Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Գողտրիկ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Բեգ-Էնդում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Զառիթափի
Բեքշոթ Բեգշոթ նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:
— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:
Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը. «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։
Մի առավոտ հոբիթները տեսան, որ Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Բեքշոթ Բեգշոթ նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:
Վրաններն աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։
Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:
Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափի Բեքշոթ Բեգշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին Այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:
Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:
Կեսօրից քիչ անց հայտնվեցին Սաքվիլ-Բեգինսները՝ Սերինիան իր շիկամազ ժառանգի՝ Լոթոյի հետ։ «Վերջապես տիրացանք այս կալվածքին», ― ասաց նա, շեմից մտնելով։ Դա անքաղաքավարի էր և ոչ արդարացի. մինչև գիշերվա ժամը տասներկուսը Բեգ-Էնդի տերը մնում էր Ֆրոդոն։ Բայց դե Սերինիայից ի՞նչ պահանջես, ախր նա յոթանասուն տարի ավելի է սպասել, քան կարծում էր: Նրա հարյուրն արդեն անց էր։ Այնուամենայնիվ հենց այնպես չէր եկել, այլ նայելու, որ հին տերն ու մյուսները սխալմամբ իրենց հետ որևէ բան չտանեն, և մեկ էլ բանալիների համար։ Նրան ճանապարհ դնելը հեշտ գործ չէր. նա իր հետ բերել էր վաճառված ապրանքների ցուցակը և ցանկանում էր ստուգել, արդյոք ամեն ինչ տեղո՞ւմ է, թե ոչ։
Ստուգեց մեկ անգամ, հետո՝ երկրորդ, ստացավ բանալիների երկրորդ կապուկը և հավաստիացավ, որ բանալիների երրորդ կապուկը նրա համար կթողնեն Բեքշոթ Բեգշոթ նրբանցքում՝ Գեմջիների մոտ։ Նա «հըմ» արեց և շրթունքները սեղմեց՝ իբր, գիտենք այդ Գեմջիներին, առավոտյան իրերի կեսը չի լինի, բայց վերջիվերջո գնաց։
Պնդերես հյուրերից ազատվելով՝ երեք ճամփորդները խոհանոցում անշտապ թեյ էին խմում։ Հայտարարված էր, որ Սեմը նույնպես գնում է Բրենդիդուիմք՝ ծառայելու պարոն Ֆրոդոյին և նրա այգու մասին հոգ տանելու: Ծերուկ Գեմջին էդ գործին հավանություն էր տվել, բայց շարունակ տրտնջում էր, թե՝ ոմանց զբոսանքի են գնում, իսկ ինքը պետք է Սերինիայի պես հարևանուհու հետ յոլա գնա:
― Լավ գիշեր է լինելու, ― բարձրաձայն ասաց Ֆրոդոն։ ― Հրաշալի է, քայլելը հաճելի կլինի։ Շատ նստեցինք, ազնիվ խոսք։ Կգնամ, իսկ Գենդալֆն արդեն թող ինքը հասնի իմ հետևից։
Նա շրջվեց տան կողմը և իսկույն քարացավ՝ ինչ-որ մոտիկ տեղից՝ երևի Բեքշոթ Բեգշոթ նրբանցքից, ձայներ էին լսվում։ Խոսում էին ծեր Գեմջին ու էլի ինչ-որ մեկը. ձայնն անծանոթ էր, բայց սրտխանության չափ զզվելի։ Օտարականն ինչ-որ բան էր հարցնում՝ լավ չէր լսվում, լսվում էր միայն ծեր Գեմջիի պատասխանը՝ զգուշավոր ու երկյուղած, համարյա թե վախեցած։
― Ոչ, պարոն Բեգինսը մեկնել է։ Այսօր առավոտյան, իմ Սեմն էլ է նրա հետ, ամեն ինչ արդեն տեղափոխել են։ Հենց այդպես էլ տեղափոխել են, ինչ որ չեն վաճառել՝ տեղափոխել են... Իսկ թե ինչու ու ինչի համար՝ դա արդեն իմ գործը չէ... դե և ոչ էլ ձերը։ Հայտնի է, թե ուր՝ Բաքմորի, Ճագարի Գերան է, ինչ է, դա բոլորը գիտեն։ Այ, հրեն՝ ուղիղ ճանապարհ է։ Չէ, ես ինքս չեմ եղել, իմ ինչին է պետք, էնտեղի ժողովրդի ծալը պակաս է։ Չէ, ինչ-որ բան հաղորդել հանձն չեմ առնի։ Բարի գիշեր։
— Կլինեն, թե ոչ, բայց իսկական արևածագ դիմավորելը հրաշալի է... — կնգուղը հետ գցելով՝ բացականչեց Ֆրոդոն:
— Իսկ ինչու՞ լեռները հանկարծ հայտնվեցին առջևում,— հարցրեց ՓինըՓիփինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևե՞լք:
— Այդպիսի բան չի եղել,— առարկեց Գենդալֆը: — Արևոտ եղանակին ուղղակի ավելի հեռուն է երևում: Մշուշապատ Լեռնաշղթան Էրեգիոնի սահմանների մոտ սահուն թեքվում է հարավ-արևմուտք: Դու, ինչ է, ոչ մի անգամ քարտեզ չէ՞ս նայել Ռիվենդելի տիրակալի մոտ հյուընկալվելու ժամանակ:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ ՓինըՓիփինը: — Մեկ-երկու անգամ եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած Գիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դրանք իմ նախնիների տիրույթներն են: Ահա այնտեղ առասպելներով պսակված երեք գագաթներն են՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են դրանց անունները: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան: Այժմ այն անվանում են Սև Անդունդ: Ամենաբարձրը Բարազինբարն է՝ Բոսոր Կոտոշը՝ Ահեղ Քարադհրասը, իսկ դրա հետևի երկու գագաթները Արծաթասայրն ու Ամպագագաթն են՝ Քելեբդիլ Ճերմակն ու Ֆանուիդոլ Մոխրագույնը, որոնց մենք անվանում ենք Զիրաք-Զիգիլ և Բունդուշաթհուր: Այստեղից Մշուշապատ Լեռնաշղթան ճյուղավորվում է, և լեռների արանքում խորը, անարև հովիտ է ձևավորվում, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոն, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետք:
— Մեր բախտից էր,— ասաց Արագորնը,— որ մեր փոքրիկ խարույկը մինչև ագռավների գալը հանգած էր: Խարույկից երկար ժամանակ պետք է հրաժարվել:
— Ա՜յ քեզ պատիժ,— բողոքեց Փինը՝ Փիփինը՝ երեկոյան արթնանալով ու Սեմից իմանալով, որ չեն գիշերելու, իսկ խարույկ վառելն էլ երկար ժամանակով արգելված է: — Ինչ-որ հիմար ագռավների պատճառով հիմա քուններս առնել էլ չենք կարող: Իսկ ես տաք ընթրիք էի երազում...
— Ինչքան ուզում ես երազիր,— խորհուրդ տվեց Գենդալֆը: — Իսկ ես, օրինակ, երազում եմ տաքանալ ու հանգիստ ծխամորճ ծխել: Բայց գոնե մի բան կարող եմ հաստատ խոստանալ՝ հարավում բոլորս անպայման կտաքանանք:
— Ավելի երկար չի լինում,— փնթփնթաց Գենդալֆը:
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Նրանք նորից առաջ շարժվեցին, սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես մղոն էլ չէին հասցրել քայլել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, և ձնահողմը նորից սկսվեց: Ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք երկար չեն դիմանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սեմն ախուվախ անելով, ոտքերը քարշ էր տալիս Ֆրոդոյի հետևից: Փինը Փիփինը կամաց հետ էր մնում: Գիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ ստեղծում,— ասաց Գենդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն այժմ անհաղթահարելի է:
— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց ՓինըՓիփինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:
— Կամ պետք է տեղում սպասենք եղանակի փոխվելուն կամ վերադառնանք,— պատասխանեց Գենդալֆը: — Առաջ գնալն անիմաստ է ու վտանգավոր: Քիչ բարձր, եթե ճիշտ եմ հիշում, արահետը դուրս է գալիս բաց լանջ: այնտեղ քամուց ու քարերից կամ... Որևէ նոր հարձակումից չես թաքնվի:
— Քո Բարազինբարը հավանաբար մոռացել է, որ Պահապանների Ջոկատին հարում են նաև մարդիկ,— թզուկին ընդհատեց մոտեցող գոնդորցին: — Առանց պարծենկոտության կասեմ, որ ոչ թույլ մարդիկ... Մենք հաղթահարեցինք ձնակույտերը և նեղ կածան բացեցինք՝ նրանց համար, ովքեր էլֆերի պես թևածել չգիտեն:
— Բայց ախր մենք ինչպե՞ս ենք այնտեղ հասնելու,— Բորոմիրին հարցրեց հուզված Փինը՝ Փիփինը՝ արտահայտելով բոլոր հոբիթներին համակած տագնապալի հարցը:
— Մի՛ անհանգստացիր,— պատասխանեց նրան Բորոմիրը: — Ես հոգնել եմ, բայց դեռ ուժ ունեմ, Արագորնը՝ նույնպես: Մենք ձեզ կտանենք ձնակույտերի մոտ: Եվ դա կսկսենք, պատվելի Փերեգրին, ձեզնից:
Փինը Փիփինը մագլցեց Բորոմիրի մեջքին:
— Պի՛նդ բռնիր,— ասաց Բորոմիրը,— իմ ձեռքերը պետք է ազատ լինեն: — Նա արահետով ներքև իջավ: Նրա հետևից իջավ Արագորնը՝ Մերիին շալակած:
Ձյան մեջ տրորված արահետին նայելով՝ Փինը Փիփինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որը մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր ճանապարհը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում, բայց միջով արդեն անցում կար բացված: Ձնաթմբի մյուս կողմում Մերին, Փինը Փիփինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:
Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սեմին շալակած. նրանց հետևից քայլում էր Գենդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր Գիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:
— Պահապանները միայն երկու ճանապարհ ունեն,— պատասխանեց Գենդալֆը,— հետ՝ Ռիվենդել, կամ առաջ՝ դեպի Հրամեջ Լեռ:
Երբ Գենդալֆը հիշեցրեց վերադառնալու մասին, Փինի Փիփինի դեմքը պայծառացավ, իսկ Մերին ու Սեմը ուրախությունից վեր թռան: Բայց Բորոմիրն ու Արագորնը անտարբեր մնացին, իսկ Գիմլին ու Լեգոլասը սպասողական լռեցին: Ֆրոդոն հասկացավ, որ բոլոր ճամփորդներն ուզում են, որ առաջինն ինքն արտահայտվի:
— Վերադառնալ,— անվճռական սկսեց Ֆրոդոն, հետո հաղթահարեց անվճռականությունն ու ավելացրեց. — մենք կարող ենք, իմ կարծիքով, միայն հաղթանակով: Կամ խայտառակությամբ՝ ընդունելով սեփական պարտությունը: Ես առաջարկում եմ հաղթահարելով արգելքները, առաջ գնալ:
— Ես էլ մի անգամ անցել Մորիայով,— ասաց Արագորնը,— Սևագետքի կողմից: Եվ նույնպես հաջողացրի կենդանի դուրս գալ: բայց երկրորդ անգամ խցկվել չեմ ուզում, չափազանց դառն էր իմ վիճակն այնտեղ:
— Ես առաջին անգամ էլ չեմ ուզում,— մրթմրթաց ՓինըՓիփինը:
— Ե՛ս էլ չեմ ուզում,— քրթմնջաց Սեմը:
— Այդպես է որ կա,— համաձայնեց Արագորնը՝ ստուգելով, արդյոք թուրը հեշտությա՞մբ է դուրս գալիս պատյանից: — Բայց մյուս կողմից, որտեղ օրքը, այնտեղ էլ գայլը:
— Ես Էլրոնդին չլսեցի,— շշնջաց Փինը Փիփինը Սեմին,— և՝ իզուր: Դե ինձանից ի՞նչ Պահապան: Այդ ոռնոցից ներսս քարանում է: Կյանքումս երբեք այդպես չեմ վախեցել, իսկի էլ չես ասի, որ Բանդոբրաս Եզան Մռունչը իմ նախնին է:
— Իսկ ես,— ի պատասխան շշնջաց նրան Սեմը,— Պանդուխտը որ վեր թռավ, սիրտս փորս ընկավ, ու մինչև հիմա էլ էնտեղ թփրտում է: Դե, բան չկա, մեկ էլ տեսար դուրս պրծանք: Արագորնն ու Բորոմիրը շատ բան տեսած մարդիկ են, Գիմլին ճարպիկ թզուկ է, դե Լեգոլասն էլ հանաք-մանաք էլֆերից չէ, իսկ ծերուկ Գենդալֆը, նրա մասին էլ խոսք չկա, ասա հրաշագործ ու թող: Չէ, ինձ որ մնա, գայլերը մեզ չեն ուտելու:
Դանդաղ այրվում էին դարավոր կաղնիները. բլուրը պատվել էր ծխի քուլաներով: Դալուկ արևածագի առաջին ճառագայթների հետ մարեցին կաղնիների ածխացած բների վրա խաղացող կրակների վերջին լեզուները:
— Դե, ի՜նչ էի ասում,— ասաց Սեմը Փինին՝ Փիփինին՝ թուրը հոգնած դնելով պատյան: — Ծերուկ Գենդալֆին հում-հում չես ուտի, բկիդ կմնա: Հապա ասա՝ հրաշագոր՜րծ...
Ճամփորդները հայացքով ընդգրկեցին տարածքն ու տեսան, որ վարգերն անհետացել են: Բլրի վրա դիակներ չկային: Լեգոլասը լռելյայն հավաքում էր իր նետերը, որոնք ընկած էին պատից ոչ հեռու: Նա համոզված էր, որ ոչ մի անգամ չի վրիպել, սակայն, բոլոր նետերը, բացի մեկից (դրա միայն ծայրակալն էր մնացել), անվնաս ընկած էին հավամրգու թփերի մեջ:
— Ես գիտեմ որտեղ է մուտքը և ձեզ բերել եմ այստեղ,— սառնասիրտ պատասխանեց գոնդորցուն Գենդալֆը, բայց նրա աչքերը պսպղացին ոչ բարի փայլով: — Ես չգիտեմ գաղտնաբառը՝ առայժմ: Հարցնում ես՝ մենք ինչու՞ եկանք այստեղ: Պատասխանում եմ՝ որպեսզի մեզ գայլդարձյակները չխժռեն: Բայց դու ինձ մի հարց ևս տվեցիր: Եվ ի պատասխան ստիպված եմ քեզ հարցնել. իմ խոսքերին չե՞ս կասկածում արդյոք, Բորոմիր: Ես Մորիա իջել եմ արևելքից՝ Սևագետքից, այլ ոչ թե այստեղից: Արևելքից Արևմտյան Դարպասը բացվում է դեպի ներս, ներսից հարկավոր է թեթևակի սեղմել-հրել, և կբացվի, ինչպես սովորական դուռ: Իսկ ով կանգնած է դրսում՝ այստեղ, պետք է արտասանի գաղտնաբառը, այլապես Մորիա այստեղից չի մտնի:
— Ուրեմն ի՞նչ պետք է անենք,— հրաշագործին հարցրեց ՓինըՓիփինը, ասես այդ լարված խոսակցությունն իսկի չէր էլ եղել:
— Դու՝ գլուխդ դարպասով տուր,— պատասխանեց Գենդալֆը,— մեկ էլ տեսար կոտրեցիր: Իսկ ես կհանգստանամ անմտածված հարցերից և կաշխատեմ հիշել խոսք-բանալին: Կար ժամանակ,— մրթմրթաց հրաշագործը,— երբ դրանք իրենք էին իմ միտը գալիս: Դե հիմա էլ կարծես թե չեմ մոռացել: Արևմտյան Դարպասը ստեղծել են բարեկամների համար, ուրեմն գաղտնաբառը պետք է որ շատ պարզ լինի: Իսկ ո՞ր լեզվով: Ավելի հավանական է՝ էլֆերենով...
— Այստեղից փախչել է պետք,— փնթփնթաց Մերին:
— Գենդալֆը ե՞րբ է բացելու դարպասը,— դողացող ձայնով հարցրեց ՓինըՓիփինը:
Իսկ Գենդալֆը, թվում էր, իր ուղեկիցներին չէր նկատում: Նա նստած էր, արմունկները ծնկներին հենած ու գլուխը ձեռքերի ափերի մեջ առած՝ ոչ այն է մտքերի մեջ, ոչ այն է հուսահատության գիրկն ընկած: Նորից լսվեց գայլդարձյակների ոռնոցը: Լճակի երեսին տարածվող շրջանաձև ալեծածանքն արդեն լիզում էր քարե ափը:
— Երեք կամ չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուղեպարկերն ու մութ միջանցքով գնացին Գենդալֆի հետևից: Նրանք բոլորն էլ ուզում էին շուտ հասնել Սևագետք ու դուրս գալ լույս աշխարհ, ուստի և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գենդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքով նա բռնել էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով՝ Գլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ Գիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Խայթը ձեռքին: Խայթի և Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Ավագ Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սեմը, Մերին ու ՓինըՓիփինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով օդը տաքացավ ու ծանրացավ, սակայն այն մաքուր էր, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գենդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
Այդպիսի ուղեկցորդը Ջոկատի համար փրկություն էր: Պահապանները չէին հասցրել ջահեր պատրաստել՝ Մորիայի դարպասի մոտ փախեփախի ժամանակ ոչ ոք այդ մասին, հասկանալի է, չէր մտածել, իսկ առանց լույսի նրանք հեռու գնալ չէին կարող: Նախ՝ միջանցքը ճյուղավորվում էր, երկրորդ՝ նրանց ճանապարհին հաճախակի էին գետակներ, խոր ջրհորներ ու լայն ծերպանցքեր հանդիպում: Այդպիսի մի ճեղքի վրայով Փինին Փիփինին հազիվ համոզեցին, որ թռչի. այն մոտ երեք քայլ լայնություն ուներ և խորքում ճողփյուն էր լսվում՝ ասես այնտեղ հսկայական ջրաղացի անիվ էր պտտվում:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սեմը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Սրահի ձախ պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գենդալֆը մոտեցավ դռանը, կամացուկ հրեց՝ և այն բացեց:
— Հե՛տ դարձեք,— գոռաց հրաշագործը, երբ Մերին ու Փինն Փիփինն ուրախ բացականչություններով արագ ներս անցան՝ որոշելով, որ այստեղ ավելի լավ կհանգստանան, քան անդուր սրահի քարե հատակին: — Հետ դարձեք...
Հոբիթները վերադարձան սրահ:
— Սա պահականոցն է,— հայտարարեց Գիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
Ջրհորը, չգիտես ինչու, ձգում էր ՓինինՓիփինին: Մինչ Պահապաններն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փինը Փիփինը սողաց ջրհորի եզրը և, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր այն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որը բազմապատիկ արձագանքեց:
— Այդ ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ Գենդալֆը: Փինը Փիփինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փինին Փիփինին հանդիմանեց:
— Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց նա: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ մեզ ազատես թե՛ քեզանից, թե քեզնից բխող փորձանքներից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
— Այո, մուրճի ձայն էր,— հաստատեց Գենդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փերեգրինի քարն այստեղ ոչ մի կապ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի ՓինիցՓիփինից, թող քնեն: Փինը Փիփինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Դժբախտ ՓինըՓիփինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթության մեջ՝ Գենդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փինն Փիփինն աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գենդալֆը քնած է...
Իսկ իրականում Գենդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ նույնիսկ ամենաչնչին սխալը կարող էր վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ ՓինինՓիփինին:
— Դե լավ, գնա հանգստացիր,— ասաց նա: — Միևնույնն է, ինձ քնել չի հաջողվի: Ես այստեղ կմտածեմ և միաժամանակ կհսկեմ: Վաղը մեզ դժվար օր է սպասվում:
— Ես գիտեմ ինչու է այսպես դժվար ինձ համար մտածելը: Ամբողջ հարցը նրանում է, որ վաղուց չեմ ծխել: Վերջին ծխամորճը ծխել եմ Բոսոր Դարպասի գրոհի նախօրյակին:
Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ ՓինըՓիփինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:
Առավոտյան Պահապաններին արթնացրեց Գենդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ՝ թողնելով, որ իր ուղեկիցները հանգիստ քնեն:
— Իսկ դու՞,— Սեմին դիմեց տիրուհին: — Որքան գիտեմ,— ավելացրեց նա,— դուք հենց դա եք անվանում կախարդություն: ''Կախարդություն'' բառն ինձ այնքան էլ հասկանալի չէ, առավել ևս, որ դուք կախարդություն եք անվանում նաև Թշնամու նենգամիտ արարքները: Դու ուզում էիր տեսնել էլֆական հրաշագործությունը կամ, ըստ քեզ, իսկական կախարդություն: Դե ուրեմն փորձիր նայել Հայելու մեջ:
— Կփորձեմ,— անվստահ արձագանքեց Սեմը և, շրջվելով դեպի Ֆրոդոն, հառաչելով ասաց. — Էհ, լավ կլիներ Զառիթափի Բեքշոթ Բեգշոթ նրբանցքը տեսնեի: Մենք, ախր, սարսափելի է, թե ի՜նչ երկար տանը չենք եղել... Մի՞թե կախարդանքը ցույց կտա Հոբիթոնը... Երևի թե ինչ-որ աստղեր կտեսնեմ... Կամ այնպիսի մի բան, որ հասկանալ էլ չի լինի:
— Եվ այնուամենայնիվ փորձիր,— ասաց Գալադրիելը: — Միայն թե ջրին ձեռքով չդիպչես:
Ուշադիր նայելով՝ Սեմը հայտնաբերեց, որ հին ջրաղացի տեղում աղյուսե այլանդակ շենք է կառուցվում, իսկ շինության կողքին դեպի երկինք է բարձրանում կարմիր աղյուսից մրոտ ծխնելույզը: Ծխի քուլաները, արագ թանձրանալով, սև վարագույրով պատեցին Հայելին:
— Իսկ Հոբիթոնում ավելի վատ է,— քրթմնջաց Սեմը: — Պարոն Էլրոնդը երևի գիտեր՝ ինչ էր անում, որ Փերեգրինին տուն էր ուղարկում... Ես ձեզ ցույց կտամ, չարագործնե՜ր,— հանկարծ ճչաց նա և, պատվանդանից իջնելով, մռայլ ասաց. — Ես գնում եմ տուն: Նրանք ավերել են Բեքշոթ Բեգշոթ նրբանցքը և փողոց են նետել իմ ծերուկին: Ես տեսա, իմ խեղճուկրակը իր փալաս-փուլուսը լցրել է սայլակի մեջ ու կաղին տալով գնում է:
— Բայց դու չես կարող մենակ վերադառնալ,— հանգիստ հիշեցրեց նրան Գալադրիելը: — Եվ մինչև Հայելու մեջ նայելը դու չէիր ուզում վերադառնալ: Իսկ Հայելին հաճախ այնպիսի իրադարձություններ է ցույց տալիս, որոնց ժամանակը դեռ չի եկել և, շատ հավանական է, որ երբեք էլ չգա, եթե նա, ում ցույց է տվել, չշեղվի իր ընտրած ճանապարհից, որպեսզի կանխի հնարավոր լինելիքը: Մոգական Հայելին վտանգավոր խորհրդատու է:
«Դժվար թե մենք այդ ժամանակահատվածում հասնենք Հրամեջ Լեռանը, եթե միայն բախտներս չբերի,— մտածում էր Սեմը: — Իսկ հետո՞ ինչ կլինի: Բա որ ուզենանք վերադառնա՞լ: Իսկ ինչու՞ ոչ»:
Եվ բացի այդ, գիշերային զբոսանքից և լվացվել-ջուր խմելուց հետո նրան տանջում էր սովորականից ավելի անտանելի քաղցը: Հագեցնել այն կարող էր միայն ընթրիքը Զառիթափի Բեքշոթ Բեգշոթ նրբանցքի հին տան խոհանոցի կրակի կողքին... Հանկարծ նա հասկացավ ու շրջվեց դեպի Գոլլումը, որն արդեն չորեքթաթ հոտոտելով պատրաստվում էր չքանալ մի կողմի վրա իր գործերով:
— Հեյ, Գոլլում,— կանչեց Սեմը,— այդ ու՞ր ես պատրաստվում գնալ: Որս անելու՞: Ահա թե ինչ, ծեր հոտոտան. դու մեր ուտելիքից քիթդ ես կնճռոտում, և ինձ էլ է այն արդեն ձանձրացրել, իսկ դու, վերջերս, ինչքան, որ հիշում եմ, միշտ պատրաստ ես ծառայելու: Միգուցե ինչ-որ ուտելիք գտնե՞ս սոված հոբիթի ատամին հարմար: