Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 5 բայտ, 08:35, 17 Ապրիլի 2017
/* 1. Հոբիթների մասին */
Այդպես, դարեր շարունակ բոլորից աննկատ, հոբիթներն իրենց համար ապրում էին Միջերկրում։ Բայց Բիլբոյի և նրա ժառանգորդ Ֆրոդոյի օրոք նրանք հանկարծ, իրենք էլ ամենևին այդ չցանկանալով, բոլորի համար կարևոր ու հայտնի դարձան, և նրանց մասին խոսեցին Իմաստունների ու Տիրակալների խորհուրդներում։
Միջերկրի Երրորդ դարաշրջանը վաղուց անցել է, և աշխարհն այժմ շատ է փոխվել, բայց կասկած չկա, որ հոբիթներն առաջվա պես ապրում են նույն տեղում, որտեղ որ ապրում էին այն ժամանակ՝ Հին աշխարհի հյուսիս-արևմուտքում, ծովից Ծովից դեպի արևելք։ Իսկ որտեղից էին նրանք հայտնվել և որտեղ էին ապրում ի սկզբանե՝ դա ոչ ոք չգիտեր նույնիսկ արդեն Բիլբոյի ժամանակներում։ Նրանց սեփական տարեգրություններն սկսվում էին Հոբիթստանի բնակեցումից, և նույնիսկ ամենահին հոբիթական պատումները հասնում էին մինչև Դեգերումների օրերը, ոչ ավելի վաղ։ Սակայն և ըստ այդ զրույցների, և ըստ որոշ բառերի ու սովորույթների հասկանալի է, որ հոբիթները, ուրիշ շատ ժողովուրդների նման, ինչ-որ ժամանակ Արևելքից են եկել։ Նրանց ամենահին ավանդույթները պատկանում են, հավանաբար, այն ժամանակներին, երբ հոբիթներն ապրում էին Անդուինի վերին հոսանքների հովիտներում՝ Մառախլապատ Լեռների և Մեծ Կանաչ Անտառի միջև ինչ-որ տեղ: Մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել կատարել այդ դժվարին ու վտանգավոր անցումը լեռներով դեպի Էրիադոր: Ճիշտ է, նրանց տարեգրությունում հիշատակվում է, որ այդ վայրերում չափազանց շատ մարդիկ էին հայտնվել, իսկ անտառի վրա սև ստվեր էր ընկել: Եվ սևացել էր անտառը ու նոր անուն ստացել՝ Սև Անտառ կամ Չարքանտառ:
Նախքան լեռներով ճանապարհորդություն սկսելը հոբիթների ռասան բաժանվում էր երեք հիմնական ցեղախմբերի՝ Բրդոտներ, Ստրուսներ և Ճերմակիկներ: Բրդոտները մուգ մաշկ ունեին, իսկ իրենք փոքր էին, առանց մորուքի, և ոտնամաններ, որպես կանոն, չէին հագնում: Նրանց ձեռքերը ճարպիկ էին, ոտքերը՝ դիմացկուն: Իրենց բույների համար ընտրում էին բլուրներ և լեռնոտ վայրեր: Ստրուսները ավելի լայն ուսեր ունեին և ամրակազմ էին. նրանք նախընտրում էին գետափնյա հարթավայրերն ու մարգագետինները: Ճերմակիկների մաշկը նուրբ էր, իսկ մազերը բաց գույնի. նրանք տարբերվում էին համեմատաբար բարձր հասակով և սլացիկությամբ, սիրում էին ծառերը և բնակություն էին հաստատում անտառներում:
Ճերմակիկներն ամենափոքրաթիվ ճյուղն էին: նրանք միանգամից հաստատվեցին հյուսիսում: Ի տարբերություն մյուսների, Ճերմակիկները բարեկամություն էին անում էլֆերի հետ, արհեստների փոխարեն նախընտրում էին երգերն ու հեքիաթները, լեզուների ուսուցումը, իսկ հողագործության փոխարեն՝ որսորդությունը: Ճերմակիկներն անցան Ռիվենդելից դեպի հյուսիս ընկած լեռները և Դիվոտ գետով իջան ներքև: Էրիադորում շուտով խառնվեցին մինչ այդ այդտեղ եկած հոբիթներին, սակայն հետագայում, շնորհիվ իրենց բնածին արիության և արկածների նկատմամբ սիրուն, Ճերմակիկները հաճախ էին գլխավորում բրդոտներին և ստրուսներին: Նույնիսկ Բիլբոյի ժամանակներում Ճերմակիկների արյունը դեռևս հիշեցնում էր իր մասին, և դա զգացվում էր հատկապես Տուկերի տոհմի ներկայացուցիչների և Բրենդիդուիմքի տերերի մոտ:
Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ Էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով Ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Լեռնամոտի մասին:
Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին ճերմակիկ Ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր հյուսիսային Հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան կախարդԿախարդ-արքայի Արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերամները պատերազմները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել հյուսիսային Հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:
Այդ հողերը տարածվում էին հարյուր լիգ արևելքից արևմուտք՝ Արևմտյան բարձրավանդակից մինչև Բրենդիդուիմյան Կամուրջ և հարյուր հիսուն լիգ՝ հյուսիսային խրուտներից մինչև հարավային ճահիճները։ Հոբիթներն այդ երկրամասը կոչեցին Հոբիթստան։ Այդ տաքուկ անկյունում հոբիթներն ապրում էին յուրօրինակ ձևով՝ ուշադրություն չդարձնելով իրենց հողերի սահմաններից այն կողմ տեղի ունեցող անկարգություններին և վարժվել էին խաղաղությունն ու լիությունը Միջերկրի բոլոր բնակիչների ճակատագիրը համարել։ Նրանք մոռացել էին կամ մոռացության էին տվել այն մի քիչը, որ գիտեին Պահակների՝ հյուսիս-արևմուտքում խաղաղության վաղեմի պաշտպանների ռազմական գործերի մասին։ Այո-այո, թեև Հոբիթները հոբիթները նրանց պաշտպանության տակ էին գտնվում, բայց դադարել էին դրա մասին մտածելուց։
Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ դա ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես և լինում է մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Վերջին ճակատամարտը, որ տեղի էր ունեցել Հոբիթստանի տարածքում (և իդեպ, միակը), վաղուց ջնջվել էր նույնիսկ ամենածերերի հիշողությունից: Դա Կանաչ-դաշտի Կանաչադաշտի ճակատամարտն էր (Հ.Տ.) 1147թ., երբ Բանդոբրաս Տուկը գլխովին ջախճախեց ջախջախեց Հոբիթստան ներխուժած օրքերին: Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։ Այդ պատճառով էլ, թեև Հոբիթստանում որոշ քանակությամբ զենք էր պահպանվում, օգտագործվում էր այն հիմնականում դեկորատիվ նպատակներով՝ կախում էին պատերից կամ բուխարու վերևը կամ էլ ընդհանրապես հանձնում էին Միշել Գետնափորիկի թանգարան: Այդ թանգարանը կոչվում էր Մեթհոմ-ամբար, քանզի յուրաքանչյուր չպետքական իր, որն ափսոսում էին դեն նետել, անվանվում էր մեթհոմ: Հոբիթների տներում բավական քանակությամբ այդպիսի մեթհոմներ էին կուտակվել, և շատ նվերներ էլ, որ ձեռքից ձեռք էին անցնում, այդ նույն հատկությունն ունեին:
Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Ահաբեկել, առավել ևս ընկճել հոբիթին, այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որովհետև կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել՝ նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դիպուկ նետաձիգներ էին դարձրել ու ոչ միայն նետաձիգներ։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։
Ասում են, առաջինը ֆերմաներ և ամբարներ սկսել են կառուցել Բրենդիդուիմի մոտակայքի ճահճահողերում: Այնտեղի հոբիթները բավականին խոշորամարմին էին ու մեծ ոտքեր ունեին և խոնավ, թաց օրերին թզուկների մաշիկներ էին հագնում: Դե, ինչպես արդեն հասկացաք, նրանց երակներում ստրուսների արյուն էր հոսում, որի մասին վկայում էին կզակներին աճած խիտ մազափնջերը: Բրդոտների և ճերմակիկների դեմքերը բացարձակապես մազազուրկ էին: Եվ իսկապես, Ճահճահողերում ու Նապաստակի բլուրներում ապրող հոբիթները Հոբիթստան էին եկել ամենավերջինները: Նրանց լեզվի մեջ, իմիջայլոց, բազմաթիվ տարօրիակ անուններ ու խճճված բառեր էին պահպանվել, որոնք Հոբիթստանում ուրիշ ոչ մի տեղ չէին գործածվում:
Շատ հնարավոր է, որ հոբիթները կառուցել սովորել են դունադաններից, թեև չի բացառվում, որ կարող էին սովորած լինել անմիջապես էլֆերից՝ մարդկանց ուսուցիչներից: Չէ Չէ՞ որ այդ ժամանակներում առաջնածինները դեռ չէին լքել Միջերկիրը և ապրում էին արևմուտքում՝ Արծաթափայլ նավահանգստի մոտակայքում և ոչ միայն այնտեղ, այլ նաև Հոբիթստանին շատ մոտ վայրերում: Այդ մասին վկայում էին երեք էլֆական աշտարակները, որ գտնվում էին Ամրոցալեռներում՝ արևմտյան սահմանամերձ ճահճուտների այն կողմ: Պարզ, լուսնկա գիշերներին դրանք կարելի էր տեսնել հեռվից: Դրանցից ամենաբարձրը և ամենահեռուն միայնակ վեր էր խոյանում կանաչ սարի գլխին: Հոբիթստանի արևմտյան նահանգի բնակիչները պատմում էին, որ այդ աշտարակի գլխից ծովը Ծովը երևում է, բայց, որքանով որ հայտնի է, դրա գագաթին երբեք ոչ մի հոբիթ չի եղել: Առհասարակ հազվագյուտ հոբիթներ էին ծովում Ծովում լողացել կամ ընդհանրապես այն տեսել, իսկ նրանց, ովքեր վերադարձել էին ու պատմել տեսածի մասին, կարելի էր մատների վրա հաշվել: Ծովը՝ ծովԾով, բայց հոբիթները նույնիսկ գետերին ու նավակներին են կասկածանքով նայում: Լողալ նրանցից քչերը գիտեն: Հոբիթները գնալով ավելի հազվադեպ էին շփվում էլֆերի հետ և կամաց-կամաց սկսեցին նրանցից վախենալ ու խեթ էին նայում բոլոր նրանց, ովքեր շփվում էին առաջնածինների հետ: Սկսեցին խուսափել ծով բառից, և այն հետզհետե վերածվեց մահվան խորհրդանիշի, այնպես որ նրանք աշխատում էին արևմտյան բլուրների կողմը չնայել:
Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:
Վստահելի
1342
edits