Ֆրոդոն արթնացավ ու հայտնաբերեց, որ պառկած է արծաթագույն կեղևով բարձր ծառերի տակ և խնամքով փաթաթված է վերմակով: Նա գտնվում էր Անդուինի արևմտյան ափին, անտառի խաղաղ մի անկյունում: Ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Գիմլին փոքրիկ օջախ էր վառել:
Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները նավակները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին շտապում հասնել՝ ոչ ոք չէր այրվում ժամ առաջ վտանգների մեջ ընկնելու ցանկությամբ: Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Նա միայն հետևում էր, որ լողան ամբողջ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում են, Մորդորի Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէ:
Բայց ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը կասկածելի ոչինչ չպատահեց: Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ո՛չ թռչուն ու գազան, ո՛չ ծառ կամ թուփ կամ գոնե ժայռեր: Ճամփորդները հասել էին Շագանակագույն հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, բոսոր կրա՞կն էր այրել, թե՞ պատարազմն էր ավերել՝ չգիտեր նույնիսկ Արագորնը:
— Մենք դեռ հարավում չենք,— ասաց Արագորնը: — Մինչև Ծով դեռ շատ լիգեր կան: Այստեղ գարունը հանկարծակի է գալիս, իսկ մինչ այդ կարող է նաև ձյուն տեղալ: Իսկ այ հարավում՝ Բելֆալասի ծոցում, որտեղ թափվում է Անդուինը, իսկապես ուրախ է ու տաք, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Բայց մենք հիմա միջին գոտում ենք՝ Ռոհանի հյուսիսային սահմանի մոտ, որն ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Շուտով կհասնենք Լուսալիմի գետաբերանին, որը սկիզբ է առնում Ֆենգորնից: Ռոհանի հյուսիսային սահմանն անցնում է այդ գետով: Այս հողերը հռչակված են իրենց բերրիությամբ և առաջներում խիտ բնակեցված էին, բայց այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին սկսել են օրքեր երևալ: Դրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ, և ասում են, որ վերջին ժամանակներս անցնում են գետը, ներխուժում Ռոհան ու ձիերի ամբողջ երամակներ գողանում:
Սեմն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե, իսկ հիմա, բաց տարածությունում , իրեն բոլորովին անպաշտպան էր զգում:
Հաջորդ երկու օրերին վտանգն սկսեցին զգալ բոլորը: Որոշեցին թիերով աշխատել և ավելի արագ շարժվել: Շուտով Անդուինն սկսեց լայնանալ: Ձախ ափով ձգվեցին երկար, քարքարոտ ծանծաղուտներ, սկսեցին հանդիպել ավազուտներ: Հարկավոր էր զգույշ լինել և հմտորեն թիավարել, որպեսզի չխրվեն ավազի մեջ: Շագանակագույն հաթավայրը վերածվեց հարթ, անգույն տափաստանի, որտեղ սուլում էր արևելյան քամին: Արևմտյան ափը ծածկվեց կոշտ խոտի խոտերի փնջերով:
Ճամփորդները համարյա միմյանց հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն մրսում ու հիշում էր Լորիենը՝ բացատներն ու շատրվանները, պայծառ արևն ու անտառը լվացող մեղմ անձրևները: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել. նա տեսնում էր ամառվա գիշեր, հաճարենու անտառներ, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Գիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի՝ մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի: Մերին ու Փինը Փիփինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկիցն ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թիավարում էր Արագորնի մակույկի նավակի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Ինչ վերաբերում է Սեմին, նա արդեն նավակների մասին իր վերջնական կարծիքը կազմել էր: Այժմ նա ընդունում էր, որ դրանք, թերևս, այնքան էլ վտանգավոր չեն՝ ինչպես իրեն սովորեցրել էին դեռ փոքրուց, բայց ահավոր ձանձրալի են: Նա, պարապությունից հոգնած մակույկում նավակում կծկված, վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Նրան նույնիսկ թիերը չէին վստահում, երբ հարկավոր էր լինում թիավարել:
Վերջանում էր նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սեմը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի նավակի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից նավակից դուրս գալ ու ոտքի տակ ամուր հող զգալ: Հանկարծ ջրի մեջ ինչ-որ բան երևաց: Սկզբում Սեմն անտարբեր մնաց, բայց հետո ուղղվեց ու սկսեց աչքերը տրորել: Բայց այլևս ոչինչ չտեսավ:
Այդ գիշեր նրանք գիշերեցին Գետի արևմտյան ափից քիչ հեռու գտնվող կղզյակում:
Ընթրիքից հետո, վերմակի մեջ տաքուկ փաթաթվելով, Սեմը ննջող Ֆրոդոյին ասաց.
— Էսօր, հանգստից էդպես մի երկու ժամ առաջ աչքիս ինչ-որ անհասկանալի բան երևաց... Իսկ այ հիմա մտածում եմ, կարող է բոլորովին էլ չի երևացել, այլ ճիշտ է եղել:
— Վերջապես թվացե՞լ է, թե՞ չի թվացել,— հարցրեց Ֆրոդոն՝ իմանալով, որ Սեմը, միևնույնն է, չի խաղաղվի, մինչև իր պատմությունը չպատմի: — Դե կարգին պատմի՛ր, ի՞նչ ես տեսել:
— Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում:
— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սեմը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Գիմլիի մակույկի նավակի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ՝ էդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ՝ էս ի՞նչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ բարձրացնել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, թե ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերն ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո՝ Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Նիմրոդելի մոտի պահակակետում մագլցում էր մեր թալանը: Այն ժամանակ Հալդիրն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Ես էլ եմ այդպես կարծում,— արձագանքեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով նա Մորիայում էր, երբ մենք այնտեղ մտանք, և արագ հայտնաբերեց մեր հետքը: Իսկ հիմա էլ հետևում է: Հույս ունեի, որ Լորիենում մեզ կկորցնի, բայց այդ չարագործն, ըստ երևույթին, թաքնվել է Արծաթաջրի ափերին ու համբերատար սպասել:
— Երևի՛,— տիրոջ հետ համաձայնեց Սեմը,— ուրեմն մեզ հարկավոր է խիստ զգույշ լինել... Թե չէ էդ լպրծուն չարագործի թաթերը չեն դողա, գաղտնի կգա ու կխեղդի մեզ: Հիմա արդեն չարժե Պանդուխտին արթնացնել: Դուք էլ քնեք, իսկ ես կհսկեմ: Էդ նրա համար, որ մակույկում նավակում ես միայն բեռ եմ, ցերեկն էլ քունս վատ չեմ առնի:
— Բեռ-դիտորդ,— քմծիծաղեց Ֆրոդոն: — Լավ, ուրեմն դու կհսկես մինչև կեսգիշեր, իսկ հետո անպայման ինձ կարթնացնես՝ եթե ավելի շուտ ոչինչ տեղի չունենա:
Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակի մեջ:
Բոլորը քնած էին: Ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր ընթանում: Հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ մակույկի նավակի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: Մակույկի նավակի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց մակույկի նավակի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ փայլուն աչքերը և նույնիսկ եկվորի շունչը լսեց: Վեր թռավ, պատյանից հանեց Խայթը... Բայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը:
— Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին:
— Ուրեմն դու նրա մասին գիտե՞ս,— զարմացավ Արագորնը: — Նա մեր հետքերով գալիս էր Մորիայի քարաձավներով, իսկ հետո էլ հասավ մինչև Նիմրոդել: Հիմա էլ կպել է գերանին ու հետևում է մեզ: Փորձել եմ բռնել, բայց ոչինչ չի ստացվել. աղվեսի նման ճարպիկ է ու օձաձկան պես լպրծուն: Մնում էր հուսալ, որ նավարկությանը չի դիմանա, բայց՝ դիմացավ. երևում է, փորձառու լողորդ է: Վաղը կփորձենք ավելի արագ լողալ: Պառկիր, ես կհսկեմ: Գուցե կարողանամ բռնել: Իսկ եթե չստացվի, կփորձենք նրանից հեռու լողալ, որովհետև ազատ վիճակում նա շատ վտանգավոր է՝ և ինքն է ընդունակ թիկունքից սպանել և հարկավոր դեպքում թշնամիների կարող է բերել:
Այդ գիշեր Գոլլումն այլևս չերևաց: Այդ առավոտվանից սկսած ջոկատը Ջոկատը կրկնապատկեց զգոնությունը, բայց մինչև նավարկության վերջը ոչ ոք այլևս Գոլլումին չտեսավ: Գուցե նա չէր մոտենում ճամփորդներին, գուցե պարզապես հետ էր մնացել: Պահապանները նավարկում էին առաջվանից արագ, և մինչև յոթերորդ օրն առանց որևէ իրադարձության: Բայց այժմ լողում էին հիմնականում գիշերը և մթնշաղին, իսկ ցերեկը թաքնվում էին ու հանգստանում: Եղանակն առաջվա պես սառն էր ու ամպամած, քամին մշտապես արևելքից էր փչում: Սակայն երեկոյան կողմ երկինքը մի քիչ պարզվեց, և ամպերի արանքներից աղոտ երևաց լուսնի արծաթե մահիկը:
Հաջորդ օրն ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ափերը հանկարծակի բարձրացան ու պատվեցին ժայռերով: Երկու կողմերում վեր խոյացան կտրուկ քարափներ՝ ծածկած վայրի սալորենու և ալոճենու մացառուտներով: Բուսականությունից վերև ցածր, փշրվող ժայռեր էին ու բաղեղով պատված հողմահար գորշ սյուներ: Սկսվում էին Էմին Մուիլի բարձրավանդակի գորշ ժայռերը. ճամփորդները հասել էին Խլուտի հարավային ծայրամասին:
— Շարժվեցինք,— ասաց Արագորնը: — Այս վայրերը ես լավ չգիտեմ, քանի որ ջրով այս կողմերում չեմ ճանապարհորդել՝ համենայն դեպս նավակով երբեք չեմ իջել Սարն Գեբիր: Թեպետ, եթե իմ հաշվարկները ճիշտ են, այն դեռ հեռու է: Բայց վտանգավոր տեղեր՝ քարեր, ժայռոտ կղզիներ, կարող են և ավելի շուտ հանդիպել: Ուշադիր եղեք և շատ արագ մի թիավարեք:
Սեմին նշանակեցին առաջ նայող: Մառախուղը ցրվեց, և վառ աստղերը կայծկլտացին գետի ջրում: Ծփացող ալիքների շողքը շլացնում շողքն աչք էր աչքերըշլացնում: Սեմն ուշադիր նայում էր մթության մեջ: Կեսգիշերն անց էր: Նավակները լողում էին հոսանքի կամքին մատնված՝ ճամփորդները չէին թիավարում: Անտեսանելի ափերի մոտ, ժայռերի մեջ, խուլ աղմկում էր ջուրը: Հանկարծ Սեմը ճչաց: Առջևում, մթության մեջ ինչ-որ սևություն երևաց. լսվեց սրընթաց հոսող ջրի քլթքլթոց:
ճանապարհը փակելով, ափից ափ քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, նավակները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին:
— Հետ թիավարեք, հե՛տ, հե՛տ... — կտրուկ շրջվելով գոռաց Արագորնը: Նա ամբողջ ուժով հակվեց թիերի վրա: — Հաշիվներիս մեջ սխալվեցի,— ասաց Ֆրոդոյին: — Մենք մոտեցել ենք Սարն Գեբիրին: Անդուինն ավելի արագ է հոսում, քան ես կարծում էի:
Ճամփորդները մեծ դժվարությամբ էին թիավարում հոսանքին հակառակ: Ջուրը շարունակ նրանց արևելյան աջ ափ էր քշում, որը չարագույժ ու սև պատի պես կախվել էր նավակների գլխին:
— Հապա բոլորս միասին, արա՛գ,— գոռաց Բորոմիրը: — Այլապես կարող ենք խրվել ծանծաղուտն ու շրջվել:
Ֆրոդոն զգաց, որ մակույկի նավակի տակը ճանկռոտում են ափամերձ ծանծաղուտի քարերը: Իսկ հետո գետի խուլ մռնչոցի մեջ սուր սուլոց լսվեց, և ափից ճամփորդների վրա նետեր թռան: Մեկը ծակեց Արագորնի գլխանոցը, մյուսը կտցեց Ֆրոդոյին և զրնգալով հետ թռավ միթրիլե օղազրահից, երրորդը ճեղքեց Մերիի թին: Սեմին թվաց, թե ինքը տեսնում է նետաձիգների սև ուրվագծերը մուգ ժայռերի վրա: Արևելյան ափը շատ մոտիկ էր:
— Ի՜րչ...— էլֆերեն գոռաց Լեգոլասը:
— Դա Բալրոգը չէր,— առարկեց Ֆրոդոն: Նա դեռ չէր հասցրել տաքանալ և ամբողջ մարմնով դողում էր: — Բալրոգը շիկացած ամպի է նման: Իսկ նա, ում Լեգոլասը նետահարեց... շնչեց ինձ վրա... և գերեզմանային պաղ փչեց: Ինձ թվաց... — բայց հոբիթը լռեց ու այլևս չշարունակեց:
— Ի՞նչ թվաց քեզ,— մակույկի նավակի կողի վրայով թեքվելով՝ հարցրեց Բորոմիրը:
— Դե միայն թվաց,— խուսափեց Ֆրոդոն,— այնպես որ այդ մասին խոսելու հարկ չկա: Իսկ ա՛յ օրքերն ընկճվեցին, երբ Լեգոլասը խոցեց նրանց դաշնակցին:
Սեմը տարակուսանքով զննում էր երկինքը:
— Տարօրինակ բան է,— ասաց նա Ֆրոդոյին: — Լուսինը կասես կարծես թե ամեն տեղ էլ նույնն է՝ ինչ էստեղ, ինչ Խլուտում, ինչ մեզ մոտ՝ Հոբիթստանում: Իսկ ա՜յ, դուրս է գալիս, որ Լորիենում ուրիշ լուսին է, իրենց սեփականն է՝ կամ էլ ես ժամանակը խառնել եմ: Հիշու՞մ եք, երբ մենք էլֆերի մոտ էինք և առաջին գիշերը քնեցինք թալանի վրա, լուսինը փոքրանում էր ու մնում էր ապրելու շաբաթից ոչ ավելի: Մենք Լորիենից դուրս ենք եկել յոթ օր առաջ: Երեկ նայում եմ ու՝ այ քեզ բան, երկինք է մագլցում ջահել լուսինը, նոր ծնված: Ուրեմն դուրս է գալիս, ժամանակը տեղում կանգնա՞ծ էր... Հո մենք երեսուն օր չե՞նք մնացել էլֆերի մոտ...
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն: — Հնարավոր է, նրանց մոտ իսկապես ժամանակը կանգնած է: Գուցե Լորիենում մենք ընկանք մի ժամանակ, որը վաղուց անցե՞լ է: Իսկ երբ Արծաթաջուրը վերջացավ ու սկսեց Անդուինը, նորից վերադարձանք մեր ժամանակը: Ի դեպ, Քարաս Գալաթհոնում ես լուսին չեմ հիշում՝ միայն աստղեր, իսկ ցերեկը՝ արև:
— Ժամանակն այնտեղ՝ ինչպես ամենուր է,— լսվեց Լեգոլասի ձայնը: — Ուղղակի այս աշխարհի բնակիչները տարբեր վայրերում տարբեր կերպ են մեծանում, ծերանում ու փոխվում: Էլֆերի համար էլ աշխարհը նույն է կերպ է ընթանում, ինչ որ բոլորի համար, այն միակ տարբերությամբ, որ մեզ համար այն միաժամանակ և՛ գլխապատառ սլանում է, և՛ խխունջի պես սողում: Գլխապատառ սլանում է այն պատճառով, որ մենք ինքներս չենք փոխվում, իսկ մնացածները սրընթաց գալիս են ու գնում: Իսկ սողում է՝ որովհետև մենք չենք հաշվում տարիները, դրանց հաշիվը մեզ համար կարևոր չէ: Մեզ համար տարվա եղանակները թեթև ծփանք են երկարերկա՜ր-երկար գետի մակերևույթին: Եվ այնուամենայնիվ այս արևի տակ բոլորն էլ ծերանում են, ամենքն իր հերթին:
— Բայց Լորիենում ծերանում են շատ ավելի դանդաղ,— ասաց Ֆրոդոն: — Այնտեղ տարածվում է տիրուհու իշխանությունը: Քարաս Գալաթհոնում ժամանակն այնուամենայնիվ ընթանում է, բայց այն իշխանություն չունի էլֆերի վրա, և ժամերը թռչում են, ինչպես վայրկյանները: Նենիայի Տիրուհու զորությունը մեծ է...
— Գուցե և չգտնեն,— ասաց Արագորնը: — Բայց եթե մառախուղը չցրվի, վերև տանող արահետը գտնելը դժվար կլինի: Իսկ մեզ հարկավոր է գտնել, եթե ուզում ենք շրջանցել Սարն Գեբիրը և դուրս գալ Էմին Մուիլի բարձրավանդակ:
— Չեմ հասկանում, իսկ մեր ինչի՞ն են հարկավոր գետն ու գետամերձ արահետները,— հարցրեց Բորոմիրը: — Հասել է էլֆական կճեպները դեն նետելու ժամանակը: — Գլխի շարժումով գոնդորցին ցույց տվեց մակույկներընավակները: — Քանի որ հասել ենք սահանքին, հարկավոր է արդեն գնալ դեպի հարավ-արևմուտք, Էնտուոշի ուղղությամբ:
— Դա Մինաս Թիրիթի ճանապարհն է,— ասաց Արագորնը: — Իսկ մենք դեռ չենք որոշել, թե ուր ենք գնալու: Բացի դրանից, այդ ուղին կարող է վտանգավոր լինել՝ Էնտուոշի հովիտը ցածր է ու ճահճապատ, իսկ մառախուղը բեռի տակ կքված հետիոտն ճամփորդի մահացու թշնամին է: Իմ կարծիքով, դա ավելի վտանգավոր է, քան գետով նավարկելը: Ամեն դեպքում գետով գնալիս ճանապարհից չենք շեղվի:
— Գոնդորցիները բարեկամներին նեղության մեջ չեն թողնում,— հպարտ ասաց նա: — Եթե որոշել եք հասնել Ժայռոտ, ապա իմ ուժը ձեզ հարկավոր կլինի: Ես ձեզ կօգնեմ նավակները տանել, հետո կգամ ձեզ հետ մինչև այդ քարքարոտ կղզին: Բայց հետո անմիջապես կգնամ արևմուտք՝ մենակ, եթե ուղեկիցներ ունենալու արժանի չեմ:
Կեսօրին մշուշը թեթևակի ցրվեց: Որոշվեց, որ Արագորնն ու Լեգոլասը գնում են ափամերձ արահետը փնտրելու, իսկ մյուսները մյուսներն սպասում են նավակների մոտ:
— Էլֆական նավակները, հնարավոր է, և չեն շրջվի,— ասաց Արագորնը,— բայց դա չի նշանակում, որ մենք բարեհաջող կանցնենք Սարն Գեբիրը: Մինչև հիմա դա դեռ ոչ ոքի չի հաջողվել: Գոնդորցիներն այստեղ ճանապարհ չեն գցել նույնիսկ ամենափառավոր ժամանակներում՝ Հարավային թագավորությունը չէր տարածվում մինչև Էմին Մուիլ: Այնուամենայնիվ արահետ այստեղ եղել է: Մինչև օրքերի հայտնվելը Խլուտի մարդիկ հաճախ էին Անդուինով իջնում Օսգիլիաթ: Ընդամենը վերջերս է այդ կապն ընդհատվել:
— Իհարկե կհանենք,— բացականչեց Գիմլին: — Քարերի վրա մարդիկ, պատահում է, սայթաքում են, պատվարժա՛ն Բորոմիր, բայց թզուկները՝ երբե՛ք, նույնիսկ եթե իրենցից երկու անգամ ծանր բեռ են տանում:
Նավակներն ափ հանելը, իրոք, բարդ գործ էր և շատ հոգնեցրեց Ճամփորդներին: Սկզբում արահետ հանեցին բեռը, ապա հանգստանալուց հետո անցան նավակներին, որոնք զարմանալիորեն թեթև դուրս եկան: Թե ի՞նչ փայտից էին դրանք պատրաստված՝ չգիտեր նույնիսկ Լեգոլասը. ամուր փայտը համարյա կշիռ չուներ, այնպես որ բեռնաթափված նավակը կարող էին արահետով տանել նույնիսկ Փինն Փիփինն ու Մերին: Սակայն նավակներն արահետ քարշ տալ առանց Բորոմիրի, երևի, չհաջողվեր: Փշրվող ժայռեր, քարաքոսի սողացող ցողուններով ծածկված ելուստներ, հագուստից կառչող մոշի թփերի տակ գտնվող ծերպեր, սառցասառն առվակներ, անհատակ ջրհորներ՝ այսպիսի տեղանքով վերելքը նավակները շալակած փոքրիկ ճամփորդների համար անհնարին էր: Նույնիսկ Արագորնն ու Բորոմիրը հազիվ էին հաղթահարում այդ դժվարին վերելքը, բայց նավակներն ի վերջո արահետ հանվեցին, և այնուհետև գործն արագ առաջ գնաց:
Արահետի աջ կողմում ոլոր-մոլոր խորխորատներով ժայռերի ուղղաձիգ պատն պատ էր, իսկ ձախից մռնչում էր մշուշի մեջ թաղված անտեսանելի սահանքի ատամներից մաղվող գետը: Երբեմն արահետի վրա վերևից գլորված քարեր էին հանդիպում, երբեմն՝ հեղեղատներ, բայց դրանք անցնելը հեշտ էր: Շուտով արահետն իջավ գետախորշ, որտեղ գտնվում էր կառանարանը: Գետախորշը, ըստ երևույթին, բնական էր. փոքր ինչ ներքև հոսանքի ճանապարհը փակում էր հսկայական տափակ գլաքարը, և ջուրը, անդրադառնալով, ալիք առ ալիք հարվածում էր ափին: Ժամանակի ընթացքում ալիքները փորել էին ափը ու խորշ առաջացրել: Գլաքարից այն կողմ անմատչելի ժայռերի կուտակումներ էին Ցամաքով ճամփան շարունակել հնարավոր չէր:
Այդ ճանապարհը ճամփորդներն անցան երկու անգամ: Վերջապես ամբողջ բեռը տեղափոխված էր:
Գիշերը ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, միայն առավոտյան կողմ թեթև անձրև մաղեց: Լուսադեմին ճանապարհ ընկան: Մշուշի ծածկոցը մի փոքր նոսրացել էր: Ճամփորդները սեղմվել էին արևմտյան ափին, որտեղ կամաց-կամաց աղոտ ուրվագծվում էին ցածր գորշ ժայռերը: Դրանց մթին լանջերը աճում էին հենց ջրի միջից: Մի երեք ժամ հետո անձրև սկսեց կաթկթալ, և շուտով հեղեղ թափվեց: Որպեսզի նավակները չսուզվեն, ճամփորդները ծածկեցին դրանք նուրբ անջրանցիկ կաշվե ծածկոցներով, բայց նավարկելը շարունակեցին համարյա կուրորեն:
Հեղեղը պատռեց մառախուղի վարագույրը վարագույրն ու արագ դադարեց: Երկինքը պարզվեց: Մութ ամպերը լողացին հյուսիս: Առջևում ընդարձակ կիրճ բացվեց: Գետամերձ բարձրավանդակի ատամնավոր բլրաշարքերը, որոնց գլխին ժայռերի ու ծերպերի մեջ ինչ-որ հրաշքով ծառեր էին աճել, երկու կողմից սեղմել էին Անդուինը: Ժայռեղեն պատերը գնալով սեղմվում էին: Հոսանքը ճամփորդներին սրընթաց քշում էր առաջ. շրջվել ու թիավարել հոսանքին հակառակ՝ հակառակ հիմա նրանք այլևս չէին կարող:
Ֆրոդոն տագնապահար նայում էր առաջ: Նրանք մոտենում էին մարդկային կերպարանք հիշեցնող վիթխարի ժայռերի: Բարձր, հզոր ու սպառնալի՝ դրանք նմանվում էին գետի ստորին հոսանքները թշնամիներից պահպանող քարե ռազմիկների: Ճամփորդները պետք է նավարկեին դրանց արանքով:
— Տեսե՛ք, Արգոնա՛թը,— բացականչեց Արագորնը: — Ահա՛ նրանք՝ Քարե Հսկաները, նումենորյան թագավորության մեծ դյուցազունները: — Եվ բարձր գոռաց մյուս պահապաններինՊահապաններին: — Մի գծով հետևեք ինձ, բայց որքան կարելի է իրարից հեռու մնացեք...
Քարե Հսկաներն արդեն մոտ էին: Դրանք հարյուրամյակների փոթորիկների ընթացքում պահպանել էին իրենց արարիչներից ստացած վեհաշուք տեսքը: Համր, բայց ահազդու, հին, բայց հզոր, ժամանակի ընթացքում ճաճքված ճաքճքած սաղավարտներով, քիչ կկոցած աչքերով նրանք նայում էին հյուսիս՝ նախազգուշաբար ձախ ձեռքը բարձրացրած վերև և աջ ձեռքում մարտական տապարը սեղմած: Վաղուց անհետացած թագավորության վեհանիստ ժամապահները Ֆրոդոյին ակնածալի ահ էին ներշնչում: Նա ընկավ նավակի հատակին և ձեռքերով ծածկեց դեմքը, երբ դրանց ստվերը ծածկեց ճամփորդներին: Նույնիսկ Բորոմիրը գլուխն իջեցրեց անցյալի հսկա պահակների արանքում կատաղորեն պարող նավակում:
Ուղղաձիգ, երկինք խոյացող ժայռերը սրընթաց անցնում էին ճամփորդների կողքով. սև, ալիքավոր հայելու նման ջուրը խլացուցիչ թնդում էր: Ինչ-որ տեղ վերևում լույսի նեղ շերտ էր առկայծում, բայց ներքևում մութ էր, ու սարսռալի պաղ քամին թափանցում էր մինչև ոսկորները: Ֆրոդոն սեղմվեց դողդողացող Սեմին՝ ականջ դնելով նրա կերկերուն քրթմնջոցին. « Եթե կենդանի մնացի... Էլ երբեք... ոչ մի գնով... մոտ էլ չեմ գա... հեռվից էլ չեմ նայի...»: