[[Պատկեր:The riders of rohan.jpg|300px|thumb|right]]
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց, իրար Իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
Երեք որսորդները հետապնդողները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերն ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով ու նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն Ճամփորդներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց վերև՝ դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճամփորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռևս աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի գետանցումը:
— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմԻնձ թվում է, նրանք կգնան Ռոհանի տափաստաններով, բայց չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում այնտեղ և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե, իհարկե, Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:
Հովտի քարե գոգը , իջնելով ներքև , միանում էր քարքարոտ բլրին, որի . հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը, որոնք սևին էին տալիս մոխրագույն աղջամուղջում: Եվս մեկ մղոն քայլեցին դեպի հյուսիս: Արագորնն անընդհատ կռանալով կռանում էր և ուշադիր զննում էր յուրաքանչյուր խոռոչ ու ելուստ: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
Ուշադիր նայելով Արագորնն ու Գիմլին հասկացան, որ կիսախավարում սևին տվողը իրականում ոչ թե բլուր է, այլ միմյանց վրա թափթփված հինգ օրքերի մարմիններ: Դիակները դաժանորեն խոշտանգված էին, իսկ դրանցից երկուսը նույնիսկ գլխատված: Շրջակա հողը ներծծված էր օրքերի մուգ արյունով:
— Եվս մեկ Նոր հանելուկ,— մթագնեց Գիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ եղած լինի, մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմներն այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենըո՞վ կապ ունի,— հարցրեց Գիմլին:
— Իրենց թշնամիներին իրենք են հետները բերել,— ասաց Արագորնը: — Բոլոր սպանված օրքերը հյուսիսից են, հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց միջև կռիվ է ծագել: Այս չարագործների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ՝ ճանապարհի ընտրությունից:
Արագորնն ուշադիր հետազոտեց տարածքը, բայց ոչ մի նոր հետք չհայտնաբերեց: Հետապնդումը շարունակվեց: Արևելքում երկինքը կամաց-կամաց սկսեց գունատվել, և աստղերը մեկը մյուսի հետևից հանգան: Սկսվում էր մոխրագույն լուսաբացը: Անցնելով ևս մի քիչ ճանապարհ, ճամփորդները կանգ առան ձորակի մոտ, որի հատակին, քարերի միջով, իր ոլորապտույտ հունն էր փորել փոքրիկ առվակը: Այն շրջապատված էր թփուտներով, իսկ ափերը ծածկված էին կանաչով:
— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա և հետքը, որը մենք փնտրում էինք: Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վերահա՛ նրանց հետքերը: Ճիշտ ուղղություն ենք ընտրել, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտեց ճամփորդների մազերն ու ծածանեց թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ կամ գուցե ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
</poem>
— Իսկ հիմա գնանք,— ասաց նա և նա՝ աչքերը հառեց հառելով դեպի արևմուտք, որտեղ փռված էր նրա ճանապարհը:
Ճանապարհը լեռան լանջով կտրուկ իջնում էր վար: Քսան սաժեն քայլ ներքև սկսվում էր լայն, հողմահար քիվը, որը կտրուկ վերջանում էր քարափով: Դա այսպես կոչված Արևելյան Ռոհանյան Պատն էր: Էմին Մուիլի բարձրավանդակը մնաց ետևումհետևում. առջևում, ինչքան որ աչքը կտրում էր, տարածվել էին Ռոհանի լայնարձակ հարթավայրերը:
— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է , հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված, այդպես չէ՞:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց թե ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Բավական հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
— Ինձ թվում է , այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ Գիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:
— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:
Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին դեն նետված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տարավ ճամփորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրց արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե ինչպես է այն խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
Ճամփորդներին թվաց, թե ձմեռը մնաց հետևում, ժայռերի և քարերի մեջ: Օդն այստեղ թարմ էր ու տաք, քամին իր հետ բերում էր խոտի թույլ բուրմունք՝ ասես գարունն արդեն արթնացել էր հարթավայրում և կենարար ուժով լցրել խոտերի արմատները... : Լեգոլասն ամբողջ կրծքով խորը շունչ քաշեց: Նա նման էր ճանապարհորդի, որը երկար ժամանակ անապատում դեգերելուց հետո հայտնվել է ջրի ափին:
— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիացավ նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջԱ՛յ հիմա հո կվազենք:
— Մենք թեթև ենք հագնվածԱյո, և կարող ենք երկաթյա զրահներով օրքերից ավելի կվազենք ու շատ արագ վազել,— ասաց Արագորնը: — Ավելի արագ, քան երկաթյա զրահներով զինված օրքերը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած տարածությունը:
Եվ Ճամփորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված տրորված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը կանգ առավ ու ճչաց.
— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևիցհետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ես ճիշտ Ճիշտ էիհասկացել,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փիփինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
— Էֆական Էլֆական թիկնոցի ամրակա՜լը,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Գիմլին:
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փիփինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը նույնպես,— ցնծաց Գիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, վազում:
— Հույս ունենանք ունենանք՝ նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Վազե՛նք, Առա՛ջ. սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես , թե ուր՝ ինչպես գառներին գառներին՝ սպանդի...
Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և Ճանապարհորդների ճամփորդների հետևից երկար ստվերներ ձգվեցին դեպի արևելք ձգվեցին երկար ստվերները: Սակայն բարեկամները նրանք կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:
Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, մոտավորապես տասներկու լիգ մնացել էր հետևում:
— Եթե թշնամիները գիշերը կանգ չառնեն նրանք շատ հեռու կգնան,— ասաց Լեգոլասը:
— Օրքերին, ինչ է, հանգիստ պետք չէ՞,— զարմացավ փնչացրեց Գիմլին:
— Հազվագյուտ օրք չի վախենա բաց հարթավայրից, մանավանդ ցերեկով, արևի լույսի տակ,— առարկեց ասաց Լեգոլասը: — Իսկ սրանք չվախեցան: Առավել ևս գիշերը նրանք կանգ չեն առնի:
— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց Գիմլին:
— Մինչև հիմա հետքը ոչ աջ է թեքվել ոչ ձախ,— ասաց Լեգոլասը: — Ինչքան, որ տեսնում են իմ աչքերը՝ արահետը չի փոխում իր ուղին:
— Գուցեև չկորցնենք արահետը,— միջամտեց Արագորնը,— բայց, ամեն դեպքում, եթե հանկարծ կորցնենք հետքը, ստիպված կլինենք վերադառնալ, իսկ դրա համար երկար ժամանակ կպահանջվի:
— Եվ հետո,— ավելացրեց Գիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործները չարագործներն ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— առարկեց ասաց Գիմլին,: — և Եվ հետո , հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Փիփինի հնարքից հետո օրքերը հաստատ կրկնակի ուշադրությամբ են նրանց հսկում, իսկ խեղճերը, երևի, հիմա հոգնածությունից հազիվ են ոտքները քարշ տալիս,— չէր համաձայնում Լեգոլասը: — Եթե մենք հոբիթներին չօգնենք՝ նրանք երկար չեն վազի: Սակայն Իհարկե դեռ չգիտեմ, թե ինչպես ենք նրանց օգնելու, դժվար է գուշակել: Հիմա բայց դա առայժմ կարևոր չէ. հիմա գլխավորը օրքերին հասնելն է:
— Ես սովոր եմ հեռավոր ճանապարհորդությունների ճամփորդությունների ու ամրակազմ թզուկ եմ համարվում, սակայն նույնիսկ ես չեմ կարող առանց հանգստանալու վազել մինչև Իզենգարդ,— հառաչեց Գիմլին: Իմ սիրտն էլ է այրվում, և եթե դա հնարավոր լիներ, ես կհետապնդեի նրանց ամբողջ գիշեր: Բայց ես պետք է հանգստանամ, այլապես ինձանից քիչ օգուտ կլինի: Իսկ ե՞րբ հանգստանալ եթե ոչ գիշերը, երբ հետքերը վատ են երևում:
— Ես զգուշացնում էիԱսացի, չէ՞, որ ընտրությունը ծանր է լինելու,— հիշեցրեց խոսեց Արագորնը: — Եվ այսպես, ի՞նչ ենք որոշում:
— Վերջին խոսքը քոնն է,— ասաց Գիմլին: —Դու — Դու հմուտ որսորդ ես: Որոշիր, և մենք կհնազանդվենք:
— Սիրտս առաջ է թռչում,— ասաց Լեգոլասը,— բայց մենք պետք է միասին մնանք: Ես կհաշտվեմ Արագորնի որոշման հետ:
— Իզուր ընտրությունը ընտրությունն ինձ վրա թողեցիք,— հառաչեց Արագորնը: — Այն պահից սկսած, ինչ մենք հետևում թողեցինք Քարե Հսկաներին, ես անընդհատ սխալվում եմ:
Նա լռեց՝ նայելով հյուսիս-արևմուտքում թանձրացող խավարին:
— Ոչ, գիշերով չարժե գնալ,— վերջապես ասաց նա: — Երկու չարիքից մեծագույնը հետքը կորցնելն է, կամ ինչ-որ մի նշան բաց թողնելը: Եթե լուսինը պայծառ լուսավորեր, ընտրությունն այլ կլիներ, բայց, ցավոք, լուսինը նոր է բոլորել և շուտ էլ մայր է մտնում:
— Միևնույնն է, երկինքն անպամած է,– փնթփնթաց Գիմլին: –Է՜հ— Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի էր պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է Մատանու Պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր դարաշրջանումԴարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակ գրեթե չունենք: Թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի այն ժամանակից ի վեր, երբ առաջնորդեց Պահապաններին Թոլ Բրանդիրի անտառները, ստորոտում անցկացրած գիշերից հետո մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված նա արդեն ոտքի վրա էր: Գիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառն անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:
— Նրանք արդեն շատ հեռու են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Սիրտս ասում է ինձ, որ ամբողջ Ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել ենեն՝ ես զգում եմ այդ: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, որքան ուժներս կբավականացնի,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Գիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Վախենում եմ ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքո, ո՛չ էլ արևի:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— առարկեց ասաց Արագորնը: — Մի՞թե հողը չի Հողը հիմա հաստատ տնքում է այդ չարագործների ծանր կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Գիմլին սկսեց կասկածել. «Հո չի՞ քնել հետքագետը, կամ գուցե ուշագնա՞ց է եղել»: Այդ ընթացքում երկինքն սկսեց լուսավորվել և հարթավայրում մոխրագույն կիսախավար տիրեց: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Ձայները շատ խուլ են ու խառնիխուռն,— ասաց նա: — Մի բան հաստատ է, շրջակա մի քանի մղոնի վրա հարթավայրն ամայի է: Մեր թշնամիների ոտքերի ձայնը հազիվ է լսվում, վախենում եմ, որ նրանք շատ են հեռացել: Փոխարենը, որքան գնում, ավելի հստակ է լսվում սմբակների ձայնը: Ինձ թվում է, որ ես դեռ երազում էի դրանք լսում... Ինչ-որ ձիեր էին, քառատրոփ արշավով արևմուտք էին սլանում: Բայց, հիմա նրանք, կարծես թե, շրջվել են դեպի հյուսիս և սրընթաց հեռանում են մեզանից: Կուզենայի իմանալ, ի՞նչ է կատարվում այս հողերում:
— Շարժվեցի՛նք,— գոչեց շտապեցրեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճամփորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ՝ մոտիկից: Քանի ու քանի անգամ իրենց սրտի խորքում ճամփորդները նրանք մտովի շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջեր, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքն ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Սակայն Ճիշտ է, ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների , անտառապատ ստորոտում, որոնք թաքնված էին մշուշում և այստեղից չէին երևում: Բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճամփորդները կանգ առան: Երկու անգամ տասներկու լիգ նրանք թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:
— Գնալով ավելի շատ եմ զղջում կորցրած ժամանակի համար,— հուսահատ ձայնով հուսահատված ասաց Լեգոլասը: — Չարագործ օրքերն այնպես են սլանում, ասես Սաուրոնն ինքն է մտրակով նրանց քշում:Նրանք երևի արդեն հասել են անտառեզրին...
— Նշանակում է, վե՛րջ մեր այսքան ջանքերին ու փայփայած հույսին,— ատամները կրճտացրեց Գիմլին:
Լուսաբացին առաջինը կրկին Լեգոլասը վեր կացավ, եթե իհարկե, նա առհասարակ քնել էր:
— Վե՛ր կացեք, շո՛ւտ արեք,— շտապեցնում էր շտապեցրեց նա մյուսներին,— լույսն արդեն բացվում է, արագացրե՛ք: Անտառեզրին մեզ արտասովոր լուրեր են սպասվում: Չար, թե բարի, չեմ կարող ասել, բայց չպետք է ուշանանք: Դե, Արթնացե՛ք:
Արագորնն ու Գիմլին արագ վեր կացան , և ջոկատն առանց ժամանակ կորցնելու շարժվեց առաջ: Բլուրները կամաց-կամաց մոտենում էին: Կեսօրին դեռ մի ժամ կար, երբ ճամփորդները հասան առաջին կանաչ լանջերին, որոնք բարձրանալով վեր, աստիճանաբար վեր էին ածվում դատարկ, քարքարոտ գագաթների: Ձախ կողմում՝ բլուրների ու գետի միջև ընկած հատվածում, տարածվել էր կանաչ մարգագետինը: Բլուրներից մեկի հովանու տակ՝ կանաչի մեջ, սևին էր տալիս տրորված խոտերից մի տարածք: Օրքերն էին կանգ առել հանգստանալու: Այդտեղից հետքը նորից թեքվում էր դեպի հյուսիս ու գնում բլուրների երկայնքով: Արագորնը կանգ առավ ու և զննեց տրորված տարածքն ու դրա շրջապատը:
— Այստեղ օրքերը որոշել են հանգստանալ,— ասաց նա,— բայց հետքերն արդեն հնացել են: Երևում է սիրտդ քեզ չէր խաբում, Լեգոլա՛ս: Արդեն մոտավորապես երեք անգամ տասներկու ժամ է անցել, ինչ նրանք այստեղից հեռացել են: Եթե նրանք արագությունը չեն կոտրել, ուրեմն դեռ երեկ հասել են Ֆենգորնի անտառեզրին: