Changes

Ոճիր և պատիժ, Չորրորդ մաս

Ավելացվել է 25 բայտ, 09:33, 8 Մարտի 2017
— Երկու պատճառով եմ եկել ձեզ մոտ. նախ՝ ցանկանում էի անձամբ ծանոթանալ, որովհետև արդեն վաղուց ձեր մասին շատ բան էի լսել ձեզ համար հետաքրքիր ու շահավետ կողմից. երկրորդ, հուսով եմ, որ դուք թերևս չեք մերժի ինձ օգնել մի գործում,― որը անմիջականորեն վերաբերում է ձեր քրոջ, Ավդոտյա Ռոմանովնայի շահին։ Նախապաշարմունքի հետևանքով այժմ նա առանց միջնորդության ինձ գուցե իրենց բակն էլ չթողնի, իսկ ձեր օգնությամբ ես, ընդհակառակը, հույս ունեմ...
— Զուր հույսեր,— ընդհատեց Ռասկոլնիկովյը։Ռասկոլնիկովը։
— Թույլ տվեք հարցնել, նրանք միայն երե՞կ են ժամանել։
― Ինչո՞ւ այդպես անհանգստանալ։
— Ինչո՞ւ եք ծիծաղում։ Հասկացեք, ես ընդամենը երկու անգամ եմ ճիպոտով խփել, նույնիսկ հետքեր էլ չէին մնացել․․․ խնդրեմ ինձ ցինիկ չհամարեք, ես հո շատ լավ գիտեմ, թե դա ինչպիսի գարշ վարմունք է իմ կողմից և այլն, բայց ես նաև հաստատ գիտեմ, որ Մարֆա Պետրովնան ուրախանում էր այսպես ասած՝ իմ այդ սիրաբանությամբ։ Ձեր քույրիկին վերաբերող պատմությունը բոլորովին վերջացել էր։ Մարֆա Պետրովնան ստիպված էր երեք օր տանը նստել, էլ խոսելու բան չէր մնացել, որի համար նա ման գար քաղաքում և բացի այդ, բոլորին ձանձրացրել էր այն նամակով (նամակը ուրիշների մոտ կարդալու մասին լսե՞լ եք)։ Ու հանկարծ ճիպոտի այդ երկու հարվածը... Առաջին հերթին հրամայեց պատրաստել կառեթը... Ես արդեն չեմ էլ խոսում այն մասին, որ երբեմն կանանց համար շատ և շատ հաճելի է լինել վիրավորված, չնայած առերևույթ զայրույթին։ Նրանք բոլորն էլ այդպես են անում, առհասարակ մարդը նույնիսկ շատ և շատ է սիրում վիրավորված լինել, դուք այդ նկատե՞լ եք։ Այդպես են մանավանդ կանայք։ Նույնիսկ կարելի է ասեքասել, որ հենց դրանով են բավարարվում։
Լինում էին րոպեներ, երբ Ռասկոլնիկովը մտածում էր վեր կենալ ու գնալ և դրանով վերջացնել տեսակցությունը։ Բայց որոշ հետաքրքրությունից և ինչ֊որ նկատառումից դրդված, նա շարունակում էր խոսակցությունը։
— Դուք սիրո՞ւմ եք կռվել,— մտացրիվ հարցրեց նա։
— Ոչ, այնքան էլ չեմ սիրում,— հանգիստ պատասխանեց Սվիդրիգայլովը։— Ես ու Մարֆա Պետրովնան համարյա չէինք կռվում։ Մենք շաա շատ համերաշխ էինք ապրում, և նա ինձնից միշտ էլ գոհ էր մնում։ Մեր ամբողջ յոթ տարվա կյանքում ես ընդամենը միայն երկու անգամ եմ գործադրել ճիպոտը (եթե չհաշվենք նաև երրորդ դեպքը, որը, սակայն, խիստ երկիմաստ էր)։ Առաջին անգամ, մեր ամուսնանալուց երկու ամիս անց, գյուղ ժամանելուց անմիջապես հետո, և ահա այդ վերջին դեպքը։ Իսկ դուք կարծում էիք, թե ես հրե՞շ եմ, հետադիմակա՞ն եմ, ճորտության կողմնակի՞ց, քա՛հ-քա՛հ֊քա՛հ... Հա՛, Ռոդիոն Ռոմանովիչ, հիշո՞ւմ եք, թե ինչպես մի քանի տարի առաջ, դեռ փրկարար հրապարակայնության ժամանակներում մեզ մոտ ամբողջ ժողովրդի առաջ և ամբողջ մամուլում խայտառակեցին մի ազնվականի, որի ազգանունը միտս չէ և որը վագոնում մի գերմանուհու էր դնքսել, հիշո՞ւմ եք։ Հենց այն ժամանակ էլ, կարծեմ հենց նույն տարում տեղի ունեցավ նաև Վեկի այլանդակ վարմունքը (էհ, ''եգիպտական գիշերներ'', հրապարակային ընթերցում, հիշո՞ւմ եք, սև աչքեր։ Օ՜, ո՞ւր ես, մեր ջահելության ոսկի ժամանակ)։ Հա՛, ա՛յ իմ կարծիքը, խորապես չեմ համակրում այն պարոնին, որը դնքսել էր գերմանուհուն, որովհետև իրոք որ... այստեղ ի՞նչ կա համակվելու։ Բայց այնուհանդերձ չեմ կարող չհայտարարել հետևյալը, երբեմն այնպիսի սադրիչ «գերմանուհիներ» են պատահում, որ ոչ մի առաջադեմ մարդ չի կարող հանդուրժել նրանց վարմունքը, ինձ այդպես է թվում։ Այն ժամանակ ոչ ոք այսպիսի տեսակետով չի նայել իրերին, մինչդեռ սա իսկական մարդասիրական տեսակետ է, այո, այդպես է։
Այս ասելով, Սվիդրիգայլովը հանկարծ նորից ծիծաղեց։ Ռասկոլնիկովի համար պարզ էր, որ նա հաստատապես ինչ-որ վճիռ ընդունած և խելքը գլխին մարդ է։
— Ոչ, ես զարմանում եմ, որ դուք չափից դուրս մեղմաբարո եք։
— Որովհետև չէ՞ի վիրավորվում ձեր հարցերի կոպտությունից։ Այդպե՞ս է, թե ինչ։ Էհ... Ինչո՞ւ վիրավորվել, ինչպես որ հարցնում էիք, այնպես էլ պատասխանում էի,— պարզամտության զարմանալի արտահայտությամբ ավելացրեց Սվիդրիգայլովը։— Ես առանձնապես ոչնչով չեմ հետաքրքրվում, աստված վկա,— մտասույզ շարունակեց նա։— Մանավանդ հիմա ոչնչով չեմ զբաղվում... Դուք երևի կկարծեք, թե ես շողոքորթում եմ, մանավանդ որ գործը վերաբերում է ձեր քրոջը, ինքս հայտարարեցի։ Բայց ես անկեղծորեն կասեմ ձեզ, որ շատ եմ ձանձրանում, մանավանդ այս երեք օրում, այնպես որ, հանդիպելով ձեզ, նույնիսկ ուրախացա... Մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, չգիտեմ ինչու դուք ինձ շաա շատ տարօրինակ եք թվում։ Ձեր մեջ ինչ֊որ մի բան կա և հենց հիմա, այսինքն՝ ոչ թե այս րոպեիս, այլ առհասարակ հիմա... Լավ, լավ, չեմ ասի, մի նոթոտվեք։ Ես այնպիսի արջ չեմ, ինչպես դուք եք կարծում։
Ռասկոլնիկովը մռայլ նայեց նրան։
— Ինչպե՞ս թե բարեհաճում է այցելել։
— Արդեն երեք անգամ եկել է։ Առաջին անգամ ես նրան տեսա հենց թաղման օրը, գերեզմանոցից վերադառնալուց մի Ժամ ժամ հետո։ Երկրորդ անգամ տեսա երկու֊երեք օր առաջ, ճանապարհին, լուսաբացին, Մալայա Վիշերա կայարանում, իսկ երրորդ անգամ տեսա իմ զբաղեցրած բնակարանում, սենյակում, ես մենակ էի։
— Արթուն ժամանա՞կ։
Մի րոպե լռեցին։ Երկուսն էլ խորազնին իրար էին նայում։
— Այդ բոլորը դատարկ բան է,— սրտնեղելով գոչեց Ռասկոլնիկովը։— Հա՛, երբ գալիս է Մարֆա Պետրովնան, ձեզ ի՞նչ է ասում,ասում։
— Նա՞։ Երևակայեցեք, այնպիսի չնչին ու դատարկ բաներ է ասում, որ ուղղակի կզարմանաք, հենց այդ էլ բարկացնում է ինձ։ Առաջին անգամ (գիտե՞ք, ես հոգնած էի. է՛լ թաղման արարողություն, է՛լ հոգեհանգիստ, հետո արտակարգ մաղթանք, հացկերույթ․ վերջապես, կաբինետում մնացի մենակ, սիգար ծխեցի, մտածմունքի մեջ ընկա) ներս մտավ դռնից, ասաց՝ «Դուք, Արկադի Իվանովիչ, այսօր հոգսերով եք զբաղված և մոռացել եք սեղանատան ժամացույցը լարել»։ Իսկ այդ ժամացույցը ամբողջ յոթ տարվա ընթացքում ամեն շաբաթ իրոք ես էի լարում, իսկ երբ մոռանում էի, նա միշտ հիշեցնում էր ինձ։ Մյուս օրը ես արդեն այստեղ էի ճանապարհվում։ Լուսաբացին գնացի կայարան. գիշերը լավ չէի քնել, հոգնած էի, աչքերս քնկոտ էին. սուրճ վերցրի, մեկ էլ տեսնեմ Մարֆա Պետրովնան հանկարծ նստում է կողքիս, ձեռքին մի կապուկ խաղաթուղթ. «Ճանապարհի առիթով չգուշակե՞մ ձեր բախտը, Արկադի Իվանովիչ»։ Նա հիանալի գուշակող էր։ Ես թույլ չտվի գուշակել, և դա աններելի էր իմ կողմից։ Վախեցա փախա, ու գնացքի զանգն էլ տվին։ Այսօր, ճաշարանից վերցրած ամենաանպետք ճաշը ուտելուց հետո, ծանր ստամոքսով նստել ու ծխում էի. հանկարծ էլի ներս է մտնում Մարֆա Պետրովնան, ամբողջովին զուգված, մետաքսե նոր, կանաչ շրջազգեստով, խիստ երկար պոչով. «Բարև ձեզ, Արկադի Իվանովիչ, ձեր ճաշակով ինչպիսի՞ն է իմ շրջազգեստը. Անիսկան այսպես չի կարի»։ (Անիսկան մեզ մոտ, գյուղում դերձակուհի էր, նախկին ճորտերից, դերձակությունը Մոսկվայում էր սովորել, լավ աղջիկ է)։ Հա՛, կանգնել է, պտտվում է իմ առջև։ Ես զննեցի շրջազգեստը, հետո ուշադրությամբ նայեցի նրա դեմքին. «Մարֆա Պետրովնա,— ասում եմ,— ձեր ինչի՞ն է պետք այդպիսի դատարկ բաների համար ինձ մոտ գալ, անհանգստանալ»։ «Ախ, աստված իմ, ա՛յ պատվելի, ուրեմն քեզ անհանգստացնել է՞լ չի կարելի»։ Նրան ձեռ առնելու համար ասում եմ՝ «Ես, Մարֆա Պետրովնա, ուզում եմ ամուսնանալ»։ «Ձեզնից այդ կարելի է սպասել, Արկադի Իվանովիչ. ձեզ այնքան էլ պատիվ չի բերում, որ դուք ձեր կնոջը հենց նոր թաղած, իսկույն ամուսնանալ եք ուզում։ Գոնե լավ ընտրություն անեիք, թե չէ ես գիտեմ, ոչ նա բախտավոր կլինի, ոչ էլ դուք, ու միայն կծիծաղեցննի կծիծաղեցնեք մարդկանց»։ Հետո էլ դուրս ելավ, պոչն էլ կարծես խշշում էր։ Ինչպիսի՜ անհեթեթություն, հը՞։
— Սակայն դուք գուցե ստո՞ւմ եք,— ասաց Ռասկոլնիկովը։
— Լավ, ասացեք, բայց շուտ։
— Ես հավատացած եմ, որ դուք այդ պարոն Լուժինի, կնոջս կողմից իմ ազգականի մասին արդեն կազմել եք ձեր կարծիքը, եթե թեկուզ կես ժամ տեսել եք նրան կամ նրա մասին որևէ ստույգ ու ճշգրիտ բան եք լսել։ Նա չի սազում Ավդոտյա Ռոմանովնային։ Ըստ իս, Ավդոտյա Ռոմանովնան այդ գործում խիստ մեծահոգաբար և շատ բան հաշվի չառնելով իրեն զոհաբերում է... իր ընտանիքի համար։ Այն ամենի հետևանքով, ինչ որ ես լսել եմ ձեր մասին, ինձ թվաց, որ դուք ձեր կողմից շատ գոհ կլինեիք, եթե այդ ամուսնոլթյունը ամուսնությունը խանգարվեր առանց երկու կողմերի շահերի խախտման։ Իսկ հիմա, անձամբ ճանաչելով ձեզ, ես նույնիսկ վստահ եմ դրանում։
— Ձեր կողմից այդ ամենը սոսկ պարզամտություն է. ներեցեք ինձ, ես ուզում էի ասել լկտիություն է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Վաղո՞ւց եք այդ տեսել։
— Առաջ էլ սկսել էի նկատել, բայց վերջնականապես համոզվեցի երկու֊երեք օր առաջ, համարյա հենց այն րոպեին, երբ ժամանեցի Պետերբուրգ։ Սակայն գեռ դեռ Մոսկվայում երևակայում էի, թե գնում եմ Ավդոտյա Ռոմանովնայի ձեռքը խնդրելու և մրցակցելու պարոն Լուժինի հետ։
— Ներեցեք, որ ես ձեզ ընդհատում եմ, բարի եղեք կրրճատել կրճատել այդ ամենը և ուղղակի անցնել ձեր այցելոլթյան այցելության նպատակին։ Ես շտապում եմ, պետք է տեղ գնամ.,..
— Մեծագույն հաճույքով։ Ժամանելով այստեղ և հիմա որոշելով մի քիչ․․․ ճամփորդություն կատարել, ես ցանկացա նախնական անհրաժեշտ կարգադրություններ անել։ Երեխաներս մնացել են իրենց մորաքրոջ մոտ, նրանք հարուստ են, առանձնապես ես նրանց հարկավոր չեմ։ Եվ ի՞նչ հայր եմ որ։ Ինձ համար վերցրել եմ միայն այն, ինչ որ մի տարի առաջ ինձ նվիրել էր Մարֆա Պետրովնան։ Դա բավական է ինձ։ Ներեցեք, հիմա անցնում եմ բուն գործին։ Ճամփորդությունից առաջ, որը գուցե և կատարվի, ես ուզում եմ գործը վերջացնել պարոն Լուժինի հետ։ Բանը այն չէ, որ ես չէի կարողանում նրան հանդուրժել, այլ այն է, որ նրա պատճառով ես գժտվեցի Մարֆա Պետրովնայի հետ, երբ իմացա, որ նա էր սարքել այդ հարսանիքը։ Ես ցանկանում եմ Ավդոտյա Ռոմանովնայի հետ հիմա տեսնվել ձեր միջոցով ու թերևս ձեր ներկայությամբ, նախ՝ բացատրել նրան, որ պարոն Լուժինից նա ոչ միայն որևէ օգուտ չի ունենա, այլև պարզապես վնաս կքաշի։ Այնուհետև նրանից ներողության խնդրելով վերջերս եղած այղ բոլոր անախորժությունների համար, ես նրանից թույլտվություն կխնդրեի իրեն առաջարկել տասը հազար ռուբլի և այդ կերպ հեշտացնել Լուժինից ձեռ քաշելը, ես հավատացած եմ, որ նա ինքն էլ այդ կուզենա, միայն թե հնարավոր լինի։
— Բայց դուք իսկապես որ, իսկապես որ խելագար եք,— բղավեց նույնիսկ ոչ այնքան բարկացած, որքան զարմացած Ռասկոլնիկովը։— Ինչպե՞ս եք համարձակվում այդպես խոսել։
― Ես այդպես էլ գիտեի, որ դուք կբղավեք, բայց, նախ՝ ես թեև հարուստ չեմ, այնուամենայնիվ այդ տասը հազարը ինձ մոտ ազատ է, այսինքն՝ ինձ բոլորովին, բոլորովին հարկավոր չէ։ Եթե Ավդոտյա Ռոմանովնան չընդունի, ես այդ փողը ավելի հիմար բանի վրա կգործադրեմ։ Այս մեկ։ Երկրորդ, իմ խիղճը բոլորովին հանգիստ է. ես առանց որևէ հաշվենկատության եմ առաջարկում։ Հավատում եք, թե ոչ, հետագայում այդ կիմանաք թե՛ դուք և թե՛ Ավդոտյա Ռոմանովնան։ Ամբողջ բանն այն է, որ ես որոշ հոգսեր ու անախորժություններ եմ պատճառել ձեր շատ հարգելի քրոջը, հետևաբար, զգալով անկեղծ զղջում, սրտանց ցանկանում եմ ոչ թե մեղքս քավել, ոչ թե հատուցել անախորժությունների համար, այլ պարզապես նրա համար մի որևէ շահեկան բան անել, քանի որ ես հո արտոնություն չե՞մ վերցրել միայն չարիք գործելու համար։ Եթե իմ առաջարկի թեկուզ մեկ միլիոներորդականը հաշվենկատություն լիներ, ես այսպես ուղղակի կերպով առաջարկ չէի անի. չէի առաջարկի ընդամենը միայն տասը հազար, քանի որ ընդամենը հինգ շաբաթ առաջ նրան ավելի մեծ գումար էի առաջարկել։ Բացի դրանից, ես գուցե շաա շատ շուտով ամուսնանամ մի աղջկա հետ, հետևաբար Ավդոտյա Ռոմանովնայի դեմ որևէ հանցափորձ կատարելու բոլոր կասկածները հենց դրանով էլ կվերանան։ Վերջում կասեմ, որ ամուսնանալով պարոն Լուժինի հետ, Ավդոտյա Ռոմանովնան նույնպիսի փող է վերցնում, միայն թե ուրիշ կողմից... Դե մի բարկանաք, Ռոդիոն Ռոմանովիչ, հանգիստ և սառնասիրտ եղեք։
Այս ասելով, Սվիդրիգայլովն ինքը միանգամայն հանգիստ էր ու սառնասիրտ։
— Միանգամայն հնարավոր է։
— Օ, ոչ։ Ասենք, թեկուզև չընդուներ, թող այդպես էլ լինի։ Միայն թե տասը հազարը լավ բան է, պեաք պետք է օգտվել առիթից։ Համենայն դեպս խնդրում եմ իմ ասածը հայտնել Ավդոտյա Ռոմանովնային։
— Ոչ, չեմ հայտնի։
— Իսկ եթե ես հայտնեմ, դուք չե՞ք փորձի անձամբ տեսակցություն ունենալ։
— Չգիտեմ ինչ ասեմ ձեզ։ Ես շատ կցանկանայի մի անգամ տեսնվել նրա հեա։հետ։
— Հույս չունենաք։
— Ցավալի է։ Ասենք, դուք ինձ չեք ճանաչում։ Գուցե ես ու դուք կբարեկամանանք։
— Դուք կարձում կարծում եք, թե կբարեկամանա՞նք։
— Ինչո՞ւ չէ,— ժպտալով ասաց Սվիդրիգայլովը, վեր կացավ ու վերցրեք գլխարկը,— ես հո այնքան էլ չէի ցանկանում ձեզ անհանգստացնել, ու գալով այստեղ, նույնիսկ այնքան էլ հուսադրված չէի, թեև դեռ այսօր առավոտյան ձեր դեմքը զարմացրեց ինձ...
Ռասկոլնիկովը չպատասխանեց։ Ռազումիխինը մի րոպե մտածմունքի մեջ ընկավ։
— Դե լսիր իմ հաշվետվությունը,— սկսեց նա։— Ես եկա քեզ մոտ, դու քնած էիր։ Հետո ճաշեցինք, հետո, էլ գնացի Պորֆիրիի մոա, Զամետովը շարունակ նրա մոտ է։ Ես ուզում էի խոսակցություն սկսել, ու ոչինչ դուրս չեկավ։ Չկարողացա ինչպես հարկն է խոսք բաց անել։ Նրանք կարծես բան չեն հասկանում և չեն կարող հասկանալ, բայց ամենևին էլ չեն շփոթվում։ Ես Պորֆիրիին տարա լուսամուտի մոտ ու սկսեցի խոսել, բայց դարձյալ բան դուրս չեկավ, նա էլ, ես էլ մի կողմ էինք նայում։ Վերջապես, ես բռունցքս մոտեցրի նրա քթին և ասացի, որ կջնջխեմ իր, իմ ազգականի գլուխը։ Նա միայն նայեց ինձ։ Ես թքեցի ու հեռացա, և ուրիշ ոչինչ։ Շատ հիմար բան ստացվեց։ Զամետովի հետ բոլորովին չխոսեցի։ Գիտե՞ս, ես մտածեցի, թե փչացրել եմ գործը, իսկ երբ իջնում էի սանդուղքից, գլխումս այ թե ինչ միտք ծագեց, ախր ես ու դու ինչո՞ւ ենք գլուխ ցավեցնում։ Այլ բան է, եթե քո դեմ վտանգ կամ որևէ դավ լիներ, բայց այստեղ ի՞նչ վտանգ կա։ Դու նրանց հետ ոչ մի գործ էլ չունես, դե ուրեմն թքած նրանց վրա. մենք հետո կծիծաղենք նրանց վրա, իսկ եթե ես քո տեղը լինեի, կմոլորեցննի կմոլորեցնեի նրանց։ Չէ՞ որ հետո ամաչելու են։ Թքիր-գնա. հետո էլ կարելի է հասցնել նրանց մռութներին, իսկ առայժմ ծիծաղենք։
— Իհարկե, այդպես է,— պատասխանեց Ռասկոլնիկովը։ «Իսկ վադը վաղը դու ի՞նչ կասես», մտածեց նա։ Տարօրինակ բան, մինչև այժմ ոչ մի անգամ իր մտքով չէր անցել, թհ «ի՞նչ կմտածի Ռազումիխինը, եթե իմանա»։ Մտածելով այդ, Ռասկոլնիկովը ակնապիշ նայեք ընկերոջը։ Նրան այնքան էլ չէր հետաքրքրել վերջինիս հաշվետվությունը Պորֆիրիին այցելելու մասին․ այդ ժամանակվա ընթացքում շատ և շատ բան էր պակասել ու ավելացել...
Միջանցքում նրանք հանդիպեցին Լուժինին. սա եկել էր ուղիղ ժամը ութին և փնտրում էր մոր և աղջկա զբաղեցրած համարը, այնպես որ երեքն էլ ներս մտան միասին, առանց իրար նայելու և բարևելու։ Երիտասարդները առաջ անցան, իսկ Պյոտր Պետրովիչը քաղաքավարության համար մի փոքր հապաղեց նախասենյակում, հանելով վերարկուն։ Պոյլխերիա Ալեքսանդրովնան իսկույն դուրս եկավ շեմում նրան դիմավորելու։ Դունյան ողջունեց եղբորը։
Պյոտր Պետրովիչը ներս մյոավ մտավ և բավական սիրալիր, թեպետև կրկնապատկված պատկառելիությամբ գլուխ ավեց տվեց կանանց։ Սակայն նա այնպես էր նայում, որ կարծես թե մի քիչ շփոթվել էր և իրեն անհարմար էր զգում։ Պույլխերիա Ալեքսանդրովնան, որ կարձես նույնպես շփոթված չիներ, իսկույն շտապեց բոլորին նստեցնել կլոր սեղանի շուրջ, որի վրա թշշում էր ինքնաեռը։ Դունյան և Լուժինը տեղավորվեցին իրար դիմաց, սեղանի հակադիր կողմերում։ Ռազումիխինը և Ռասկոլնիկովը նստեցին Պույլխերիա Ալեքսանդրովնայի դիմաց՝ Ռազումիխինը՝ Լուժինին մոտիկ, իսկ Ռասկոլնիկովը՝ քրոջ կողքին։
Տիրեց վայրկենական լռություն։ Պյոտր Պետրովիչը դանդադ հանեց բատիստե թաշկինակը, որից անուշահոտ օծանելիքի հոտ էր բուրում, ու խնչեց այնպիսի մարդու, տեսքով, որն իր արժանապատվութունը վիրավորված է համարում և բացի այդ, հաստատապես որոշել է բացատրություններ պահանջել։ Դեռ նախասենյակում նրա մտքով անցել էր չհանել վերաւրկուն վերարկուն ու ետ գնալ, այդ կերպ խստորեն ու թունդ պատժել մորն ու աղջկան, մի անգամից նրանց ամեն ինչ զգալ տալ։ Բայց նա սիրտ չարեց այդ անել։ Այդ մարդը անորոշ դրություն չէր սիրում, հարկավոր էր պարզել ամեն ինչ. եթե պարզապես խախտված է հրամանը, ուրեմն մի որևէ բան կա, ուրեմն ավելի լավ է դա առաջուg առաջուց իմանալ. իսկ պատժելու համար միշտ էլ ժամանակ կլինի և դա իրենից է կախված։
— Հուսով եմ, որ ձեր ճանապարհորդությունը բարեհաջող է անցել,— սառն քաղաքավարությամբ դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային։
— Ախ, տեր աստված,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։ Ռասկոլնիկովը ուշադրությամբ լսում էր։
— Դուք ճի՞շտ եք ասում, որ այդ մասին ճշգրիտ տեղեկություններ ունեք,— խստորեն և ազդու հարցրեց Ղունյան։Դունյան։
— Ես ասում եմ միայն այն, ինչ որ գաղտնապես լսել եմ հանգուցյալ Մարֆա Պետրովնայից։ Պետք է ասել, որ իրավաբանական տեսակետից դա շատ մութ գործ է։ Այստեղ ապրում էր, հիմա էլ կարծեմ ապրում է ոմն Ռեսսլիխ, օտարուհի, մանր վաշխառու, որը ուրիշ գործերով էլ է զբաղվում է և հենց այդ Ռեսսլիխի հետ էլ պարոն Սվիդրիգայլովը վաղուց ինչ-որ միանգամայն մոտիկ ու խորհրդավոր հարաբերությունների մեջ էր։ Ռեսսլիխի մոտ ապրում էր նրա հեռավոր ազգականուհին, կարծեմ համր և խուլ, տասնհինգ թե նույնիսկ տասնչորս տարեկան մի աղջիկ, որին այդ Ռեսսլիխը անչափ ատում էր ու կշտամբում մի կտոր հացի համար, նույնիսկ տմարդորեն ծեծում էր։ Մի անգամ նրան գտան ձեղնահարկում կախված։ Ասում էին, որ նա այդ կերպ ինքնասպանություն էր գործել։ Սովորական արարողություններից հետո բանը դրանով էլ վերջացավ, բայց հետագայում մատնություն եղավ, որ երեխային... դաժանորեն պատվազրկել էր Սվիդրիգայլովը։ Ճշմարիտ է, այդ բոլորը անորոշ էր, մատնողը մի ուրիշ օտարուհի՝ գերմանուհի էր, վստհություն չվայելող և տխրահռչակ մի կին. վերջապես, Մարֆա Պետրովնայի ջանքերի ու փողերի շնորհիվ այդ մատնությունն էլ կոծկվեց, միայն լուրեր մնացին։ Բայց, այնուամենայնիվ, այդ լուրերը շատ նշանակալից էին։ Դուք, Ավդոտյա Ռոմանովնա, իհարկե, նրանց մոտ լսած կլինեք Ֆիլիպ անունով մի մարդու մասին, որը վեց տարի առաջ, գեռ դեռ ճորտատիրական իրավունքի ժամանակներում մեռել էր խոշտանգումներից։
— Ընդհակառակը, ես լսել էի, որ այդ Ֆիլիպը ինքն էր կախվել։
— Ես այդ չգիտեմ,— սառը պատասխանեց Դունյան,— ես լսել էի միայն մի ինչ֊որ շատ տարօրինակ պատմություն, թե այդ Ֆիլիպը ինչ֊որ հիպոխոնդրիկ էր, մի տեսակ տնաբույս փիլիսոփա, մարդիկ ասում էին, թե նա «կարդալուց խելքը թռցրել է», ու կախվել էր ավելի շուտ ծաղրանքների, քան Սվիդրիգայլովից ծեծ ուտելու պատճառով։ Սվիդրիգայլովը իմ ներկայությամբ լավ էր վարվում սպասավորների հետ, և սպասավորները նույնիսկ սիրում էին նրան, թեև իրոք մեղադրում էին Ֆիլիպի մահվան համար։
— Ավդոտյա Ռոմանովնա, ես տեսնում եմ, որ դուք հանկարծ տրամադրվել եք նրան արդարացնելու,— ասաց Լուժինը՝ երկիմաստ ժպիտից ծռմռելով բերանը։— Իրոք, նա խորամանկ ու հրապուրիչ մարդ է կանանց նկատմամբ, դրա ողբալի օրինակը Մարֆա Պետրովնան է, որը այդպես տարօրինակ կերպով մեռավ։ Ես միայն ուզում էի իմ խորհրդով օգնել ձեզ և ձեր մայրիկին, նկատի ունենալով, որ Uվիդրիգայլովը Սվիդրիգայլովը անկասկած նոր փորձեր կանի ձեզ մոտենալու համար։ Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ հավատացած եմ, որ այդ մարդը պարտքերը չվճարելու համար անկասկած նորից կալանատուն կընկնի։ Մարֆա Պետրովնան բնավ երբեք մտադիր չի եղել նրան որևէ գումար թողնել նկատի ունենալով երեխաներին, ու եթե մի բան էլ թողել է, ապա դա ամենաանհրաժեշտ ծախսերի համար է, սահմանափակ, չնչին, ու նրա սովորությունները ունեցող մարդուն մի տարի էլ չի բավականանա։
— Պյոտր Պետրովիչ, խնդրում եմ ձեզ, այլևս չխոսենք պարոն Սվիդրիգայլովի մասին, դա ձանձրացնում է ինձ,— ասաց Դունյան։
Լուժինը դառն ժպտաց ու փքվելով լռեց։
— Մեր տեսակցությանը եղբորս ներկա չլինելու վերաբերյալ ձեր խնդրանքը չի կատարվել միայն իմ պահանջով,— ասաց Դունյան։— Դուք գրել էիք, թե եղբայրս վիրավորել է ձեզ. ես կարծում եմ, որ հարկավոր է դա անմիջապես պարզել, և դուք պետք է հաշտվեք։ Եվ եթե Ռոդյան իրոք վիրավորել է ձեզ, ապա նա պետք է ձեզնից ներողություն խնդրի և _կխնդրի_։''կխնդրի''։
Պյոտր Պետրովիչը իսկույն սկսեց հոխորտալ։
— Զարմանում եմ, որ դուք հարցը այդպես եք դնում, Ավդոտյա Ռոմանովնա,— հետզհետե ավելի էր ջղայնանում Լուժինը,— թանկ գնահատելով և, այսպես ասած, պաշտելով ձեզ, ես միևնույն ժամանակ միանգամայն կարող եմ չսիրել ձեր ընտանիքից որևէ մեկին։ Հավակնություն ունենալով, որ մենք միասին երջանիկ կլինենք, միևնույն ժամանակ ես չեմ կարող անիրագործելի պարտավորություններ վերցնել․․․
— Ախ, թողեք այդ ամբողջ խռովկանությունը, Պյոտր Պետրովիչ,— հուզված ընդհատեց Դունյան,— եղեք այնպես խելոք ու ազնիվ մարդ, ինչպես որ ես ձեզ միշտ համարել եմ և ուզում եմ համարել։ Ես ձեզ մեծ խոստում եմ տվել, ես ձեր հարսնացուն եմ. դե ուրեմն վստահեցեք ինձ այս գործում և հավատացեք, որ ես կկարողանամ անաչառ լինել։ Այն հանգամանքը, որ ես դատավորի դեր եմ վերցնում, նույնպիսի անակնկալություն է եղբորս համար, ինչպես և ձեզ համար։ Երբ ձեր նամակը ստանալուց հետո ես այսօր նրան հրավիրեցի ներկա լինել մեր տեսակցությանը, ես իմ դիտավորություններից ոչինչ չհաղորդեցի նրան։ Հասկացեք, որ եթե գուք դուք չհաշտվեք, ապա ես պետք է ընտրեմ ձեզնից մեկին, կամ ձեզ կամ նրան։ Հարցը այդպես է դրված թե՛ ձեր և թե՛ նրա կողմից։ Ես չեմ ուզում սխալվել և չպետք է սխալվեմ ընտրություն կատարելիս։ Ձեզ համար ես պետք է բաժանվեմ եղբորիցս, եղբորս համար ես պետք է բաժանվեմ ձեզնից։ Ես ուզում եմ և կարող եմ հիմա հաստատ իմանալ՝ արդյո՞ք նա եղբայր է ինձ համար, մյուս կողմից իմանալ՝ արդյո՞ք ես թանկ եմ ձեզ համար, արդյո՞ք դուք ինչպես հարկն է գնահատում եք ինձ, իմ ամուսի՞նն եք, թե ոչ։
— Ավդոտյա Ռոմանովնա,— նեղանալով ասաց Լուժինը,— ձեր խոսքերը չափազանց նշանակալից են ինձ համար. կասեմ ավելին՝ նույնիսկ վիրավորական են, եթե նկատի ունենանք այն դիրքը, որ ես պատիվ ունեմ գրավելու ձեր նկատմամբ։ Բացի այն, որ դուք վիրավորական և տարօրինակ զուգադրություն եք թույլ տալիս, որ դուք ինձ և... մեծամիտ երիտասարդին հավասար եք համարում, դուք նաև ձեր խոսքերով հնարավոր եք համարում խախտել ինձ տրված խոստումը։ Դուք ասում եք՝ «կամ դուք, կամ նա», ուրեմն հենց դրանով ցույց եք տալիս, թե ես արքան որքան քիչ նշանակություն ունեմ ձեզ համար... Ես չեմ կարող այդ թույլ տալ՝ նկատի ունենալով մեր միջև գոյություն ունեցող հարաբերությունները և... պարտավորությունները։
— Ինչպե՜ս,— տաքացավ Դունյան,— ես ձեր շահը համադրում եմ այն ամենի հետ, ինչ որ մինչև այժմ կյանքում թանկ է եղել ինձ համար, ինչ որ մինչև այժմ կազմել է իմ _ամբողջ_ ''ամբողջ'' կյանքը, և հանկարծ դուք վիրավորվում եք, որ ես ձեզ _քիչ_ ''քիչ'' արժե՜ք եմ տալիս։
Ռասկոլնիկովը լուռ և կծու ժպտաց, Ռազումիխինը ցնցվեց. բայց Պյոտր Պետրովիչը չընդունեց առարկությունը, ընդհակառակը, նա հետզհետե ավելի բծախնդիր ու դյուրագրգիռ էր դառնում, ասես դրանից հաճույք էր ստանում։
— Սերը դեպի կյանքի ապագա ընկերը, դեպի ամուսինը, պետք է գերազանցի եղբոր նկատմամբ եղած սիրուց,— խրատական տոնով ասաց նա,— համենայն դեպս ես չեմ կարող այստեղ հավասար լինել․․․ թեև ես առաջուց հայտնեցի, որ ձեր եղբոր ներկայությամբ չեմ կարող և չեմ էլ ցանկանում բացատրել այն ամենը, ինչի համար որ եկել եմ, այնուամենայնիվ մտադիր եմ հենց հիմա դիմել ձեր շատ և շատ հարգելի մայրիկին, միանգամայն հիմնական և ինձ համար վիրավորական մի մոմենտի վերաբերյալ անհրաժեշտ բացատրության համար։ Ձեր որդին,— դիմեց նա Պույլխերիա Ալեքսանդրովնային,— երեկ պարոն Ռասսուդկինի ներկայությամբ (կամ... կարծեմ այդպե՞ս է, ներեցեք, ես մոռացել եմ ձեր ազգանունը,— նա սիրալիրությամբ գլուխ ավեց Ռազումիխինին) վիրավորեց ինձ՝ աղավաղելով իմ այն միտքը, որ այն ժամանակ ես ձեզ հաղորդել էի մասնավոր խոսակցության պահին, սուրճ խմելիս։ Ես ասել էի, որ իմ կարծիքով կենսական դառնություններ տեսած աղքատ աղջկա հետ ամուսնանալը բախտավոր լինելու տեսակետից ավելի շահավետ է, քան լիության մեջ ապրած աղջկա հեա հետ ամուսնանալը, որովհետև բարոյականության համար ավելի օգտակար է։ Ձեր որդին անհեթեթության չափ չափազանցրել է այդ խոսքերի նշանակությունը՝ ինձ մեղադրելով չարամիտ դիտավորությունների համար և, ըստ իս, հիմնվելով հենց ձեր նամակի վրա։ Ես ինձ երջանիկ կհամարեմ, եթե ձեզ համար, Պոլյլխերիա Պույլխերիա Ալեքսանդրովնա, հնարավոր լինի փոխել տալ իմ համոզմունքը հակառակ ուղղությամբ և դրանով զգալիորեն հանգստացնել ինձ։ Դե ուրեմն հայտնեցեք ինձ, թե հատկապես ի՞նչ տերմիններով եք իմ խոսքերը հաղորդել Ռոդիոն Ռոմանովիչին գրած ձեր նամակում։
— Ես չեմ հիշում,— շշկլվեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ես հաղորդել եմ այնպես, ինչպես որ ինքս եմ հասկացել։ Չգիտեմ թե Ռոդյան ինչպես է հաղորդել ձեզ... Գուցե և նա մի որևէ բան չափազանցրել է։
Դունեչկան կարմրեց. Ռազումիխինը կիտեց հոնքերը։ Լուժինը կծու և գոռոզաբար ժպտաց։
— Ավդոտյա Ռոմանովնա,— ասաց նա,— ինքներդ եք բարեհաճում տեսնել, որ հնարավոր չէ համաձայնության գալ։ Հիմա հուսով եմ, որ այս գործը առմիշտ վերջացած է ու պարզաբանված։ Ես գնում եմ, որպեսզի չխանգարեմ ազգակցական տեսակցության հետագա հաճելիությանը և գաղտնիքները հաղորդելուն (նա աթոռից վեր կացավ ու վերցրեց գլխարկը)։ Բայց, գնալով, համարձակվում եմ հայտնել, որ հույս ունեմ այսուհետև ազատված լինել նման հանդիպումներից և, այսպես ասած, կոմպրոմիսներից։ Նույնը պետք է առանձնապես խնդրեմ ձեզնից, անչափ հարդելի հարգելի Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ որ նամակս էլ հասցեագրված էր ձեզ և ոչ թե մեկ ուրիշին։
Պույլխերիա Ալեքսանդրովնան մի քիչ վիրավորվեց։
— Դուք արդեն մեզ բոլորովին ձեր իշխանության տակ եք վերցնում, Պյոտր Պետրովիչ։ Դունյան ձեզ պատմեց, թե ինչ պատճառով չի կատարվել ձեր ցանկությունը, նա լավ դիտավորություններ ուներ։ Դուք ինձ այնպես եք գրում, որ կարծես թե հրամայում եք։ Մի՞թե մենք պետք է ձեր յուրաքանչյուր ցանկությունը հրաման համարենք։ Իսկ ես, ընդհակառակը, ձեզ կասեմ, որ դուք հիմա մեր նկատմամբ պետք է առանձնապես նրբազգաց ու ներողամիտ լինեք, որովհետև մենք ամեն ինչ թողել ենք և վսաասհելով վստահելով ձեզ, ժամանել ենք այստեղ, ուրեմն առանց այն էլ համարյա ձեր իշխանության տակ ենք գտնվում։
— Դա այնքան էլ ճիշտ չէ, Պույլխերիա Ալեքսանդրովնա, մանավանդ ներկա մոմենտում, երբ իմացել եք Մարֆա Պեարովնայի կտակած երեք հազարի մասին, որ կարծեմ խիստ հարմար ժամանակին է, դատելով նոր տոնից, որով խոսում եք ինձ հետ,— խայթողաբար աաաց Լուժինը։
― Ախ, աստված իմ,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան։
Ռազումիխինը չէր կարողանում աթոռի վրա հանգիստ նսաած նստած մնալ։
— Եվ դու հիմա չե՞ս ամաչում, քույրս,— հարցրեց Ռասկոլնիկովը։
— Ավդոտյա Ռոմանովնա, եթե ես ձեր այդ խոսքերից հետո դուրս ելնեմ այս դռնից, ապա նկատի ունեցեք, որ էլ երբեք չեմ վերադաոնա։ Լավ մտածեցեք, իմ խոսքը հաստատ է։
— Այդ ի՞նչ լկտիություն է,— բղավեց դունյան Դունյան տեղից վեր կենալով,— ես չեմ էլ ուզում, որ դուք վերադառնաք։
— Ինչպե՞ս, ահա թե ի֊ի՜նչ,— գոռաց լուժինըԼուժինը, որը մինչև վերջին ակնթարթը բոլորովին չէր հավատում այդպիսի վերջավորության, դրա համար էլ հիմա իսպառ շփոթվել էր։― Ահա թե ի֊ի՜նչ։ Բայց գիտե՞ք, Ավդոտյա Ռոմանովնա, որ ես կարող էի և բողոքել։
— Ի՞նչ իրավունք ունեք նրա հետ այդպես խոսելու,— տաքացած միջամտեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— ինչի՞ համար կարող եք բողոքել, ի՞նչ իրավունքներ ունեք։ Մի՞թե ես Դունյային կտամ ձեզ, այդ տեսակ մարդուն։ Հեռացեք, բոլորովին թողեք մեզ։ Մենք ինքներս ենք մեղավոր, որ սխալ գործ բռնեցինք, առաջին հերթին ես եմ մեղավոր...
— Ծախսե՞ր։ Ի՞նչ ծախսեր։ Հո սնդուկի մասին չե՞ք խոսում։ Բայց չէ՞ որ ուղեկցորդը դա ձրի էր բերել։ Տե՛ր աստված, մե՞նք կապեցինք ձեր ձեռքերը։ Ախր խելքի եկեք, Պյոտր Պետրովիչ, այդ դուք եք, որ կապեցիք մեր ձեռքերը, և ոչ թե մենք այդ կերպ վարվեցինք։
— Բավական է, մայրիկ, խնդրում եմ, բավական է,— ասաց Ավդոայա Ավդոտյա Ռոմանովնան։— Պյոտր Պետրովիչ, բարի եղեք, հեռացեք։
— Կհեռանամ, բայց թույլ տվեք վերջին խոսքս ասեմ ,— պատասխանեց Լուժինը՝ ինքն իրեն համարյա բոլորովին կորցրած,— ձեր մայրիկը կարծես թե բոլորովին մոռացել է, որ ես որոշել էի ձեզ առնել այն ժամանակ, երբ քաղաքում և ամբողջ շրջակայքում ասեկոսներ էին տարածվել ձեր անվան շուրջը։ Ձեզ համար անտեսելով հասարակական կարծիքը և վերականգնելով ձեր վարքը, ես, իհարկե, կարող էի միանգամայն և միանգամայն հատուցում հուսալ և նույնիսկ շնորհակալություն պահանջել ձեզնից... Եվ միայն այժմ բացվեցին իմ աչքերը. ինքս եմ տեսնում, որ գուցե միանգամայն և միանգամայն հապճեպորեն եմ վարվել անտեսելով հասարակության ձայնը․․․
— Սա երկու գլխանի՞ է, ի՞նչ է,— բղավեց Ռազումիխինը՝ վեր թռչելով աթոռից և արդեն պատրաստվելով դատաստան տեսնելու։
Պյոտր Պետրովիչը կատաղությունից սփրթնած ու ծռմռված դեմքով մի քանի վայրկյան նայեց նրան, ապա շուռ եկավ, դուրս ելավ, և, իհարկե, հազիվ թե որևէ մեկը իր սրտում այնքան կատաղի ատելություն զգար մի ուրիշի հանդեպ, որքան զգում էր այդ մարդը Ռասկոլնիկովի նկատմամբ, Լուժինը միայն և միայն նրան էր մեղադրում այդ ամենի համար։ Ուշագրավ է, որ արդեն իջնելով սանդուղքից, նա դեռ էլի երևակայում էր, որ գործը թերևս դեռ բոլորովին տանուլ չի տրված, ու ինչ վերաբերում է միայն մորն ու աղջկան, ապա «միանգամայն և միանգամայն» հնարավոր է նույնիսկ հաշտվել նրանց հետ։
 
== III ==
Այժմ դառնությամբ հիշեցնելով Դունյային, որ չնայած վերջինիս վատ համբավին, ինքը որոշել էր առնել նրան, Պյոտր Պետրովիչը միանգամայն անկեղծորեն էր խոսում և նույնիսկ խորին զայրույթ էր զգում նրա այդ «սև ապերախտության» դեմ։ Այնինչ ուզելով Դունյային, նա բոլորովին համոզված էր այդ բոլոր բամբասանքների անհեթեթության մեջ, բամբասանքներ, որոնք հրապարակավ հերքել էր ինքը Մարֆա Պետրովնան և որոնք մոռացել էր ամբողջ քաղաքը՝ ջերմորեն արդարացնելով Դունյային։ Պյոտր Պետրովիչը հիմա ինքն էլ չէր ժխտի, որ այն ժամանակ էլ գիտեր այդ բոլորը։ Եվ այնուամենայնիվ նա բարձր էր գնահատում իր վճռականությունը՝ Դունյային բարձրացնել մինչև իր մակարդակը, և դա սխրագործություն էր համարում։ Հիմա այդ բանը ասելով Դունյային, նա արտահայտում էր իր փայփայած գաղտնի միտքը, որով ինքը հաճախ զմայլվում էր և չէր կարողանում հասկանալ, թե ուրիշները ինչպես կարող էին չհիանալ իր սխրագործությամբ։ Օր առաջ այցելելով Ռասկոլնիկովին, նա ներս է մտել բարերարի զգացումով, պատրաստ լինելով պտուղներ քաղել և խիստ հաճելի կոմպլիմենտներ լսել։ Եվ իհարկե, այժմ, իջնելով սանդուղքից, նա իրեն վերին աստիճանի վիրավորված և չճանաչված էր համարում։
Դունյան շատ և շատ էր հարկավոր նրան, Դունյայից հրաժարվելը աներևակայելի էր նրա համար։ Արդեն վաղուց, արդեն մի քանի տարի նա խանդաղատանքով երազում էր ամուսնանալու մասին, շարունակ փող էր կուտակում և սպասում։ Նա խանդավառությամբ, իբրև խոշորագույն գաղտնիք, մտածում էր այնպիսի աղջկա մասին, որը լիներ բարեկիրթ և աղքատ (անպայման աղքատ), շատ ջահել, շատ սիրունիկ, ազնիվ ու կրթված, շատ երկչոտ, չափազանց շատ դժբախտտություններ տեսած և իր առջև միանգամայն խոնարհվող, այնպիսին, որը իր ամբողջ կյանքում նրան համարեր իր փրկությունը, խորապես հարգեր նրան, ենթարկվեր նրան, հիանար նրանով և միայն նրանով։ Անդորրության մեջ հանգստանալով գործերից, նա քանի՜֊քանի տեսարաններ, քանի՜֊քանի գայթակղիչ ու հաճելի էպիզոդներ էր պատկերացնում իր երևակայության մեջ։ Եվ ահա այդքան տարիների երազանքը համարյա արդեն իրականանում էր. Ավդոտյա Ռոմանովնայի գեղեցկությունը և կրթությունը ապշեցրել էին նրան. այդ աղջկա անօգնական վիճակը ծայրահեղության չափ գրավիչ էր նրա համար։ Այստեղ նույնիսկ ավելի շատ բան կար, քան երազել էր նա, աղջիկը սիգապանծ էր, ուժեղ կամքի տեր, շնորհալի, դաստիարակությամբ և զարգացմամբ նրանից բարձր (նա այդ զգում էր), և այդպիսի մի էակ իր ամբողջ կյանքում ստրկաբար շնորհակալ կլինի նրա սխրագործության համար ու երկյուղածությամբ կխոնարհվի նրա առաջ․ իսկ նա, Պյոտր Պետրովիչը, անսահմանորեն ու անվերապահորեն իշխելու է նրա վրա... Եվ միանգամայն պատեհ առիթին էր, որ Պյոտր Պետրովիչը այդ ժամանակներում, երկար կշռադատումներից ու ակնկալություններից հետո, վերջապես որոշել էր փոխել իր կարիերան ու թևակոխել գործունեության ավելի լայն շրջան ու դրա հետ մեկտեղ հետզհետե մտնել ավելի բարձր հասարակության մեջ, որի մասին նա արդեն վաղուց էր կրքոտությամբ երազում... Մի խոսքով, նա որոշել էր փորձել Պետերբուրգը։ Նա գիտեր, որ կանանց միջոցով կարելի է «միանգամայն և միանգամայն» շատ բան շահել։ Սիրունատես, շնորհալի և կրթված կնոջ հմայքը կարող էր սքանչելիորեն գեղազարդել նրա ճանապարհը, մարդկանց դեպի իրեն գրավել, լուսապսակ ստեղծել... և ահա ամեն ինչ խորտակվեց։ Հիմա այդ հանկարծակի, այլանդակ պառակտումը կայծակի պես պայթեց նրա գլխին։ Այդ մի ինչ֊որ այլանդակ կատակ էր, անհեթեթություն։ Նա միայն մի քիչ էր գոռոզացել, նա նույնիսկ չկարողացավ լիովին արտահայտվել, նա ուղղակի կատակեց, տարվեց դրանով, իսկ բանը այդպես լուրջ վերջացավ։ Վերջապես, նա հո նույնիսկ յուրովի դիրում սիրում էր Դունյային, իր երազանքներում իշխում էր նրա վրա, ու հանկարծ... Ոչ, վաղը, հենց վաղը պնտք է վերականգնել այդ ամենը, բուժել, ուղղել, և որ գլխավորն է, ոչնչացնել այդ համբակ, ամբարտավան տղային, որը այդ ամենի պատճառն էր։ Պյոտր Պետրովիչը մի տեսակ ակամայից, հիվանդագին զգացումով էր մտաբերում Ռազումիխինին... սակայն, այդ կողմից նա շուտով հանգստացավ։ «Այդ էր պակաս, որ նրանից էլ վտանգ սպասեի»։ Բայց եթե կար մեկը, որից նա լրջորեն վախենում էր, դա Սվիդրիգայլովն էր... Մի խոսքով, շատ գլխացավանք էր լինելու...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
— Նա ուզում է անպայման քեզ նվիրել տասը հազար ռուբլի և ցանկություն է հայտնում մի անգամ քեզ տեսնել իմ ներկայությամբ։
— Տեսնե՜լ, ոչ մի դեպքում,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— և ինչպե՞ս է նա համարձակվում Դունեչկային փող առաշարկել։առաջարկել։
Այնուհետև Ռասկոլնիկովը հաղորղեց (բավական սառն տոնով) իր խոսակցությունը Սվիդրիգայլովի հետ՝ բաց թողնելով Մարֆա Պետրովնայի ուրվականը, որպեսզի խուսափեր ավելորդ նյութից, ու զգալով զզվանք ամեն մի խոսակցության նկատմամբ, բացի այն, ինչ որ առավելապես անհրաժեշտ էր։
— Դու ինչպե՞ս ես նրան հասկանում, Ռոդյա, նա քեզ ինչպե՞ս թվաց։
— Խոստովանում եմ, որ չավ լավ չեմ հասկանում։ Առաջարկում է տասը հազար ու ինքն էլ ասում է, որ հարուստ չէ։ Հայտարարում է, թե ուզում է մեկնել ինչ-որ տեղ, ու տասը րոպե հետո մոռանում է, որ խոսել է այդ մասին։ Հանկարծ նաև ասում է, թե ուզում է ամուսնանալ և արդեն իրեն համար հարսնացու են ուզում... Իհարկե, նա նպատակներ ունի, ամենայն հավանականությամբ վատ նպատակներ։ Բայց տարօրինակ կլինի ենթադրել, որ նա այդպես հիմարաբար ձեռնամուխ լինի գործին, եթե քո նկատմամբ վատ նպատակներ ունենա... Ես, իհարկե, քո փոխարեն առմիշտ հրաժարվեցի այդ փողից։ Առհասարակ նա ինձ խիստ տարօրինակ թվաց և կարծես թե․․․ նույնիսկ... խելագարության նշաններ էին նկատվում։ Բայց ես կարող էի սխալվել, գուցե այստեղ յուրատեսակ խաբեբայություն կար։ Թվում է, որ Մարֆա Պետրովնայի մահը ազդել է նրա վրա։
— Աստված ողորմի Մարֆա Պետրովնայի հոգուն,— բացականչեց Պույլխերիա Ալեքսանդրովնան,— միշտ, միշտ նրա համար աղոթելու եմ աստծուն։ Դունյա, առանց այդ երեք հազարի հիմա ի՞նչ կլիներ մեր վիճակը։ Տեր աստված, կարծես դա երկնքից ընկավ։ Ախ, Ռոդյա, առավոտյան մեզ մոտ ընդամենը երեք ռուբլի էր մնացել, ես ու Դունեչկան հույս էինք դրել ժամացույցը որևէ տեղ շուտով գրավ դնելու վրա, որպեսզի փող չուզեինք այդ մարդուց, մինչև որ ինքը գլխի ընկներ և տար։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ դուք մեկնեք,— ցնծությամբ պերճախոսում էր նա,— ի՞նչ պիտի անեք փոքրիկ քաղաքում։ Գլխավորն այն է, որ դուք այստեղ բոլորդ միասին եք և միմյանց հարկավոր եք, շատ եք հարկավոր, հասկացեք ինձ։ Թեկուզև կարճ ժամանակով․․․ Ինձ վերցրեք իբրև բարեկամ և ընկերակից, ու հավատացնում եմ, որ հիանալի գործ կձեռնարկենք։ Լսեցեք, ես ձեզ մանրամասն կբացատրեմ ամեն ինչ, ամբողջ նախագիծը։ Առավոտյան, երբ դեռ ոչինչ չէր պատահել, դա ծագեց գլխումս... Ահա թե ինչումն է բանը, ես հորեղբայր ունեմ (ձեզ կծանոթացնեմ, մեղմաբարո և հարգարժան մարդ է), նա հազար ռուբլու կապիտալ ունի, իսկ ինքը կենսաթոշակով է ապրում և դրա կարիքը չունի։ Երկրորդ տարին է, որ նա ինձ համոզում է վերցնել այդ հազարը, իսկ ես նրան վեց տոկոս վճարեմ։ Ես տեսնում եմ, որ նա ուղղակի ուզում է օգնել ինձ․ անցյալ տարի այդ ինձ հարկավոր չէր, իսկ այս տարի ես սպասում էի նրան ու որոշել էի վերցնել։ Հետո էլ դուք կտաք ձեր երեք հազարից մեկ հազարը, և ահա սկզբում դա բավական կլինի, ու մենք կմիանանք։ Ի՞նչ ենք անելու։
Ռազումիխինը սկսեց մեկնաբանել իր նախագիծը ու երկար բացատրել, որ համարյա մեր բոլոր գրավաճառները և հրատարակիչները քիչ բան են հասկանում իրենց ապրանքից, դրա համար էլ սովորաբար վատ հրատարակիչներ են, այնինչ կարգին հրատարակությունները առհասարակ ծածկում են ծախքերը ու նույնիսկ երբեմն զգալի տոկոս են տալիս։ Ռազումիխինը հենց հրատարակչական գործունեության մասին էր երազում, արդեն երկու տարի էր, որ աշխատում էր այդ ուղղությամբ ու բավականաչափ գիտեր եվրոպական երեք լեզու, թեև վեց օր առաջ Ռասկոլնիկովին ասել էր, թե գերմաներենից «կաղում է», ուզում էր համոզել Ռասկոլնիկովին, որ սա վերցնի թարգմանական աշխատանքի կեսը ու երեք ռուբլի գրավական. այն ժամանակ նա սաում ասում էր, և Ռասկոլնիկովը գիտեր, որ նա ստում է։
— Ինչո՞ւ, ինչո՞ւ մենք աչքաթող անենք մեր ունեցած հնարավորությունը, երբ ունենք ամենագլխավոր միջոցներից մեկը, այսինքն՝ փող,— ոգևորվում էր Ռազումիխինը։— Իհարկե, շաա աշխատանք է հարկավոր, բայց դուք, Ավդոտյա Ռոմանովնա, ես, Ռոդիոնը, բոլորս էլ կաշխատենք... Որոշ հրատարակություններ այժմ հիանալի տոկոս են տալիս։ Գործի գլխավոր հիմքը այն է, որ կգիտենանք, թե հատկապես ինչ պեաք է թարգմանել։ Թե՛ կթարգմանենք, թե՛ կհրատարակենք ու միևնույն ժամանակ կսովորենք։ Հիմա ես կարող եմ օգտակար լինել, որովհետև փորձ ունեմ։ Ահա արդեն երկու տարի է, որ ես հրատարակիչների մոտ եմ լինում և գիտեմ նրանց բոլոր գաղտնիքները, հավատացեք, նրանք հասարակ գործ չեն անում։ Ինչո՞ւ, ինչո՞ւ անտեսել համեղ պատառը։ Ես գիտեմ ու գաղտնի եմ պահում երկու-երեք այնպիսի երկեր, որոնք թարգմանելու և հրատարակելու համար կարելի է վաստակել հարյուր ռուբլի, իսկ դրանցից մեկի համար ես հինգ հարյուր էչ չեմ վերցնի։ Եվ ի՞նչ եք կարծում, եթե ես այս բանը հաղորդեմ մեկ ուրիշին, կարող է և կասկած հայտնել։ Ինչ վերաբերում է տպարանին, թղթին, վաճառքին, այդ ինձ հանձնարարեք։ Բոլոր գործերը գիտեմ։ Քչից կսկսենք, շատ բանի կհասնենք, գոնե ապրելու միջոց կլինի, համենայն դեպս կվերադարձնենք մեր դրած փողը։
Դունյայի աչքերը փայլեցին։
— Ինչ որ դուք ասում եք, ինձ շատ է գուր դուր գալիս, Դմիտրի Պրոկոֆիչ,— ասաց նա։
— Ես, իհարկե, դրանից ոչինչ չեմ հասկանում,— ասաց Պույլխերիա Ալեքսանդրովնան։— Գուցե և դա լավ գործ է, բայց դե ինչ իմանաս, աստված գիտե։ Նոր բան է, անհայտ է։ Իհարկե, անհրաժեշտ է, որ մենք մնանք այստեղ, թեկուզև կարճ ժամանակով...
Ռասկոլնիկովը մի անգամ էլ կանգ առավ։
— Մի անգամ ե և առմիշտ ասում եմ քեզ՝ երբեք և ոչ մի բանի մասին ինձ մի հարցնի։ Ես քեզ պատասխանելու ոչինչ չունեմ... Ինձ մոտ մի գա։ Գուցե և ես գամ այստեղ․․․ Թող ինձ, իսկ նրանց մի ''թող''։ Հասկանո՞ւմ ես ինձ։
Միջանցքում մութն էր. նրանք կանգնած էին լամպի մոտ։ Մի րոպե լուռ նայում էին միմյանց։ Ռազումիխինը իր ամբողջ հետագա կյանքում հիշում էր այդ րոպեն։ Ռասկոլնիկովի առկայծող ու սևեռուն հայացքը կարծես յուրաքանչյուր ակնթարթ է՛լ ավելի էր փայլում, թափանցում նրա հոգու և գիտակցության մեջ։ Հանկարծ Ռազումիխինը ցնցվեց։ Կարծես մի ինչ֊որ տարօրինակ բան հայտնվեց նրանց միջեմիջև... երևան եկավ մի ինչ֊որ միտք, կարծես ակնարկ, ինչ-որ զարհուրելի, այլանդակ բան, որ հանկարծ երկուսն էլ հասկացան... Ռազումիխինը գունատվեց մեռելի նման։
— Հիմա հասկանո՞ւմ ես,— հանկարծ ասաց Ռասկոլնիկովը, և նրա դեմքը հիվանդագին ծոմռվեց...— Վերադարձիր, գնա նրանց մոտ,— հանկարծ ավելացրեց նա ու արագ շուռ գալով, դուրս ելավ տանից...
Հիմա չեմ նկարագրի, թե այդ երեկո ինչ կատարվեց Պույլխերիա Ալեքսանդրովնայի հետ, ինչպես Ռազումիխինը վերադարձավ նրանց մոտ, ինչպես էր հանգստացնում նրանց, ինչպես էր պնդում, թե հարկավոր է Ռոդյային հանգիստ թողնել հիվանդության ժամանակ, երդվում, թե Ռոդյան անպայման կգա, ամեն օր կգա, թե նա շատ, շատ է վրդովված, հարկավոր չէ նրան ջղայնացնել, ասում էր, որ ինքը՝ Ռազումիխինը, կհետևի նրան, լավ, լավագույն բժիշկ, մի ամբողջ կոնսիլիում կհրավիրի նրա համար... Մի խոսքով, այդ երեկոյից Ռազումիխինը Պույլխերիա Ալեքսանդրովնայի որդին և Դունյայի եղբայրը դարձավ։
 
== IV ==
Մի րոպե հետո մոմը ձեռքին ներս մտավ նաև Սոնյան, մոմը դրեց սեղանին ու կանգնեց նրա առջև, բոլորովին շփոթված, անասելի հուզված և ըստ երևույթին նրա անսպասելի այցելությունից վախեցած։ Հանկարծ նրա գունատ դեմքը շիկնեց, աչքերում նույնիսկ արցունքներ երևացին... Այդ ամենը նրա համար և՛ ծանր էր, և՛ ամոթալի, և քաղցր... Ռասկոլնիկովը արագ շուռ եկավ, նստեց սեղանի մոտ դրված աթոռին։ Նա հարևանցիորեն դիտեց սենյակը։
Այդ մի մեծ, բայց չափազանց ցածլիկ սենյակ էր, միակ սենյակը, որ Կամպերնաումովները վարձով էին տալիս։ Ձախ կողմում գտնվում էր նրանց բնակարանը տանող, փակված դուռը։ Աջ կողմում կար նաև մի ուրիշ, միշտ էլ պինդ փակված դուռ։ Դրա հետևում ուրիշ, հարևան բնակարանն էր, ուրիշ համարով։ Սոնյայի սենյակը կարծես մարագ լիներ, խիստ անկանոն քառանկյունի էր հիշեցնում, և դա սենյակին ինչ-որ այլանդակ տեսք էր տալիս։ Ջրանցքի կողմի պատը, որ երեք լուսամուտ ուներ, կառուցված էր շեղակի ուղղությամբ, և այս պատճառով սենյակի մի անկյունը, որ շատ սուր էր, գտնվում էր դրա խորքում, այնպես որ թույլ լուսավորության դեպքում նույնիսկ պարզ չէր երևում. մյուս անկյունը այլանդակության չափ բութ էր։ Այդ մեծ սենյ ակում սենյակում համարյա թե բոլորովին կահույք չկար։ Անկյունում, աջ կողմում գտնվում էր մահճակալը, կողքին, դռան մոտ՝ աթոռ։ Նույն պատի տակ, ուր մահճակալն էր, ուրիշի բնակարանը տանող դռան մոտ դրված էր տախտակե մի հաաարակ հասարակ սեղան, կապույտ սփռոցով ծածկված, սեղանի մոտ՝ երկու գործած աթոռ։ Այնուհետև, հակադիր պատի տակ, սուր անկյանը մոտիկ դրված էր հասարակ փայտից շինած մի փոքրիկ կոմոդ, որը ասես կորել էր դատարկության մեջ։ Ահա այն ամենը, որ կար սենյակում։ Դեղնավուն, մաշված ու ճղճղված պաստառները սևացել էին բոլոր անկյուններում, երևի ձմռանը այստեղ խոնավություն և ածխահոտ էր լինում։ Աղքատությունը ակներև էր, նույնիսկ մահճակալն էլ վարագուրված չէր։
Սոնյան լուռ նայում էր իր հյուրին, որը ուշադրությամբ և առանց քաշվելու դիտում էր նրա սենյակը։ Սոնյան, վերջապես, սկսեց նույնիսկ դողալ վախից, կարծես կանգնած էր դատավորի և իր բախտը տնօրինողի առաջ։
— Չգիտեմ... վաղը կպարզվի․․․
— Ուրեմն դուք վաղը չե՞ք լինի Կատերինա Իվանովնաղի Իվանովնայի մոտ,— Սոնյայի ձայնը դողաց։
— Չգիտեմ։ Ամեն ինչ վաղը առավոտյան... բանը այդ չէ. ես եկել եմ մի խոսք ասելու...
— Եթե ես ձեր սենյակում ապրեի, գիշերները կվախենայի,— մռայլ ասաց Ռասկոլնիկովը։
— Տանտերերը շատ լավն են, շատ սիրալիր,— պատասխանեց կարծես դեռ ուշքի չեկած և տարակուսանքg տարակուսանքը չփարատած Սոնյան,— այս ամբողջ կահույքը և ամեն ինչ․․․ տանտիրոջն է։ Նրանք շատ բարի են, երեխաները հաճախ ինձ մոտ են գալիս․․․
— Այդ թլվատնե՞րը։
— Դուք մա՞ն էիք գալիս։
— Այո,— կտրուկ շշնջաց Աոնյան՝ Սոնյան՝ դարձյալ շփոթվելով ու կիտելով հոնքերը։
— Կատերինա Իվանովնան ձեզ հո չէ՞ր ծեծում հորդ մոտ։
— Օ, ոչ, ոչ, ի՞նչ եք ասում,— Սոնյան նույնիսկ ինչ֊որ վախով նայեց Ռասկոլնիկովին։
Դոկք Դուք սիրո՞ւմ եք նրան։
— Նրա՞ն, ինչպե՛ս չէ, է՛,— տխուր ձայնով ձոր ավեց Սոնյան՝ հանկարծ տանջալից ծալիչով ծալելով ձեռքերը։— Ախ, եթե դուք... ճանաչեի՛ք նրան։ Նա հո բոլորովին երեխա է․․․ Վշտից ուղղակի թռցրել է խելքը... Իսկ առաջ որքա՜ն խելացի էր նա, որքա՜ն մեծահոգի․․․ որքա՜ն բարի։ Ա՛խ․․․ դուք ոչինչ, ոչինչ չգիտեք։
Սոնյան այդ աաաց կարծես հուսալքված, հուզվելով ու տանջվելով, մորմոքալով։ Նրա գունատ այտերը կարծես շիկնեցին, աչքերում տառապանք արտահայտվեց։ Երևում էր, որ նրան սարսափելի շատ էին հուզել, որ նա շատ էր ուզում ինչ֊որ միտք արտահայտել, ասել, պաշտպանել մորը։ Եթե կարելի է այսպես արտահայտվել հանկարծ մի ինչ֊որ ''անհագ'' կարեկցություն պատկերացավ նրա բոլոր դիմագծերում։
— Ես երկրպագեցի ոչ թե քեզ, այլ մարդկային ամբողջ տառապանքին,— մի տեսակ օտարոտի ասաց նա ու մոտեցավ լուսամուտին։— Լսիր,— մի րոպե հետո ետ դառնալով ավելացրեց նա,— ժամ առաջ ես մի մարդու ասացի, որ նա միայն քո ճկույթն էլ չարժե... որ այսօր ես պատիվ արեցի իմ քրոջը՝ քեզ նստեցնելով նրա կողքին։ Նա քո հասցեին վիրավորական խոսք էր թույլ տվել։
— Ախ, այդ ի՛նչ եք ասել նրան, այն էլ ձեր քրոջ ներկայությա՞մբ,— վախվխելով ճչաց Սոնյան,— նստել ինձ հետ, պատի՜վ անել․ բայց չէ՞ ոբ որ ես... պատվազուրկ եմ․․․ Ա՜խ, այդ ինչե՜ր եք ասել։
— Քո մասին այդ ասելով, ես նկատի եմ ունեցել ոչ թե պատվազրկությունը և մեղսագործությունը, այլ քո մեծ տառապանքը։ Որ դու մեծ մեղք գործող ես, այդ դեռ ոչինչ,― համարյա ցնծությամբ ավելացրեց Ռասկոլնիկովը,― բայց դու առավելապես նրանով ես մեղսագործ, որ ''իզուր տեղը'' մեռցրել ու դավաճանել ես ինքդ քեզ։ Եվ մի՞թե դա սարսափելի չէ։ Մի՞թե սարսափելի չէ, որ դու ապրում ես այդ կեղտի մեջ, որը դու ատում ես, ու միևնույն ժամանակ ինքդ էլ գիտես (բավական է միայն բացել աչքերդ), որ դրանով դու ոչ ոքի չես օգնում և ոչ ոքի ոչ մի բանից չես փրկում։ Եվ վերջապես, ասա ինձ,— համարյա մոլեգնաբար գոչեց Ռասկոլնիկովը,— այդ խայտառակությունը և ստորությունը քո մեշ մեջ ինչպե՞ս են համատեղվում մյուս, հակադիր և սուրբ զգացումների հետ։ Չէ՞ որ ավելի արդարացի, հազար անգամ ավելի արդարացի ու խելացի կլիներ ուղղակի ջուրն ընկնել ու վերջ տալ այդ ամենին։
— Հապա նրանց բանն ինչպե՞ս կլինի,— թույլ հարցրեց Սոնյան՝ տանջալից նայելով Ռասկոլնիկովին, բայց դրա հետ մեկտեղ կարծես թե բնավ չզարմանալով նրա առաջարկի վրա։ Ռասկոլնիկովը տարօրինակ նայեց նրան։
— Ամեն ինչ տալիս է,— արագ շշնջաց Սոնյան՝ նորից կիտելով հոնքերը։
«Ահա և ելքը, ահա և ելքի բացատրությանը»բացատրությունը»,— մտքում եզրակացրեց Ռասկոլնիկովը՝ ագահ հետաքրքրությամբ զննելով նրան։
Նա մի նոր, տարօրինակ, գրեթե հիվանդագին զգացումով էր զննում այդ գունատ, նիհար, անկանոն և անկյունավոր դեմքը, այդ հեզաբարո, կապույտ աչքերը, որոնք կարող էին այդպես ճառագայթել, այդպիսի խստաբարո, բուռն զգացմունք արտահայտել։ Նույնպիսի զգացումով էր նա դիտում զայրույթից ու բարկությունից ցնցվող այդ փոքրիկ մարմինը, և այդ ամենը նրան ավելի ու ավելի տարօրինակ, համարյա անհնարին էր թվում։ «Պակասամիտ է, պակասամիտ»,— կրկնում էր նա մտքում։
«Մի երեք շաբաթից հետո, դեպի յոթերորդ վերստը, շնորհ արեք։ Երևի ես ինքս էլ կլինեմ այնտեղ, եթե բանը ավելի վատ չլինի»,— քթի տակ փնթփնթում էր նա։
Անվստահությամբ լսելով Ռասկոլնիկովի տարօրինակ ցանկությունը, Սոնյան անվճռականորեն մոտեցավ սեղանին։ Այնուամենայնիվ վերցրեց դիրքը։գիրքը։
— Մի՞թե դուք չեք կարդացել,— հարցրեց նա ու սեղանի հակադիր կողմից աչքի տակով նայեց Ռասկոլնիկովին։ Նրա ձայնը հետզհետե ավելի խիստ էր հնչում։
«Բիթանացի ոմն Ղազարոս հիվանդ էր»...— վերջապես, արտասանեց նա ջանք թափելով, սակայն հանկարծ երրորդ խոսքի վրա ձայնը զնգաց ու խզվեց, ինչպես չափից դուրս ձգված լար։ Շունչը կտրվեց, կուրծքը ծանրացավ։
Ռասկոլնիկովը մասամբ հասկանում էր, թե ինչու Սոնյան սիրտ չէր անում կարդալ, ու որքան շատ էր այդ հասկանում, այնքան ավելի կոպտաբար ու ջղայնորեն էր ստիպում կարդալ։ Նա շատ լավ էր հասկանում, թե հիմա Սոնյայի համար որքան ծանր էր ցույց տալ ու երևան հանել այն ամենը, ինչ որ ''իրենն'' էր։ Նա հասկացավ, որ այդ զգացումները գուցե իրոք կազմում էին Սոնյայի այժմյան և արդեն վաղուցվա ''գաղտնիքը'', գուցե այդպես էր եղել դեռ պատանեկությունից, դեռ ընտանիքում, դժբախտ հոր և վշտից խելագարված խորթ մոր կողքին, սովալլուկ երեխաների, այլանդակ ճղճղոցների ու նախատինքների առկայությամբ։ Բայց միևնույն ժամանակ նա իմացավ, հաստատ իմացավ, որ Սոնյան, այժմ սկսելով ընթերցումը, թեպետև վշտանում էր ու սարսափելի վախենում ինչ֊որ բանից, բայց դրա հետ մեկ տեղ ինքն էլ էր ուզում կարդալ, չնայած իր վշտանալուն և վախին, կարդալ հենց ''նրա'' համար, որպեսզի նա լսեր, այն էլ անպայման ''հիմա'' էչ , «ինչ էլ որ հետո լինի»...
Ռասկոլնիկովը այդ կարդաց նրա աչքերում, հասկացավ նրա հրճվագին հուզմունքից... Սոնյան հաղթահարեց իր երկչոտությունը, խեղդեց կոկորդի ջղաձգությունը, որից ձայնը խզվել էր ընթերցման սկզբում, ու շարունակեց կարդալ Հովհաննու ավետարանի տասնմեկերորդ գլուխը։ Այդպես նա կարդաց մինչև 19-րդ տունը.
«Եվ հրեաներից շատերը եկան Մարթայի ու Մարիամի մոտ, մխիթարելու նրանց եղբոր մահվան առիթով։ Լսելով, որ գալիս է Հիսուսը, Մարթան գնաց նրան ընդառաջ. իսկ մարիամը Մարիամը նստած էր տանը։ Այնժամ Մարթան ասաց Հիսուսին՝ Տեր իմ, եթե դու այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ խնդրես աստծուց, աստված կտա քեզ»։
Սոնյան այստեղ կանգ առավ նորից՝ ամոթխածությամբ նախազգալով, որ իր ձայնը դարձյալ կդողա ու կկտրվի․․․
— Ինչո՞ւ, ինչո՞ւ եք դուք այդ ասում,— վրա բերեց Սոնյան՝ նրա խոսքերից տարօրինակ ու տագնապալից հուզված։
— Ինչո՞ւ։ Որովհետև այսպես չի կարելի մնալ, այ թե ինչու։ Հարկավոր է, վերջապես, լրջորեն և ուղիղ դատել և ոչ թե երեխայի պես լաց լինել և ճչալ, թե աստված թույլ չի տա։ Ի՞նչ կլինի, եթե իրոք քեզ վաղը հիվանդանոց տանեն։ Մայրդ խելակորույս է և թոքախտավոր, շուտով կմեռնի, հապա երեխանե՞րը։ Մի՞թե Պոլեչկան չի կործանվի։ Մի՞թե դու այստեղ, այս ու այն անկյունում չես տեսել երեխաներ, որոնց մայրերը ուղարկում են ողորմոլթյուն ողորմություն խնդրելու։ Ես իմանում էի, թե այդ մայրերը որտեղ և ինչպիսի պայմաններում են ապրում։ Այնտեղ երեխաները չեն կարող մնալ իբրև երեխաներ։ Այնտեղ յոթ տարեկանը անառակ է և գող։ Բայց չէ՞ որ երեխաները Քրիստոսի կերպարն են. «Նոցա է արքայությունը երկնից»։ Նա պատվիրել է հարգել ու սիրել երեխաներին, նրանք մարդկության ապագան են։
— Հապա ի՞նչ անել, ի՞նչ անել,— հիստերիկ լացով, ձեռքերը շփելով կրկնում էր Սոնյան։
Ռասկոլնիկովը գնաց։ Սոնյան նրա ետևից նայում էր այնպես, ինչպես նայում են խելագարվածին, բայց նա ինքն էլ ասես թռցրել էր խելքը և այդ զգում էր։ Նրա գլուխը պատվում էր։
«Տեր աստված, նա գիտե, թե ով է սպանել Լիզավեատային։ Լիզավետային։ Ի՞նչ էին նշանակում այդ խոսքերը։ Դա սարսափելի է»։ Բայց միևնույն ժամանակ ոչ մի կերպ, ոչ մի կերպ նրա մտքով չէր անցնում ''այդ բանը''... «Օ, երևի նա սոսկալի դժբախտ է... Նա թողել է մորն ու քրոջը։ Ինչո՞ւ։ Ի՞նչ է եղել։ Նա ի՞նչ մտադրություններ ունի։ Ի՞նչ էր ասում իրեն, Սոնյային։ Համբուրեց իր ոտքը և ասաց (այո, նա այդ պարզ ասաց)... որ առանց իրեն էլ չի կարող ապրել... օ, տեր աստված»։
Սոնյան ամբողջ գիշերն անցկացրեց տենդի ու զառանցանքի մեջ։ Երբեմն նա վեր էր թռչում, լալիս էր, հեծկլտում, մերթ էլի տենդային քուն էր մտնում ու երազում տեսնում էր Պոլեչկային, Կատերինա Իվանովնային, Լիզավետային, ավետարանի ընթերցումը և նրան․․․ նրան իր գունատ դեմքով, վառ աչքերով․․․ Նա համբուրում է իր, Սոնյայի ոտքերը, լալիս է․․․ օ, տեր աստված։
Աջ կողմի դռան ետևում, հենց այն դռան ետևում, որը Սոնյայի բնակարանը բաժանում էր Հերտրուդա Կառլովնա Ռեսսլիխի բնակարանից, կար միջանկյալ մի սենյակ, որը վաղուց դատարկ էր, պատկանում էր տիկին Ռեսսլիխի բնակարանին և նրա կողմից վարձով էր տրվում, որի մասին պիտակներ էին կպցրած դարպասին և թղթի կտորներ՝ ջրանցքի կողմը նայող պատուհանների ապակիներին։ Սոնյան վաղուց սովոր էր այդ սենյակը անբնակ համարել։ Այնինչ այդ ամբողջ ժամանակ դատարկ սենյակի դռան ետևում կանգնած էր պարոն Սվիդրիգայլովը ու ծածուկ ականջ էր դնում։ Երբ Ռասկոլնիկովը գնաց, Սվիդրիգայլովը մի քիչ կանգնեց, մտածեց, ոտքերի մատների վրա անցավ իր սենյակը, որը կից էր դատարկ սենյակին, վերցրեց մի աթոռ և կամացուկ տարավ ու դրեց Սոնյայի սենյակը տանող դռան մոտ։ Խոսակցությունը նրան հետաքրքիր ու նշանակալից էր թվացել և շա՛տ, շա՛տ էր դուր եկել, այնքան էր դուր եկել, որ նա դատարկ սենյակի դռան մատ աթոռ դրեց, որպեսզի հետագայում, օրինակ, թեկուզ վաղը, չմատնվեր նորից մի ամբողջ ժամ կանգնած լինելու անախորժության, այլ ավելի հարմարավետ տեղավորվեր, որպեսզի բոլոր տեսակետներից լիակատար հաճույք ստանար։
 
== V ==
Երբ Ռասկոլնիկովը հետևյալ առավոտյան, ժամը ուղիղ տասնմեկին մտավ № քաղաքամասի շենքը, հետաքննական գործերի պրիստավի բաժանմունքը, ու խնդրեց իր մասին զեկուցել Պորֆիրի ՊետրովյիչինՊետրովիչին, ապա նա մինչև իսկ զարմացավ, որ իրեն շուտ չեն ընդունում. անցավ առնվազն տասը րոպե, մինչև որ նրան կանչեցին։ Նրա կարծիքով պետք է որ անմիջապես նետվեին իր վրա։ Այնինչ ինքը կանգնելէր կանգնել էր ընդունարանում, կողքից անցուդարձ էին անում մարդիկ, որոնք ըստ երևույթին իր հետ ոչ մի գործ չունեին։ Հետևյալ սենյակում, որ գրասենյակի էր նման, նստել ու գրոտում էին մի քանի գրագիրներ, ու ակներև էր, որ նրանցից ոչ մեկն էլ հասկացողություն անգամ չուներ, թե ով է և ինչ է Ռասկոլնիկովը։ Ռասկոլնիկովը անհանգիստ ու կասկածոտ հայացքով հետամտում էր շրջապատը, նայում, թե իր կողքին հո չկա՞ որևէ ոստիկան, իրեն հետամտող որևէ խորհրդավոր հայացք, բայց ոչ մի նման բան չկար։ Նա տեսնում էր միայն գրասենյակային, մանր հոգսեր արտահայտող դեմքեր, հետո ինչ֊որ մարդկանց, ու բոլորն էլ անտարբեր էին իր նկատմամբ, այնպես որ նա կարող էր գնալ ուր որ ուզենար։ Նրա մեջ ավելի ու ավելի հաստատորեն էր ամրանում այն միտքրմիտքը, որ եթե երեկվա այն հանելուկային մարդը, գետնի տակից ելած այն ուրվականը իրոք ամեն ինչ գիտենար և ամեն ինչ տետած լիներ, ապա մի՞թե իրեն, Ռասկոլնիկովին, հիմա թույլ կտային այդպես կանգնել և հանգիստ սպասել։ Եվ մի՞թե իրեն կսպասեին մինչև ժամը տասնմեկը, մինչև որ ինքը բարեհաճեր գալ։ Դուրս էր գալիս, որ կամ այն մարդը դեռ ոչինչ չի հաղորդել, կամ... նա էլ ուղղակի ոչինչ չգիտե, և ինքն իր աչքերով ոչինչ չի տեսել (և ինչպե՞ս կարող էր տեսնել), ուրեմն այդ բոլորը, երեկ իր, Ռասկոլնիկովի հետ պատահածը դարձյալ տեսիլք է եղել ու իր գրգռված և հիվանդոտ երևակայությունը չափազանցրել է այդ տեսիլքը։ Նույնիսկ դեռ երեկ, ամենաուժեզ տագնապների և հուսալքման ժամերին այդ ենթադրությունը սկսել էր նրան առավելապես հավանական թվալ։ Այժմ կշռադատելով այդ ամենը և պատրաստվելով նոր մարտի, նա հանկարծ զգաց, որ դողում է, ու նույնիսկ զայրացավ, մտածելով, որ դողում է ատելի Պորֆիրի Պետրովյիչի հանդեպ ունեցած վախից։ Նրա համար ամենից զարհուրելին այն էր, որ ինքը դարձյալ պետք է հանդիպեր այդ մարդուն. Ռասկոլնիկովը անչափ, անսահման ատում էր նրան և նույնիսկ վախենում էր, որ չլինի՞ թե իր ատելությամբ որևէ կերպ իրեն մատնի։ Ու այնքան ուժեղ էր նրա զայրույթը, որ դողը իսկույն դադարեց։ Նա պատրաստվեց ներս մտնել սառն և հանդուգն տեսքով ու ինքն իրեն խոսք տվեց որքան կարելի է շատ լռել, դիտել ու լսել և գոնե այս անգամ ինչ կերպ էլ լինի հաղթահարել հիվանդագին կերպով գրգռված իր բնությունը։ Հենց այդ ժամանակ նրան կանչեցին Պորֆիրի Պետրովիչի մոտ։
Բանից դուրս եկավ, որ Պորֆիրի Պետրովիչը այդ րոպեին իր կաբինետում մենակ էր։ Նրա կաբինետը ոչ մեծ էր, ոչ էլ փոքր․ այնտեղ դրված էին՝ մի մեծ գրասեղան մոմլաթով պատած բազմոցի առաջ, արկղերով, թեք երեսով մի գրասեղան, անկյունում մի պահարան, մի քանի աթոռ, այդ ամենը պետական կահույք էր, դեղին, հղկած փայտից։ Մի անկյունում, հետին պատի մեջ, կամ ավելի լավ է ասել միջնորմում, կար մի փակված դուռ, ուրեմն պետք է որ միջնորմի մյուս կողմում ուրիշ սենյակներ էլ լինեին։ Երբ Ռասկոլնիկովը ներս մտավ, Պորֆիրի Պետրովիչը իսկույն ծածկեց դուռը, որտեղից մտել էր եկվորը, ու նրանք կաբինետում երկուսով էին։ Պորֆիրի Պետրովիչը իր հյուրին դիմավորեց ըստ երևույթին առավելապես ուրախ և սիրալիր տեսքով, և միայն մի քանի րոպե հետո Ռասկոլնիկովը որոշ նշաններից նկատեց, որ նա կարծես շփոթված է, կարծես նրան մոլորեցրել են կամ գտել ինչ-որ խիստ առանձնակի ու ծածուկ բանով զբաղված վիճակում։
Ռասկոլնիկովը նստեց՝ շարունակ նայելով նրան։
«Մեր կողմերում», «ներողություն անպարկեշտության համար», ֆրանսերեն «tout court» բառը և այլն և այլն, դրրանք դրանք բոլորը բնորոշ նշաններ էին։ «Սակայն նա երկու ձեռքն էլ մեկնեց ինձ, բայց ոչ մեկը չտվեց, իսկույն ետ քաշեց», կասկածանքով մտածեց Ռասկոլնիկովը։ Երկուսն էլ հետամտում էին միմյանց, բայց հենց որ նրանց հայացքները իրար էին հանդիպում, երկուսն էլ կայծակի արագությամբ դրանք մի կողմ էին դարձնում։
— Ես բերի դիմումս... ժամացույցի մասին... ահա։ Ճի՞շտ է գրված, թե՞ հարկավոր է նորից գրել։
Եվ նա հանկարծ զգաց, որ հենց միայն Պորֆիրիի հետ շփվելուց, հենց միայն երկու խոսքից ու երկու հայացքից իր կասկածամտությունը մի ակնթարթում աճեց և հրեշավոր չափերի հասավ... որ դա սարսափելի վտանգավոր է, ջղերը գրգռվում են, հուզմունքը սաստկանում։ «Փորձանք է, փորձանք... էլի բերանիցս խոսք կթռցնեմ»։
— Այո, այո, այո, մի ան հանգստանաքանհանգստանաք, չպետք է շտապել, չպետք է շտապել,— փնթփնթում էր Պորֆիրի Պետրովիչը՝ սեղանի մոտ բոլորովին աննպատակ քայլելով ետ ու առաջ, նետվելով մերթ դեպի լուսամուտը, արկղերով սեղանը, մերթ նորից դեպի գրասեղանը, մերթ խուսափելով Ռասկոլնիկովի կասկածոտ հայացքից, մերթ էլ հանկարծ կանգ առնելով և դեմ առ դեմ նայելով նրան։ Չափազանց տարօրինակ էր թվում նրա կարճ, հաստլիկ և կլոր կերպարանքը, ասես այլևայլ կողմեր գլորվող, բոլոր պատերին ու անկյուններին դիպչող ու ետ թռչող գնդակ լիներ»
— Կանենք, ամեն ինչ կանենք... Դուք ծխո՞ւմ եք, ունե՞ք։ Ահա, խնդրեմ,— շարունակեց Պորֆիրին՝ հյուրին պապիրոս հրամցնելով...— Գիտե՞ք, ես ձեզ ընդունում եմ այստեղ, իսկ իմ բնակարանը հենց մեր կողքին է, միջնորմի ետևում... պետական է, իսկ ես հիմա ժամանակավորապես մասնավոր բնակարանում եմ։ Այստեղ որոշ նորոգումներ պետք էր կատարել։ Այժմ համարյա պատրաստ է... գիտե՞ք, պետական բնակարանը հիանալի բան է, չէ՞, ի՞նչ եք կարծում։
Ռասկոլնիկովը լռում էր, լսում ու հետամտում դեռ էլի ցասկոտ ու մռայլված։ Նա նստեց, բայց գլխարկր պահեց ձեռքին։
— Ես ձեզ մի բան կասեմ իմ մասին, պատվելիս, Ռոդիոն ՌոմոնավիչՌոմանովիչ, այսպես ասած՝ բնութագրի բացատրման համար,— շարունակեց Պորֆիրի Պետրովիչը՝ քայլելով այս ու այն կողմ, կարծես էլի խուսափելով իր հյուրի աչքերին նայելուց։— Գիտե՞ք, ես ամուրի եմ, այնքան էլ նրբակիրթ չեմ ու անհայտ մարդ եմ, բացի դրանից, անցած, փետացած, միայնակ մարդ եմ։ Ը... ը՛մ... դուք նկատե՞լ եք, Ռոդիոն Ռոմանովիչ, որ մեզնում, այսինքն՝ Ռուսաստանում և մանավանդ պետերբուրգյան շրջաններում, եթե երկու խելացի մարդ, դեռ այնքան էլ լավ ծանոթ չլինելով, բայց, այսպես ասած, փոխադարձաբար իրար հարգելով, ինչպես հիմա ես և դուք, հանդիպում են իրար, ապա ամբողջ կես ժամ ոչ մի կերպ չեն կարողանում խոսակցության թեմա գտնել, փետանում են միմյանց հանդեպ, նստում են ու քաշվում իրարից։ Խոսակցության համար թեմա են գտնում բոլորը, զորօրինակ, կանայք... զորօրինակ, բարեկիրթները, բարձր դիրքի մարդիկ, նրանք միշտ էլ խոսակցության թեմա են ունենում, c’est de rigueur<ref>Այդպես է ընդունված (ֆրանս․)։</ref>, իսկ միջին կարգի մարդիկ, զորօրինակ մենք, բոլորն էլ քաշվող են ու զրուցասեր են... այսինքն թե մտածողներ են։ Ինչի՞ց է դա, պատվելիս, արդյո՞ք հասարակական շահեր չկան, թե՞ մենք շատ ազնիվ ենք և չենք ցանկանում իրար խաբել, չգիտեմ։ Հը՞։ Դուք ի՞նչ եք կարծում։ Գլխարկդ վար դրեք, է՛, կարծես հենց հիմա գնալու եք, իրավ, անհարմար է այդ տեսնելը... Ես, ընդհակառակը, անչափ ուրախ եմ...
Ռասկոլնիկովը ցած դրեց գլխարկը՝ շարունակելով լռել և լրջորեն, մռայլ ունկնդրել Պորֆիրիի դատարկ ու խառնաշփոթ շաղակրատանքին։ «Սա ի՞նչ է, մի՞թե իսկապես նա ուզում է իր հիմար շատախոսությամբ ցրել իմ ուշադրությունը»։
— Ես ձեզ սուրճ չեմ առաջարկում, տեղը չէ. բայց ինչո՞ւ մի հինգ րոպե չնստել բարեկամի հետ, ասուլիս անել, հը՞,― անլռելի շաղակրատում էր Պորֆիրին,— գիտե՞ք, այդ բոլոր պաշտոնական պարտականությունները մի կողմ... բայց դուք, պատվելիս, մի վիրավորվեք, որ ես հա՛ ետ ու առաջ եմ քայլում, ներեցեք, պատվելիս, շատ եմ վախենում, որ կվիրավորեմ ձեզ, իսկ քայլելը ինձ խիստ անհրաժեշտ է։ Հա՛ նստած եմ լինում, այնպես որ, ուրախությամբ եմ մի հինգ րոպե քայլում․․․ Հեմորոյ ունեմ... Հա՛ մտադրվում եմ մարմնամարզությամբ բուժվել, ասում են, որ պետական, իսկական պետական և նույնիսկ գաղտնի խորհրդականները հաճույքով ցատկում են պարանի վրայից․ ա՛յ թե ինչպիսի բաներ, հը՛մ, գիտությունը մեր դարում... Այդպես... Հա՛, այստեղի այդ պարտականությունների, հարցաքննությունների և այդ բոլոր ձևականությունների մասին... Ա՛յ, դուք, պատվելիս, հիմա ինքներդ բարեհաճեցիք հիշատակել հարցաքննությունները... գիտե՞ք, պատվելիս, Ռոդիոն Ռոմանովիչ, իսկապես, այդ հարցաքննությունները երբեմն հարցաքննողին ավելի շատ են խելքից հանում, քան հարցաքննվողին... Այդ մասին դուք, պատվելիս, բարեհաճեցիք այժմ միանգամայն արդարացիորեն և սրամտությամբ դիտողություն անել։ (Ռասկոլնիկովը ոչ մի այդպիսի դիտողություն չէր արել)։ Մարդ գլուխ է կորցնում, ուղղակի գլուխ է կորցնում, միշտ միևնույն բանը, միշտ միևնույն բանը, միալար, ոնց որ թմբուկի զարկը։ Հրե՛ն, ռեֆորմ է գնում, մեզնում գոնե ինչ֊ինչ անուններ կփոխվեն, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ Ինչ վերաբերում է մեր իրավաբանական հնարանքներին, ինչպես որ դուք բարեհաճեցիք սրամտությամբ արտահայտվել, ապա ես լիովին, միանգամայն համաձայն եմ ձեզ հետ։ Ասացեք խնդրեմ, բոլոր մեղադրյալներից, նույնիսկ տրեխավոր մուժիկներից, ո՞ր մեկը չգիտե, որ նրան, զորօրինակ, սկզբում կողմնակի հարցերով են քնեցնում (ըստ ձեր հաջողակ արտահայտության), հեաո հետո էլ հանկարծ շշմեցնում են, ասես կացնով խփում կատարին քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, ինչպես դուք հենց կետին խփեցիք, քա՛հ֊քա՛հ. ուրեմն դուք իսկապես կարծում էիք, թե ես ուզում էի շշմեցնել ձեզ մեջտեղ բերելով բնակարանը... քա՛հ-քա՛հ-քա՛հ։ Ծաղրասեր մարդ եք, էլի։ Լավ, այդ թողնենք։ Հա՛, ի միջի այլոց, մի խոսքից մի ուրիշ խոսք է դուրս գալիս, մի մտքից մի ուրիշ միտք, գիտե՞ք, քիչ առաջ դուք բարեհաճեցիք խոսել պատշաճ ձևով հարցաքննություն կատարելու մասին... Դե, ձևս ո՞րն է, գիտե՞ք, շատ դեպքերում դա դատարկ բան է։ Երբեմն հենց միայն բարեկամաբար խոսելը ավելի շահավետ է։ Ձևը երբեք չի կորչի, թույլ տվեք սրանով հանգստացնել ձեզ. և ի՞նչ է ձևը ըստ էության, հարցնում եմ ձեզ։ Չի կարելի ամեն քայլափոխում ձևով կաշկանդել քննիչին։ Քննիչի գործը, այսպես ասած, յուրատեսակ ազատ արվեստ է կամ նման մի բան․․․ քա՛հ-քա՛հ-քա՛հ...
Պորֆիրի Պետրովիչը մի րոպե շունչ առավ։ Առանց հոգնելու նա մերթ անիմաստ, դատարկ ֆրազներ էր թափում, մերթ հանկարծ ինչ֊որ հանելուկային բառեր էր դուրս տալիս և անմիջապես նորից անիմաստ բան էր ասում։ Նա արդեն համարյա վազում էր սենյակով մեկ՝ ավելի ու ավելի արագ քարշ տալով իր պարարտ ոտքերը, շարունակ նայելով հատակին, աջ ձեռքը մեջքին գրած, ձախը անընդհատ թափահարելով, տարբեր կողմեր շարժելով, և այդ շարժումները զարմանալիորեն չէին հարմարվում նրա խոսքերին։ Ռասկոլնիկովը հանկարծ նկատեց, որ նա, վազվզելով սենյակում, մի երկու անգամ կարծես թե մի ակնթարթ կանգ էր առնում դռան մոտ և կարծես թե ականջ էր դնում․․․ «Հո որևէ բան չի՞ սպասում»։
— Դուք իսկապես որ միանգամայն իրավացի եք,— դարձյալ վրա բերեց Պորֆիրին՝ արտասովոր պարզամտությամբ և ուրախ նայելով Ռասկոլնիկովին (վերջինս դրանից ցնցվեց ու վայրկենապես զգաստացավ),— իսկապես իրավացի եք, որ բարեհաճեցիք այդպիսի սրամտությամբ ծաղրել իրավաբանական հնարանքները քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մեր այդ խորիմաստ֊հոգեբանական հնարանքները, (իհարկե մի քանիսը) չափազանց ծիծաղելի, թերևս անգօտակար անօգտակար են այն դեպքում, եթե խիստ կաշկանդված են ձևականությամբ։ Ը֊ը՛մ․․․ Այո... ես էլի պիտի անդրադառնամ ձևին. ասենք թե ես ինձ հանձնարարված որևէ գործի հիման վրա ընդունում կամ ավելի լավ է ասել՝ կասկածում եմ, որ մի որևէ մեկը, մյուսը, երրորդը, այսպես ասած, ոճրագործ է... Դուք հո պատրաստվում եք իրավաբան դառնալու, այնպես չէ՞, Ռոդիոն Ռոմանովիչ։
— Այո, պատրաստվում էի․․․
— Դե ուրեմն ահա ձեզ, այսպես ասած, մի փոքրիկ օրինակ ապագայի համար, այսինքն՝ չկարծեք, թե ես համարձակվում եմ սովորեցնել ձեզ. դուք հո ուշագրավ հոդվածներ եք տպում հանցագործությունների մասին։ Ոչ, այնպես, էլի, համարձակվում եմ իբրև փաստ մի օրինակ բերել. հա՛, ասենք թե ես, զորօրինակ, մեկին, մյուսին, երրորդին ոճրագործ եմ համարում, լավ, հարց եմ տալիս, ինչո՞ւ պետք է ես նրան որոշ ժամանակից շուտ անհանգստացնեմ. թեկուզև նրա դեմ հանցանշաներ ունենամ։ Ես պարտավոր եմ, զորօրինակ, մեկին շուտ ձերբակալել, իսկ մի ուրիշը հո այլ բնավորություն ունի, ուրեմն ինչո՞ւ չթողնել, որ սա ման գա քաղաքում, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Հը՛մ, տեսնում եմ, որ դուք սա այնքան էլ չեք հասկանում, դե ուրեմն ես ձեզ ավելի պարզ կասեմ, թե որ ես, զորօրինակ, նրան շատ շուտ նստեցնեմ, չէ՞ որ այդ կերպ նրան, այսպես ասած, բարոյական հենարան կտամ, քա՛հ-քա՛հ-քա՛հ, դուք ծիծաղո՞ւմ եք։ (Ռասկոլնիկովի մտքովն էլ չէր անցնում ծիծաղել, նա նստել էր շրթունքները սեղմած, իր բորբոք հայացքը չկտրելով Պորֆիրի Պետրովիչի աչքերից)։ Մինչդեռ բանը հո այսպես է, որոշ անձանց նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է հարկավոր, որովհետև մարդիկ տարբեր են ու բոլորի նկատմամբ միևնույն պրակտիկան է գործադրվում։ Դուք հիմա բարեհաճում եք ասել հապա հանցանշաննե՞րը. լա՛վ, ասենք թե հանցանշաններ կան, բայց չէ՞ որ հանցանշանները մեծ մասամբ կարող են կասկածելի լինել, հոգիդ սիրեմ, ու չէ որ ես քննիչ եմ, ուրեմն և թույլ մարդ եմ, խոստովանում եմ այդ բանը. կուզենայի հետաքննությունը, այսպես ասած, մաթեմատիկորեն պարզ պատկերացնել, կուզենայի այնպիսի հանցանշան գտնել, որ բոլորովին պարզեր գրությունը, դրությունը։ Որ ուղղակի և անվիճելի ապացույց լիներ։ Թե որ ես մեկին անժամանակ ձերբակալեմ, թեկուզև հավատացած լինելով, որ հենց նա է ոճրագործը, չէ՞ որ ես թերևս ձեռքիցս բաց կթողնեմ նրա հետագա մերկացման միջոցները, ինչո՞ւ, որովհետև ես նրան, այսպես ասած, որոշակի գրության մեջ կդնեմ, այսպես ասած, հոգեբանական որոշ վիճակ կստեղծեմ նրա համար և կհանգստացնեմ նրան, և ահա նա ձեռքիցս կգնա, կմեկուսանա, ի վերջո կհասկանա, որ ինքը կալանավոր է։ Ասում են, թե ՍևասաոպոլումՍևաստոպոլում, Ալմայից անմիջապես հետո, խելոք մարդիկ թունդ վախենում էին, որ հենց այն է, թշնամին բացարձակ ուժով գրոհ կտա և կգրավի Սևաստոպոլը․ իսկ երբ տեսան, որ թշնամին գերադասել է կանոնավոր պաշարումը և առաջին զուգահեռագիծն է անցկացնում, ասում են խելոք մարդիկ խիստ ուրախացան և հանգստացան, ուրեմն մի երկու ամիս հո կձգձգվի գործը, դե, կանոնավոր պաշարմամբ հո շուտ չեն գրավի քաղաքը։ Էլի ծիծաղո՞ւմ եք, էլի չե՞ք հավատում։ Դե իհարկե, դուք էլ իրավացի եք։ Այո, իրավացի եք։ Դրանք բոլորը մասնակի դեպքեր են, համաձայն եմ ձեզ հետ. հիշատակածս դեպքը իրոք մասնակի է։ Բայց այնուհանդերձ ահա թե ինչին պետք է հետամտել, ամենահարգելի Ռոդիոն Ռոմանովիչ. չէ՞ որ բնավ գոյություն չունի այնպիսի ընդհանուր դեպք, որի վերաբերյալ կիրարկելի լինեն իրավաբանական բոլոր ձևերն ու կանոնները և որը հաշվի առնելով, դրանք գրվեն գրքերում, որովհետև ամեն մի գործ, թեկուզ, զորօրինակ, ամեն մի ոճիր, իրականում տեղի ունենալով, իսկույն ևեթ բոլորովին մասնակի դեպք է դառնում, այն էլ երբեմն ինչպիսի մասնակի դեպք, բնավ նման չի լինում մինչ այդ կատարված դեպքերին։ Երբեմն խիստ զավեշտական այդպիսի դեպքեր են պատահում։ Ասենք թե ես մի որևէ հանցագործ պարոնի բոլորովին ազատ թողնեմ, չձերբակալեմ ու չանհանգստացնեմ, բայց նա ամեն ժամ և ամեն րոպե գիտենա կամ գոնե կասկածի, որ ես գիտեմ ամեն ինչ, բոլոր գաղտնիքները, ու գիշեր֊ցերեկ հետամտում եմ նրան, ծածուկ հսկում, ու եթե նա այդպիսով շարունակ վախ ու կասկածանք զգա, հոգիս վկա, էլ չի համբերի, ուղղակի ինքը կգա, ու թերևս մի այնպիսի բան կանի, որով ամեն ինչ կպարզվի այսպես ասած՝ մաթեմատիկական ճշտությամբ, և դա հաճելի կլինի։ Դա կարող է պատահել թեկուզ անճոռնի մուժիկի հետ, առավել ևս մեզ նմանի, արդիականորեն խելոք, այն էլ որոշ ուղղությամբ զարգացած մարդու հետ։ Դրա համար էլ, սիրելիս, խիստ կարևոր է հասկանալ, թե մարդը ինչ ուղղությամբ է զարգացած։ Հապա նրանց նյարդե՛րը, նյարդե՛րը, դուք դրանք մոռացել եք. չէ՞ որ դրանք հիվանդ, գրգռված, քայքայված են լինում... Իսկ որքա՜ն, որքա՜ն մաղձ է լինում նրանց բոլորի մեջ։ Չէ՞ որ դա, աղբորս ասեմ, հարկավոր դեպքում յուրատեսակ հանք է։ Եվ ինչո՞ւ պետք է ես անհանգստանամ, որ նա ազատ շրջում է քաղաքում։ Թող, թող առայժմ զբոսնի, չէ՞ որ ես առանց այն էլ գիտեմ, որ նա իմ զոհն է ու ձեռքիցս չի պրծնի։ Եվ ո՞ւր պիտի փախչի, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Արտասահմա՞ն, թե ինչ։ Արտասահման լեհացին կփախչի և ոչ թե ''նա'', մանավանդ որ ես հետևում եմ և միջոցներ եմ ձեռնարկել։ Հայրենիքի խորքե՞րը կփախչի, թե ինչ, Բայց չէ՞ որ այնտեղ մուժիկներ են ապրում, իսկական, տրեխավոր, ռուս մուժիկներ, արդիականորեն զարգացած մարդը ավելի շուտ կգերադասի բանտ ընկնել, քան ապրել այնպիսի օտարերկրացիների հետ, ինչպիսիք մեր մուժիկներն են, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Բայց այս բոլորը դատարկ բան է և գործի արտաքին կողմն է։ Ի՞նչ ասել է՝ կփախչի, դա երկրորդական հարց է. գլխավորը՝ նա ինձնից չի փախչի ոչ այն պատճառով, որ փախչելու տեղ չունի, նա ''հոգեբանորեն'' չի փախչի, քա՛հ-քա՛հ-քա՛հ~։ քա՛հ։ Օ, ինչպիսի՜ արտահայտություն է սա. նա բնության օրենքով չի փախչի ինձնից, թեկուզև նույնիսկ փախչելու տեղ ունենա։ Տեսե՞լ եք մոմի առջև ճախրող թիթեռնիկին։ Նա, հանցագործը, շարունակ կֆռռա իմ շուրջը, ինչպես թիթեռնիկը մոմի շուրջը․ ազատությունը անհաճո կդառնա, նա մտածմունքի մեջ կընկնի, կշփոթվի, կխճողվի, ինչպես թակարդի մեջ ընկածը, մահու չափ տագնապահար կլինի... Դեռ ավելին, ինքը երկու անգամ երկուսի պես մի որևէ մաթեմատիկական ճշմարտություն կասի ինձ, միայն թե ես նրան պատշաճ ընդմիջում տրամադրեմ... Ու շարունակ, շարունակ շրջաններ կգծի իմ շուրջը՝ ավելի ու ավելի փոքրացնելով շառավիղը, ու հո՛պ, ուղղակի կընկնի իմ բերանը, ու ես նրան կուլ կտամ, իսկ դա շատ հաճելի է, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ, դուք չե՞ք հավատում։
Ռասկոլնիկովը չէր պատասխանում, նա նստած էր դալկադեմ և անշարժ, դարձյալ նույն լարվածությամբ նայում էր Պորֆիրիի դեմքին։
Հանկարծ նրա շրթունքները սկսեցին դողալ, աչքերը փայլեցին կատաղությունից և ուժգին հնչեց ձայնը, որ մինչև այժմ զուսպ էր։
— Թույլ չե՛մ տա,— բղավեց նա հանկարծ, բռունցքը ամբողջ ուժավ ուժով մեկ խփելով սեղանին,— լսո՞ւմ եք դուք, Պորֆիրի Պետրովիչ, թույլ չեմ աա։տա։
— Ախ, տեր աստված, էլի ի՞նչ պատահեց,— գոչեց ըստ երևույթին բոլորովին վախեցած Պորֆիրի Պետրովիչը,— հարգելի Ռոդիոն Ռոմանովիչ, բարեկամս, պատվելիս, ինչ պատահեց ձեզ։
— Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիս, ախր այդպիսով դուք ձեզ կգժվեցնեք, հավատացնում եմ ձեզ, օ, օ՛ֆ։ Խմեցեք, դե գոնե մի քիչ խմեցեք, էլի։
նա Նա ուղղակի ստիպեց Ռասկոլնիկովին վերցնել ջրով լեցուն բաժակը։ Ռասկոլնիկովը մեքենայաբար բաժակը մոտեցրեց շրթունքներին, բայց ուշքի գալով, բաժակը զզվանքավ դրեց սեղանին։
— Այո, դա նոպա էր։ Այդ կերպ դուք, բարեկամս, կվերադարձնեք ձեր առաջվա հիվանդությունը,— բարեկամական տոնով ասաց Պորֆիրի Պետրովիչը, որը դեռ էլի ինչ-որ շփոթված տեսք ուներ։— Տեր աստված, ախր դուք ձեզ լավ չեք պահպանում։ Երեկ Դմիտրի Պրոկոֆիչն էլ ինձ մոտ եկավ։ Համաձայն եմ, համաձայն եմ, որ իմ բնավորությունը խայթող է, վատթար, իսկ սրանք այ թե դրանից ինչ են հետևեցրել... Տեր աստված, եկավ երեկ, ձեզնից հետո, մենք ճաշեցինք, հա՛ խոսում էր ու խոսում, ես հենց միայն լսում էի. հը՛մ, մաածում մտածում եմ... օ՛, տեր աստվպծաստված, ձեր կողմի՞ց էր եկել, թե ինչ։ Դե նստեցեք, էլի՛, բարեկամս, ի սեր Քրիստոսի, նստեցեք։
— Ոչ, իմ կողմից չէր եկել, բայց ես գիտեի, թե նա ինչի համար էր եկել ձեզ մոտ,— խիստ տոնով պատասխանեց Ռասկոլնիկովը։
— Գիտեի։ Հետո ի՞նչ։
— Այն, օր որ ես ձեր ուրիշ սխրագործություններն էլ գիտեմ, պատվելի Ռոդիոն Ռոմանովիչ. ամեն բանի տեղյակ եմ. ես գիտեմ, թե ինչպես գուք դուք հենց գիշերամտին, երբ մթնել էր, գնացել էիք ''բնակարան վարձելու'', զնգզնգացրել էիք զանգակը, արյան մասին էիք հարցրել, շփոթեցրել էիք ներկարարներին ու դռնապաններին։ Ես հո հասկանում եմ այն ժամանակվա ձեր հոգեկան տրամադրությունը... Ախր դուք այդ կերպ կգժվեցնեք ձեզ, հոգիս վկա։ Դուք ձեզ կորցնում եք։ Ձեր մեջ շատ ուժեղ, ազնիվ զայրույթ է առաջացել նախ՝ բախտի հարվածներից, հետո էլ թաղապետների պատճառած վիրավորանքներից, և ահա դուք դես-դեն եք ընկնում, որպեսզի, այսպես ասած, բոլորին ստիպեք խոսք բացել և դրանզվ դրանով միանգամից ամեն ինչ վերջացնել, որովհետև ձեզ ձանձրացրել են այդ հիմարությունները և այդ բոլոր կասկածները։ Այդպես է, չէ՞, կռահեցի՞ ձեր տրամադրությունը։ Միայն թե դուք այդ կերպ ոչ միայն ձեզ, այլև Ռազումիխինին էլ ուժասպառ կանեք, չէ՞ որ նա շատ ''բարի'' մարդ է և կարող է այդ վիճակին հասնել, ինքներդ գիտեք։ Դուք հիվանդություն ունեք, իսկ նա՝ առաքինություն, հիվանդությունը նրան էլ է կպչում։ Երբ հանգստանաք, ես ձեզ մի բան կպատմեմ... Դե նստեցեք, էլի, ի սեր Քրիստոսի, խնդրում եմ, հանգստացեք, ձեր երեսին գույն չի մնացել, նստեցե՛ք։
Ռասկոլնիկովը նստեց, նրա դողն անցնում էր, և տաքությունը դուրս էր գալիս ամբողջ մարմնով մեկ։ Խորին զարմանքով, լարված լսում էր նա վախեցած և բարեկամաբար իրեն մասին հոգացող Պորֆիրի Պետրովիչին։ Բայց նա չէր հավատում վերջինիս ոչ մի խոսքին, թեև հավատալու մի ինչ-որ տարօրինակ ցանկություն էր զգում։ Բնակարանի վերաբերյալ Պորֆիրիի անակնկալ խոսքերը նրան բոլորովին ապշեցրել էին․ «Հը՛մ, ուրեմն սա գիտե բնակարանի մասին և հենց ինքն էլ այդ պատմում է ինձ», մտածեց Ռասկոլնիկովը։
— Այո, մեր դատական պրակտիկայում եղավ համարյա այսպիսի մի դեպք, հոգեբանական, հիվանդագին մի դեպք,— շուտասելուկով շարունակեց Պորֆիրին։— Մեկը իրեն հայտարարել էր մարդասպան, այն էլ ինչպե՜ս, մի ամբողջ հալյուցինացիա մոգոնեց, փաստեր ներկայացրեց, պատմեց հանգամանքները, շփոթեցրեց, մոլորեցրեց բոլորին և ամեն մեկին, և ի՞նչ․ նա մասամբ, առանց որևէ դիտավորության, սպանության պատճառ էր եղել, միայն թե մասամբ, ու հենց որ իմացավ, որ սպանության առիթ էր տվել, վշտացավ, շշմեց, ցնդվեց, բոլորովին խելքը թռցրեց ու ինքն իրեն հավատացրեց, թե հենց ինքն է մարդասպանը։ Վերջապես, կառավարիչ սենատը քննեց գործը, ու դժբախտը արդարացվեց, հանձնվեց խնամակալության։ Շնորհակալություն կառավարիչ սենատին։ Է-է-հե՛, ա՛յ-ա՛յ-այ, ախր դրանից ի՞նչ է հետևում, պատվելիս, այդ կերպ կարելի է տենդային վիճակի հասնել, երբ նման հակումները մարդուն ջղագրգիռ են դարձնում, ստիպում են գիշերով գնալ զանգակ զնգզնգացնել, արյան մասին հարցնել։ Գործնականում ես հո ուսումնասիրել եմ այդ ամբողջ հոգեբանությունը։ Այդ կերպ հո բանը կարող է այնտեղ հասնել, որ մարդը լուսամատից լուսամուտից կամ զանգակատնից ներքև կգլորվի, նման զգացումը գայթակղիչ կլինի։ Հըմ, զանգակը զնգզնգացնե՜լը․․․ Հիվանդություն է դա, Ռոդիոն Ռոմանովիչ, հիվանդություն է։ Շատ եք անտեսել ձեր հիվանդությունբ։ հիվանդությունը։ Գոնե խորհուրդ հարցնեիք փորձված բժշկից, թե չէ ձեր այն հաստափորը ի՛նչ է որ... Զառանցանքի մեջ եք դուք, այդ բոլորը զառանցանքի մեջ է կատարվում․․․
Մի ակնթարթ ամեն ինչ պտույտ եկավ Ռասկոլնիկավի Ռասկոլնիկովի շուրջ։
«Մի՞թե, մի՞թե սա հիմա էլ է ստում,— անցավ նրա մտքով։— Անկարելի է, անկարելի,— վանում էր նա այդ միտքը՝ նախապեա զգալով, թե դա իրեն ինչպիսի կատաղության ու զայրույթի կարող է հասցնել, զգալով, որ ինքը կարող է խելագարվել կատաղությունից»։
— Այդ եղել է ոչ թե զառանցանքի մեջ, այլ հարթմնի վիճակում,— գոչեց նա՝ լարելավ լարելով իր բանականության ամբողջ ուժը, որպեսզի խորամուխ լիներ Պորֆիրիի խաղին։— Հարթմնի, հարթմնի վիճակում, լսո՞ւմ եք։
— Այո, հասկանում եմ և լսում։ Դուք երեկ էլ ասում էիք, թե զառանցանքի մեջ չի եղել, նույնիսկ առանձնապես շեշտում էիք, որ զառանցանքի մեջ չի եղել։ Այն ամենը, ինչ որ դուք կարող եք ասել, հասկանում եմ։ Է֊է֊հե՛․․․ Ռոդիոն Ռոմանովիչ, սիրելիդ իմ, հապա լսեցեք թեկուզ հենց այս հանգամանքը։ Եթե դուք իրոք, իսկապես հանցավոր լինեիք կամ որևէ կերպ մասնակից լինեիք այս անիծված գործին, մի՞թե ինքներդ կպնդեիք, որ այդ բոլորը արել եք ոչ թե զառանցանքի մեջ, այլ ընդհակառակը, միանգամայն զգաստ վիճակում։ Այն էլ առանձնապես պնդում եք, մի առանձին համառությամբ պնդում, էլ ինչպե՞ս կարող էր, էլ ինչպե՞ս կարող էր այդ լինել, ներեցեք։ Չէ՞ որ, ըստ իս, բոլորովին ընդհակառակը։ Չէ՞ որ եթե դուք որևէ մեղք ունենայիք, պետք է պնդեիք, թե դա անպայման զառանցանքի մեջ է եղել։ Այդպե՞ս է, հո այդպե՞ս է։
Ռասկոլնիկովը երբեք այդ չէր պնդել։ Նրա մեջքով սարսուռ անցավ։
— Դուք հա՛ ստում եք,— ասաց նա թույլ ձայնով ու դանդաղ, հիվանդագին ժպիտից ծռմռվող շրթունքներով,— դուք էլի ուզում եք ինձ ցույց տալ, թե գիտեք իմ ամբողջ խաղը, նախապես գիտեք իմ բոլոր պատասխանները ,— ավելացրեց նա՝ ինքն էլ համարյա զգալով, որ արդեն ինչպես հարկն է չի կշռադատում իր ասածը,— ուզում եք վախեցնել ինձ... կամ ուղղակի ծիծաղում եք ինձ վրա...
Այս ասելով, նա շարունակեց դեմ առ դեմ նայել Պորֆիրիին, ու հանկարծ կրկին անսահման ցասումը առկայծեց նրա աչքերում։
— Դուք էլի ստո՛ւմ եք,— գոչեց նա,— ես չգիտեմ ձեր նպատակները, բայց դուք հա՛ ստում եք... Առաջ դուք այդպես չէիք խոսում, ես չեմ սխալվում... Դուք ստո՛ւմ եք։
— Ե՞ս եմ ստում,—վրա բերեց Պորֆիրին, ըստ երևույթին տաքանալով, սակայն պահպանելով իր բոլորովին ուրախ ու ծաղրալի տեսքը, կարծես բնավ չանհանգստանալով, որ իր մասին այդպիսի կարծիք ունի պ. Ռասկոլնիկովը։— Ե՞ս եմ ստում... Հապա քիչ առաջ ես ինչպե՞ս վարվեցի ձեզ հետ (հենց ես, քննիչս), չէ՞ որ ինքս ձեզ հուշեցի ու տվի պաշտպանության բոլոր միջոցները, ինքս ձեզ հրամցրի այդ ամբողջ հոգեբանությունը. «Հիվանդություն է,— ասացի,— զառանցանք է, վիրավորանք թաղապետների կողմից, մելամաղձոտություն» և այլն, և այլն» այլն։ Չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Սակայն, ի դեպ ասեմ, պաշտպանության այդ բոլոր հոգեբանական միջոցները, հնարքներն ու պատրվակները շատ անհիմն են ու կասկածելի, որպես թե «հիվանդություն է, զառանցանք, տեսիլքներ, այդպես է թվացել, չեմ հիշում». այդ բոլորը այդպես է, բայց ինչո՞ւ, պատվելիս, հիվանդ վիճակում և զառանցանքի մեջ միշտ այդպիսի տեսիլքներ են պատկերանում և ոչ թե ուրիշները։ Կարող էին և այլ տեսիլքներ լինել, այնպես չէ՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Ռասկոլնիկովը հպարտությամբ և արհամարհանքով նայեց նրան։
— Մի խոսքով,— կտրուկ և բարձրաձայն ասաց նա, վեր կենալով և մի քիչ ետ հրելով Պորֆիրիին,— մի խոսքով, ես ուզում եմ գիտենալ, թե արդյոք դուք ինձ վերջնականապես ազա՞տ եք համարում կասկածներից, թե ոչ: ոչ։ Ասացեք, Պորֆիրի Պետրովիչ, ասացեք հաստատ ու վերջնականապես, շո՛ւտ, հենց հիմա՛։
— Ա՛յ քեզ գլխացավանք, ձեզ հետ գլխացավանքն անպակաս է,— գոչեց Պորֆիրին միանգամայն ուրախ, նենգավոր և բնավ չանհանգստացած տեսքով։— Ախր ձեր ինչի՞ն է պետք այդ գիտենալ, ձեր ինչի՞ն է պետք այդքան շատ բան գիտենալ, եթե դեռ բոլորովին էլ չեն սկսել ձեզ անհանգստացնել։ Դուք կարծես երեխա լինեք, ձեռքերդ դեպի կրակն եք պարզում։ Ինչո՞ւ եք այդպես անհանգստանում, ինչո՞ւ եք ձեզանով զբաղվելու առիթ տալիս մեզ, ի՞նչ պատճառներով, հը՞, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։
Նա վերցրեց գլխարկը և քայլեց դեպի դուռը։
— Իսկ մի՞թե չեք ուզում սյուրպրիզը տեսնել, քքջաg — քրքջաց Պորֆիրին՝ դարձյալ արմունկից վերև բռնելով նրա թևից և դռան մոտ կանգնեցնելով նրան։ Ըստ երևույթին նա ավելի և ավելի ուրախ ու աշխույժ տեսք էր ընդունում, իսկ դա Ռասկոլնիկովին վերջնականապես հանում էր համբերությունից։
— Սյուրպրի՞զ, ի՞նչ է դա, ի՞նչ սյուրպրիզ,— հարցրեց նա հանկարծ կանգ առնելով ու երկչոտ նայելով Պորֆիրիին։
Uյուրպրիզ Սյուրպրիզ է, էլի, հենց այստեղ, դռան ետևն է, քա՛հ-քա՛հ֊քա՛հ։ (Նա մատով ցույց տվեց միջնորմի փակված դուռը, որի ետևում իր պետական բնակարանն էր)։— Ես նրան փակել եմ, որ չփախչի։
— Ի՞նչ բան է դա, ո՞ւր է, ի՞նչ է...— Ռասկոլնիկովը մոտեցավ դռանը և ուզեց բաց անել, բայց դուռը փակված էր։
Բայց այստեղ պատահեց տարօրինակ մի դեպք, իրերի սովորական ընթացքում այնքան անսպասելի մի բան, որ, իհարկե, ո՛չ Ռասկոլնիկովը, ո՛չ էլ Պորֆիրի Պետրովիչը չէին կարող այդպիսի վախճան սպասել։
 
== VI ==
— Դե մի շտապիր ու Միտկային մեջտեղ մի բեր։ Հապա ինչպե՞ս, ինչպե՞ս էիր սանդուղքով ներքև փախել։ Դռնապանները ձեզ երկուսիդ էլ հո հանդիպե՞լ էին։
— Ես այդ ժամանակ... աչք խաբելու համար էի վազում Միտկայի հետ,— կարծես հապճեպելով և նախապե* նախապես պատրաստված լինելով, պատասխանեց Նիկոլայը։
— Հը՛մ, այդպես է որ կա,— ցասկոտ գոչեց Պորֆիրին,— ուրիշի խոսքերն է ասում,— քթի տակ մրթմրթաց նա, ու հանկարծ նորից տեսավ Ռասկոլնիկովին։
— Խոսում է, իսկ դողալուց չխկչխկում են ատամները, քա՛հ֊քա՛հ֊քա՛հ։ Մասխարա մարդ եք, էլի։ Դեհ, ցտեսություն...
— Ըստ իս՝ ''մնաք քարովբարով'':
— Ինչպես որ աստված կամենա, ինչպես որ աստված կամենա,― ծռմռվող ժպիտով ասաց Պորֆիրին։
— Մի խոսք էլ, Ռոդիոն Ռոմանովիչ. տեսնենք այս ամենից ինչ դուրս կգա, բայց և այնպես հարկավոր կլինի ընդունված ձևով մի քիչ հարցաքննել ձեզ... Ուրեմն մենք գեռ կտեսնվենք, այդպես։
Ու Պորֆիրին ժպտալավ ժպտալով կանգ առավ Ռասկոլնիկովի առջև։
— Այդպես,— մի անգամ էլ կրկնեց նա։
— Մինչև ամենահաճելի տեսություն...
Ռասկոլնիկովը ուղղակի տուն գնաց։ Նա այնքան էր մոլորվել ու շփոթվել, որ գալով տուն և ընկնելով բազմոցին, քառորդ ժամի չափ նստեց հենց միայն հանգիստ առնելու համար, աշխատելով գոնե մի փոքր կարգավորել իր մտքերը։ Նիկոլայի մասին նա չէր էլ փորձում դատողություններ անել, զգում էր, որ ապշած էր, որ Նիկոլա յի Նիկոլայի խոստովանության մեջ կա մի ինչ֊որ անբացատրելի, զարմանալի բան, որը հիմա ինքը ոչ մի կերպ չի հասկանա։ Բայց Նիկոլայի խոստովանությունը իրական փաստ էր։ Այդ փաստի հետևանքները նրա համար իսկույն պարզ դարձան. կեղծիքը չէր կարող չբացահայտվել, ու այնուհետև դարձյալ իրեն են կպչելու։ Բայց գոնե մինչ այդ ինքը ազատ է և պետք է անպայման իր համար որևէ բան անի, որովհետև վտանգը անխուսափելի է։
Բայց ի՞նչ չափով։ Վիճակը սկսում էր պարզվել։ ''ՄոտավոոսպեսՄոտավորապես'', ընդհանուր առմամբ վերհիշելով իր ամբողջ խոսակցությունը Պորֆիրիի հետ, նա չէր կարող նորից չցնցվել սարսափից։ Իհարկե, նա դեռ չգիտեր Պորֆիրիի բոլոր նպատակները, չէր կարողանում ըմբռնել նրա բոլոր հաշիվները։ Բայց խաղի մի մասը բացահայտված էր, և, իհարկե, ոչ ոք չէր կարող նրանից ավելի լավ հասկանալ, թե իր համար որքան սարսափելի էր այդ «խաղաքայլը» Պորֆիրիի խաղում։ Քիչ էր մնացել, որ ինքը բոլորովին, արդեն փաստապես մատներ իրեն։ Գիտենալով իր՝ Ռասկոլնիկովի բնավորության հիվանդությունը ու առաջին հայացքից ճիշտ հասկանալով ու խորամուխ լինելով նրանում, Պորֆիրին ոչ միայն խիստ վճռականորեն, այլև գրեթե անվրեպ էր գործում։ Անվիճելի է, որ Ռասկոլնիկովը այդ տեսակցության ժամանակ շատ վարկաբեկեց իրեն, բայց և այնպես բանը չհասավ ''փաստերին'', այդ ամենը դեռ անորոշ էր։ Սակայն արդյո՞ք ինքը այժմ այդ ամենը ճիշտ է ըմբռնում, արդյոք չի՞ սխալվում։ Պորֆիրին այսօր ի՞նչ հետևանքի էր ուզում հասնել։ Արդյո՞ք նա այսօր իսկապես ինչ֊որ բան էր նախապատրաստել։ Հատկապես ի՞նչ։ Արդյո՞ք նա իսկապես ինչ֊որ բան էր սպասում, թե՞ ոչ։ Այսօր իրենք ինչպե՞ս կբաժանվեին, եթե Նիկոլայի միջոցով վրա չհասներ անակնկալ կատաստրոֆան։
Պորֆիրին ցույց տվեց համարյա իր ամբողջ խաղը, իհարկե, ռիսկ արեց, բայց ցույց տվեց, ու եթե նա իրոք ուրիշ որևէ բան գիտենար, այդ էլ ցույց կտար (Ռասկոլնիկովին այդպես էր թվում)։ Ի՞նչ է այդ «սյուրպրիզը»։ Ծա՞ղբ Ծա՞ղր է, թե՞ ինչ։ Դա որևէ նշանակություն ունե՞ր, թե ոչ։ Արդյոք դրա տակ կարո՞ղ էր թաքնված լինել հիմնավորված մեղադրանքի, փաստի նմանվող որևէ բան։ Երեկվա մա՞րդը։ Նա ո՞ւր կորավ։ Այսօր որտե՞ղ էր նա։ Եթե Պորֆիրին որևէ հիմնավորված բան գիտենա, ապա, իհարկե, դա երեկվա մարդու հետ է կապված...
Ռասկոլնիկովը նստել էր բազմոցին, գլուխը կախած, արմունկները ծնկներին դրած և դեմքը ձեռքերով ծածկած։ Ամբողջ մարմնով մեկ դեռ շարունակվում էր նյարդային դողը։ Վերջապես, նա վեր կացավ, վերցրեց գլխարկը, մի փոքր մտածեց ու քայլեց դեպի դուռը։
Նա կանգ առավ, մի փոքր մտածեց, ու շուրթերին հիվանդագին ժպիտ երևաց։
— Այսօր, այսօր,— կրկնեց նա մտքում,— այո, հենց այսօր. այդպես էլ պետք է չինիլինի...
Հենց նոր էր ուզում բանալ գուռըդուռը, երբ դա ինքը բացվեց։ Նա ցնցվեց և ընկրկեց։ Դուռը բացվեց դանդաղ ու կամացուկ, ու հանկարծ երևաց երեկվա մարդու կերպարանքը, ասես ''գետնի տակից դուրս եկավ''։
Մարդը կանգ առավ շեմքում, լուռ նայեց Ռասկոլնիկովին ու դեպի ներս մի քայլ արեց։ Նա ճիշտ այնպիսին էր, ինչպես երեկ, նույն կերպարանքն էր, նույն հագուստը, բայց դեմքն ու նայվածքը խիստ փոխված էին, նա այժմ նայում էր մի տեսակ վշտալի, ու մի քիչ կանգնելով, խոր շունչ առավ։ Նա բոլորովին կնոջ կնմանվեր, եթե գլուխը կողքի թեքեր ու ձեռքը դներ թեքված այտին։
— Ի՞նչ եք ուզում,— հարցրեք հարցրեց սարսափահար Ռասկոլնիկովը։
Մարդը մի քիչ չուռ մնաց և հանկարծ խոր, համարյա մինչև գետին գլուխ տվեց նրան։ Գոնե աջ ձեռքի մի մատը դիպավ հատակին։
— Ես հենց այնտեղ, դարպասի մոտ կանգնած էի նրանց հետ, չե՞ք հիշում։ Մենք այնտեղ վաղուց մեր արհեստն ունենք։ Մուշտակագործներ ենք, տեղացիներ, աշխատանք ենք վերցնում տանը կատարելու... Շատ ցավալի բան եղավ․․․
Ու Ռասկոլնիկովը հանկարծ պարզ վերհիշեց երկու օր առաջ դարպասի մոտ եղած ամբողջ տեսարանը, նա գլխի ընկավ, որ այն ժամանակ բացի դռնապաններից, այնտեղ էլի մի քանի մարդիկ էին կանգնած, կային նաև կանայք։ Նա հիշեց, որ մեկը առաջարկում էր իրեն, ՌաոկոլնիկովինՌասկոլնիկովին, տանել ուղղակի թաղամաս։ Նա չէր կարողանում հիշել խոսողի դեմքը ու հիմա էլ չէր ճանաչի, բայց չէր մոռացել, որ ինքը նրան ինչ֊որ պատասխան էր տվել, շուռ եկել նրա կողմը...
Ուրեմն ահա թե ինչով վերջացավ երեկվա այդ ամբողջ սարսափը։ Ամենից զարհուրելին այն միտքն էր, որ իրոք, քիչ էր մնում ինքը կորչեր, կործանվեր այդպիսի չնչին հանգամանքի պատճառով։ Ուրեմն բացի բնակարան վարձելու և արյան վերաբերյալ խոսքերից, այդ մարդը ուրիշ ոչինչ չի կարող պատմել։ Ուրեմն Պորֆիրին էլ ոչ մի տվյալ չունի, բացի այդ ''զառանցանքից'', ոչ մի փաստ չունի, բացի այդ ''հոգեբանությունից'', որը ''կասկածելի'' է, ոչ մի հիմնավորված բան։ Ուրեմն եթե այլևս ուրիշ փաստեր մեջտեղ չգան (իսկ դրանք չպետք է հայտնվեն, չպետք է հայտնվեն), ապա... ինքը էլ ինչի՞ց պիտի վախենա։ Ինչո՞վ կարող են վերջնականապես իրեն մերկացնել, թեկուզև ձերբակալեն։ Եվ ուրեմն Պորֆիրին միայն հիմա, միայն այսօր է իմացել բնակարանի մասին, իսկ մինչև այժմ չգիտեր։
— Ներեցեք զրպարտությանս և չարությանս համար։
Թոզ Թող աստված ների,— պատասխանեց Ռասկոլնիկովը, և հենց որ այդ ասաց, եկվորը էլի գլուխ տվեց նրան, բայց կռացավ արդեն ոչ թե մինչև հատակը, այլ մինչև գոտկատեղը, դանդաղ շուռ եկավ ու սենյակից դուրս ելավ։ «Ամեն ինչ կասկածելի է, հիմա ամեն ինչ կասկածելի է», կրկնեց Ռասկոլնիկովը և ավելի քան երբեք, զվարթ դուրս ելավ սենյակից։
— Հիմա մենք դեռ կպայքարենք,— ցասկոտ քմծիծաղով ասաց նա՝ իջնելով սանդուղքից։ Ցասումը հենց իրեն էր վերաբերում, նա արհամարհանքով և ամաչելով էը էր վերհիշում իր «փոքրոգությունը»։
----
<references/>
Վստահելի
1396
edits