Հետո հանկարծ պատուհանը վերացավ, և նա հայտնվեց խոտածածկ ընդարձակ դաշտում։ Եվ ոչ մի ծառ։ Շուրջը շրշում է հավամրգին, իսկ աղի հոտը ռունգներն է խուտուտ տալիս։ Ֆրոդոն գլուխը բարձրացրեց և ժայռի գլխին մի բարձր սպիտակ աշտարակ տեսավ։ Նա ցանկացավ բարձրանալ այնտեղ ծովին նայելու համար, սկսեց մագլցել լանջով, բայց հանկարծ երկինքը լուսավորվեց, և ճայթեց ամպրոպը։
====Գլուխ վեցերորդ․ Հավերժական անտառվեցերորդ. Զառամյալ Անտառ====
[[Պատկեր:The old forest.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն խայթվածի պես վեր թռավ։ Սենյակում մութ էր․ էր. Մերին մոմը ձեռքին կանգնած էր միջանցքում և ուժեղ թակում էր կիսաբաց դուռը։
― Կամաց․․․ Կամաց... Ի՞նչ է պատահել, ― քունը գլխին վախեցած կմկմաց Ֆրոդոն։
― Դեռ հարցնում է․․․ է... ― զարմացավ Մերին։ ― Վեր կենալու ժամանակն է, չորսն անց է կես։ Դրսում անթափանց մառախուղ է։ Աչքերդ տրորիր ու վեր կաց։ Սեմն արդեն նախաճաշ է պատրաստում։ Փինը, որ Փին է, էլի ոտքի վրա է։ Ես գնացի պոնիները թամբելու։ Արթնացրու թամբալ Գիրուկին, գոնե թող ճանապարհի մեզ։
Ժամը վեցի մոտ հոբիթները պատրաստ էին ճանապարհ ընկնելու։ Գիրուկը բերանով մեկ հորանջում էր։ Նրանք անաղմուկ դուրս եկան տնից և կածանով քայլեցին Մերիի հետևից, որը սանձից բռնած տանում էր ծանր բարձված պոնիին։ Կածանը սուզվեց տան հետևի պուրակը, ապա դուրս եկավ դաշտ: Խոնավ տերևները պսպղում էին, ճյուղերից կաթկթում էր, և սառը ցողը մոխրագույն շղարշի պես պարուրում էր խոտը։ Անդորր էր, և հեռավոր ձայները բոլորովին մոտիկ էին լսվում․ լսվում. հավերը կռթկռթում էին, մեկի դուռը փակվեց, ցանկապատի մի դռնակ ճռռաց։
Պոնիները ախոռում էին. ամրակազմ, մեկը մյուսից սիրուն, դանդաղաշարժ, բայց դիմացկուն, իսկը հոբիթների պես։ Փախստականները հարմար նստեցին, ձիերը խթանեցին և խորացան թանձր մառախուղի մեջ, որն ասես նահանջում էր նրանց առջև, իսկ հետո նորից փակվում։ Մեկ ժամ կամ մոտ մեկ ժամ գնալուց հետո վերջապես մառախուղից անսպասելիորեն դուրս լողաց արծաթե սարդոստայնով շղարշված բարձր Պատնեշը։
Գիրուկ Կուղբոնցը կանգնեցրեց պոնին։
― Մնաս բարո՜վ, Ֆրոդո, բացականչեց նա։ ― Դու իզուր գնացիր Անտառ, դա կործանարար տեղ է, կարող է հենց այսօր էլ փորձանքի մեջ ընկնեք։ Այնուամենայնիվ, ձեզ հաջողություն եմ ցանկանում՝ և՛ այսօր, և՛ վաղը, և՛ միշտ․․․ միշտ...
― Եթե իմ առջևում միայն Հավերժական Զառամյալ Անտառը լիներ, ես բախտավոր կլինեի, ― ձայնեց Ֆրոդոն։ ― Գենդալֆին հաղորդիր, որ շտապ գա գլխավոր ուղի՝ մենք անտառից դուրս ենք գալու այնտեղ և արագ-արագ գնալու ենք Լեռնամոտ։ Մնաս բարո՜վ։ ― Այստեղ նրա ձայնը խլացավ արձագանքից, և Ֆրեդեգարը վերևում մենակ մնաց։
Մութ ու խոնավ անցուղու վերջում երկաթե ճաղերով դարպասն էր։ Մերին իջավ ձիուց և բացեց այն, իսկ երբ բոլորն անցան, փակեց։ Դռները ծածկվեցին և փականը չարագուշակ չխկաց։
― Դե, վերադարձի ճանապարհը փակված է, ― ասաց Մերին։ ― Մնաս բարով, Հոբիթստան, մեր առջև Հավերժական Զառամյալ Անտառն է։
― Իսկ սրա մասին ճի՞շտ բաներ են պատմում, ― հարցրեց Փինը։
― Նայած ի՜նչ են պատմում, ― պատասխանեց Մերին։ ― Եթե դու նկատի ունես այն սարսափելի հեքիաթները, որոնցով վախեցրել են Գիրուկին մանկության տարիներին՝ անտառի ոգիների, գայլերի և ամեն տեսակ չարքերի մասին, ապա հազիվ թե։ Ես այդ հեքիաթներին չեմ հավատում։ Բայց Անտառն իսկապես սովորական չէ։ Այստեղի բնակիչները զգուշավոր են ու կարծես ավելի կենդանի լինեն, հասկանու՞մ ես: Ասես մյուսներից ավելի լավ զգալուց լինեն, թե ինչ է կատարվում շուրջը: Ծառերն օտարներին չեն սիրում և հետևում նրանց իրենց բոլոր․․․ բոլոր... երևի տերևներո՞վ, հո աչքեր չունե՞ն։ Սովորաբար, մենակ հետևում են, ուրիշ ոչինչ: Ցերեկն այնքան էլ սարսափելի չէ, թող հետևեն իրենց համար։ Ճիշտ է, երբեմն նրանցից մեկը ճյուղ է վրադ գցում, մյուսը հանկարծ արմատն է ցցում, երրորդը բաղեղով է փաթաթվում քեզ։ Դե դրանք դատարկ բաներ են, իսկ ա՜յ գիշերը, ինձ ասել են․․․ են... Ես ինքս էլ գիշերն էստեղ եղել եմ մեկ կամ երկու անգամ, այն էլ բացատում։ Ինձ թվում էր, ծառերը փսփսում են, չարախոսում անհասկանալի լեզվով և ինչ-որ չար բան պայմանավորվում: Քամի չկար, բայց ճյուղերն օրորվում էին ու շրշում։ Ասում են, ծառերը կարող են տեղաշարժվել ու պատի պես շրջապատել օտարներին։ Ինչ-որ ժամանակ նրանք նույնիսկ Պատնեշին են մոտեցել․ մոտեցել. հայտնվել են պատնեշի կողքը, սկսել են ճեղքել ու սեղմել, վերևից կախվել են պատնեշի վրա։ Այդ ժամանակ հոբիթները դուրս են եկել, կտրել հարյուրավոր ծառեր, մեծ կրակ արել և Պատնեշի երկարությամբ մի լայն շերտ վառել։ Անտառը նահանջել է, բայց վիրավորանքը չի մոռացել։ Իսկ շերտը հիմա էլ դեռ երևում է։
― Միայն ծառերն ու վե՞րջ, ― նորից հարցրեց Փինը։
Հոբիթների տրամադրությունն ընկավ: Միայն Մերին էր, որ չէր վհատվում։
― Փնտրի՛ր, քո մեծ արահետը, ― մռայլ շտապեցրեց նրան Ֆրոդոն։ ― Թե չէ մեկ էլ տեսար մեկս-մեկիս կորցրեցինք կամ բոլորս միասին մոլորվեցինք․․․ մոլորվեցինք...
Պոնիները առաջ էին շարժվում ծառերի միջով՝ զգուշորեն անցնելով գալարուն, իրար հյուսված արմատների վրայով։ Բացի ծառերից, այստեղ ոչինչ չէր աճում: Զառիկող արահետը, կարծես թե, բարձրանում էր վեր, իսկ ծառերը գնալով ավելի բարձր, մութ ու խիտ էին կախվում նրանց վրա։ Խոր լռություն էր տիրում, միայն երբեմն անշարժ սաղարթի վրայով գլորվում ու ցածր էր ճլմփում ուռճացած կաթիլը։ Ճյուղերն ասես քարացել էին, ոչ մի տեղից շրշյուն անգամ չէր լսվում, բայց հոբիթներին թվում էր, թե իրենց տեսնում ու զննում են՝ սառը, կասկածով, թշնամաբար։ Եվ գնալով այդ զգացեղությունը հոբիթների մեջ ուժեղանում էր. նրանք անընդհատ ջղաձգորեն շրջվում էին ու գլուխներն այս ու այն կողմ պտտում՝ ասես անսպասելի հարձակումից զգուշանալով։
Արահետի հետք առայժմ չկար, իսկ ծառերի շարքերը գնալով խտանում էին, ասես ուզում էին ճանապարհը փակել: Փինը հանկարծ զգաց, որ այլևս չի կարող առաջ գնալ։
― Վա՜յ, վա՜յ, վա՜յ, ― աղեկտուր գոռաց նա։ ― Ես ոչ մի վատ բան չեմ անում, թողեք անցնե՜մ, խնդրո՜ւմ եմ․․․ եմ...
Բոլորը վախից շունչները պահեցին, բայց ճիչը չթնդաց անտառում, այլ տեղնուտեղը խլացավ, ասես խեղդեցին։ Ոչ արձագանք, ոչ պատասխան, միայն անտառն ավելի խտացավ և ասես չարախնդորեն խշշաց։
Բայց Մերին հանկարծ թեթևացած սուլեց ու մատով ցույց տվեց դեպի առաջ։
― Ա՜յ թե գործ է, հա՜, ― մտածկոտ ասաց նա։ ― Երևում է, ծառերն իրոք տեղում կանգնած չեն մնում։ Հրեն, էն է Հրդեհի Բացատը: Բայց թե արահետն ո՞ւր է կորել․․․ կորել...
Առջևում ճանապարհը լուսավորվում էր. ծառերը նահանջում էին։ Հոբիթները հանկարծ դուրս սահեցին ճյուղերի արանքից ու հայտնվեցին մի ընդարձակ բացատում։ Նրանց գլխավերևում անսպասելի բացվեց կապույտ ու մաքուր երկրինքը։ Արևը չէր հասցրել շատ բարձրանալ, բայց արդեն ցած էր հղում իր բարեհամբույր շողերը։ Բացատը եզերող ծառերի սաղարթն ավելի խիտ ու ավելի կանաչ էր, ասես Հրդեհի բացատն անջրպետված լիներ անտառից կանաչ ու խիտ պատով։ Բացատում ոչ մի ծառ չկար․ չկար. կոշտ խոտ, իսկ դրանց մեջ՝ չորուկ գինազոխեր, գորշ մոլախոտ, թոռոմած մոլեխինդ ու ուղտափուշ։ Անհրապույր ու տխուր վայր էր, բայց Հավերժական Զառամյալ Անտառի հեղձուկ ու մութ թավուտներից հետո այստեղ ուղղակի հրաշալի էր։
Հոբիթներն աշխուժացան ու հույսով նայեցին արևի ճառագայթներով ողողված երկնքին, որը պայծառ ու տաք օր էր խոստանում։ Բացատի հեռավոր ծայրին, ծառերի մեջ, բարակ արահետ էր նշագծվում։ Այն մտնում էր անտառ, բայց որոշ ժամանակ դեռ տեսանելի էր՝ կանաչ տանիք չկար գլխին, թեև երբեմն վրայով տարածվում էին խիտ ճյուղերը՝ մեկ կիպ մոտենալով, մեկ իրարից անջատվելով։ Հոբիթները գնացին սկսվող արահետով: Թեպետ թեթևակի բարձրանում էին, բայց հիմա գնում էին առաջվանից ավելի արագ: Բարեկամներն աշխուժացել էին. թվում էր, թե անտառը բարիացել է իրենց նկատմամբ և թույլ կտա անցնել։ Սակայն ո՞ւր էր թե․․․ թե...
Շուտով գաղտնի չարակամությունը բացահայտ դարձավ։ Հեղձուկ օդը շնչել չէր լինում։ Ծառերը երկու կողմերից սեղմեցին նրանց և ճանապարհը փակեցին։ Յուրաքանչյուր քայլը դժվարությամբ էր արվում, պոնիների սմբակները խրվում էին փտած տերևների կույտերի մեջ, խփվում չերևացող արմատներին, և լռության մեջ այդ հարվածները խուլ արձագանքում էին ականջներում։ Բարեկամներին խրախուսելու համար Ֆրոդոն փորձեց երգել, սակայն դա ավելի շատ խռպոտ շշնջոցի էր նման.
Հոբիթները նայեցին Մերիի ցույց տված ուղղությամբ, բայց ոչինչ չտեսան, բացի հովիտը պատած կապտավուն մեգից: Արդեն տասնմեկին մոտ էր, արևը վառում էր, բայց աշնանային մեգի շղարշն առաջվա պես թանձրանում էր հեռուներում։ Արևմուտքում չէին երևում ո՛չ Պատնեշը, ոչ էլ նրա հետևում թաքնված Բրենդիդուիմի գետահովիտը։ Հյուսիսում նույնպես ոչինչ չկար, ու թեև Հոբիթները երկար և ուշադիր զննեցին, բայց չկարողացան գտնել ո՛չ Արևմտյան Մեծ Ուղին, ո՛չ էլ դրան հիշեղնող ինչ-որ բան։ Չորս կողմից անշարժ ալիքներով նրանց շրջապատում էր Անտառը։ Ամենախելոք բանն էր՝ նստել ու կեսօրյա հացն ուտել։ Այդպես էլ արեցին։
Երբ արևը հատեց կեսօրը, արևելքում անտառից առանձնացան դամբանաբլուրների մոխրականաչ ալիքները: Դա շատ ուրախացրեց հոբիթներին՝ հաճելի էր տեսնել, որ Հավերժական Զառամյալ Անտառն այնուամենայնիվ վերջ ունի: Սակայն գնալ այդ ուղղությամբ նրանք չէին պատրաստվում. հոբիթական հեքիաթներում այդ գերեզմանոցը Գերեզմանոցը շատ վատ համբավ ուներ:
Վերջապես բարեկամները որոշեցին շարունակել ճանապարհը: Արահետը, որով բարձրացել էին բլուրը, իջնում էր մյուս կողմից ու ստորոտից ձգվում դեպի հյուսիս։ Սակայն շուտով հոբիթներն զգացին, որ դանդաղ, բայց հաստատապես թեքվում են աջ՝ հարավ-արևելք, դեպի Գալարի հովիտը, այսինքն՝ բոլորովին ոչ հարկավոր ուղղությամբ։ Խորհրդակցելով՝ նրանք որոշեցին դուրս գալ արահետից և գնալ դեպի հյուսիս. ի վերջո այնտեղ էր գտնվում անտեսանելի Ուղին և այնքան էլ հեռու չէր, թեև բլրի գլխից նրանք այն չկարողացան տեսնել: Բացի այդ, այնտեղ հողն ավելի չոր էր, իսկ ծառերը՝ նոսր. սովորական եղևնիներ ու սոճիներ, ոչ թե այստեղի նման՝ կաղնի, հաճարի, բոխի ու էլի ինչ-որ հանելուկային, հինավուրց տեսակներ։
Սկզբում թվում էր, որ թե ճիշտ են վճռել, նույնիսկ սկսեցին ավելի արագ գնալ, թեպետ երբ արևը թափանցում էր սաղարթից, պարզ էր դառնում, որ այնուամենայնիվ չափից շատ են թեքվում դեպի արևելք։ Նորից իրար սկսեցին միանալ ծառերը, որոնք հեռվից թվում էին իրարից շատ հեռու։ Գետինը դարձավ ալիքավոր, ասես հին ժամանակներում այդտեղով անցել էին հսկաների սայլերը և խոր հետքեր թողել: Այդ խոր խանդակները և փոսերը, ասես դիտմամբ, փակում էին նրանց ճանապարհը։ Շջանցելու հնարավորություն չկար, հարկավոր էր անցնել դրանց միջով, իսկ ներքևում թավ խոտ էր և խիտ փշաթփեր, որոնց շրջանցել հնարավոր էր միայն դեպի աջ շարժվելով: Ամեն անգամ նոր այդպիսի փոսից դուրս գալով՝ նրանք հայտնաբերում էին, որ ծառերի պատն ավելի է խտացել։ Դեպի ձախ և սարն ի վեր հնարավոր չէր գնալ, այնպես որ հոբիթներն ակամա գնում էին դեպի աջ և սարն ի վար։
Մեկ-երկու ժամ հետո նրանք ուղղությունը կորցրին՝ միայն գիտեին, որ դեպի հյուսիս չեն գնում։ Ասես ինչ-որ մեկի կամքն էր նրանց ուղղորդում, և նրանք անտառից դուրս գալու փոխարեն հնազանդորեն գնում էին Անտառի ամենախորքը։
Արևը թեքվում էր դեպի արևմուտք, երբ նրանք մտան իրենց բոլոր տեսածներից շատ ավելի լայն ու խոր մի խանդակ։ Դեպի ձախ ու վեր ճանապարհ չկար, հո չէի՞ն թողնելու պոնիներն ու բեռները․․․ բեռները... Մնում էր միայն գնալ աջ ու ներքև: Ոտքերի տակ խոնավացավ, հողը մի տեսակ փափկեց, երբեմն նույնիսկ ճլմփում էր: Այս ու այնտեղ լանջը ծակեցին աղբյուրները, և շուտով ներքևում սկսեց խոխոջալ առուն: ճամփորդներն այժմ գնում էին լայն առվի երկայնքով, ոտքի տակ զսպանակի պես ելնող-իջնող ճահիճ արահետով։ Խիտ ճյուղերի վերևում երկինքն անհետացավ։
Կիսախավարում որոշ ժամանակ սայթաքելով՝ հոբիթները հանկարծ նորից լույս աշխարհ դուրս եկան: Լույսն ասես ընկնում էր առջևում գտնվող բաց դարպասից: Պոնիներին ճյուղե կամարի տակով տանելով՝ նրանք դուրս եկան տոթ կիսախավարից և հայտնվեցին գետի ափին: Ջրի երկայնքով ձգվում էր եղեգների ու խոտի մի լայն շերտ, իսկ մյուս ափը զառիվայր էր ու սայթաքուն։ Հետկեսօրյա ոսկեգույն արևի լույսը պարուրում էր հովիտը քնաբեր ջերմությամբ։ Մեջտեղով ծուլորեն հոսում էր ուռիներով շրջապատված գորշ առուն, ընկած կոճղերը արգելափակում էին հոսանքի ճանապարհը, և հազարավոր պոկված տերևներ էին կուտակվում առվախորշերում: Օդը նույնպես լի էր այդ նեղ դեղին տերևներով: Մեղմ քամի էր փչում, եղեգը խշշում էր, սեզը շրշում, ուռենու ճյուղերը փսփսում էին։
Հոբիթներն իջան գետի ափը ու գնացին կածանով: Տեղ տեղ եղեգներն ու սեզն այնքան առատ էին աճել, որ գլխովին ծածկում էին նրանց: Արահետը գալարվում էր, պտույտներ գործում, մեկ աջ էր գնում, մեկ՝ ձախ: Ժամանակ առ ժամանակ առուներ էին հանդիպում, որոնց վրայով հոգատարորեն գերաններ էին գցված։
Շոգն սկսեց նեղել հոբիթներին: Արևն այրում էր նրանց մեջքերը, իսկ ականջներում անընդհատ հնչում էր մոծակների տզզոցը:։ Ինչ-որ բարալիկ, ցանցառ տերևներով ճյուղերի մոխրագույն, տեղ-տեղ ճառագայթներով ծակծկված ստվերը վերջապես փակեց կածանը։ Հետզհետե տոթն ուժգնանում էր ու քայլելն ավելի էր դժվարանում։ Հողն ասես քնկոտություն էր արձակում ու նինջով պարուրում հոբիթներին։ Ֆրոդոյի գլուխը կախվեց կրծքին: Նրա առջևից գնացող Փինն ընկավ ծնկների վրա: Ֆրոդոն կանգ առավ: Նրա ականջին հասավ Մերիի ձայնը.
— Էլ չեմ կարող, եթե ես մի փոքր չհանգստանամ, ապա ինձանից օգուտ չի լինի: Գնամ ուռենիների տակ. էնտեղ զով է: Եվ մոծակներն էլ քիչ են:
Ֆրոդոյին դա դուր չեկավ:
― Սթափվե՛ք, ― գոռաց նա։ ― Քնելու ժամանակը չէ․․․ չէ... Հարկավոր է մի կերպ դուրս գալ անտառից։
Սակայն նրա ուղեկիցներին ընդարմացնում էր ծանր նինջը և նրանք ոչինչ չէին լսում կամ չէին ուզում լսել։ Սեմը հորանջում էր ու քնկոտ աչքերը թարթում։
Ֆրոդոն հանկարծ զգաց, որ նինջն իրեն էլ է հաղթում, և պայքարելու ուժ չկա: Նրա աչքին ամեն ինչ շաղվեց, և զզվելի ճանճերի անդադար դզզոցը հանկարծ լռեց։ Միայն թեթև շշունջ էր, մեղմ քչքչոց, հեռավոր շրշյուն՝ տերևնե՞րն են, ինչ է։ Իհարկե, տերևներն են։ Նա բարձրացրեց հոգնած աչքերն ու գլխավերևում տեսավ մի հսկայական ծփի՝ դարավոր ու մամռակալած։ Ծփին արահետի վրա էր տարածել իր ճյուղերը, որոնք ասես երկար մատներով ձեռքեր լինեին։ Նրա անընդգրկելի, ծուռումուռ բունը հատված էր սև ճեղքերով, որոնք կամաց ճռռում էին թորշոմած սաղարթի շշնջոցի տակ։ Թրթռացող տերևներն ու պայծառ երկինքը կուրացրեցին Ֆրոդոյին: Նա հորանջեց ու տապալվեց գետնին։
Մերին ու Փինը հազիվհազ հասան ծառին, նստեցին ու մեջքով հենվեցին բնին: Ճեղք-փչակներն ավելի լայնացան՝ ուրախությամբ ընդունելով հոբիթներին, իսկ ծառը ցնցվեց ու ճռռաց։ Վերևում սահուն օրորվում էր դեղնա-մոխրագույն սաղարթի հոծ ծածկույթը։ Թվում էր, թե տերևներն օրորոցային են երգում: Ճամփորդները հոգնած փակեցին աչքերը և ասես քնի միջից լսեցին․ լսեցին. ջուրը ծփու մոտ է, ջուրը կկապի, ջուրը կքաշի և քունը կտանի․․․ կտանի... Նրանք տրվեցին հմայքին և գետի քչքչոցի օրորի տակ, գորշ ծփու բնին կպած քնեցին։
Ֆրոդոն պառկած պայքարում էր՝ փորձելով ամեն կերպ քունը փախցնել: Վերջապես նրան նույնիսկ հաջողվեց ոտքի կանգնել։ Սառը ջուրը ջուրն անհաղթահարելիորեն ձգում էր նրան։
― Հապա սպասի՛ր, Սեմ, ― քրթմնջաց նա։ ― Լավ կլիներ ոտքերս թրջեի․․․ թրջեի...
Քայլելու ժամանակ ննջելով՝ նա մի կերպ հասավ ափ, այնտեղ, որտեղ ծփու հզոր արմատները կախվում էին ջրի վրա: Հոբիթը նստեց դրանցից մեկի վրա, ոտքերը կախեց ջրի մեջ՝ և հանկարծ քնեց մեջքը հենելով բնին:
Սեմը նստել ու ննջում էր, երբեմն-երբեմն ծոծրակը քորելով․․․ քորելով... Սա ինչ-որ անհասկանալի բան է։ Տարօրինակ է ինչ-որ։ Արևը դեռ մայր չի մտել, իսկ իրենք քնում են, հա քնում։ Ինչի՞ց կլինի դա։
― Պա՜հ, ի՜նչ անենք, ուժասպառ ենք եղել, դատարկ բան է, ― մտածեց նա։ ― Իսկ այ էս ծառն ինձ դուր չի գալիս. չափազանց մեծ է ու, դրա՜ն մի տեսեք, խշխշում է։ Ջուրը, իբր թե, կձգի, կտանի, կքնացնի ու քունդ կառնես․․․կառնես...
Նա թափ տվեց իրեն, վեր կացավ ու օրորվելով գնաց տեսնելու, թե ինչ են անում պոնիները: Պարզվեց, որ դրանցից երկուսը բավական հեռացել են: Սեմը հետ բերեց պոնիներին՝ և հանկարծ երկու տարօրինակ ձայն լսեց. մեկը՝ ասես ջրի մեջ ինչ-որ ծանր բան չրմփաց. իսկ մյուսը նման էր փականի չրխկոցի:
Սեմն արագ բռնեց տիրոջ բաճկոնից ու դուրս քաշեց արմատի տակից, իսկ հետո էլ մի կերպ չոր տեղ հանեց։ Ֆրոդոն սթափվեց ու խեղդվելով հազաց՝ քթից ջուր հորդեց։
― Պատկերացնո՞ւմ ես, Սեմ, ― վերջապես ասաց նա, ― այս անամոթ ծառն ինձ ջուրը մտցրեց․․․ մտցրեց... Արմատներով բռնեց ու սուզեց․․․սուզեց...
― Դե ինչ ասեմ, քնով եք ընկել, տեր իմ, ― ասաց Սեմը: ― Գոնե ջրից հեռու գնայիք, եթե էդքան ուժեղ ձեր քունը տանում էր։
― Իսկ մյուսներն ո՞ւր են, ― հարցրեց Ֆրոդոն։ ― Հանկարծ նրանք էլ չքնե՞ն․․․չքնե՞ն...
Սեմն ու Ֆրոդոն պտտվեցին ծառի շուրջը։ Հանկարծ Սեմը հասկացավ , թե ինչ չրխկոց էր լսել: Փինն անհետացել էր։ Ճեղքը, որի մոտ նա թիկնել էր, փակվել էր, կարծես չէր էլ եղել։ Իսկ Մերիի ոտքերը ցցված էին մեկ ուրիշ ճեղքից։
Սկզբում Ֆրոդոն ու Սեմը բռունցքներով խփեցին ծառի բնի այն մասին, որտեղ առաջ պառկած էր Փինը։ Տեսնելով, որ չի օգնում, նրանք հուսահատ ճիգերով փորձեցին ճեղքը մեծացնել ու Մերիին հանել, բայց՝ անօգուտ։
― Սա պարզապես սարսափելի է, ― իրեն կորցրած բղավեց Ֆրոդոն։ ― Ախր ինչը մեզ բերեց այս երիցս անիծյալ Անտառը։ Ավելի լավ էր մնայինք այնտեղ, Գերանում․․․ Գերանում...
Նա ամոբղջ ուժով աքացի տվեց ծառին։ Հազիվ նկատելի դող անցավ տերևներով ու ճյուղերով․ ճյուղերով. տերևները շրշացին ու շշնջացին, ասես քմծիծաղում էին։
― Դուք, տեր իմ, կացին չե՞ք վերցրել, ― հարցրեց Սեմը։
Նրանք ծփու մոտ քարշ տվին մի կույտ ցախ, չոր տերևներ ու տաշեղ, իհարկե, ոչ այն կողմը, որտեղ Փինն ու Մերին էին։ Հենց առաջին կայծից կրակը բռնկվեց, ջախը ճտճտաց, ու բոցի մանրիկ լեզուները մխրճվեցին մամռոտ կեղևի մեջ։ Հինավուրց հսկան ցնցվեց: Ցավի ու չարության խշշոցով պատասխանեց սաղարթը։ Բարձր ճչաց Մերին, ներսից լսվեց Փինի խեղդված աղաղակը։
― Հանգցրե՛ք, հանգցրե՛ք, ― ոչ իր ձայնով գոռաց Մերին, ― թե չէ նա սպառնում է ինձ երկու պատառ անել և կանի․․․կանի...
― Ո՞վ է սպառնում․․․ սպառնում... Ի՞նչ է եղել, ― Ֆրոդոն նետվեց դեպի ճեղքը։
― Հանգցրե՛ք․․․ Հանգցրե՛ք... Շուտ հանգցրե՛ք, ― աղաչում էր Մերին։
Ծփու ճյուղերը կատաղորեն երերացին։ Լսվեց ուժեղացող քամու ձայն, և ասես փոթորիկը հուզեց սկզբում շրջապատի, ապա հեռավոր բոլոր ծառերը: Կարծես ինչ-որ մեկը քար գցեց խաղաղ լիճը, և անտառի վրայով վազեցին զայրույթի օղակները։ Անտառը տակնուվրա եղավ։ Սեմն արագորեն հանգցրեց փոքրիկ խարույկը և տրորեց կայծերը։ Իսկ Ֆրոդոն գլուխը կորցրած վազեց արահետով՝ աղեկտուր ճչալով․ «Օգնեցե՜ք․․․ օգնեցե՜ք․․․ Օգ֊նե֊ցե֊ե՜ք»․․․ ճչալով. «Օգնեցե՜ք... օգնեցե՜ք... Օգ֊նե֊ցե֊ե՜ք...»: Սեփական ձայնը նրան մոծակի տզզոց էր թվում, թեև գոռում էր ամբողջ ուժով՝ ծփու բարձրացրած փոթորիկը պոկում էր բառերը հենց շուրթերից և խլացնում տերևների կատաղի աղմուկի մեջ։ Բայց Ֆրոդոն շարունակում էր հուսահատ գոռալ՝ սարսափից չիմանալով էլ ինչ անել։
Եվ հանկարծ միանգամից լռեց՝ նրա ճիչերին պատասխանեցին։ Թե՞ նրան թվաց։ Ո՛չ, պատասխանեցին հեռվից, անտառի խորքից։ Նա շուռ եկավ, ականջ դրեց՝ այո, ինչ-որ մեկը զիլ ձայնով, անհոգ ու ուրախ երգում էր ինչ-որ անհեթեթություն․ անհեթեթություն.
<poem>
Արևն անցավ, ու երեկոն ծանրանում է մութով իր,
Ոսկեհատիկն սպասո՜ւմ է, սպասում իր Թոմին։
Սակայն Թոմը ուշանում է․․․ է... Էլ չի կարող համբերել
Ոսկեհատիկ գեղեցկուհին՝ գետի դուստրը և փերին։
Նունուֆար է բերում նրան Թոմն անտառում երգելով,
Հոբիթները կանգնել էին հմայվածի պես։ Փոթորիկը շնչասպառ եղավ։ Տերևները կրկին լուռ կախ ընկան անշարժ ճյուղերից։ Նորից լսվեց նույն երգը, և հանկարծ եղեգներից դուրս ցատկեց մի ճմռթված լայնեզր գլխարկ, որի ժապավենի տակ խրված էր մի երկար կապույտ փետուր։ Գլխարկի հետ միասին հայտնվեց նաև մարդը, իսկ գուցե ոչ մարդ: Համենայն դեպս նա հոբիթներից ակնհայտորեն մեծ էր ու ծանր, թեև բոյը մարդկանցից ցածր էր: Բայց այնպիսի աղմուկ էր բարձրացրել, որ երկու մարդու տեղ կանցներ. դեղին ոտնամաններով նրա հաստ ոտքերը եզան կճղակների պես փոցխում էին տերևները։ Հագել էր կապույտ կապա, իսկ երկար, խիտ ու գանգուր մորուքը ծածկում էր կուրծքը։ Դեմքը՝ կարմիր, ասես հյութեղ խնձոր, ակոսված ծիծաղի կնճիռներով։ Ձեռքին մեծ տերև-սկուտեղ էր, իսկ դրա մեջ նունուֆարներ էին լողում:
― Օգնեցե՜ք․․․― Օգնեցե՜ք...― նրան ընդառաջ նետվեցին Ֆրոդոն ու Սեմը։
― Կամաց, կամաց․․․ կամաց... Էլ գոռալ, ճվալն ի՜նչի համար է, ― խոսեց անծանոթը՝ բարձրացնելով ձեռքը, և հոբիթները տեղում մեխվեցին։ ― Էդ ո՞ւր եք վազում․․․ վազում... Վայրկենապես պատասխանեք․․․ պատասխանեք... Գիտե՞ք, թե ով եմ ես: Ուրեմն իմացեք. ես Թոմ Բոմբադիլն եմ։ Ո՞վ է համարձակվել նեղացնել ձեզ, անմեղ մժեղներին․․․մժեղներին...
― Իմ ընկերներին բռնել է ծեր Ծփին․․․ Ծփին... ― շունչը կտրվելով, հազիվհազ խոսեց Ֆրոդոն։
― Հասկանո՞ւմ եք, տեր իմ, նրանց քնած տեղը ճանկել են, Ծփին նրանց բռնել է ու չի թողնում, ― բացատրեց Սեմը։
― Անկարգություններ է անում Ծփին․․․ Ծփին... Միայն այդքա՞նը, ― հարցրեց Թոմ Բոմբադիլը ուրախ ցատկոտելով։ ― Ես հիմա կերգեմ նրա համար ու քնակապ կանեմ։ Երգելով տերևաթափ կանեմ, որ իմանա ավազակը։ Ձմեռվա ցրտի երգ կերգեմ, արմատները կսառեցնեմ․․․ կսառեցնեմ...
Նա նունուֆարներով սկուտեղը խնամքով դրեց խոտի վրա և շտապեց ծառի մոտ: Փչակից դուրս էին ցցված Մերիի ոտքերի ծայրերը միայն՝ ծառը հասցրել էր խեղճին էլ ավելի ներս քաշել։ Թոմը շրթունքները հպեց ճեղքին և կամաց ինչ-որ անհասկանալի բան երգեց։ Մերին ուրախացած ոտքերը թափահարեց, բայց Ծփին մնաց անշարժ։ Թոմը հետ ցատկեց, կոտրեց ներքևի ծանր ճյուղն ու դրանով դաղեց բունը։
― Հե՜յ, Ծեր Ծփի․․․ Ծփի... Լսի՛ր Բոմբադիլին, ― հրամայեց նա։ — Քացր-քաղցր խմիր հողի հյութը, ուժ հավաքիր։ Իսկ հետո քնիր, արդեն լրիվ դեղնել ես։ Դուրս թող փոքրիկներին։ Բռնողի՜ս նայեք։
Նա Մերիի ոտքերից բռնեց ու ակնթարթորեն դուրս քաշեց բացվող ճեղքից։
Թոմը քրքջաց։
― Դեհ, ճստիկ-մստիկներ, ― ասաց նա, ― այսօր ինձ մոտ հանգիստ կառնեք: Ինչպես հարկն է կկերակրեմ։ Բոլոր հարցերը թողեք հետոյի համար։ Արևը մարում է, և տանը Ոսկեհատիկն է սպասում, երևի աչքը ջուր կտրեց։ Սեղանին կդնեմ հաց ու մեղր, կաթ ու կարագ․․․ կարագ... Հապա, ճստլիկներ, վազքով․․․ վազքով... Թոմը սովածացել է:
Նա գետնից վերցրեց նունուֆարները, ձեռքը թափ տվեց՝ հրավիրելով իր հետևից և թռչկոտելով սուրաց արահետով, ամբողջ ձայնով անկապ մի բան երգելով։
Խոսելու ժամանակ չկար, զարմանալու՝ նույնպես: Հոբիթները լուռ շտապեցին նրա հետևից։
Միայն թե նրանք դանդաղ էին շտապում։ Թոմն աչքներից ծածկվեց, և ձայնն էլ ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Իսկ հետո հանկարծ նորից հնչեց բարձր, կարծես ինչ-որ տեղից հորդեց․ հորդեց.
<poem>
Ոտքերն արդեն գրեթե չէին ենթարկվում նրանց, երբ արահետն սկսեց զգալիորեն բարձրանալ: Գետակը հանկարծ աշխուժացավ, և մթության մեջ փրփրուն փոքրիկ ջրվեժ փայլատակեց: Ծառերը վերջացան, մշուշը ցրվեց, իսկ խոտը ոտքերի տակ խոնարհ ու մետաքսանման դարձավ։ Գետակը վերածվեց արագահոս առվի, որը, փայլատակելով աստղերի լույսից, ուրախ վազում էր նրանց ընդառաջ: Անտառը հետ գնաց ու դարձավ կենդանի ցանկապատ: Արահետը նորից երևաց. այժմ այն խնմաված էր և ոլորապտույտ բարձրանում էր աստղերի լույսից մոխրագույն խոտածածկ բլուրը: Բլրի հետևում մեկ այլ բլուր երևաց, իսկ վրան՝ լուսավոր մի տուն: Արահետը վազեց ներքև ու կրկին սկսեց բարձրանալ, և հանկարծ նրանց աչքերին զարնվեց լայն բացված դռան դեղին լույսը։
Նրանց առջև փայլում էր Թոմ Բոմբադիլի տունը: Բոլորն արագացրին քայլերը՝ և՛ հոբիթները, և՛ պոնիները։ Հոգնածությունն ասես ոչ եղել էր, ոչ էլ կար, իսկ վախն առհասարակ մնացել էր անտառում։ Նրանց ընդառաջ երգը թնդաց․ թնդաց.
<poem>