Ավելացվել է 4625 բայտ,
15:55, 19 Հոկտեմբերի 2016 {{Վերնագիր
|վերնագիր = Փրկարար ձայնը
|հեղինակ = [[Մարկ Տվեն|Մարկ Տուէն]]
|աղբյուր = [[«Զւարճալի պատմւածքներ»]]
|թարգմանիչ =
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
==I==
Աւելի քան հազար տարի սորանից առաջ Գերմանիայում մի շատ փոքրիկ թագաւորութիւն կար, որ միայն մի գաւառաւ տեղ էր բռնել եւ այնքան աննշան էր, որ կարծես մի խաղալիք, մի գեղեցիկ խաղալիք թագաւորութիւն էր։
Նա շատ հեռու էր այն ժամանակներում ամենուրեք տիրող պատերազմական ոգուց, զանազան հակառակութիւններից, մրցումներից եւ փոթորիկներից։ Ներքին կեանքը անցնում էր խաղաղ եւ հանդարտ․ ժողովուրդը երկիւղած եւ պարզասիրտ էր։ Թագաւորութիւնը վայելում էր բարերար խաղաղութեան խոր քունը եւ անվրդով հանգստութեան երջանկութիւնը։ Այնտեղ չը կար ո՛չ մարդկային չարութիւն եւ ո՛չ սնապարծութիւն, ուստի այդ օրհնւած երկրում՝ չը կար ո՛չ թշնամութիւն եւ ո՛չ տառապանք։
Պատահեց, որ ծեր թագաւորը մեռաւ եւ գահ նստեց նորա մանուկ որդին՝ Հուբերտը։ Սորան շատ սիրում էր ժողովուրդը եւ տեսնելով մանուկի բարութիւնը, ազնւութիւնը եւ սրբութիւնը, ոգեւորւոմ էր եւ նորան կուռքի տեղ էր պաշտում։
Մանուկ թագաւորի ծնունդի միջոցին աստղագէտները ուսումնասիրել էին աստղերի յայտնութիւնները եւ կարդացել էին երկնային լուսաճաճանչ մատեանի մէջ հետեւեալ պատգամատողերը․
«Հուբերտի տասն եւ չորս տարեկան հասակում տեղի կունենայ մի նշանաւոր դէպք։ Այն արարածը, որի ձայնը ամենից հաճելի կը թւայ Հուբերտին, կը փրկի թագաւորի կեանքը։ Եւ որքան ժամանակ, որ թէ թագաւորը եւ թէ նորա ժողովուրդը կը յարգեն այդ արարածի ցեղը այս բարի ծառայութեան համար, այնքան ժամանակ էլ այս թագաւորական տունը ժառանգներ կունենայ, իսկ ժողովուրդը չի տեսնիլ ո՛չ պատերազմ, ո՛չ ժանտախտ եւ ո՛չ աղքատութիւն։ Բայց պէտք է զգուշանալ սխալ ընտրութիւնից»։
Երբ մանուկ թագաւորի տասներեք տարին լրացաւ, պետական գուշակաբանները միայն մի հոգսի անձնատուր եղան, այն է՝ թէ ինչպէս հասկանան մարգարէութեան վերջին խօսքերը։ Որովհետեւ առաջին նախադասութիւններից այնպէս էր երեւում, որ փրկարար արարածը ինքն է իրան ընտրելու հարկաւոր ժամանակը․ իսկ վերջնական նախադասութիւնից դուրս էր գալիս, որ թագաւորն է նախապէս ընտրութիւն անելու եւ յայտնելու իւր համար ամենահաւանելի երգչի անունը եւ որ եթէ ընտրութիւնը իմաստուն կերպով արւած լինի, երգիչ կենդանին կը փրկի նորա կեանքը, տունը եւ ժողովուրդը, իսկ եթէ սխալ կատարւած լինի — սպառնում է մեծ վտանգ։
Տարւայ վերջումը զանազան կարծիքների թիւը մնաց միեւնոյնը, ինչպէս որ սկզբումն էր։ Բայց խոհական եւ պարզասիրտ անձերի մեծամասնութիւնը այն համոզումը ունէր, որ պէտք է ընտրութիւնը վաղօրօք կատարւի եւ որչափ վաղ՝ այնքան լաւ։ Վասնորոյ հրաման էր արձակւած բոլոր հպատակներին, որ ով նոցանից որ եւ է երգիչ թռչուններ ունի, նորան ներկայացնի պալատի մեծ դահլիճ, նոր տարւայ առաջին օրը՝ վաղ առաւօտեան։