Այդ առակները միշտ ձեռաց էի պահում եւ ամեն անգամ, երբ վատ մտքեր էին իմ մէջ յղանում իմ մի որ եւ է մերձաւորի նկատմամբ, ես նորանց էի դիմում եւ նոքա քշում, ցրւում էին յանցաւոր մտածողութիւնս։ Երբ ես զգում էի ինձ եսասէր, ժլատ եւ անազնիւ, դիմում էի կրկին առակներին, եւ նոքա նորից հաղորդում էին ինձ վեհ տրամադրութիւն։
Բայց շատ անգամ իմ մէջ ցանկութիւն է երեւացել, որ այդ արիւնահեղ առակները չը կտրւեն բարեյաջող տեղում, այլ շարունակած լինեն մինչեւ վերջ բարերարութեան ամբողջ պատմութիւնը բոլոր հետեւանքներով։ Այդ ցանկութիւնը ժամանակով այնքան մեծացաւ իմ սրտում, որ վերջապէս վճռեցի՝ ես ինքս գտնեմ նոցա համար շարունակութիւններ։ Ես եռանդով սկսեցի գործը առաջ տանել եւ մեծ նեղութիւնից ու բազմաշխտա բազմաշխատ հետախուզութիւններից յետոյ իրագործեցի մտադրութիւնս։
Այժմ կաշխատեմ ներկայացնել ձեզ իմ աշխատանքի հետեւանքները, զետեղելով առանձին֊առանձին առակները եւ աւելացնելով նորանց այն շարունակութիւնները, որոնք՝ իմ հետազօտութիւններից յետոյ՝ ես գտել եմ պատշաճաւոր։
Բարեգործ բժիշկը հրաւիրեց իւր հաշւով մի քանի ոսկոր գձողներ օգնութեան եւ հազիւ կարողացաւ մինչեւ մութն ընկնելը վերջացնել իւր բարի գործը։
Բայց ամեն բան ունի իւր չափը, իւր սահմանը։ Երբ լուսացաւ հետեւեալ առաւօտը եւ բարի բժիշկը՝ տեսաւ նորից հաւաքւած ցաւազար ցաւագար շների անվերջ շարքը, նա բացականչեց։
— Պէտք է վերջապէս խոստովանեմ, որ ինձ խաբել եւ յիմարացրել են բարոյախօսական գրքերը, որոնց մէջ ցոյց է տրւած ամեն բանի միայն երեսը եւ թագցրած է աստառը։ Տուէ՛ք ինձ իմ հրացանը, չէ, շատ է վատացել դրութիւնս։
===Շարունակութիւն===
Մի շաբաթից յետոյ պատանին նորից եկաւ յայտնի գրողի մօտ արդէն իհնգ հինգ չընդունւած ձեռագիրներով։ Բարի մարդը այս այցելութեան վերայ փոքր ինչ զարմացաւ, որովհետեւ բարոյախօսական գրքերից նա յիշում էր, որ նոր գրողը կարօտ է միայն առաջին օգնութեան։ Սակայն նա նայեց եւ այս ձեռագիրները։ Ջնջելով անպէտք ճոռոմաբանութիւնները եւ հանելով միջից աւելորդաբանութիւններով լցքրած ամբողջ թերթեր, նա այնքան ուղղեց, որ ձեռագիրներից երկուսը կարելի եղաւ տպագրութեան տալու։
Անցաւ մի երկու շաբաթ եւ շնորհակալ պատանին եկաւ՝ նոր բեռ հետը։ Յայտնի հեղինակը, երբ առաջին անգամ կարողացաւ օգնել նոր ասպարէզ մտնողին, զգաց իւր կատարած լաւ գործի քաղցրութիւնը եւ մինչեւ անգամ համեմատեց իրան բարոյախօսական գրքերում պատահող բարեգործների հետ․ բայց այժմ սկսում էր նկատել, որ սա բարեգործութեան մի նոր, օտարոտի դէպք է։ Նորա ոգեւորութիւնը կորաւ։ Այսու ամենայնիւ նա չը կարողացաւ մերժել պատանուն, որ այնպէս միամիտ սրտով եւ հաւատով դիմել էր նորա հովանաւորութեան։ Հետեւանքը՝ վերջ ամենայնի՝ այն եղաւ, որ երեւելի հեղինակը տեսաւ իրան ծանրաբեռնւած նորափթիթ գրողի գրքերով։ Նորա բոլոր ջանքերը շուտով աչքի անցնել երիտասարդ գրողի բոլոր արդիւնաբերութիւնը — ի զուր անցան։
Հովանաւորողը ստիպւած էր պատանուն ամեն օր խրատներ տալ, ուղղել, քաջալերել, միեւնոյն ժամանակը հոգալ, որ նորա գրւածները տպւեն, ուստի եւ կոկել նորա ձեռագիրները։
Երբ վերջապէս երիտասարդ գրողը հարթել էր իրան համար ճանապարհը, նա յանկարծ մեծ անուն ստացաւ, տպելով մի գիրք, ուր նկարագրում էր երեւելի հեղինակի տնային կեանքը։ Այդ գրքով սակայն պատանին խոր խոցեց իւր հովանաւորողի սիրտը, որովհետեւ նա իւր նկարագրութեան մէջ գործ էր ածում կծու ծաղր եւ հաղորդում էր ճշդութեամբ չը պամտւելիք պատմւելիք մանրամասնութիւնները։ Գիրքը ունեցաւ մեծ յաջողութիւն եւ սաստիկ տարածւեց։ Երեւելի հեղինակը շատ տխրեց այս տմարդի վիրաւորանքից։
Ծանր հառաչելով նա ասաց․