Բոլորը լռեցին, ու հոբիթները մեկը մյուսի հետևից քուն մտան:
====Գլուխ տասնմեկ․ տասնմեկ. Շեղբը մթության մեջ====
[[Պատկեր:A Knife in the Dark.jpg|300px|thumb|right]]
Մինչ նրանք պատրաստվում էին քնելու Բրիի պանդոկում, Բրենդիդուիմքի վրա չարագուշակ ստվեր էր իջնում: Կիրճերում ու գետի ափերին սառը մառախուղ էր կուտակվում: Ճագարի Գերանում քար լռություն էր: Գիրուկ Կուղբնոցը Կուղբոնցը դուռը կիսաբաց արեց ու զգուշությամբ քիթը դուրս հանեց: Չգիտես ինչու, ամբողջ օրը նա սարսափի մեջ էր, իսկ երեկոյան նույնիսկ պառկել չէր համարձակվում: Քարացած օդում անորոշ սպառնալիք էր կախված: Նա նայեց մութ մառախուղի մեջ և տեսավ, թե ինչպես ցանկապատի դռնակն ինքն իրեն անձայն բացվեց, իսկ հետո անաղմուկ փակվեց: Նրան այնպիսի սարսափ պատեց, որ կյանքում չէր զգացել: Նա դողալով ընկրկեց և, սաստիկ ուժ գործադրելով, թոթափեց ծանր կարկամածությունը: Հետո դուռը փակեց բոլոր փակաղակներով ու սողնակներով կողպեց:
Մութը շրջապատել էր տունը: Սմբակների խուլ դոփյուն լսվեց. ինչ-որ մեկը ձիու սանձից բռնած գալիս էր կածանով: Դարպասի մոտ դոփյունը լռեց, ու երեք ստվեր ճեղքեցին խավարը: Մեկը շարժվեց դեպի դուռը, մյուս երկուսը քարացան տան անկյուններում: Գիշերն ընթանում էր իր հունով: Տան մոտակայքի ծառերն ասես սպասում էին՝ քարացած համր լռության մեջ:
''Ելի՛ր... Հարձակու՛մ... Հրդե՛հ ... Թշնամի՛ն...''
Գիրուկ Կուղբնոցը Կուղբոնցը պարապ չէր նստել: Տեսնելով, թե ինչպես են սև ստվերները սողում դեպի դուռը, նա հասկացել էր, որ պետք է փախչի կամ կործանվի: Եվ փախել էր հետնամուտքից, այգու, դաշտերի միջով: Հազիվ մի լիգ էր վազել մինչև մոտակա կալվածքը և ընկել շեմին՝ տնքալով. «Ոչ, ոչ... Ես կապ չունեմ... Այն ինձ մոտ չէ...»:
Ինչի՞ մասին էր նա քրթմնջում՝ չհասկացան, բայց ըմբռնեցին գլխավորը՝ Բրենդիդուիմքում թշնամիներ են, արշավանք է Զառամյալ Անտառից: Եվ թնդաց կոչը.
— Ոչ մի լավ բան,— գուշակեց Պանդուխտը: — Բայց քեզ համար ավելի հանգիստ կլինի, եթե մեզանից ազատվես: Մենք հիմա գնում ենք: Նախաճաշ պետք չէ, ոտքի վրա մի բան կուտենք:
Նարկիսը վազեց կարգադրություն անելու, որ թամբեն ու դուրս բերեն պոնիները և ոտքի վրա ուտելու ուտելիք մի բան պատրաստեն: Վերադարձավ իրեն լրիվ կորցրած. պոնիներն անհետացել են... Ախոռի դռները կրնկի վրա բաց են, իսկ ներսը դատարկ է: Տարել են ոչ միայն հոբիթների պոնիները, այլև բոլոր ձիերը, մինչև վերջինը:
Ֆրոդոն չափազանց հուզվեց: Ոտքով ինչպե՞ս կհասնեն Ազատք, եթե իրենց հետևում են ձիավոր թշնամիները: Նույն հաջողությամբ կարելի է և լուսին գնալ: Պանդուխտը լռելյայն դիտում էր հոբիթներին՝ ասես գնահատելով նրանց ուժն ու վճռականությունը:
Բայց պարզվեց, որ նա ոչ մեկի ընկերն էլ չէ: Ավելին, հարավցիները նույնիսկ չկարողացան հիշել, թե նա երբ է միացել իրենց:
Նախաճաշից հետո հոբիթներն ստիպված եղան նորից դասավորել իրենց ուղեպարկերը, որ շալակած տանեն: Մոտավորապես ժամը տասին մոտ նրանք դուրս եկան: Բրին արդեն վաղուց արթնացել ու գվվում էր, ինչպես տագնապահար փեթակ: Հապա ինչպե՞ս. Սև Հեծյալների երևալը, Ֆրոդոյի անհետանալը, իսկ հիմա էլ ձիերի գողությունը և վերջին ցնցող նորությունը՝ պարզվում է, Պանդուխտ-Հետքագետը հոբիթսատնցի հոբիթստանցի հոբիթներին ուղեկցող է վարձվել: Մի քանի տարվա խոսակցության նյութ կար: Պանդոկի մոտ շատ ժողովուրդ էր հավաքվել՝ գալիս էին նույնիսկ մոտակա գյուղերից ու համբերությամբ սպասում ճամփորդների դուրս գալուն: Պանդոկում իջևանածները կախվել էին պատուհաններից ու հավաքվել դռան մոտ:
Պանդուխտը պլանը փոխեց. որոշված էր Բրիից շարժվել Ուղիով: Իսկույն թեքվելն իմաստ չուներ՝ նրանց հետևից մի երկար պոչ կկապվեր. կնայեին, թե ուր են գնում, ու կհետևեին, որ ոչ մեկի հողերը չմտնեին: Հոբիթները Հրաժեշտ հրաժեշտ տվեցին Նոբին ու Բոբին, բաժանվեցին Լավր Նարկիսից՝ նրան բազում շնորհակալություններ հայտնելով:
— Ցտեսություն, հուսով եմ, մինչև լավ ժամանակների գալը,— ասաց Ֆրոդոն: — Շատ կուզենայի ձեր հյուրանոցում մի երկու շաբաթ հանգիստ ապրել. գուցե երբևէ հաջողվի:
— Համով խնձոր էր,— հառաչելով նկատեց Սեմը:
Գյուղը վերջացավ: Նրանց ուղեկցող երեխաներն ու պարապ-սարապները շուտով ձանձրացան ու հետ մնացին՝ որոշելով Հարավային Դարպասից դուրս չգալ: Դե, իսկ ճամփորդները, դարպասը թողնելով հետևում, երկու-երեք լիգ գնացին Ուղիով ու ոչ մի կողմ չթեքվեցին: Սկզբում Ուղին գալարվեց աջ՝ շրջանցելով լեռան ստորոտը , հետո արագ վազեց ներքև, անտառի ուղղությամբ: Ձախ կողմում լանջերին սևին էին տալիս Հիմնի հոբիթների բները. հյուսիսում խորունկ հովտից ծուխ էր բարձրանում՝ ըստ երևույթին այնտեղ Կոմբն էր. Արչետը Արչեթը թաքնված էր անտառակի հետևում: Երբ Բրիի գորշ լեռը մնաց հետևում, նրանք թեքվեցին ձախ ու գնացին նեղ, հազիվ նկատելի կածանով:
— Այստեղ էլ մենք կծածկվենք կողմնակի աչքերից,— ասաց Պանդուխտը:
— Հուսով եմ, կարճ ճանապարհով ուղիով չենք կտրումգնում,— կասկած հայտնեց Փիփինը: — Թե չէ մի անգամ կարճ կտրեցինք ու հետո հազիվ ողջ մնացինք:
— Այն ժամանակ ես ձեզ հետ չեմ եղել,— քմծիծաղեց Պանդուխտը: — Իմ բոլոր զարտուղի ճանապարհները տանում են այնտեղ, ուր պետք է:
Նա մեկ անգամ էլ աչքի անցկացրեց դատարկ Ուղին, և նրանք արագ իջան անտառաշատ հովիտը:
Որքան որ հոբիթները կարողացան կռահել, Պանդուխտը սկզբում շարժվեց Արչետի Արչեթի կողմը, բայց հետո թեքվեց աջ, որ որքան հնարավոր է արագ շրջանցի գյուղը և վայրի հողերով գնա դեպի Թխպամած: Եթե նրա մտադրությունն իրականանար՝ ճանապարհը զգալիորեն կկրճատվեր. Ուղին լայն աղեղով շրջանցում էր Մոծակի Ճահճուտները: Սակայն ստիպված կլինեին գնալ ճահճուտով, որը, ըստ Պանդուխտի, նախանձելի վայր չէր:
Իսկ առայժմ զբոսանքը բոլորին էր հաճելի էր: Առհասարակ, եթե գիշերային միջադեպը չլիներ՝ առավոտը հոբիթներին նույնիսկ հրաշալի կթվար: Արևը պայծառ լուսավորում էր, բայց չէր այրում, անտառը դեռ չէր ազատվել բազմագույն սաղարթից, հովիտը թվում էր խաղաղ ու ոչ մի սպառնալիք կամ սարսափ չէր թաքցնում: Պանդուխտը բազմաթիվ արահետների մեջ վստահորեն ընտրում էր անհրաժեշտը. եթե նա չլիներ, ապա հոբիթներն անմիջապես կմոլորվեին: Նա ընտրում էր ամենաոլորուն կածանները, որոնք գալարվում էին այս ու այն կողմ ու վերադառնում արդեն անցած տեղեր՝ այդպես նա հույս ուներ շփոթեցնել հետապնդողներին, եթե այդպիսիք գտնվեին:
— Իհարկե, Կաղամախը հետևելու է, թե մենք որտեղ ճանապարհից թեքվեցինք,— ասաց նա,— սակայն մեր հետևից չի գա, պարզապես ոմանց կհուշի: Նա այստեղի բոլոր կածանները լավ գիտի, թեպետ ինձանից ո՛չ լավ: Իսկ նրանց, ում կհայտնի, հաստատ հեռու չեն այստեղից:
Կա՛մ Պանդուխտն իրոք իր գործի գիտակն էր, կամ էլի ինչ-որ այլ պատճառով, բայց ամբողջ օրվա ընթացքում ճամփորդները ոչ ոքի չտեսան և ոչ մի կասկածելի ձայն չլսեցին: Նրանց նկատում էին միայն թռչունները, աղվեսները, մեկ էլ կայտառ սկյուռիկները: Հաջորդ օրը խումբն ուղղություն վերցրեց դեպի արևելք: Շուրջն առաջվա պես խաղաղ էր ու լուռ: Նրանք գիշերեցին անտառում և առավոտյան շարունակեցին ճանապարհը: Երրորդ օրը Չետի Չեթի անտառը վերջացավ: Հոբիթները դուրս եկան ընդարձակ ամայի հարթավայր, և հաճելի զբոսանքն ավարտվեց: Բրիի հողերը մնացին հետևում, սկսվեցին Մոծակի Ճահճուտները:
Ոտքերի տակ ճլփում էր, ոտնահետքերի մեջ պղտոր ջուր էր լցվում: Սեզերի ու եղեգների միջից փոքրիկ թռչնակներ էին թռչում: Սկզբում հոբիթները գնում էին աշխույժ ու վստահ, հետո սկսեցին ցատկոտել հողակոշտից հողակոշտ. գնալը դժվարացավ և վտանգավոր դարձավ: Ճահճուտում խրվել-մնալը դժվարություն չէր ներկայացնում, մշտական արահետ չկար, այստեղ նույնիսկ հետքագետները ճանապարհը չգիտեին՝ ով ոնց կարողանար: Ճամփորդների վրա էին թափվել մժեղները, բզզում էին գլխավերևում, մտնում մազերի, տաբատների մեջ և կպչում, կծում, խայթում:
Հողմակործ Բլուրները մոտենում էին: Դրանք տարածվում էին առջևում անհավասար շարքով՝ տեղ-տեղ գրեթե հավասարվելով գետնին և ճանապարհ բացելով դեպի արևելք: Երբեմն թվում էր, թե գագաթների երկայնքով խոտածածկ կիսաքանդ պատեր են ձգվում, որոնց բացվածք-ընդմիջումների հետևում քարե ավերակներ էին երևում: Երեկոյան կողմ նրանք մոտեցան բլուրների ստորոտին, որտեղ և ճամբար խփեցին: Սկսվում էր հոկտեմբերի հինգի գիշերը. համարյա վեց օր էր անցել Բրիից դուրս գալուց հետո:
Առավոտյան, Չետի Չեթի անտառից դուրս գալուց հետո առաջին անգամ, Ճամփորդները արահետի հանդիպեցին, որը բարձրանում էր բլուրների արևմտյան լանջերով և շարունակ խորամանկորեն գալարվում, ասես փորձում էր թաքցնել ճամփորդներին հետաքրքրասեր աչքերից: Այն մե՛կ սուզվում էր զանազան ձորեր, մե՛կ թաքնվում գահավանդի տակ, մե՛կ գալարվում ժայռերի միջով, իսկ երբ դուրս էր գալիս բաց տարածք, երկու կողմերում անպայման մեծ քարաբեկորներ էին հայտնվում, որոնք թաքցնում էին ճամփորդներին բարձր, հուսալի պատերի նման:
— Հետաքրքիր է, ո՞վ է բացել այս արահետը և ինչու՞,— հարցրեց Մերին, երբ նրանք խորացան հերթական այդպիսի քարե անցուղու մեջ: Քարերն այստեղ կլոր էին: — Սրանք ինձ այնքան էլ դուր չեն գալիս. Գերեզմանոցն են հիշեցնում: Թխպամածում գերեզմանոցներ կա՞ն:
— Էնտեղ դեռ շատ կար, երգը երկար էր ու անընդհատ Մորդորի մասին,— ասաց Սեմը: — Հիշում եմ, վախից շարունակությունը միտս չպահեցի: Ի՞նչ գիտենայի էն ժամանակ, որ ինձ բաժին կընկնի գնալ էնտեղ:
— Մորդո՞ր,— ճչաց Փիփինը: — Չէ՛ մի, է՛դ էր պակաս, հույս ունենամ, որ գործը դրան չի հասնի:
— Կամաց,— նրա թևքը քաշեց Պանդուխտը,— այդ բառի հետ զգույշ եղեք:
— Չորս գիծ և երկու կետ,— ասաց նա:
— Կարելի է և այդպես ասել,— ժպտաց Պանդուխտը: — Սակայն, իմ կարծիքով, ձախից դրված նշանը նման է ռունագիր «Գ»-ի: Հնարավոր է, սա լուր է Գենդալֆից. քերծվածքները դեռ թարմ են: Սակայն ես վստահ չեմ դրանում, քանի որ Հետքագետներն հետքագետներն էլ են ռունագիր գրում և հաճախ են լինում այս տեղերում:
— Դե, իսկ եթե Գենդալֆից է, ապա ի՞նչ է նշանակում,— հարցրեց Մերին:
— Սա, երևի ծերուկ Գենդալֆն է հավաքել,— ասաց Փիփինին: — Իհարկե, գուցեև նա չէ, բայց ով էլ որ եղած լինի, մտածել է, որ կվերադառնա այստեղ:
— Իզուր սկզբում բարձրացա վերև,— ափսոսանքով ասաց Պանդուխտը, նրանց հայտնագործության մասին իմանալով: — Ինքս պետք է առաջին հերթին այստեղ ամեն ինչ ստուգեի: — Եվ նա շտապեց դեպի աղբյուրը: — Ձեռքիցս բաց թողեցի,— վերադառնալով ասաց նա: — Սեմն ու Փիփինը հասցրել են ամեն ինչ տրորել: Վերջերս այստեղ Հետքագետներ հետքագետներ են այցելել. վառելիքը նրանք են պատրաստել, բայց այստեղ թարմ ոտնահետքեր էլ կան, մի քանի զույգ: Նա, ով մեկ-երկու օր առաջ եկել է այստեղ, ծանր, ճտքավոր կոշիկներ է ունեցել:
Նա մտքերի մեջ ընկավ ու մռայլվեց՝ ասես ինչ-որ բան որոշելով:
— Լավ բարեկամ է,— մրթմրթաց Սեմը: — Այ հիմա խարույկը կվառենք ու՝ նույն բանն է, թե գոռաս, ասես. «էստե՜ղ ենք, եկե՜ք»:
Ձորակի խորքում, աչքից հեռու մի անկյուն ընտրելով, նրանք խարույկ վառեցին ու հապշտապ ուտելիք պատրաստեցին: Երեկոյան ստվերները դարձան մթնշաղ, ցուրտն ընկավ: Հոբիթները հանկարծ զգացին, որ սարսափելի սովածացել են՝ առավոտից ոչինչ չէին կերել: Ընթրիքը համեստ էր, բայց ոչինչ անել չէին կարող: Առջևում ամայի հողեր էին, որտեղ միայն թռչուններ ու գազաններ էին բնակվում՝ Միջերկրի մյուս բնակիչների կողմից վաղուց լքված անհյուրընկալ ու մռայլ մի տարածքէր: Երբեմն այստեղ էին այցելում Հետքագետներըհետքագետները, բայց երկար չէին մնում, իսկ այլ հյուրեր հազվադեպ էին այս կողմերում հանդիպում, այն էլ, որպես կանոն, անցանկալի. Օրինակ՝ Մշուշապատի հյուսիսից երբեմն այստեղ էին գալիս թրոլները:
— Մեր մթերքը չի բավականացնի,— ասաց Ֆրոդոն: — Չնայած վերջին երկու օրը շատ խնայողաբար ենք կերել, թեպետ այսօրվա ընթրիքն էլ ճոխ չէր, բայց դե ծախսեցինք ավելին, քան պետք էր, մանավանդ, որ դեռ երկու շաբաթվա ճանապարհ ունենք, այն էլ, եթե բախտներս բերի:
Թինուվիելն էր այնտեղ պարում
Գիշերվա մեղեդային լռության մեջ
Շողում էին գեղեցիկ վարսերը նրա,Ինչպես լույսը խավարումխավարի մեջ:
Իսկ Բերենն իջել էր լեռներից
Տխուր անտառում աշուն է եկել:
Թափառում է Բերենը մեռած անտառոումանտառում,
Տխուր է, բայց հույսը չի կորցնում,
Իսկ երբ գալիս է ցուրտ գիշերը
Լուսինն ու աստղերն են ճամփա ճանապարհ հուշում:
Նա արտացոլվում է պարող ամպերում,
Լուսնի լույսի մեջ, օդում ու ջրում,
Եղան թշնամու երկաթյա ամրոցում
Ու վերադարձան հաղթանակով:
Նրանց բաժանեցին ծովի Ծովի ջրերը,
Բայց նրանք կրկին իրար գտան,
Հարություն առան սիրող սրտերը