|աղբյուր = [[«Կապիտալ»]]
}}
{{Անավարտ}}
I գրքում ցույց ենք տվել, թե կուտակումն ինչպես է ընթանում առանձին կապիտալիստի համար։ Ապրանքակապիտալի դրամացման հետևանքով դրամացվում է հավելարդյունքն էլ, որում հավելարժեքն է ներկայանում։ Այս եղանակով դրամ է փոխարկված այս հավելարժեքը կապիտալիստը հետ է փոխարկում յուր արտադրողական կապիտալի ավելադիր բնատարրերին։ Մեծացած կապիտալն արտադրության հետագա շրջապտույտի ժամանակ մատակարարում է մի մեծացած արդյունք։ Բայց այն, ինչ որ կատարվում է անհատական կապիտալի դեպքում, պետք է երևան գա նաև տարեկան ամբողջ վերարտադրության մեջ ճիշտ այնպես, ինչպես պարզ վերարտադրությունը քննարկելիս տեսել ենք, որ — անհատական կապիտալի ժամանակ — սրա գործածած հիմնական բաղադրամասերի՝ որպես գանձացվող դրամ հաջորդաբար սկել, տակին նստելն արտահայտվում է հասարակական տարեկան վերարտադրության մեջ էլ։
Եթե մի անհատական կապիտալ = է 400 c + 100 v, տարեկան հավելարժեքը = 100, այն ժամանակ ապրանքարդյունքը = է 400 c + 100 v + 100 m, m։ Այս 600-ը փոխարկվում է դրամի։ Այս դրամից էլի 400 c-ն փոխարկվում է հաստատուն կապիտալի բնաձևին, 100 v-ն՝ աշխատույժի, իսկ սրանցից զատ — եթե ամբողջ հավելարժեքն է կուտակվում — 100 m-ն էլ փոխարկվում է ավելադիր հաստատուն կապիտալի՝ վերածվելով արտադրողական կապիտալի բնատարրերին։ Ընդսմին ենթադրվում է՝ 1) որ այս գումարը տվյալ տեխնիկական պայմաններում բավարար է, լինի սա գործող հաստատուն կապիտալի ընդարձակման համար, թե արդյունաբերական մի նոր ձեռնարկություն հիմնելու համար, միևնույն է։ Բայց կարող է այն էլ պատահել, որ անհրաժեշտ լինի ավելի երկար ժամանակվա ընթացքում հավելարժեքը դրամի փոխարկել ու այս դրամը գանձացնել նախքան այն, երբ արդեն կարող է այս պրոցեսը տեղի ունենալ, ուրեմն իսկական կուտակում, արտադրության ընդլայնում հանդես գալ։ 2) Ենթադրվում է, որ արդեն ընդլայնված մասշտաբով արտադրություն նախապես տեղի է ունեցել իրոք, որովհետև դրամը (փողի ձևով գանձացված հավելարժեքն) արտադրողական կապիտալի տարրերին փոխարկել կարողանալու համար պետք է այս տարրերն իբրև ապրանքներ շուկայում ծախու գտնվելիս լինեն. ընդսմին ոչ մի տարբերություն էլ չի անի, եթե հիշյալները ոչ թե գնվեն որպես պատրաստի ապրանքներ, այլ պատվերով պատրաստվեն։ Սրանք վճարահատուցվում են լոկ այն բանից հետո, երբ արդեն առկա են, և համենայն դեպս նրանից հետո, երբ նրանց վերաբերմամբ արդեն տեղի է ունեցել իսկական ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը, մինչև հիմա նորմալ չափ ունեցող արտադրության ընդարձակումը։ Նրանք պետք է պոտենցիալ կերպով, այսինքն իրենց տարրերի ձևով առկա լինեին, որովհետև որպեսզի նրանց արտադրությունն իրոք տեղի ունենար, դեռ հարկավոր էր պատվերի խթանը միայն, այսինքն ապրանքի գոյությանը նախորդող նրա մի գնման ու նրա կանխակայված վաճառքի խթանը։ Այ դեպքում փողի առկայությունը մի կողմում՝ կյանքի է կոչում ընդլայնված վերարտադրություն մյուս կողմում, որովհետև սրա հնարավորությունն արդեն առանց փողի էլ կա. որովհետև ինքնըստինքյան դրամն իսկական վերարտադրության տարր չի ամենևին։
Եթե A կապիտալիստն, օրինակ, մի տարում կամ թե մեկ ավելի երկար շարք տարիների ընթացքում հաջորդաբար ծախում է յուր արտադրած ապրանքարդյունքի քանակներ, ապա սրանով արդեն նա ապրանքարդյունքի այն մասը, որը հավելարժեքի կրիչն է — հավելարդյունքը — ուրեմն ապրանքաձևով յուր արտադրած հենց հավելարժեքն էլ հաջորդաբար դրամի է փոխարկում, հետզհետե ամբարում է այս փողը և այսպիսով պոտենցիալ նոր դրամակապիտալ է կազմում յուր համար, պոտենցիալ՝ շնորհիվ այն հանգամանքի, որ նա ունակություն ու նախանշում ունի արտադրողական կապիտալի տարրերին փոխարկվելու։ Իսկ փաստորեն նա իրագործում է հասարակ գանձագոյացում միայն, որն իսկական վերարտադրության տարր չի ամենևին։ Ընդսմին նրա գործունեությունն ամենից առաջ այն է, որ հաջորդաբար նա շրջանառու փող է կորզում շրջանառությունից, ընդվորում իհարկե չի բացառվում այն, որ շրջանառու այն փողը, որը նա այսպես փակ ու փականքի տակ է դնում, հենց քիչ առաջ — նախքան յուր՝ շրջանառության մեջ մտնելը մի ուրիշի գանձի մաս էր։ A-ի այս գանձը, որը պոտենցիալ կերպով նոր դրամակապիտալ է, հասարակական ավելադիր հարստություն չի ամենևին ճիշտ այնպես, ինչպիսին չէր լինի, եթե հիշյալն սպառամիջոցների վրա ծախսվեր։ Բայց այն փողը, որ դուրս հանվեց շրջանառությունից, որ ուրեմն սրանից առաջ կար շրջանառության մեջ, կարող էր առաջ էլ արդեն մի անգամ ամբարված-ընկած լինել իբրև գանձաբաղադրամաս, կամ թե աշխատավարձի դրամաձևը եղած լինել, արտադրամիջոց կամ թե ուրիշ ապրանք դրամացրած լինել, մի կապիտալիստի հաստատուն բաղադրամասերը կամ թե հասույթը շրջանառության մեջ դրած լինել։ Այս փողը նոր հարստություն չի ճիշտ այնպես, ինչպես այն դրամը, պարզ ապրանքաշրջանառության տեսակետից քննած, յուր ոչ միայն առկա արժեքի, այլ և յուր տասնապատիկ արժեքի կրիչը չի դառնում լոկ այն պատճառով, որ նա օրվա մեջ տասն անգամ է պտույտ գործել, տասը տարբեր ապրանքարժեքներ է իրացրել։ Ապրանքները գոյություն ունեն առանց փողի էլ, իսկ փողը հենց նույնն է մնում, ինչ որ է (կամ թե է՛լ ավելի փոքրանում է մաշվածքի հետևանքով) մի պտույտի կամ թե տասը պտույտի ժամանակ։ Միմիայն ոսկու արտադրության մեջ է նոր հարստություն (պոտենցիալ դրամ) ստեղծվում — որչափով որ ոսկեարդյունքը հավելարդյունք է պարունակում, հավելարժեքի կրիչ է՝ է — և լոկ այն չափով է նոր դրամ արդյունքը դրամարդյունքը շատացնում պոտենցիալ նոր դրամակապիտալների դրամանյութեղենը, որչափով որ ամբողջ նոր դրամարդյունքն է ոտք դնում շրջանառության մեջ։
Դրամաձևով գանձացված այս հավելարժեքը, թեև հասարակական ավելադիր նոր հարստություն չի ամենևին, պոտենցիալ նոր դրամակապիտալ է ներկայացնում այն ֆունկցիայի պատճառով, որի համար նա ամբարվում է։ (Մենք հետո կտեսնենք, որ բացի հավելարժեքի աստիճանական ոսկիացման ճանապարհից ուրիշ ճանապարհով էլ կարող է նոր դրամակապիտալ առաջ գալ։)
Փողը շրջանառությունից հանվում և որպես գանձ ամբարվում է՝ ապրանքը ծախելու և հետո այլևս ապրանք չգնելու միջոցով։ Ուրեմն եթե այս գործառնությունն ընդհանրական ծավալով կատարվող գործառնություն հասկանանք, ապա կերևա, որ չի կարելի տեսնել, թե հապա ո՛րտեղից պետք է գնորդներ մեկտեղ գան, քանի որ այս պրոցեսում — իսկ սա պետք է ընդհանրական ծավալով վերցվի, որովհետև ամեն մի անհատական կապիտալ էլ կարող է կուտակման պրոցեդուրայում գտնվել — յուրաքանչյուրն ուզում է ծախել՝ գանձացման նպատակով, իսկ գնել ոչ ոք չի ուզում։
Եթե երևակայենք, թե տարեկան վերարտադրության տարբեր մասերի միջև կատարվող շրջանառության պրոցեսն ուղիղ գծով է ընթանում— ընթանում — մի բան, որ սխալ է, որովհետև սակավաթիվ բացառությունները չհաշված՝ այս շրջանառությունը կազմված է այնպիսի շարժուններից, որոնք. բոլորով միասին իրար դեմ ու դեմ են վազում, ապա հարկ կլիներ ոսկի (resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] արծաթ) արտադրողից սկսել, որը գնում է առանց ծախելու, և ենթադրել, որ մյուս բոլորը նրան են ապրանք ծախում։ Այս դեպքում հասարակական տարեկան ամբողջ հավելարդյունքը (ամբողջ հավելարժեքի կրիչը) կանցներ նրա ձեռը, իսկ մյուս բոլոր կապիտալիստները pro rata [չափի համաձայն, ըստ չափու] իրենց միջև կբաշխեին ի բնե դրամաձևով գոյություն ունեցող նրա հավելարդյունքը, նրա հավելարժեքի բնոսկիացումը, որովհետև ոսկի արտադրողի արդյունքի այն մասը, որը պետք է նրա գործող կապիտալի արժեքը փոխհատուցի, արդեն կցակապված է և այս նպատակին է տրամադրված։ Ոսկեարտադրողի՝ ոսկու ձևով արտադրած հավելարժեքն այն ժամանակ կլիներ միակ ֆոնդը, որից բոլոր մյուս կապիտալիստներն իրենց տարեկան հավելարդյունքի ոսկիացման համար անհրաժեշտ նյութը կկորզեին։ Հետևաբար ոսկեարտադրողի հավելարժեքը յուր արժեմեծությամբ պետք է հավասար լիներ հասարակական տարեկան ամբողջ հավելարժեքին, որը նախ պետք է բոժոժանար գանձի ձևով։ Այս ենթադրություններն այսպես անհեթեթ լինելով՝ ուրիշ ոչինչ պարզաբանելու չեն օժանդակում, բացի մի ընդհանրական միաժամանակյա գանձագոյացման հնարավորությունից, որով բուն իսկ վերարտադրությունը, ոսկեարտադրողների կողմում կատարվածը չհաշված, ոչ մի քայլ առաջ չէր գնա։
Այս երևութական դժվարությունը լուծելուց առաջ պետք է տարբերենք I ստորաբաժանման (արտադրամիջոցների արտադրության) մեջ կատարվող կուտակումն ու II ստորաբաժանման (սպառամիջոցների արտադրության) մեջ կատարվող կուտակումը։ Մենք սկսում ենք I-ից։
'''1) Գանձագոյացում'''
Պարոզ է, որ ինչպես այն բազմաթիվ արդյունաբերաճյուղերում արված կապիտալաներդրումները, որոնցից կազմված է I դասակակարգը, այնպես էլ այս արդյունաբերաճյուղերից յուրաքանչյուրում արված անհատական տարբեր կապիտալաներդրումները, նայած իրենց տարիքին, այսինքն նայած իրենց ֆունկցիայի արդեն անցած-գնացած տևողությանը — բոլորովին մի կողմ թողած նրանց ծավալը, տեխնիկական պայմանները, շուկայահարաբերությունները և այլն — հավելարժեքի հաջորդաբար պոտենցիալ դրամակապիտալի փոխարկվելու պրոցեսի տարբեր աստիճանների վրա են գտնվում, այս դրամակապիտալն արտադրության ընդլայնման երկու ձևից որին էլ որ հիմա ծառայելու լինի — նրանց գործող կապիտալի ընդլայնմա՞նը, թե՞ արդյունաբերական նոր ձեռնարկություններ հիմնելուն, միևնույն է։ Ուստի կապիտալիստների մի մասը՝ աճելով համապատասխան մեծության հասած յուր պոտենցիալ դրամակապիտալը միշտ փոխարկում է արտադրողական կապիտալի, այսինքն հավելարժեքի ոսկիացման միջոցով գանձացված դրամով գնում է արտադրամիջոցներ, հաստատուն կապիտալի հսվելադիր տարրեր, այնինչ մի ուրիշ մասը դեռ զբաղված է յուր պոտենցիալ դրամակապիտալի գանձացմամբ։ Հետևաբար այս երկու կատեգորիային պատկանող կապիտալիստներն իրար դեմ հանդես են դալիս գալիս մեկն իբրև գնորդ, մյուսը՝ որպես վաճառորդ, և երկսից յուրաքանչյուրն՝ այս բացառիկ դերում։
Ասենք, թե, օրինակ, A-ն 600 (= 400 c + 100 v + 100 m) ծախում է B-ին (որը կարող է մեկից ավելի գնորդներ ներկայացնել)։ Նա 600-ի ապրանքներ է ծախել դրամաձև ունեցող 600-ի դիմաց, որից 100-ը հավելարժեք է ներկայացնում, որը նա դուրս է կորզում շրջանառությունից, գանձացնում իբրև դրամ. բայց այս 100-անոց փողը լոկ դրամաձևն է հավելարդյունքի, որը 100-անոց մի արժեքի կրիչն էր։ Գանձագոյացումն առհասարակ արտադրություն չի, ուրեմն հենց սկզբից էլ արտադրության աճ չի ամենևին։ Ընդսմին կապիտալիստի գործունեությունը լոկ այն է լինում, որ նա 100-անոց հավելարդյունքը ծախելով ձեռք բերած փողը հանում է շրջանառությունից, պինդ պահում և կալանքի տակ է դնում։ Այս գործառնությունը տեղի է ունենում ոչ միայն A-ի կողմում, այլև շրջանառության ծայրամասի բազմաթիվ կետերում ուրիշ A՛-ի, A՛՛-ի, A՛՛՛-ի կողմից, այն կապիտալիստների կողմից, որոնք բոլորը նույնպես եռանդագին աշխատում են գանձագոյացման այս տեսակի վրա։ Այս բազմաթիվ կետերը, որտեղ դրամը հանվում է շրջանառությունից է և կուտակվում է բազմաթիվ անհատական գանձերի, resp. [համապատասխանորեն, համապատասխան դեպքում] պոտենցիալ դրամակապիտալների ձևով, շրջանառության հենց նույնքան բազմաթիվ արգելքներ են, որովհետև նրանք անշարժացնում են փողը է ավելի երկար կամ թե ավելի կարճ ժամանակով նրանից խլում յուր շրջանառունակությունը։ Բայց պետք է ուշադրության առնել, որ պարզ ապրանքաշրջանառության ժամանակ էլ, նախքան սրա՝ կապիտալիստական ապրանքարտադրության վրա խարսխվելը, տեղի է ունենում գանձագոյացում, և որ հասարակության մեջ առկա դրամաքանակը միշտ ավելի մեծ է նրա՝ գործուն շրջանառության մեջ գտնվող մասից, թեև սա, նայած հանգամանքներին, հորդանում է կամ թե նվազում։ Նույն այս գանձերն ու միևնույն գանձագոյացումը մենք նորից գտնում ենք այստեղ, բայց հիմա արդեն իբրև կապիտալիստական արտադրապրոցեսին ներհատուկ մի մոմենտ։
Հասկանալի է այն գոհունակությունը, երբ վարկասիստեմի ժամանակ այս բոլոր պոտենցիալ կապիտալները բանկերի և այլոց ձեռին իրենց համակենտրոնանալու ֊հետևանքով հետևանքով դառնում են տրամադրելի կապիտալ, «loanable capital», դրամակապիտալ ու այն էլ արդեն՝ ոչ թե կրավորական դրամակապիտալ ու ապագայի երաժշտություն, այլ գործուն, վաշխող դրամակապիտալ (այստեղ «վաշխել» գործ ենք ահում ածում աճեցման իմաստով)։
Բայց A-ն այս գանձագոյացումը կատարում է լոկ այն չափով, որչափով որ նա — յուր հավելարդյունքի վերաբերմամբ — միմիայն իբրև վաճառորդ է հանդես գալիս՝ առանց հետո որպես գնորդ մեջտեղ գալու։ Հետևաբար հավելարդյունքի — նրա ոսկիացնելի հավելարժեքի կրիչի — հաջորդական արտադրումը նրա կողմից՝ նրա գանձագոյացման նախադրյալն է։ Տվյալ դեպքում, երբ շրջանառությունը քննարկվում է միմիայն I կատեգորիայի շրջանակում, հավելարդյունքի, ինչպես և այն ամբողջ արդյունքի բնաձևը, որի մի մասն է կազմում հավելարդյունքը, I-ի հաստատուն կապիտալի մի տարրի բնաձևն է, այսինքն պատկանում է արտադրամիջոցների արտադրամիջոցների կատեգորիային։ Թե ի՛նչ է դուրս գալիս սրանից, այսինքն հիշյալ հավելարդյունքն ինչ ֆունկցիայի է ծառայում B, B՛, B՛՛ և այլն գնորդների ձեռին, մենք հենց հիմա իսկույն կտեսնենք։
<br>
Այստեղ ի միջի այլոց նկատենք հետևյալը, ինչպես որ առաջ, պարզ վերարտադրությունը քննելիս, այնպես էլ այստեղ դարձյալ գտնում ենք, որ տարեկան արդյունքի տարբեր բաղադրամասերի փոխանակումը, այսինքն նրանց շրջանառությունը (որը միաժամանակ պետք է ընդգրկի կապիտալի վերարտադրությունն ու նրա վերականգնումն էլ յուր տարբեր որոշվածություններով — իբրև հաստատուն, փոփոխուն, հիմնական, շրջանառու կապիտալ, դրամակապիտալ, ապրանքակապիտալ) ամենևին չի ենթադրում ապրանքի սոսկական գնում, որը լրացվում է հաղորդող հաջորդող վաճառքով, կամ թե սոսկական վաճառք, որը լրացվում է հաղորդող հաջորդող գնումով, այնպես որ փաստորեն տեղի ունենար միմիայն ապրանքի փոխանակություն ապրանքի հետ, ինչպես ընդունում է քաղաքատնտեսությունը, մանավանդ ազատ առևտրի դպրոցը ֆիզիոկրատների ու Ադամ Սմիթի ժամանակվանից։ Մենք գիտենք, որ հիմնական կապիտալն այն բանից հետո, երբ մի անգամ արդեն նրա վրա լինելիք ծախսն արված է, յուր գործունեության ամբողջ ժամանակվա ընթացքում չի նորացվում, այլ շարունակում է գործել յուր հին ձևում պարուրված, այնինչ նրա արժեքը հետզհետե տակն է սկում իբրև դրամ։ Արդ, մենք տեսանք, որ IIc հիմնական կապիտալի պարբերական նորացումը (իսկ IIc ամբողջ կապիտալարժեքը փոխարկվում է I (v + m)-ի արժեքն ունեցող տարրերի) ենթադրում, է մի կողմից՝ '''սոսկ գնումն''' IIc-ի հիմնական մասի, որը դրամաձևից բնաձևի է հետփոխարկվում և որին համապատասխանում է Im-ի սոսկ վաճառքը. մյուս կողմից ենթադրում է '''սոսկ վաճառք''' IIc-ի կողմից, վաճառք սրա հիմնական արժեմասի (մաշվածքարժեմսիմաշվածքարժեմասի), որը սկում է տակին իբրև փող և որին համապատասխանում է Im-ի սոսկ գնումը։ Որպեսզի փոխանակությունն այստեղ նորմալ կատարվի, պետք է ենթադրել, որ IIc-ի կողմից արվող սոսկական գնումն ըստ արժեծավալի հավասար է IIc-ի կողմից արվող սոսկական վաճառքին, այլև որ Im-ի սոսկական վաճառքը IIc, 1-ին մասին՝ հավասար է IIc, 2-րդ մասից արած յուր սոսկական գնումին (էջ 432)։ Ապա թե ոչ՝ պարզ վերարտադրությունը խանգարվում է. այս տեղի սոսկական գնումը պետք է ծածկվի այնտեղի սոսկական վաճառքով։ Այստեղ պիտի ենթադրել նմանապես, որ Im-ի գանձակազմիչ A, A՛, A՛՛ մասի սոսկական վաճառքը հավասարակշիռ է Im- ում B, B՛, B՛՛ մասի սոսկական գնման հետ, ընդվորում Im-ը յուր գանձն ավելադիր արտադրողական կապիտալի է փոխարկում։
Որչափով որ հավասարակշռությունը նրանով է վերականգնվում, որ գնորդը հետո ու նույնահավասար արժեգումարի համար իբրև վաճառորդ է հանդես գալիս, և ընդհակառակը, այնչափով էլ դրամի հետհոսումն է տեղի ունենում դեպի այն կողմը, որը գնման ժամանակ փող էր կանխավճարել, որն առաջ ծախել էր նախքան դարձյալ գնելը։ Բայց իսկական հավասարակշռությունը բուն իսկ ապրանքափոխանակության առնչությամբ, տարեկան արդյունքի տարբեր մասերի փոխանակության առնչությամբ պայմանավորված է միմյանց հետ փոխանակված ապրանքների նույնահավասար արժեգումարով։
Սակայն որչափով որ սոսկ միակողմանի փոխակերպություններ են տեղի ունենում, բազմաթիվ սոսկական գնումներ մի կողմից, բազմաթիվ սոսկական վաճառքներ մյուս կողմից — իսկ մենք տեսել ենք, որ կապիտալիստական պատվանդանի վրա տարեկան արդյունքի այս նորմալ փոխանակումը պայմանավորում է այս միակողմանի փոխակերպությունները — այնչափով էլ հավասարակշռություն լինում է այն ենթադրության դեպքում, թե միակողմանի գնումների արժեգումարն ու միակողմանի վաճառքների արժեգումարն իրար ծածկում են։ Այն իրողությունը, որ ապրանքարտադրությունը կապիտալիստական արտադրության ընդհանրական ձևն է, յուր մեջ արդեն պարփակում է այն դերը, որ դրամը խաղում է նրա ոչ միայն իբրև շրջանառության միջոց, այլև որպես դրամակապիտալ, և նա նորմալ փոխանակության համար, ուրեմն և վերարտադրության նորմալ ընթացքի համար — լինի վերարտադրությունը պարզ, թե ընդլայնված մասշտաբով, միևնույն է,— ստեղծում է արտադրության այս եղանակին հատուկ հայտնի պայմաններ, որոնք աննորմալ ընթացքի, ճգնաժամերի հնարավորությունների նույնքան բազմաթիվ պայմանների են փոխարկվում, որովհևտև որովհետև հենց հավասարակշռությունն ինքը — այս արտադրության բնաճուն կերպարանավորման ժամանակ — մի պատահականություն է։
Մենք տեսել ենք նմանապես, որ Iv-ի՝ IIc-ի համապատասխան արժեգումարի հետ փոխանակվելու ժամանակ IIc-ի համար վերջիվերջո տեղի է ունենում II ապրանքի փոխարինումն I ապրանքի նույնահավասար արժեգումարով, որ ուրեմն այստեղ II հավաքական կապիտալիստի կողմից սեփական ապրանքի վաճառքը հետագայում լրացվում է միևնույն արժեգումարն ունեցող I ապրանքի գնումով։ Թեև այս փոխարինումը տեղի է ունենում, բայց I ու II կապիտալիստների կողմից մի փոխանակություն տեղի չի ունենում իրենց փոխադարձ ապրանքների այս փոխարկման ժամանակ։ IIc-ն յուր ապրանքը ծախում է I-ի բանվոր դասակարգին. սա նրա հանդեպ ելնում է միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ, իսկ նա սրա հանդեպ ելնում է միակողմանիորեն որպես ապրանքավաճառ. այս եղանակով ձեռ գցած փողով IIc-ն միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ ելնում է I հավաքական կապիտալիստի հանդեպ. սա էլ նրա հանդեպ է ելնում Iv-ի գումարի չափով՝ միակողմանիորեն որպես ապրանքավաճառ։ Միմիայն այս ապրանքավաճառքի միջոցով է I-ը վերջիվերջո վերարտադրում յուր փոփոխուն կապիտալն էլի դրամակապիտալի ձևով։ Եթե I-ի կապիտալը II-ի կապիտալի հանդեպ միակողմանիորեն իբրև ապրանքավաճառ է ելնում Iv-ի գումարի չափով, ապա նա հենց յուր, բանվոր դասակարգի հանդեպ ելնում է որպես ապրանքագնորդ՝ նրա աշխատույժը գնելիս. և եթե I բանվոր դասակարգը II կապիտալիստի հանդեպ ելնում է միակողմանիորեն իբրև ապրանքագնորդ (այն է՝ իբրև կենսամիջոցների գնորդ), ապա նա I կապիտալիստի հանդեպ ելնում է միակողմանիորեն որպես ապրանքավաճառ, այն է՝ որպես յուր աշխատույժի վաճառորդ։
'''2) Ավելադիր հաստատուն կապիտալ'''
Հավելարդյունքը, հավելարժեքի կրիչը, սրա յուրացնողների վրա, I կապիտալիստների վրա ոչինչ չի նստում։ Հավելարդյունք ստանալու համար նրանք որևէ կերպով դրամ կամ թե ապրանքներ կանխավճարելու պետք չունեն ամենևին։ Արդեն ֆիզիոկրատների մոտ կանխավճարումը (avance) այն արժեքի ընդհանրական ձևն է, որը մարմնանում է արտադրողական կապիտալի տարրերի մեջ, հետևաբար նրանք ուրիշ ոչինչ չեն կանխավճարում, քան իրենց հաստատուն ու փոփոխուն կապիտալը։ Բանվորը նրանց միմիայն հաստատուն կապիտալը չի, որ յուր աշխատանքով պահպանում է նրանց համար. նա մենակ փոփոխուն կապիտալարժեքը չի, որ փոխարինում է .ապրանքի ձև ունեցող ու նորաստեղծ համապատասխան արժեմասով. նա, բացի սրանից, յուր հավել աշխատանքով հավելաշխատանքով կապիտալիստներին մատակարարում է հավելարդյութքի ձևով գոյություն ունեցող մի հավելարժեք էլ։ Այս հավելարդյունքի հաջորդական վաճառքի միջոցով նրանք գոյացնում են գանձը, ավելադիր պոտենցիալ դրամակապիտալ։ Այստեղ քննարկվող դեպքում այս հավելարդյունքը հենց այն գլխից կազմված է արտադրամիջոցների արտադրամիջոցներից։ Միմիայն B, B՛, B՛՛ և այլն (I)-ի ձեռին է այս հավելարդյունքը գործում իբրև ավելադիր հաստատուն կապիտալ, բայց նա հնարավորաբար այս էր արդեն ծախվելուց էլ առաջ, արդեն A, A՛՛ (I) գանձակազմիչների ձեռքում։ Երբ մենք վերարտադրության սոսկ արժեծավալն ենք քննում I-ի կողմից, ապա մենք դեռ պարզ վերարտադրության սահմաններումն ենք գտնվում, որովհետև ոչ մի ավելադիր կապիտալ չի դրվել շարժման մեջ՝ այս հնարավորաբար ավելադիր հաստատունն կապիտալը (հավելարդյունքն) ստեղծելու համար, այլև շարժման մեջ չի դրվել ավելի մեծ աշխատանք, քան որ ծախսվում էր պարզ վերարտադրության պատվանդանի վրա խարսխված։ Այստեղ տարբերությունը կիրառված հավելաշխատանքի ձևի մեջ է միայն, նրա առանձնահատուկ օգտակար եղանակի կոնկրետ բնության մեջ։ Հավելաշխատանքը ծախսվել է IIc-ի համար լինելիք արտադրամիջոցների փոխարեն Ic-ի համար նախանշված արտադրամիջոցների վրա, սպառամիջոցների արտադրամիջոցների փոխարեն արտադրամիջոցների արտադրամիջոցների վրա։ Պարզ վերարտադրության ժամանակ ենթադրվում էր, որ ամբողջ I հավելարժեքը ծախսվում է իբրև հասույթ, ուրեմն II ապրանքների վրա. ուրեմն նա կազմված է լինում այնպիսի արտադրամիջոցներից միայն, որոնք էլի պետք է IIc հաստատուն կապիտալին փոխարինեն սրա բնաձևում պարուրված։ Հետևաբար որպեսզի պարզ վերարտադրությունից դեպի ընդլայնված վերարտադրությունը լինելիք անցումը կատարվի, ապա I ստորաբաժանման արտադրությունը պետք է ի վիճակի լինի հաստատուն կապիտալի ավելի քիչ տարրեր պատրաստելու II-ի համար, բայց նույնքանով էլ շատ պատրաստելու I-ի համար։ Այս անցումը, որ միշտ առանց դժվարության չի կատարվում, հեշտանում է այն իրողության շնորհիվ, որ I-ի արդյունքների մի որոշ թիվ կարող է իբրև արտադրամիջոց ծառայել երկու ստորաբաժանման մեջ էլ։
Հետևում է ուրեմն, որ — սոսկ արժեծավալի տեսակետից քննած — պարզ վերարտադրության սահմաններումն է արտադրվում ընդլայնված վերարտադրության նյութական սուբստրատը։ Սա I բանվոր դասակարգի այն հավելաշխատանքն է պարզապես, որը ծախսվել է ուղղակի արտադրամիջոցների արտադրության վրա, I հնարավորաբար ավելադիր կապիտալ ստեղծելու վրա։ Այսպիսով ուրեմն, A, A՛, A՛՛ (I)-ի կողմից հնարավորաբար ավելադիր դրամակապիտալ գոյացնելը՝ սրանց հավելարդյունքի հաղորդական վաճառքի միջոցով, հավելարդյունք, որը գոյանում է առանց որևէ կապիտալիստական դրամածախսման,— ավելադրաբար արտադրված I արտադրամիջոցների սոսկական դրամաձևն է այստեղ։
A, A՛, A՛՛ և այլն (I)-ի կողմից այս հնարավոր ավելադիր արտադրողական կապիտալի հաղորդական փոխարկումը հնարավոր դրամակապիտալի (գանձի), փոխարկում, որ պայմանավորված է նրա հավելարդյունքի հաջորդական վաճառքով — ուրեմն կրկնվող միակողմանի ապրանքավաճառքով՝ առանց լրացնող գնման — կատարվում է շրջանառությունից կրկին ու կրկին փող դուրս հանելով և սրա համապատասխան գանձագոյացմամբ։ Այս գանձագոյացումը — բացի այն դեպքից, երբ ոսկի արտադրողն է գնորդը — ամենևին չի ենթադրում ազնիվ մետաղի ավելադիր հարստություն, այլ մինչև հիմա շրջանառող դրամի փոփոխված ֆունկցիա միայն։ Քիչ առաջ նա գործում էր իբրև շրջանառության միջոց, հիմա գործում է նա որպես գանձ, իբրև գոյացող, հնարավոր նոր դրամակապիտալ։ Այսպիսով ուրեմն, ավելադիր դրամակապիտալի գոյացումն ու մի երկրում գտնվող ազնիվ մետաղի քանակն իրար նկատմամբ ոչ մի պատճառական կապակցության մեջ չեն։
Սրանից հետևում է ապա.— որքան ավելի մեծ է մի երկրում արդեն գործող արտադրողական կապիտալը (մեջը հաշվելով նրան միակցված աշխատույժը, հավելարդյունք ստեղծող ույժն էլ), որքան ավելի է զարգացած աշխատանքի արտադրողականությունը, և սրա հետ զարգացած են արտադրամիջոցների արտադրության ավելի արագ ծավալման տեխնիկական միջոցներն էլ — ուրեմն որքան ավելի մեծ է նաև հավելարդյունքի մասսան թե՛ ըստ յուր արժեքի ու թե թե՛ ըստ այն սպառարժեքների քանակի, որոնցում ներկայանում է հավելարդյունքը — այնքան ավելի մեծ է
1) հավելարդյունքի ձևով A-ի, A՛-ի, A՛՛-ի ու այլոց ձեռին գտնվող հնարավոր ավելադիր արտադրողական կապիտալը և
2) դրամի փոխարկված այս հավելարդյունքի, ուրեմն հնարավոր ավելադիր դրամակապիտալի մասսան A-ի, A՛-ի, A՛՛-ի ձեռքում։ Հետևաբար, եթե, օրինակ, Ֆուլլարտոնը ոչինչ չի ուզում լսել սովորական իմաստով առած գերարտադրության մասին, բայց ընդունում և է կապիտալի, հատկապես դրամակապիտալի գերարտադրությունը, ապա այս էլի ցույց է տալիս, թե բուրժուական նույնիսկ ամենալավ տնտեսագետները բացարձակապես որքան քիչ բան են հասկանում իրենց սիստեմի մեխանիզմից։
Եթե այն հավելարդյունքը, որ արտագրում արտադրում և յուրացնում են A, A՛, A՛՛ (I) կապիտալիստները, կապիտալակուտակման, այսինքն ընդլայնված վերարտադրության իրական պատվանդանն է, թեև նա յուր այս հատկությամբ ակտիվ գործում է B, B՛, B՛՛ և այլն (I)-ի ձեռին միայն,— ապա ընդհակառակը, յուր դրամաբոժոժացման ձևում — իբրև գանձ ու լոկ հետզհետե գոյացող հնարավոր դրամակապիտալ — նա բացարձակորեն արտադրողական է, այս ձևում պարուրված ընթանում է արտադրապրոցեսին զուգահեռ, բայց սրանից դուրս է գտնվում։ Նա մի երկանաքար է (dead weight) կապիտալիստական արտադրության վզից կախված։ Իբրև հնարավոր դրամակապիտալ գանձացվող այս հավելարժեքը թե՛ շահույթ ու թե՛ հասույթ ստանալու համար գարծածելի դարձնելու ծարավը յուր ձգտման նպատակը գտնում է վարկասիստեմի ու «թղթիկների» մեջ։ Սրանով դրամակապիտալը մի ուրիշ ձևում պարուրված ամենից արտակարգ ազդեցություն է ձեռք բերում կապիտալիստական արտադրասիստեմի ընթացքի ու հզոր զարգացման վրա։
Հնարավոր դրամակապիտալ դարձված հավելարդյունքն ըստ յուր մասսայի այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է եղել արդեն գործող այն կապիտալի ամբողջ գումարը, որի ֆունկցիայից է ծագել հավելարդյունքը։ Բայց տարվա մեջ վերարտադրված հնարավոր դրամակապիտալի ծավալի բացարձակ մեծացման ժամանակ ավելի հեշտ է լինում նրա հերձատումն էլ, այնպես որ նա ավելի արագ է ներդրվում մի առանձին ձեռնարկության մեջ, լինի սա հենց նույն կապիտալիստի ձեռին, թե ուրիշ ձեռքերում (օրինակ, ժառանգությունը բաժանելու դեպքում՝ ընտանիքի անդամների ձեռին), միևնույն է։ Դրամակապիտալի հերձատում ասելով այստեղ հասկացվում է այն, որ նա բոլորովին անջատվում է մայր կապիտալից՝ իբրև նոր դրամակապիտալ մի նոր ինքնակա ձեռնարկության մեջ ներդրվելու համար։
Եթե A, A՛, A՛՛ և այլն (I)-ի հավելարդյունքի վաճառորդներն այս հավելարդյունքն ստացել են իբրև ուղղակի արգասիք արտադրապրոցեսի, որը շրջանառության հետագա ակտեր չի ենթադրում, բացի այն կանխավճարումից, որ հաստատուն ու փոփոխուն կապիտալի համար պահանջվում է պարզ վերարտադրության ժամանակ էլ, եթե սրանով այնուհետև նրանք ընդլայնված մասշտաբով վերարտադրության իրական պատվանդանն են մատակարարում, հնարավոր ավելադիր կապիտալ արտադրում իրոք, ապա ընդհակառակը, B, B՛, B՛՛ և այլն (I)-ի բանը տարբեր է։ 1) Միմիայն սրանց ձեռին ակտիվորեն կգործի A-ի, A՛-ի, A՛՛-ի և այլոց հավելարդյունքն իբրև ավելադիր հաստատուն կապիտալ (արտադրողական կապիտալի մյուս տարրը, ավելադիր աշխատույժը, ուրեմն ավելադիր փոփոխուն կապիտալը մենք առայժմ անտեսում ենք). 2) որպեսզի հիշյալ հավելարդյունքը սրանց ձեռն ընկնի, շրջանառության մի ակտ է պահանջվում. սրանք հավելարդյունքը պետք է դնեն։գնեն։
1)-ի վերաբերմամբ այստեղ պետք է նշել, որ A, A՛, A՛՛ (I)-ի կողմից արտադրված հավելարդյունքի (հնարավոր ավելադիր հաստատուն կապիտալի) մի մեծ մասը թեև այս տարի է արտադրվում, բայց միմիայն հաջորդ տարում կամ թե է՛լ ավելի ուշ կարող է B, B՛, B՛՛ (I)-ի ձեռին ակտիվորեն գործել իբրև արդյունաբերական կապիտալ, 2)-ի վերաբերմամբ հարց է առաջ գալիս, թե շրջանառության պրոցեսի համար անհրաժեշտ դրամը ո՞րտեղից է ստացվում։
Որչափով որ այն արդյունքները, որ B, B՛, B՛՛ և այլն (I)-ն են արտադրում, in natura [բնեղեն կերպարանքով] հենց էլի սրանց պրոցեսի մեջ են մտնում, ինքնըստինքյան հասկանալի է, որ pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] նրանց սեփական հավելարդյունքի մի մասն ուղղակի (առանց շրջանառության միջնորդագորձմանմիջնորդագործման) փոխանցվում է նրանց արտադրողական կապիտալի մեջ և մտնում է այստեղ իբրև հաստատուն կապիտալի ավելադիր տարր։ Բայց միաժամանակ նրանք pro tanto [այնքանով էլ, համապատասխան քանակով] A, A՛ և այլն (I)-ի հավելարդյունքը ոսկիացնող չեն ամենևին։ Մի կողմ թողնենք այս. ո՞րտեղից է ստացվում փողը։ Մենք գիտենք, որ նրանք A-ի, A՛-ի և այլոց նման իրենց գանձը կազմել են իրենց համապատասխան հավելարդյունքները ծախելով և հիմա հասել են այն նպատակակետին, երբ նրանց իբրև գանձ կուտակված, լոկ հնարավոր դրամակապիտալն այժմ պետք է էֆֆեկտիվորեն գործի որպես ավելադիր դրամակապիտալ։ Բայց այսպիսով մենք հիմա պտույտ ենք գալիս միևնույն շրջանագծի մեջ։ Դեռ էլի մնում է այն հարցը, թե հապա ո՞րտեղից է ստացվում այն փողրփողը, որ B (I)-ի կապիտալիստներն առաջուց դուրս են հանել շրջանառությունից և կուտակել։
Սակայն պարզ վերարտադրության հետազոտությունից արդեն մենք գիտենք, որ I ու II կապիտալիստների ձեռին պետք է մի հայտնի դրամագումար լինի իրենց հավելարդյունքը փոխարկելու համար։ Այնտեղ այն դրամը, որն իբրև հասույթ ծառայում էր սպառամիջոցների վրա ծախսվելու համար միայն, վերադառնում էր կապիտալիստներին լոկ այն չափով, որով սրանք այն կանխավճարել էին իրենց համապատասխան ապրանքները փոխանակելու համար. այստեղ միևնույն փողը վերահայտնվում է, բայց փոփոխված ֆունկցիայով։ A-ի ու B-ի (I) կապիտալիստները փոփոխակի դրամ են մատակարարում իրար՝ հավելարդյունքը հնարավոր ավելադիր դրամակապիտալի փոխարկելու համար և նոր գոյացած դրամակապիտալը փոխեփոխ հետ են նետում շրջանառության մեջ որպես գնելամիջոց։
Որովհետև մինչև այժմ խոսք եղավ ավելադիր հաստատուն կապիտալի մասին միայն, ուստի մենք հիմա դառնանք ավելադիր փոփոխուն կապիտալը քննարկելուն։
I գրքում ընդարձակ շարադրված է, թե ինչպես կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա աշխատույժր աշխատույժը միշտ իբրև պաշար առկա է, և ինչպես, երբ անհրաժեշտ է, զբաղված բանվորների թիվը կամ աշխատույժի քանակը չմեծացնելով էլ կարող է ավելի շատ աշխատանք հոսուն դարձվել։ Ուստի հարկ չկա հիմա ավելի խորամուխ լինելու այս կետի մեջ, այլ, ընդհակառակը, պետք է ընդունել, որ նոր գոյացած դրամակապիտալի այն մասը, որը փոփոխուն կապիտալի է փոխարկվելու, միշտ առկա գտնում է այն աշխատույժը, որին որ փոխարկվելու է ինքը։ Նմանապես I գրքում շարադրվել է, թե ինչպես մի տվյալ կապիտալ, առանց կուտակման, կարող է յուր արտադրածավալի հայտնի սահմաններում ընդլայնվել։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է կապիտալակուտակմանը՝ մասնահատուկ իմաստով, այնպես որ արտադրության ընդլայնումը պայմանավորված է հավելարժեքի՝ ավելադիր կապիտալ դառնալով, ուրեմն և արտադրության ընդլայնված կապիտալապատվանդանով։
Ոսկի արտադրողը կարող է յուր ոսկյա հավելարժեքի մի մասը կուտակել իբրև հնարավոր դրամակապիտալ. հենց որ սա հասնում է անհրաժեշտ չափերին, ապա նա կարող է այս ուղղակի փոխարկել նոր փոփոխուն կապիտալի՝ առանց այն բանի, որ ոսկի արտադրողը սրա համար ստիպված լինի առաջ յուր հավելարդյունքը ծախելու. նմանապես նա կարող է հիշյալը փոխարկել հաստատուն կապիտալի տարրերի։ Սակայն վերջին դեպքում նա պետք է յուր հաստատուն կապիտալի իրեղեն տարրերն առկա գտնի. ընդվորում նշանակություն չունի, թե ամեն մի արտադրող աշխատում է պահեստանոցո՞ւմ դարսելու համար և հետո է յուր պատրաստի ապրանքը շուկա բերում, ինչպես որ մինչայժմյան շարադրանքի ժամանակ ընդունել ենք, թե՞ պատվերի համար է աշխատում։ Երկու դեպքում էլ ենթադրվում է արտադրության իրական ընդլայնում, այսինքն հավելարդյունք, մի անգամ՝ իսկապես առկա, մյուս անգամ՝ հնարավորապես առկա, հետագայում մատակարարելի կերպարանքով։
Մենք մինչև հիմա ենթադրել ենք, որ (I) A-ն, A՛-ն, A՛՛-ն իրենց հավելարդյունքը ծախում են B-ին, B՛-ին, B՛՛-ին և այլոց, որոնք նույն I ստորաբաժանմանն են պատկանում, բայց դնենք, թե A (I)-ը յուր հավելարդյունքը ոսկիացնում է II ստորաբաժանմանը պատկանող մի B-ի ծախելով։ Այս կարող է պատահել այն բանի հետևանքով միայն, որ A (I)-ը B (II)-ին արտադրամիջոցներ ծախելուց հետո այլևս սպառամիջոցներ չի գնում, ուրեմն այս բանը պատահում է նրա կողմից կատարված միակողմանի վաճառքի հետևանքով միայն։ Արդ, քանի որ IIc-ն ապրանքակապիտալի ձևից կարող է արտադրողական հաստատուն կապիտալի բնաձևին փոխարկվել լոկ նրանով, որ ոչ միայն Iv-ն, այլև Im-ի գոնե մի մասն էլ է փոխարկվում IIc-ի մեկ մասի,— իսկ այս IIc-ն գոյություն ունի սպառամիջոցների ձևով, բայց քանի որ A-ն յուր Im-ը նրանով է ոսկիացնում, որ այս փոխանակությունը չի կատարվում, այլ ընդհակառակը, մեր A-ն յուր Im–ը ծախելու ժամանակ II-ից ստացած դրամը դուրս է հանում շրջանառությունից՝ փոխանակ գնում անելով հիշյալը IIc սպառամիջոցների փոխարկելու,— ապա ուրեմն թեև A (I)-ի կողմում հավելադիր հնարավոր դրամակապիտալի գոյացումն է տեղի ունենում, սակայն մյուս կողմում էլ B (II)-ի հաստատուն կապիտալի՝ արժեծավալով մի նույնահավասար մաս ամրակայում է ապրանքակապիտալի ձևով՝ չկարողանալով արտադրողական, հաստատուն կապիտալի բնաձևին փոխարկվել։ Ուրիշ խոսքով՝ B (II)-ի ապրանքների մի մասն ու այն էլ prima facie [առաջին հայացքից, առաջին հերթին] այն մասը, առանց որի վաճառքի նրա հաստատուն կապիտալը չի կարող ամբողջովին հետփոխարկվել արտադրողական ձևի, անվաճառելի է դարձել. հետևաբար նրա վերաբերմամբ գերարտադրություն է տեղի ունենում, որը նույնպես նրա առնչությամբ արգելակում է — նույնիսկ միևնույն մասշտաբով վարվող — վերարտադրությունը։
Այս դեպքում ուրեմն A (I)-ի կողմում գտնվող ավելադիր հնարավոր դրամակապիտալը թեև հավելարդյունքի (հավելարժեքի) ոսկիացած ձևն է, բայց այստեղ հավելարդյունքը (հավելարժեքը), որպես այսպիսին քննած, պարզ վերարտադրության երևույթ է, ընդլայնված մասշտաբով վերարտադրության երևույթ չի դեռ։ I (v + m)-ը, որի m-ի մեկ մասին համենայն դեպս վերաբերում է այս դրույթը, վերջիվերջո պետք է փոխանակվի IIc-ի հետ, որպեսզի IIc-ի՝ միևնույն մասշտաբով վերարտադրությունը կատարվի, A (I)-ը յուր հավելարդյունքը B (II)-ին ծախելով սրան բնաձևով մատակարարել է հաստատուն կապիտալի մի համապատասխան մաս, բայց միևնույն ժամանակ դրամը դուրս հանելով շրջանառությունից — յուր վաճառքը հաջորդ գնմամբ լրացնելը զանց անելով — B (II)-ի արժեպես նույնահավասար մի ապրանքամասն անվաճառելի է դարձրել, հետևաբար եթե մենք նկատի ունենում ենք հասարակական ամբողջ վերարտադրությունը — որը հավասարապես ընդգրկում է I ու II կապիտալիստներին — ապա A (I)-ի հավելարդյունքի՝ հնարավոր դրամակապիտալի փոխարկվելն արտահայտում է B (II)-ի արժեծավալով նույնահավասար մի ապրանքակապիտալի ոչ-հետփոխարկելիությունն արտադրողական (հաստատուն) կապիտալի. ուրեմն արտահայտում է հնարավորապես ոչ թե ընդլայնված մասշտաբով արտադրություն, այլ պարզ վերարտադրության արգելակում, ուրեմն պարզ վերարտադրության մեջ պակասորդ։ Որովհետև A (I)-ի հավելարդյունքի գոյացումն ու վաճառքը բուն իսկ պարզ վերարտադրության նորմալ երևույթներ են, ապա հենց արդեն պարզ վերարտադրության հիմքի վրա մենք այստեղ ունենք միմյանց պայմանավորող հետևյալ երևույթները. — հնարավոր ավելադիր դրամակապիտալի գոյացում I դասակարգի մոտ (ուստի թերասպառում II-ի տեսակետից). II դասակարգի մոտ ապրանքապաշարների ամրակայում, որոնք չեն կարողանում հետփոխարկվել արտադրողական կապիտալի (ուրեմն հարաբերական գերարտադրություն II-ի մոտ). ավելցուկ դրամակապիտալ՝ I-ի մոտ ու վերարտադրության մեջ պակասորդ՝ II-ի մոտ։
Առանց այս կետի վրա ավելի երկար կանգ առնելու՝ նշենք հետևյալը միայն. պարզ վերարտադրության շարադրանքի ժամանակ ենթադրվում էր, որ I-ի ու II-ի ամբողջ հավելարժեքն է ծախսվում իբրև հասույթ։ Բայց իրականում հավելարժեքի մի մասը ծախսվում է որպես հասույթ, մյուս մասը կապիտալի է փոխարկվում։ Միմիայն այս ենթադրության դեպքումն է իսկական կուտակում տեղի ունենում։ Որ կուտակումն իբր թե սպառման հաշվին է կատարվում, սա — այսպես ընդհանրականորեն վերցրած — այնպիսի պատրանք է հենց, որը հակասում է կապիտալիստական արտադրության էությանը, որովհետև հիշյալ դրույթը ենթադրում է, որ կապիտալիստական արտադրության նպատակն ու առաջմղիչ մոտիվն սպառումն է, այլ ոչ թե հավելարժեք ձեռ բերելն ու սրա կապիտալացումը, այսինքն կուտակումը։
2 000 IIc-ի հետ։
Արդ, եթե I հավելարդյունքի, օրինակ, կեսը, հետևաբար <math>\frac{1 \ 000}{2}</math>m-ը կամ 500 Im-ը իբրև հաստատուն կապիտալ միակցվում է դարձյալ հենց I ստորաբաժանմանը, ապա հավելարդյունքի՝ I-ում հետ պահած այս մասը IIc-ի ոչ մի մասին փոխարինել չի կարող, I հավելարդյունքի հիշյալ մասը՝ փոխանակ սպառամիջոցների փոխարկվելու (իսկ այստեղ շրջանառության այս ստորաբաժանման մեջ — տարբերվելով այն ակտից, երբ 1 000 IIc-ն I բանվորների միջոցով փոխարինվում է 1 000 Iv-ով — իսկական փոխադարձ փոխանակություն, ուրեմն ապրանքների երկկողմանի տեղափոխություն է տեղի ունենում) պետք է հենց I-ում ծառայի որպես ավելադիր արտադրամիջոց։ Նա չի կարոդ կարող այս ֆունկցիան միաժամանակ կատարել թե՛ I-ում ու թե II-ում։ Կապիտալիստը չի կարող յուր հավելարդյունքի արժեքն սպառամիջոցների վրա ծախսել և միաժամանակ հենց նույն հավելարդյունքն արտադրողաբար սպառել, այսինքն յուր արտադրողական կապիտալին միակցել։ Այսպիսով ուրեմն, 2 000 I (v + m)-ի փոխարեն միմիայն 1 500-ը, այն է՝ (1 000 v + 500 m) I-ը կարող է փոխարկվել 2 000 IIc-ի. հետևաբար 500 IIc-ն չի կարող յուր ապրանքաձևից հետփոխարկվել II արտադրողական (հաստատուն) կապիտալի։ Ուրեմն II-ում տեղի կունենար մի գերարտադրություն, որը յուր ծավալով ճիշտ համապատասխան կլիներ I-ում կատարված արտադրության ընդլայնման ծավալին։ II-ի գերարտադրությունը գուցե այնքան շատ կազդեր I-ի վրա, որ նույնիսկ I բանվորների կողմից II սպառամիջոցների վրա ծախսված 1 000-ի հետհոսումը մասամբ միայն տեղի կունենար, հետևաբար այս 1 000-ը փոփոխուն դրամակապիտալի ձևով չէր վերադառնա I կապիտալիստների ձեռը։ Ուրեմն այս վերջիններս կարգելակվեին նույնիսկ միևնույն մասշտաբով վերարտադրության գործում ու այն էլ՝ վերարտադրությունն ընդլայնելու սոսկական փորձի հետևանքով։ Եվ ընդսմին պետք է ուշադրության առնել, որ I-ում փաստորեն լոկ պարզ վերարտադրություն է տեղի ունեցել և որ այն տարրերը, ինչպես որ սրանք գտնվում են սխեմայի մեջ, ապագայում լինելիք, ասենք, հալորդ հաջորդ տարում լինելիք մի ընդլայնման առնչությամբ լոկ խմբավորված են տարբեր կերպով։
Կարելի էր փորձել այս դժվարությունը շրջանցել այսպես. այն 500 IIc-ն, որ պառկած է կապիտալիստների պահեստանոցում և որն անմիջաբար չի կարողանում արտադրողական կապիտալի փոխարկվել, ոչ թե հեռու է գերարտադրություն լինելուց, այլ, ընդհակառակը, ներկայացնում է վերարտադրության մի անհրաժեշտ տարր, որը մինչև հիմա մենք անտեսել ենք։ Մենք տեսանք, որ պետք է բազմաթիվ կետերում դրամապաշար կուտակվի, ուրեմն շրջանառությունից հանվի՝ մասամբ նրա համար, որ հենց I-ի սահմաններում նոր դրամակապիտալի գոյացումը հնարավոր դարձվի, մասամբ էլ նրա համար, որ աստիճանաբար սպառվող հիմնական կապիտալի արժեքը ժամանակավորապես դրամաձևում պահվի։ Բայց որովհետև սխեմայի պատկերացման համաձայն ամբողջ դրամն ու բոլոր ապրանքները հենց այն գլխից բացառապես I ու II կապիտալիստների ձեռին են գտնվում — ո՛չ վաճառական, ո՛չ դրամառևտրական, ո՛չ բանկիր, ոչ էլ այնպիսի դասակարգեր գոյություն ունեն այստեղ, որոնք սոսկ սպառում են և անմիջաբար չեն մասնակցում ապրանքարտադրությանը — ուստի վերարտադրության մեխանիզմը շարժընթացքի մեջ պահելու համար նմանապես անհրաժեշտ է ապրանքապահեստների մշտական գոյացումը, այս դեպքում նրանց համապատասխան արտադրողների ձեռին։ Հետևաբար այն 500 IIc-ն, որ պառկած է II կապիտալիստների պահեստանոցում, սպառամիջոցների այն ապրանքապաշարն է ներկայացնում, որով միջնորդագործվում է վերարտադրության մեջ ներփակված սպառապրոցեսի շարունակականությունը, ուրեմն այս դեպքում մի տարուց դեպի մյուսը կատարվող անցումը։ Այն սպառաֆոնդը, որ այստեղ դեռ յուր վաճառորդների ու միաժամանակ արտադրողների ձեռին է գտնվում, չի կարող այս տարի մինչև զրոն իջնել, որ հաջորդ տարին էլ զրոյով սկսի, ճիշտ ինչպես որ այս բանը չի կարող պատահել այսօրվանից էգուցվանն անցնելու ժամանակ։ Որովհետև այսպիսի ապրանքապահեստանոցների միշտ նորից, թեկուզ հենց չփոփոխված ծավալով, գոյացումը պետք է տեղի ունենա, ուստի մեր II կապիտալիստական արտադրողները պիտի մի դրամապահեստակապիտալ ունենան, որը նրանց ունակ է դարձնում իրենց արտադրապրոցեսը շարունակելու, չնայած որ նրանց արտադրողական կապիտալի մի մասը ժամանակավորապես ամրակայված է ապրանքաձևում։ Չէ՞ որ ենթադրության համաձայն նրանք իրենց ձեռքում միացնում են վաճառականական ամբողջ գործն արտադրության ամբողջ գործի հետ. ուրեմն նրանք պետք է իրենց տրամադրության տակ ունենան այն ավելադիր դրամակապիտալն էլ, որը վերարտադրապրոցեսի առանձին ֆունկցիաների՝ կապիտալիստների տարբեր տեսակների միջև բաշխվելով ինքնակա դառնալու ժամանակ վաճառականների ձեռին է գտնվում։
Սրան պետք է առարկել հետևյալը. 1) այսպիսի պաշարագոյացումն ու սրա անհրաժեշտությունը վերաբերում է բոլոր կապիտալիստներին էլ, ինչպես I-ին, այնպես էլ II-ին։ Նրանք, իբրև սոսկ ապրանքավաճառներ քննած, լոկ նրանով են տարբերվում իրարից, որ տարբեր տեսակի ապրանքներ են ծախում։ II ապրանքների ձևով եղած պաշարը ենթադրում է I ապրանքների ձևով մի նախնական պաշար։ Եթե մենք մի կողմում անտեսում ենք այս պաշարը, ապա պետք է նույնն անենք մյուս կողմում էլ։ Իսկ եթե մենք երկու կողմում էլ ուշադրության ենք առնում հիշյալը, ապա առեղծվածն ամենևին չի փոխվում։— 2) Ինչպես որ այu այս տարին II-ի կողմում ավարտվում է հալորդ հաջորդ տարվա համար մնացող մի ապրանքապաշարով, այնպես էլ նա միևնույն կողմում սկսվել էր նախընթաց տարվանից թողնված մի ապրանքապաշարով։ Հետևաբար տարեկան վերարտադրությունը — սրա ամենավերացական արտահայտությանը վերածած կերպարանքով — վերլուծելու ժամանակ մենք պետք է հիշյալ ապրանքապաշարը ջնջենք երկու կողմում էլ։ Եթե մենք այս տարվան ենք վերագրում սրա ամբողջ արտադրությունը, ուրեմն նաև այն, ինչ որ սա հաջորդ տարուն է հանձնում իբրև ապրանքապաշար, բայց մյուս կողմից էլ մենք նրանից հանում ենք այն ապրանքապաշարը, որ նա ստացել է նախորդ տարվանից, ապա իրոք մեկ միջին տարվա ամբողջ արդյունքն ենք ունենում մեր առջև որպես վերլուծության առարկա։— 3) Այն հասարակ հանգամանքը, որ մեր շրջանցելի դժվարությունը մեր հանդեպ չծառացավ պարզ վերարտադրությունը հետազոտելու ժամանակ, ապացուցում է, որ բանը վերաբերում է մեկ մասնահատուկ երևույթի, որը յուր ծագմամբ պարտական է I տարրերի (վերարտադրության կապակցությամբ կատարվող) տարբեր խմբավորմանը միայն, փոփոխված մի խմբավորման, առանց որի չէր կարող ոչ մի ընդլայնված մասշտաբով վերարտադրություն տեղի ունենալ առհասարակ։
====III. ԿՈՒՏԱԿՄԱՆ ՍԽԵՄԱՏԻԿ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ====
<TD align=right>1 000 v +</TD>
<TD align=right> 1 000 m =</TD>
<TD> 60006 000</TD>
<TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD>
<TD rowspan=2>Գումարը = 8252։8 252։</TD>
</TR>
<TR>
<TD align=right> 376 v +</TD>
<TD align=right> 376 m =</TD>
<TD> 22522 252</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
Ամենից առաջ նկատվում է, որ հասարակական տարեկան արդյունքի ամբոջջ ամբողջ գումարը = է 82528 252, ավելի քիչ, քան առաջին սխեմայում, որ տեղ որտեղ նա = էր 9 000-ի։ Մենք բոլորովին նույն կերպ կարող էինք վերցնել շատ ավելի մեծ մի գումար, ասենք, տասնապատկել այն։ I սխեմայում եղածից ավելի փոքր մի գումար է ընտրված՝ հենց ակնբախ դարձնելու համար, որ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը (որն այստեղ մենք հասկանում ենք իբրև ավելի խոշոր կապիտալաներդրումով վարվող արտադրություն) ոչ մի գործ չունի արդյունքի բացարձակ մեծության հետ, նա տվյալ արդյունքի տարբեր տարրերի լոկ մի տարբեր տեղաբաշխում ու ֆունկցիապես տարբեր նախանշում է ենթադրում տվյալ մի ապրանքամասսայի համար, և որ հետևաբար նա ըստ արժեծավալի ամենից առաջ պարզ վերարտադրություն է միայն։ Փոխվում է պարզ վերարտադրության տվյալ տարրերի ոչ թե քանակը, այլ որակային նախանշումը, և այս փոփոխությունը հետագայում հաջորդող ընդլայնված մասշտաբով վերարտադրության նյութական նախադրյալն է։<ref>Սա մի անգամ ընդմիշտ վերջ է դնում կապիտալի կուտակման վերաբերմամբ Ջեմս Միլլի ու Ա. Բեյլու միջև եղած երկպառակությանը, որ մենք I գրքում (գլուխ XXII) , 5, էջ 634, ծանոթագրություն 64, 65 || Տե՛ս հայ. հրատ. «Կապիտալ», I հատոր, Երևան, 1933, էջ 578—579 || քննարկել ենք ուրիշ տեսակետից, այսինքն վերջ է դնում այն վեճին, որը վերաբերում է արդյունաբերական կապիտալի գործելու առաձգականությանը՝ նրա անփոփոխ մեծության ժամանակ։ Հետո պետք է վերադառնալ այս կետին։</ref>
Մենք կարող էինք սխեման ուրիշ կերպ ներկայացնել փոփոխուն ու հաստատուն կապիտալի միջև եղող տարբեր հարաբերությունների դեպքում. օրինակ, այսպես.
<TD align=right> 376 v +</TD>
<TD align=right> 376 m =</TD>
<TD> 2 502</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
</TABLE>
Այս կերպարանքով սխեման կներկայանար իբրև պարզ մասշտաբով վերարտադրության համար տեղաբաշխված, այնպես որ հավելարժեքն ամբողջովին կծախսվեր որ պես որպես հասույթ է և չէր կուտակվի։ Երկու դեպքում էլ, ինչպես a)-ի, այնպես էլ b)-ի մեջ մենք ունենք տարեկան մի արդյունք, միևնույն արժեծավալով, մենակ թե մի անդամ անգամ b)-ի մեջ նրա տարրերն այնպիսի ֆունկցիոնալ խմբավորում ունեն, որ վերարտադրությունն էլի սկսում է միևնույն մասշտաբով, մինչդեռ a)-ում նույն տարեկան արդյունքը կազմում է ընդլայնված մասշտաբով վերարտադրության նյութական պատվանդանը։ Եվ այսպես, b)-ում (875 v + 575 m) = 1750 1 750 I (v + m)-ն առանց ավելցուկի փոխանակվում է 1750 1 750 IIc-ի հետ, այնինչ a)-ում (1 000 v + 1 000 m) I = 2 000 I (v + m)-ը 1500 1 500 IIc-ի հետ փոխանակվելու ժամանակ 500 Im-ի չափով մի ավելցուկ է թողնում I դասակարգում լինելիք կուտակման համար։
Հիմա դիմենք a) սխեման ավելի մոտից վերլուծելուն։ Ենթադրենք, թե ինչպես I-ում, այնպես էլ II-ում հավելարժեքի մի կեսն իբրև հասույթ ծախսվելու փոխարեն կուտակվում է, այսինքն ավելադիր կապիտալի տարրի է փոխարկվում։ Որովհետև 1 000 Im-ի կեսը, որ = 500, պետք է կուտակվի այս կամ թե այն ձևով, որպես ավելադիր կապիտալ, այսինքն պիտի ավելադիր արտադրողական կապիտալի փոխարկվի, ապա միմիայն (1 000 v + 500 m) I-ն է իբրև հասույթ ծախսվում։ Ուստի այստեղ որպես IIc-ի նորմալ մեծություն էլի միմիայն 1 500-ն է կերպակայում։ 1 500 I (v + m)-ի ու 1 500 IIc-ի միջև կատարվող փոխանակությունը կարիք չկա հանգամանորեն հետազոտելու, որովհետև սա իբրև պարզ վերարտադրության պրոցես արդեն նկարագրել ենք. նույնպես ուշադրության չենք առնում 4 000 c-ն էլ, որովհետև նրա վերատեղաբաշխումը նոր սկսվող վերարտադրության համար (որն այս անգամ տեղի է ունենում ընդլայնված մասշտաբով) նույնպես հետազոտել ենք որպես պարզ վերարտադրության պրոցես։
Այսպիսով ուրեմն, միակ բանը, որ մնում է հետազոտելու, 500 Im-ն ու (376v 376 v + 376 m) II-ն է, որչափով ուշադրության առնվում են մի կողմից՝ թե I-ի ու թե II-ի ներքին հարաբերությունները, մյուս կողմից՝ երկսի միջև կատարվող շարժումը։ Որովհետև ենթադրվում է, որ II-ում էլ պետք է հավելարժեքի կեսը կուտակվի, ուստի այստեղ կապիտալի փոխարկվելու է 188-ը, որից ¼ = 47-ը՝ փոփոխուն կապիտալի, կլոր թիվ ստանալու համար ասենք 48-ը. հաստատուն կապիտալի փոխարկվելու մնում է 140։
Մենք այստեղ բաղխվում ենք մի նոր առեղծվածի, որի սոսկ գոյությունը պետք է տարօրինակ թվա ընթացիկ այն հայացքին, ըստ որի մի տեսակի ապրանքները սովորաբար փոխանակվում են ուրիշ տեսակի ապրանքների հետ, ditto [նույնպես էլ] ապրանքները փողի հետ ու միևնույն փողն էլի ուրիշ տեսակի ապրանքի հետ, 140 IIm-ը լոկ այն հանգամանքի շնորհիվ կարող է արտադրողական կապիտալի փոխարկվել, որ նա Im ապրանքների՝ միևնույն արժեգումարն ունեցող մի մասով է փոխարինվում։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ Im-ի այս մասը, որ փոխանակվելու է IIm-ի հետ, պետք է կազմված լինի այնպիսի արտադրամիջոցներից, որոնք կարող են մտնել թե՛ I-ի ու թե II-ի, կամ էլ բացառապես միմիայն II-ի արտադրության մեջ։ Այս փոխարինումը կարող է տեղի ունենալ II-ի կողմից կատարվող միակողմանի գնումով միայն, որովհետև ամբողջ 500 Im հավելարդյունքը, որ դեռ քննարկելու ենք, պետք է ծառայի I-ի սահմաններում կատարվող կուտակման համար, ուրեմն չի կարող փոխանակվել II ապրանքների հետ. ուրիշ խոսքով՝ I-ը չի կարող այս 500 Im-ը միաժամանակ թե՛ կուտակել ու թե՛ ուտել։ Հետևաբար II-ը պետք է 140 Im-ը կանխիկ դրամով գնի, ընդվորում այս փողը հետ չի հոսելու նրա մոտ՝ հաջորդ անգամ՝ անգամ յուր ապրանքն I-ին ծախելու միջոցով։ Եվ այն էլ կա, որ սա տարեկան յուրաքանչյուր նոր արտադրության ժամանակ կրկնվող մի մշտական պրոցես է, որչափով որ այս արտադրությունը վերարտադրություն է ընդլայնված մասշտաբով։ II-ի սահմաններում հապա ո՞րտեղից է բղխում դրամաղբյուրը սրա համար։
II-ն, ընդհակառակը, մի բոլորովին ամուլ դաշտ է թվում իսկական կուտակմանն ուղեկցող ու կապիտալիստական արտադրության ժամանակ կուտակումը պայմանավորող նոր դրամակապիտալի գոյացման համար, որը փաստորեն իբրև հասարակ գանձագոյացում է ներկայանում ամենից առաջ։
Բայց է՛լ ավելի դժվարին է թվում բանը 376 IIm-ի վերաբերմամբ։ Այստեղ իրար հանդիպակայում են միևնույն դասակարգի կապիտալիստները միայն, որոնք իրենց արտադրած սպառամիջոցները միմյանց են ծախում փոխադարձորեն և իրարից գնում։ Այս փոխանակության համար անհրաժեշտ դրամը լոկ իբրև շրջանառության միջոց է գործում և նորմալ ընթացքի ժամանակ պետք է մասնակիցներին վերադառնա այն չափով, որով սրանք փողը կանխավճարել էին շրջանառության համար, վերադառնա՝ միշտ նորից ու նորից միևնույն ուղին կտրել-անցնելու համար։
Թվում է, թե հնարավոր ավելադիր դրամակապիտալ գոյացնելու համար այս փողը շրջանառությունից դուրս կորզելը միմիայն երկու ճանապարհով է կարելի։ Կա՛մ II կապիտալիստների մի մասը խաբում է մյուսներին և այսպիսով դրամակողոպուտ է անում։ Նոր դրամակապիտալ գոյա-գոյացնելու համար, ինչպես գիտենք, շրջանառու միջոցի նախընթաց ընդլայնում անհրաժեշտ չի ամենևին. սրա համար ուրիշ ոչինչ հարկավոր չի, քան այն, որ հայտնի կողմերից դրամ դուրս կորզվի շրջանառությունից և ամբարվի որպես գանձ։ Որ փողը կարող է գողացվել, և ուրեմն II կապիտալիստների մի մասի մոտ ավելադիր դրամակապիտալի գոյացումը կարող է շաղկապված լինել նրանց մի ուրիշ մասի դրական դրամակորուստի հետ,— այս հանգամանքը գործին չէր վերաբերի ամենևին։ II կապիտալիստների խաբված մասն ստիպված կլիներ, ասենք, մի քիչ ավելի պակաս շվայտ կյանք անելու, բայց հենց այս էլ կլիներ բոլորը։
<<Բացակայում Կամ թե չէ՝ IIm-ի մեկ մասը, որ անհրաժեշտ կենսամիջոցների մեջ է ներկայանում, II ստորաբաժանման սահմաններում ուղղակի է փոխարկվում նոր փոփոխուն կապիտալի։ Թե այս ինչպես է լինում, մենք կհետազոտենք այս գլխի վերջում (№ 4 էջ։>>-ի տակ)։
ների '''1) Առաջին օրինակ''' ''A) Պարզ վերարտադրության սխեմա'' <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 000 c +</TD> <TD align=right>1 000 v +</TD> <TD align=right> 1 000 m =</TD> <TD> 6 000</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2>Գումարը = 9 000։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 2 000 c +</TD> <TD align=right> 500 v +</TD> <TD align=right> 500 m =</TD> <TD> 3 000</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> ''B) Ելակետային սխեմա ընդլայնված մասշտաբով կուտակման համար'' <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 000 c +</TD> <TD align=right>1 000 v +</TD> <TD align=right> 1 000 m =</TD> <TD> 6 000</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2>Գումարը = 9 000։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 500 c +</TD> <TD align=right> 750 v +</TD> <TD align=right> 750 m =</TD> <TD> 3 000</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Եթե ընդունենք, որ B սխեմայում կուտակվում է I հավելարժեքի կեսը, հետևաբար 500-ը, ապա կստանանք ամենից առաջ այն, որ (1 000 v + 500 m) I-ը կամ 1 500 I (v + m)-ը պետք է փոխարինել 1 500 c-ով. այս դեպքում I-ում մնում է 4 000 c + 500 m, և այս վերջինս է կուտակվելու։ (1 000 v + 500 m) I-ը 1 500 IIc-ով փոխարինելը պարզ վերարտադրության մի պրոցես է, և վերջինիս ժամանակ մենք արդեն պարզաբանել ենք այն։ Ընդունենք, որ 500 Im-ից 400-ը պետք է հաստատուն կապիտալի փոխարկել, 100-ը՝ փոփոխուն կապիտալի։ Մենք արդեն քննարկել ենք I-ի սահմաններում այն 400 m-ի տեղափոխումը, որն այսպիսով պետք է կապիտալացվի. 400 m-ն առանց այլևայլության կարող է կցվել Ic-ին, և այն ժամանակ մենք I-ի համար կստանանք 4 400 c + 1 000 v + 100 m (որը պետք է փոխարկվի 100 v-ի)։ II-ը յուր հերթին կուտակման նպատակով I-ից գնում է 100 Im-ը (որ գոյություն ունի արտադրամիջոցների ձևով), որը հիմա կազմում է II-ի ավելադիր հաստատուն կապիտալը, մինչդեռ այն 100-ը դրամով, որ նա վճարում է հիշյալի դիմաց, փոխարկվում է I-ի ավելադիր փոփոխուն կապիտալի դրամաձևի։ Այս դեպքում մենք I-ի համար ունենում ենք մի այսպիսի կապիտալ, 4 400 c + 1 100 v (վերջինս փողով) = 5 500։ Հիմա II-ը հաստատուն կապիտալի համար ունի 1 600 c. նա սրա վերամշակման համար պիտի ավելացնի էլի 50 v դրամով՝ նոր աշխատույժ գնելու նպատակով, այնպես որ նրա փոփոխուն կապիտալը 750-ից աճելով հասնում և 800-ի։ II-ի թե՛ հաստատուն ու թե՛ փոփոխուն կապիտալի՝ ընդամենը 150-ի չափով այս ընդարձակումը ծածկվում է նրա հավելարժեքից վերցվելով. հետևաբար 750 IIm-ից մնում է լոկ 600 m-ն իբրև սպառաֆոնդ II կապիտալիստների, որոնց տարեկան արդյունքն այժմ բաշխվում է հետևյալ կերպով. II. 1 600 c + 800 v + 600 m (սպառաֆոնդ) = 3 000։ Իբրև սպառամիջոցներ արտադրված 150 m-ը, որն այստեղ փոխարկվում է (100 c + 50 v) II-ի, յուր բնաձևով ամբողջովին մտնում է բանվորների սպառման մեջ. 100-ն սպառվում է I-ի բանվորների կողմից (100 Iv), իսկ 50-ը՝ II-ի բանվորների կողմից (50 IIv), ինչպես շարադրված է վերևում։ Իրոք, II-ում, որտեղ նրա ամբողջ արդյունքը պատրաստվում է կուտակման համար անհրաժեշտ մի ձևով, հավելարժեքի՝ 100-ով շատացած մասը պետք է վերարտադրվի անհրաժեշտ սպառամիջոցների ձևով։ Եթե ընդլայնված մասշտաբով վերարտադրություն է սկսվում իրոք, ապա I-ի 100-անոց փոփոխուն դրամակապիտալը նրա բանվոր դասակարգի ձեռներով անցնելով հետ է հոսում II-ի մոտ, որը 100 m-ն, ընդհակառակը, ապրանքապաշարի ձևով փոխանցում է I-ին և միաժամանակ 50-ն էլ իբրև ապրանքապաշար տալիս է յուր սեփական բանվոր դասակարգին։ Կուտակման նպատակով փոփոխված տեղաբաշխումը հիմա այս կերպարանքն ունի. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 400 c +</TD> <TD align=right>1 100 v +</TD> <TD align=right> 500 սպառաֆոնդ =</TD> <TD> 6 000</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 600 c +</TD> <TD align=right> 800 v +</TD> <TD align=right style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 600 սպառաֆոնդ =</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 3 000</TD> <TD></TD> </TR> <TR> <TD colspan=3></TD> <TD align=right>Գումարը</TD> <TD> 9 000,</TD> <TD>ինչպես վերևում է։</TD> </TR></TABLE> Սրանից կապիտալ են.— <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 400 c +</TD> <TD align=right> 1 100 v (փող) =</TD> <TD> 5 500</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 7 900։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 600 c +</TD> <TD align=right> 800 v (փող) =</TD> <TD> 2 400</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> մինչդեռ արտադրությունն սկսվեց հետևյալով. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 000 c +</TD> <TD align=right> 1 000 v =</TD> <TD> 5 000</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 7 250</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 500 c +</TD> <TD align=right> 750 v =</TD> <TD> 2 250</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Արդ, եթե իրական կուտակումն այս պատվանդանի վրա խարսխված է կատարվում, այսինքն հիմա իսկապես արտադրվում է այս շատացած կապիտալով, ապա հաջորդ տարվա վերջում մենք ստանում ենք.— <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 400 c +</TD> <TD align=right>1 100 v +</TD> <TD align=right> 1 100 m =</TD> <TD> 6 600</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 9 800։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 600 c +</TD> <TD align=right> 800 v +</TD> <TD align=right> 800 m =</TD> <TD> 2 000</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Այժմ կուտակումն I-ում կշարունակվի միևնույն համամասնությամբ. ուրեմն 550 m-ը ծախսվում է իբրև հասույթ, 550 m-ը կուտակվում է։ Այս դեպքում ամենից առաջ 1 100 Iv-ն փոխարինվում է 1 100 Ic-ով, այնուհետև դեռ 550 Im-ն էլ պետք է իրացվի II ապրանքների մի նույնահավասար գումարով. Հետևաբար ընդամենը 1 650 I (v + m)։ Բայց II-ի փոխարինելի հաստատուն կապիտալը = է միմիայն 1 600-ի. ուրեմն մնացած 50-ը լրացվելու է 800 IIm-ից։ Եթե մենք այստեղ նախ անտեսենք փողը, ապա իբրև այս գործարքի հետևանք կունենանք.— I. 4 400 c + 550 m (որը պետք է կապիտալացվի). սրա կողքին՝ կապիտալիստների ու բանվորների սպառաֆոնդի ձևով 1 650 (v + m), որն իրացված է՝ IIc ապրանքների փոխարկելով։ II. 1 650 c (այն է՝ 50-ը վերևում ասածի համաձայն ավելացված է IIm-ից) + 800 v + 750 m (կապիտալիստների սպառաֆոնդ)։ Բայց եթե II-ում v-ի՝ c-ի նկատմամբ ունեցած հին հարաբերությունն է մնում, ապա 50 c-ի համար դեռ 25 v էլ պիտի ծախսվի. այս վերցվելու է 750 m-ից. հետևաբար մենք ստանում ենք II. 1 650 c + 825 v + 725 m։ I-ում կապիտալացվելու է 550 m. եթե առաջվա հարաբերությունն է մնում, ապա սրանից 440-ը կազմում է հաստատուն կապիտալ, իսկ 110-ը՝ փոփոխուն կապիտալ։ Այս 110-ը հնարավորապես ձեռք է բերվելու 725 IIm-ից, այսինքն 110-անոց արժեքի սպառամիջոցներն I բանվորների կողմից են սպառվում՝ II կապիտալիստների կողմից սպառվելու փոխարեն. ուրեմն այս վերջիններն ստիպված են կապիտալացնելու այս 110 m-ը, որը նրանք սպառել չեն կարող։ Սրա հետևանքով 725 IIm-ից մնում է 615 IIm։ Բայց եթե II-ն այս եղանակով ավելադիր հաստատուն կապիտալի է փոխարկում այս 110-ը, ապա նա կարիք ունի 55-անոց մի նոր ավելադիր փոփոխուն կապիտալի. սա էլի նրա հավելարժեքից պետք է վերցվի. 615 IIm-ից հանելով հիշյալը՝ II կապիտալիստների սպառման համար մնում է 560. և մենք բոլոր գործուն ու պոտենցիալ փոխանցումները կատարելուց հետո ստանում ենք հիմա այսպիսի կապիտալարժեք. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>(4 400 c + 440 c)</TD> <TD> + (1 100 v + 110 v)</TD> <TD align=right> = 4 840 c +</TD> <TD align=right> 1 210 v =</TD> <TD> 6 050</TD> <TD></TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD>(1 600 c + 50 c + 110 c)</TD> <TD> + (800 v + 25 v + 55 v)</TD> <TD align=right> = 1 760 c +</TD> <TD align=right> 880 v =</TD> <TD style='border-bottom:solid windowtext 1.0pt;'> 2 640</TD> <TD></TD> </TR> <TR> <TD colspan=5></TD> <TD> 8 690</TD> <TD>։</TD> </TR></TABLE> Որպեսզի բանը նորմալ գնա, կուտակումը պետք է II-ում ավելի արագ կատարվի, քան I-ում, որովհետև I (v + m)-ի այն մասը, որը փոխանակվելու է II c ապրանքների հետ, հենց ավելի արագ է աճում, քան II c-ն, որի հետ միայն կարող է փոխանակվել նա։ Եթե վերարտադրությունն այս պատվանդանի վրա խարսխված ու այլ անփոփոխ հանգամանքներում շարունակվում է, ապա հաջորդ տարվա վերջում մենք ստանում ենք <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>4 840 c +</TD> <TD align=right>1 210 v +</TD> <TD align=right> 1 210 m =</TD> <TD> 7 260</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 10 780։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 760 c +</TD> <TD align=right> 880 v +</TD> <TD align=right> 880 m =</TD> <TD> 3 520</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Հավելարժեքի բաժանման անփոփոխ նորմայի դեպքում I-ի կողմից նախ պետք է իբրև հասույթ ծախսվի 1 210 v-ն ու m-ի կեսը = 605, ընդամենը 1 815։ Այս սպառաֆոնդը 55-ով դարձյալ ավելի մեծ է II c-ից։ 55-ը պետք է հանել 880 m-ից, մնում է 825։ Եթե 55 IIm-ը IIc-ի է փոխարկվում, ապա այս ենթադրում է IIm-ից մի նոր հանուրդ՝ համապատասխան փոփոխուն կապիտալի համար = 27½. սպառելու մնում է 797½ IIm։ Հիմա I-ում պետք է կապիտալացվի 605 m. սրանից՝ հաստատուն կապիտալ 484, և փոփոխուն՝ 121. վերջինս վերցվելու է IIm-ից, որն այժմ արդեն = է 797½, մնում է 676½ IIm։ Այսպիսով ուրեմն, II-ը հաստատուն կապիտալի է փոխարկում էլի 121 և սրա համար կարիք ունի նոր փոփոխուն կապիտալի = 60½. այս նույնպես 676½-ից է դուրս գալիս, սպառելու մնում է 616։ Այն ժամանակ մենք ունենում ենք այսպիսի կապիտալ. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>Հաստատուն՝</TD> <TD>4 840 + 484 = 5 324.</TD> </TR> <TR> <TD align=right></TD> <TD>փոփոխուն՝</TD> <TD>1 210 + 121 = 1 331։</TD></TABLE> <TABLE border = 0> <TR> <TD align=right>II.</TD> <TD>Հաստատուն՝</TD> <TD>1 760 + 55 + 121 = 1 936.</TD> </TR> <TR> <TD align=right></TD> <TD>փոփոխուն՝</TD> <TD>880 + 27½ + 60½ = 968։</TD></TABLE> <TABLE border = 0> <TR> <TD>Ընդամենը</TD> <TD align=right>I.</TD> <TD>5 324 c +</TD> <TD align=right> 1 331 v =</TD> <TD> 6 655</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 9 559</TD> </TR> <TR> <TD></TD> <TD align=right>II.</TD> <TD> 1 936 c +</TD> <TD align=right> 968 v =</TD> <TD> 2 904</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> իսկ տարվա վերջում այսպիսի արդյունք. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>5 324 c +</TD> <TD align=right>1 331 v +</TD> <TD align=right> 1 331 m =</TD> <TD> 7 986</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 11 858։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 1 936 c +</TD> <TD align=right> 968 v +</TD> <TD align=right> 968 m =</TD> <TD> 3 872</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Միևնույն հաշիվը կրկնելով ու կոտորակները կլորացնելով մենք հետևյալ տարվա վերջում ստանում ենք մի այսպիսի արդյունք. <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>5 856 c +</TD> <TD align=right>1 464 v +</TD> <TD align=right> 1 464 m =</TD> <TD> 8 784</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 13 043։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 2 129 c +</TD> <TD align=right> 1 065 v +</TD> <TD align=right> 1 065 m =</TD> <TD> 4 259</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Իսկ նրա հաջորդ տարվա վերջում <TABLE border = 0> <TR> <TD align=right>I.</TD> <TD>6 442 c +</TD> <TD align=right>1 610 v +</TD> <TD align=right> 1 610 m =</TD> <TD> 9 662</TD> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;border-right:solid windowtext 1.0pt;'></TD> <TD rowspan=2> = 14 348։</TD> </TR> <TR> <TD align=right>II.</TD> <TD> 2 342 c +</TD> <TD align=right> 1 172 v +</TD> <TD align=right> 1 172 m =</TD> <TD> 4 686</TD> <TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE> Ընդլայնված մասշտաբով քառամյա վերարտադրության ընթացքում I-ի ու II-ի ամբողջ կապիտալը 5 400 c + 1 750 v = 7 150-ից բարձրացել է 8 784 c + 2 782 v = 11 566-ի, ուրեմն 100 : 160 հարաբերությամբ։ Ամբողջ հավելարժեքը նախապես 1 750 էր, հիմա 2 782 է։ Սպառված հավելարժեքն սկզբում 500 էր I-ի համար ու 535՝ II-ի համար, ընդամենը = 1 035. վերջին տարում նա 732 էր I-ի համար ու 958՝ II-ի համար, ընդամենը = 1 690։ Հետևաբար նա աճել է 100 : 163 հարաբերությամբ։ '''2) Երկրորդ օրինակ''' Հիմա մենք 9 000-անոց տարեկան արդյունքը, որ ամբողջովին գտնվում է արդյունաբերական կապիտալիստների դասակարգի ձեռին իբրև ապրանքակապիտալ, վերցնենք մի այնպիսի ձևով, որտեղ փոփոխուն ու հաստատուն կապիտալի ընդհանրական միջին հարաբերությունը 1 : 5 հարաբերությունն է։ Այս ենթադրում է կապիտալիստական արտադրության արդեն նշանավոր զարգացում ու սրա համապատասխան էլ հասարակական աշխատանքի արտադրողական ույժի զարգացում, արտադրամասշտաբի արդեն նախընթաց նշանավոր ընդլայնում, վերջապես այն բոլոր հանգամանքների զարգացում, որոնք մի հարաբերական գերբնակչություն են ստեղծում բանվոր դասակարգի մեջ։ Այս դեպքում տարեկան արդյունքը, կոտորակները կլորացնելուց հետո, կբաշխվի հետևյալ կերպով.
<TABLE border = 0>
<TD align=right> 285 v +</TD>
<TD align=right> 285 m =</TD>
<TD> 2 000</TD>
<TD style='border-right:solid windowtext 1.0pt;border-bottom:solid windowtext 1.0pt;'></TD>
</TR>
Այժմ ենթադրենք, թե I կապիտալիստների դասակարգն սպառում է հավելարժեքի կեսը = 500 և կուտակում է մյուս կեսը։ Այն ժամանակ (1 000 v + 500 m) I = 1 500-ը պետք է փոխանակվեր 1 500 IIc-ի հետ։ Որովհետև այստեղ IIc = է միմիայն 1 430-ի, ուստի 70-ը պետք է հավելարժեքից ավելացնել. այս հանելով 285 IIm-ից՝ մնում է 215 IIm։ Հետևաբար մենք ստանում ենք
I. 5 000 c + 500 m (կապիտալացնելու համարի համար) + 1 500 (v + m)-ն իբրև կապիտալիստների ու բանվորների սպառաֆոնդ։
II. 1 430 c + 70 m (կապիտալացնելու համար ) + 285 v + 215 m։
Որովհետև այստեղ 70 IIm-ն ուղղակի կցվում և է IIc-ին, ուստի այս ավելադիր հաստատուն կապիտալը շարժման մեջ դնելու համար պահանջվում է <math>^{70}_5</math>-անոց մի փոփոխուն կապիտալ = 14. ուրեմն այս 14-ն էլ դարձյալ 225 IIm-ից է դուրս գալիս. մնում է 201 IIm, և մենք ունենում ենք
II. (1430 1 430 c + 70 c) + (285 v + 14 v) + 201 m։
1 500 I (v + ½m)-ի՝ 1 500 IIc-ի հետ փոխանակվելը հասարակ կուտակման մի պրոցես է, և այս չափով էլ նրա մասին խոսել-պրծել ենք։ Սակայն այստեղ դեռ մի քանի առանձնահատկություններ էլ պետք է նշել, որոնք նրանից են առաջ գալիս, որ կուտակող վերարտադրության ժամանակ I (v + ½m)-ը փոխարինվում է ոչ թե մենակ IIc-ով, այլ IIc-ով ու պլյուս IIm-ի մեկ մասով։
Ի միջի այլոց։ Պարոն կապիտալիստն, ինչպես և նրա մամուլը, հաճախ դժգոհում է այն եղանակից, որով աշխատույժը ծախսում է յուր փողը, ու II-ի այն ապրանքներից, որոնց վերածելով նա իրացնում է նույն փողը։ Այս առթիվ նա փիլիսոփայում է, բարբանջում կուլտուրայի մասին և մարդասիրություն ձևացնում, ինչպես օրինակ, պարոն Դրումմոնդը, Վաշինգտոնի անգլիական դեսպանության քարտուղարը.— «The Nation»-ը [մի լրագիր] 1879 թվականի հոկտեմբերի վերջում մի հետաքրքրական հոդված է զետեղել, որտեղ իմիջի այլոց ասված է. «Բանվորները կուլտուրայի ասպարեզում համաքայլ չեն ընթացել գյուտերի առաջադիմության հետ. բազմաթիվ առարկաներ մատչելի են դարձել նրանց, ովքեր այս առարկաները գործածել չգիտեն և ուրեմն սրանց համար շուկա չեն ստեղծում ամենևին։» [Ամեն մի կապիտալիստ ցանկանում է իհարկե, որ բանվորը հենց նրա ապրանքը գնի։] «Ոչ մի հիմք չկա այն բանի համար, որ բանվորը չցանկանար նույնքան պերճահարմարություն ունենալ, որ քան այն հոգևորականը, փաստաբանն ու բժիշկը, որը նույնպիսի գումար է վաստակում, որքան և նա։» [Այս տեսակի հոգևորականները, փաստաբաններն ու բժիշկները պետք է որ ցանկացած դեպքում իրոք շատ պերճահարմարություն թուլատրելիս լինեն իրենց։] «Սակայն բանվորն այս չի անում։ Հարցը դեռ այն է շարունակ, թե ինչպես պետք է մի ռացիոնալ ու առողջ գործելակերպով նրան իբրև սպառորդի բարձրացնել. այս հեշտ հարց չի ամենևին, որովհետև նրա ամբողջ պատվասիրությունը յուր աշխատաժամերը կարճացնելուց դենը չի անցնում, իսկ խուժանավարն էլ նրան, ընդհակառակը, հենց այս բանին է գրգռում, քան թե նրա մտավոր ու բարոյական ունակությունները կատարելագործելով նրա դրությունը բարձրացնելուն ուղղում նրան»։ («Reports of H. M-s Secretaries of Embassy and Legation on the Manufactures, Commerce etc. of the Countries in which they reside». London 1879, p. 404.)
Ինչպես երևում է, երկար աշխատաժամերն են այն ռացիոնալ ու առողջ գործելակերպի գաղտնիքը, որը բանվորի մտավոր ու բարոյական ունակությունը կատարելագործելուվ՝ բարձրացնելու է նրա դրությունը և նրան մի ռացիոնալ սպառորդ է դարձնելու, կապիտալիստի ապրանքի մի ռացիոնալ սպառորդ դառնալու համար բանվորը պետք է ամենից առաջ — բայց խուժանավարը նրան խանգարում է այս գործում — այն բանից սկսի, որ թողնի, որ յուր սեփական աշխատույժը յուր սեփական կապիտալիստն սպառի անռացիոնալ ու հակառողջապահական եղանակով։ Թե կապիտա լիստը կապիտալիստը ռացիոնալ սպառում ասելով ինչ է հասկանում, երևան է գալիս այնտեղ, որտեղ նա այնքան զիջողամիտ է, որ ուղղակի միջամտում է յուր բանվորների սպառմանն սպասավորող առևտրին — երևան է դալիս գալիս truck-system [բառացի նշանակում է՝ հնարքների սիստեմ, խաբեբայությունների սիստեմ]-ի մեջ, որի բազմաթիվ ճյուղերից մեկն էլ բանվորներին բնակարան մատակարարելն է, երբ բանվորի կապիտալիստը միաժամանակ նրան տուն վարձու տվողն է։
Միևնույն Դրումմոնդը, որի բարեդեղ բարեգեղ հոգին երազում է բանվոր դասակարգին բարձրացնելու, կապիտալիստական փորձերի մասին, միևնույն զեկուցման մեջ Lowell-ի ու Lawrence Mills-ի բամբակեղենի օրինակելի գործարանների վերաբերմամբ իմիջի այլոց պատմում է է հետևյալը։ Գործարանային աղջիկների ճաշարաններն ու բնակարաները պատկանում են բաժնետիրական ընկերությանը, որը գործարանատերն է հենց. այս տների կառավարչուհիները նույն այս ընկերության ծառայության մեջ են, որը վարք ու բարքի կանոններ է հրամանագրում նրանց. ոչ մի աղջիկ չպետք է գիշերվա ժամի 10-ից հետո տուն գա։ Բայց ահա գոհարը.— ընկերության մի հատուկ ոստիկանություն տեղամասում պահակություն է տնում՝ անում՝ տնային այս կարգը խախտելն արգելելու համար։ Երեկոյան ժամի 10-ից հետո ոչ մի աղջիկ ոչ ներս է թողնվում ու ոչ էլ դուրս։ Ոչ մի աղջիկ չպետք է ուրիշ տեղ ապրի, բացի ընկերությանը պատկանող հողամասից, որտեղ ամեն մի տուն մոտ 10 դոլլար շաբաթավարձ է բերում ընկերությանը. և ահա մենք տեսնում ենք ռացիոնալ սպառորդներին իրենց լիակատար փառքի մեջ.— «Սակայն որովհետև բազմաթիվ լավագույն բնակատներում բանվորուհիների համար ամենտեղվա երգեհոն կա, երաժշտությունը, երգն ու պարը մի նշանավոր դեր է խաղում գոնե նրանց համար, որոնք ջուլհակահաստոցի մոտ տասը ժամ տևող անընդհատ աշխատանքի միալարությունից հետո ավելի շատ կարիք ունեն փոփոխության, քան իսկական հանգստի։» (p. 412.) Բայց գլխավոր գաղտնիքը, թե բանվորին ի՛նչպես պիտի մի ռացիոնալ սպառորդ դարձնել, դեռ նոր է գալիս։ Պարոն Դրումմոնդն այցելում է Turner’s Falls-ի (Connecticut River) դանակեղենի գործարանը, և պարոն ՈկմենըՕկմենը, բաժնետիրական ընկերության գանձապետը, նրան պատմելուց հետո, թե ամերիկյան մանավանդ սեղանի դանակեղենը որակով գերազանցում է անգլիականից, շարունակում է. «Գների մեջ էլ մենք կխփենք Անգլիային. մենք արդեն հիմա էլ որակով առաջ ենք նրանից, այս հանրահայտնի է. բայց մենք պետք է ավելի ցած գներ ունենանք, և մենք սրան հասնում ենք, որչափով որ մեր պողպատն ավելի էժան ենք ստանում և աշխատանքի մեր վճարը ցածրացրե՜լ ենք։» (p. 427.) Աշխատավարձի իջեցում ու երկար աշխատաժամեր — ահա ուղն ու ծուծն այն ռացիոնալ ու առողջ գործելակերպի, որը պետք է բանվորին բարձրացնի և հասցնի մի ռացիոնալ սպառորդի արժանապատվությանը, որպեսգի նա մի շուկա ստեղծի այն բազմաթիվ առարկաների համար, որոնք նրան մատչելի են դարձել կուլտուրայի շնորհիվ ու գյուտերի առաջադիմության հետևանքով։ <br><TABLE border = 0 width="128px" align=center> <TR> <TD style='border-top:solid windowtext 1.0pt;'></TD> </TR></TABLE><br>
Ուրեմն ինչպես որ I-ը յուր հավելարդյունքից պետք է մատակարարի II-ի ավելադիր հաստատուն կապիտալը, այնպես էլ II-ն է այս իմաստով լրացուցիչ փոփոխուն կապիտալը մատակարարում I-ի համար։ Որչափով որ փոփոխուն կապիտալն է ուշադրության առնվում, II-ը կուտակում է I-ի ու հենց յուր համար նրանով, որ յուր ամբողջ արտադրության, հետևաբար հատկապես յուր հավելարդյունքի էլ մի ավելի մեծ մասն է վերարտադրում անհրաժեշտ սպառամիջոցների ձևով։
Աճող կապիտալապատվանդանի վրա հիմնված արտադրության դեպքում I (v + m)-ը պետք է = լինի IIc-ին, պլյուս հավելարդյունքի այն մասին, որը դարձյալ միակցվում է իբրև կապիտալ, պլյուս հաստատուն կապիտալի այն լրացուցիչ մասին, որն անհրաժեշտ է II-ի սահմաններում արտադրությունն ընդլայնելու համար. իսկ այս ընդլայնման մինիմումն այն է հենց, առանց որի չի կարող գլուխ բերվել իսկական կուտակումը, այսինքն արտադրության իրական ընդարձակումը բուն իսկ I-ի սահմաններում։
Հիմա եթե մենք վերադառնանք վերևում ամենավերջը քննարկված դեպքին, ապա կտեսնենք, թե նա այն առանձնահատկությունն ունի, որ IIc-ն ավելի փոքր է, քան I (v + ½m)-ը, քան I-ի արդյունքի այն մասը, որն իբրև հասույթ ծախսվել է սպառամիջոցների վրա, այնպես որ 1 500 I (v + m)-ը փոխանակելիս սրա հետևանքով II հավելարդյունքի մի մասը = 70-ն էլ է իրացվում հետը։ Ինչ վերաբերում է IIc = 1 430-ին, ապա սա այլ անփոփոխ հանգամանքներում պետք է փոխանակվի I (v + m)-ից վերցրած միևնույն արժեգումարի հետ, որպեսզի II-ի սահմաններում պարզ վերարտադրություն տեղի ունենալ կարողանա, և այսչափով էլ սա այլևս չի քննարկվելու այստեղ։ Բանն ուրիշ է լրացնող 70 IIm-ի վերաբերմամբ։ Այն, ինչ որ I-ի համար հասույթի սոսկական փոխարինումն է սպառամիջոցներով, սպառման նպատակով արված հասարակ ապրանքափոխանակություն, այս դեպքում II-ի համար յուր հաստատուն կապիտալի սոսկական հետփոխարկում չի ապրանքակապիտալի ձևից նրա բնաձևին — ինչպես որ էր պարզ վերարտադրության մեջ — այլ ուղղակի կուտակման պրոցես է, յուր հավելարդյունքի մի մասի փոխարկումն է սպառամիջոցների ձևից հաստատուն կապիտալի ձևին։ Եթե I-ը 70 £ փողով (հավելարժեքի փոխանակման համար նախանշված դրամապահեստով) 70 IIm է գնում, իսկ II-ը նրանով 70 Im չի գնում, այլ 70 £-ը կուտակում է որպես դրամակապիտալ, ապա վերջինս, այո՛, միշտ էլ լրացուցիչ արդյունքի (հենց II-ի հավելարդյունքի, որի պատկական մասն է նա) արտահայտություն է, թեև ոչ այնպիսի մի արդյունքի, որն էլի արտադրության մեջ է մտնում. բայց այս դեպքում II-ի կողմում կատարվող այս դրամակուտակումն անվաճառելի 70 Im արտադրամիջոցների արտահայտություն կլիներ միաժամանակ։ Հետևաբար I-ում տեղի կունենար հարաբերական գերարտադրումթյունգերարտադրություն, որը համապատասխանում է՝ II-ի կողմում վերարտադրության այս համաժամանակյա ոչ-ընդլայնմանը։
Բայց այս էլ մի կողմ թողած. այն ժամանակվա ընթացքում, երբ 70-անոց այն փողը, որ I-ից էր ստացվել, II-ի կողմից կատարելիք՝ 70 Im-ի գնման միջոցով բոլորովին չի վերադառնում կամ թե լոկ մասամբ է վերադառնում I-ին,— 70-անոց հիշյալ փողը II-ի ձեռքում ամբողջովին կամ թե մասամբ գործում է իբրև ավելադիր, հնարավոր դրամակապիտալ։ Այս վերաբերում է I-ի ու II-ի միջև կատարվող ամեն մի փոխանակության, քանի դեռ երկու կողմի ապրանքի փոխադարձ փոխարինումն առաջ չի բերել դրամի հետհոսում դեպի յուր ելակետը։ Բայց այս փողը, իրերի նորմալ ընթացքի դեպքում, լոկ ժամանակավորապես է այստեղ կերպակայում այս դերում։ Արդ, վարկասիստեմի ժամանակ, երբ ամեն մի րոպեապես ու ավելադրաբար ազատարձակված փող իսկույն պետք է ակտիվորեն գործի որպես ավելադիր դրամակապիտալ, այսպիսի լոկ ժամանակավորապես ազատ դրամակապիտալը կարող է ասպարեզ բերվել, օրինակ, I-ի սահմաններում նոր ձեռնարկություններին ծառայելու համար, մինչդեռ նույն տեղում նա դեռ պետք է ուրիշ ձեռնարկությունների մեջ պառկած ավելադիր արդյունքը շարժման մեջ դներ։ Այնուհետև պիտի նկատել, որ 70 Im-ի կցումը II հաստատուն կապիտալին՝ II փոփոխուն կապիտալի 14-անոց գումարով ընդլայնումն է պահանջում միաժամանակ։ Այս ենթադրում է — այնպես, ինչպես I-ում Im հավելարդյունքն Ic կապիտալին ուղղակի կցելու դեպքում — որ II-ի սահմաններում վերարտադրությունն արդեն կատարվում է հետագա կապիտալացման միտումով, որ հետևաբար այս վերարտադրությունը յուր մեջ պարփակում է հավելարդյունքի այն մասի ընդլայնումը, որն անհրաժեշտ կենսամիջոցներից է կազմված։
<TD align=right>I.</TD>
<TD>(5 417 c + 452 m) c +</TD>
<TD> (1083 1 083 v + 90 m) v</TD>
<TD> = 5 869 c +</TD>
<TD align=right> 1 173 v</TD>
<TR>
<TD align=right>I.</TD>
<TD>5 860 869 c +</TD>
<TD align=right>1 173 v +</TD>
<TD align=right> 1 173 m.</TD>
</TABLE>
Եթե I-ն այստեղ մինչայժմյան նման կուտակվում է հավելարժեքի կեսը, ապա I (v + ½m)-ը տալիս է 1 173 v + 587 (½m) = 1 760, ուրեմն ավելի մեծ է, քան ամբողջ1715 ամբողջ 1 715 IIc-ն, ու այն էլ՝ 45-ով մեծ։ Հետևաբար սա էլ պետք է գոցվի՝ արտադրամիջոցների մի նույնահավասար գումար դարձյալ փոխանցելով IIc-ին։ Ուրեմն IIc-ն աճում է 45-ով, որը IIv-ում <math>^1/_5</math>-ի չափով մի աճ է պայմանավորում = 9։ Այնուհետև, կապիտալացված 587 Im-ը <math>^5/_6</math>-ի չափով բաժանվում է 489 c-ի ու 98 v-ի. այս 98-ը պայմանավորում է II-ում 98-անոց մի նոր հավելում հաստատուն կապիտալի վրա, և այս հավելումն էլ II-ի փոփոխուն կապիտալի դարձյալ մեկ շատացում <math>^1/_5</math>-ով = 20։ Այս դեպքում մենք ունենում ենք.
<TABLE border = 0>
<TD> = 6 358 c +</TD>
<TD align=right> 1 271 v</TD>
<TD> = 76297 629</TD>
<TD></TD>
</TR>
<TR>
<TD colspan=5 align=right>Ամբողջ կապիտալը</TD>
<TD align=right> = 8 3999 858</TD>
<TD>։</TD>
</TR>
2) I (v + ½m)-ը մեծ է IIc-ից։ Այս դեպք ում փոխարինումը նրանով է գլուխ գալիս, որ IIm-ի մեկ համապատասխան մաս ավելացվում է IIc-ի վրա, այնպես որ նրա այս գումարը = I (v + ½m)։ Այստեղ փոխանակությունը II-ի համար այլևս յուր հաստատուն կապիտալի պարզ վերարտադրություն չի, այլ արդեն կուտակում է, նույն այս կապիտալի շատացումն է յուր հավելարդյունքի այն մասի չափով, որ նա փոխանակում է I արտադրամիջոցների հետ. այս շատացումը միաժամանակ յուր մեջ պարփակում է այն էլ, որ II-ը, հիշյալից զատ, յուր փոփոխուն կապիտալը համապատասխան չափով մեծացնում է՝ վերցնելով յուր սեփական հավելարդյունքից։
3) I (v + ½m)-ը փոքր է IIc-ից։ Այս դեպքում IIը II-ը յուր հաստատուն կապիտալը փոխանակելու միջոցով լիովին չի վերարտադրում, ուրեմն պակասորդը պետք է I-ից գնելով լրացնի, Բայց այս հանգամանքն անհրաժեշտ չի դարձնում II փոփոխուն կապիտալի ոչ մի հետագա կուտակում, որովհետև նրա հաստատուն կապիտալը միմիայն այս գործառնության շնորհիվ է լիովին վերարտադրվում յուր մեծության համեմատ։ Մյուս կողմից՝ այս փոխանակության հետևանքով I-ի կապիտալիստների այն մասը, որը լոկ ավելադիր դրամակապիտալ է կուտակում, արդեն գլուխ է բերած լինում այս տեսակի կուտակման մի մասը։
Պարզ վերարտադրությանը վերաբերող ենթադրությունը, թե I (v + m) = IIc, ոչ միայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության հետ — այս դրույթը սակայն չի բացառում այն, որ 10—11-ամյա արդյունաբերական ցիկլում որևէ մի տարին հաճախ ավելի փոքրաքանակ ընդհանուր արտադրություն է ունենում, քան նախընթացը, որ հետևաբար նախորդ տարվա համեմատությամբ նույնիսկ պարզ վերարտադրություն էլ տեղի չի ունենում — այլև պարզ վերարտադրությունը բնակչության տարեկան բնական աճման դեպքում կարող էր տեղի ունենալ այն չափով միայն, որչափով որ այն 1 500-ի սպառմանը, որ ամբողջ հավելարժեքն է ներկայացնում, մասնակցեր անարտադրողական սպասավորների մի համապատասխան խոշոր թիվ։ Ընդսմին, ընդհակառակը, կապիտալի կուտակումը, իսկական կապիտալիստական արտադրությունն անհնարին կլիներ ուրեմն։ Ուստի կապիտալիստական կուտակման իրողությունը բացառում է այն դրույթը, թե IIc = I (v + m)։ Սակայն և այնպես մինչև անգամ կապիտալիստական կուտակման ժամանակ կարող էր հանդես գալ մեկ այնպիսի դեպք, երբ մի շարք նախկին արտադրապարբերաշրջաններում կատարված կուտակման պրոցեսի ընթացքի հետևանքով IIc-ն ոչ միայն հավասար, այլև նույնիսկ մեծ լիներ I (v + m)-ից։ Այս կլիներ մի գերարտադրություն II-ի սահմաններում և կհավասարակշռվեր, կվերացվեր մի խոշոր ճարճատափլումով միայն, որի հետևանքով կապիտալը II-ից կփոխանցվեր I-ին։— I (v + m)-ի հարաբերությունը IIc-ի նկատմամբ բոլորովին չի փոխվում նաև, եթե II-ի հաստատուն կապիտալի մի մասը հենց ինքն է վերարտադրում իրեն, ինչպես է, օրինակ, երկրագործության մեջ, որը հենց յուր արտադրած սերմն է բանեցնում։ IIc-ի այս մասն I-ի ու II-ի միջև կատարվող փոխանակության առնչությամբ ուշադրության չի առնվում ճիշտ այնպես, ինչպես որ Ic -ն էր, ընդսմին չի առնվում ուշադրության։ Բանի էությունը չի փոխվում նաև այն ժամանակ, երբ II-ի արդյունքների մի մասը յուր հերթին ընդունակ է լինում իբրև արտադրամիջոց I-ի մեջ մտնելու։ II-ի այս արդյունքները փոխգոցվում են I-ի կողմից մատակարարված արտադրամիջոցների մեկ մասով, և այս մասը հենց այն գլխից պետք է երկու կողմում էլ հաշվից հանել, եթե մենք ուզում ենք հասարակական արտադրության երկու մեծ դասակարգի միջև, արտադրամիջոցներ արտադրողների ու սպառամիջոցներ արտադրողների միջև տեղի ունեցող փոխանակությունը զուտ ու չմթագնված կերպարանքով ուսումնասիրել։
Հետևաբար կապիտալիստական արտադրության ժամանակ I (v + m)-ը կարող է IIc-ին հավասար չլինել, կամ երկուսն էլ կարող են փոխանակության ժամանակ իրար չծածկել։ Իսկ ընդհակառակը, եթե I<math>\frac{m}{x}</math>-ն է Im-ի այն մասը, որն իբրև հասույթ է ծախսվում I կապիտալիստների կողմից, ապա նա կարող է հավասար լինել, ավելի մեծ կամ թե ավելի փոքր լինել IIc-ից, բայց I <math>\left ( v \ + \ \frac{m}{x}\right )</math>-ը միշտ պետք է փոքր լինի II (v + m)-ից և վրադիր՝ նույնքան էլ փոքր լինի IIm-ի այն մասից, որ II կապիտալիստների դասակարգն ինքն է սպառելու ամեն պարագայում։
====IV. ԻԲՐԵՎ ԼՐԱՑՈՒՄ====
II-ի համար սկզբնական դրամաղբյուրը I ոսկեարտադրության v + m-ն է, որը փոխանակվում է IIc-ի մի մասի հետ. լոկ այն չափով, որով ոսկի արտադրողը հավելարժեք է կուտակում կամ թե I արտադրամիջոցների փոխարկում, ուրեմն ընդարձակում յուր արտադրությունը,— նրա v + m-ը չի մտնում II-ի մեջ. մյուս կողմից՝ որչափով որ փողի կուտակումը, բուն իսկ ոսկի արտադրողների կողմից, վերջիվերջո հասցնում է ընդլայնված վերարտադրության, այն չափով էլ ոսկու արտադրության հավելարժեքի այն մասը, որ ծախսվում է ոչ իբրև հասույթ, այլ նախանշվում է ոսկի արտադրողի լրացուցիչ փոփոխուն կապիտալի համար,— մտնում է II-ի մեջ, այստեղ առաջ է բերում նոր գանձագոյացում և նոր միջոց է տալիս I-ից գնում անելու՝ առանց էլի մի բան ծախելու նրան։ Ոսկու արտադրության այս I (v + m)-ից ծագող փողից է վերցվում ոսկու այն մասը, որ II-ի հայտնի արտադրաճյուղեր գործ են ածում իբրև հումք և այլն, կարճ ասած՝ որպես իրենց հաստատուն կապիտալի փոխտարր։ I-ի ու II-ի միջև տեղի ունեցող փոխանակության ժամանակ նախընթաց — այսինքն ապագա ընդլայնված վերարտադրության նպատակով առաջ եկած — գանձագոյացման տարր հետևյալն է լինում. I-ի համար լոկ այն, երբ Im-ի մեկ մասը միակողմանիորեն ծախվում է II-ին՝ առանց հակագնման և այստեղ ծառայում է II ավելադիր հաստատուն կապիտալի համար. II-ի համտր համար այն, երբ միևնույնը կատարվում է I-ի կողմից՝ լրացուցիչ փոփոխուն կապիտալի համար. հետո էլ այն, երբ I-ի կողմից իբրև հասույթ ծախսված հավելարժեքի մի մասը չի փոխգոցվում IIc-ով, ուրեմն նրանով գնվում է IIm-ի մեկ մասը և այսպիսով դրամի փոխարկվում։ Եթե I <math>\left ( v \ + \ \frac{m}{x}\right )</math>-ը մեծ է IIc-ից, ապա IIc-ն յուր պարզ վերարտադրության համար կարիք չունի I-ից վերցվելիք ապրանքով փոխարինելու այն, ինչ որ I-ը IIm-ից է առել և սպառել։ Հարց է ծագում, թե ի՞նչպիսի չափով գանձագոյացում կարող է տեղի ունենալ II կապիտալիստների՝ իրար միջև կատարվող փոխանակության սահմաններում — մի փոխանակություն, որը միմիայն IIm-ի փոխադարձ փոխանակությունից կարող է կազմված լինել։ Մենք գիտենք, որ II-ի սահմաններում ուղղակի կուտակում լինում է նրանով, որ IIm-ի մեկ մասն ուղղակի փոփոխուն կապիտալի է փոխարկվում (ճիշտ ինչպես որ Im-ի մեկ մասն ուղղակի հաստատուն կապիտալ էր դառնում)։ Քանի որ II-ի տարբեր ձեռնարկաճյուղերում ու ամեն մի առանձին ձեռնարկաճյուղի սահմաններում առանձին կապիտալիստների համար կուտակման տարիքի տարբեր խմբեր կան, բանը, mutatis mutandis [փոխվելիքը փոխելով, համապատասխան փոփոխություններով] բացատրվում է ճիշտ այնպես, ինչպես I-ում կատարվածը։ Ոմանք դեռ գանձագոյացման ստադիայում են գտնվում, ծախում են առանց գնելու, ուրիշները գտնվում են վերարտադրության իսկական ընդլայնման <<Բացակայում կետի վրա, երբ գնում են առանց ծախելու։ Թեև լրացուցիչ փոփոխուն դրամակապիտալը նախ ծախսվում է 1 էջ։>>լրացուցիչ աշխատույժի վրա, բայց սա կենսամիջոցներ է գնում բանվորների սպառման մեջ մտնող սպառամիջոցների այն տերերից, որոնք գանձ են գոյացնում։ Վերջիններս իրենց գանձագոյացման չափի համեմատ փողը չեն վերադարձնում յուր ելակետին. նրանք կուտակում են այն։