Changes

Մատանիների Տիրակալը

169 bytes removed, 12:36, 30 Ապրիլի 2017
/* Գլուխ երկրորդ. Ռոհանցի հեծյալները */
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց, իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերն ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով ու նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները ճամփորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռևս աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի գետանցումը:
Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր:
 
<poem>
Ճամփորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել է ջրի ափին:
— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիանում էր հիացավ նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
— Մենք թեթև ենք հագնված, և կարող ենք երկաթյա զրահներով օրքերից ավելի արագ վազել,— ասաց Արագորնը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
Եվ Ճանապարհորդներն Ճամփորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.
— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
Ախր սա էլֆական Էֆական թիկնոցի ամրակա՜լն էամրակա՜լը,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Գիմլին:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Գիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, անիմաստ չենք վազում:
— Հույս ունենանք նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես ուր՝ ինչպես գառներին սպանդի...
Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և Ճանապարհորդների հետևից դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Սակայն բարեկամները կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:
Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, ավելի քան մոտավորապես տասներկու լիգ մնացել էր հեռվումհետևում:
— Մենք պետք է ծանր ընտրություն կատարենք,— ասաց Արագորնը: — Մնանք այստեղ գիշերե՞նք, թե վազենք այնքան, մինչև ուժասպառ լինենք:
— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց Գիմլին:
— Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,— ասաց Լեգոլասը: — Ինչքան , որ տեսնում են իմ աչքերը՝ արահետը չի փոխում իր ուղին:
— Գուցեև չկորցնենք արահետը,— միջամտեց Արագորնը,— բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ կորցնենք հետքը, ստիպված կլինենք հետ վերադառնալ, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:
— Եվ հետո,— ավելացրեց Գիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Գիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ մեջ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Փինի գործած հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Գիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
— Իզուր ընտրությունը ինձ վրա թողեցիք,— հառաչեց Արագորնը: — Այն պահից սկսած, երբ ինչ մենք հետևում թողեցինք Քարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:
Նա լռեց՝ նայելով հյուսիս-արևմուտքում թանձրացող խավարին:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է , երկինքն անպամած է,– փնթփնթաց Գիմլին: –Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի է էր պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է մատանու պահապանըՄատանու Պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակը ժամանակ գրեթե չունենք: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց պահապաններին Պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Գիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառը ծառն անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:
— Նրանք շատ են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Սիրտս ասում է ինձ, որ ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, ինչքան որքան ուժներս հերիքիկբավականացնի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Գիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:
— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, ո՛չ էլ արևի:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց Արագորնը: — Մի՞թե հողը չի տնքում այդ չարագործների սապոգների ծանր կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Գիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքը երկինքն սկսեց լուսավորվել և հարթավայրի վրա տարածվեց հարթավայրում մոխրագույն կիսախավարըկիսախավար տիրեց: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, որ նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:
— Շարժվեցի՛նք,— գոչեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճանապարհորդների Ճամփորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ էլ՝ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճանապարհորդները ճամփորդները շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ Լեմբասի լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջերըլանջեր, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքը Տարածքն ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Սակայն ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որը որոնք թաքնված էր էին մշուշում և այստեղից չէր չէին երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճանապարհորդները ճամփորդները կանգ առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:
— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատ ձայնով ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում:
— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Գիմլին:
Հույսին Հույսին՝ հնարավոր էև վերջ, բայց ջանքերին ջանքերին՝ ո՛չ,— արձագանքեց Արագորնը: — Հետ չենք դառնադառնալու, դա այդ մեկը հաստատ: Բայց ինչքա՜ն ինչու՞ եմ ես այսպես հոգնել...  Նա շրջվեց դեպի հետ, որտեղ թանձրանում էր խավարը, և ավելացրեց.
— Այստեղ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում: Չեմ հավատում այս չափից ավելի լռությանը: Եվ այս գունատ լուսնին էլ չեմ հավատում: Աստղերը հազիվ են առկայծում, և ինչ-որ աննախադեպ հոգնածություն է վրաս իջել: Հետքագետին վայել չէ ճանապարհի կեսին այսպես հոգնել: Ինչ-որ մեկն օգնում է մեր թշնամիներին՝ ուժ տալով նրանց, իսկ մեր առջև ինչ-որ անտեսանելի արգելքներ տարածում: Ճիշտն ասած, ոտքերս այնքան չեն ծանրացելելծանրացել, որքան սիրտս:
— Իրոք այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Ես զգացել եմ այդ ծանրությունը դեռ այն ժամանակ, երբ Էմին Մուիլի լանջերից իջանք հարթավայր: — Էլֆը ձեռքը պարզեց արևմուտք, դեպի Ռոհանի մթին դաշտերը: — Թշնամական անտեսանելի արգելքների ակունքը մեր հետևում չէ, այլ առջևում,— ասաց նա:
— Սարումանն է,— ցածրաձայն ասաց Արագորնը: — Դե, նա մեզ չի՛ կարող հետ դարձնել, բայց գիշերել՝ ստիպված ենք: Տեսնու՞մ եք: Լուսինը կրկին թաքնվել է ամպերի հետևում: Իսկ հետքը հետքն առաջվա պես հյուսիս է տանում: Կհանգստանանք մինչև առավոտ ու կրկին առաջ:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Արթնացե՛ք:
Արագորնն ու Գիմլին արագ վեր կացան և, ջոկատն առանց ժամանակ կորցնելու, ջոկատը շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճանապարհորդները ճամփորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ և ուշադիր ու զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզրանտառեզրին:
— Ո՛չ հյուսիսում, ո՛չ ել արևմուտքում ոչինչ չի երևում, բացի մշուշում կորչող կանաչից,— բողոքեց Գիմլին: — Գուցե բարձրանանք բլուրների գլո՞ւխը: Մեկ էլ տեսար՝ անտառն երևաց:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Գիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլքիքայլի: Գիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ՝ ժամանակ առ ժամանակ կռանալով ու զննելով հետքը. նա հույս ուներ արահետում կրկին ինչ-որ մի նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չէին չեն դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհին:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
Արագորնն ու Գիմլին հոգնած հետևեցին նրան: Բլուրը մի փոքր առանձնացած էր մյուսներից: Մինչ նրանք կբարձրանային, արևը վերջնականապես կորավ հորիզոնում և իրիկնային կիսախավարի վարագույրը պարուրեց հարթավայրը: Բարեկամների աչքերի առջև բացված տեսարանը հուսադրող չէր: Նրանք կանգնած էին մոխրագույն ու միապաղաղ հարթավայրի մեջտեղում, որը խառնվում էր իրիկնային մշուշին ու լուծվում անվերջանալի խավարում: Եվ միայն հյուսիս արևմտյան կողմում ինչ-որ բան էր սևին տալիս թանձրացող մթության մեջ: Մառախլապատ Լեռնաշղթան էր սկսումՄշուշապատն լեռներն էին սկսվում, որի որոնց ստորոտին էլ հենց փռված էր անտառը:
— Ոչինչ չի երևում,— ասաց Գիմլին: — Ժամանակն է կանգ առնել ու գիշերելու պատրաստություն տեսնել: Ցրտում է, զգու՞մ եք:
— Քամին հյուսիսից է փչում, ձյունապատ լեռներից,— պատասխանեց Արագորնը:
— Առավոտյան կողմ քամին ուղղությունը կփոխի և կփչի արևելքից,— խոստացավ Լեգոլասը: — Հանգստանանք, եթե հոգնել եք, բայց հույսներդ մի կորցրեք: Ոչ ոք չգիտի, թե մեզ առավոտյան ինչ կարող է սպասվել: Լուսաբացը հաճախ է անակնկալ լուրեր բերում:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, և ի՞նչ օգուտ,— ուսերը թոթվեց Գիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Գիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց գունատ արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքդ կտրերաչքը կտրում էր, տարածվել տարածված էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնի անտառըՖենգորնը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատ Լեռները Մշուշապատի հեռավոր լանջերը հալվում էին հորիզոնի կապույտում, իսկ մոխրագույն ամպերի միջից վեր էր խոյանում միայն Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթըգագաթն էր վեր խոյանում մոխրագույն ամպերի միջից: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներհեծյալների, շատ հեծյալներհեծյալների: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Գիմլին լսում էր խոտերի խշշոցը:
— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բղավեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
— Ճիշտ է,– հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի կլինենեն: Խարտյաշ մազերով են, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:
— Սուր են էլֆերի աչքերը,— ժպտաց Արագորնը:
— Սպասե՛նք,— որոշեց Արագորնը: — Մեր ուժերը սպառվելու վրա են, իսկ հետապնդումը ոչինչ չտվեց: Իսկ գուցե հեծյալները մեզանից առա՞ջ են անցել: Նրանք էլ են օրքերի հետքով արշավում, միայն թե հակառակ ուղղությամբ: Մեզ թարմ լուրեր են սպասվում:
— Կամ էլ սուր նիզակներ,— քմծիծաղեց Գիմլին:
— Ձիերից երեքն առանց հեծյալների են,— ասաց Լեգոլասը,— բայց հոբիթների չեմ տեսնում նրանց հետ:
— Ես չասացի, որ լուրերն անպայման բարի են լինելու,— ասաց Արագորնը: — Սակայն, ինչպիսին էլ որ լինեն՝ սպասել է պետք, մինչև հասնեն:
Բարեկամներն իջան բլրի գագաթից. գագաթից՝ չափազանց աչքի ընկնող տեղ էր: Հասնելով ստորոտին՝ նրանք, փաթաթվելով թիկնոցների մեջ, նստեցին խոտին: Ժամանակը դանդաղ էր անցնում, և սպասումը գնալով ծանրանում էր: Գիմլին անհամբերությունից իր տեղը չէր գտնում և չխոսել չէր կարող:
— Ի՞նչ գիտես այդ հեծյալների մասին Արագո՛րն,— հարցրեց նա: — Գուցե մենք այստեղ նստած սպասում ենք մահվա՞ն:
Ես եղել եմ Ռոհանումլինել ինձ բածտ վիճակվել է,— պատասխանեց Արագորնը: — Քմահաճ ու հպարտ ժողովուրդ են, բայց մեծահոգի են և ու մեծ սիրտ ունեն: Խիզախ են, բայց դաժան չեն, այնքան էլ կրթված չեն, բայց սուր միտք ունեն: Գրքեր չեն գրում, բայց երգեր ունեն՝ հինավուրց, ինչպես այն ժամանակները, երբ Խավարի վարագույրը դեռ չէր տարածվել Միջերկրում: Բայց ես չգիտեմ, թե ինչ է այստեղ կատարվել վերջին ժամանակներս և ինչ ընտրություն են կատարել Ռոհիրիմերը: Հյուսիսից Սարումանն է նրանց գայթակղում, արևելքից Սաուրոնն է սպառնում... Ռոհանցիները Գոնդորի հետ հնուց ի վեր բարեկամություն են անում, թեև արյունակից չեն միմյանց: Հին ու մոռացված ժամանակներում ռոհանցիներին այս կողմերն է բերել Էորլ երիտասարդը: (Մուստանգրիմցիների Ռոհիրիմների առաջնորդը և Ռոհանի առաջին թագավորը) նրանք երևի արյունակցական կապերով ավելի մոտ են երկար լճի, Դեյլի բնակիչներին, որոնք գտնվում են Բարդի հպատակության տակ, և անտառային մարդկանց ցեղին, որոնք հպատակվում են Բեորնին: Նրանց մեջ էլ են շատ հանդիպում բարձրահասակ ու շիկահեր մարդիկ և տեսքով շատ նման են ռոհանցիներին: Ամեն դեպքում ռոհանցիներն օրքերին չեն խղճում:
— Բայց Գենդալֆն ասում էր, որ ռոհանցիները Մորդորին տուրք են վճարում,— հիշեց Գիմլին:
— Բորոմիրը դրան չէր հավատում,— ասաց Արագորնը,— ես՝ նույնպես:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտիկ մոտ են:
Վերջապես նույնիսկ Գիմլին լսեց հեռվից եկող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիները, որոնք, խթանելով իրենց ձիերին, սլանում էին առաջ՝ շրջանցելով բլուրը: Տափաստանը հարթավայրը դղրդում էր սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից անցնում էր ջոկատը ճանապարհորդների ճամփորդների առջևով: Հեծյալները Հեծյալներն ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքերին ձեռքներին բռնել էին նիզակները: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:
Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկե Ոսկի Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Իրո՛ք որ տարօրինակ ժամանակում ենք ապրում... Բայց, եթե դուք եղել եք Լորիենում և ստացել եք կախարդուհու օրհնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և խաբեության ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
Գիմլին վեր կացավ տեղից և տապարը ձեռքին, ոտքերը լայն բացած, կանգնեց ռոհանցու դիմաց: Նրա աչքերը փայլատակեցին:
— Որպես օտարական դու պետք է առաջինը ներկայանաս,— խստացավ ռոհանցին՝ չափելով Գիմլիին ոտից գլուխ,— բայց թող քո ասա՛ծը լինի: Ես Էոմե՛րն եմ, Էոմունդի որդին, Ռոհանի երրորդ զորավարը:
— Այդ դեպքում լսի՛ր ինձ, Էոմե՛ր, Էոմունդի՛ որդի,— գոչեց թզուկը: —Ես Ջի՛մլին եմ, Գլոյնի որդին՝ Սարատակի Սարամիջի թագավորությունից: Մինչ հիմարություններ դուրս տալը Հիմար զրույցներ անելու փոխարեն լավ կլիներ ավելի լավ ճանաչեիր նրան, ում զրպարտում ու վիրավորում ես: Մի՛ դատիր այն, ինչը չգիտես:
Ռոհանցու աչքերը փայլատակեցին: Շրջափակման օղակն ավելի նեղացավ: Նիզակների ծայրերը դիպան ճանապարհորդների ճամփորդների կրծքերին:
— Ես կթռցնեի քո գլուխը, թզու՛կ, մորուքիդ հետ միասին, եթե դու գոնե մի փոքր բարձրահասակ լինեիր,— ցասումով գոչեց Էոմերը:
— Դու կմեռնես ավելի շուտ, քան թուրդ կհասցնի հարվածե՛լ,— կայծակնային արագությամբ աղեղը լարելով բացականչեց Լեգոլասը: — Նա այստեղ մենակ չէ այստեղ:
Էոմերը բարձրացրեց սուրը, և ամեն ինչ արյունով կվերջանար, եթե չմիջամտեր Արագորնը: Նա կանգնեց Էոմերի և Գիմլիի միջև:
— Սկզբում ասա թե ու՛մ ես դու հպատակվում,— առարկեց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
— Ես հպատակվում եմ իմ տիրակալ տիրակալին՝ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց դեռ պատերազմի մեջ էլ չենք նրա հետ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն: Մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
— Ես ոչ մեկին էլ չեմ հպատակվում,— ասաց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կվարվեի: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չեմ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդրիլի Անդուրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:
— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթորնի որդի՛ն: Էլեսսար են նաև ինձ կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի հետնորդըժառանգը: Քո առջև Էլենդիլի կոտրված սուրն թուրն է, վերածնված կայծակըԱրևմուտքի Կայծակը: Այն նորից են կռել: Ընտրի՛ր վերջապես բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:
Գիմլին ու Լեգոլասը Լեգոլասն ապշած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկը թզուկն ակամա հիշեցին Անդուինի Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
Էոմերն ընկրկեց՝ խոնարհելով հպարտ գլուխը: Նրա հայացքում կասկածը փոխարինվեց հարգանքի:
— Իսկապես որ չտեսնված ժամանակներ են եկել,— մրթմրթաց նա: — Ասույթներն ու առասպելները բուսնում են ճանապարհիդ՝ անմիջապես խոտի միջից... Բայց, ասա՛ ինձ, օ՛ պարոն, ի՞նչն է քեզ բերել մեր տիրույթները: Եվ ի՞նչ էին նշանակում գուշակության մռայլ բառերը... Շատ օրեր են անցել այն պահից, երբ Բորոմիրը՝ Դենետորի Դենեթորի որդին, հեռացավ փնտրելու այդ հարցի պատասխանը, բայց նրա ձին, որը մենք էինք փոխարինաբար տվել, առանց հեծյալի է վերադարձել: Ի՞նչ լուրեր ես բերել մեզ հյուսիսային երկրներից:
— Ես բերել եմ ձեզ ընտրություն,— պատասխանեց Արագորնը: — Փոխանցիր Թեոդենին՝ Թենգելի որդուն, որ վաղ թե ուշ նա ստիպված է լինելու պատերազմի մեջ մտնել՝ կա՛մ Սաուրոնի կողմից, կա՛մ էլ նրա դեմ: Ոչ ոք այլևս չի կարող ապրել առաջվա պես, և քչերը կպահպանեն իրենց տիրույթները: Սակայն այդ մասին հետո կխոսենք: Եթե ոչինչ չխանգարի՝ ես ինքս թագավորին կհանդիպեմ: Իսկ հիմա իմ առջև դժվար ճանապարհ է և ես քո օգնության կարիքն ունեմ: Դու արդեն լսեցիր, որ ես հետապնդում եմ օրքերին, որոնք պատանդ են վերցրել մեր ընկերներին: Ի՞նչ կասես այդ մասին:
— Մենք միայն օրքերի ենք տեսել:
— Բայց դա իսկապես տարօրինակ է,— գոչեց բացականչեց Արագորնը: — Իսկ դուք զննե՞լ եք սպանվածներին: Մի՞թե այնտեղ միայն օրքեր են եղել: Մեր ընկերները փոքրահասակ են: Դուք նրանց երեխաների տեղ կընդունեիք: Ոտաբոբիկ են, մազոտ ոտնաթաթերով, և այս նույն թիկնոցներից են կրում:
— Այնտեղ ո՛չ երեխաներ կային, ո՛չ էլ թզուկներ,— ասաց Էոմերը: — Մենք հավաքել ենք նրանց զենքերը, իսկ դիակները մեր ավանդույթի համաձայն կիտել իրար գլուխ ու այրել: Մնացորդները դեռ ծխում են:
— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց Գիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:
— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Կոլոտիկներն այն փոքրիկ մարդուկներն են՝ հյուսիսային հին հեքիաթներից: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանյան ռոհանի հարթավայրում, պայծառ արևի ներքո:
— Լինում է, որ իրարից չես տարբերում,— պատասխանեց Արագորնը: — Մեզանից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: Դու ասում ես, որ մենք կանգնած ենք հարթավայրում, իսկ հարթավայրի մասին մի՞թե երգեր չկան:
— Ժամանակը չի սպասում տեր իմ,— անհամբեր խոսեց ռոհանցին, ուշադրություն չդարձնելով Արագորնի վրա: — Հարկավոր է շտապել հարավ: Թողնենք այս խելագարներին իրենց զառանցանքներով: Թե՞ կհրամայես կապկպել նրանց և տանել թագավորի մո՞տ:
— Հանգի՛ստ, Էոթա՛յն,— ասաց նրան Էոմերը անցնելով ռոհաներենի,— սպասի՛ր մի քանի րոպե: Գնացե՛ք, հավաքվեք արահետի մոտ ու պատրաստ եղեք: Գնում Գնալու ենք Էնտուոշի գետանցում:
Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
— Մեր ճանապարհորդությունը սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն ջոկատը ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
— Գե՛նդալֆը,— գոչեց Էոմերը,— Ռոհանում Գենդալֆ Մոխրագույնին լավ են ճանաչում: Բայց զգուշացնում եմ, նրա անունը չի օգնի ձեզ ձեռք բերել թագավորի բարեհաճությունը: Գենդալֆը հաճախ էր հյուր գալիս մեզ: Լինում էր նույնիսկ տարվա մեջ մի քանի անգամ: Բայց լինում էր, որ անհետանում էր մի քանի տարով և ամեն անգամ անհանգստացնող լուրեր էր բերում: Դրա համար նրան սկսեցին անվանել Գենդալֆ չարագույժ: Եվ իսկապես, այս ամառվա նրա վերջին այցելությունից հետո անախորժությունները անախորժություններն սկսվեցին՝ Սարումանի հետ լեզու չենք գտնում: Առաջ մենք Սարումանին բարեկամ էինք համարում, բայց Գենդալֆը Գենդալֆն զգուշացրեց, որ Իզենգարդում մեր դեմ պատերազմի են նախապատրաստվում: Նա ասաց, որ բանտարկված է եղել Օրթհանքում և հրաշքով է փրկվել: Խնդրեց, որ օգնենք իրեն, բայց թագավորը մերժեց: Ռոհանում զգուշացիր Գենդալֆի անունը տալուց, թագավորը կատաղած է նրա վրա: Նա մեր երամակից ընտրել տարել է Լուսաչ անունով արքայական նժույգին, որին հեծնել կարող են միայն Ռոհանի տիրակալները: Լուսաչի նախահայրը Էորլ արքայի փառապանծ նժույգն է եղել, որը, ինչպես հայտնի է, հասկանում էր մարդկային լեզուն: Յոթ օր առաջ Լուսաչը վերադարձել է, բայց թագավորը ավելի է կատաղել. նժույգը ոչ մեկին չի թողնում իրեն մոտենալ:
— Փաստորեն Լուսաչը կարողացել է գտնել տան ճանապարհը,— ասաց Արագորնը: — Նա Գենդալֆից բաժանվել է հեռավոր հյուսիսում: Բայց, ավա՜ղ, Գենդալֆը Գենդալֆն այլևս չի կարողանա հեծել հեծնել նժույգին: Նա գահավիժեց Մորիայի խավար անդունդն ու հավիտյան հեռացավ աշխարհից:
— Վշտալի լուր է,— ասաց Էոմերը: — Համենայն դեպս ինձ, և ինձ նմանների համար: Սակայն ոչ բոլորն են այդպես մտածում: Թագավորի արքունիքում լինես՝ ինքդ կհամոզվես:
— Այդ լուրն ավելի դառն է, քան դուք՝ ռոհանցիներդ, կարող եք պատկերացնել,— տխուր պատասխանեց Արագորնը: — Կարճ ժամանակ անց դրա ծանրությունը կզգան բոլորը: Նրա մահից հետո ջոկատը ես էի առաջնորդում և տարա նրանց Լոթլորիեն: Այդ հրաշք երկրի մասին խոսելուց առաջ պետք է գոնե մեկ անգամ այն տեսնել, Էոմե՛ր: Այնպես որ դատարկ զրույցներ այլևս չանես: Հետո մենք լողացինք մեծ գետն Մեծ Գետն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը, և այնտեղ իր մահը գտավ Բորոմիրը: Նրան նետահարեցին այն նույն օրքերը, որոնց դուք քիչ առաջ ոչնչացրել եք:
— Վա՜յ մեզ,— մինչև հոգու խորքը ցնցված բղավեց բացականչեց Էոմերը: — Բորոմիրի մահը չափազանց մեծ կորու՛ստ է Մինաս Թիրիթի և մեզ բոլորիս համար: Նա հզոր ռազմիկ էր, և նրա փառքը թնդում էր ամենուր: Ռոհանում նա հազվադեպ էր լինում: Պաշտպանում էր Գոնդորի արևելյան սահմաննները, բայց ինձ հաջողվել է հանդիպել նրան: Նա ավելի շատ ռոհանցու էր հիշեցնում, քան խստադեմ գոնդորցու: Ափսո՜ս: Բորոմիրը Բորոմիրն իր ժողովրդի համար մեծ առաջնորդ կդառնար, բայց երևում է, ճակատագիրն այլ կերպ է որոշել... Իսկ ինչու՞ Գոնդորից լուր չի եկել: Ե՞րբ է այդ ամենը կատարվել:
— Չորս օր առաջ,— պատասխանեց Արագորնը: — Հենց այդ երեկո էլ մենք ճանապարհ ընկանք Թոլ Բրանդիրի ստորոտից և հիմա կանգնած ենք այստեղ քո առջև:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
— Պանդու՜խտ... սխալ են Ճիշտ չեն քեզ անվանել, օ՛ Արաթորնի որդի, պետք է Թռչող Ոտքեր Թռչնոտ անվանեին: Ձեր այս արշավի մասին դեռ շատ երգեր կերգվեն: Չորս անգամ քսան և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի հետնորդների մկանները: Բայց ասա ինձ, օ՛ ո՜վ պարոն, ի՞նչ անեմ ես հիմա: Մենք շտապում ենք, պետք է հետ վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Բայց պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:
— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Գիմլիի բերանից:
— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարի: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև նա չար նպատակով է օգտագործում նժույգներին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում՝ առանց ներում բեկումի: Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, գայլ դարձորյակներինվարգերին, լեռնային ավազակներին և ու արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Աչքներս չթարթած կհայտնվենք շրջափակման մեջ: Արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, և բացի այդ, նա նաև փոխակերպուկ է: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր է հուսում իմ սիրտը, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:
— Ես կգամ Էդորաս , հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:
— Բայց ինչու՞ ոչ հիմա: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու հետնորդի ժառանգի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում, և վախենում եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել, և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին՝ Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել սև տիրակալի Սև Տիրակալի հետ: Դա ամենասարսափելին էր իմ կարծիքով: Այդ հրեշավոր լուրն իմանալով, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց և, երեկ առավոտյան, հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Օրքերն ավելի շատ էին, քան մենք կարծում էինք: Արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներին: Իսկական հսկաներ էին, կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց: Մենք պետք ենք թե՛ հարավում, թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Մենք ձեզ ձիեր կտանք: Սրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ իրենց համար գործ կգտնեն, եթե նրանք ներեն ինձ Ոսկե Ոսկի Անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ խոսում են մեր կողմերում: Ուրախ կլինեմ, եթե այդպես չլինի:
— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— շնորհակալ եմ: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո ետևիցհետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:
— Հույս չկա,— ասաց Էոմերը: — Հյուսիսային սահմաններում դու նրանց չես գտնի:
— Չգիտեմ: Մտածում եմ, որ նրանք սպանված են և այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես, և ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան: Մարտից առաջ նրանք փախել են անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:
— Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,— ասաց Էոմերը: — Իսկ եթե ինչ-որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա հաստատ ամենաքիչը էլֆ կախարդ է:
— Մեր բարեկամները հագնված են ինչպես մենք,— նկատեց Արագորնը,— իսկ դուք մեզ չնկատեցիք:
— Այո, ճիշտ է, այդ մասին ես մոռացել էի,— համաձայնեց Էոմերը: — Եվ առհասարակ Առհասարակ այսօր այնքան հրաշքներ տեղի ունեցան, որ ես էլ ոչ մի բանում վստահ չեմ: Ինչ ասես չի կատարվում աշխարհում: Թզուկն ու էլֆը ձեռք ձեռքի տված զբոսնում են Ռոհանի դաշտերում, մարդիկ հանդիպում են Լորիենի կախարդուհուն և նրանց հետ ոչինչ չի պատահում: Եվ դա դեռ ամենը չէ. Ռոհան է վերադարձել Էլենդիլի սուրը, որը կոտրվել էր դեռ այն ժամանակ, երբ մեր նախահայրերը դեռ ոտք չէին դրել այս հողեր: Եվ վերադարձել է վերածնված: Այսպիսի իրավիճակում չգիտես էլ ինչ անես:
— Ոչ մի տարօրինակ բան էլ չկա,— ասաց Արագորնը: — Չարն ու բարին տեղերով չեն փոխվել. ինչպես առաջ էր՝ այնպես էլ հիմա է, և՛ մարդկանց մոտ, և՛ էլֆերի, և՛ թզուկների: Ուղղակի պետք է կարողանալ մեկը մյուսից տարբերել: Ոսկե Ոսկի անտառում էլ է ամեն ինչ այնպեսէ, ինչպես քո տանը:
— Ճշմարիտ, որ այդպես է,— համաձայնեց Էոմերը: — Ես հավատում եմ քեզ: Սիրտս էլ հուշում է ինչպես վարվել, բայց դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով հետևել մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Հո չե՞նք կռվելու հարյուրը երեքի դեմ:
— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— առարկեց Արագորնը: — Սակայն, արդյո՞ք ես իրոք օտարական եմ: Ես քիչ Քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել հանդիպել՝ այն ժամանակ դու դեռ երեխա էիր, բայց հորդ՝ Էոմունդի հետ, շատ եմ զրուցել: Թեոդենի, Թենգելի որդու հետ՝ նույնպես:Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրել . կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:
— Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որ ինչքան հնարավոր է արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը գնալով ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով և, բացի այդ, ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը, կամ հասկանաք , որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը և, հնարավոր է, նույնիսկ, կյանքը: Ինձ հուսախաբ չանես:
— Չե՛մ անի,— խոստացավ Արագորնը:
— Հանգստացիր, այդպիսի բան չի՛ եղել, չի՛ էլ լինի,— արձագանքեց Գիմլին: — Ես ավելի լավ է ոտքով գնամ, քան բարձրանամ այդ գազանի վրա: Չե՛մ բարձրանա, եթե նույնիսկ ուժով ստիպեն: Ես ոտքով էլ հետ չեմ մնա:
— Կմնաս,— նկատեց Արագորնը: — Մենք ժամանակ չունենք և չենք կարող հետյոտնի քայլողի արագությամբ ընթանալ:
— Գիմլի, բարեկամս, մի անհանգստացիր,— հանգստացրեց նրան Լեգոլասը,— մենք երկուսով մի ձիով կգնանք, և դու անհանգստանալու կարիք չես ունենա: Ես կվարեմ ձին:
— Կտեսնենք,— պատասխանեց Էոմերը: — Այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես չեմ զարմանա, եթե դառնամ թզուկի աշակերտը, և նրա տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Գիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ, որպեսզի հանկարծ չկորցնի հետքը: Նա այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով նրանք հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնը Արագորնն իջավ ձիուց, արագորեն հետազոտեց արագ զննեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝դեպի Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
— Ռոհանցիները քանակով ավելի շատ էին, քան մենք,— հիշեցրեց Արագորնը: — Եվ առհասարակ Ֆենգորնի զայրույթը նրանց չի վախեցնում: Նրանք հազվադեպ են այս կողմերում երևում, անտառի խորքն էլ երբեք չեն մտնում: Իսկ մեզ ճանապարհը կարող է դեպի անտառի խորքը տանել, զգու՛յշ եղեք, ծառերին ձեռք չտաք:
— Դրա կարիքը չկա,— ասաց Գիմլին: — Ռոհանցիները բավականաչափ փայտ են թողել և, բացի այդդրանից, տարածքը լի է գետնին թափթփված չոր ճյուղերով:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով առաջ թեքված նայում էր անտառի անթափանց պատին՝ ասես ինչ-որ հեռավոր ձայներ էր լսում:
— Դու շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը,— ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան գերազմանոցի մոտակայքում աճում է աճող Հավերժական անտառը: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառները անտառներն ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Չեմ էլ ուզում իմանալ,— հայտարարեց Գիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ես կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան չհանդիպեմ:
— Ձիե՛րը, ձիե՛րը չկան:
Ձիերն անհետ կորել էին: Նրանք պոկել Պոկել էին գետնի մեջ խրված սեպերն ու կորել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված՝ երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, և այդ ամայի վայրում ինչ-որ մեկից օգնության սպասելն անիմաստ էր: Ռոհանցիների բնակավայրերն այստեղից շատ հեռու էին: Մի պահ, կարծես թե, նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, և հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:
— Եվ այսպես, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած, կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Մենք ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...
— Երևում է նման առիթ էլ չի հանդիսանա,— քմծիծաղեց Գիմլին:
— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ես մտածում եմ, որ դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Ամեն դեպքում ոչինչ էլ չես կարող անել: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտությունները դժբախտություններն այսքանով չեն վերջանալու:
— Նկատի կունենամ խոսքդ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք , ցերեկ լինի, թե գիշեր, բայց մեզ մնում է միայն պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիտե՞ս ինչ, Գիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր, իսկ քո փոխարեն ես կհսկեմ: Ես պետք Պետք է մի քիչ խորհեմ: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Գիմլին, որից հետո վերջապես էլ լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
==== Գլուխ երրորդ. Ուրուք Հայ ====
Վստահելի
1342
edits