Քարտուղար (դուրս գալով զուգարանից գնում է Լարիսայի կողմը, և գրքի մեջ նայելով կրկնում անգլերեն ֆրազերըարտահայտությունները)։ Հելլո։ Այ էմ րաշեն սիտիզեն։ Այ վուդ լայկ տու բայ սամ կայնդ օֆ մոդեստ վիլլա օն Մայամի բիչ։ (Դիպչում է Լարիսային։) Օ, սորրի՛։
Լարիսա։ Ի՞նչ։
Քարտուղար։ Վելլ, ես մասնակցում եմ։ Իսկ դուք մի՞թե չեք մասնակցում։
Լարիսա (զարմացած)։ Ե՞ս։ Ինչ֊որ առումով, իհարկե, բայց միևնույն է մեր դերերը շատ են տարբեր են։
Քարտուղար։ Դերերը տարբեր են, իսկ խաղը մեկն է։
Լարիսա։ Եվ այն ժամանակ, կարծում եք, ամեն ինչ դեպի լա՞վը կփոխվի։
Քարտուղար։ Այո, այդպես եմկարծում։եմ կարծում։
Լարիսա։ Ախր ինչո՞ւ է այդպես, որ եթե փոփոխությունների հույս ունես, պետք է ապրես մինչև այն ժամանակ, երբ որևիցե մեկը կմեռնի։մեռնի։
Քարտուղար։ Այդպիսին է ավանդույթը։ Պետք է ձեզ ասեմ, որ երբ կմեռնի նախագահը, նրա մասին կգրեն, որ նա լավ ու բարի մարդ էր, սիրում էր մարդկանց, երեխաներին ու կենդանիներին, հոգում նա հումանիստ էր, միշտ ուզում էր միայն լավը, բայց չափազանց փափուկ բնավորություն ուներ։
Լարիսա։ Եվ մեղմ վճիռնե՞ր էր ընդունում։կայացնում։
Քարտուղար։ Օ, ոչ։ Նրա վճիռները մեղմ չեն։ Հասկանում եք, եթե նա մեղմ որոշումներ ընդունի, բոլորը կհասկանան, որ նրա բնավորությունը շատ փափուկ է։ Դա թաքցնելու համար էլ, նա խիստ որոշումներ է ընդունում։ (Նկատելով զուգարանից դուրս եկած Մեղադրողին, շշուկով։) Ի դեպ, ահա և մեղադրողը։ (Փոխում է թեման։ Բարձրաձայն։) Դուք իզուր եք փորձում այդպիսի միջոցներով հասնել ձեր ամուսնու հանդեպ ինչ որ ներողամտության։ Չի կարելի կենտրոնանալ ձեր մանր վիրավորանքների վրա։ Ձեր շուրջը նայեք, և կտեսնեք, թե ինչքան լավ բան կա մեր կյանքում։ Նոր ճանապարհներ են կառուցվում և լայնացվում են հները։ Մետրոյի գծերի երկարությունը ավելացել է ութ տոկոսով։ Շարունակվում են նախապատրաստությունները Օլիմպիական խաղերին և ֆուտբոլի չեմպիոնատին։ Ուղղություն է վերցվել դեպի իննովացիաներն ու մոդերնիզացիան, շուտով կբարձրացնեն ուսուցիչների աշխատավարձը, Հայրենական Պատերազմի վետերանները կստանան առանձին բնակարաններ։
Լարիսա։ Ես չեմ հասկանում ձեզ, ինչի՞ մասին եք խոսում։ Եթե յոթանասուն տարի առաջ ավարտված պատերազմից հետո, վետերենները մինչ այժմ չունեն բնակարաններ, ուրեմն քանի՞ տարի ես պետք է ճշմարտության համար պայքարեմ ամուսնուս համար։
Քարտուղար։ Տեսնո՞ւմ եք, ինչպիսին են մեր մեղադրողները։ Բայց նրան ներել կարելի է։ Նա Աղվանում է եղել, Չեչնյաում կռվել, նա կոնտուզիա է ստացել։ Կարծում եք ինձ նման ազնիվ մարդու համար, հե՞շտ է այս համակարգում աշխատել։
Լարիսա։ Գտեք ձեզ համար աշխատանք ուրիշ համակարգում։բնագավառում։
Քարտուղար։ Սիրելիս, այդ ի՞նչ եք ասում։ Մեզ մոտ ամեն տեղ նույն համակարգն է։ Եթե դուք թխում եք բուլկիներ, վերանորոգում կոշիկներ, նստած եք Գոսդումայում, ինքներդ եք դատում կամ ձեզ են դատում, դուք միևնույնն է մասնակցում եք մի ընդհանուր գործում։
Լարիսա։ Աստված Աստվա՜ծ իմ։ Ձեր խոսքերով, մենք բոլորս, ինչ էլ որ անենք, միևնույնն է տականքներ ենք։
Քարտուղար։ Հենց այդպեսԱյդպես է, այդպես, բոլորն են տականքներ։ Ոմանք ավելի շատ, մյուսները ավելի քիչ, իսկ ընդհանրապես ի՞նչ տարբերություն։
Լարիսա։ Դա լավ փիլիսոփայություն է, հարմար։ Ոմանք նստեցնում են, մյուսները նստած են, իսկ ընդհանուր առմամբ բոլորն են մասնակցում անիրավ գործում։ Ինչպիսի՞ն, այդ Այդ դեպքում ինչպիսի՞ն պետք է լինի ելքը ազնիվ մարդու համար։
Քարտուղար։ Ելքը մեկն է։ Այստեղից փախչել և որքան կարելի է հեռու։ Կարծում եք, ինչո՞ւ եմ ես սովորում օտար լեզուն։
Լարիսա։ Ինչո՞ւ։
Քարտուղար։ Նրա համար, որպեսզի․․․ (նկատելով անցնող Նախագահին, կտրուկ փոխում է թեման։) Կարծում եք, ձեզ համար այնտեղ ավելի լա՞վ կլինի։ Այնտեղ շատ ավելի վատ է։ Թողտվություն Գուանտանամոյում։ Կալանավորների խոշտանգումներ։ Միջին հեռահարության հրթիռներ։ Միջամտություն ներքին գործերին։ Մասնավոր խոսակցությունների լսում։ գաղտնալսում։ Մագնիտցկու ակտ և ռուս երեխաների մասնատում՝ ահա թե ուր եք դուք մեզ կանչում։
Լարիսա (շշմած)։ Ե՞ս։ Ես ձեզ ոչ մի տեղ չեմ կանչում։ Ես միայն ուզում եմ, որ իմ ամուսնուն, իմ Լյոնյային, ազատ արձակեն և վերջ։ Նա ոչ մի բանում մեղավոր չէ։
Նախագահ։ Ինչու, ինչու։ Որովհետև նրանք նստած են սուսուփուս, տեղից վեր չեն թռչում, ավելորդ հարցեր չեն տալիս և ընդհանրապես լռում են։ Չնայած, դեռ ամեն ինչ առջևում է։
Լարիսա։ Նրանք լռում են, որովհետև անձամբ նրանց առայժմ ձեռք չեն տալիս։ Եթե ձեր այդ կապից կտրված սերժանտը սկսի նրանցից ցանկած մեկի ձեռքերը օլորել ոլորել և խփել մահակով գլխին, ապա նրանցից ամեն մեկի քաղաքացիական զգացումը միանգամից կարթնանա։
Նախագահ։ Հենց դրանում է բանը։ Իսկապես։ Որպեսզի բոլորի մեջ այդ զգացումը չարթնանա, պետք է նրանցից որևէ մեկին վերցնել առանձին և նախօրոք։ Այն ժամանակ բոլոր չվերցվածները կիմանան, որ արդարադատության պատժող սուրը կարող է իջնել յուրաքանչյուրի վրա։ Դրա համար էլ խոհեմ քաղաքացին իրեն պահում է զգույշ, և հարցեր չի տալիս։ Նա լուռ նայում է, ցույց տվածին, և ծափահարում, երբ պետք է։ Կամ չի ծափահարում։ Բայց չի տալիս անհարկի հարցեր։
Լարիսա։ Եվ հարց տալու համար նրան պետք է նստեցնե՞լ։
Նախագահ։ Այդ դեպքում ի՞նչը։ Այն բա՞նը։
Լարիսա։ Այո, և այն բանը։ Եվ ոչ միայն։ Ընդհանրապես նա հավատարիմ ամուսին է, սիրող հայր, ազնիվ և ազնվաբարո մարդ, լկտիին չի զիջի, թույլին չի վիրավորի, հարուստից ոչինչ չի վերցնի, աղքատի հետ ամենավերջինը կկիսի։ Իսկ ինձ սիրում է, ինչպես և առաջ, երբ մենք դեռ ապրում էինք չգրանցված։
Նախագահ։ Եվ ինչպե՞ս է դա արտահայտվում։
Նախագահ։ Ինչո՞վ եք նրան այդպես կապել։
Լարիսա։ Նրանով, որ միշտ աշխատում եմ նրա ուզածն անել։ Նրա գալուց առաջ ես միշտ հավաքում եմ բնակարանը, ինքս զարդարվում, սանրվում, ընթրիքին մի որևէ համով բան եմ պատրաստում։
Նախագահ (անվստահ)։ Եվ այդպես ամեն երեկո՞։
Լարիսա։ Ինչպե՞ս թե։
Նախագահ։ Հենց այդպես։ Պետք է պահպանել հավասարակշռությունը։ Այդպիսի երջանկությունը սիրումսիրո մեջ, պետք է հավասարակշռվի որևէ հակառակ բանով։ (Գնալիս ինքն իրեն մտմտում է։) Այ ասում են․ արդարություն, արդարություն։ Սատանան տանի, ի՛նչ արդարություն։
==Տեսարան վեցերորդ==