Այդ հանգամանքն ստիպեց նրան գանգատվելու իր բարեկամ դոն Ֆիլիպին։
― Դա ամենևին զարմանալի չէ, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նրա դաստիարակն ինքը հիմարների թագավորն է։ Նրա իմացած ամբողջ գիտությունը հիմարություն է, իսկ բոլոր գրքերը տխմար բաներ են։ Եթե ինձ չեք հավատում, կանչեցեք այն երեխաներից մեկին, որոնք սովորում են մեր ուսուցիչ Պոնոկրատի՝<ref>Պոնկրատ Պոնոկրատ հուներեն նշանակում է «անխոնջ», «ուժեղ»։</ref> մոտ և համեմատեցեք նրան ձեր տղայի հետ, այն ժամանակ կտեսնեք, թե նրանցից որն է ավելի խելոք։
Գրանգուզիեին այդ խորհուրդը դուր եկավ, և նա հրամայեց, որ այդպես էլ անեն։
― Բավական է, ― ասաց Պիկրոշոլը, ― վերջ տվեք վեճերին։ Մի բան միայն ինձ մեծ երկյուղ է պատճառում՝ որ այդ անիծված Գրանգուզիեն մեզ թիկունքից չխփի, երբ մենք Ասիայում լինենք։
― Այդ ցավին հեշտ է դարման անել, ― ասաց կապիտան Մերդայլը։ ― Մենք խիստ հրաման կուղարկենք մոսկովցիներին,<ref>ամբողջ Ամբողջ արևմտյան Եվրոպայում մինչև XVIII դարը ռուսական պետությունը կոչվում էր Մոսկվա կամ Մոսկովիտիա, իսկ ռուսներին կոչում էին մոսկովցիներ»մոսկովցիներ։</ref> և նրանք մեզ օգնության կուղարկեն 450.000 ընտիր զորք։ Եթե միայն ինձ փոխարքա նշանակեք, այն ժամանակ ես ցույց կտամ, թե ով եմ։ Ես բոլոր թշնամիներին ատամներով կկրծոտեմ, ոտնատակ կտամ, կկոտորեմ, թոզը քամուն կտամ, բոլոր բոլորին ջարդուփշուր կանեմ։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։<ref>Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։</ref>
==ԳլուխVIII==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը խորհրդակցում Պանզուի<ref>Պանզու՝գյուղ Պանզու՝ գյուղ Ֆրանսիայում Լաուրա գետի ափին։ Այդ գյուղի շրջակայքում կա մի քարանձավ՝ հինավուրց նկարներով։ Ժողովրդական ավանդության համաձայն, այստեղ է ապրելիս եղել Պանզուի գուշակուհին։</ref> գուշակուհու հետ
Հետևյալ առավոտ մենք ափ իջանք Պապեֆիգների կղզում, որի բնակիչները մի ժամանակ եղել են հարուստ, ազատ և կոչվել են Խնդակյացներ։ Այժմ այս ժողովուրդն աղքատ է, դժբախտ ու Պապիմաններից բոլորովին թալանված ու մերկացրած։ Այդ այսպես է պատահել։ Մի անգամ մի մեծ տոն օր Խնդակյացները գնում են հարևան Պապիմանիա կղզին, որտեղ մեծ հանդես կար։ Սովորություն է եղել այդ հանդեսում ցուցադրել Հռոմի պապի մեծադիր պատկերը։ Այդ պատկերը տեսնելիս Խնդակյացներից մեկը չի կարողանում իրեն զսպել և թզանշան է ցույց տալիս։ Դրա վրեժը լուծելու համար մի քանի օր հետո պապիմանները հարձակվում են Խնդակյացների կղզու վրա և կոտորում բոլոր տղամարդկանց։ Այդ ժամանակից սկսած կղզին բոլորովին ամայանում է։ Կենդանի մնացած փոքրաթիվ Խնդակյացները դառնում են Պապիմանների ստրուկը և կրում Պապեֆիգ անունը, այսինքն՝ պապին թզանշան ցույց տվող։ Ամեն տարի նրանց գլխից անպակաս են լինում կարկուտը, փոթորիկը, ժանտախտը և ամեն տեսակ այլդժբախտություններ։<ref>Պապեֆիգներ բառացի նշանակում է «պապին ֆիգա (թզանշան) ցույց տվողներ»։ Ռաբլեն նկատի է ունեցել գժտություններն ու պատերազմները բողոքականների ու կաթոլիկների միջև։ Բողոքականությունը կամ ռեֆորմացիան իր զարգացման գագաթնակետին հասավ XVI դարում։ Դա մի շարժում էր, որ ուղղված էր կաթոլիկ եկեղեցու դեմ։ </ref>
Այդ աղքատությունը տեսնելուց հետո մենք վճռեցինք երկար չմնալ կղզում։ Հետաքրքրության համար մտանք միայն մի փոքրիկ կիսակործան մատուռ, որը շինված էր ծովափում՝ ծովին բոլորովին մոտ։ Մատուռում տեսանք ջրով լիքը մկրտության մի ահագին ավազան։ Ավազանում մի մարդ կար պառկած։ Նա ամբողջովին ծածկված էր ջրով, միայն քթի ծայրն էր ջրից դուրս ցցված՝ շունչ քաշելու համար։ Ավազանի շուրջը կանգնած էին երեք պատերներ, որոնք կարդում էին ձեռքներում բռնած աղոթագրքերը՝ ավազանում պառկած մարդուն չարքերից փրկելու համար։
Բանից պարզվեց, որ Հնչյուն կղզում բացառապես թռչուններ էին ապրում։ Թռչունները մեծ էին, գեղեցիկ, չափազանց քաղաքավարի և շատ նման էին իմ հայրենակիցներին։ Նրանք ուտում, խմում և քնում էին ճիշտ այնպես, ինչպես մարդիկ։ Առաջին անգամ տեսնելիս կարելի էր կարծել, որ դրանք իսկապես մարդիկ են, բայց այդպես չէր։ Ծերունին մեզ ասաց, որ դրանք ոչ քահանա են, ոչ աշխարհական։ Նրանց փետուրները նույնպես տարօրինակ էին թվում մեզ՝ մի քանիսի փետուրներն սպիտակ էին, մյուսներինը՝ սև, ուրիշներինը՝ մոխրագույն կամ կարմիր։ Կային թռչուններ, որոնց կեսը սև էր, կեսը՝ սպիտակ, կամ կեսը՝ սպիտակ, կեսը՝ բաց կապույտ։ Նրանց արուներին անվանում էին կլերգ, մոնագ, պրետրագ, արբեգ, էվեգ, կարդենգ և վերջապես պապագ։ Էգերին անվանում էին կլերգես, մոնագես, պրետրագես, արբեգես, էվեգես, կարդենգես, պապագես։
Մեզ շատ էր զարմացնում այն, որ ամբողջ կղզում միայն մի պապագ էր ապրում։ Եկեղեցու պահապանն ասաց, որ այդպես է այստեղի սովորությունը։ Պարզվեց, որ այստեղի թռչունները կարող են փոխակերպվել մի տեսակից մի այլ տեսակի, օրինակ՝ կլերգները կարող են դառնալ պրետրագներ և մոնագներ։ Պրետրագները կարող են դառնալ էվեգներ՝ կարդենգներ։ Կարդենգներից ընտրում են պապագ։ Եվ ինչպես որ մեղուների փեթակում լինում է միայն մի մայր, իսկ աշխարհս լուսավորում է միայն մի արեգակ, այնպես էլ Հնչյուն կղզում կար միայն մի պապագ։<ref>Ռաբլեն խոսոում խոսում է այն եկեղեցական պառակտման մասին, որ եղավ 1380 թվականին, երբ միմյանց դեմ պայքարող երկու եկեղեցական կուսակցությունները միաժամանակ երկու պապ ընտրեցին՝ Ուրբանոս IV, որը գտնվում էր Հռոմում, և Կլիմենտ VII, որն ապրում էր Ֆրանսիայում՝ Ավինյոնում։</ref>
Ճիշտ է, 2660 ամիս սրանից առաջ կղզում հանկարծ հայտնվել են երկու պապագ։ Բայց դա եղել է մի կատարյալ աղետ։ Թռչունների մի մասը հարել է մի պապագին, մյուս մասը՝ մյուս պապագին։ Թռչուններից մի քանիսը հանկարծ պապանձվում են և այլևս չեն երգում։ Մյուսները թույլ չեն տալիս զանգերը խփել։ Պապագների կողմնակիցները հարձակվում էին միմյանց վրա, կռվում էին իրար հետ և մշտապես գժտություն էր տիրում նրանց միջև։ Երկյուղ կար, որ կղզին կարող է մնալ առանց բնակիչների։ Այս խառնակ ժամանակ օգնության են կանչում օտարերկրյա կայսրների, թագավորների, դուքսերի, կոմսերի, բարոնների։ Խաղարարները եկան և կատարեցին իրենց գործը, բայց խառնակչությունը վերջացավ միայն այն ժամանակ, երբ պապագներից մեկը մեռավ, և ամբողջ կղզում մնաց մի պապագ։