[[Պատկեր:Tol brandir2.jpg|300px|thumb|right]]
Արագորնը Արագորնն աջ վտակով տարավ նրանց: Այնտեղ, Թոլ Բրանդիրի արևմտյան կողմում, Ամոն Հեն սարի ստորոտում մարգագետին էր տարածվում, որից այն կողմ սկսվում էին խիտ անտառներով ծածկված առաջին հարթ լանջերը: Հեռավոր հողերը սուզված էին խավարի մեջ: Արագորնը շրջվեց ու թիավարեց ափ:
— Այստեղ մենք կանգ կառնենք,— ասաց նա ուղեկիցներին: — Մարգագետինն անվանվում է Պարտ Գալեն: Խաղաղ օրերին այստեղ հաճելի վայր էր: Հույս ունենանք, որ չարը դեռ չի թափանցել այստեղ: Սակայն, միևնույնն է, մեզ ժամապահ պետք է:
Ճամփորդները նավակներն ափ հանեցին, փաթաթվեցին վերմակների մեջ և անմիջապես քնեցին: Գիշերը տագնապալի ոչինչ տեղի չունեցավ: Յուրաքանչյուր ժամապահ մեկ ժամ էր հերթապահում: Օրքերը մինչև լուսաբաց չերևացին: Ինչ վերաբերվում է Գոլլումին, եթե նա շարունակում էր հետևել ջոկատինՋոկատին, ապա երևի մի տեղ սուսուփուս թաքնված էր: Սակայն Արագորնի քունն անհանգիստ էր ու տագնապալի: Լուսադեմին նա վեր կացավ ու գնաց Ֆրոդոյի մոտ, որը հենց նոր փոխարինել էր Սեմին:
— Քո հերթապահելու ժամանակը չէ,— ասաց նրան հոբիթը: — Ի՞նչ է պատահել, ինչու՞ չես քնում:
Նախաճաշից հետո Արագորնն ասաց ուղեկիցներին.
— Ժամանակը եկել է, բարեկամներ: Այսօր ստիպված ենք վերջապես որոշել, թե ուր ենք թեքվելու՝ արևմու՞տք, Գոնդոր, որպեսզի բացեիբաց կռվենք Թշնամու դեմ, թե՞ արևելք, սարսափի ու խավարի երկիր: Կամ գուցե բաժանվենք, և ամեն մեկն իր սեփական ճանապարհով գնա: Որոշում կայացնելը հետաձգել չի կարելի, որովհետև Անդուինից այն կողմ վխտում են օրքերը, եթե, իհարկե, դեռ չեն անցել այս ափըափ, և հապաղումը կարող է մեզ կործանել:
Արագորնը լռեց: Պահապաններից ոչ ոք լռությունը չխախտեց, ոչ ոք չշարժվեց: Այդժամ Արագորնը նորից խոսեց.
— Ըստ երևույթին, ընտրության բեռը քո ուսերին է ընկած, Ֆրոդո: Մենք Պահապաններ ենք կոչվում, որովհետև ուղեկցում ենք քեզ, բայց Մատանու ճակատագրի համար միայն դու ես պատասխանատու, քեզ է վստահել Իմաստունների Խորհուրդը, և մենք չէ, որ պետք է որոշենք, թե ուր գնաս դու: Ես իրավունք չունեմ գլխավոր Պահապանին խորհուրդ տալու, ես Գենդալֆը չեմ, չնայած ճանապարհին որքան կարողացա՝ փոխարինեցի նրան: Չգիտեմ, թե նա ինչ կորոշեր Թոլ Բրանդիրից հետո: Ի դեպ, Գենդալֆն էլ, իմ կարծիքով, քեզ կթողներ վճիռը: Այո, Ֆրոդո, քո խոսքը գլխավորն է ու վերջնականը:
— Ես գիտեմ, որ պետք է շտապել,— դանդաղ և բոլորովին էլ ոչ միանգամից խոսեց Ֆրոդոն: — Բայց դա շատ ծանր բեռ է: Ինձ մտածելու համար մեկ ժամ տուր, Արագորն, ուզում եմ մենակ մնալ: Վերադառնալով, Վերադառնալով՝ ես իմ խոսքը կասեմ:
— Ինչ արած, մտածիր միայնության մեջ, Ֆրոդո, որդի Դրոգոյի,— համաձայնեց Արագորնը՝ բարի ու ցավակցող հայացքով նայելով հոբիթին: — Մեկ ժամ կսպասենք քեզ այստեղ: Միայն թե հեռու չգնաս:
Անտառում աննպատակ թափառելով՝ Ֆրոդոն պատահաբար դուրս եկավ մի լքված ճանապարհ: Այն տանում էր դեպի սարի գագաթը: Կտրուկ վայրերում դեռևս երևում էին կիսաքանդված, շատ տեղերում ծառերի արմատներով ճեղքված քարե աստիճաններ: Ֆրոդոն բարձրանում էր՝ չանհանգստանալով, թե ուր կհասցնի իրեն արահետը, մինչև որ հայտնվեց երեք կողմից մերկ արոսենիներով շրջապատված փոքրիկ մարգագետնում: Մարգագետնի կենտրոնում մի տափակ մոխրագույն գլաքար էր ընկած: Լեռնային մարգագետինն արևելքից բաց էր վաղորդյան արևի ճառագայթների համար: Ֆրոդոն նայեց ներքևում փայլող գետին, ապա Թոլ Բրանդիրին, որի գագաթի շուրջը պտտվում էին թռչունները: Հեռվում ահարկու մռնչում էր Ռաուրոսը:
Հոբիթը նստեց քարին և կզակը ափերին հենած, խոր մտքերի մեջ ընկած, անշարժացավ: Մտովի նրա աչքերի առջևով սրընթաց անցան Բեգ-Էնդից Բիլբոյի գնալուց հետո տեղի ունեցած իրադարձությունները: նա հիշեց Գենդալֆի պատմությունները, արշավի սկիզբը, Խուրհուրդն Խորհուրդն Էլրոնդի մոտ: Բայց որոշումը փախչում էր, մտքերը ցրվում էին...
Հանկարծ նա իրար անցավ. ինչ որ մեկի հայացքը թիկունքը ծակում էր, ճնշում խոհերը: Նա հապշտապ վեր թռավ, հետ նայեց և թեթևացած շնչեց՝ տեսնելով Բորոմիրին: Գոնդորցու դեմքին լարված, բայց բարի ժպիտ էր սառած:
— Ուրեմն դու գնում ես արևելք: Իմիջիայլոց, գուցեև նրանք իրավացի են՝ Գենդալֆը, Էլրոնդը, բոլոր այդ էլֆերն ու հրաշագործները, իրենք իրենց համար: Գուցե նրանք իսկապես չարագործ դառնան, եթե Մատանին նրանց ձեռքն ընկնի: Չնայած ես մինչև հիմա մի կարգին չգիտեմ, նրանք իսկապե՞ս իմաստուն են, թե պարզապես երկչոտ են... Բայց մեզ, Մինաս Թիրիթի մարդկանց, որոնք արդեն բազում տարիներ Միջերկիրը պաշտպանում են Սև Տիրակալից, չարագործ չես դարձնի... Մեզ պետք չէ տիրել աշխարհին և հրաշքներ գործել: Մենք ցանկանում ենք ջախջախել համընդհանուր թշնամուն, որպեսզի պահպանենք մեր ազատությունը: Բայց նկատի ունեցիր, ինչ զարմանալի զուգադիպություն. հիմա, երբ մեր ուժերը սպառվելու մոտ են, նորից գտնվեց Մեծ Մատանին: Ճակատագրի նվեր է, ուրիշ կերպ չես ասի... Միայն վճռականությունն ու անվախությունն են հասցնում հաղթանակի: Արդարացի մարտում հաղթելու համար խիզախ մարտիկը պետք է ամեն ինչի պատրաստ լինի: Ինչ ասես չի անի մարտիկը հաղթանակի համար, իսկական մարտիկը... Մի՞թե Արագորնը կնահանջեր: Իսկ եթե նա հրաժարվում է՝ ինչու՞ ոչ Բորոմիրը... Համիշխանության Մատանին ինձ մեծամեծ հզորություն կհաղորդեր: Իմ դրոշի տակ կհավաքվեին բոլոր ազատ հողերի քաջ դյուցազունները, և մենք առավել հիմնովին կջախջախենք Թշնամու զորագնդերը...
Թվում էր, թե Բորոմիրը մոռացել է Ֆրոդոյի մասին: Նա մարգագետնում գռգռված հետուառաջ էր քայլում՝ դատողություններ անելով Մինաս Թիրիթի հարձակվողական մարտերի, մարդկանց հզոր դաշնակցությունների և գալիք հաղթանակների մասին: Նրա ձայնը գնալով ավելի ու ավելի բարձր էր հնչում, իսկ Թշնամուն վերջնականապես հաղթելու ինքնավստահությունը սրընթաց աճում էր: Եվ ահա արդեն Թշնամու զորքը խառնիխուռն գլորվեց Մորդոր, վերջին թշնամիներին անխնա ջարդեցին Սև Բերդի պատերի տակ, իսկ ինքը՝ Բորոմիրը , դարձավ մեծ, արդարամիտ ու իմաստուն թագավոր...
Հանկարծ գոնդորցին քարացավ գլխիկոր նստած հոբիթի առջև:
— Հուսով եմ, ինքդ է՞լ ես հասկանում այդ, բարեկամս,— հարցրեց նա: — Ասացիր, որ վախենում ես: Բայց քո մեջ ոչ թե վախն է խոսում, այլ առողջ դատողությունը:
— Ոչ, ոչ, ես պարզապես վախենում եմ,— առարկեց Ֆրոդոն: — Ուղղակի սարսափելի է, Բորոմիր: Եվ այնուամենայնիվ ուրախ եմ, որ արտահայտվեցիր: Հիմա ես էլ չեմ տարակուսումկասկածում:
— Վաղուց էր պետք,— բացականչեց գոնդորցին:
— Դու ինձ չհասկացար, Բորոմիր,— ասաց Ֆրոդոն: — Ես չեմ գա Մինաս Թիրիթ:
— Բայց դու անպայման պետք է գաս մեզ մոտ, թեկուզ կարճ ժամանակով,— շարունակում էր պնդել Բորոմիրը,— Մինաս Թիրիթն արդեն մոտ է, և այնտեղից Մորդոր գրեթե նույնքան ճանապարհ է, որքան այստեղից: Մենք երկար ենք թափառել խուլ վայրերում, և, մինչև այնտեղ ուղևորվելը, անպայման հարկավոր է իմանալ Թշնամու մասին վերջին նորությունները: Գնանք, Ֆրոդո,— ձեռքն ընկերաբար նրա ուսին դնելով՝ դնելով, ասաց Բորոմիրը: Բայց գոնդորցու թաքնված գռգռվածությունը մատնում էր դողդողացող ձեռքը:
Ֆրոդոն վեր կացավ և, անհանգստությամբ Բորոմիրին նայելով, ընկրկեց՝ նա հոբիթից հասակով երկու անգամ բարձր էր ու շատ ավելի ուժեղ:
— Մի՞թե դու ինձնից ինձանից վախենում ես,— հարցրեց Բորոմիրը: — Մի՞թե ես դավաճանի կամ ավազակի եմ նման: Այո, քո Մատանին ինձ հարկավոր է, այժմ դու գիտես դա: Բայց երդվում եմ գոնդորցու պատվով, ես այն կվերադարձնեմ քեզ հաղթանակից հետո: Անմիջապես կվերադարձնեմ:
— Ո՛չ,— վախեցած ճչաց Ֆրոդոն: — Ես այն չեմ կարող վստահել ուրիշներին: Չեմ կարող:
Խուսափելով՝ Ֆրոդոն նորից թաքնվեց քարի հետևը, դողացող ձեռքով հանեց Մատանին ու հագավ մատին, որովհետև Բորոմիրը նորից էր նետվում դեպի նա: Ապշահար գոնդորցին մի պահ քարացավ, իսկ հետո սկսեց դեսուդեն ընկնել մարգագետնում՝ փորձելով գտնել անհետացած հոբիթին:
— Ողորմելի ձեռնածու,— կատաղի գոռաց նա: — Այժմ ես գիտեմ, թե քո մտքում ինչ կա: Դու ուզում ես Մատանին տալ Սաուրոնին և պատեհ պահ ես փնտրում փախչելու համար, որպեսզի բոլորիս մատնես... Սպասիր, դե թող միայն ձեռքս հասնի քեզ... Անիծված լինես, Թշնամու վիժվածք, անիծված լինես, առհավետ մթության ու չարի բաժին դառնաս... — Կույր մոլեգնության մեջ գոնդորցին քարի դիպավ, սայթաքեց, տապալվեց գետնին ու մեռածի պես անշարժացավ, ասես նրան իր սեփական անեծքը դիպավ: Իսկ հետո հանկարծ սկսեց անզոր հեծկլտալ:
Քամին ուժեղացավ. թախծալի սուլոցը գոնդորցուն ուշքի բերեց: Նա դանդաղ վեր կացավ, աչքերը սրբեց ու քրթմնջաց.
Սակայն ֆրոդոն արդեն հեռու էր. չլսելով Բորոմիրի վերջին ճիչերը՝ նա առանց ճանապարհը տեսնելու վազում էր դեպի վեր: Ափսոսանքն ու սարսափը տանջում էին հոբիթին, երբ հիշում էր գազանացած գոնդորցու աղավաղված դեմքն ու վառվող աչքերը, որոնց մեջ փայլում էր խելացնոր ընչաքաղությունը:
Շուտով նա հասավ սարի գագաթը, շունչ քաշեց ու գլուխը բարձրացրեց: Ասես մշուշում, նրա առջև բացվեց սալարկված մի շրջանաձև հարթակ, որը եզերված էր կիսաքանդված քարե պատով: Կենտրոնում բարձր նստարան կար՝ տեղադրված չորս փորագրանախշ սյուների վրա, և՝ և սանդուղք, որ տանում էր դեպի նստարանը: Հոբիթը հասկացավ, որ դա Ամոն Հենն է՝ նումենորցիների պահակակետ-դիտակետը: Նա աստիճաններով բարձրացավ, նստեց հսկիչ-նստարանին ու սկսեց նայել շուրջը:
Սկզբում ոչինչ չէր երևում, բացի ուրվականային մշուշապատ ստվերներից, չէ՞ որ նրա մատին Թշնամու Մատանին էր: Իսկ հետո հանկարծ մշուշը ցրվեց և Ֆրոդոյի առջև պատկերներ հառնեցին. դրանք ասես դրված լինեին հոբիթի առջև՝ սեղանին, բայց միաժամանակ հեռու էին ու երևում էին ասես խորքից: Ձայներ չէին լսվում, միայն՝ վառ, կենդանի պատկերներ: Արևելք էին ձգվում անծանոթ, անանուն թավուտներով եզերված հարթավայրեր, որոնց հետևում բարձրանում էին անանուն լեռներ: Հյուսիսում փայլփլում էր Անդուինի ժապավենը, և ձախից գետին էր մոտենում ձյունապատ ժայռերի առկայծող ժանիքներով Մշուշապատը. արևմուտքում կանաչին էին տալիս Ռոհանի արոտավայրերն ու սևին էր տալիս ժայռերի օղակով շրջապատված Օրթհանքի աշտարակը, որտեղից Գենդալֆին փախցրել էր Քամիխեղդը: Հարավում, անմիջապես ներքևում, գետը, ծիածանի տակով անցնելով, գահավիժում էր փրփրադեզ անդունդը. այդ Ռաուրոս ջրվեժն էր: Շատ հեռվում երևում էր Անդուինի հզոր գետաբերանը՝ գետը բազմաթիվ հոսանքների բաժանվելով, թափվում էր մոխրաարծաթավուն Ծովը, որի վրա արևի փոշու նման բյուրավոր թռչուններ էին պտտվում:
Ֆրոդոն նորից նայեց հարավ, որտեղ հպարտորեն վեր էր խոյանում սպիտակ քարից անմատչելի պարսպով հզոր ամրոցը՝ Մինաս Թիրիթը, գոնդորցիների ապավենը: Բերդի ամրությունները փայլատակում էին պողպատով, սրաձողերի վրա ծածանվում էին վառ դրոշները: Եվ հոբիթի սրտում հույս ծագեց: Սակայն Անդուինից արևելք, Մինաս Թիրիթին դեմ հանդիման, նախալեռնային սև սարահարթի վրա վեր էր խոյանում մեկ ուրիշ ամրոց՝ վիթխարի, գիշատիչ ու ահասարսուռ: Ֆրոդոն ակամա նայեց այնտեղ՝ արևելք: Նրա հայացքը սահեց ավերված Օսգիլիաթի և Մինաս Մորգուլի վրայով, թռավ-անցավ Մթամած Լեռները և կանգ առավ Գորգորոթի բարձրավանդակի վրա, որտեղ գտնվում էր սարսափի երկիրը՝ Մորդորը: Արևը չէր կարողանում ցրել այդ երկրի վրա իջած ստվերը: Մութ ծածկոցի տակից հուր էր արտաշնչում Ճակատագրի Լեռան բոսոր ծխի քուլաներով պարուրված մենավոր զանգվածը: Հոբիթի հայացքը սահեց քիչ ավելի հեռու՝ ու հանկարծ քարացավ՝ անկարող լինելով շրջվել: Երկաթյա ժայռի վրա, անթիվ պատերից ներս, սանղակ առ սանդղակ վեր բարձրացող դիտաշտարակներով շրջապատված, սառել էր Բարադ-Դուրը՝ Խավարի ամրոցը, Սաուրոնի որջը: Եղած հույսը լքեց հոբիթին:
Իսկ հետո նա զգաց Աչքը՝ այնտեղ, ներսում: Սև Ամրոցը քնած չէր: Աչքն ինչ-որ կերպ նկատեց, որ իրեն հետևում են. ամրոցի մեջ պարփակված չար, կատաղի կամքը դուրս ժայթքեց և սկսեց լարված փնտրել Պահապանին: Ֆրոդոն հստակ զգում էր այդ՝ ասես ուրվականային ձեռքը կառչուն մատներով խուզարկում էր Միջերկիրը: Ահա այն արդեն շրջակա տարծքներն տարածքներն է շոշափում: Ահա սահում է Ժայռոտի վրայով... Հիմա կհասնի իրեն ու տեղում կմեխի... Ֆրոդոն թռավ հսկիչ-բազկաթոռից, ընկավ գետնին, կծկվեց ու աչքերը ծածկեց մոխրագույն գլխանոցով...
Նա անձայն շշնջում էր. «Չեմ տա... Չեմ հանձնվի», իսկ լսում էր. «Կտամ... Կհանձնվեմ...»: Հանկարծ հոբիթի մեջ մի նոր, անծանոթ կամք թափանցեց, և նրա գլխում հնչեց. հանի՛ր այն, ա՛յ հիմար, Մատանին հանիր, շու՛տ արա...
Ֆրոդոն ոտքի կանգնեց: Նա արսափելի թույլ էր իրեն զգում, ինչպես հիվանդությունից հետո, բայց կամքն արագորեն ամրանում էր, հոգին թեթևացել էր:
— Ես պետք է մենակ գնամ,— ասաց նա: — Մատանու մութ ուժն արդեն գործում է մեր ջոկատումՋոկատում: Այո, ինձ հարկավոր է մենակ գնալ. Մատանին պետք է լքի ջոկատըՋոկատը, քանի դեռ ուշ չէ: Ոմանց ես այլևս չեմ կարող վստահել, իսկ նրանց, ում վստահում եմ՝ բարի Սեմը, Մերին ու Փիփինը, չափազանց թանկ են ինձ համար, որպեսզի քարշ տամ Մորդոր: Եվ Պանդուխտը: Նա մեծ ձգտում ունի գոնդորցիներին օգնելու, ու հիմա նրանց կրկնակի է հարկավոր, քանի որ Բորոմիրը վարակված է չարագործությամբ: Հարկավոր է գնալ մենակ: Անհապաղ:
Նա ներքև վազեց՝ այն մարգագետինը, որտեղ նրան գտավ Բորոմիրը: Ներքևից տագնապալի ճիչեր էին հասնում նրան:
Այնտեղ, որտեղ հենց նոր կանգնած էր հոբիթը, դանդաղ բարձրանում էր տրորված խոտը: Իսկ լանջն ի վար լսվում էր գարնանային քամու սոսափի պես թեթև շրշյուն:
Մնացած Պահապանները խմբված նստել էին ափին: Սկզբում բոլորը լուռ էին, միայն երբեմն ինչ-որ մեկը վեր էր կենում ու անհանգիստ քայլում ափի երկայնքով: Հետո սկսեցին զրուցել: Փորձում էին խոսել կողմնակի բաների մասին՝ անցած ճանապարհի մասին, վերապրած արկածների մասին. Արագորնին հարցուփորձ էին անում Գոնդորի մասին, նրա հինավուրց պատմության մասին և այն մասին, թե հին վարպետների մեծագույն աշխատանքներից ինչ է պահպանվել Էմին Մուիլի բարձրավանդակի սահմանային այս վայրում՝ Քարե Հսկաները, Ամոն Հենը, Ամոն Լաուն: Հարցնում էին Ռաուրոսի կողքով իջնող աստիճանների մասին: Սակայն, թեև նրանցից յուրաքանչյուրն իրեն խոսք էր տվել հանգիստ սպասել, խոսակցությունը մշտապես վերադառնում էր Ֆրոդոյի վճռին: Ի՞նչ ընտրություն կկատարի Պահապանը: Ինչու՞ է նա դանդաղում:
— Հավանաբար մտորում է, թե երկու անհուսալի ուղիներից որն է առավել անհուսալի,— եզրակացրեց Արագորնը: — Ծանր ընտրություն է սպասում նրան: Այժմ, երբ մեզ հետևում է Գոլլումը, իսկ գետի այն ափին օրքերն են, արևելքի ճանապարհն առաջվանից ավելի անհուսալի է: Բացառված չէ, որ մեր գաղտնիքն արդեն բոլորին հայտնի է: Բայց Մինաս Թիրիթ գնալը նույնպես խնդրի լուծում չէ՝ մեր նպատակը Մատանին ոչնչացնելն է: Մենք կարող ենք այնտեղ որոշ ժամանակ մնալ և ցույց տալ, թե ինչի ենք ընդունակ, Սակայն ո՛չ փոխարքա Դենեթորը, ո՛չ էլ նրա ժողովուրդը ժողովուրդն ի վիճակի չեն անել այն, ինչը վեր է նույնիսկ Էլրոնդի ուժերից՝ թաքցնել Մատանին և դիմանալ ճնշմանը, եթե Թշնամին իր ողջ ուժերը հանի Գոնդորի դեմ: Իսկ դա անկասկած տեղի կունենա, եթե Սաուրոնը հայտնաբերի, թե որտեղ է պահվում Մատանին: Ի՞նչ անել... Ո՞ր ճանապարհը կընտրեիք դուք, եթե լինեիք Ֆրոդոյի փոխարեն... Վախենում եմ, որ միայն Գենդալֆը կարող էր այս կործանարար հանելուկը լուծել: Իսկ Գենդալֆը չկա...
— Ուրեմն, ստիպված ենք մենք լուծել,— Արագորնի փոխարեն շարունակեց Լեգոլասը: — Մենք պետք է օգնենք Ֆրոդոյին: Եկեք կանչենք նրան ու քվեարկենք, թե ուր ենք գնում: Ինձ թվում է, քանի արևելյան ճանապարհը փակ է, հարկավոր է հասնել Գոնդոր և մի քիչ սպասել:
Եվ Արագորնը շտապեց արահետով վերև:
Սեմը չէր կարողանում հասնել հետքագետի հետևից: Շուտով Նրան նրան վերջնականապես աչքից կորցրեց: Հոբիթը մի քանի քայլ էլ արեց ու հևասպառ կանգ առավ:
— Չես կարողանում ոնց որ պետքն է ոտքերով աշխատել՝ գլխով աշխատիր,— ինքն իրեն խորհուրդ տվեց նա: — Գոնդորցին խաբելու սովորություն չունի: Բայց թե կարծես ամեն ինչ չպատմեց: Ինչ-որ մի բան վախեցրել է տիրոջը, ու նա հանկարծ գլուխն է մտցրել՝ հեռանալ: Իսկ ու՞ր: Պարզ բան է՝ արևելք: Առանց Սեմի՞: Այդպես էլ դուրս է գալիս, էլի, առանց Սեմի:
Սեմի գլուխը երևաց ջրի վրա: Նրա լայն բացված աչքերում սարսափ էր սառել: Նա ջղաձգորեն ջուր էր թքում: Ֆրոդոն ձախ ձեռքը մեկնեց նրան, իսկ աջով բռնեց նրա մազերից:
— Դե՛, դե՛, ոչինչ չկա,— վախեցած խոսեց նա,— ձեռքս բռնիբռնիր, հիմա ափ դուրս կգանք:
— Փրկե՜ք,— պաղատագին բացականչեց Սեմը,— ձեռքը չեմ տեսնում... Խեղդվու՜մ եմ... փրկե՜ք...
Ափից հրվելով՝ Ֆրոդոն ասաց.
— Ուրեմն ինձ մենակ գնալ չհաջողվեց: Իսկ ես, ճիշտն ասած, ուրախ եմ, որ չհաջողվեց: Շա՜տ ուրախ եմ, իմ թանկագին Սեմ: Երևում է, այդպես է որոշված մեր ճակատագիրը, ճակատագիրը՝ միասին գնալ մինչև վերջ: Հույս ունենանք, որ մեր ուղեկիցները կկարողանան անվտանգ ճանապարհ գտնել: Բայց հազիվ թե այլևս նրանց հանդիպենք:
— Ասում են՝ սարը սարին չի հանդիպում, բայց մենք հո սա՞ր չենք,— առարկեց Սեմը: