Նախագահ (համարյա հիստերիկ)։ Վկա, այդ ի՞նչ եք անում։ Ես չեմ ուզում ձեզ պատժել, իսկ դուք ինձ հարկադրում եք։ Գորելկի՛ն։ Սատանան տանի, ո՞ւր է այդ Գորելկինը։ Մի՞թե նրան արդեն հերձել են։
Գորելկին։ Ես այստեղ Այստեղ եմ։
Սանիտարները գլորելով բերում են մահճակալը, որի վրա պառկած է Գորելկինը։
Պոդոպլեկով։ Լա՛րա։
Լարիսա, դու Լարիսա։ Դու մի անհանգստացիր, ես կպայքարեմ, քեզ ազատ կարձակեն, դու տուն կվերադառնաս։
Պոդոպլեկով (հուսահատ)։ Ոչ, Լարա, իզուր կեղծ հույսեր մի տածիր։ Այստեղից չեն վերադառնում։
Պոդոպլեկով։ Այդպիսի տոներ քեզ պետք չեն, Լարա։ Մի սպասիր ինձ, ամուսնացիր։ Դու դեռ երիտասարդ ես, գեղեցիկ, և լավ աշխատավարձ ունես։ Դեռ կհանդիպես մի որևէ լավ մարդու։ Միգուցե նույնիսկ հարուստ։ Կսկսես լավ հագնվել, թանկագին մեքենայով ման գալ։ Միայն թե տես՝ նա քեզ թատրոններ քարշ չտա։
Լարիսա։ Հիմարություններ մի խոսիր, բացի քեզնից ինձ ոչ ոք պետք չէ, Լյոնեչկա, ես քեզ եմ սիրում, ես կպայքարեմ քեզ համար։ քեզ Քեզ ազատ կարձակեն։
Նախագահ (կանգ է առնում զուգարանի դռան առջև)։ Այդ ի՞նչ խոսակցություններ են այդտեղ։ Մի՞թե կարելի է թույլ տալ մեղադրյալի և վկայի շփումները։ Կանգնեցրե՛ք նրանց։ Կա՞ այստեղ որևէ մեկը։