Changes

Գարնան տասնյոթ ակնթարթ

Ավելացվել է 10 405 բայտ, 13:29, 28 Հուլիսի 2016
/* Տեղեկություն խորհրդածության համար */
(''Դալլես'')
 
Ե՛վ գեստապոն, և՛ Աբվերը, և՛ Վիշիի հակահետախուզությունը գիտեին, որ 1942 թվականի ամռան խռովահույզ օրերին Ֆրանսիայով պետք է անցնի ինչ-որ մի ամերիկացի։ Գեստապոն և ադմիրալ Կանարիսի գերատեսչությունը սկսեցին այդ մարդուն որսալու գործը։
 
Կայարաններում և օդանավակայանների ապակեպատ շենքերում հերթապահում էին գաղտնի գործակալներ, աչքերը հառած ինչ֊որ մի բանով ամերիկացու նմանվող յուրաքանչյուր մարդու։
 
Նրանք չկարողացան բռնել այդ մարդուն։ Նա կարողանում էր անհետանալ ռեստորաններում և անսպասելիորեն հայտնվել ինքնաթիռների մեջ։ Խելացի, հաշվենկատ, հանգիստ ու քաջ այդ մարդը խաղացրեց անվտանգության գերմանական ծառայությանը, Վիշիի հակահետախուզությանը և 1942 թվականի վերջերին հրաշքով անցավ չեզոք Շվեյցարիա։
 
Այդ մարդը բարձրահասակ էր։ Մշտապես բերանում պահում էր անգլիական ուղիղ ծխամորճ, սակավախոս էր, հաճախ ժպտում էր ու զրուցակիցներին հմայում ուշադիր լսելու իր բարյացակամ եղանակով, սուր կատակներով, և եթե իրավացի չէր լինում, իր սխալն իսկույն և բացեիբաց ընդունելով։
 
Եթե Հիմմլերի, Կանարիսի և Պետենի ծառայություններն իմանային, թե ով էր նա, հավանորեն տասնապատիկ ավելի ջանք կգործադրեին, նրան իրենց ձեռքը գցելու համար։ Այդ մարդը Ալեն Դալլեսն էր, Եվրոպայում Ստրատեգիական ծառայության վարչության[^15] գլխավոր ռեզիդենտը։
 
Շվեյցարիայում նրա մասին շուտով սկսեցին խոսել, որպես պրեզիդենտ Ռոuզվելտի անձնական ներկայացուցչի
 
Դալլեսը մամուլում հերքում տպագրեց։ Տարօրինակ հերքում էր։ Նա հասկացավ, որ դա կրկնակի ռեկլամ է. և՛ շշուկները, և՛ հերքումը հօգուտ իրեն են։ Նա չսխալվեց. Բեռնում գտնվելու առաջին իսկ ամիսներից բոլոր կողմերից դեպի նա ձգվեցին զանազան մարդիկ, որոնցից աշխարհի հետախուզությունը սովորաբար իր գործակալությունն է հավաքագրում։
 
նախքան լայնորեն աշխատանք ծավալելը, Դալլեսն ամենամանրակրկիտ կերպով ուսումնասիրեց իր աշխատակիցների վրա կազմված նյութերը։
 
— Այստեղ, կապույտ թղթապանակում,— բացատրում էր նրան ՀՖԲ-ի[^16] աշխատակիցը,— բոլոր նրանք են, ովքեր բարեկամներ և մոտ ընկերներ ունեն առանցքի երկրներում կամ չեզոք պետություններում։ Այս թղթապանակում Գերմանիայում և Եվրոպայում ծնված անձինք են, ինչպես և նրանք, ում ծնողները գերմանացիներ են։ Այստեղ նրանց ազգանուններն են, ում հետ նամակագրություն ունեն ձեր աշխատակիցները․․․ Իսկ ահա այստեղ...
 
Դալլեսը երկմտած հարցով ընդհատեց նրան.
 
— Այս ամենն ի՞նչ կապ ունի գործի հետ։
 
— Ներեցեք...
 
— Ինձ հետաքրքրում է հետևյալը, ինձ հետ աշխատակցող մարդկանցից որևէ մեկը «Գերմանա-ամերիկյան» ինստիտուտի ակտիվիստ եղե՞լ է, թե՝ ոչ։ Կոմունիստական կուսակցության անդամ եղե՞լ է։ Ընտանի՞քն ինչպես է։ Ամուսնությունը հաստատո՞ւն է, թե՝ կինը հիստերիկ է, իսկ ամուսինը դրանից հարբեցողության է դիմել ու պատրաստ է գրողի ծոցն ուղարկել կռվի բուն ընտանեկան օջախը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայում կամ Իտալիայում եղած բարեկամներին, ապա իմ հեռավոր հարազատներից մեկը դեռևս անցյալ դարում հաստատվել է Գերմանիայում։
 
Երբ Հիմմլերի գերատեսչությունը կարողացավ Դալլեսի տուն մտցնել իր գործակալին (Ալեն Դալլեսի մոտ աշխատող սիրունիկ, ճշտակատար աղախինը կայսերական անվտանգության ծառայության վեցերորդ վարչության աշխատակից էր), Շհլլենբերգն ու Հիմմլերն այդ գործակալից կարևոր ու հետաքրքիր շատ բան իմացան։
 
Օրինակ, այդ գործակալը հայտնեց, որ Ալեն Դալլեսի սեղանի և ըստ երևույթին ամենասիրած գիրքը չինացի Սուն Ցզիի «Պատերազմի արվեստն» է։ Այդ գրքում չինական տեսաբանը շարադրում էր լրտեսության հիմունքները, որոնք օգտագործվել են Չինաստանում դեռևս մեր թվարկությունից առաջ։
 
Գեստապոյի գործակալը կարողացավ լուսանկարել աստվածաշունչը, որի լուսանցքներին ամերիկյան հետախույզը հսկայական քանակությամբ նշումներ էր կատարել։ Մասնավորապես, իր համար նա նշել էր այն տեղը, երբ Նավեի որդին՝ Յեսուն երկու մարդ ուղարկեց Երիքով, որպեսզի սրանք գաղտնի կերպով ամեն ինչ իմանային։ «Եվ եկան նրանք Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տուն»։ Դա, ինչպես թվում էր Դալլեսին և ինչպես այդ մասին նա ասում էր ընկերներին, առաջին վկայությունն էր հենց նրա, ինչ այժմ պրոֆեսիոնալ հետախույզների մոտ կոչվում է «թաքուն հանդիպատեղ»։ Ռախաբը լրտեսներին թաքցրեց իր տանը, իսկ հետո դուրս տարավ նրանց քաղաքից, և Իսրայելի ժողովուրդը գրավելով Երիքովը, սրի քաշեց բոլորին, կենդանի թողնելով միայն Ռախաբին և նրա ընտանիքը։ Հենց այդ ժամանակից էլ ավանդույթ էր դարձել պարգևատրել նրանց, ով օգնում է հետախուզությանը։
 
Ալեն Դալլեսի սիրած գրքերից մեկն էլ Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն» էր։ Շատ հաճախակի նա անդրադառնում էր նաև «Մոլլ Ֆլենդերսին» և «Հուշեր ժանտախտի տարու մասին» գրքերին։ Դրանք գրել էր ամենահոյակապ հետախույզներից մեկը։ Դանիել Դհֆոն ոչ միայն հետախուզական խոշոր ցանցի ինքնուրույն կազմակերպիչն էր, նա անգլիական հետախուզության անդրանիկ պետն էր, որի մասին աշխարհն իմացավ գրողի մահվանից շատ տարիներ անց։
 
Կրտսեր-Դալլեսի կենսագրությունն այնքան էլ ակնառու չէր։ Արվեստների մագիստրոս, նա անցավ դիվանագետի, հետախույզի, քաղաքագետի, փաստաբանի ճանապարհ։ Նա գեներալ Հոֆմանի մտերիմն էր, որը դեռևս 1919 թվականին առաջինն առաջ քաշեց «Հարձակում կարմիր Արևելքի վրա» տեսությունը։ Դալլեսը կառավարություններ էր տապալում Մերձավոր Արևելքում և իշխանության գլուխ կանգնեցնում դիկտատուրաներ Հարավային Ամերիկայոլմ, բայց դա անում էր ոչ թե Միացյալ Նահանգների շահերից ելնելով, նա ծառայում էր նավթի արքաներին՝ Ռոկֆելլերին և Մելլոնին։ Երեսնական թվականներին Ջոն և Ալեն Դալլեսները սերտ կապեր հաստատեցին Տիսսենի գերմանական կոնցեռնների, «Ի. Գ, Ֆարրենինդուստրիի», «Ռոբերտ Բոշ» կոնցեռնի հետ։ Ալեն Դալլեսը դարձավ գերմանական այդ կոնցեռնների ներկայացուցիչն Ամերիկայոլմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Դալլեսը դարձավ «Շրեդեր տրեստ կոմպանիի» դիրեկտորը։ Կուրտ ֆոն Շրեդերը ՍՍ-ի գրուպպենֆյուրեր էր, ֆյուրերին անձամբ ներկայացված Հիմմլերի կողմից։ Ալեն Դալլեսը անդունդի եզրին էր, երբ պատերազմ սկսվեց նացիստների դեմ։ Նրան փրկեցին տերերը՝ Ռոկֆելլերները և Մելլոնները։ «Մեզ պետք է մի մարդ, որը Գերմանիան մեզնից ավելի լավ իմանա: Վերջիվերջո, նա Ամերիկայի քաղաքացի է, իսկ նախկին սխալներից ոչ ոք երաշխավորված չի եղել»։ Հենց Դալլեսին էլ հանձնարարվեցին ԱՄՆ շահերը պաշտպանել Եվրոպայում։
 
 
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե) ==
Վստահելի
1318
edits