::տի լինի անխնա, քանզի հիշյալ վիրավորանքը եղել
::է մահացու և հաշտությունը ընդունելի չէ։
Սույն <b>ազդին</b> Քլարենսը կցել էր հետևյալ խմբագրական <b>մեկնաբանությունները․</b>
:::Մեր ազդերի սյունակը աչքի անցնողին արդեն
::հայտնի է, որ առաջիկայում բախտ պիտի ունե֊
::նանք ականատես լինելու մի մեծագույն մրցա֊
::խաղի։ Դերասանների անունները երաշխիք են,
::որ ձանձրալի չի լինի։ Դրամարկղը բացվում է 13֊
::ի կեսօրին, մուտքի վճարը երեք ցենտ, նստելու տեղը՝ 5 ցենտ։ Զուտ շահույթը հատկացվում է հի֊
::վանդանոցային ֆոնդին։ Ներկա պիտի լինեն
::ամոլը և ամբողջ արքունիքը։ Բացառյալ հիշյալ֊
::ները, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչները
::և հոգևորականությունը, ոչ ոք անվճար ներս չի թողնվի։ Սյունով զգուշացնում ենք սպեկուլյանտ֊
::ների ձեռքից տոմս գնելու դեմ, այդպիսի տոմ֊
::սերը մուտքի ժամանակ անվավեր կհամարվեն։
::Ամեն ոք ճանաչում ու սիրում է Տնօրենին, ամեն
::ոք ճանաչում ու սիրում է սըր Սագրամնոին, ու֊
::րեմն գանք և խրախուսենք տղաներին։ Հիշե֊
::ցեք, շահույթը հատկացվում է բարեգարծական նպատակի, այնպիսի հաստատության հաշվին, որը
:: սիրող սրտի օգնության ձեռք է մեկնում հավա֊
::սարապես բոլոր տառապյալներին, անկախ նըր֊
::րանց ազդեցությունից, ծագումից, հասարակա֊
::կան դիրքից ու մաշկի գույնից, աշխարհիս միակ
::բարեգործությունը, որ չունի ոչ քաղաքական, ոչ
::կրոնական աստառ, բայց որը ասում է․ «Այստեղ
::հոսում է աղբյուրը, թող բոլորը գան ու խմեն»։ Ու֊
::րեմն, բացեցեք քսակները։ Չեք զղջա։ Հիանալի
::ժամանց է ձեզ սպասում։ Տեղում՝ կարկանդակ֊
::ների վաճառք և քարերի վաճառք՝ կարկանդակ֊
::դակները կոտրելու համար, ինչպես նաև կրկե֊
::սային լիմոնադի վաճառք՝ երեք կաթիլ լիմոնի
::հյութ մեկ դույլ ջրի համար։ N.B. Սույն մրցախա֊
::ղը առաջինն է, որ պիտի տեղի ունենա նոր օրեն֊
::քով․ յուրաքանչյուր կողմին արտոնված է օգտա֊
::գործելու իր նախընտրած զենքը։ Ուշադրություն
::դարձրեք։