Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2 բայտ, 19:27, 19 Մայիսի 2017
/* Գլուխ յոթերորդ. Գալադրիելի Հայելին */
— Ներեցեք ինձ կոպիտ խոսքերի համար... Դրանք ցավի ու տագնապի ծնունդ են: Մենք կաշխատենք օգնել բոլորիդ, ձեզանից յուրաքանչյուրին և հատկապես նրան, ով իր վրա է վերցրել ամենածանր բեռը:
— Մեզ հայտնի է, թե ինչու եք արշավանքի դուրս եկել,— Ֆրոդոյին նայելով՝ ասաց Գալադրիելը,— և չնայած չգիտեմ, թե ինչպես կվերջանա այն, բայց այնուամենայնիվ հույս ունեմ, որ Գենդալֆը հենց այնպես չէր համառորեն ձեզ բերում Լորիեն: Շատ հնարավոր է, որ դուք անտեղի չեք եկել մեզ մոտ օգնություն խնդրելու: Գալադրիմների տիրակալը համարվում է Միջերկրի ամենաիմաստուն էլֆերից մեկը, և այն նվերները, որ դուք կստանաք նրանից, ուրիշ ոչ մի թագավոր կամ տիրակալ չի կարող տալ: Նա շատ վաղուց է բնակություն հաստատել այստեղ, և այդ բոլոր անհամար տարիների ընթացքում ես եղել եմ նրա կողքին: Քանզի մենք անցել ենք լեռները և եկել այստեղ այն ժամանակ, երբ ընկան Նորգոթրոնդն ու Գոնդոլինը: Եվ ահա արդեն շատ դարեր պարտության դատապարտված, բայց աննահանջ դիմադրում ենք չարինՉարին: Այդ ես եմ Դարաշրջանի սկզբում հավաքել Միջերկրի լուսավոր ուժերի առաջին Խորհուրդը, որը հետագայում անվանեցին Իմաստունների Խորհուրդ, և եթե այն ժամանակ, ինչպես ես էի առաջարկում, Գենդալֆը դառնար Խորհրդի Գերագույն Իմաստունը, հնարավոր է, որ կյանքն այլ կերպ ընթանար: Ի դեպ, Միջերկրի համար դեռ ամեն ինչ կորած չէ, շատ բան կախված է ձեր արշավանքից, և ես կարծում եմ, որ կարող եմ որոշ հարցերում օգնել ձեզ, քանզի ինձ հայտնի է ոչ միայն անցածը, ոչ միայն այն, ինչ հիմա տեղի է ունենում, այլ մասամբ և այն, ինչ պետք է պատահի: Ես չեմ կարող ձեզ խորհուրդ տալ, միայն կասեմ, որ գնում եք դանակի սայրի վրայով: Բավական է կորցնեք հավասարակշռությունը՝ և դուք, իսկ ձեզ հետ միասին և ողջ Միջերկիրը կկործանվի... Եվ կփրկի միայն փոխադարձ հավատարմությունը:
Տիրուհին լռեց, ապա հայացքով գամեց Պահապաններին և սկսեց զննել յուրաքանչյուրին անհատական: Նրանք զգում էին, որ շարժվել չեն կարող, և, բացի Արագորնից ու Լեգոլասից, ոչ ոք չդիմացավ նրա հայացքին: Սեմը կաս-կարմիր կտրած խոնարհեց գլուխը: Վերջապես տիրուհին հայացքն իջեցրեց և հանգստացնող, մեղմ տոնով ասաց.
Տիրուհին նայեց արևելք և ասես ինչ-որ բան հեռացրեց ձախ ձեռքով, իսկ աջը դանդաղ բարձրացրեց դեպի երկինք: Էարենդիլը՝ Էլֆերի սիրած Իրիկնային Աստղը, այնքան պայծառ էր լույս տալիս, որ գետնին նկատվում էր տիրուհու աղոտ ստվերը: Հանկարծ աստղային ճառագայթը լուսավորեց Լորիենի տիրուհու բարձրացրած ձեռքը, և նրա մատին շլացուցիչ շողաց ճերմակ քարով ոսկե մատանին, և Ֆրոդոն հասկացավ՝ կամ այդպես թվաց նրան:
— Այո,— հանգիստ հաստատեց Գալադրիելը, թեև Ֆրոդոն բարձրաձայն մեկ բառ անգամ չէր ասել: — Երեքից մեկը պահվում է Լորիենում: Ինձ է վստահված տիրել Նենիային: Ես Ադամադե Ադամանդե Մատանու Պահապանն եմ: Մենք դա գաղտնի ենք պահում, այդ պատճառով էլ Էլրոնդը ոչինչ չի ասել: Բայց Մատանու Պահապանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել՝ առավել ևս, որ դու տեսար Աչքը: Թշնամին սրա մասին չգիտե՝ առայժմ: Ինչպես տեսնում ես, քո հաջողությունից կամ անհաջողությունից կախված է նաև մեր ճակատագիրը: Քանզի եթե դու կործանվես ճանապարհին՝ արգելքները կվերանան, և մենք Թշնամու համար տեսանելի կդառնանք, իսկ եթե պարտքդ կատարես՝ հմայքը կվերանա, Լոթլորիենն անկում կապրի, և ամենակարող ժամանակի ալիքները կծածկեն այն: Իսկ մենք կգնանք ծովից այն կողմ կամ ձեզ պես մահկանացու կդառնանք, աստիճանաբար կմոռանանք անցյալը և կմոռացվենք ինքներս:
Գալադրիելը լռեց: Ֆրոդոն էլ էր լուռ, բայց հետո նայեց Գալադրիելի աչքերին ու հարցրեց.
Վստահելի
1342
edits