— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիացավ նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Ա՛յ հիմա հո կվազենք:
— Այո, կվազենք ու շատ արագ,— ասաց Արագորնը: — Ավելի արագ, քան երկաթյա զրահներով զինված օրքերը: — Գուցեև մեզ հաջողվի կրճատել մեր ու նրանց միջև ընկած եղած տարածությունը:
Եվ Ճամփորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, տրորված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը կանգ առավ ու ճչաց.
— Լորիենյան տերևները հենց այնպես այստեղ-այնտեղ չեն ընկնում,— ասաց Արագորնը: — Ամրակալը հատուկ են այստեղ թողել՝ մեզ նշան տալու նպատակով: Կարծում եմ, Փիփինը հենց այդ պատճառով էլ կյանքը վտանգելով դուրս է վազել ճանապարհից:
— Ստացվում է, որ նա ո՛ղջ է, գլուխը տեղում է, ոտքերն ու ձեռքերը ձեռքերը՝ նույնպես,— ցնծաց Գիմլին: — Դրա համար էլ եմ շնորհակալ, անիմաստ չենք, նշանակում է, վազում:
— Հույս ունենանք՝ նա թանկ չի հատուցել իր համարձակության համար,— ասաց Լեգոլասը: — Առա՛ջ. սիրտս այրվում է, երբ մտածում եմ, որ մեր զվարթ փոքրիկներին քշում են չգիտես, թե ուր՝ ուր, ինչպես գառներին՝ սպանդի...
Արեգակն անցել էր իր ճանապարհի կեսը և դանդաղ թեքվում էր դեպի արևմուտք: Հարավից՝ ծովից, թեթև ամպեր եկան, բայց հարթավայրի քամին ցրեց դրանք: Շուտով արևը հատեց հորիզոնը, և ճամփորդների հետևից երկար ստվերներ ձգվեցին դեպի արևելք: Սակայն նրանք կանգ չառան: Բորոմիրի մահից մեկ ու կես օր էր արդեն անցել, բայց օրքերը դեռ շատ հեռու էին: Հարթավայրը թվում էր ամայի:
Երբ սկսեց մթնել, Արագորնը կանգ առավ: Նրանք այդ օրն ընդամենը երկու անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով: Լեռը, որտեղ նրանք դիմավորեցին լուսաբացը, մոտավորապես տասներկու լիգ մնացել էր հետևում:
— Մենք պետք է ծանր ընտրություն կատարենք,— ասաց Արագորնը, — մնանք այստեղ գիշերե՞նք, թե վազենք այնքան, մինչև ուժասպառ լինենք:
— Օրքերին, ինչ է, հանգիստ պետք չէ՞,— փնչացրեց Գիմլին:
— Հազվագյուտ օրք չի վախենա բաց հարթավայրից, մանավանդ ցերեկով, արևի լույսի տակ,— ասաց Լեգոլասը: — Իսկ սրանք չվախեցան: Առավել ևս ևս՝ գիշերը նրանք կանգ չեն առնի:
— Բայց մթության մեջ մենք կարող ենք կորցնել հետքը,— նկատեց Գիմլին:
— Եվ հետո,— ավելացրեց Գիմլին,— մեկ էլ տեսար նրանք բաժանվեցին, ու մենք սխալ հետքով գնացինք: Իսկ եթե գերիներին հաջողվի փախչե՞լ, կամ նրանց քարշ տան այլ կո՞ղմ: Օրինակ՝ դեպի գետը, կամ արևելք՝ Մորդոր... Մենք կարող ենք չնկատել բաժանվող հետքը և այլևս չենք իմանա, թե ինչ կատարվեց նրանց հետ:
— Ճիշտ ես,— ասաց Արագորնը,— բայց եթե ես մինչև հիմա անսխալ եմ կարդացել հետքերը, ապա Սպիտակ Ձեռքի զինանշանով նշանով օրքերը հաղթել են վեճում, և այժմ չարագործներն ամբողջ ոհմակով սլանում են Իզենգարդ: Ամեն ինչ այդ մասին է խոսում:
— Օրքերի որոշումներին վստահել չի կարելի,— ասաց Գիմլին: — Եվ հետո, հոբիթները կարող են խառնաշփոթի ժամանակ փախչել: Մի՞թե մենք գիշերով կգտնեինք էլֆական ամրակալը:
— Միևնույնն է, երկինքն անպամած է,– փնթփնթաց Գիմլին: — Է՜հ, ափսոս Լորիենի տիրուհին մեզ էլ չնվիրեց Ֆրոդոյի լուսարձակող անոթից...
— Տիրուհու նվերը Ֆրոդոյին շատ ավելի էր պետք, քան մեզ,— ասաց Արագորնը: — Միջերկրի ճակատագիրը հիմա որոշվում է այնտեղ, որտեղ գտնվում է Մատանու Պահապանը: Այն գործողություններից, որ պետք է կատարվեն մեր Դարաշրջանում, մեզ բաժին է ընկել միայն մի փոքր մասը: Չի բացառվում, որ հենց ամենասկզբից անիմաստ ենք հետապնդում օրքերին, և իմ խոսքից ոչինչ չի կախված: Համենայն դեպս ընտրությունը կատարված է և ժամանակ գրեթե չունենք: Թող . թող ամեն մեկն օգտագործի այն առավելագույնս:
Նա պառկեց գետնին ու միանգամից քնեց, քանզի Թոլ Բրանդիրի ստորոտում անցկացրած գիշերից հետո մինչև հիմա աչք չէր փակել: Սակայն լույսը դեռ չբացված արդեն ոտքի վրա էր: Գիմլին դեռ չէր արթնացել, իսկ Լեգոլասը, ինչպես մատղաշ ծառն անքամի գիշերով, անշարժ, մտահոգ կանգնած, նայում էր հյուսիս:
— Նրանք շատ են հեռացել,— տխուր ասաց նա, շրջվելով դեպի Արագորնը: — Ամբողջ գիշեր առանց հանգստանալու քայլել են՝ ես զգում եմ այդ: Այժմ միայն արծիվը կհասնի նրանց...
— Եվ այնուամենայնիվ մենք կգնանք նրանց հետքերով, որքան մինչև ուժներս կբավականացնիսպառվելը,— պատասխանեց Արագորնը և, կռանալով, թափահարեց թզուկի ուսը: — Արթնացի՛ր Գիմլի, շարժվելու ժամանակն է, հետքը սառչում է:
— Բայց դեռ մութ է: — Թզուկը նստելով տրորեց աչքերը: — Մինչև չլուսանա, նույնիսկ Լեգոլասը նրանց չի տեսնի, թեկուզ սարի գլուխը բարձրանա:
— Վախենում եմ , ես նրանց այլևս ոչ մի տեղից չեմ տեսնի,— հոգոց հանեց Լեգոլասը: — Ո՛չ սարի գլխից, ո՛չ այստեղից, ո՛չ լուսնի լույսի ներքոլույսով, ո՛չ էլ արևի:
— Երբ դավաճանում է տեսողությունը, կարող է օգնել լսողությունը,— ասաց Արագորնը: — Անկասկած հողը հիմա Հիմա հողն անկասկած տնքում է այդ չարագործների ծանր կոշիկների հարվածներից:
Նա պառկեց խոտերին ու ականջը դրեց գետնին: Երկար ժամանակ չէր շարժվում: Այդ ընթացքում երկինքն սկսեց լուսավորվել և հարթավայրում կիսախավար տիրեց: Վերջապես Արագորնը վեր կացավ. նրա դեմքը գունատ էր ու հոգնած, հայացքում տագնապ կար:
— Շարժվեցի՛նք,— շտապեցրեց Լեգոլասը:
Այդպես սկսվեց հետապնդման երրորդ օրը: Քայլում ու վազում էին նրանք առանց դադարի, մեկ ամպերի արանքից ընկնող արևի շողերի ներքո, մեկ ամպերի ստվերում, և ոչինչ չէր կարող մարել նրանց սրտերում վառվող այրվող կրակը: Հազվադեպ էին մի երկու բառ փոխանակում: Առջևում անծայրածիր կանաչ հարթավայր էր: Ճամփորդների էլֆական թիկնոցները, լուծվելով կանաչամոխրագույն խոտերում, թաքցնում էին նրանց նույնիսկ ամենասուր աչքերից և, երևի միայն էլֆը կզանազաներ երեք բարեկամներին խոտերից, այն էլ՝ մոտիկից: Քանի ու քանի անգամ նրանք մտովի շնորհակալություն էին հայտնում Լորիենի տիրուհուն այդ թիկնոցների ու մեկ էլ լեմբասի համար, որն ուտում էին առանց կանգ առնելու՝ քայլելու ընթացքում, ամեն անգամ զգալով դրա թարմացնող ու կենարար ուժը:
Ամբողջ օրը հետքը ուղիղ գծով, առանց ոլորանների, տանում էր դեպի հյուսիս-արևմուտք: Երեկոյան մոտ ձգվեցին երկար, անտառազուրկ լանջեր, որոնք, ալիք-ալիք հեռանալով, վերածվում էին կարճ, սապատավոր բլուրների: Օրքերի հետքը թեքվում էր դեպի հյուսիս ու ժամանակ առ ժամանակ գրեթե կորչում. հողն այստեղ գնալով պնդանում էր, իսկ բուսականություն գրեթե չկար: Հեռվում՝ ձախ կողմում, կանաչ գորգի վրա արծաթին էր տալիս ոլորապտույտ Էնտուոշը: Տարածքն ամայի էր ու անշունչ, բնակության հետք անգամ չկար: Արագորնը զարմանում էր, որ մինչև հիմա ոչ մի կենդանի շնչի չեն հանդիպել՝ ո՛չ մարդու, ո՛չ գազանի: Ճիշտ է, ռոհանցիների բնակավայրերը գտնվում էին ավելի հարավ, Էրեդ Նիմրիսի՝ Սպիտակ Լեռների, անտառապատ ստորոտում, որոնք թաքնված էին մշուշում և այստեղից չէին երևում: Բայց , բայց չէ՞ որ առաջներում ռոհանցիներն իրենց ձիերին այս կողմերում էին արածեցնում. հարթավայրում վրաններ էին խփում ու նույնիսկ ձմեռում: Այժմ այս հողերը դատարկ էին ու ամայի:
Մութն ընկնելուն պես ճամփորդները կանգ առան: Նրանք արդեն երկու անգամ տասներկու լիգ թողել էին հետևում: Էմին Մուիլի պատը վաղուց կորել էր մշուշում, որը ծածկել էր հորիզոնը: Նորալուսինը հազիվ էր երևում մշուշոտ երկնքում ու գրեթե չէր լուսավորում, իսկ աստղեր չկային:
— Դե, ուրեմն, առա՛ջ,— փնթփնթաց Գիմլին: — Պարտադիր չէ, որ մեր ոտքերն իմանան, թե ինչքան լիգ կա առջևում: Թեպետ, եթե սրտներս ուրախ լիներ, ոտքներս էլ չէին բողոքի...
Երբ արևն արդեն մայր էր մտնում, բարեկամներն անցան վերջին բլուրը: Ամբողջ օրը նրանք վազել էին առանց հանգստանալու և հիմա ստիպված անցել էին քայլի: Գիմլին հոգնածությունից կորացել էր: Սովորաբար թզուկները թե՛ ճանապարհին, թե՛ աշխատանքի ժամանակ ժայռի պես տոկուն են, սակայն անվերջանալի հետապնդումը ծանր էր անդրադարձել թզուկի վրա, և մեծամասամբ այն պատճառով, որ հաջողության հասնելու հույսը գրեթե մարել էր նրա սրտում: Արագորնը քայլում էր լուռ ու մռայլ, ժամանակ առ ժամանակ կռանում, զննում հետքը՝ փորձելով կրկին ինչ-որ նշան գտնել: Միայն Լեգոլասն էր, որ քայլում էր առաջվա պես թեթև. թվում էր, թե նրա ոտքերը չեն դիպչում գետնին՝ համենայն դեպս, նա հետքեր չէր թողնում: Նա սնվում էր միայն էլֆերի ճանապարհային գալեթներով և, եթե կարելի է այդպես ասել, քնում էր ոտքի վրա: Այդ քնի ժամանակ նրա հոգին թափառում էր էլֆերի հեռավոր ու զարմանահրաշ անուրջների արահետներում, իսկ բանականությունը մնում էր ընկերների հետ՝ արևի պայծառ լույսով ողողված երկրային ճանապարհինհարթավայրում:
— Եկեք բարձրանանք ա՜յ այն կանաչ բլրի գլուխը,— առաջարկեց էլֆն ու վազեց բլրի լանջն ի վեր:
— Արդեն երեք լուսաբաց ենք դիմավորել հետապնդումը սկսելուց հետո, բայց ոչ մի տեսակի լուր դրանք իրենց հետ չեն բերել,— փնչացրեց Գիմլին:
Ցրտաշունչ գիշեր էր: Արագորնն ու Գիմլին քնել էին անհանգիստ քնով: Ժամանակ առ ժամանակ արթնանալով՝ նրանք տեսնում էին Լեգոլասին, որը մե՛կ անշարժ կանգնած էր նրանց կողքին, մե՛կ անձայն քայլում էր այս ու այն կողմ և քթի տակ էլֆերեն ինչ-որ երգ երգում: Ի պատասխան նրա երգի՝ երկնքում մեկը մյուսի հետևից բոցավառվում վառվում էին աստղերը: Այդպես անցավ գիշերը: Լուսաբացը դիմավորեցին միասին. նայում էին, թե ինչպես է լուսավորվում անամպ ու ջինջ երկինքը: Վերջապես ծագեց դժգույն արևը: Արևելյան քամին ցրեց մշուշը, և պայծառ, բայց տխուր լույսը ողողեց հարթավայրը:
Արևելքում, ինչքան աչքը կտրում էր, տարածված էին Ռոհանի լայնարձակ արոտավայրերը: Այդ արոտավայրերը նրանք էլի էին տեսել՝ շատ հեռվից, Անդուինի ափերից: Հյուսիս արևմուտքում սևին էր տալիս Ֆենգորնը, բայց դեռ մոտ տասը լիգ կլիներ մինչև անտառեզր: Մշուշապատի հեռավոր լանջերը հալվում էին հորիզոնի կապույտում, միայն Մեթեդրեսի՝ ամենաբարձր լեռան գագաթն էր վեր խոյանում մոխրագույն ամպերի միջից: Անտառի միջից, նեղ հունով և բարձրադիր ափերով, բարեկամներին ընդառաջ էր վազում արագընթաց Էնտուոշը: Օրքերի հետքն ուղիղ այնտեղ էր տանում:
Ուշադիր զննելով հարթավայրը, Արագորնը հանկարծ նկատեց հեռավոր, բայց արագ շարժվող մի բիծ: Նա ականջը դրեց գետնին ու սկսեց ուշադիր լսել: Լեգոլասը ձեռքի ափով աչքերը ծածկած ուշադիր նայում էր բծին: Նա իր սուր, էլֆային հայացքով տեսնում էր ոչ թե բիծ կամ կետ, այլ հեծյալներ, շատ հեծյալներ: Նրանց նիզակների ծայրերը փայլփլում էին առավոտյան պայծառ արևի լույսից, և ասես հեռավոր աստղեր լինեին՝ մահկանացուների աչքին անհասանելի: Իսկ ավելի հեռվում դեպի երկինք էր բարձրանում ծխի թանձր ամպը:
Ամայի դաշտերում հարթավայրում այնպիսի քար լռություն էր տիրում, որ Գիմլին լսում էր խոտերի խշշոցը:
— Հեծյալնե՛ր են,— ոտքի թռչելով բացականչեց Արագորնը,: — Հեծյալների մեծ ջոկատ է այս կողմ արշավում արագնթաց ձիերով:
— Ճիշտ է,– հաստատեց Լեգոլասը: — Հարյուր և հինգ հոգի են: Խարտյաշ մազեր ունեն, իսկ զրահները կայծկլտում են արևի տակ: Նրանց առաջնորդը բարձրահասակ մարդ է:
— Շուտով ճշմարտությունը կիմանանք,— կտրեց Լեգոլասը: — Նրանք արդեն մոտ են:
Վերջապես նույնիսկ Գիմլին լսեց մոտեցող սմբակների դոփյունը: Հեծյալները քամու պես սլանում էին օրքերի հետքերով: Շուտով հարթավայրում զրնգուն ձայներ լսվեցին, և բլրի հետևից երևացին ոոհանցիներըռոհանցիները: Հարթավայրը դղրդում էր նրանց ձիերի սմբակների դոփյունից: Շարքը շարքի հետևից ռոհիրիմները ռոհիրիմներն սկսեցին անցնել ճամփորդների առջևով: Ուժեղ, ամրակազմ տեսք ունեին, զինված էին ու զրահապատ, թեթև սաղավարտների տակից ծածանվում էին նրանց շիկահեր մազերը, խելացի, բայց միևնույն ժամանակ խիստ դեմքեր ունեին: Գոտիներից թուր էր կախված, իսկ մեջքներին՝ վահան, ձեռքներին բռնել էին նիզակներ: Նրանց նժույգների բաշը խնամված էր, մազը փայլուն, իսկ պոչերը ծածանվում էին քամուց:
Թեև ժամանակ առ ժամանակ հեծյալներից մեկը բարձրացնում էր գլուխն ու նայում շուրջը, բայց կարծես ոչ մեկը չէր նկատում խոտերին նստած անծանոթներին: Ջոկատի վերջին շարքերն էին անցնում, երբ Արագորնը բարձրացավ նստած տեղից ու բարձր գոչեց.
— Ոչ,— պատասխանեց Արագորնը,— մեզանից միայն մեկն է էլֆ՝ Լեգոլասը, հյուսիսային Չարքանտառից: Բայց մեր ճանապարհն անցել է Լոթլորիենով, որի տիրուհին, ի նշան բարեկամության, մեզ ճանապարհել է նվերներով:
Ռոհանցին ավելի մեծ զարմանքով նայեց ճանապարհորդներինճամփորդներին, բայց նրա հայացքը խստացավ:
— Ստացվում է, որ կախարդուհին, որի մասին պատմվում է հին հեքիաթներում, իսկապես ապրում է Ոսկի Անտառում,— ասաց նա: — Լսել եմ, որ քչերին է հաջողվում դուրս պրծնել նրա հյուսած որոգայթից: Զարմանալի է ու անհավատալի... Բայց, եթե դուք ընկել եք Լորիեն և ստացել կախարդուհու օգնությունը, այդ դեպքում գուցե դուք է՞լ եք կախարդներ և ինչ-որ ծուղա՞կ եք հյուսում: — Նա կասկածանքով նայեց էլֆին ու թզուկին: — Իսկ դո՞ւք ինչու եք լռում օտարականնե՛ր, թե՞ դուք լեզու չունեք:
— Ներիր նրանց Էոմե՛ր,— ասաց նա,— եթե դու մեզ ճանաչեիր, ապա կհասկանայիր թե ինչու իմ ընկերները տաքացան: Մենք թշնամի չենք ո՛չ Ռոհանին, ո՛չ նրա ժողովրդին: Նախքան հարվածդ հասցնելը կլսե՞ս մեզ:
— Լա՛վ,— պատասխանեց Էոմերը և իջեցրեց Էոմերը՝ իջեցնելով թուրը,— բայց հիշի՛ր, այս մռայլ ժամանակներում անկոչ հյուրերին վայել չէ նման գոռոզ պահվածքը: Եվ ասա՛ ինձ քո իսկական անունը:
— Սկզբում ասա, թե ու՛մ ես դու հպատակվում,— ասաց Արագորնը: — Մորդորի Սև Տիրակալին թշնամի՞ ես, թե՞ բարեկամ:
— Ես հպատակվում եմ իմ տիրակալ Ռոհանի թագավոր Թեոդենին, Թենգելի որդուն,— պատասխանեց Էոմերը: — Մենք չենք հպատակվում Սև Տիրակալին, բայց և պատերազմ էլ չենք մղում նրա դեմ: Սակայն եթե դուք նրանից եք փախչում, ավելի լավ է լքեք այս հողերը: Մեր սահմաններն ապահով չեն, և մեզ անընդհատ սպառնում են, բայց մենք միայն մի բան ենք ուզում, որ մեզ հանգի՛ստ հանգիստ թողնեն: Ուզում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք մինչև հիմա: Չե՛նք ուզում խոնարհել գլուխներս օտար տիրակալների առջև՝ կարևոր չէ բարի, թե չար: Կար ժամանակ, երբ մենք հյուրասեր էինք, բայց հիմա անկոչ օտարականները թող չնեղանան՝ նրանց հետ խոսակցությունը կարճ է տևում: Ասա՛, ո՞վ ես դու, ու՞մ ես հպատակվում, և ու՞մ հրամանով ես մեր հողերում օրքերին հետապնդում:
— Ես ոչ մեկին չեմ հպատակվում,— պատասխանեց Արագորնը,— բայց Մորդորի սպասավորներին հետապնդում եմ ամենուր: Օրքերին ցանկացած մահկանացուից լավ եմ ճանաչում, և եթե ընտրություն ունենայի, այլ կերպ կհետապնդեի նրանց: Օրքերը մեր ընկերներից երկուսին պատանդ են վերցրել: Նման իրավիճակում էլ չես մտածում ոտքո՞վ ես, թե՞ ձիով: Սլանում ես առանց հետ նայելու և ոչ մեկից թույլտվություն չես հարցնում: Եվ չես էլ հաշվում շա՞տ են թշնամիներդ, թե՞ քիչ, եթե միայն սուրդ թուրդ չի հաշվում նրանց կտրված գլուխները: Չէ՞ որ ես անզեն չեմ:
Նա մի կողմ նետեց թիկնոցի ծայրերը: Ձեռքին բռնած Անդուրիլի շեղբը բոցավառվեց կրակով, իսկ գոտկատեղին փայլփլեց էլֆական պատյանը:
— Էլենդի՛լ,— բարձր ձայնով գոչեց Արագորնը: — Ես Արագո՛րնն եմ, Արաթհորնի որդի՛ն: Ինձ նաև Էլեսսար են կոչում՝ էլֆական բյուրեղ: Ծնունդով ես Դունադան դունադան եմ, Իսիլդուրի՝ Էլենդիլի որդու, Գոնդորի հնագույն տիրակալի ժառանգը: Քո առջև Էլենդիլի Կոտրված Թուրն է, Արևմուտքի Կայծակը: Այն նորից են կռել: Ճակատագրական ժամը մոտ է: Ընտրի՛ր, վերջապես, բարեկամ ես ինձ, թե՞ թշնամի: Կօգնե՞ս ինձ, թե՞ կխանգարես:
Գիմլին ու Լեգոլասը զարմացած նայում էին իրենց ընկերոջը: Նրանք Արագորնին այդպիսին դեռ չէին տեսել: Թվում էր, թե նա հանկարծակի աճեց, ահագնացավ, իսկ Էոմերը փոքրացավ: Նրա դեմքը մի պահ այնպիսի իշխանություն ու վեհություն էր ճառագում, որ էլֆն ու թզուկն ակամա հիշեցին Անդուինի Քարե Հսկաներին՝ Գոնդորի արքաներին: Մի պահ Լեգոլասին նույնիսկ թվաց, թե Արագորնի ճակատին փայլատակեց արքայական թագը:
— Անվանումն էլ է տարօրինակ, ժողովուրդն էլ,— համաձայնեց Գիմլին: — Այդ երկուսը մեզ համար շատ թանկ են: Որքան հասկացա՝ գուշակության բառերն այստեղ էլ են հասել: Այնտեղ խոսվում է կոլոտիկի մասին: Ուրեմն՝ կոլոտիկները հենց հոբիթներն են:
— Կոլոտիկներ,— քմծիծաղեց Էոմերի կողքին կանգնած ռոհանցին: — Ինչեր ասես որ չես լսի հիմա: Չէ՞ որ Այդ այդ փոքրիկ մարդուկները գոյություն ունեն միայն հյուսիսային հին հեքիաթներում: Մենք ինչ է, հեքիաթո՞ւմ ենք, թե՞ այնուամենայնիվ գտնվում ենք ռոհանի հարթավայրում, օրը ցերեկով:
— Կարելի է միաժամանակ լինել և՛ այնտեղ, և՛ այնտեղ,— պատասխանեց Արագորնը: — Քանզի մեզանից հետո ապրողներն էլ մեր ժամանակի մասին հեքիաթներ կպատմեն: Դու ասում ես, որ մենք կանգնած ենք հարթավայրում, իսկ հարթավայրի մասին մի՞թե երգեր չկան:
Էոթայնը քթի տակ փնթփնթալով հեռացավ՝ ջոկատին փոխանցելու առաջնորդի հրամանը: Էոմերը մնաց օտարականների հետ:
— Տարօրինակ են ասածներդ, Արագո՛րն,— ասաց նա,— բայց ես զգում եմ, որ դու չես խաբում: Մենք՝ ռոհանցիներս, երբեք չենք խաբում, այդ պատճառով էլ մեզ խաբելը հեշտ չէ խաբել: Չնայած ամբողջն էլ չասացիր: Կպատմե՞ս ինձ ձեր ճամփորդության իրական նպատակի մասին:
— Մեր ճամփորդությունն սկսվել է Իմլադրիսից,— պատասխանեց Արագորնը,— այն նույն Իմլադրիսից, որի մասին խոսվում է գուշակությունում: Այդ օրվանից արդեն շատ շաբաթներ են անցել: Բորոմիրն էլ էր մեր Ջոկատում: Ես պետք է գնայի նրա հետ Գոնդոր, որպեսզի օգնեի Սաուրոնի դեմ պատերազմում: Սակայն Ջոկատն ուրիշ նպատակ էր հետապնդում, որի մասին ես հիմա խոսելու իրավունք չունեմ: Մեր Ջոկատի առաջնորդը Գենդալֆ Մոխրագույնն էր:
Էոմերի աչքերը զարմանքից չռվեցին:
— Պանդուխտը չափազանց համեստ անուն է քեզ համար, Արաթորնի որդի, քեզ պետք է Թռչնոտ անվանեին: Ձեր այս արշավի մասին աշուղները պետք է երգեր երգեն երեկոները՝ խնջույքների ժամանակ: Քառասունհինգ Քառասուն և հինգ լիգ ոտքով ու ընդամենը չորս օրում: Ամուր են Էլենդիլի ժառանգների մկանները: Բայց ասա ինձ, Արագո՛րն, ի՞նչ ես ուզում դու ինձանից: Մենք շտապում ենք, պետք է վերադառնանք, Թեոդոնը մեզ է սպասում: Իմ զինակիցների ներկայությամբ ես զգույշ էի խոսում, բայց Սև Տիրակալի հետ մենք իրոք պատերազմի մեջ չենք, թեև արքունիքում կան մարդիկ, որոնք թագավորի ականջին վախկոտ խորհուրդներ են շշնջում: Եվ դու ճիշտ ես. պատերազմի հոտն արդեն գալիս է: Մենք դաշինքի մեջ ենք Գոնդորի հետ և չենք դրժի մեր խոստումը՝ առաջին կանչով հասնել օգնության: Այդպես եմ մտածում ես, և նրանք՝ ովքեր կգան իմ ետևից: Երրորդ զորավարը պատասխանատու է արևելյան սահմանների հանգստության համար, և ես հրամայել եմ բոլոր հովիվներին արածեցնել իրենց երամակներին Էնտուոշի մյուս ափին ու այս ափում չերևալ: Այստեղ մնացել են միայն պահակազորն ու հետախույզները՝ իրենց արագավազ ձիերով:
— Ուրեմն դուք Սաուրոնին տուրք չե՞ք վճարում,— դուրս թռավ Գիմլիի բերանից:
— Ո՛չ, և երբեք էլ չե՛նք վճարել: — Էոմերի աչքերը փայլեցին: — Ինձ է՛լ են հասել այդ կեղծ լուրերը, բայց չգիտեի, որ այդքան հեռու են գնացել: Մի քանի տարի առաջ Սև Տիրակալն ուզում էր մեզանից նժույգներ գնել և լավ գին էր առաջարկում նրանց համար, բայց մենք հրաժարվեցինք, որովհետև չենք ուզում, որ մեր նժույգները ծառայեն Չարին: Դրանից հետո նա Ռոհան ուղարկեց օրք ձիագողերի, որոնք շատ սևամազ նժույգներ գողացան, և հիմա այդ ցեղից գրեթե չի մնացել: Ահա, թե ինչու ենք մենք օրքերի նկատմամբ այդպիսի թշնամանք տածում:
Սակայն վերջին ժամանակներս ամենաշատ դժբախտությունները գալիս են Սարումանից: Նա իրեն այս հողերի տիրակալն է հռչակել, և արդեն մի քանի ամիս է , մեր միջև պատերազմ է: Սարումանն իր շուրջն է հավաքել օրքերին, վարգերին, լեռնային ավազակներին ու արդեն փակել է Ռոհանյան Լեռնանցքը: Հայտնվել ենք շրջափակման մեջ. արևմուտքում՝ թշնամիներ, արևելքում՝ թշնամիներ... Դժվար է կռվել այդպիսի հակառակորդի դեմ: Սարումանը կախարդ է՝ խորամանկ ու հմուտ, նա կարողանում է տարբեր կերպարանքներ ընդունել: Ասում են, հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու տեսքով և ջրի երկու կաթիլի պես նման է Գենդալֆին: Սարումանի լրտեսները թափանցում են բոլոր արգելքների միջով, իսկ նրա չարագույժ թռչունները գիշեր ու ցերեկ ճախրում են մեր երկնակամարում: Չգիտեմ Չգիտեմ՝ ինչով այս ամենը կվերջանա, բայց սիրտս վատ բան է գուշակում: Ինձ թվում է Սարումանը թագավորական թագավորի արքունիքում էլ աչքեր ու ականջներ ունի: Ինքդ կհամոզվես, եթե գաս մեզ հետ: Գնա՛նք մեզ հետ, Արագո՛րն: Թե՞ իզուր եմ ինքս ինձ համոզում, որ դու հայտնվել ես օգնելու ինձ կասկածի ու վտանգի այս ժամին:
— Ես կգամ Էդորաս, հենց կարողանամ,— խոստացավ Արագորնը:
— Մի դանդաղիր: Այս տագնապալի օրերին Էլենդիլի փորձառու ժառանգի հայտնվելը մեր ժողովրդին մեծ հույս ու տոկունություն կհաղորդեր: Արևմտյան դաշտերում հիմա ճակատամարտ է ընթանում, և վախենում եմ, որ մերոնք չդիմանան: Ես առանց Թեոդենի թույլտվության իմ ջոկատով հյուսիս եմ արշավել, և արքունիքը հիմա անպաշտպան է մնացել: Բայց ես չէի կարող այլ կերպ վարվել. հետախույզները լուր բերեցին, որ երեք օր առաջ օրքերի մեծ ջոկատ է իջել Արևելյան Պատով, իսկ նրանց վահաններին՝ Սարումանի զինանշանն է: Փաստորեն Սարումանը դաշի՞նք է կնքել Սև Տիրակալի հետ: Կասկածելով, որ տեղի է ունեցել այն, ինչից ես ամենաշատն էի վախենում, ես իմ ջոկատը հավաքեցի ու ճանապարհ ընկա: Երկու օր առաջ, մայրամուտին, Ֆենգորնի անտառեզրին հասանք օրքերի հետևից: Մենք շրջապատեցինք նրանց, և երեկ առավոտյան հարձակվեցինք: Այդ մարտում ես տասնհինգ ռազմիկ կորցրի և տասներկու ձի: Ոհմակն ավելի մեծ դուրս եկավ, քան մենք կարծում էինք: Ըստ երևույթին, արևելքից նրանց օգնություն էր եկել՝ դատելով հետքերից: Ամենավերջում անտառից ևս մի մեկ ջոկատ օգնության եկավ մեր թշնամիներինգիշատիչներին: Իսկական հսկաներ էին, կրկին Սպիտակ Ձեռքի զինանշանով, կատաղի և ուժեղ: Բայց մենք նրանց էլ ոչնչացրինք, չնայած շատ երկար ժամանակ պահանջվեց, և հիմա արդեն շատ ենք ուշանում: Մենք պետք ենք թե՛ հարավում, թե՛ արևմուտքում: Չե՞ք ուզում միանալ մեզ: Ինչպես տեսնում ես, մենք ազատ ձիեր ունենք: Թրիդ համար էլ աշխատանք կճարվի: Թզուկի տապարն ու էլֆի աղեղն էլ պետք կգան, եթե նրանք ներեն ինձ Ոսկի Անտառի տիրուհու մասին ասած խոսքերս: Ես ուղղակի կրկնում եմ այն, ինչ խոսում են մեր կողմերում և հեշտությամբ կփոխեմ կարծիքս, եթե այդպես չլինի:
— Քո խոսքերը բարի են,— ասաց Արագորնը,— շնորհակալ եմ: Իմ սիրտը նույնպես ձգտում է դուրս գալ նախանշված ճանապարհից և գալ քո հետևից, բայց ես չեմ կարող թողնել մեր ընկերներին բախտի քմահաճույքին, քանի դեռ հույս կա, որ նրանք կգտնվեն:
— Հույս չկա,— ասաց Էոմերը: — Հյուսիսային սահմաններում դու նրանց չես գտնի:
— Բայց նրանք հետևում էլ չեն մնացել: Մենք ճանապարհին՝ Արևելյան Պատից ոչ հեռու, հստակ նշանի հանդիպեցինք և գիտենք, որ նրանցից գոնե մեկը մեկն այդ ժամանակ դեռ ողջ էր: Պատից այս կողմ ուրիշ ոչ մի արտառոց արտասովոր բան չի հանդիպել: Արահետը ուղիղ այս կողմ է գալիս, և այլ հետքեր չկան, եթե, իհարկե, հետքագետի իմ վարպետությունն ինձ չի դավաճանել:
— Այդ դեպքում ո՞ւր են նրանք անհետացել:
— Չգիտեմ: Մտածում եմ, որ նրանք սպանված են և այրված օրքերի հետ միասին, բայց դու դա բացառում ես, և ես քեզ հավատում եմ: Կարող եմ եզրակացնել միայն մի բան. մարտից առաջ նրանց քարշ են տվել անտառ: Երևի դա տեղի է ունեցել նախքան օրքերին շրջափակման մեջ վերցնելը: Դու վստա՞հ ես, որ շրջափակումից ոչ ոք դուրս չի պրծել:
— Կարող եմ երդվել, որ ոչ մի օրք չի դուրս եկել շրջափակումից,— ասաց Էոմերը: — Իսկ եթե ինչ-որ մեկը կարողացել է դուրս պրծնել օղակից, ուրեմն նա ամենաքիչը կախարդ է:
— Դու ճիշտ ես,— համաձայնեց Էոմերը: — Եվ ես քեզ չէ, որ կասկածում եմ: Ոչ էլ սրտիս, որը հուշում է, թե ինչպես վարվել: Դժբախտությունն այն է, որ ես չեմ կարող հետևել սրտիս խորհրդին: Մեր օրենքները արգելում են օտարականներին առանց թագավորի գիտության թափառել Ռոհանում: Հիմա վատ ժամանակներ են, և օրենքներն ավելի են խստացել: Ես խնդրեցի ձեզ ձեր կամքով միանալ մեզ, բայց դուք հրաժարվեցիք: Ըստ օրենքի, մենք պետք է մարտի բռնվենք ձեզ հետ, հարյուրը երեքի դեմ, բայց նույնիսկ միտքն այդ մասին ինձ տհաճություն է պատճառում:
— Կարծում եմ ձեր օրենքները գրված են այլ դեպքերի համար,— ասաց Արագորնը: — Ես այստեղ օտար չեմ: Քիչ անգամներ չեմ եղել ձեր երկրում և նույնիսկ կռվել եմ Ռոհանի ռազմիկների շարքերում, սակայն ուրիշ անունով: Ճիշտ է, քեզ երբեք չեմ հանդիպել, քանզի այն ժամանակ դու երեխա էիր, բայց ճանաչում էի հորդ՝ Էոմունդին: Թեոդենի, Թենգելի որդու հետ ինձ նույնպես բախտ է վիճակվել զրուցել: Այն ժամանակներում ռոհանցի բարեխիղճ հրամանատարը երբեք չէր կանգնեցնի մի մարդու, ով շտապում է ընկերներին օգնության: Մի խոսքով, իմ պարտքն է շարունակել ուղիս, իսկ դու՝ Էոմունդի որդի, կարող ես ընտրել. կա՛մ օգնիր մեզ, կա՛մ բաց թող, եթե չես ուզում օգնել: Կամ էլ շարժվիր օրենքով, բայց այդ դեպքում թագավորի մոտ կվերադառնան ոչ թե հարյուր ռազմիկ, այլ շատ ավելի քիչ:
Էոմերը մի քանի վայրկյան լռեց և վերջապես որոշում ընդունեց:
— Երկուսս էլ շտապում ենք: Իմ ջոկատն անհամբեր սպասում է հրամանի, որ ինչքան հնարավոր է հնարավորին չափ արագ հեռանանք այստեղից, իսկ քո հույսը գնալով ավելի եթերային է դառնում: Ես իմ ընտրությունը կատարեցի: Գնա՛ցեք ձեր ճանապարհով: Ավելին, ես ձեզ ձիեր էլ կտամ: Միայն մի բան եմ խնդրում, երբ կատարեք ձեր պարտքը կամ հասկանաք, որ ապարդյուն էիք փնտրում, վերադարձրե՛ք ձիերին Էդորաս: Դա թագավորին ապացույց կլինի, որ ես ճիշտ եմ վարվել: Դրանից կարող է կախված լինել իմ պատիվը և, հնարավոր է, նույնիսկ, կյանքը: Ինձ հուսախաբ չանես:
— Չե՛մ անի,— խոստացավ Արագորնը:
Արագորնին տարան մեծ, մոխրագույն ձիու մոտ:
— Նրա անունը Հասուֆել է,— ասաց Էոմերը: — Թո՛ղ որ նա քեզ հավատարիմ լինի, և թո՛ղ քո բախտն ավելի բերի, քան նրա նախկին տիրոջ՝ Գարուլֆի բախտը:
Լեգոլասին առաջարկված ձին այնքան էլ մեծ չէր, բայց տաքարյուն էր երևում: Անունը Արոդ էր: Լեգոլասը խնդրեց հանել թամբը ձիու վրայից:
— Կտեսնենք, թե ով ում կսովորեցնի,— ասաց Էոմերը: — Թեպետ, այսօր այնքան տարօրինակ դեպքեր տեղի ունեցան, որ ես էլ չեմ զարմանա, եթե թզուկի տապարը մեծագույն հարգանք ստեղծի իմ մեջ Լորիենի տիրուհու հանդեպ:
Այս խոսքերով էլ նրանք բաժանվեցին: Ռոհանցիների նժույգները սլանում էին քամու արագությամբ: Քիչ անց, երբ Գիմլին հետ նայեց, Էոմերի ջոկատը դարձել էր մի փոքրիկ բիծ անծայրածիր հորիզոնում: Արագորնը նայում էր միայն առաջ: Նա ուշադիր զննում էր հետքը և այնպես էր կորացել, որ այտը դիպչում էր Հասուֆելի պարանոցին: Շուտով ճամփորդները հասան էնտուոշին: Գետի ափին օրքերի հետքը բաժանվում էր երկու մասի. , և մեկը թեքվում էր դեպի արևելք: Օգնության եկած օրքերի հետքն էր, որի մասին պատմել Էր Էոմերը: Արագորնն իջավ ձիուց, արագ զննեց հետքերն ու նորից թռավ ձիու մեջքին: Բարեկամները շարունակեցին ճանապարհը արահետի կողքով՝ աշխատելով չտրորել հետքերը: Քիչ անց Արագորնը նորից կանգ առավ, իջավ ձիուց և սկսեց ուշադիր զննել:
— Շատ բան չես զանազանի,— վերջապես ասաց նա: — Ռոհանցիները զգալիորեն տրորել են հետքերը. երևում է, հետ գալուց խիտ շարքերով են արշավել՝ աշխատելով գետից չհեռանալ: Արևելք գնացող հետքերը լավ են պահպանվել, բայց դրանցից ոչ մեկը չի տանում հետ՝ Անդուին: Հարկավոր է դանդաղ գնալ և ուշադիր լինել, որ այլ կողմ գնացող հետք բաց չթողնենք: Այստեղ օրքերը հաստատ նկատած կլինեին, որ իրենց հետապնդում են և կարող էին գերիներին քարշ տալ այլ կողմ:
Եղանակը փչանում էր: Արևելքից մռայլ, մոխրագույն ամպեր եկան և ծածկեցին արևը: Կամաց-կամաց Ֆենգորնի Ֆենգորնը մոտենում էր, և նրա մթին թավուտները սևին էին տալիս լեռան լանջերին: Հետապնդողներն այդպես էլ այլ կողմ գնացող հետքեր չգտան, բայց սկսեցին հանդիպել նետահարված օրքերի դիակների: Մեկի թիկունքին, մյուսի կրծքին, ցցված էին մոխրագույն փետուրերով նետերը:
Արդեն երեկո էր, երբ նրանք վերջապես հասան անտառեզրին և առաջին ծառերի միջև հայտնաբերեցին հսկայական խարույկից մնացած մոխրակույտը: Ածուխները դեռ ծխում էին, իսկ կողքը թափթփված թափված էին սաղավարտներ, ծակծկված վահաններ, կոտրված թրեր, նիզակներ և սպառազինության այլ պարագաներ: Հողի մեջ խրված նիզակի ծայրին ցցված էր օրքի հսկայական, ջարդված սաղավարտով գլուխը, և սաղավարտի վրա դեռ զանազանվում էր Սպիտակ Ձեռքի զինանշանը: Քիչ այն կողմ, գետից ոչ հեռու, սևին էր տալիս թարմ հողով ծածկված և տորֆով պատված գերեզմանաթումբը՝ վրան ցցված տասնհինգ նիզակներով:
Քիչ ժամանակ չպահանջվեց, մինչև Արագորնն ու ընկերները հետազոտեցին տարածքն ու շրջապատը, բայց մութն արդեն ընկնում էր, և անտառը սուզվում էր խավարի մեջ: Մերիի ու Փիփինի հետքերն այդպես էլ չգտնվեցին:
— Ոչ նրանց հասանք, ոչ էլ մի կարգին բան իմացանք,— մռայլ ասաց Գիմլին: — Թոլ Բրանդիրից այս կողմ հա մի գլուխ հանելուկներ ենք լուծում, բայց այս մեկը երևի ամենադժվարն է: Վախենում եմ, հոբիթների ածխացած ոսկորները խառնվել են օրքերի ոսկորներին: Ֆրոդոն ծանր կտանի այս լուրը, եթե, իհարկե, այդ մասին նա երբևե իմանա: Եվ Ազատքում սպասող ծեր հոբիթընույնպես... Էլրոնդը դեմ էր նրանց մեզ հետ գալուն:
— Իսկ Գենդալֆը կողմ էր,— առարկեց Լեգոլասը:
— Դե, Գենդալֆն առաջինը որոշեց մասնակցել արշավին և առաջինն էլ զոհվեց,— պատասխանեց Գիմլին: — Սխալվեց այս անգամ իր հաշվարկների մեջ:
— Գենդալֆը որոշեց մասնակցել ոչ թե այն պատճառով, որ բարեհաջող ավարտ էր կանխագուշակելգուշակել,— ասաց Արագորնը,— այլ որովհետև կան գործեր, որոնցից հրաժարվել չի կարելի: Նա հրաժարվել չէր կարող, չնայած գիտեր, որ այս ամենը կարող է տխուր ավարտ ունենալ: Երևի առայժմ այստեղ մնանք և մի քիչ էլ փնտրենքզննենք: Միևնույնն է, մինչև լուսաբաց տեղից շարժվել չենք պատրաստվումկարող:
Նրանք ճամբար խփեցին մարտի դաշտից ոչ հեռու բուսնած լայն, տարածված ճյուղերով մի ծառի տակ, որը շագանակենի էր հիշեցնում: Ճյուղերին դեռ պահպանվում էին նախորդ տարվանից մնացած, չորացած ձեռքի մատների պես լայն ու դարչնագույն տերևները, որոնք տխուր սոսափում էին գիշերային քամու յուրաքանչյուր հպումից:
Նա գնաց փայտ հավաքելու և քիչ անց արդեն խարույկ վառելու պատրաստություն էր տեսնում: Արագորնը նստեց շագանակենու տակ, մեջքը հենեց ծառի բնին ու խորասուզվեց մտքերի մեջ: Լեգոլասը միայնակ կանգնած, մարմնով առաջ թեքված նայում էր անտառի անթափանց պատին՝ ասես ինչ-որ հեռավոր ձայներ էր լսում:
Վերջապես թզուկը փոքրիկ, բայց պայծառ խարույկ վառեց, և երեք ընկերները հավաքվեցին խարույկի կրակի շուրջը՝ իրենց մարմնով ծածկելով խարույկի լույսը այն ավելորդ աչքերից: Լեգոլասը պատահաբար բարձրացրեց գլուխը և նայեց խարույկի վրա կռացած երկար ճյուղերին:
— Տեսե՛ք,— զարմացած բացականչեց նա,— կրակի ջերմությունը դուր է գալիս ծառին:
Հնարավոր է՝ նրանց խաբում էին պարող ստվերները, բայց միաժամանակ երեքին էլ թվաց, որ ճյուղերը ճկվել ու ձգվում են դեպի կրակը, իսկ դարչագույն տերևները դողում են ու թեթև խշշոցով հպվում միմյանց: Հանկարծակի լռություն տիրեց, և երեքն էլ իրենց վրա զգացին մթության մեջ տարածված անծանոթ անտառի խորհրդավոր հայացքըշունչը: Անտառը հանգիստ շնչում էր խավարում ու թվում էր, թե միայն իրեն հայտնի ինչ-որ գաղտնիք է թաքցնում: Վերջապես Լեգոլասը խախտեց լռությունը:
— Հիշում եմ Սելեբորնը զգուշացնում էր մեզ Ֆենգորնի մասին,— ասաց նա: — Ասում էր, որ անտառի խորքը չգնանք: — Ի՞նչ ես կարծում, ինչու՞, Արագո՛րն: Բորոմիրն էլ էր ինչ-որ ասույթների մասին պատմում: Ինչի՞ մասին է խոսվում այնտեղ:
— Ասույթներ շատ կան Ֆենգորնի մասին, և ոչ միայն Գոնդորում,— պատասխանեց Արագորնը: — Եթե Սելեբորնի խոսքերը չլինեին, ես կհամարեի դրանք դատարկ հնարանքներ, որոնց իրական իմաստը վաղուց արդեն կորստի է մատնված: Ինքս էի ուզում քեզ հարցնել, ճշմարտություն կա՞ արդյոք դրանց մեջ: Բայց եթե նույնիսկ անտառային էլֆը չգիտի, էլ ի՞նչ սպասես մարդուց:
— Դու ինձանից շատ ես ճանապարհորդել,— առարկեց Լեգելասը: — Ես որտեղի՞ց պետք է լսած լինեի Ֆենգորնի մասին, բացի մի քանի երգից, որտեղ երգվում է այն մասին, որ առաջներում այստեղ բնակվել են Օնոդրիմները, մարդկանց լեզվով՝ էնտերը: Այս անտառը շատ-շատ հին է նույնիսկ էլֆերի չափանիշներով:
— Այո՛, հինավուրց անտառ է,— հաստատեց Արագորնը,— այնքան հինավուրց, որքան Գերազմանոցի մոտակայքի Զառամյալ անտառն է: Էլրոնդն ասում էր, որ այդ երկու անտառներն ինչ-որ տեղ ազգականներ են: Դրանք վերջին պատվարն են այն հնագույն անտառների, որոնք սփռված էին այս հողերում դեռ այն վաղ ժամանակներում, երբ առաջնածինները նոր էին սկսել դեգերել Միջերկրում, իսկ մարդկային ցեղը դեռ չէր արթնացել հավերժական քնից: Բայց Ֆենգորնն իր սեփական գաղտնիքն էլ ունի, թե ինչ գաղտնիք է՝ չեմ կարող ասել:
— Իսկ ես ոչ էլ ուզում եմ իմանալ,— հայտարարեց Գիմլին: — Ով էլ այստեղ ապրելուց լինի, ավելի լավ է նրան չհանդիպելչհանդիպենք:
Բարեկամները վիճակ գցեցին, թե ով է առաջինը գիշերապահ մնալու: Գիմլին առաջինն էր: Արագորնն ու Լեգոլասը պառկեցին հանգստանալու: Արագորնը շրջվեց դեպի Գիմլին ու քնկոտ ձայնով ասաց.
— Հիշիր, Գիմլի, ոչ մի դեպքում ո՛չ ճյուղ, ո՛չ թուփ հանկարծ չկտրես: Եվ աշխատիր հեռու չգնալ ցախ հավաքելու, եթե նույնիսկ խարույկը մարի: Ինչ-որ բան եթե պատահի՝ ձայն տուր ինձ:
Այս խոսքերով էլ նա շրջվեց և քիչ անց արդեն քնած էր մեռածի քնով: Լեգոլասն անշարժ պառկել էր՝ ձեռքերը խաչած կրծքին: Նրա բաց աչքերում խառնվել էին երազն ու գիշերային կիսաիրականությունը, քանզի այդպես են քնում էլֆերը և նույնիսկ ամենախորը քնի ժամանակ զգոնություն զգոն են պահպանումմնում: Գիմլին նստել էր խարույկի կողքին և մտամոլոր շոշափում էր տապարի շեղբը: Շուրջը լռություն էր տիրում, միայն տերևներն էին առաջվա պես սոսափում գլխավերևում:
Հանկարծ թզուկը բարձրացրեց հայացքն ու քարացավ: Խարույկի լույսով լուսավորված տարածքի եզրին, գավազանին հենված, կանգնած էր մի ծերունի՝ փաթաթված երկար թիկնոցով: Լայնեզր գլխարկը ծածկում էր նրա դեմքը: Գիմլին վեր թռավ, զարմանքից նույնիսկ ճչալ չհասցնելով, թեպետ անմիջապես հասկացավ, որ ընկել են Սարումանի ծուղակը: Թզուկի կտրուկ շարժումներն արթացրին Արագորնին ու Լեգոլասին, որոնք, գլուխները բարձրացնելով, նույնպես նկատեցին անծանոթին: Ծերունին լուռ կանգնած էր ու չէր շարժվում:
— Ձիե՛րը, ձիե՛րը չկան:
Ձիերն անհետ կորել էին: Պոկել էին գետնի մեջ խրված խրած սեպերն ու չքացել անհայտ ուղղությամբ: Ճակատագրի նոր հարվածից ցնցված՝ երեք ընկերները երկար ժամանակ անշարժ ու լուռ կանգնած էին: Նրանք գտնվում էին Ֆենգորնի անտառեզրին, և այդ ամայի վայրում ինչ-որ մեկից օգնության սպասելն անիմաստ էր. ռոհանցիների բնակավայրերն այստեղից շատ հեռու էին: Մի պահ, կարծես թե, նրանց ականջին հասավ ձիերի հեռավոր խրխնջյունը, և հետո լռություն տիրեց: Լսվում էր միայն տերևների թեթև խշշոցը:
— Ուրեմն, ձիերին ստիպված ենք հրաժեշտ տալ,— վերջապես ասաց Արագորնը: — Ո՛չ հասնել նրանց, ո՛չ էլ գտնել չենք կարող: Ի՜նչ արած. կփորձենք առանց ձիերի յոլա գնալ, եթե հանկարծ չցանկանան վերադառնալ: Ոտքով սկսեցինք հետապնդումը, և բարեբախտաբար մեր ոտքերը դեռ մեզ հետ են...
— Մի քանի ժամ առաջ դու ոչ մի գնով չէիր ցանկանում ձի հեծնել,— անուրախ ծիծաղեց Լեգոլասը: — Եթե այսպես շարունակվի, շուտով հեծյալ էլ կդառնաս:
— Երևում է , նման առիթ էլ չի հանդիսանա,— քմծիծաղեց Գիմլին:
— Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ,— ասաց նա մի փոքր լռելուց հետո,— ապա դա Սարումանն էր: Էլ ո՞վ պիտի այստեղ քարշ գա: Հիշո՞ւմ եք ինչ էր ասում Էոմերը. «Նա հայտնվում է գլխանոցով թիկնոցի մեջ փաթաթված ծերունու կերպարանքով...» Հենց Սարումանն էլ տարել է մեր նժույգներին, կամ ուղղակի վախեցրել նրանց: Հիշե՛ք այս խոսքս, մեր դժբախտություններն փորձանքներն այսքանով չեն վերջանալու:
— Խոսքդ, իհարկե, կհիշեմ,— ասաց Արագորնը,— բայց, ծերունու գլխին գլխարկ էր, ոչ թե գլխանոց: Թեպետ, դա կարող է ոչ մի նշանակություն չունենալ: Երևի քո ենթադրությունը ճիշտ է: Այստեղ մենք վտանգի մեջ ենք, ցերեկ լինի, թե գիշեր, բայց հիմա ավելի լավ բան չենք կարող մտածել, քան պառկել ու հանգստանալ, քանի դեռ դրա հնարավորությունը կա: Գիմլի, դու ավելի լավ է պառկիր ու հանգստացիր. քո փոխարեն ես կհսկեմ: Ուզում եմ մի քիչ խորհել: Հետո կքնեմ:
Գիշերը դանդաղ էր ընթանում: Արագորնին փոխարինեց Լեգոլասը, Լեգոլասին Լեգոլասին՝ Գիմլին, իսկ հետո էլ լուսացավ: Առանձնապես ոչինչ չկատարվեց, ծերունին այլևս չհայտնվեց: Չհայտնվեցին նաև ձիերը:
==== Գլուխ երրորդ. Ուրուք Հայ ====