Changes

Տրիբունալ

3 bytes removed, 15:28, 6 Հոկտեմբերի 2016
/* Տեսարան յոթերորդ */
==Տեսարան յոթերորդ==
Մեղադրող։ Հարգելի դատարան։ Հենց նոր մենք ականատես եղանք մի անհարգալից տեսարանի։ Թեթև վարքի տեր աղջիկները դուրս թռան բեմ, սարքեցին վայրենի տեսարան, և մենք մնացինք անպաշտպան այդ այլանդակ կանանց դեմ։ Հինգ տղամարդ չկարողացան ոչինչ անել այդ չարքերի հետ։ Ինչպե՞ս և ե՞րբ դա հնարավոր դարձավ։ Այն օրվանից, երբ իշխանությունը երկրում զավթեցին, այսպես կոչված, դեմոկրատները։ Այդ նրանք իրենց ամերիկյան տերերին հաճոյանալու համար քանդեցին երկիրը, տնտեսությունը, չեղյալ հայտարարեցին մահապատիժը, իսկ ամենակարևորը՝ մի մթնոլորտ ստեղծեցին, որտեղ այնպիսի հասկացողությունները, ինչպիսիք են բարոյականությունը, հայրենասիրությունը, հավատարմությունը իրենց պարտքին, նրանց մոտ առաջացնում է միայն ծիծաղ և ծուռ ժպիտներ։ Այդ, եթե կարելի է ասել մարդկանց թվին է պատկանում մեր մեղադրյալը։ Անտարբեր մեր մեծ անցյալի, դժվար փորձությունների տարիներին մեր ժողովրդի գործած սխրանքների հանդեպ, որոնք ղեկավարում էին Դմիտրիյ Դմիտրի Դոնսկոյը, Մինինը և Պոժարսկին, Սուվորովը, Կուտուզովը, մարշալ Ժուկովը և գեներալիսսիմուս Ստալինը․ նա չէր դիմադրում, երբ քանդվում էր երկիրը, նա չընդվզեց հանցագործ Բելովեժյան դավադրության դեմ և նկատի առնելով նրա այսօրվա վարքագիծը, ուրախությունից շփում էր ձեռքերը, հետևելով ժողովրդի ընտրած պառլամենտի պարլամենտի գնդակահարությանը։ Նա երկար և համբերատար էր նախապատրաստում իր հանցավոր մտադրությունները և ահա որոշեց, որ ժամ֊իքսն հասել է։ Հարգելի դատարան, միայն մեր Նախագահի իմաստության և զգոնության պատճառով, ծրագրված չարագուշակ հանցագործությանը հաջողվեց վերջ տալ։ Իսկ այժմ, այս մարդը ձևացնում է իրեն անմեղ գառ, այնպիսի տեսք է ընդունում, կարծես չի հասկանում իր արարքների էությունը և ճարպկորեն օգտվում է դեմագոգիկ միջոցներով։ Ես, իբր թե, այստեղ չեմ թափանցել, այլ եկել եմ, տոմսը ինձ չեն մատուցել՝ ինքս եմ գնել, ես սերժանտ Գորելկինին չեմ սպանել և սպանել չէի պատրաստվում։ Այդ դեպքում որտեղի՞ց հայտնվեց Գորելկինի գեմատոման, որտեղի՞ց կոտրած մատը։
Պաշտպան։ Ոչ թե մատը, այլ եղունգը։
Նախագահ։ Մեղադրյալ։ Ձեզ է տրվում վերջին խոսքը։
Պոդոպլեկով։ Հարգելի դատավորներ, նախ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել։ Մինչև ձեր հետ հանդիպելը ես շարքային ինժեներ էի, զբաղվում էի սառնարաններով, գարեջուր խմում, երբեմն շախմատ խաղում, և ինձ էլ ոչինչ չէր հետաքրքրում։ Այդ պատճառով կալանավորումը ինձ համար շատ անսպասելի էր։ Անսպասելիությունից ես ինձ կորցրի և միանգամից չհասկացա, որ դուք այդ ամենը անում եք իմ օգտի համար, ցանկանում եք դարձնել ինձ քաղաքացի։ (Մեղադրողն ու պաշտպանը ծափահարում են, Նախագահը բայրացակամ գլխով է անում։) Նախկինում հետաքրքրություններս մանր էին, շրջահայացքս նեղ, իսկ հոգևոր պահանջներ, կարելի է ասել, ընդհանրապես չունեի։ Ի՞նչ էի մտածում։ Կարելի է ասել, ոչինչ էլ չէի մտածում։ Ես, իհարկե լսել էի, որ ինչ֊որ տեղ ինչ֊որ բան է կատարվում, ինչ֊որ մեկին դատում են, բայց ում և ինչի համար, դա ինձ չէր վերաբերվում։ վերաբերում։ Իսկ հիմա դուք ինձ ցույց տվեցիք, որ դա կարող է պատահել յուրաքանչյուր մարդու հետ։ Եվ նրանց՝ ովքեր նստած են դահլիճում, և ձեր հետ՝ Մեղադրող, ձեր՝ Պաշտպան, և նույնիսկ ձերդ պատվություն՝ ձեր։
Նախագահ (նախատինքով)։ Մեղադրյալ, այդ ի՞նչ եք ասում։
― Բրավո, Պոդոպլեկով։
Պոդոպլեկով։ Եթե մենք միավորվենք, եթե միասին լինենք, մենք անհաղթելի կդառնանք։ Քաղաքացի դատավորներ, հիմա ձեզ թվում է, որ դուք եք ինձ դատում։ Դուք դեռ չեք հասկանում, որ իրականում դուք եք դատվում։ Որովհետև ոչ թե դուք, այլ պատմությունն ու մենք եք ենք այստեղ դատարանը։ (Բացականչում է։) Մենք ենք այստեղ դատարանը։
Ձայներ կուլիսների ետևից։ Մենք ենք այստեղ դատարանը։
Նախագահ։ Դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ դատավճիռը կայացնելու համար։
 
==Տեսարան ութերորդ==
Ադմին, Վստահելի
1876
edits