Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 336 բայտ, 17:14, 20 Մայիսի 2017
Ֆրոդոն ոտքի կանգնեց: Նա արսափելի թույլ էր իրեն զգում, ինչպես հիվանդությունից հետո, բայց կամքն արագորեն ամրանում էր, հոգին թեթևացել էր:
— Ես պետք է մենակ գնամ,— ասաց նա: — Մատանու մութ ուժն արդեն գործում է մեր ջոկատում: Այո, ինձ հարկավոր է մենակ գնալ. Մատանին պետք է լքի ջոկատը, քանի դեռ ուշ չէ: Ոմանց ես այլևս չեմ կարող վստահել, իսկ նրանց, ում վստահում եմ՝ բարի Սեմը, Մերին ու ՓինըՓիփինը, չափազանց թանկ են ինձ համար, որպեսզի քարշ տամ Մորդոր: Եվ Պանդուխտը: Նա մեծ ձգտում ունի գոնդորցիներին օգնելու, ու հիմա նրանց կրկնակի է հարկավոր, քանի որ Բորոմիրը վարակված է չարագործությամբ: Հարկավոր է գնալ մենակ: Անհապաղ:
Նա ներքև վազեց՝ այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Ներքևից տագնապալի ճիչեր էին հասնում նրան:
— Դե մեր մեջ, իմ կարծիքով, դավաճաններ չկան,— ասաց Արագորնը: — Սակայն եթե Ֆրոդոն ուղևորվի Մորդոր, նրան չեն օգնի ո՛չ յոթ, ո՛չ յոթանասունյոթ ուղեկիցները... Այլ նույնիսկ հնարավոր է, որ խանգարեն՝ մեծ ջոկատը հայտնաբերելը հեշտ է: Այնպես որ ես ընդամենը երեքին կառաջարկեի. Սեմին՝ նա ոչ մի դեպքում չի բաժանվի իր տիրոջից, ինձ և Գիմլիին: Մյուսները Բորոմիրի հետ կուղևորվեն Մինաս Թիրիթ:
— Ո՛չ մի դեպքում,— վրդովված բացականչեց Մերին: — Ես ու Փինը Փիփինը դեռ տանը հաստատ որոշել էինք չբաժանվել Ֆրոդոյից... Եվ կգնանք... Մենք, ճիշտ է, չգիտեինք այն ժամանակ, թե ինչ է մեզ սպասում. հեռվից ամեն ինչ այլ կերպ էր թվում: Բայց դա զարհուրելի է՝ թույլ տալ նրան... Ուղիղ Թշնամու երախը... Մենք պետք է նրան հետ պահենք...
— Իհարկե՛, պետք է... — բարեկամի խոսքը հաստատեց ՓինըՓիփինը: — Բայց իմաստ ունի՞ արդյոք հիմա խցկվել այնտեղ: Ա՛յ նա էլ չի կարողանում վճռել... Հասկանում է, որ մենակ գնալ չենք թողնի, իսկ խնդրել, որ իր հետ Մորդոր գնանք՝ չի ուզում... Խեղճ Ֆրոդո... Մի՞թե չի կռահում, որ առանց խնդրանքի էլ կգնանք, եթե չկարողանանք հետ պահել:
— Է՜հ, դուք տիրոջը չգիտեք,— միջամտեց Սեմը: — Էդ նա՞ չի կարող վճռել... Թե չէ Լորիենում արդեն չէր վճռել... Ինքներդ ասեք, նրա ինչի՞ն է պետք այդ Մինաս Թիրիթը... Դե դու չնեղանաս,— աչքերով գոնդորցուն փնտրելով՝ ավելացրեց Սեմը: Եվ հանկարծ անհանգստացած բացականչեց. — Իսկ Բորոմիրն ու՞ր է... Նա ախր երեկվանից ինքն իրենը չի... Ասենք, դե լավ, նրա տունը քթի տակ է, նրա հոգսը մենք չենք... Իսկ տերը, նա վաղուց է վճռել, որ կգնա Մորդոր: Վճռելը՝ վճռել է, բայց վախենում է, ահա և ամենը: նա, իհարկե, շատ բաներ տեսավ, ինչ Բեգ-Էնդից դուրս եկավ՝ քանի որ երիցս անիծված Մատանին չգցեց գետն ու չփախավ, ուր աչքը կտրում էր... Դե, այնուամենայնիվ, վախը նրան կրծում է: Դե էստեղ ո՜վ չի վախենա, կուզեք իմանալ... Իսկ մեր բոլորի մասին նա հասկանում է, որ իրեն չենք լքի, հենց էդ էլ գլխավոր խանգարիչն է: Որովհետև նրա վճիռը մենակ գնալն է եղել: Այ հիմա նա կվերադառնա ու մեզ դեռ ցավի մեջ կգցի, հիշեք իմ խոսքերը, ոչ ոքի Մորդոր տանել չի ուզենա...
— Երևակայեք, Սեմն իրավացի է,— մտախոհ ասաց Արագորնը: — Ուրեմն ի՞նչ ենք անելու...
— Չթողնել նրան... Ոչ մի դեպքում չթողնել,— գոռաց ՓինըՓիփինը:
— Մենք դրա իրավունքը չունենք,— առարկեց Արագորնը: Նա գլխավոր Պահապանն է ու պատասխանատու է Մատանու ճակատագրի համար: Մենք չպետք է մեր կամքը թելադրենք նրան: Չպետք է և չենք էլ կարող. չափազանց ահարկու ուժեր են ներքաշված Մեծ Մատանու համար մղվող պայքարի մեջ:
— Այդ դեպքում թող շուտ վերադառնա, ու ինչ լինելու է՝ թող լինի,— աղերսագին ասաց ՓինըՓիփինը: — Այսպիսի սպասումից կարելի է գժվել: Երևի վաղուց ժամն անցել է...
— Այո, վաղուց նրա վերադառնալու ժամանակն է,— հաստատեց Արագորնը:
— Դե նա երևի անմիջապես էլ հանել է,— մտածելով՝ ասաց Մերին: — Բիլբոյի նման, երբ նա ուզում էր անկոչ հյուրերից ազատվել:
— Իսկ գոնե ու՞ր գնացած կլինի,— հուզված ճչաց ՓինըՓիփինը: — Քանի ժամ է արդեն չկա...
— Ե՞րբ ես նրան տեսել, Բորոմիր,— հարցրեց Արագորնը:
— Սպասի՛ր,— տագնապահար հոբիթին ձայն տվեց Արագորնը: — Մենակ չի կարելի, հարկավոր է զույգերի բաժանվել...
Բայց նրան ոչ ոք չէր լսում: Սեմն արդեն վազքով մտնում էր անտառ, Մերին ու Փինը Փիփինը սուրում էին գետի երկայնքով... Ֆրոդո՜... Ֆրոդո՜... կանչում էին նրանք, և դմբդմբան աձագանքը տարածում էր նրանց զրնգուն ձայները: Լեգոլասն ու Գիմլին նույնպես մտան անտառ:
Արագորնը վազեց Սեմի հետևից, բայց կանգ առավ ու գոռաց Բորոմիրին.
— Ուշքի եկ... Հիմա ժամանակը չէ վերլուծելու, թե ինչ ես ասել Ֆրոդոյին: Վազիր Փինի Փիփինի և Մերիի հետևից: Պահպանիր նրանց և, եթե Ֆրոդոն չգտնվի, վերադարձիր այստեղ: Ես էլ շուտով կվերադառնամ:
Բորոմիրը վազեց գետի երկայնքով, Արագորնը՝ սարալանջն ի վեր: Արոսենիներով եզերված մարգագետնի մոտ նա հասավ Սեմին:
— Հոբիթների՞ն,— բացականչեց Գիմլին,— իսկ ո՞ւր են նրանք, ո՞ւր է Ֆրոդոն:
— Չգիտեմ,— հոգնած պատասխանեց Արագորնը: — Մահից առաջ Բորոմիրն ասաց, որ օրքերը կապկպել են նրանց, բայց չեն սպանել: Սակայն ես նրան ուղարկել էի Մերիի ու Փինի Փիփինի հետևից և չգիտեմ, Ֆրոդոն ու Սեմն է՞լ են եղել նրանց հետ, թե՞ ոչ: Ճշմարիտ եմ ասում, այսօր ինչ անում եմ չարիքի է վերածվում: Ի՞նչ անենք հիմա:
— Առաջին հերթին հարկավոր է թաղել Բորոմիրին,— ասաց Լեգոլասը: — Հո չե՞նք թողնելու այս գարշելի լեշերի մեջ:
Կարճ ժամանակ լուռ կանգնելուց հետո նա վերջապես որոշեց.
— Ես ուղևորվում եմ օրքերին հետապնդելու: Եթե ամեն ինչ այսպես չդասավորվեր ես կուղեկցեի Ֆրոդոյին և կմնայի նրա հետ մինչև վերջ: Բայց եթե ես հիմա նետվեմ նրան փնտրելու՝ չիմանալով որտեղ, Փինին Փիփինին և Մերիին սպասվում են ծանր տառապանքներ ու մահ: Սիրտս հուշում է ինձ, որ Պահապանի ճակատագիրն այլև իմ ձեռքին չէ: Ջոկատն արդեն խաղացել է իր դերը և մեզ հարգի չի լինի, եթե թողնենք մեր բարեկամներին դժբախտության մեջ, քանի դեռ մեր մեջ ուժ կա պայքարելու: Առա՛ջ, ավելորդ ոչինչ մի՛ վերցրեք, մենք պետք է հետապնդենք նրանց օր ու գիշեր, այնքան, մինչև հասնենք:
Նրանք դուրս հանեցին ջրից վերջին նավակը, տարան անտառ, ավելորդ իրերը պահեցին նավակի հատակին և հավերժ լքեցին Պարտ Գալենը: Երբ վերադարձան բացատ, որտեղ ընկել էր Բորոմիրը, արդեն երեկո էր: Արագորնից մեծ վարպետություն չպահանջվեց արագ գտնելու օրքերի հետքը:
— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի Փիփինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
— Էֆական թիկնոցի ամրակա՜լը,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Գիմլին:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փինը Փիփինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Գիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, վազում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց Գիմլին,— և հետո հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
Փինի Փիփինի հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Գիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված սրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական, ջարդված սաղավարտով գլուխը, որի վրա դեռ զանազանվում էր Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ, գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով ամրացված գերեզմանաթումբը՝ վրան ցցված տասնհինգ նիզակներով: Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը պատվում էր մշուշով: Մերիի ու Փինի Փիփինի հետքերը այդպես էլ չգտնվեցին:
— Ամեն ինչ ապարդյուն է,— տխուր ասաց Գիմլին: — Շատ հանելուկներ ենք գուշակել, ինչ ճանապարհ ենք ընկել, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ հոբիթների ածխացած ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե, իհարկե, այդ մասին նա երբևե իմանա: Բա Ազատքում սպասող ծեր հոբիտը... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
[[Պատկեր:Uruk hai.jpg|300px|thumb|right]]
Փինը Փիփինը մռայլ, անհանգիստ մղձավանջի մեջ էր: Նրան թվում էր, թե լսում է ինչ-որ ստորգետնյա միջանցքներից եկող իր սեփական ձայնը. «Ֆրո՛դո, Ֆրո՛դո»: Բայց Ֆրոդոյի փոխարեն նրան շրջապատեցին հարյուրավոր օրքերի զզվելի մռութները, և հարյուրավոր գարշելի թաթեր ձգվեցին դեպի իրեն: Որտե՞ղ է Մերին...
Նա ուշքի եկավ և հայտնաբերեց, որ պառկած է մեջքի վրա: Դեմքին սառը քամի էր փչում: Մութն ընկնում էր, և գլխավերևում երկինքն արագորեն սևանում էր: Փինը Փիփինը շրջվեց կողքի ու հասկացավ, որ մղձավանջն այնքան էլ չէր տարբերվում իրականությունից: Հոբիթի ձեռքերն ու ոտքերը ամուր կապկպված էին, իսկ կողքին պառկած էր մեռելի պես գունատ Մերին՝ գլուխը փաթաթված ինչ-որ կեղտոտ լաթով: Նրանք շրջապատված էին մի ամբողջ ոհմակ օրքերով:
Փինի Փիփինի գլուխը ցավից տրաքում էր, բայց հոբիթի հիշողությունը կամաց-կամաց սկսեց վերադառնալ, և նա կարողացավ երազն ու իրականությունն իրարից տարբերել: Գործողությունների հերթականությունը վերականգնվեց: Նախ ինքն ու Մերին չգիտես ինչու նետվեցին անտառ: Խելքներին ի՞նչ փչեց: Ինչո՞ւ գլխապատառ առաջ սլացան չլսելով Պանդուխտին: Ի՞նչ լսել, բարձր գոռալով վազում էին ու այնքան հեռացան մինչև ընկան օրքերի ճանկը: Օրքերը կանգնած ականջ էին դնում, և եթե իրենք ժամանակին սթափվեին, հնարավոր է նրանք անգամ չնկատեին: Ինքն ու Մերին, կարելի է ասել, իրենց կամքով թռան օրքերի գիրկը, իսկ սրանք, նկատելով իրենց, հարձակվեցին: Ղժժո՛ց, ոռնո՛ց, թփերի հետևից ևս մի երկու տասնյակ հայտնվեցին ու կռիվ սկսվեց: Ինքն ու Մերին ճանկեցին սրերը, բայց ակնհայտ երևում էր, որ օրքերը ցանկություն չունեն կռվելու, միայն վազում էին իրենց հետևից՝ փորձելով բռնել: Բայց Մերին կատակելու տրամադրություն չուներ, նա մասնատեց մի երկու-երեք չարագործի ձեռք: Կեցցե՛ս Մերի:
Այդ պահին ծառերի հետևից հայտվեց Բորոմիրը: Այ նա արդեն ստիպեց օրքերին լրջորեն կռվել: Նա մի քանիսին տեղում սպանեց՝ մնացածները փախուստի դիմեցին: Իրենք սլացան դեպի ճամբար, բայց շատ հեռանալ չհաջողվեց. նոր օրքեր էին վազում ընդառաջ, հարյուրից ոչ պակաս, ընդ որում մի քանիսը լավ հաղթանդամ էին: Բորոմիրի վրա նետերի տարափ տեղաց: Նա ճանկեց իր եղջերափողը և այնպես ուժգին փչեց, որ ձայնը տարածվեց անտառով մեկ: Օրքերը վախեցած հետ նահանջեցին, բայց եղջերափողի ձայնին պատասխանեց միայն արձագանքը, և թշնամիները քաջալերվելով ավելի կատաղի հարձակվեցին: Փինն Փիփինն այլևս ոչինչ չէր հիշում: Վերջինը, որ նա տեսավ, Բորոմիրն էր. գոնդորցին նստել էր մեջքը ծառի բնին հենած ու փորձում էր նետը դուրս քաշել կրծքից: Հետո մթություն տիրեց:
«Երևի ինչ-որ ծանր բանով հարվածել են գլխիս,— ենթադրեց հոբիթը: — Հետաքրքիր է, ինչպե՞ս է Մերին, գոնե խեղճին ուժեղ վիրավորած չլինեն: Ի՞նչ է պատահել Բորոմիրին: Ինչու՞ օրքերը չեն սպանել իրենց, որտե՞ղ են հիմա իրենք և ու՞ր են իրենց քարշ տալիս»:
Հարցերից ոչ մեկը պատասխան չուներ: Փինը Փիփինը սառել էր, սիրտը խառնում էր:
«Եվ ինչո՞ւ Գենդալֆը համոզեց Էլրոնդին մեզ էլ ներառել ջոկատում,— մտածեց նա: — Մեկ է, ինձանից ոչ մի օգուտ չկա, պարզապես ուղեկից եմ, եթե ոչ ավելորդ բեռ: Հիմա էլ օրքերն են ինձ գողացել և նրանց բեռն եմ դարձել: Լավ կլիներ Պանդուխտը կամ մեկ ուրիշն այդ բեռը կրկին հետ վերադարձնեին: Չէ՜, հույս մի փայփայիր, Ջոկատը մեզանից ավելի կարևոր գործեր ունի, պետք է ինքներս փորձենք փախչել:»
Նա փորձեց թուլացնել կապանքները, բայց ապարդյուն: Կողքը նստած օրքերից մեկը հռհռաց և իրենց զզվելի լեզվով ինչ-որ բան կռկռաց հարևանին:
— Հանգստացի՛ր քանի դեռ թողնում են, դու՛, փոքրաչափի՛կ,— ասաց նա, շրջվելով դեպի Փինը Փիփինը և անցնելով համընդհանուր լեզվի, որը հնչում էր նրա բերանից նույնքան գարշելի, որքան իր սեփական լեզուն: — Եվ քի՛չ շարժվիր: Իմացած եղիր, հետո չեն թողնելու ճանապարհին այստեղ-այնտեղ պառկես: Դեռ կհասցնես փոշմանել, որ ոտքեր ունես:
— Ինձ որ մնար դու կփոշմանեիր, որ ընդանրապես լույս աշխարհ ես եկել,— շարունակեց մյուսը,— ա՜յ թե կճղճղաիր, փոքրիկ առնետ:
Նա կռացավ Փինի Փիփինի վրա և ցուցադրեց դեղնած ժանիքները:
— Հանգստացի՛ր, թե չէ այ սրա համը կտեսնես,— գռմռաց նա և սկսեց Փինի Փիփինի գլխավերևում տարուբերել սև բռնակով, երկար, ատամնավոր դաշույնը: — Լեզուդ կծիր ու հանգիստ պառկիր, թե չէ մեկ էլ տեսար միամիտ մոռացա հրամանի մասին: Անիծյա՛լ լինեն այդ իզենգարդցիները: ''Ուգլուկ ու բագրոնկ շա փուշդուգ Սարուման՝ գլոբ բուբհոշ սքա՛յ'':
Եվ շարունակեց անիծել՝ ատամները կրճտացնելով և թուքը շաղ տալով:
Վախեցած Փինը Փիփինը սսկվեց, չնայած ձեռքերն ու ոտքերը փայտացել էին, իսկ մեջքը ծակում էին սուր քարերը: Որպեսզի կարողանա զսպել իրեն, նա սկսեց ականջ դնել մոտակայքից եկող ձայներին: Շուրջը բազմաթիվ ձայներ էին լսվում, և թեև օրքերի լեզուն միշտ էլ չարագուշակ է հնչում, բայց զգացվում էր, որ անընդհատ տաքացող վեճ է ընթանում: Ի զարմանս իրեն Փինը Փիփինը հայտնաբերեց, որ հասկանում է գրեթե ամեն ինչ: Օրքերի մեծամասնությունը համընհանուր լեզվով էր խոսում. ըստ երևույթին ջոկատում տարբեր ցեղերի ներկայացուցիչներ էին և ստիպված էին համընդհանուր լեզվով խոսել, որ իրար հասկանային: Օրքերը կատաղած վիճում էին, թե որ ճանապարհով գնան և ինչ անեն գերիներին:
— Ժամանակ էլ չկա սրանց ինչպես հարկն է սպանելու,— բողոքեց ինչ-որ մեկը,– հիմա զվարճանալու ժամանակը չէ:
— Դու ավելին ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքն առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք մարդկային միս են կրծում: Ես գիտեմ, թե ինչի մսով է Սպիտակ Ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փինը Փիփինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փինը Փիփինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էին: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը, դիպչելով անգիտակից պառկած Մերիին, սայթաքեց ու հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: Ուգլուկի կողմնակիցներն անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փինին Փիփինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է՝ ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, հասկացա՞ք:
— Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը հանդարտեցնում է իր ոհմակին,— մտածեց ՓինըՓիփինը:
Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փինը Փիփինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: Իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փինի Փիփինի ոտքերը շատ ամուր էին կապկպված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել, և ոչ թե մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և, շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին սուր էր, իսկ մահացածի ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանն արդեն կտրված էր: Հոբիթն արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փինը Փիփինը պառկեց ու քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:
— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնել հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Օրքերից մեկը բարձրացնելով Փինին Փիփինին գցեց շալակը՝ գլուխը մտցնելով հոբիթի կապկպված ձեռքերի արանքը: Նույն կերպ վարվեցին Մերիի հետ: Փինի Փիփինի դեմքը սեղմվեց օրքի գարշելի, մազոտ վզին: Օրքն իր աքցանի պես ամուր թաթերով սեղմել էր հոբիթի ձեռքերը՝ ճիրանները խրելով խեղճ հոբիթի մաշկի մեջ: Փինը Փիփինը փակեց աչքերն ու նորից ընկավ մղձավանջների գիրկը:
Որոշ ժամանակ անց նրան կրկին շպրտեցին քարքարոտ գետնին: Դեռ կեսգիշեր էր, բայց լուսինն արդեն անցնում էր լեռների հետևը: Օրքերը կանգնել էին քարափի եզրին ու նայում էին ներքևում փռված անշարժ, անթափանց մշուշի ծովին: Ինչ-որ տեղից լսվում էր ջրի քչքչոցը:
— Էդ հիմա է ազատ, իսկ հետո՞: Հիմարնե՛ր, խելքներդ չհասա՞վ նետահարեիք նրան: Նա տագնապ կբարձրացնի, և այդ անիծյալ ձիաբույծները վաղն առավոտյան մեծ ջոկատով այստեղ կլինեն: Ստիպված ենք կրկնապատիկ արագ վազել:
Փինի Փիփինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:
— Հապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք՝ դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուք Հայ մարտիկները լա՛վ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փինի Փիփինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ: Ուգլուկը, բռնելով մազերից, կրկին բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փինի Փիփինի ատամների արանքն ու ինչ-որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փինի Փիփինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
— Որտե՞ղ է մյուսը,— գոռաց Ուգլուկը:
— Դուրը չի գալիս դարմանը,— քրքջում էին նրանք: — Չի հասկանում հիմարը, որ դա միայն օգուտ է իրեն: Ա՛յ թե կզվարճանանք սրանց հետ՝ հրամանը կատարելուց հետո:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ՝ շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով՝ կոպիտ, բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փինի Փիփինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: Հետագայում վերքը լավացավ, սակայն սպին ամբողջ կյանքում մնաց:
— Բարև Փի՛ն,— ասաց Մերին: — Փաստորեն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
— Լռե՛լ,— գոռաց Ուգլուկը: — Լեզուդ քե՛զ քաշիր, քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ տեսեք հետո այդ նախաճաշից փորներդ չցավի:
Օրքերն սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փինը Փիփինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
— Առա՛ջ,— բղավեց Ուգլուկը: — Դեպի արևմուտք ու մի քիչ հյուսիս: Առջևից կգնա Լուգդուշը, հե՛տ չմնալ:
— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ Սպիտակ Ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Ապա վազքո՛վ, վազքո՛վ, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի:
Եվ օրքերի ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փինը Փիփինը քարշ էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ դեռ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհն սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
— Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ կամա՛ց,— հետևից մռնչաց Ուգլուկը:
Հանկարծակի Փինի Փիփինի գլխում մի միտք փայլատակեց, և նա առանց ժամանակ կորցնելու գործի անցավ: Նա նետվեց դեպի աջ և, շրջանցելով ձեռքերը տարածած հսկիչին, սուզվեց մշուշի մեջ, բայց սայթաքելով, փռվեց խոտերի վրա:
— Կանգնի՛ր,— ոռնաց Ուգլուկը:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փինը Փիփինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փինին Փիփինին և, մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
«Փախչել չի հաջողվի,— մտածեց ՓինըՓիփինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան:» Նա կապկպված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
«Երևի մինչև աշխարհի վերջն էստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչի՞ համար ես դա արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փինը Փիփինը հազիվ զսպեց գոռոցը:
— Հերի՛ք է,— գոռաց վրա հասած Ուգլուկը: — Նա դեռ երկար պիտի վազի. մտրակդ օգտագործիր միայն ծայրահեղ դեպքում:
— Իսկ դու չերևակայես, թե դրանով պրծար: Ես ոչինչ չեմ մոռանում ու հատուցման ժամը դեռ կգա: Առաջ ընկի՛ր:
Փինն Փիփինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ հետևում մնացած հույսի նշույլը գնալով ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում՝ աշխատելով հետ չմնալ օրքերից, իսկ հետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փինի Փիփինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջ: Նրան բարձրացրին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշե՞ր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փինը Փիփինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փինը Փիփինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարն սկսեց նահանջել, և Փինը Փիփինը ուշքի գալով հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փինը Փիփինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին՝ զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները՝ արևելք:
— Գիտե՛մ, գիտե՛մ,— մռնչաց Ուգլուկը,— անիծյա՛լ ձիապաններն առել են մեր հոտը: Եվ այդ ամենը քո պատճառով Սնա՛գա: Քո և մյուս հետախույզների ականջները կտրե՛լ է պետք: Ոչի՛նչ, մենք Ուրուքներ ենք, մարտական օրքեր: Մենք դեռ կվայելե՛նք դրանց ձիերի միսը: Հնարավոր է նաև այլ՝ ավելի համեղ միս կուտենք:
Փինը Փիփինը վերջապես հասկացավ, թե ինչու էին օրքերից մի քանիսը մատնացույց անում դեպի արևելք: Հեռվից խռպոտ ոռնոցներ էին լսվում. Գրիշնակն էր մոտենում՝ իր հետ բերելով մոտավորապես երեք տասնյակ իր նման ծուռոտն ու երկարաթաթ օրքերի: Նրանց վահանների վրա փայլում էր Բոսոր Աչքի զինանշանը:
Ուգլուկը քայլեց նրանց ընդառաջ:
— Դու ինչ-որ չափից ավելին գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ այդպես է: Ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները՝ սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքով, հերի՛ք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքի՛ր, վերցրու՛ տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ձեր հետևից:
Իզենգարդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փինին Փիփինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևից վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կա՛մ Ուրուք Հայերն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փինի Փիփինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու հետ, առաջ ու հետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վայրկյանները...
Կեսօրից հետո Ուգլուկի ջոկատը հավասարվեց հյուսիսցիներին, որոնք խեղճացել էին պայծառ լույսից և վազում էին գլուխները կրծքներին կախած ու լեզուները դուրս գցած: Նույնիսկ ձմեռային սառն ու գունատ երկնքում շողացող արևի լույսը չափազանց պայծառ էր նրանց համար:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներին:
Ի զարմանս ՓինիՓիփինի, իզենգարդցիներն սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:
«Բայց հասցնելու են»,— մտածեց ՓինըՓիփինը:
Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է էստեղ բնակվում»,— մտածում էր ՓինըՓիփինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և Մեծ Աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային Ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փինը Փիփինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:
— Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ ՓինըՓիփինը: — Չեմ կարծում, որ էստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվել:
Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ՝ չտարբերելով նրանց օրքերից:
Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում, նետահարում հետ մնացած օրքերին և հետո նորից վերադառնում՝ խուսափելով թշնամիների պատասխան ուղարկված նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը, և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փինի Փիփինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին ու հսկի՛ր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծների ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Փինը Փիփինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
— Գլուխս չի աշխատում,— շշուկով ասաց Մերին,— հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
— Գալեթնե՛րը,— հիշեց ՓինըՓիփինը,— մենք լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն են հափշտակել:
— Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,— պատասխանեց Մերին,— բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի:
— Իսկ ինչու՞ բերանով, իմ...
Այդ պահին Փինը Փիփինը մի լավ հարված ստացավ և հասկացավ, որ վեճը դադարել է, օրքերն էլ ուշադիր են:
Անքամի ու ցուրտ գիշեր էր: Բլուրը, որի վրա կուտակվել էին օրքերը, շրջապատվեց պահապան խարույկներով: Նրանց կարմրաոսկեգույն ցոլքը ցրում էր խավարը: Խարույկները մոտ էին, բայց ռոհանցիները լույսավորված տարածքում չէին երևում, և օրքերը միայն անիմաստ վատնում էին իրենց նետերն այնքան ժամանակ, մինչև Ուգլուկն արգելեց նրանց նետ արձակել: Ռոհանցիների ճամբարում քար լռություն էր տիրում: Ավելի ուշ, երբ տարածքը ողողվել էր լուսնի աղոտ լույսով, երբեմն թույլ ստվերներ էին երևում և ակնթարթորեն կորչում անթափանց խավարում: Ռոհանցիների անքուն պահակախումբն էր հսկում շրջապատված օրքերին:
— Արևին են սպասում գարշահոտ մարդուկները,— հայհոյեց Փինին Փիփինին և Մերիին հսկող օրքերից մեկը: — Իսկ մենք ինչու՞ ենք նստել: Հավաքվեի՛նք բոլորով ու հարվածեի՛նք նրանց: Ծերուկ Ուգլուկը լրիվ խելքը թռցրել է, հետաքրքիր է, ինչի՞ մասին է նա հիմա մտածում:
— Հիմա կիմանա՛ս,— լսվեց Ուգլուկի մռնչոցը: — Ուրեմն քո կարծիքով Ուգլուկը հիմար է ձևանում ու չգիտի հա՞ ինչ անել: Սրան տեսե՛ք, հերոս է հայտնվել: Անիծյալ լինե՛ք: Տեսնում եմ ոչնչով չեք տարբերվում հյուսիսցի որդերից ու Լուգբուրզի կապիկներից: Սրանցից ի՞նչ կռվող: Չէ, իմաստ չունի կռվի մեջ խցկվել, հասկացա՞ր: ԿՃղճղան ու ակնթարթորեն կծլկեն, իսկ գարշահոտ ձիաբույծներն այնքան շատ են, որ արագորեն հախներիցս կգան: Ճիշտ է, հյուսիսցի ապուշները մթության մեջ լավ են տեսնում, բայց պատմում են, որ այս ձիաբույծներն էլ են ավելի լավ տեսնում մնացած մարդուկներից: Բա ձիե՞րը: Նրանք նույնիսկ տեսնում են, թե ինչպես է փչում գիշերային քամին, հասկացա՞ր: Չէ, նրանք մեր հախից հաստատ կգան: Բայց սրանք մի կարևոր բան դեռ չգիտեն: Մաուխուրն իր տղաների հետ անտառից օգնության է գալիս: Մի քիչ էլ սպասենք ու մերոնք կհարվածեն թիկունքից: Գլուխդ մտա՞վ:
Իզենգարդցիներն այդ լուրը լսելով հանգստացան, բայց մնացած օրքերը դժգոհ մնացին ու շարունակում էին տրտնջալ: Ժամապահներ նշանակվեցին, բայց նրանց մեծ մասը, գործը թողած, պառկեցին խոտերին: Հանգստանում ու վայելում էին բաղձալի խավարը: Իսկ խավարն իսկապես անթափանց էր: Լուսինը թաքնվել էր խիտ ամպերի ետևում, և Փինը Փիփինը իրենից երկու քայլ այն կողմ ոչինչ չէր տեսնում: Նույնիսկ խարույկների լույսը չէր օգնում, բլուրը թաղվել էր մթության մեջ:
Օրքերին երկար հանգստանալ չհաջողվեց: Հեծյալները չէին պատրաստվում խաղաղ սպասել լուսաբացին: Ճամբարի արևմտյան մասում հանկարծակի տարածված վայնասունը ստիպեց բոլորին վեր ցատկել տեղերից: Մի քանի Ռոհանցիներ անաղմուկ մոտեցել էին բլրի ստորոտին, սողալով բարձրացել լանջն ի վեր, մի քանի օրք սատկացրել ու անհետ կորել: Ուգլուկը սլացավ խառնաշփոթը ցրելու:
Մերին ու Փինը Փիփինը նստեցին: Նրանց հսկող իզենգարդցիները գնացել էին Ուգլուկի հետևից և շրջակայքում ոչ ոք չկար: Բայց փախչելու մասին մտածելը դեռ շուտ էր. երկար մազոտ թաթերը բռնեցին նրանց կոկորդից և բարձրացրին վեր: Մթության միջից հայտնվեց Գրիշնակի այլանդակ կերպարանքը, և հոբիթների դեմքին փչեց նրա գարշելի հոտը: Ձեռքերը մտցնելով հագուստի տակ օրքն սկսեց շոշափելով խուզարկել նրանց: Երբ նրա սառն ու զզվելի մատները սահեցին Փինի Փիփինի մեջքի վրայով, հոբիթի ամբողջ մարմնով սարսուռ անցավ:
— Դե՛, իմ ճստիկնե՛ր,— փաղաքշական շշնջաց Գրիշնակը,— հը, ո՞նց եք հանգստանում: Էնքան էլ հարմար չի չէ՞ էստեղ: Մի կողմում մտրակներ ու յաթաղաններ են, մյուսում՝ նիզակներ... Իզուր եք խցկվել էս պատմության մեջ, էսպիսի մեծ գործերը ձեր պես փոքրիկների համար չեն:
Նա շարունակում էր խուզարկել հոբիթներին: Աչքերում առկայծում էր սառը կրակը:
Հանկարծ Փինը Փիփինը հասկացավ: Նրան նույնիսկ թվաց, թե լսում է օրքի մտքերը: «Գրիշնակը գիտի Մատանու մասին: Նա ուզում է խլել այն մեզանից, քանի դեռ Ուգլուկն էստեղ չէ: Գուցե նա որոշել է Մատանին վերցնել իրե՞ն»: Փինի Փիփինի սիրտը վախից ճմլվեց և նա սկսեց տենդագին մտածել, թե ինչպես օգտագործի ստեղծված իրավիճակն իր օգտին:
— Իզուր ես փնտրում, այդքան հեշտ ''Այն'' չես գտնի,— շշնջաց նա:
— ''Ա՞յն'',— Գրիշնակի մատները դադարեցին շոշափել և խրվեցին Փինի Փիփինի ուսը: — Ի՞նչ ''Այն'', ինչի՞ մասին ես խոսում, ճստիկս:
Փինը Փիփինը մի վայրկյան մտածեց ու խորը շնչելով արտաբերեց. «գո՛լլում գոլլու՛մ»: Եվ ավելացրեց. «Հեչ, ոչ մի կարևոր բան, իմ սքանչելի՛»:
Գրիշնակի մատները ցնցվեցին:
— Տիրանա՞լ, ինչի՞ն,— կեղծ զարմանքով հարցրեց Գրիշնակը: Նրա ձեռքերը ցնցվում էին: — Ինչ կտամ փոխարե՞նը: Ինչպե՞ս թե ինչ կտամ:
— Հենց այդպես,— հատ-հատ ընտրելով բառերը պատասխանեց ՓինըՓիփինը: — Մթության մեջ դու ոչինչ չես գտնի, եթե մենք քեզ չօգնենք: Ուզու՞մ ես խնայել ուժերդ ու ժամանակդ՝ արձակիր մեր ոտքերի կապանքները: Այլապես մենք քեզ ոչինչ չենք ասի և ոչնչով չենք օգնի:
— Իմ սիրելի փոքրիկ հիմարիկներ,— խռպոտ ձայնով շշնջաց Գրիշնակը,— մենք կքամենք ձեր միջից այն ամենը՝ ինչ դուք գիտեք, և կստանանք այն ամենը՝ ինչ դուք ունեք, միայն ժամանակ տվե՛ք: Դուք դեռ կզղջաք, որ քիչ բան գիտեիք, պա՞րզ է: Նրան, ով պիտի ձեզ հարցաքննի, էնքան էլ հեշտ չէ գոհացնելը: Ինքներդ կտեսնեք: Շտապելու հարկ էլ չի լինի: Կարծում եք ինչու՞ մինչև հիմա ձեզ չեն սատկացրել: Խղճացե՞լ են: Ո՛չ ճստիկներս, հավատացած եղեք, խիղճն այստեղ կապ չունի: Նույնիսկ Ուգլուկն էդքան հիմար չէ:
— Դե ասե՛ք, ո՞ր մեկիդ մոտ է ''Այն'',— խռխռաց օրքը:
— Գո՛լլում գոլլու՛մ,— արտաբերեց ՓինըՓիփինը:
— Կապե՜րը, կապերն արձակի՛ր,— ավելացրեց Մերին:
— Առայժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Բայց, մեկ էլ տեսար մեզ էլ ծակեցին: Ի՞նչ անենք:
Պատասխանն իրեն չուշացրեց: Բլրի կողմից ձայներ լսվեցին: Գրիշնակի սահմռկեցուցիչ ոռնոցը ոտքի էր հանել բոլոր օրքերին: Շուտով Ճամբարից լսվող ճիչերից ու հայհոյանքից հոբիթները հասկացան, որ կորուստը հայտնաբերվել է: Ըստ երևույթին Ուգլուկը կատաղած մեղավորների գլուխներն էր թռցնում: Հանկարծ անտառի կողմից պատասխան ճիչեր լսվեցին: Ամենայն հավանականությամբ Մաուխուրն էր իր տղաների հետ օգնության հասել և, առանց երկար մտածելու, որոշել էր հարձակվել պաշարողների վրա: Լսվեց ձիերի սմբակների դոփյունը: Հեծյալների մի մասն ավելի խտացրեց պաշարման օղակը, իսկ մյուս մասը սլացավ եկողներին ընդառաջ, որպեսզի պաշարված օրքերն ու եկողները չկարողանան միանալ իրար: Մերին ու Փինը Փիփինը հանկարծակի հասկացան, որ առանց տեղներից շարժվելու հայտվել են պաշարման օղակից դուրս: Հիմա արդեն էլ ոչինչ չէր խանգարում նրանց, և կարող էին փախչել՝ ուր ուզում էին:
—Է՜հ, եթե մեր ոտքերն ու ձեռքերն ազատ լինեին, ապա կկարողանայինք փախչել էստեղից,— հոգոց հանեց Մերին: — Ես չեմ կարող արձակել հանգույցներս: Նույնիսկ ատամներով կրծել չի ստացվի:
— Խնայիր ուժերդ,— ծիծաղեց ՓինըՓիփինը: — Ես արդեն երկար ժամանակ է ուզում եմ ասել քեզ, որ ինձ հաջողվել է ձեռքերս ազատել: Այս հանգույցները միայն աչք խաբելու համար են: Բայց դու ավելի լավ է նախ լեմբաս ծամիր:
Փինը Փիփինը մի շարժումով ազատվեց կապանքներից և ձեռքը տարավ գրպանը: Բլիթները փշրվել էին ու մանր կտորների վերածվել, բայց տերևները, որոնց մեջ դրանք փաթաթված էին, անվնաս էին մնացել: Հոբիթներն սկսեցին ուտել: Լեմբասի համը վաղուց մոռացված հիշողություններ արթնացրեց՝ սիրելի, լուսավոր դեմքեր, ուրախ ծիծաղ և իսկական համեղ ուտելիք: Հոբիթները մտախոհ ծամում էին, ուշադրություն չդարձնելով բլրի կողմից լսվող օրքերի ոռնոցին ու զենքերի զրնգոցին: Առաջինը սթափվեց ՓինըՓիփինը:
— Փախչելու ժամանակն է,— ասաց նա: — Բայց, մի վարկյան:
Գրիշնակի յաթաղանն ընկած էր մոտակայքում, բայց այն ծանր էր ու անհարմար: Հոբիթը սողաց դեպի Գրիշնակի դին և շոշափելով գտավ նրա գոտկատեղից ամրացված դանակը: Հիմա արդեն կարող էին առանց դժվարության ազատվել կապանքներից:
— Գնացի՛նք,— ասաց Փինը Փիփինը պարանները կտրատելուց հետո: — Մենք հանգստացանք ու սնվեցինք, հուսով եմ ոտքներս չեն դավաճանի: Բայց առաջարկում եմ սկբում սողալով գնալ:
Մերին չառարկեց, և նրանք սկսեցին սողալ: Հողը փափուկ էր, և դա օգնում էր հոբիթներին, բայց, միևնույնն է, նրանք դանդաղ ու դժվարությամբ էին առաջ ընթանում: Հոբիթները կանգ առան միայն այն ժամանակ, երբ բավականին հեռացան խարույներից և հասան գետին: Ներքևում՝ խավարի մեջ, լսվում էր ջրի քչքչոցը: Հոբիթները հետ նայեցին:
Աղմուկը դադարել էր: Ըստ երևույթին Մաուխուրին իր «տղաների» հետ ոչնչացրել էին կամ փախուստի մատնել: Պաշարումը շարունակվում էր, բայց վերջն արդեն երևում էր: Գիշերը վեջանում էր և մոտենում էր լուսաբացը: Արևելքում անամպ երկինքը կամաց-կամաց գունատվում էր:
— Պետք է ինչ-որ տեղ թաքնվել,— ասաց ՓինըՓիփինը,— թե չէ մեկ էլ տեսար նկատեցին մեզ: Հեծյալները հաստատ կտարբերեն մեզ օրքերից, երբ ուշադիր զննեն մեր դիակները, բայց դա դժվար թե մեզ սփոփի: — Նա վեր կացավ ու ոտքերով թփթփացրեց գետնին — Հո պարաննե՛ր չեն, իսկակա՛ն պողպատալար: Բայց ոտքերս քիչ-քիչ շարժունակ են դառնում: Իսկ դու ինչպե՞ս ես:
Մերին ոտքի կանգնեց:
— Կարծես թե չեմ ընկնում,— ասաց նա: — Լեմբասն ինձ, կարելի է ասել, կենդանացրեց: Պետք է ասեմ, որ ես այդ գալեթներին ավելի եմ վստահում, քան այն օրքային ըմպելիքին: Հետաքրքիր է ինչի՞ց են այն օրքերը պատրաստում: Չնայած, երևի ավելի լավ է չիմանալ... Արի իջնենք ներքև ու թարմ ջուր խմենք, որ մոռանանք դրա համն ու այլևս չհիշենք:
— Միայն թե, ոչ էստեղով,— զգուշացրեց ՓինըՓիփինը,— էստեղ ափը զառիվայր է: Արի՛ հետևիցս:
Եվ նրանք շարժվեցին գետի երկայնքով դեպի անտառ: Արևելքում երկինքը գնալով լուսավորվում էր: Մերին ու Փինը Փիփինը շաղակրատում էին հոբիթներին հատուկ զվարթությամբ՝ ուրախ ու անհոգ, և կիսվում միմյանց հետ անցած օրերի տպավորություններով: Եթե այդ պահին ինչ-որ մեկը նրանց տեսներ, ոչ մի դեպքում չէր կարող կռահել, որ քիչ առաջ նրանք անցել են ծանր փորձությունների և մահացու վտանգների միջով ու գտնվում են հեռավոր ու վայրի տեղանքում, որտեղ ինչ-որ մեկից օգնություն սպասելն անիմաստ է:
— Բայց ճարպիկ հնարք բանեցրիք պարոն Տուկ,— ասում էր Մերին: — Բիլբոյի գրքում ձեզ պետք է մի ամբողջ գլուխ հատկացնել: Եթե ես երբևէ հանդիպեմ նրան, անպայման էդ մասին կասեմ: Լա՛վ աշխատանք էր: Ինչ ճարպկությամբ կարողացար խաբել էդ փրչոտ չարագործին: Փայլո՛ւն էր: Բայց կուզենայի իմանալ, ինչ-որ մեկը գտե՞լ է արդյոք քո հետքերն ու էլֆական ամրակալը, թե՞ էդպես էլ կմնա էնտեղ ընկած: Ես շատ կվշտանայի, եթե իմ ամրակալը կորչեր, իսկ քոնը, վախենում եմ, էլ երբեք չի գտնվի: Է՜հ, քեզ հավասարվելու համար մի լավ քրտնել է պետք: Ամեն դեպքում հիմա քո զարմիկ Բրենդիբաքի հերթն է եկել: Դու հիմա հաստատ գաղափար չունես, թե որտեղ ենք մենք գտնվում, իսկ ես՝ ի տարբերություն քեզ, Ռիվենդելում ժամանակս անիմաստ չէի վատնում: Մենք հիմա գնում ենք արևմուտք Էնտուոշ գետի ափով, իսկ առջևում Մշուշապատ լեռներն են ու Ֆենգորնի անտառը:
Եվ իսկապես, մինչ նա խոսում էր, առջևում երևաց անտառի մռայլ ու մթին պատը: Գիշերն ասես ապաստան էր փնտրում սաղարթախիտ, հսկա ծառերի ստվերում՝ նահանջելով և իր տեղը զիջելով լուսաբացին:
— Դե ինչ, առա՛ջ պարոն Բրենդիբաք,— ասաց ՓինըՓիփինը: — Ի՞սկ, գուցե՞... հետ: Մեզ զգուշացրել են, որ այս անտառն այնքան էլ հարմար չի զբոսանքի համար: Հուսով եմ, դա քո սովորած գլխից չի՞ թռել:
— Չի թռել,— համաձայնեց Մերին,— բայց, հիմա, իմ կարծիքով, ավելի լավ է թաքնվել անտառում, քան վերադառնալ մարտադաշտ:
Հեռու՜-հեռվում՝ Մեծ Գետի այն կողմում, շագանակագույն տափաստանների հետևում, սկսվեց ալ կարմիր այգաբացը: Թնդացին ռոհանյան եղջերափողերի ձայները՝ արևին էին ողջունում: Հեծյալների ճամբարում շարժ նկատվեց. պատրաստվում էին հարձակման:
Մերիի ու Փինի Փիփինի ականջին հասան սառը օդում տարածվող մարտական նժույգների խրխնջոցըն ու երգի ձայնը: Արևի հուրհրատող ծայրը դանդաղ բարձրացավ աշխարհի վրա, և Ռոհանի հեծյալները բարձր մարտական կանչով նետվեցին հարձակման: Ալ կարմիր փայլատակեցին զենքերն ու զրահները: Օրքերը ոռնացին ու արձակեցին իրենց վերջին նետերը՝ դատարկելով կապարճները: Մի քանի ռոհանցի ընկան ձիերից, բայց շարքերը սեղմվեցին, հեղեղի պես անցան բլրի վրայով և վերադարձան՝ պատրաստվելով նոր հարձակման: Ողջ մնացած օրքերը խառնիխուռն ցրվեցին, բայց հեծյալները հետապնդում էին նրանց, հասնում հետևներից ու սպանում: Հանկարծակի խառնիխուռն ամբոխից օրքերի մի ջոկատ առանձնացավ և սև պարսի պես շարժվեց դեպի անտառ՝ ուղիղ դեպի հոբիթների կողմը: Երեք հեծյալները, որոնք փորձեցին կասեցնել օրքերին՝ ընկան դաշունահարված:
— Հերիք է նայենք,— որոշեց Մերին: — Ուգլուկն է իր չարագործներով: Ցանկություն չունեմ նորից հանդիպել նրան:
Վստահելի
1342
edits