՝ այն պատճառով, որ նա 200-անոց արժեքով ապրանք է ծախում I-ին՝ առանց սրա դիմաց էլի ապրանքահամարժեք դուրս կորզելու I-ից։—
գ) 1-ին մասն ունի դրամով 200 ու ապրանքով 200 c. 2-րդ մասն ունի 200 c(d) ապրանքների ձևով։
2-րդ մասն այս ենթադրության դեպքում դրամով ոչինչ չի կանխավճարելու, որովհետև նա, I-ի հակառակ, գործում է այլևս ոչ թե իբրև գնորդ, այլ դեռ միմիայն որպես վաճառորդ, հետևաբար նա պետք է սպասի, մինչև գնեն նրանից։
I-ը 200 £ դրամով 200-ի ապրանք է գնում 1-ին մասից, որի մոտ սրա շնորհիվ հետ է հոսում այս ապրանքափոխանակության համար կանխավճարած 200 £ դրամը. այլև I-ն ուրիշ 200 £-ով — որը նա նույնպես 1-ին մասից էր ստացել — 200-ի ապրանքներ է գնում 2-րդ մասից, որի ձեռին սրա շնորհիվ դրամաձևով իբրև սիկ նստում է նրա հիմնական կապիտալամաշվածքը։
Բանն ամենևին չէր փոխվի, եթե ենթադրեինք, որ գ) դեպքում II (1-ին մասի տեղ I դասակարգն է դրամով 200-ը կանխավճարում գոյություն ունեցող ապրանքների փոխանակության համար։ Այն ժամանակ եթե 1I-ն է նախ II, 2-րդ մասից 200-ի ապրանք գնում — ենթադրվում է, որ սա դեռ միմիայն այս ապրանքամնացորդն ունի ծախելու — ապա 200 £-ը չի վերադառնում I-ի ձեռը, որովհետև II, 2-րդ մասը կրկին հանդես չի դալիս իբրև գնորդ. բայց այս դեպքում II, 2-րդ մասը պետք է գնում անի 200 £ դրամով և ditto [նմանապես] դեռ 200-ի էլ ապրանքներ փոխանակի, ուրեմն պետք է ընդամենը 400 փոխանակի՝ I-ից գնելով։ Այն ժամանակ 200 £ փողը II, 1-ին մասից վերադառնում է I-ին։ Եթե I-ն այս փողն էլի ծախսում է II, 1-ին մասից 200-ի ապրանք գնելու համար, ապա հիշյալ դրամը վերադառնում է I-ին, հենց որ II, 1-ին մասը 400-անոց ապրանքի երկրորդ կեսն առնում է I-ից։ (II) 1-ին մասը 200 £ փողը ծախսել է իբրև հիմնական կապիտալի տարրերի սոսկական գնորդ, ուստի այս փողը չի վերադառնում նրան, այլ ծառայում է այն բանին, որ II, 2-րդ մասի մնացորդ 200 c ապրանքները դրամացնի, այնինչ ապրանքափոխանակության համար ծախսած փողը, 200 £-ը, հետ է հոսում I-ի մոտ ոչ թե via II, 2-րդ մաս, այլ via [վրայով, ճանապարհով։ Տվյալ դեպքում՝ «ոչ թե II, 2-րդ մասի ճանապարհով, այլ II, 1-ին մասի ճանապարհով»։] II, 1-ին մաս։ Նրա 400-անոց ապրանքի դիմաց նրան վերադարձել է 400-անոց գումարի ապրանքահամարժեք. 800-անոց ապրանքի փոխանակության համար նրա կողմից կանխավճարված 200 £ դրամը ditto [նմանապես] վերադարձել է նրան, և այսպիսով ամեն բան կարգին է։
<br>
II. (1-ին) 200 փող + 200 c ապրանք + (2-րդ) 200 c ապրանք։
Որովհետև II, 1-ին մասում 200 c ապրանքը փոխանակվում է 200 Im (ապրանք)-ի հետ, և որովհետև այն ամբողջ դրամը, որ 400-անոց ապրանքների փոխանակության ժամանակ շրջանառում է I-ի ու II-ի միջև, հետ է հոսում նրա մոտ, ով կանխավճարել էր այն, այսինքն՝ I-ի կամ թե II-ի մոտ,— ուստի այս դրամն իբրև I-ի ու II-ի միջև կատարվող փոխանակության տարր իրոք ոչ մի տարրը չի այն առեղծվածի, որը մեզ այստեղ զբաղեցնում է։ Կամ թե ուրիշ կերպ պատկերացրած.— եթե մենք ենթադրենք, որ 200 Im (ապրանք)-ի ու 200 IIc (II, 1-ին մասի ապրանք)-ի միջև կատարվող փոխանակության մեջ դրամը գործում է որպես վճարամիջոց ու ոչ թե իբրև գնելամիջոց, ուրեմն է ոչ որպես «շրջանառության միջոց» բառի ամենանեղ իմաստով, ապա պարզ է, որ — որովհետև 200 Im ու 200 IIc (1-ին մաս) ապրանքները նույնահավասար արժեգումարի են,— 200-անոց արժեք ունեցող արտադրամիջոցները փոխանակվում են 200-անոց արժեքով սպառամիջոցների հետ, որ դրամն այստեղ լոկ իդեապես է գործում, և հաշվեմնացորդը վճարահատուցելու համար այս կամ թե այն կողմից իրապես ոչ մի փող չպետք է նետվի շրջանառության մեջ, հետևաբար առեղծվածը զուտ կերպարանքով հանդես է դալիս այն ժամանակ միայն, երբ մենք 200 Im ապրանքն ու նրա համարժեքը, 200 IIc (1-ին մաս) ապրանքը երկու կողմում էլ — թե՛ I-ի ու թե՛ II-ի կողմում ջնջում ենք։ Այսպիսով ուրեմն նույնահավասար արժեք ունեցող այս երկու (I ու II ) ապրանքագումարները, որոնք փոխադարձաբար մնացորդագոցում են իրար, մեջտեղից հանելուց հետո մնում է փոխանակության այն մնացորդը, որի մեջ առեղծվածը հանդես է գալիս զուտ կերպարանքով, այն է՝
I. 200 m ապրանք։
II. (1-ին) 200 c փող + (2-րդ) 200 c ապրանք։
Այստեղ պարզ է հետևյալը. II, 1-ին մասը 200 դրամով գնում է յուր հիմնական կապիտալի բաղադրամասերի 200 Im. սրանով II, 21-ին մասի հիմնական կապիտալը նորացվում է in natura [բնեղեն կերպարանքով], և է I-ի հավելարժեքը, որ 200-անոց արժեք ունի, ապրանքաձևից (արտադրամիջոցներից ու այն էլ՝ հիմնական կապիտալի տարրերից) փոխարկվում է դրամաձևի։ Այս փողով սպառամիջոցներ է գնում II, 2-րդ մասից, և հետևանքը II-ի համար այն է լինում, որ 2-ին մասի համար նորացվում է սրա հաստատուն կապիտալի մի հիմնական բաղադրամասն in natura [բնեղեն կերպարանքով], և որ 2-րդ մասի համար մի ուրիշ բաղադրամաս (որը հիմնական կապիտալի մաշվածքն է փոխհատուցում) տակին սկում-նստում է իբրև դրամ. և այս շարունակվում է ամեն տարի՝ մինչև այս բաղադրամասի էլ in natura [բնեղեն կերպարանքով] նորացվելը։
Նախապայմանն այստեղ ակներևորեն այն է, որ II հաստատուն կապիտալի այս հիմնական բաղադրամասը,— որը յուր ամբողջ արժեքով հետ է փոխարկվում դրամի և ուրեմն յուրաքանչյուր տարի պետք է in natura [բնեղեն կերպարանքով] նորացվի (21-ին մաս), — հավասար լինի II հաստատուն կապիտալի այն մյուս հիմնական բաղադրամասի տարեմաշվածքին, որը դեռ շարունակում է գործել յուր հին բնաձևով և որի մաշվածքը, արժեկորուստը, որ նա փոխանցում է այն ապրանքներին, որոնց արտադրության մեջ նա գործում է, պետք է ամենից առաջ դրամով փոխհատուցվի։ Ըստ այսմ մի այսպիսի հավասարակշռությունը ներկայանում է իբրև անփոփոխ մասշտաբով վերարտադրության օրենք, ուրիշ խոսքով՝ այս նշանակում է, որ արտադրամիջոցներ արտադրող I դասակարգում պետք է աշխատանքի համամասնական բաժանումն անփոփոխ մնա այն չափով, որչափով որ նա հաստատուն կապիտալի մի կողմից՝ շրջանառու և մյուս կողմից՝ հիմնական բաղադրամասեր է մատակարարում II ստորաբաժանմանը։
Նախքան ավելի մոտից այս հետազոտելը՝ մենք առաջ պետք է տեսնենք, թե բանն ինչպես է ներկայանում այն ժամանակ, երբ IIc (1-ին) մնացորդագումարը հավասար չի IIc (2-րդ) մնացորդին, նա կարող է ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել, հաջորդաբար դնենք երկու դեպքն էլ։
II. (1-ին) 220 c (փողով) + (2-րդ) 200 c (ապրանքով)։
Այստեղ IIc (1-ին) 200 £ փողով գնում է 200 Im ապրանքները, իսկ I-ը միևնույն .դրամով գնում է 200 IIc (2-րդ) ապրանքները, ուրեմն հիմնական կապիտալի այն բաղադրամասը, որը պետք է սկելով տակին նստի որպես փող. սրանով նա դրամացված է լինում։ Բայց իբրև դրամ գոյություն ունեցող 20 IIc (1-ին)-ը դեռ չի կարող հետփոխարկվել հիմնական կապիտալի in natura [բնեղեն կերպարանքով]։
Թվում է, թե այս չարիքը կարելի է վերացնել, եթե Im-ի մնացորդ դնենք 200-ի տեղ 220, այնպես որ 2 000 I-ից 1 800-ի փոխարեն միմիայն 1780-ը տված, պրծած լինենք նախորդ փոխանակության միջոցով։ Հետևաբար այս դեպքում՝
IIc, 1-ին մասը 220 £ փողով գնում է 220 Im-ը, իսկ հետո I-ը 200 £-ով գնում է ապրանքաձևով գոյություն ունեցող 200 IIc (2-րդ)-ը։ Բայց այս դեպքում I-ի կողմում մնում է դրամով 20 £, մի կտոր հավելարժեք, որը նա կարող է պահել իբրև փող միայն, բայց չի կարոդ ծախսել սպառամիջոցների, վրա։ Դժվարությունն այսպիսով լոկ տեղաշարժված, IIc (1-ին մաս)-ից փոխադրված է լինում Im-ի վրա։
Հիմա մենք մյուս կողմից ընդունենք; , որ IIc, 1-ին մասն ավելի փոքր է IIc (2-րդ մաս)-ից, ուրեմն
''Երկրորդ դեպք''
II (1-ին մաս)-ը 180 £ դրամով գնում է 180 Im ապրանքները. 1-ը միևնույն փողով գնում է նույնահավասար արժեքի ապրանքներ II (2-րդ մաս)-ից, ուրեմն գնում է 20 IIc (2-րդ). չծախված մնում է 20 Im մի կողմում, ու նմանապես 20 IIc (2-րդ) էլ մյուս կողմում. 40-անոց արժեքի ապրանքներ չեն կարող դրամի փոխարկվել։
Մեզ չէր օգնի ամենևին, եթե I մնացորդը գնեինք դնեինք = 180-ի. այս դեպքում թեև I-ի կողմում ոչ մի ավելցուկ չի մնում, բայց IIc (2-դգ րդ մաս)-ի կողմում առաջվա նման 20-անոց մի ավելցուկ մնում է չծախված, չի կարող դրամի փոխարկվել։
Առաջին դեպքում, որտեղ II (1-ին)-ը մեծ է II (2-րդ)-ից, IIc (1-ին)-ի կողմում մնում է դրամով մի ավելցուկ, որը չի կարող հետփոխարկվել հիմնական կապիտալի. կամ եթե դրվում է Im մնացորդը = է IIc (2-ին), ապա Im-ի կողմումն է լինում դրամով միևնույն ավելցուկը, որը չի կարող սպառամիջոցների փոխարկվել։
Եթե մենք Im մնացորդները միշտ հավասար դնենք IIc (1-ին)-ին — որովհետև ապսպրանքներն են որոշում արտադրությունը, և վերարտադրությունն սկի չի փոխվի, եթե այս տարի ավելի շատ արտադրվեն II ու I կապիտալի հիմնական կապիտալաբաղադրամասեր, հաջորդ տարում ավելի շատ՝ շրջանառու կապիտալաբաղադրամասեր — ապա առաջին դեպքում՝ Im-ը կարող էր հետփոխարկվել սպառամիջոցների լոկ այն ժամանակ, երբ I-ը սրանով գներ II-ի հավելարժեքի մի մասը, հետևաբար վերջինս սպառվելու փոխարեն I-ի կողմից կուտակվեր իբրև փող. երկրորդ դեպքում դրությանը մի ճար արված կլիներ այն ժամանակ միայն, երբ I-ն ինքը փող ծախսեր, ուրեմն ստացվեր այն վարկածը, որ մենք մերժել ենք։
Եթե IIc (1-ին)-ը մեծ է IIc (2-րդ)-ից, ապա Im-ում եղած դրամավելցուկն իրացնելու համար անհրաժեշտ է օտարերկրյա ապրանքի ներմուծում։ Եթե II IIc (1-ին)-ը փոքր է IIc (2-րդ)-ից, ապա, ընդհակառակը, արտադրամիջոցների ձևով IIc մաշվածքամասն իրացնելու համար անհրաժեշտ է II ապրանքի (սպառամիջոցների) արտահանում։ Ուրեմն երկու դեպքում էլ անհրաժեշտ է արտաքին առևտուր։
Եթե ենթադրենք նույնիսկ, թե անփոփոխ մասշտաբով վերարտադրությունը քննարկելու համար պետք է ընդունել, որ բոլոր արդյունաբերաճյուղերի արտադրողականությունը, հետևաբար նրանց ապրանքարդյունքների համամասնական արժեհարաբերություններն էլ հաստատուն են մնում, ապա այնուամենայնիվ հենց նոր հիշատակված երկու դեպքը, որտեղ IIc (1-ին)-ը մեծ կամ թե փոքր է IIc (2-րդ)-ից, միշտ շահագրգռություն կներկայացնեին ընդլայնված մասշտաբով վերարտադրության համար, որտեղ նրանք անպայման կարող էին մեջտեղ գալ։
Հիմնական կապիտալի փոխարինման առնչությամբ ընդհանրապես հետևյալը պետք է նկատել.
Եթե — մյուս բոլոր հանգամանքները, հետևաբար ոչ միայն արտադրության մասշտաբը, այլ հատկապես նաև աշխատանքի արտադրողականությունն անփոփոխ ենթադրելով — IIc-ի հիմնական տարրի մի ավելի մեծ մասն է մեռնում, պրծնում, քան եղել էր նախընթաց տարում, ուրեմն և մի ավելի մեծ մասը պետք, է նորացվի in natura [բնեղեն կերպարանքով], ապա հիմնական կապիտալի այն մասը, որ յուր մահանալու ճանապարհին է միայն և մինչև յուր մահվան ժամկետն առայժմ դեռ դրամով է փոխհատուցվելու, պետք է միևնույն համամասնությամբ պակասի, որովհետև, ենթադրության համաձայն, II-ում գործող հիմնական կապիտալամասի գումարը (այլև արժեգումարը) միևնույնն է մնում։ Իսկ սրան ուղեկցում են հետևյալ հանգամանքները։ '''Առաջին'''. եթե I ապրանքակապիտալի մի ավելի մեծ մասն է կազմված լինում IIc-ի հիմնական կապիտալի տարրերից, ապա հենց նույնքան ավելի փոքր մասն է կազմված լինում IIc-ի շրջանառու բաղադրամասերից, որովհետև I-ի այն ամբողջ արտադրությունը, որ սա պատրաստում է II-ի համար, անփոփոխ է մնում։ Եթե նրա մի մասն աճում է, ապա մյուսը պակասում է, և ընդհակառակը։ Բայց մյուս կողմից՝ II դասակարգի ամբողջ արտադրությունն էլ միևնույն մեծության կանգնած է մնում։ Իսկ այս ի՞նչպես է հնարավորի նրա հումքերի, կիսաֆաբրիկատների, օժանդակ նյութերի (այսինքն II հաստատուն կապիտալի շրջանառու տարրերի) նվազելու դեպքում։ '''Երկրորդ'''. IIc հիմնական կապիտալի՝ դրամաձևով վերականգնված մի ավելի խոշոր մաս հոսում է դեպի I-ը՝ դրամաձևից բնաձևի հետփոխարկվելու համար։ Ուրեմն, I-ի ու II-ի միջև կատարվող սոսկական ապրանքափոխանակության համար շրջանառող փողից զատ, ավելի շատ դրամ է հոսում I-ի մոտ, ավելի շատ դրամ, որը ոչ թե փոխադարձ ապրանքափոխանակությունն է միջնորդագործում, այլ լոկ միակողմանիորեն գնելամիջոցի ֆունկցիայումն է հանդես գալիս։ Սակայն միաժամանակ IIc-ի այն ապրանքամասսան, որը մաշվածքի արժեփոխհատուցման կրիչն է, համամասնորեն կքչանար, ուրեմն կնվազեր այն II ապրանքամասսան, որը պետք է փոխանակվի ոչ թե I-ի ապրանքի հետ, այլ I-ի դրամի հետ միայն։ II-ի ավելի շատ փողը կհոսեր I-ի մոտ իբրև սոսկական գնելամիջոց, և ավելի քիչ ապրանք կլիներ II-ի մոտ, որը I-ի հանդեպ գործելու էր իբրև սոսկական գնորդ, հետևաբար Im-ի մեկ ավելի խոշոր մասը — քանի որ Iv-ն արդեն II ապրանքի է փոխարկված — չէր կարող II ապրանքի փոխարկվել, այլ դրամաձևում կպահվեր։
Սրանից հետո այլևս կարիք չկա քննարկելու հակառակ դեպքը, երբ II հիմնական կապիտալի մահանալու դիպվածների հետևանքով՝ մի տարում լինելիք նրա վերարտադրությունն ավելի փոքր է լինում, իսկ, ընդհակառակը, մաշվածքամասն ավելի մեծ է լինում։
Մի խոսքով. եթե պարզ վերարտադրության ժամանակ ու անփոփոխ մնացած հանգամանքներում, ուրեմն մասնավորապես աշխատանքի միևնույն արտադրողական ույժի, միևնույն ընդհանուր քանակի ու միևնույն լարունության ժամանակ մի հաստատուն համամասնություն չի ենթադրվում մեռնող-պրծնող (նորացնելիք ու հին բնաձևով գործել շարունակող (լոկ յուր մաշվածքի փոխհատուցման դիմաց արդյունքներին արժեք միակցող) հիմնական կապիտալի միջև,— ապա մի դեպքում՝ վերարտադրելի շրջանառու բաղադրամասերի քանակը նույնը կմնար, բայց վերարտադրելի հիմնական բաղադրամասերի քանակն աճած կլիներ, ուրեմն պետք է ամբողջ I արտադրությունն աճեր, կամ թե չէ՝ եթե նույնիսկ մի կողմ թողնենք դրամահարաբերությունները, վերարտադրության պակասորդ կգոյանար։
Մյուս դեպքում. եթե in natura [բնեղեն կերպարանքով] վերարտադրելի II հիմնական կապիտալի համամասնական մեծությունը քչանար, ուրեմն II հիմնական կապիտալի դեռ լոկ դրամով փոխհատուցելի բաղադրամասը միևնույն հարաբերությամբ շատանար, ապա II հաստատուն կապիտալի՝ I-ի կողմից վերարտադրված շրջանառու բաղադրամասերի քանակը նույնը կմնար, իսկ վերարտադրելի հիմնական կապիտալինն, ընդհակառակը, կնվազեր։ Հետևաբար կստացվեր կամ կա՛մ ամբողջ I արտադրության նվազում, կամ թե չէ՝ ավելցուկ (ինչպես առաջ՝ պակասորդ) ու այն էլ ոչ դրամացնելի ավելցուկ։
Միևնույն աշխատանքը, ճիշտ է, առաջին դեպքում կարող է շատացող արտադրողականությամբ, ընդարձակմամբ կամ թե լարունությամբ ավելի մեծ արդյունք տալ, և այսպիսով կարող էր պակասորդը գոցվել առաջին դեպքում. բայց այսպիսի փոփոխությունը չէր կարող կատարվել, եթե աշխատանքն ու կապիտալն I-ի մի արտադրաճյուղից չտեղափոխվեին մեկ ուրիշը, իսկ յուրաքանչյուր այսպիսի տեղափոխություն ժամանակավոր խանգարումներ առաջ կբերեր։ Սակայն երկրորդ՝ I-ը (որչափով որ աշխատանքի ընդարձակումն ու լարունացումն ավելանում են) պետք է ավելի շատ արժեք փոխանակեր II-ի ավելի քիչ արժեքի հետ, ուրեմն պետք է I-ի արդյունքի գնազրկում տեղի ունենար։
Հիմնական կապիտալի այս օրինակը — վերարտադրության անփոփոխ մնացող մասշտաբի ժամանակ — ակնբախ է, հիմնական ու շրջանառու կապիտալի արտադրության միջև եղած անհամերաշխությունը տնտեսագետների սիրած պատճառներից մեկն է՝ ճգնաժամերը բացատրելու համար։ Որ այսպիսի անհամամասնություն կարող է և պետք է առաջանա հիմնական կապիտալի հենց սոսկ '''պահել-բանեցնելուց''' էլ,— նրանց համար մի նոր բան է սա, այսինքն այն, որ անհամամասնությունը կարող է և պետք է ծագի իդեալական մի նորմալ արտադրություն ենթադրելիս, արդեն գործող հասարակական կապիտալի պարզ վերարտադրության ժամանակ։
====XII. ԴՐԱՄԱՆՅՈՒԹԵՂԵՆԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ====
Մինչև հիմա մեր ուշադրության շրջանակից բոլորովին դուրս էր թողնվել մի մոմենտ, այն է՝ ոսկու և արծաթի տարեկան վերարտադրությունը։ Իբրև պերճանքառարկաների, ոսկեզօծման և այլոց սոսկական նյութեղեն՝ նրանք այստեղ չպետք է առանձնակի հիշատակվեին նույնպես, հենց ինչպես ամեն տեսակի ուրիշ արդյունքներ։ Ընդհակառակը, որպես դրամանյութեղեն, ուրեմն իբրև պոտենցիալ փող նրանք կարևոր դեր են խաղում։ Այստեղ հարցը պարզ դարձնելու համար մենք որպես դրամանյութեղեն վերցնում ենք միմիայն ոսկին։
Այն երկիրներից, որտեղ կապիտալիստական արտադրությունն է գերիշխում, մենակ Միացյալ Նահանգներն են ոսկի ու արծաթ արտադրող. եվրոպական կապիտալիստական երկիրներն իրենց համարյա ամբողջ ոսկին ու իրենց արծաթի ամենամեծ մասն Ավստրալիայից, Միացյալ Նահանգներից, Մեքսիկայից, Հարավ-Ամերիկայից ու Ռուսաստանից են ստանում։
Բայց մենք ոսկեհանքարանները տեղափոխում ենք կապիտալիստական արտադրություն ունեցող այն երկիրը, որի որ տարեկան վերարտադրությունը վերլուծում ենք այստեղ, ու այն էլ՝հետևյալ էլ՝ հետևյալ հիմունքով։
Կապիտալիստական արտադրություն առհասարակ գոյություն չունի առանց արտաքին առևտրի։ Բայց եթե մի տվյալ մասշտաբով նորմալ տարեկան վերարտադրություն է ենթադրվում, ապա սրանով ենթադրվում է նաև այն, որ արտաքին առևտուրն ուրիշ սպառաձև կամ բնաձև ունեցող առարկաներով լոկ փոխարինում է բնաշխարհիկ առարկաների առանց ներգործելու արժեհարաբերությունների վրա. հետևաբար ոչ էլ այն հարաբերությունների վրա, որոնցսվ իրար հետ փոխանակվում են երկու կատեգորիան — արտադրամիջոցներն ու սպառամիջոցները, և չփոփոխելով նմանապես հարաբերությունները հաստատուն կապիտալի, փոփոխուն կապիտալի ու հավելարժեքի, որոնց որ կարող է տրոհվել այս կատեգորիաներից ամեն մեկի արդյունքի արժեքը։ Այսպիսով ուրեմն, տարեկան վերարտադրված արդյունարժեքի վերլուծության ժամանակ արտաքին առևտուրը ներխցկելը կարող է լոկ մոլորեցնել՝ առանց մի նոր մոմենտ մատակարարելու կամ առեղծվածի և կամ սրա լուծման համար, հետևաբար պետք է ամբողջովին վերանալ նրանից. ուրեմն այստեղ ոսկին էլ պետք է քննախոսել որպես տարեկան վերարտադրության անմիջական տարր ու ոչ թե իբրև դրսից փոխանակության միջոցով ներմուծած ապրանքատարր։
Ոսկու արտադրությունն, ինչպես և մետաղարտադրությունն ընդհանրապես, պատկանում է I դասակարգին, այն կատեգորիային, որն ընդգրկում է արտադրամիջոցների արտադրությունը։ Ընդունենք, որ տարեկան ոսկեարդյունքը = 30 (հարմարության համար. փաստորեն շատ ավելի բարձր թիվ ենք վերցրել մեր սխեմայի թվերի համեմատությամբ). ասենք, թե այս արժեքը տրոհվելու է 20 c + 5 v + 5 m-ի. 20 c-ն պետք է փոխանակվի Ic-ի ուրիշ տարրերի հետ, իսկ այս մենք հետո ենք քննարկելու. իսկ 5 v + 5 m (I)-ը պետք է փոխանակվեն IIc-ի տարրերի, այսինքն սպառամիջոցների հետ։
Ինչ վերա բերում վերաբերում է 5 v-ին, ապա ոսկի արտադրող ամեն մի ձեռնարկություն ամենից առաջ սկսում է այն բանից, որ աշխատույժ է գնում. ոչ թե հենց յուր արտադրած ոսկով, այլ այն երկրում պաշար արված փողի մի քանակով։ Բանվորներն այս 5 v-ով սպառամիջոցներ են դուրս կորզում II-ից, իսկ ստ սա այս փողով արտադրամիջոցներ է գնում I-ից։ Եթե II-ը, ասենք, 2-ով ոսկի է գնում I-ից իբրև ապրանքանյութեղեն և այլն (յուր հաստատուն կապիտալի բաղադրամաս), ապա 2 v-ն հետ է հոսում I ոսկեարտադրողի մոտ դրամի ձևով, որն առաջ արդեն շրջանառությանն էր պատկանում։ Երբ II-ն այնուհետև ոչ մի նյութեղեն չի գնում I-ից, ապա I-ն է գնում II-ից, ընդվորում նա յուր ոսկին է շրջանառության մեջ նետում իբրև դրամ, որովհետև ոսկին կարող է գնել ամեն մի ապրանք։ Տարբերությունը լոկ այն է, որ I-ն այստեղ հանդես է գալիս ոչ թե իբրև վաճառորդ, այլ որպես գնորդ։ I-ի ոսկեարդյունաբերողները միշտ կարող են իրենց ապրանքը վաճառահանել. սա միշտ գտնվում է անմիջաբար փոխանակելի ձևում։
Ընդունենք, որ մի մանագործարանատեր յուր բանվորներին վճարել է 5 v, իսկ սրանք փոխարենը նրան մատակարարում են — հավելարժեքը մի կողմ թողած — մի մանվածք արդյունքի ձևով = 5. բանվորներն այս 5-ով գնումն են անում II c-ից, սա դրամի ձև ունեցող 5-ով մանված է գնում I-ից, և այսպիսով 5 v-ն հետ է հոսում մանագործարանատիրոջ մոտ դրամի ձևով։ Վերևում ենթադրած դեպքում, ընդհակառակը, I վ-ն (մենք այսպես ենք նշանակում ոսկեարտադրողներին) յուր բանվորներին 5 v կանխավճարում է այն դրամով, որն արդեն առաջ էլ շրջանառությանն էր պատկանում. այս բանվորները փողը ծախսում են կենսամիջոցների վրա. բայց 5-ից միմիայն 2-ն է II-ից վերադառնում I վ-ին։ Սակայն I վ-ն կարող է վերարտադրած պրոցեսը նորից սկսել հենց բոլորովին այնպես, ինչպես մանագործարանատերը. որովհետև I վ-ին յուր բանվորները ոսկու ձևով էին 5 մատակարարել, որից 2-ը նա ծախել է, ձեռին ունի ոսկու ձևով 3, ուրեմն այս 3-ը նա միմիայն պետք է ստակահատի<ref>«Ձույլ ոսկու (gold bullion) մի նշանավոր քանակ ...» ոսկեարդյունարերողներն ուղղակի բերում են Սան-Ֆրանցիսկոյի ստակահաաարանը։— ստակահատարանը։— «Reports of H. M. Secretaries of Embassy and Legation». 1879. Part III, p. 337.</ref> կամ թե բանկնոտների փոխարկի, որպեսզի ուղղակի, առանց II-ի միջնորդագործման, յուր ամբողջ փոփոխուն կապիտալն էլի դրամաձևով յուր ձեռին լինի։
Բայց տարեկան վերարտադրության հենց այս առաջին պրոցեսի ժամանակ արդեն մի փոփոխություն է կատարվել դրամամասսայի այն քանակի մեջ, որն իրոք կամ թե հնարափորապես շրջանառությանն էր պատկանում։ Մենք ընդունեցինք; , որ IIc-ն 2 v (I վ)-ն իբրև նյութեղեն է գնել, իսկ 3-ն էլ I վ-ն էլի ծախսում է II-ի սահմաններում՝ հաստատուն կապիտալի դրամաձևով։ Հետևաբար նոր ոսկեարտադրության միջոցով մատակարարված դրամամասսայից 3-ը մնացել են II-ի սահմաններում և հետ չեն հոսել I-ի մոտ։ Ենթադրության համաձայն II-ը բավարարել է ոսկենյութեղենի յուր կարիքը։ 3-ը նրա ձեռին է մնում իբրև ոսկեգանձ։ Որովհետև սա նրա հաստատուն կապիտալի ոչ մի տարրը կազմել չի կարող և, հետո, որովհետև II-ն առաջուց արդեն բավարար դրամակապիտալ ուներ աշխատույժ գնելու համար, այնուհետև քանի որ այս լրացուցիչ 3 վ-ն, բացի մաշվածքատարրից, ոչ մի ֆունկցիա չունի կատարելու IIc-ի սահմաններում, որի մի մասի հետ փոխանակվել է նա (սա կարող էր մաշվածքատարրը pro tanto [այնքանով, համապատասխան քանակով] գոցելուն միայն ծառայել, եթե IIc (1-ին)-ը IIc (2-րդ)-ից փոքր է, մի բան, որ պատահական է), իսկ մյուս կողմից, հենց մաշվածքատարրից զատ, ամբողջ IIc ապրանքարդյունքը պիտի փոխանակվի I (v + m) արտադրամիջոցների հետ,— ուստի այս դրամն ամբողջովին պետք է IIc-ից փոխադրվի IIm-ի մեջ, այս վերջինս անհրաժեշտ կենսամիջոցների՞, թե՞ պերճանքամիջոցների ձևով գոյություն ունենալիս լինի հիմա, միևնույն է. իսկ ընդհակառակը, համապատասխան չափով ապրանքարժեք էլ. IIm-ից փոխադրվելու է IIc-ի մեջ։ Հետևանքը.— հավելարժեքի մի մասն ամբարվում է իբրև դրամագանձ։
Վերարտադրության երկրորդ տարում, եթե տարվա մեջ արտադրված ոսկու միևնույն համամասնությունն է շարունակում իբրև նյութեղեն օգտագործվել, էլի 2-ը հետ կհոսի I վ-ի մոտ, իսկ 3-ը կփոխարինվի in natura [բնեղեն կերպարանքով], այսինքն էլի II-ի սահմաններում կսազատարձակվի որպես գանձ և այլն։
Փոփոխուն կապիտալի վերաբերմամբ առհասարակ.— I վ կապիտալիստն ուրիշ ամեն մի կապիտալիստի նման այս կապիտալը միշտ պետք է դրամաձևով կանխավճարի՝ աշխատանք գնելու համար։ Այս v-ի կապակցությամb կապակցությամբ ոչ թե նա, այլ յուր բանվորն է գնում անելու II-ից. հետևաբար երբեք չի կարող այն դեպքը պատահել, որ նա որպես գնորդ հանդես գա, ուրեմն առանց II-ի նախաձեռնության ոսկի նետի սրա մարզի մեջ։ Բայց որչափով որ II-ը նրանից նյութեղեն է գնում, յուր IIc հաստատուն կապիտալը պետք է ոսկենյութեղենի փոխարկի, այնչափով էլ I վ (v)-ի մասը II-ից հետ է հոսում նրա մոտ նույն եղանակով, ինչպես I-ի մյուս կապիտալիստների մոտ. իսկ որչափով որ այս բանը տեղի չի ունենում, նա յուր v-ն ուղղակի յուր արդյունքից է ոսկով փոխարինում։ Բայց այն համամասնությամբ, որով իբրև դրամ կանխավճարված v-ն II-ից հետ չի հոսում նրա մոտ, II-ում արդեն առկա շրջանառության մի մասը (որ I-ից II-ի մոտ հոսած ու I-ին չվերադարձած դրամ է) գանձի է փոխարկվում, և այս պատճառով նրա հավելարժեքի մի մասը չի ծախսվում սպառամիջոցների վրա։ Որովհետև նոր ոսկեհանքարաններ են ձեռք բերվում միշտ, կամ թե հները վերա բացվում վերաբացվում են, ուստի I վ-ի կողմից v-ի վրա ծախսելի փողի մի որոշ համամասնությունը միշտ կազմում է նոր ոսկեարտադրությունից առաջ առկա այն դրամաքանակի մասը, որն I վ-ի կողմից սրա բանվորների միջոցով նետվում է II-ի մարզի մեջ և, որչափով որ հիշյալը II-ից չի վերադառնում I վ-ին, նա այստեղ, II-ում, գանձագոյացման տարր է կազմում։
Իսկ ինչ վերաբերում է (I վ) m-ին, ապա I վ-ն այստեղ միշտ կարող է որպես գնորդ հանդես գալ. նա յուր m-ն իբրև ոսկի նետում է շրջանառության մեջ և փոխարենը դուրս է կորզում IIc սպառամիջոցներ. այստեղ ոսկին մասամբ իբրև նյութեղեն է օգտադործվում, ուստի գործում է որպես արտադրողական կապիտալի c հաստատուն բաղադրամասի իսկական տարր. իսկ որչափով որ այս բանը տեղի չի ունենում, նա էլի գանձագոյացման տարր է կազմում իբրև IIm-ի՝ դրամաձևում հարամնացող մաս։ Այստեղից երևում է — նույնիսկ մի կողմ թողնելով հետագայում քննարկելի Iс-ն<ref>Նոր արտադրված ոսկու՝ I ստորաբաժանման հաստատուն կապիտալի սահմաններում կատարվող փոխանակության վերաբերյալ հետազոտությունը չկա ձեռագրում։— '''Ֆ. Է.'''</ref> — թե ինչպես մինչև անգամ պարզ վերարտադրության ժամանակ, չնայած այստեղ բառի բուն իմաստով կուտակումը, այսինքն ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը բացառված է, ընդհակառակը, դրամամբարելն ու գանձագոյացումն անհրաժեշտորեն ներառված են նրա մեջ։ Եվ որովհետև այս բանն ամեն տարի նորից կրկնվում է, ապա սրանով ահա բացատրվում է այն ենթադրությունը, որից չվեցինք կապիտալիստական արտադրությունը հետազոտելիս, այն է՝ թե վերարտադրության սկսվելու ժամանակ I ու II կապիտալիստների դասակարգերի ձեռին գտնվում է դրամամիջոցների՝ ապրանքափոխանակությանը համապատասխանող մի քանակ։ Այսպիսի ամբարում տեղի ունենում է շրջանառու դրամի մաշվածքի հետևանքով կորչող ոսկին հաշվից հանելուց հետո էլ հենց։
Ինքնըստինքյան հասկանալի է, թե որքան ավելի է մեծացած լինում կապիտալիստական արտադրության տարիքը, այնքան ավելի մեծ է ամեն կողմից կուտակված դրամամասսան, հետևաբար այնքան ավելի փոքր է այն համամասնությունը, որ տարեկան նոր ոսկեարտադրությունն ավելացնում է այս քանակի վրա, թեև այս հավելուրդն ըստ յուր բացարձակ քանակի կարող է շատ նշանավոր լինել։ Լոկ մի անգամ էլ դեռ վերադառնանք ընդհանրապես այն առարկությանը, որ արված է Տուկի դեմ, թե ի՞նչպես է հնարավոր, որ ամեն մի կապիտալիստ տարեկան արդյունքից մի հավելարժեք կորզի դրամաձևով, այսինքն ավելի շատ փող դուրս քաշի շրջանառությունից, քան նետում է սրա մեջ, քանի որ վերջին հաշվով հենց կապիտալիստների դասակարգն ինքը պետք է այն աղբյուրը նկատվի, որն առհասարակ դրամ է նետում շրջանառության մեջ։
Ամփոփելով ավելի առաջ արդեն շարադրածներս (գլուխ XVII), մենք սրա վերաբերմամբ նշում ենք.
1) Այստեղ պահանջվող միակ ենթադրությունը, թե ընդհանրապես բավականաչափ դրամ առկա է լինում՝ տարեկան վերարտադրության մասսայի տարբեր տարրերը փոխանակելու համար,— ամենևին չի խարխլվում նրանով, որ ապրանքարժեքի մի մասը հավելարժեքից է կազմված։ Եթե ենթադրենք, որ ամբողջ արտադրությունը պատկանում է հենց բանվորներին իրենց, ուրեմն սրանց հավելաշխատանքը հավելաշխատանք է հենց միմիայն իրենց համար ու ոչ թե կապիտալիստների համար, ապա շրջանառող ապրանքարժեքի մասսան միևնույնը կլիներ, և, այլ անփոփոխ հանգամանքներում, սրա շրջանառության համար միևնույն դրամաքանակը կպահանջվեր։ Այսպիսով ուրեմն, երկու դեպքում էլ այն հարցն է արվում տրվում լոկ, թե այս ամբողջ ապրանքարժեքը փոխանակելու համար անհրաժեշտ դրամը ո՞րտեղից է առաջ գալիս, ու ոչ երբեք այն հարցը, թե հավելարժեքի դրամացման համար անհրաժեշտ փողը ո՞րտեղից է ստացվում։
Մի անգամ էլ այս նյութին վերադառնալով՝ ասենք, որ ամեն մի առանձին ապրանք անշուշտ կազմված է c + v + m-ից, է ուրեմն ամբողջ ապրանքամասսայի շրջանառությանն անհրաժեշտ է մի կողմից՝ մեկ որոշ դրամագումար c + v կապիտալի շրջանառության համար, ու մյուս կողմից՝ մի ուրիշ դրամագումար էլ՝ կապիտալիստների հասույթի, m հավելարժեքի շրջանառության համար։ Ինչպես առանձին կապիտալիստների, այնպես էլ ամբողջ դասակարգի համար այն փողը, որով նա կապիտալ է կանխավճարում, տարբեր է այն փողից, որով նա հասույթն է ծախսում։ Ո՞րտեղից է այս վերջին փողը։ Պարզապես նրանից, որ կապիտալիստների դասակարգի ձեռին գտնվող դրամամասսայի, ուրեմն ընդհանրապես ու ամբողջությամբ առած հասարակության մեջ գտնվող ամբողջ դրամաքանակի մի մասն էլ որ շրջանառության մեջ է դնում կապիտալիստների հասույթը։ Մենք վերևում արդեն տեսանք, թե ինչպես մեկ նոր ձեռնարկություն հիմնող ամեն մի կապիտալիստ այն փողը, որ նա յուր ապրուստի համար սպառամիջոցների վրա է ծախսում, իբրև յուր հավելարժեքի դրամացմանը ծառայող փող էլի հետ է ճանկում, երբ յուր ձեռնարկությունն արդեն բանի է ընկնում։ Բայց ընդհանրապես ասած՝ ամբողջ դժվարությունը երկու աղբյուրից է առաջ գալիս։
Սմիթն առում է, Book II, Ch. 2. «Ամեն մի երկրի շրջանառություն կարող է բաժանվել երկու մասի — առևտրականների միջև կատարվող շրջանառություն և առևտրականների ու սպառորդների միջև կատարվող շրջանառություն։ Թեև միևնույն ստակները, թուղթ կամ թե մետաղ, կարող են երբեմն մեկ շրջանառության մեջ գործածվել ու երբեմն էլ՝ մյուս, սակայն և այնպես երկուսն էլ շարունակ կողք կողքի են ընթանում միաժամանակ և ուրեմն երկսից յուրաքանչյուրն էլ այս կամ այն տեսակի փողի մի որոշ քանակի կարիք ունի՝ գործընթացքի մեջ մնալու համար։ Տարբեր առևտրականների միջև շրջանառող ապրանքների արժեքը երբեք չի կարող գերազանցել առևտրականների ու սպառորդների միջև շրջանառող ապրանքների արժեքից, որովհետև ինչ էլ որ գնեն առևտրականները, վերջիվերջո էլի սպառորդներին պիտի ծախվի։ Որովհետև առևտրականների միջև տեղի ունեցող շրջանառությունն en gros [մեծաքանակ, խոշոր քանակներով] է կատարվում, նա ընդհանրապես մի բավական խոշոր գումար է պահանջում ամեն մի առանձին փոխանակության համար։ Իսկ ընդհակառակը, առևտրականների ու սպառորդների տեղի ունեցող շրջանառությունը մեծ մասամբ en detail [փոքրաքանակ, պստիկ քանակներով] է կատարվում և հաճախ լոկ շատ փոքր դրամագումարներ է պահանջում — մի շիլլինգը կամ թե երբեմն նույնիսկ կես պեննին բավական է լինում։ Բայց մանր գումարները շատ ավելի արագ են շրջանառում, քան խոշորները... Ուստի թեև բոլոր սպառորդների տարեկան գնումներն ըստ արժեքի առնվազն (լա՜վ է այս «առնվազն»-ը) հավասար են բոլոր առևտրականների գնումներին, սակայն և այնպես նրանք ընդհանուր առմամբ կարող են շատ ավելի փոքր մի դրամամասսայով կատարվել» և այլն։
Ադամի այս հատվածի վերաբերմամբ Թ. Տուկը նկատում է («An Inquiry into the Currency Principle». London 1844, p. 34 —36 34—36 passim), . «Ոչ մի կասկած չի կարող լինել, որ այստեղ սահմանված այս տարբերությունն ըստ էության ճիշտ է... Առևտրականների ու սպառորդների միջև կատարվող փոխանակությունը յուր մեջ պարփակում է նաև վճարումն աշխատավարձի, որը կազմում է սպառորդների գլխավոր եկամուտը (the principal means)... Առևտրականի ու առևտրականի միջև տեղի ունեցող բոլոր փոխանակությունները, այսինքն այն բոլոր վաճառքները, որոնք կատարվում են՝ արտադրողներից ու ներմուծորդներից սկսած, մանուֆակտուրայի և այլոց միջնակա պրոցեսների բոլոր աստիճանավորումներից անցնելով և մանրածախ առևտրականով ու արտահանորդ վաճառականով վերկացրած, կարող են հանգեցվել կապիտալափոխանցման շարժումների։ Բայց կապիտալափոխանցումներն անհրաժեշտորեն չեն ենթադրում և իրականում իրենց հետ իսկապես չեն բերում նաև այն, որ փոխանակությունների խոշոր բազմության դեպքում փոխանցման ժամանակ բանկտոմսերի կամ թե ստակների մի իսկական փոխհանձնում կատարվի — ես նկատի ունեմ մի նյութական ու ոչ թե ֆիկտիվ փոխհանձնում... Առևտրականների ու առևտրականների միջև տեղի ունեցող փոխանակությունների ընդհանուր գումարը վերջին հաշվով պետք է որոշվի և սահմանափակվի առևտրականների ու սպառորդների միջև կատարվող փոխանակությունների գումարով։»
Եթե այս վերջին դրույթը մեկուսացած լիներ, ապա կարելի էր կարծել, որ Տուկը սոսկ հավաստում է, թե մի համամասնություն կա առևտրականի՝ առևտրականի հետ կատարած և առևտրականի՝ սպառորդի հետ կատարած փոխանակությունների միջև, ուրիշ խոսքով՝ տարեկան ամբողջ հասույթի արժեքի ու այն կապիտալի արժեքի միջև, որով հասույթն է արտադրվում։ Սակայն սա այսպես չի։ Տուկը որոշակի դավանում է Ա. Ամիթի ըմբռնումը։ Ուստի շրջանառության նրա թեորիայի մի հատուկ քննադատությունն ավելորդ է։
3) Մինչդեռ մյուս կապիտալիստները — մի կողմ թողած այն ծախսումը, որ անում են հիմնական կապիտալի վրա — դուրս են կորզում շրջանառությունից ավելի շատ փող, քան նրանք աշխատույժն ու շրջանառու տարրերը գնելիս նետել էին շրջանառության մեջ, ոսկի ու արծաթ արտադրող կապիտալիստները — մի կողմ թողած այն ազնիվ մետաղը, որ իբրև հումք է ծառայում — լոկ փող են նետում շրջանառության մեջ, այնինչ դուրս են կորզում միմիայն ապրանքներ։ Հաստատուն կապիտալը, բացի մաշվածքամասից, փոփոխուն կապիտալի ավելի մեծ մասն ու ամբողջ հավելարժեքը, նրանց սեփական ձեռքում դիպվածորեն կուտակված գանձից զատ, շրջանառության մեջ են նետվում իբրև դրամ։
4) Մի կողմից՝ որպես ապրանքներ շրջանառում են իրոք ամեն տեսակի իրեր, որոնք ընթացիկ տարում չեն արտադրվել — հողամասեր, տներ և այլն, հետո՝ այնպիսի արդյունքներ, որոնց արտադրապարբերաշրջանը մի տարուց դենն է տարածվում — անասուն, փայտեղեն, գինի է և այլն։ Այս և ուրիշ երևույթների վերաբերմամբ կարևոր է հավաստել, որ անմիջական շրջանառության համար պահանջված դրամագումարից զատ, մի որոշ քանակ միշտ գտնվում է ներթաքուն, չգործող վիճակում, և սա տվյալ զարկի դեպքում կարող է գործունեության մեջ մտնել։ Այս էլ կա, որ այսպիսի արդյունքների արժեքը հաճախ մաս-մաս ու աստիճանաբար է շրջանառում, ինչպես տների արժեքը հանձին մի շարք տարիների վարձի։
Մյուս կողմից՝ վերարտադրապրոցեսի ոչ բոլոր շարժումներն են դրամաշրջանառությամբ միջնորդագործվում։ Ամբողջ արտադրապրոցեսը, հենց որ նրա տարրերն արդեն հայթայթված են, բացառվում է դրամաշրջանառությունից։ Այնուհետև, բացառվում է ամեն արդյունք, որ արտադրողն ինքն է անմիջաբար էլի սպտռումսպառում,— անհատորեն, թե արտադրողաբար, միևնույն է,— և այս շարքին պատկանում է գյուղական բանվորների բնապարենավորումն էլ։
Ուրեմն այն դրամամասսան, որով շրջանառության մեջ է դրվում տարեկան արդյունքը, հասարակության մեջ առկա է արդեն, աստիճանաբար կուտակված է։ Նա այս տարվա արժեքային արդյունքին չի պատկանում, եթե հաշվի չառնենք մաշված ստակներին փոխարինող ոսկին։
Այս շարադրանքի ժամանակ ենթադրվում է բացառապես ազնիվ մետաղադրամի շրջանառություն, իսկ սրա ժամանակ էլ կանխիկ առուծախերի ամենահասարակ ձևը, թեև սոսկական մետաղաշրջանառության պատվանդանի վրա փողը կարող է իբրև վճարամիջոց էլ գործել և պատմականորեն հենց այսպես էլ գործել է իրոք, իսկ այս պատվանդանի վրա զարգացել են մի վարկային սիստեմ ու սրա մեխանիզմի որոշ կողմերը։
Այս ենթադրությունն արվում է ոչ սոսկ մեթոդաբանական նկատառումներով, որոնց կշիռը երևան է գալիս հենց արդեն այն հանգամանքի մեջ, որ ինչպես Տուկն ու յուր դպրոցը, այնպես էլ սրանց հակառակորդներն իրենց հակաճառությունների ժամանակ միշտ հարկադրված էին բանկնոտաշրջանառությունը հետազոտելիս էլի զուտ մետաղյա շրջանառության վարկածին վերա դառնալու վերադառնալու և սրանից կառչելու։ Նրանք ստիպված էին այս բանն անելու post festum [իրողությունից հետո, հետագայում, հետին թվով], բայց այն ժամանակ այս արին շատ մակերևութորեն, և իհարկե անհրաժեշտաբար, որովհետև ելակետն այսպիսով լոկ մեկ միջնադեպային կետի դեր է խաղում վերլուծության մեջ։
Բայց յուր '''բնաճուն''' ձևով պատկերացված դրամաշրջանառության ամենապարզ քննարկումը իսկ այս դրամաշրջանառությունն է այստեղ տարեկան վերարտադրապրոցեսի ներհատուկ մոմենտը — ցույց է տալիս հետևյալը.
ա) Զարգացած կապիտալիստական արտադրություն, ուրեմն վարձու աշխատանքի սիստեմի տիրապետություն ենթադրելիս՝ ակներև է, որ դրամակապիտալը մի գլխավոր դեր է խաղում, որչափով որ նա է այն ձևը, որով կանխավճարվում է փոփոխուն կապիտալը։ Այն չափով, որով վարձու աշխատանքի սիստեմն է զարգանում, ամեն արդյունք փոխարկվում է ապրանքի, հետևաբար — մի քանի կարևոր բացառությունները չհաշված — պետք է ամբողջովին անցնի դրամի փոխարկվելու փուլով իբրև յուր շարժման մի փուլով։ Շրջանառող փողի քանակը պետք է բավարար լինի ապրանքների այս դրամացման համար, և այս քանակի ամենամեծ մասը մատակարարվում է աշխատավարձի ձևով, այն փողի ձևով, որն իբրև փոփոխուն կապիտալի դրամաձև՝ արդյունաբերական կապիտալիստների կողմից կանխավճարվելով աշխատավարձի վճարման համար — յուր մեծ մասով — բանվորների ձեռին գործում է լոկ որպես շրջանառության միջոց (գնելամիջոց)։ Սա ամբողջովին հակադրություն է բնատնտեսության նկատմամբ, որը գերակշռում է կախման ամեն մի սիստեմի (ճորտությունն էլ ներառյալ) պատվանդանի ժամանակ ու է՛լ ավելի՝ շատ կամ թե քիչ նախնական համայնքների ժամանակ, զուգորդված լինեն սրանք կախման հարաբերություններով, թե ստրկության հարաբերություններովt հարաբերություններով, միևնույն է։
Ստրկության սիստեմում այն դրամակապիտալը, որը ծախսվում է աշխատույժը գնելու վրա, հիմնական կապիտալի դրամաձևի դերն է խաղում, դրամակապիտալի, որը փոխհատուցվում է լոկ աստիճանաբար, ստրկի գործուն կենսապարբերաշրջանի անցնել-գնալուց հետո։ Ուստի աթենացիների մոտ այն շահույթն էլ, որ մի ստրկատեր կորզում է ուղղակի՝ յուր ստրուկների արդյունաբերական կիրառման միջոցով, կամ թե անուղղակի՝ նա ստրուկներին արդյունաբերական ուրիշ կիրառողների վարձու տալով (հանքարաններում աշխատելու համար),— կանխավճարած դրամակապիտալի լոկ տոկոս է նկատվում (չիջուցման շիջուցման հետ միասին), ճիշտ ինչպես որ կապիտալիստական արտադրության մեջ արդյունաբերական կապիտալիստը հավելարժեքի մի կտորը, պլյուս հիմնական կապիտալի մաշվածքը որպես յուր հիմնական կապիտալի տոկոս ու փոխհատուցում է հաշվի դնում. այնպես, ինչպես որ այս հենց առհասարակ կանոն է այն կապիտալիստների մոտ, որոնք հիմնական կապիտալ (շենքեր, մեքենաներ և այլն) են վարձու տալիս։ Սոսկ տնային ստրուկները, սպասավորելիս լինեն սրանք անհրաժեշտ ծառայություններ կատարելու համար, թե լոկ պերճանքը ցուցադրելու համար, միևնույն է,— ուշադրության չեն առնվում այստեղ. նրանք համապատասխանում են մեր սպասավոր դասակարգին։ Բայց ստրկության սիստեմն էլ — որչափով որ սա երկրագործության, մանուֆակտուրայի, նավային գործի և այլոց մեջ արտադրողական աշխատանքի տիրապետող ձևն է, ինչպես որ էր Հունաստանի զարգացած պետություններում ու Հռոմում — բնատնտեսության մի տարր է պահում յուր մեջ։ Հենց ստրկաշուկան ինքը յուր աշխատույժ-ապրանքի առաջարկվող մասսան միշտ ստանում է պատերազմի, ծովահենության և այլոց միջոցով, և այս հափշտակությունը յուր հերթին կատարվում է ոչ թե շրջանառության մի պրոցեսի միջոցով, այլ ուղղակի ֆիզիկական բռնությամբ ուրիշի աշխատույժը բնեղեն կերպարանքով յուրացնելով։ Նույն իսկ Միացյալ Նահանգներում այն բանից հետո, երբ վարձու աշխատանք կիրառող հյուսիսային նահանգների ու ստրուկներ բանեցնող հարավային նահանգների արանքում ընկած միջնամարզը դարձավ ստրկաբուծության մի մարզ հիշյալ հարավի համար, որտեղ ուրեմն ստրկաշուկա նետված հենց ստրուկներն իրենք տարեկան վերարտադրսւթյան վերարտադրության մի տարր էին դարձել, այս չէր բավականացնում ավելի երկար ժամանակվա համար, այլ, ընդհակառակը, կարելվույն չափ դեռ երկար շարունակվում էր աֆրիկյան ստրկավաճառքը՝ շուկայի թերին լրացնելու համար։
բ) Կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա տարեկան արդյունքի փոխանակման ժամանակ դրամի՝ բնաճունորեն կատարվող տարհոսումներն ու հետհոսումները,, հիմնական կապիտալների՝ իրենց ամբողջ արժեծավալով արվող միանվագ կանխավճարումներն ու նրանց արժեքի՝ բազմամյա պարբերաշրջաններ ընդգրկող հաղորդական դուրսկորզումները շրջանառությունից, ուրեմն նրանց աստիճանական վերականգնումը դրամաձևով տարեկան գանձագոյացման միջոցով, մի գանձագոյացում, որը յուր էությամբ բոլորովին տարբեր է սրան զուգահեռ ընթացող ու ամենամյա նոր դրամարտադրության վրա խարսխվող գանձագոյացումից. այն ժամանակի տարբեր երկարությունը, որի համար փող է կանխավճարվում՝ ապրանքների արտադրապարբերաշրջանների երկարության համեմատ, հետևաբար առաջուց էլ արդեն պետք է միշտ փող գանձացվի նորից՝ նախքան ապրանք ծախելով շրջանառությունից դրամ հետկորզել կարողանալը. կանխավճարման ժամանակի տարբեր երկարությունը, որն առաջ է գալիս հենց արդեն նրանից, որ արտադրավայրը տարբեր հեռավորություն է ունենում վաճառաշուկայից. նույնպես էլ հետհոսման մեծության ու պարբերաշրջանի տարբերությունը, նայած այն վիճակին, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] հարաբերական մեծությանը, որ արտադրապաշարներն ունեն տարբեր ձեռնարկություններում ու միևնույն ձեռնարկաճյուղի զանազան առանձին կապիտալիստների մոտ, ուրեմն հաստատուն կապիտալի տարրերի գնումների տարբեր ժամկետները — և այս ամենը վերարտադրության տարում. բնաճուն շարժման բոլոր այս տարբեր մոմենտները կարիք ունեն նկատվելու և ուշադրության առնվելու սոսկ փորձով, որպեսզի հնարավոր լինի պլանաչափորեն թե վարկասիստեմի մեքենական օժանդակ միջոցներն օգտագործել և թե վարկատրելի առկա կապիտալներն իսկապես ճանկել։
Սրան ավելանում է դեռ տարբերությունն այնպիսի ձեռնարկությունների, որոնց արտադրությունը նորմալ պայմաններում կատարվում է շարունակաբար միևնույն մասշտաբով, ու այնպիսի ձեռնարկությունների, որոնք տարվա տարբեր պարբերաշրջաններում տարբեր ծավալով են աշխատույժ կիրառում, ինչպես գյուղատնտեսության մեջ։
====XIII. ԴԵՍՏՅՈՒՏՏ ԴԵ ՏՐԱՍՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐԱԹԵՈՐԻԱՆ<ref>II ձեռագրից։</ref>====
Իբրև օրինակ այն խառնաշփոթ ու միաժամանակ նան նաև պարծենկոտ անմտածվածության, որ քաղաքատնտեսները ցուցաբերում են հասարակական վերարտադրությունը քննարկելիս, կծառայի մեծ տրամաբան Դեստյուտտ դե Տրասին (հմմտ. I գիրք, էջ 146, 30-րդ ծանոթագրություն<ref>Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», 1 I հատոր, Երևան, 1933, էջ 129։</ref>, որին մինչև անգամ Ռիկարդոն է լուրջ ընդունում և անվանում a very distinguished writer։ [շատ երևելի գրող] («Principles», p. 333.)
Այս distingairte [երևելի] հեղինակը հետևյալ մեկնություններն է տալիս հասարակական ամբողջ վերարտադրապրոցեսի ու շրջանառության պրոցեսի վերաբերմամբ.
«Ինձնից կհարցնեն, թե այս արդյունաբերական ձեռնարկություններն ի՛նչպես են այնքան խոշոր շահույթներ ստանում և ումնի՛ց կարող են կորզել այն։ Ես պատասխանում եմ, որ նրանք այս անում են՝ իրենց ամեն արտադրածն ավելի թանգ ծախելով, քան նրանց վրա նստած է լինում հիշյալն արտադրելը, է և որ նրանք այս ծախում են
1) միմյանց՝ իրենց սպառման այն ամբողջ մասի համեմատ, որը նախանշված է նրանց պահանջմունքների բավարարման համար, որը նրանք վճարահատուցում են իրենց շահույթների մի մասով.
3) ծախում են պարապ կապիտալիստներին, որոնց նրանք վճարահատուցում են իրենց հասույթի այն մասով, որը դեռ չեն տվել անմիջաբար իրենց բանեցրած վարձու բանվորներին. այնպես որ այն ամբողջ ռենտան, որ արդյունաբերողներն ամեն տարի վճարում են պարապ կապիտալիստներին, այս կամ թե այն ճանապարհով էլի հետ է հոսում արդյունաբերողների մոտ։» (Destutt de Tracy «Traité de la volonté et de ses effets». Paris 1821, p. 239.)
Այսպես ուրեմն կապիտալիստները հարստանում են նախ նրանով, որ նրանք բոլորը փոխադարձորեն շահվում են հավելարժեքի այն մասը փոխանակելիս, որը նրանք իրենց մասնավոր սպառմանն են հատկացնում կամ իբրև հասույթ ծախսում։ Հետևաբար եթե նրանց հավելարժեքի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] նրանց շահույթների այս մասը = է 400 £-ի, ապա այս 400 £-ը նրանով է դառնում, ասենք, 500 £, որ 400 £-ի ամեն մի տիրակից 25%-ով ավելի թանգ է ծախում յուր մասը մյուսներին։ Որովհետև բոլորն էլ նույն այս բանն են անում, ապա հետևանքը միևնույն է լինում, որպիսին կլիներ, եթե նրանք ապրանքներն իրար ծախեին իսկական արժեքի համաձայն։ Միայն թե 400-անոց մեկ ապրանքարժեքի շրջանառության համար նրանք հիմա կարիք ունեն 500 £-անոց մի դրամամասսայի, իսկ այս, ավելի շուտ, աղքատանալու քան թե հարստանալու մի մեթոդ է ներկայանում, որովհետև նրանք ստիպված են իրենց ամբողջ կարողության մի խոշոր մասն անարտադրողաբար պահելու շրջանառության միջոցների անօգտակար ձևում պարուրված։ Այս ամբողջը հանգում է այն բանին, որ կապիտալիստների դասակարգը, չնայած իրենց ապրանքների հանրակողմանի անվանական գնաբարձրացմանը, յուր մասնավոր սպառման համար լոկ 400 £-անոց արժեքի մի ապրանքամասսա ունի իրար միջև բաշխելու, և որ կապիտալիստները սակայն միմյանց փոխադարձ բավականություն են պատճառում՝ 400 £-անոց ապրանքարժեքը շրջանառության մեջ դնելու մի այնպիսի դրամա քանակովդրամաքանակով, որը 300 £-անոց ապրանքարժեքի համար է պահանջվում։
Մենք բոլորովին մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ այստեղ Դեստյուտտ դե Տրասին ենթադրել է «նրանց շահույթների մի մաս» և ուրեմն առհասարակ մի ապրանքապաշար, որում շահույթն է ներկայանում։ Բայց չէ՞ որ Դեստյուտտն ուզում է հենց այն բացատրել մեզ, թե որտեղից է առաջ գալիս այս շահույթը։ Իսկ այն դրամաքանակը, որ անհրաժեշտ է շահույթը շրջանառության մեջ դնելու համար, մի բոլորովին ստորադաս հարց է, է։ Այն ապրանքամասսան, որում շահույթն է ներկայանում, ինչպես բանից երևում է նրանից է ծագում, որ կապիտալիստներն այս ապրանքամասսան ոչ միայն իրար են ծախում — մի բան, որ հենց արդեն այսպես էլ շատ սիրուն ու խոր դրույթ է — այլ բոլորը միմյանց շատ ավելի թանգ են ծախում։ Այսպիսով ուրեմն մենք հիմա գիտենք կապիտալիստների հարստացման մի աղբյուրը։ Սա հանգում է «էնտսպեկտոր Բրեզիգի» այն գաղտնիքին, թե մեծ աղքատությունը ծագում է մեծ pauvreté [տնանկություն]-ից։
2) Միևնույն կապիտալիստներն այնուհետև ծախում են «վարձու բանվորներին, թե՛ նրանց, որոնց իրենք են վարձած լինում, ու թե՛ նրանց, որոնց վարձում են պարապ կապիտալիստները. այս եղանակով նրանք հիշյալ վարձու բանվորներից հետ են ստանում սրանց ամբողջ աշխատավարձը, բացի սրանց մանր խնայություններից։»
Ուրեմն եթե կապիտալիստների դասակարգը բանվորներին որպես աշխատավարձ վճարել է, օրինակ, 100 £, և հետո միևնույն բանվորները նույն կապիտալիստների դասակարգից միևնույն 100 £-անոց արժեքի ապրանք են գնում, և այս պատճառով 100 £-անոց այն գումարը, որ կապիտալիստներն էին կանխավճարել իբրև աշխատույժի գնորդներ, հիմա բանվորներին 100 £-ի ապրանքներ ծախելու ժամանակ հետ է հոսում կապիտալիստների մոտ, ապա կապիտալիստները սրա հետևանքով '''հարստանում են'''։ Մարդկային սովորական հասկացողության տեսակետից թվում է, թե կապիտալիստներն այս պրոցեդուրայի միջոցով իրենց տիրության տակ ունեն էլի 100 £, որ ունեին պրոցեդուրայից առաջ էլ։ Պրոցեդուրայի սկզբում նրանք ունեն 100 £ փող. այս 100 £-ով նրանք աշխատույժ են գնում։ Գնված աշխատանքն այս 100 £ փողի դիմաց արտադրում է, որքան մինչև հիմա մենք գիտենք, 100 £-անոց արժեքի ապրանքներ։ 100 £-ի ապրանքները բանվորներին ծախելով կապիտալիստները հետ են ստանում փողը։ Հետևաբար կապիտալիստներն էլի 100 £ փող ունեն, իսկ բանվորները՝ 100 £-ի դիմաց ապրանք, որ հենց իրենք են արտադրել։ Թե կապիտալիստներն ինչպես կարող էին հարստանալ այս դեպքում, սկի չի երևում։ Եթե 200 £ փողը հետ չհոսեր կապիտալիստների մոտ, ապա սրանք բանվորներին նախ՝ 100 £ դրամ վճարած կլինեին նրանց աշխատանքի համար ու երկրորդ՝ պետք է այս աշխատանքի արդյունքը, 100 £-ի սպառամիջոցներ, ձրի տված լինեին նրանց։ Այսպիսով ուրեմն, հետհոսումն, ամենաշատը, կարող էր լոկ այն բացատրել, թե ինչու այս գործառնության հետևանքով կապիտալիստներն ավելի աղքատ չեն դարձել, բայց ոչ երբեք այն, թե ինչու նրա հետևանքով ավելի հարուստ են դարձել։
Մի ուրիշ հարցն էլ այն է անշուշտ, թե այդ ինչպես ի՛նչպես է, որ կապիտալիստները 100 £ փող ունեն, և թե ինչու բանվորները փոխանակ հենց իրենց սեփական օգտին ապրանքներ արտադրելու՝ ստիպված են իրենց աշխատույժն այս 100 £-ի հետ փոխանակելու։ Բայց սա մի այնպիսի բան է, որ Դեստյուտտի տրամաչափն ունեցող մի մտածողի համար ինքնըստինքյան է հասկանալի։
Դեստյուտտը հենց ինքն էլ լիովին չի բավարարվում այս լուծումով։ Չէ՞ որ նա մեզ չի ասել, թե մարդիկ հարստանում են նրանով, որ 200 100 £-անոց մի դրամագումար է ծախսում և հետո էլ 100 £-անոց մեկ դրամագումար է դարձյալ հետ ընդունում, հետևաբար 100 £ փողի հետհոսման հետևանքով չի, որ հարստանում են, որովհետև հետհոսումը չէ՞ որ ցույց է տալիս լոկ այն, թե ինչո՛ւ 100 £ փողը չի կորչում։ Դեuտյուտտը Դեստյուտտը մեզ ասել է, թե կապիտալիստները հարստանում են «իրենց ամեն արտագրածը արտադրածը ծախելով ավելի թանգ, քան նրանց վրա նստած է լինում հիշյալը գնելը։»
Այսպիսով ուրեմն կապիտալիստները նաև բանվորների հետ ունեցած գործարքների ժամանակ պետք է նրանով հարստանան, որ նրանք ապրանքները շատ ավելի թանգ են ծախում բանվորներին։ Գերազա՜նց։ «Նրանք վճարում են աշխատավարձ... և այս ամենը հետ է հոսում նրանց մոտ՝ այս բոլոր մարդկանց ծախսերի հետևանքով, մարդիկ, որոնք նրանց համար» [արդյունքների համար] «ավելի թանգ են վճարում, քան նրանց վրա» [կապիտալիստների վրա] «նստել էին նրանք այս աշխատավարձի միջոցով։» (p. 240.) Հետևաբար կապիտալիստները 100 £ աշխատավարձ են վճարում բանվորներին, իսկ հետո էլ նրանք բանվորներին ծախում են սրանց սեփական արդյունքը 120 £-ով, այնպես որ ոչ միայն 100 £-ն է հետ հոսում կապիտալիստների մոտ, այլ դեռ 20 £ էլ շահույթ և ստացվում։ Այս անկարելի բան է։ Բանվորները կարող են վճարահատուցել լոկ այն փողով, որ նրանք աշխատավարձի ձևով են ստացել։ Եթե նրանք կապիտալիստներից 100 £ աշխատավարձ են ստանում, նրանք կարող են միմիայն 100 £-ի բան գնել ու ոչ թե 120 £-ի։ Ուրեմն չեղավ, այս եղանակով բան դուրս չի գալիս։ Բայց դեռ մի ուրիշ ճանապարհ էլ կա։ Բանվորները կապիտալիստներից գնում են 100 £-ի ապրանք, իրականում սակայն ստանում են լոկ 80 £-անոց արժեքի ապրանք։ Ուստի նրանք անպայման խաբված են 20 £ չափով։ Իսկ կապիտալիստն անպայման հարստացավ 20 £-ի չափով, որովհետև նա աշխատույժը վճարահատուցեց 20%-ով սրա արժեքից ցած կամ անվանական աշխատավարձից 20%-ի չափով մեկ հանուրդ կատարեց մի կողմնակի ճանապարհով։
Հետևաբար այն բոլոր երկիրներում, որտեղ բանվորների դրամավարձը բերած, հանգեցված է նրանց իբրև դասակարգի ապրուստի համար անհրաժեշտ սպառամիջոցների արժեքին, գոյություն չէր ունենա ոչ մի սպառաֆոնդ ու կուտակման ոչ մի ֆոնդ կապիտալիստների համար, ուրեմն և ոչ մի գոյաֆոնդ կապիտալիստների դասակարգի համար, ուստի չէր լինի կապիտալիստների դասակարգ էլ։ Եվ սա ըստ Դեստյուտտի հենց այսպես էլ կլիներ հին քաղաքակրթության պատկանող բոլոր հարուստ, զարգացած երկիրներում, որովհետև այստեղ «մեր հնուց արմատակալած հասարակություններում այն ֆոնդը, որից ծածկվում է աշխատավարձը, գրեթե հաստատուն մի մեծություն է։» (p. 202.)
Աշխատավարձից հանուրդ անելու դեպքում էլ կապիտալիստների հարստացումը ոչ թե նրանից է առաջ գալիս, որ նրանք բանվորին նախ դրամով 100 £ են վճարում և հետո էլ այս 100 £ փողի դիմաց նրան 80 £ են մատակարարում ապրանքներով — ուրեմն 80 £-ի ապրանքը շրջանառության մեջ դնում են փաստորեն 25%-ով ավելի մեծ, 100 £-անոց դրամագումարով — այլ առաջ է գալիս նրանից, որ կապիտալիստը, բացի հավելարժեքից — արդյունքի այն մասից, որում հավելարժեքն է մարմնացած — բանվորի արդյունքից յուրացնում է արդյունքի այն մասի դեռ 25%-ն, որը պետք է աշխատավարձի ձևով բանվորին բաժին ընկներ։ Այս տխմար եղանակով, ինչպես որ Դեստյուտտն է հասկանում բանը, կապիտալիստների դասակարգը բացարձակապես ոչինչ չէր շահի։ Նա աշխատավարձի համար վճարում է 200 100 £ իսկ այս 100 £-ի դիմաց բանվորին վերադարձնում է սրա սեփական արդյունքից 80 £-ի ապրանքարժեք։ Բայց հաջորդ գործառնության ժամանակ նա միևնույն պրոցեդուրայի համար էլի պետք է 100 £ կանխավճարի, հետնաբար նա լոկ այն անօգտակար բավականությունն է պատճառում իրեն, որ 100 £ դրամ է կանխավճարում է սրա դիմաց 80 £ ապրանք մատակարարում՝ փոխանակ 80 £ դրամ կանխավճարելու և սրա դիմաց հենց 80 £-ի ապրանք մատակարարելու։ Այսինքն՝ կապիտալիստների դասակարգը յուր փոփոխուն կապիտալի շրջանառության համար միշտ անօգուտ կերպով կանխավճարում և 25%-ով ավելի մեծ մի դրամակապիտալ,— մի բան, որ հարստանալու մեկ բոլորովին յուրահատուկ մեթոդ է։
3) Վերջապես կապիտալիստների դասակարգը յուր արտադրածը ծախում է «պարապ կապիտալիստներին, որոնց նրանք վճարահատուցում են իրենց հասույթի այն մասով, որը դեռ չեն տվել անմիջաբար իրենց բանեցրած վարձու բանվորներին, այնպես որ այն ամբողջ ռենտան, որ արդյունաբերողներն ամեն տարի վճարում են հիշյալներին (պարապ կապիտալիստներին), այս կամ թե այն ճանապարհով էլի հետ է հոսում արդյունաբերողների մոտ։»
Ոչ Քիչ առաջ մենք տեսանք, որ արդյունաբերական կապիտալիստներն «իրենց շահույթների մի մասով վճարահատուցում են իրենց սպառման այն ամբողջ մասը, որը նախանշված է նրանց պահանջմունքների բավարարման համար։» Ուրեմն ենթադրենք, թե նրանց շահույթները = են 200 £-ի։ Իրենց անհատական սպառման համար նրանք բանեցնում են; , օրինակ, 100 £։ Բայց մյուս կեսը, որ = 100 £, պատկանում է ոչ թե նրանց, այլ պարապ կապիտալիստներին, այսինքն հողառենտատերերին ու տոկոսով վարկատրող կապիտալիստներին։ Հետևաբար արդյունաբերական կապիտալիստները պետք է 100 £ փող վճարեն այս խալխին։ Հիմա ասենք, թե այս վերջիններին այս փողից հարկավոր է 80 £ իրենց սեփական սպառման համար ու 20 £ էլ սպասավորներ և այլն վարձելու համար։ Ուրեմն պարապ կապիտալիստները 80 £-ով սպառամիջոցներ են գնում արդյունաբերական կապիտալիստներից։ Սրա հետևանքով սրանց մոտ է հետ հոսում 80 £-ի արդյունքի դիմաց վճարված ու սրանցից հեռացած 80 £ փողը կամ <math>^4/_5</math>-ն այն 100 £-ի, որ սրանք պարապ կապիտալիստներին էին վճարել ռենտա, տոկոս և այլն անունով։ Հետո, սպասավորների դասակարգը, պարապ կապիտալիստների անմիջական վարձու բանվորները, իրենց աղաներից ստացել են 20 £։ Նրանք սրանով 20 £-ի սպառամիջոցներ են գնում էլի արդյունաբերական կապիտալիստներից։ Սրա հետևանքով սրանց մոտ է հետ հոսում 20 £ արդյունքի դիմաց վճարված ու սրանցից հեռացած 20 £ փողը կամ վերջին մեկ հինգերորդն այն 100 £ դրամի, որ սրանք պարապ կապիտալիստներին էին վճարել իբրև ռենտա, տոկոս և այն։
Գործարքի վերջում այն 100 £ փողը, որ ռենտա, տոկոս և այլն վճարելու համար տրվել էր պարապ կապիտալիստներին, հետ է հոսում արդյունաբերական կապիտալիստների մոտ, այնինչ սրանց հավելարդյունքի կեսը, որ = 100 £-ի, սրանց ձեռից անցել է պարապ կապիտալիստների սպառաֆոնդի մեջ։
Այն հողն ու այն կապիտալը, որ արդյունաբերական կապիտալիստները վարձով վերցրել են պարապ կապիտալիստներից և որի համար նրանք պետք է սրանց վճարեն հավելարժեքի մի մասը հողառենտայի, տոկոսի է այլոց ձևով, իհարկե շահութաբեր էր նրանց համար, որովհետև հիշյալն ինչպես առհասարակ արդյունքի, այնպես էլ արդյունքի այն մասի արտադրության պայմաններից մեկն է, որը հավելարդյունքն է կազմում և որում հավելարժեքն է ներկայանում։ Այս շահույթը բղխում է վարձով տրված հողի ու կապիտալի օգտագործումից, բայց ոչ թե այն գնից, որ վճարվում է նրա համար։ Այս գինն, ընդհակառակը, կազմում է մի հանուրդ շահույթից։ Այլապես հարկ կլիներ պնդել, թե արդյունաբերական կապիտալիստները ոչ թե ավելի հարուստ, այլ ավելի աղքատ են դարձել, եթե նրանք հասվելարժեքի մյուս կեսն էլ կարող էին հենց իրենց համար պահել՝ փոխանակ այս նրանց հանձնելու։ Բայց այսպիսի խառնաշփոթության հասցնում է այն հանգամանքը, երբ շրջանառության այնպիսի երևույթներ, ինչպիսին դրամահետհոսումն է, շփոթում են արդյունքի բաշխման հետ, որը լոկ միջնորգագործվում է շրջանառության այսպիսի երևույթներով։
Եվ սակայն միևնույն Դեստյուտտն այնքան խորամանկ է, որ նկատում է հետևյալը. «ո՞րտեղից են ստացվում այս պարապ մարդկանց հասույթները։ Արդյոք սրանք այն ռենտայից չեն չե՞ն ստացվում, որ իրենց շահույթից վճարում են այն մարդիկ, որոնք առաջինների կապիտալներն են բանեցնում, այսինքն այն մարդիկ, որոնք առաջինների ֆոնդով են վարձատրում մի աշխատանք, որն ավելի է արտադրում, քան ինքը նստում է, մի խոսքով արդյունաբերողները։ Ուստի միշտ հարկ է լինում ահա սրանց վերադառնալ ամեն հարստության աղբյուրը գտնելու համար։ Սրանք են ահա, որ իրականում կերակրում են առաջինների զբաղեցրած վարձու բանվորներին։» (p. 246.)
Այսպիսով ուրեմն, այս ռենտայի և այլոց վճարումն արդյունաբերողների շահույթից արվող մի հանուրդ է հիմա։ Առաջ նա սրանց հարստանալու մեկ միջոց էր։
Բայց մեր Դեստյուտտին մի մխիթարություն դեռ մնացել է։ Այս ղոչաղ արդյունաբերողները պարապ արդյունաբերողների հետ վարվում են այնպես, ինչպես իրար հետ ու բանվորների հետ էին վարվել։ Նրանք բոլոր ապրանքները սրանց ծախում են ավելի թանգ, օրինակ, 20%-ով թանգ։ Արդ, երկու բան է հնարավոր։ Կա՛մ պարապները, բացի այն 100 £-ից, որ սրանք տարեկան ստանում են արդյունաբերողներից, ուրիշ դրամամիջոցներ էլ ունեն, և կամ նրանք չունեն այս։ Առաջին դեպքում արդյունաբերողները նրանց ծախում են 100 £-ի ապրանք ու արժեքներ, ասենք, 120 £ գնով։ Հետևաբար իրենց ապրանքները ծախելու ժամանակ նրանց մոտ հետ է հոսում ոչ թե լոկ այն 100 £-ը, որ իրենք վճարել էին պարապներին, այլ և, սրանից զատ, դեռ 20 £ էլ, որն իրոք նորարժեք է կազմում նրանց համար։ Ի՞նչ դրության մեջ է հիմա հաշիվը։ Նրանք 100 £-ի ապրանք ձրի են տվել, որովհետև այն 100 £-ը, որով մասամբ վճարահատուցվել են ապրանքները, հենց իրենց սեփական փողն էր։ Այսպիսով ուրեմն, իրենց սեփական ապրանքի վճարը նրանց հատուցվել է իրենց սեփական փողով։ Հետևաբար՝ 100 £ կորուստ։ Բայց նրանք սրանից զատ 20 £ էլ ստացել են արժեքից գերազանցող գնի ավելցուկի համար։ Ուրեմն՝ 20 £ շահույթ. սրանով 100 £ կորուստը դառնում է 80 £ կորուստ, սակայն երբեք չի դառնում մի պլյուս, այլ միշտ մնում է մեկ մինուս։ Պարիսպների Պարապների գլխին խաղացած խարդախությունը քնացրեց արդյունաբերողների կորուստը, բայց հարստության կորուստը խարդախության պատճառով նրանց համար հո չփոխարկվեց հարստացման միջոցի։ Սակայն այս մեթոդը չի կարող երկար ժամանակ գործադրվել, որովհետև անհնարին բան է, որ պարապները կարողանան տարեկան 120 £ փող վճարել այն ժամանակ, երբ նրանք տարեկան միմիայն 100 £ դրամ են ստանում։ Հիմա ուրեմն մյուս մեթոդը. արդյունաբերողները 80 £ արժեքի ապրանքները ծախում են այն 100 £ փողով, որ իրենք վճարել էին պարապներին։ Այս դեպքում արդյունաբերողներն առաջվա պես ձրի են տալիս 80 £-ը ռենտայի, տոկոսի և այլոց ձևով։ Այս խարդախությամբ նրանք քչացրել են պարապներին վճարվող հարկը, բայց սա առաջվա նման էլի գոյություն ունի, է միևնույն թեորիայի համաձայն, ըստ որի գները վաճառորդների բարի կամքից կախումն ունենք պարապներն ի վիճակի են իրենց հողի ու կապիտալի համար մինչև այժմ 100 £ պահանջելու փոխարեն հետագայում 120 £ ռենտա, տոկոս և այլն ուզելու։
Այս փայլուն հետազոտությունը միանգամայն արժանավայել է այն խորունկ մտածողի համար, որը մի էջում ԱՀիմա ուրեմն մյուս մեթոդը. Սմիթից արտագրում է, թե «աշխատանքն է ամեն հարստության աղբյուրը» (p. 242), թե արդյունաբերական կապիտալիստներն «իրենց կապիտալը կիրառում արդյունաբերողները 80 £ արժեքի ապրանքները ծախում են այն աշխատանքը վճարահատուցելու համար100 £ փողով, որով նա վերարտադրվում է շահույթ ով հանդերձ» (p. 246), իսկ մյուս էջում եզրափակում է, թե այս արդյունաբերական կապիտալիստներն որ իրենք վճարել էին պարապներին։ Այս դեպքում արդյունաբերողներն առաջվա պես ձրի են «մնացած բոլոր մարդկանց կերակրումտալիս 80 £-ը ռենտայի, մենակ տոկոսի և այլոց ձևով։ Այս խարդախությամբ նրանք քչացրել են հանրային կարողությունը շատացնում և վայելքի մեր ամեն միջոցներն ստեղծում» (p. 242)պարապներին վճարվող հարկը, թե ոչ թե բանվորներն են կապիտալիստներին կերակրումբայց սա առաջվա նման էլի գոյություն ունի, այլ կապիտալիստները՝ բանվորներինև միևնույն թեորիայի համաձայն, ու այս էլ պնդում է այն ճաճանչափայլ հիմունքովըստ որի գները վաճառորդների բարի կամքից կախումն ունեն, թե այն փողը, որով վճարահատուցում պարապներն ի վիճակի են բանվորներինիրենց հողի ու կապիտալի համար մինչև այժմ 100 £ պահանջելու փոխարեն հետագայում 120 £ ռենտա, սրանց ձեռին չի մնում, այլ միշտ կապիտալիստներին է վերադառնում իբրև բանվորների արտադրած ապրանքների վճար։ «Բանվորները լոկ մի ձեռքով ընդունում տոկոս և մյուսով տալիս են հետ։ այլն ուզելու։
Այս փայլուն հետազոտությունը միանգամայն արժանավայել է այն խորունկ մտածողի համար, որը մի էջում Ա. Սմիթից արտագրում է, թե «աշխատանքն է ամեն հարստության աղբյուրը» (p. 242), թե արդյունաբերական կապիտալիստներն «իրենց կապիտալը կիրառում են այն աշխատանքը վճարահատուցելու համար, որով նա վերարտադրվում է շահույթով հանդերձ» (p. 246), իսկ մյուս էջում եզրափակում է, թե այս արդյունաբերական կապիտալիստներն են «մնացած բոլոր մարդկանց կերակրում, մենակ նրանք են հանրային կարողությունը շատացնում և վայելքի մեր ամեն միջոցներն ստեղծում» (p. 242), թե ոչ թե բանվորներն են կապիտալիստներին կերակրում, այլ կապիտալիստները՝ բանվորներին, ու այս էլ պնդում է այն ճաճանչափայլ հիմունքով, թե այն փողը, որով վճարահատուցում են բանվորներին, սրանց ձեռին չի մնում, այլ միշտ կապիտալիստներին է վերադառնում իբրև բանվորների արտադրած ապրանքների վճար։ «Բանվորները լոկ մի ձեռքով ընդունում և մյուսով տալիս են հետ։ Ուստի նրանց սպառումը պետք է նկատել իբրև այն մարդկանց առաջ բերած գործ, որոնք վարձում են նրանց։» (p. 235.)
Հասարակական վերարտադրnլթյունն վերարտադրությունն ու սպառումը, ինչպես որ սա միջնոըդագործվում է դրամաշրջանառությամբ, այսպես սպառիչ կերպով շարադրելուց հետո Դեստյուտտը շարունակում է. «Ահա սա է, որ ավարտին է հասցնում հարստության այս perpetuum mobile-ն», [մշտական շարժիչը, հարաշարժ մեխանիզմը] մի շարժում, որը թեև վատ է հասկացված» [mal connu — ճի՜շտ է], բայց իրավամբ է կոչվել շրջանառություն. որովհետև նա իրոք մի շրջապտույտ է և միշտ էլ վերադառնում է յուր ելակետին։ Այս այն կետն է, որտեղ արտադրությունն է կատարվում։» (p. 139, 140.)
Դեստյուտտրգ Դեստյուտտը, that very distinguished writer, membre de l’ Institut l’Institut de France et de la Société Philosophique de Philadelphie [Այն շատ երևելի հեղինակը, Ֆրանսիայի ինստիտուտի ու Ֆիլադելֆիայի փիլիսոփայական ընկերության անդամը] և որոշ չափով իրոք մի լուսատու՝ գռեհիկ տնտեսագետների մեջ, վերջում ընթերցողներից խնդրում է զարմանալ այն զարմանալի պայծառության առթիվ, որով նա պատկերագրում է հասարակական պրոցեսի ընթացքը, լույսի այն հեղեղի առթիվ, որ նա թափել է առարկայի վրա, և նույնիսկ խոնարհվում, զիջում է՝ ընթերցողներին այն դրույթը հաղորդելու աստիճան, թե որտեղից է ծագում այս ամբողջ լույսը։ Այս պետք է մեջբերվի հենց իսկագրի բառերով.
«On remarquera, j’espère, combien cette manière de considérer la consommation de nos richesses est concordante avec tout ce que nous avons dit à propos de leur production et de leur distribution, et en même '''temps quelle clarté elle répand sur toute la marche de la société'''. D’où viennent cet accord et cette '''lucidité'''? De ce que nous avons rencontré la vérité. Cela rappelle l’effet de ces miroirs où les objets se peignent nettement et dans leurs justes proportions, quand on est placé dans leur vrai point-de-vue, et où tout paraît confus et désuni. quand on en est trop près on trop loin.» (p. 242, 243. [Հույս ունեմ, որ ուշադրություն կդարձնեն այն բանի վրա, թե մեր հարստությունների սպառման վերաբերյալ այսպիսի հայացքը որքան համերաշխում է այն ամենի հետ, ինչ որ ասվեց նրանց արտադրության ու նրանց բաշխման մասին, և '''թե իչպիսի պայծառություն է մտցնում այս հայացքը հասարակական ամբողջ շարժման քննարկման մեջ։ մեջ'''։ Ո՞րտեղից են ստացվում այս ներդաշնակությունն ու այս լույսը։ '''լույսը'''։ Նրանք ստացվում են մեր հայտնագործած ճշմարտությունից։ Այս մեզ հիշեցնում է այն հայելիները, որոնք ճշտորեն ու մասերի միջև եղած համամասնությունները պահպանելով պատկերացնում են այն ամենը, ինչ որ դրվում է նրանց առջև պատշաճ տեղում, իսկ այն բոլորը, ինչ որ գտնվում է այս տեղից ավելի մոտ կամ թե ավելի հեռու, խառնշտորում են է ծուռ ու ճապաղ ներկայացնում։»])
Voila le crétinisme bourgeois dans toute sa béatitude! [Ահավասիկ բուրժուական կրետինիզմը յուր բովանդակ երանությամբ։]