— Ճիշտ է, մենք չպետք է իրարից բաժանվենք,— մռնչաց Ուգլուկը: — Ես ձեզանից ոչ մեկին չեմ վստահում, խոզի՛ ճտեր, դուք միայն ձեր գոմում եք քաջ: Մենք որ չլինեինք, հիմա վաղուց արդեն ճողոպրել էիք: Մենք Ուրուք Հա՛յ ենք, մարտական օրքեր: Այդ մե՛նք նետահարեցինք մեծ ռազմիկին, մենք բռնեցինք գերիներին: Մենք Սարուման իմաստունի ծառաներն ենք, Սպիտակ Ձեռքի, որը մեզ մարդկային մսով է կերակրում: Մենք Իզենգարդից ենք ուղարկված: Դուք մեզ հետ եք եկել այստեղ, մեզ հետ էլ հետ կդառնաք այն ճանապարհով, որը կընտրեմ ես: Ես Ուգլու՛կն եմ: Ես ասացի՛:
— Դու ավելին Չափից շատ ասացիր, քան պետք էր, Ուգլու՛կ,— քմծիծաղեց զզվելի ձայնը: — Տես հա՜, Լուգբուրզում կարող են խոսքերդ ինչ-որ մեկին դուր չգալ. կորոշեն, որ էդ խելացի գլուխդ ավելորդ բեռ է ուսերիդ համար ու կթռցնեն: Կհարցնեն որտեղի՞ց են այդ նման մտքերը գլխումդ, երևի Սարումանն է հա՞ լցրել: Էդ ու՞մ տեղն է իրեն դրել Սարումանը, դրան տեսե՛ք, գարշելի սպիտակ նշաններ է նկարում: Ես Գրիշնա՛կն եմ, և ինձ՝ Լուգբուրզից ուղարկված սուրհանդակին, ավելի շատ կհավատան: Իսկ ես նրանց կասեմ, որ Սարումանը հիմար է ու կեղտոտ դավաճան: Բայց Ամենատես Աչքն առանց ինձ էլ գիտի, թե ինչ կա Սարումանի մտքին և մշտապես հետևում է նրան: Եվ դու համարձակվում ես մեզ խո՞զ անվանել: Լսեցի՞ք տղաներ, սրանք : Սրանք մարդկային միս են չեն կրծում: Ես գիտեմ, թե ինչի մսով է Սպիտակ Ձեռքը սրանց կերակրում, օրքի մսով, հաստա՛տ:
Օրքերը ոռնացին, լսվեց մերկացրած դաշույնների զրնգոցը: Փիփինը զգուշորեն կողքի թեքվեց՝ տեսնելու թե ինչ է կատարվում: Հսկիչները լքել էին նրան ու միացել գզվրտվող ամբոխին: Չնայած մթնշաղ էր, բայց Փիփինը կարողացավ ամբոխից զանազանել բարձրահասակ սև օրքին, որը հավանաբար Ուգլուկն էր: Նրա դիմաց կանգնած էր Գրիշնակը՝ կարճ, ծուռ ոտքերով ու մինչև գետնին հասնող երկար ձեռքերով մի օրք: Նրանք շրջապատված էին ավելի կարճահասակ գոբլիններով: Մնում էր ենթադրել, որ դրանք հյուսիսցիներն էինեն: Նրանք գոռում էին ու թափահարում դաշույնները, բայց Ուգլուկի վրա հարձակվել չէին համարձակվում:
Ուգլուկը բղավեց ու նրա կողքին ակնթարթորեն բուսնեցին իր հասակի տաս-տասնհինգ օրքեր: Նա հանկարծակի, առանց զգուշացնելու, նետվեց առաջ ու սկսեց յաթաղանով հարվածներ տեղալ: Մի քանի օրքերի գլուխներ թռան, Գրիշնակը նահանջեց, շրջվեց և անհետացավ խավարում: Մնացածները երերացին ու ցրվեցին տարբեր կողմեր: Օրքերից մեկը, դիպչելով անգիտակից պառկած Մերիին, սայթաքեց ու հայհոյելով գլորվեց գետնին, բայց դա փրկեց նրա կյանքը: . Ուգլուկի կողմնակիցներն անցան նրա կողքով և մեկ այլ չարագործի զրկեցին գլխից: Պարզվեց, չարագործը այն նույն դեղին ժանիքներով Փիփինին սպառնացող օրքն էր: Նրա անգլուխ մարմիննն ընկավ հոբիթի վրա: Ձեռքի մեջ դեռ սեղմված էր ատամնավոր դաշույնը:
— Թողն՛ել զենքերը,— մռնչաց Ուգլուկը,— հերիք է՝ ինչքան զվարճացաք: Գնում ենք արևելք, իջնում ենք ներքև և ուղիղ դեպի բլուրները, այնտեղից էլ գետի երկայնքով մինչև անտառ: Պետք է վազենք գիշեր-ցերեկ, հասկացա՞ք:
— Պետք «Պետք է գործի անցնել, քանի դեռ այս աժդահակը հանդարտեցնում է իր ոհմակինոհմակին»,— մտածեց Փիփինը: Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փիփինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը:
Հոբիթի մեջ հույս արթնացավ: Դաշույնի շեղբը, ճանկռելով նրա ուսը, սահեց դեպի ձեռքը: Արյան կաթիլները գլորվեցին ափի վրայով: Փիփինը չէր տեսնում դաշույնը, սակայն հիանալի զգում էր, թե ինչպես է պողպատյա սայրը սառեցնում ձեռքի ափը: Օրքերը պատրաստվում էին շարժվել առաջ, բայց հյուսիսցիներից մի քանիսը դեռևս չէին ուզում հնազանդվել: Իզենգարդցիները ստիպված մի քանիսին էլ տապալեցին, որից հետո . մնացածները համակերպվեցին իրենց ճակատագրի հետ: Նորից աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց, և գերիներին մի պահ առանց հսկողության թողեցին: Փիփինի ոտքերը շատ ամուր էին կապկպվածկապված, բայց ձեռքերը, ցանկության դեպքում, կարող էր նույնիսկ շարժել: Օրքերը միայն նրա դաստակներն էին կապել, և ոչ թե մեջքին, այլ առջևում: Նա մի կողմ հրեց սպանված օրքին և, շունչը պահած, պարանի հանգույցը սեղմելով դաշույնի շեղբին, սկսեց մարմնով վեր ու վար անել: Դաշույնի շեղբը բավականին բավական սուր էր, իսկ մահացածի սպանվածի ձեռքն ամուր սեղմել էր բռնակը: Քիչ անց պարանն արդեն կտրված էր: Հոբիթն արագ պարանի մնացորդներից երկու նոր հանգույց սարքեց՝ միայն թե այս անգամ, ցանկության դեպքում, նա կարող էր ակնթարթորեն ազատվել դրանցից: Հանգույցներն անցկացնելով ձեռքերին Փիփինը պառկեց ու քարացավ՝ ասես տեղից չէր էլ շարժվել:
— Գերիներին ինձ մո՛տ,— հրամայեց Ուգլուկը,— և թողնել հիմարությունները: Եթե մենք նրանց անվնաս տեղ չհասցնենք՝ ինչ-որ մեկը հրաժեշտ կտա կյանքին: Պա՞րզ է:
Փիփինի վրա մեծ ստվեր ընկավ: Ուգլուկն էր:
— Հապա մի նստի՛ր,— հրամայեց նա: — Իմ տղաները հոգնել են ձեզ քարշ տալուց, պետք է հանգստանան: Ճանապարհն իջնում է լեռան ստորոտը, սեփական ոտքերովդ էլ կվազես: Բայց տես Տես հա՜, չփորձես փախչել կամ ճղճղալ, թե չէ հախիցդ կգանք: Մենք լավ հնարքներ գիտենք՝ դուրդ հաստատ չի գա, տերն էլ ոչինչ չի նկատի: Ուրուք Հայ մարտիկները օրքերը լա՛վ գիտեն իրենց գործը:
Նա քանդեց Փիփինի կապանքները և մազերից բռնելով ոտքի կանգնեցրեց: Հոբիթը չկարողացավ ոտքի վրա մնալ ու ընկավ: Ուգլուկը, բռնելով մազերից, կրկին բարձրացրեց: Օրքերը հռհռացին: Ուգլուկը տափաշիշը մտցրեց Փիփինի ատամների արանքն ու ինչ-որ դառը հեղուկ լցրեց նրա բերանը: Հեղուկն այրեց Փիփինի կոկորդն ու տաք հոսանքի պես տարածվեց մարմնով մեկ: Ոտքերի ցավն անհետացավ: Հոբիթը կարողացավ կանգնած մնալ:
— Որտե՞ղ Ու՞ր է մյուսը,— գոռաց Ուգլուկը:
Նա մոտեցավ Մերիին ու մի լավ աքացի տվեց: Հոբիթը տնքաց: Ուգլուկը կոպտորեն թափ տալով նստեցրեց նրան, այնուհետև պատռեց գլխի վիրակապն ու փայտյա տուփի միջից ինչ-որ սև քսուկ վերցնելով, շփեց նրա վերքին: Մերին ցավից ճչաց և սկսեց հուսահատ պայքարել:
Բայց Ուգլուկը զվարճանալու տրամադրություն չուներ՝ շտապել էր պետք, ժամանակը քիչ էր, հարկավոր էր վազել: Նա բուժում էր Մերիին առանց ձևականությունների, օրքային մեթոդով՝ կոպիտ, բայց արդյունավետ: Այրող հեղուկից բռնի ուժով նրա բերանն էլ մի քանի կում լցրեցին, հետո արձակեցին ոտքերի կապանքները: Շուտով Մերին կանգնած էր Փիփինի կողքին՝ գունատ, մռայլ, բայց կենդանի ու առույգ: Ճակատին խորը կտրվածք էր, բայց ցավն արդեն անցել էր: Հետագայում վերքը լավացավ, սակայն սպին ամբողջ կյանքում մնաց:
— Բարև Փի՛նՓի՛փ,— ասաց Մերին: — Փաստորեն Ուրեմն դու է՞լ ես մասնակցում այս ուրախ զբոսանքին: Իսկ որտե՞ղ ենք գիշերելու: Ո՞ւր է նախաճաշը:
— Լռե՛լԼռի՛ր,— գոռաց Ուգլուկը: — Լեզուդ քե՛զ քաշիր, քանի ատամներդ տեղում են: Տիրոջը զեկուցվելու է կատարածդ ամեն քայլը, որ իմանա ոնց վարվի հետդ: Գիշերելու տեղ էլ կտան, նախաճաշ էլ, մենակ , թե տեսեք հետո այդ նախաճաշից հանկարծ փորներդ չցավի:
Օրքերն սկսեցին իջնել նեղ կիրճով, որը տանում էր դեպի մշուշում թաղված հարթավայրը: Մերին ու Փիփինը քայլում էին ջոկատի հետ միասին, բայց իրարից բաժանված տասնյակ օրքերով: Վերջապես կիրճն ավարտվեց և հոբիթների բոբիկ ոտքերի տակ խշշացին խոտերը: Երկուսն էլ միանգամից հոգով արիացան:
— Առա՛ջ,— բղավեց Ուգլուկը: — Դեպի արևմուտք ու մի քիչ հյուսիս: Առջևից կգնա Լուգդուշը, հե՛տ չմնալ:
— Իսկ լուսաբացին արևածագին ի՞նչ պետք է անենք,— ակնարկեց հյուսիսցիներից մեկը:
— Երկու ո՛տք էլ փոխ առնեք,— նրա խոսքը կտրեց Ուգլուկը: — Իսկ դու ի՞նչ էիր կարծում: Գուցե նստենք խոտին ու սպասենք սպիտակամաշկների՞ն:
— Ախր Բայց մենք չե՛նք չենք կարող արևածագից հետո ցերեկով վազել:
— Կվազե՛ք, էն էլ ո՛նց կվազեք,— խոստացավ Ուգլուկը: — Եթե որևէ մեկը սկսեց սայթաքել, երդվում եմ Սպիտակ Ձեռքով, այլևս չի տեսնի իր սիրելի որջը: Եվ ու՞մ խելքին է փչել գլխիս կապել այս լեռնային ճիճուներին: Կռվողների՛ս նայեք: Ապա Հապա վազքո՛վ, վազքո՛վ, տխմարնե՛ր, շուտով լույսը կբացվի:
Եվ օրքերի ամբողջ ոհմակը սլացավ առաջ երկար, օրքերին հատուկ ցատկերով: Ոչ մի կարգապահություն չէր նկատվում: Վազում էին իրար հրմշտելով ու չարությամբ հայհոյելով, բայց որքան էլ տարօրինակ թվա՝ վազում էին շատ արագ: Հոբիթներից յուրաքանչյուրին երեք հսկիչ էր նշանակված: Փիփինը քարշ էր գալիս ջոկատի վերջից: Նա նախորդ առավոտից ոչինչ չէր կերել և մտածում էր՝ դեռ երկա՞ր կդիմանա արյոք: Հսկիչներից մեկի ձեռքին մտրակ կար, բայց դրա կարիքը դեռ չէր զգացվում: Օրքային զզվելի խմիչքը այրվում էր նրա ներսում՝ թարմությամբ լցնելով ամբողջ մարմինը: Հոբիթի աչքերի առջև անընդհատ հայտնվում էր Պանդուխտի դեմքը: Նա տեսնում էր, թե ինչպես է հետքագետը կռացած ուշադիր զննում իրենց հետքերը և վազում, վազում ու վազում... Բայց ո՞վ կարող է կկարողանա՞ արդյոք Պանդուխտը գտնել երկու հոբիթի փոքրիկ հետքերը հարյուրից ավելի օրքերի ծանր կոշիկներով տրորված արահետում:
Քարափից մոտավորապես մեկ մղոն հեռու Ճանապարհն սկսեց իջնել վար: Հողը փափկեց ու խոնավացավ: Ներքևում փռված էր մշուշը՝ մշուշ էր՝ աղոտ լուսավորված լուսնի վերջին շողերով: Առջևից վազող օրքերի սև ուրվագծերը կամաց-կամաց լուծվեցին մշուշում:
— Հե՛յ, այդտեղ առջևում մի քիչ կամա՛ց,— հետևից մռնչաց Ուգլուկը:
Աղմուկ ու խառնաշփոթ սկսվեց: Փիփինը ոտքի ցատկեց ու ամբողջ ուժով սլացավ առաջ, բայց օրքերն ավելի արագաշարժ էին: Նրանք առաջ նետվելով շրջանցեցին Փիփինին և, մշուշի միջից բուսնելով, փակեցին հոբիթի փախուստի ճանապարհը:
«Փախչել չի հաջողվի,— մտածեց Փիփինը,— բայց խոնավ հողին հետքերս հաստատ կմնան:» Նա կապկպված կապված ձեռքերը բարձրացնելով պարանոցից պոկեց թիկնոցի ամրակալն ու գցեց գետնին հենց այն պահին, երբ օրքերի սուր ճանկերը խրվեցին մարմնի մեջ:
«Երևի մինչև աշխարհի վերջն էստեղ ընկած էլ կմնա,— մտածեց նա: — Եվ ինչի՞ համար ես դա այդ արեցի: Եթե մերոնք ողջ են, ապա հաստատ Ֆրոդոյի հետևից են գնացել:»
Մտրակը սուլելով փաթաթվեց նրա ոտքերին: Փիփինը հազիվ զսպեց գոռոցը:
Փիփինն ու Մերին չէին հիշում, թե ինչպես էին վազել հետագա ճանապարհը: Սարսափելի մղձավանջները փոխարինվում էին մռայլ իրականությամբ և խառնվում միմյանց տանջանքների երկար թունելում, իսկ հետևում մնացած հույսի նշույլը գնալով ավելի էր աղոտանում: Նրանք վազում էին ու վազում՝ աշխատելով հետ չմնալ օրքերից, իսկ հետ մնալու դեպքում մտրակը չարագուշակ սուլոցով այրում էր նրանց ոտքերը: Իսկ եթե սայթաքում էին կամ կանգ առնում, օրքերը բռնում էին նրանց ձեռքերից ու քարշ տալիս խոտի վրայով:
Օրքային խմիչքի ազդեցությունը կամաց-կամաց չքացավ: Փիփինի սիրտը նորից սկսեց խառնել և մարմնով սարսուռ անցավ: Նա սայթաքեց ու փռվեց խոտերի վրա: Նույն ակնթարթին անգութ ու սուր ճիրանները խրվեցին նրա ուսերի մեջհոբիթի ուսը: Նրան բարձրացրին ու պարկի պես գցեցին ուսերին: Շուրջն անթափանց մթություն էր, բայց նա չէր կարողանում հասկանալ՝ գիշե՞ր է, թե՞ իր աչքերն են խավարել:
Հեռվից ինչ-որ աղմուկ լսվեց: Առանձին ձայներից Փիփինը հասկացավ, որ օրքերը հանգիստ են պահանջում: Լսվում էր Ուգլուկի խռպոտ ոռնոցը: Փիփինը փլվեց խոտերին ու այնքան ժամանակ անշարժ պառկած մնաց, մինչև ընկավ սև մղձավանջների գիրկը: Բայց հանգիստը երկար չտևեց, և շուտով օրքի պողպատյա թաթերը ճանկեցին նրան ու գցեցին ուսերին: Կրկին սկսվեց անվերջանալի ճոճքը: Վերջապես խավարն սկսեց նահանջել, և Փիփինը , ուշքի գալով , հասկացավ, որ արդեն լուսաբաց է: Հնչեց կանգ առնելու հրամանը, և հոբիթին կոպտորեն նետեցին խոտերի վրա: Նա պառկած պայքարում էր հուսահատության դեմ, իսկ աչքերի առջև ամեն ինչ լողում էր: Մարմնով մեկ տարածվող ջեմությունից հոբիթը հասկացավ, որ նորից այրող ըմպելիք խմեցրին: Օրքերից մեկը մի կտոր հաց ու միս շպրտեց նրա դիմաց: Հոբիթն ագահորեն կուլ տվեց բորբոսբած հացը, բայց մսին ձեռք չտվեց. սովից մեռնում էր, սակայն դեռ այն վիճակում չէր, որ օրքի ձեռքից միս ընդունի: Սարսափելի էր նույնիսկ մտածել, թե ում միսը կարող էր դա լինել:
Վերջացնելով ծամելը Փիփինը նստեց ու նայեց շուրջը: Քիչ այն կողմ պառկած էր Մերին: Օրքերը ճամբար էին խփել արագընթաց գետակի ափին: Առջևում երևացող լեռներից ամենաբարձրի գագաթը վարդագունվել էր արեգակի առաջին ճառագայթներից:
Օրքերը տաքացած վիճում էին՝ զգացվում էր, որ շուտով նոր կռիվ է սկսվելու իզենգարդցիների և հյուսիսցիների միջև: Նրանցից ոմանք ձեռքով ցույց էին տալիս դեպի հետ՝ հարավ, մյուսները՝ արևելք:
— Լա՛վ, բավակա՛ն է,— գոռաց Ուգլուկը,— եթե այդպես է՝ նրանք մնում են ինձ հետ: Արդեն ասված է, որ նրանց սպանել չի կարելի: Եթե ուզում եք այսքան հեռու գնալուց հետո լքել ավարը՝ լքե՛ք: Ես ինքս նրանց կհսկեմ: Մենք առանց ձեզ էլ գործը կավարտենք: Վախենու՞մ եք սպիտակամաշկներից, ուրեմն ծլկե՛ք: Ահա՛Հրեն, այնտե՛ղ էնտե՛ղ է անտառը,— ասաց նա՝ նա մատը տնկելով տնկեց դեպի առաջ,— նշան բռնեք ուղիղ այնտեղ, մեկ էլ տեսար հասաք: Եվ արա՛գ, քանի դեռ բարի եմ: Թե՞ ինչ-որ մեկն էլ է ուզում գլխից ազատվել: Միանգամից կառույգանա՛ք:
Նորից փնթփնթոց, նորից հրմշտոց: Վերջապես հարյուրից ավելի օրքեր բաժանվեցին և ափի երկայնքով ամբողջ ուժով սլացան լեռների ուղղությամբ: Հոբիթները մնացին Իզենգարդցիների հետ: Դա յոթանասունից ավելի օրքերից բաղկացած մռայլ ու վայրի ոհմակ էր: Հսկայական արարածներ էին՝ ծուռաչք, թուխ մաշկով, մեծ աղեղներով և կարճ, լայնաշեղբ թրերով: Մի քանի բարձրահասակ ու համարձակ հյուսիսցիներ էլ որոշեցին մնալ Ուգլուկի հետ:
— Վերադարձա տեսնեմ ինչպես ես հրամանը կատարում,— իրեն չկորցրեց Գրիշնակը: — Գերիները ո՞ղջ են:
— Ահա՛ Ա՛յ թե ինչ,— փնչացրեց Ուգլուկը: — Դե ուրեմն իզուր ժամանակ եք կորցրել: Այստեղ ես եմ գլխավորը և համոզված եղիր, որ գերիներին ձեռք տվող չի լինի, հրամանն էլ կկատարենք: Գուցե էլի՞ ինչ-որ բան ես մոռացել: Հիշում եմ՝ շտապում էիր, շնչակտուր չքացար:
— Մի Հա, մի տխմարի ենք էստեղ մոռացել,— խայթեց Գրիշնակը,: — բայց Բայց նրա հետ մի քանի ամրակազմ տղաներ են մնացել: Ափսոս են, գնում են ուղիղ մահվանն ընդառաջ: Ես արդեն վաղուց հասկացել եմ, թե ինչով է վերջանալու այս ամենը և եկել եմ նրանց օգնության:
— Պահո՜Օհո՛,— հռհռաց Ուգլուկը,— ապրե՛ս: Միայն թե դու ամեն ինչ խառնել ես իրար: Եթե փորոտիքդ թանկ է քեզ համար ու վախենում ես կռվել, պետք է երկու ոտք էլ փոխ առած Լուգբուրզ ծլկեիր: Քո նմանների իսկական տեղն այնտեղ է: Սպիտակամաշկները շուտով կշրջապատեն մեզ: Իսկ ո՞ւր է քո թանկարժեք Նազգուլը: Թե՞ նորից են նրա տակի ձիուն սպանելնետահարել: Չէ՞: Բա ինչու՞ չես հետդ բերել: Հիմա նա քեզ շա՜տ պետք կգար, եթե իհարկե Նազգուլների մասին զրույցներն ամբողջությամբ կեղտոտ հնարանք չեն:
— Նազգու՛լ, Նազգու՛լ,— ցնցվելով կրկնեց Գրիշնակն ու այնպես արագ լպստեց շրթունքները, ասես այդ բառն այրեց նրա բերանը: — Դու խոսում ես մի բանի մասին Ուգլու՛կ, որը նույնիսկ քո կեղտոտ երազներում չես տեսել: Նազգու՛լ: Այդ նրա՞նք են կեղտոտ հնարանք: Դու դեռ շա՜տ-շա՜տ կզղջաս ասածներիդ համար, բայց ուշ կլինի: Տխմա՛ր, տխմա՛ր: — Եվ նա զայրացած փնչացրեց: — Դու պետք է իմանայիր, որ նրանք Ամենատես Աչքի բիբերն են: Թևավոր նազգուլները դեռ ցույց կտան ինչի են ընդունակ: Բայց նրանց ժամանակը դեռ չի եկել: Տիրակալը դեռ չի ուզում, որ նրանք երևան Մեծ Գետի այս ափին: Ո՛չ հիմա: Նրանց խնայում են գալիք պատերազմի և այլ նպատակների համար:
— Դու ինչ-ոնց որ չափից ավելին ավելի շատ գիտես քան պետք է,— հեգնեց Ուգլուկը: — Մտածում ես գլուխդ կշոյե՞ն դրա համար: Լուգբուրզում կարող են հետաքրքրվել, թե որտեղի՞ց այդքան բան գիտես, և ինչիդ էր պետք հետաքրքրվելն ու իմանալը: Ու միշտ է այդպես է: Ոմանք պարապ-սարապ ման են գալիս ու քիթները խոթում իրենց չվերաբերվող գործերի մեջ, իսկ մյուսները՝ սև գործն են անում նրանց փոխարեն... Մի խոսքովԼավ, հերի՛ք հերիք լեզվիդ զոռ տաս: Փասափուսադ հավաքի՛ր, վերցրու՛ տխմարներիդ ու ծլկիր անտառ, այ՜ ա՜յ այն խոզերի ետևից: Շարժվի՛ր տեղիցդ: Միևնույնն է գետին , Գետին այլևս կենդանի վիճակում չեք հասնի: Վազքով մա՛րշ: Մենք կրնկակոխ կգանք ձեր հետևիցկրնկակող գալիս ենք:
Իզենգարդցիները նորից ճանկեցին Մերիին ու Փիփինին և գցեցին ուսներին: Ջոկատը սլացավ առաջ: Ժամը ժամի հետևից վազում էին նրանք առանց ընդմիջման, կանգ առնելով միայն, որ փոխեն հոբիթների «ձիերին»: Կա՛մ Ուրուք Հայերն Ուրուքներն իսկապես արագավազ էին, կամ էլ Գրիշնակը դիտմամբ չէր շտապում, բայց իզենգարդցիները կամաց-կամաց առաջ անցան մորդորցիներից: Շուտով հեռվում հյուսիսցիներն էլ երևացին: Անտառն սկսեց մոտենալ:
Փիփինի ամբողջ մարմինը ծածկված էր կապտուկներով ու քերծվածքներով, գլուխը ցավում էր: Դեմքն անընհատ շփվում էր օրքի կեղտոտ վզին ու մազմզոտ ականջին, աչքերի առաջ փայլում էին տաղտկալիորեն միանման կորացած ուսերը, իսկ ամուր ու հաստ ոտքերը շարժվում էին առաջ ու հետ, առաջ ու հետ, պատրաստված ասես լարերով խաչկապած եղջյուրից, և հանգիստ, առանց հոգնելու, չափում անվերաջանալի մղձավանջի անվերջանալի վայրկյանները...
— Ա՛յ քեզ ճիճուներ,— ծաղրում էին նրանց իզենգարդցիները,— ի՞նչ է կակղել եք: Այ,թե կխժռեն ձեզ ձիաբույծները, տեսե՛ք, հասե՛լ են արդեն:
Լսվեց Գրիշնակի չարացած ոռնոցը: Պարզվեց, որ Պարզվեց՝ իզենգարդցինրի ծաղրանքի մեջ չափից ավելի շատ իրականություն կար: Հեծյալներն իրենց արագավազ նժույգներով իսկապես արդեն նկատելի էին դարձել: Նրանք դեռ հեռու էին, բայց սլանում էին ամբողջ թափով, սրնըթաց մոտենալով մորդորցիներին, ինչպես տեղատվության ալիքն է հասնում ու ծածկում ավազի մեջ խրված մնացած անհոգ լողորդներինանհոգներին:
Ի զարմանս Փիփինի, իզենգարդցիներն սկսեցին վազել կրկնակի արագությամբ: Նա էլ մտածում էր, թե արդեն հալից ընկել են: Միայն այդ պահին նա նկատեց, որ արևն արդեն մտնում է մառախլապատ լեռների հետևն ու տափաստանն արագորեն լցվում է թանձրացող ստվերներով: Մորդորցիներն առույգացան ու նույպես արագացրին ընթացքը: Անտառն արդեն քթի տակ էր: Ճանապարհին սկսեցին առանձին ծառեր հանդիպել: Լանջը գնալով ավելի կտրուկ էր դառնում, բայց օրքերն ընթացքը չէին դանդաղեցնում: Ուգլուկն ու Գրիշնակը խելագարի պես գոռում էին, կոչ անելով վերջին ճիգերը գործադրելու՝ անտառին հասնելու համար:
«Բայց հասցնելու «Հասցնելու են»,— մտածեց Փիփինը:
Նա վիզն ոլորելով մի կերպ շրջեց գլուխն ու տեսավ, որ հեծյալներն արդեն հավասարվել են օրքերին: Նրանց նիզակները, սաղավարտներն ու շիկահեր մազերը ոսկեզօծվել էին մայրամուտի վերջին շողերից: Հեծյալները չէին թողնում օրքերին ցրվել, փորձում էին շրջապատել նրանց ու քշել դեպի գետը:
«Տեսնես ի՞նչ ժողովուրդ է էստեղ բնակվում»,— մտածում էր Փիփինը: Նա շատ էր զղջում, որ Ռիվենդելում քարտեզներ ուսումնասիրելու և Մեծ Աշխարհը մեծ աշխարհը ճանաչելու փոխարեն պարապ -սարապ ման էր գալիս: Այն ժամանակ դա նրան ավելորդ էր թվում, չէ՞ որ ավելի հուսալի գլուխներ կային Ջոկատում: Ու՞մ մտքով կանցներ, որ կգա ժամանակ, երբ կողքին չեն լինի ոչ Գենդալֆը, ոչ Պանդուխտը, ոչ էլ նույնիսկ Ֆրոդոն: Ռոհանի մասին Փիփինը միայն մի բան էր հիշում, որ Գենդալֆի նժույգը՝ Լուսաչը, ծնունդով այստեղից է, և դա նրան հույս էր ներշնչում, բայց միայն այդքանը բավարար չէր փրկվելու համար:
— Իսկ «Իսկ ինչպե՞ս պետք է նրանք մեզ օրքերից տարբերեն,— հանկարծ վախեցավ Փիփինը: — Չեմ կարծում, որ էստեղի բնակիչները լսել են հոբիթների մասին: Եթե նրանք ոչնչացնեն զզվելի օրքերին ես չեմ վշտանա, բայց ինքս գերադասում եմ փրկվելփրկվել»:
Բայց դրա վրա հույս դնել չէր կարելի: Ավելի մեծ էր հավանականությունը, որ գերիներին նույնպես կոչնչացնեն ոհմակի հետ՝ չտարբերելով նրանց օրքերից:
Հեծյալների շարքերում նկատվում էին նաև աղեղնավորներ, որոնք հմտացած էին ընթացքի ժամանակ նետ արձակելուն: Լարելով աղեղները նրանք սլանում էին առաջ, նշան բռնում, նետահարում հետ մնացած օրքերին և հետո նորից վերադառնում՝ խուսափելով թշնամիների պատասխան ուղարկված նետերից: Օրքերը վայրի կատաղությամբ պատասխան նետերի տարափ էին տեղում, բայց կանգնել չէին համարձակվում: Հեծյալները մի քանի անգամ կրկնեցին այդ հնարքը, և շուտով հոբիթը նկատեց, որ նրանք արդեն հասել են իզենգարդցիներին: Փիփինի «ձիու» առջևից վազող օրքը հանկարծ ցնցվեց, ընկավ ու անշարժացավ:
Եկավ գիշերը, բայց հեծյալներն այդպես էլ բաց մարտի մեջ չմտան: Շատ թշնամիներ սպանվեցին նրանց նետերից, բայց դեռ երկու հարյուրից ավելի օրք ողջ էին ու անվնաս: Խավար էր տիրում, երբ օրքերի նոսրացած ոհմակը հասավ անտառի մոտ գտնվող բլրի ստորոտին: Անտառը շատ մոտ էր, ընդամենը մի երեք հարյուր սաժեն կես լիգ էր մնում հաղթահարել, բայց ճանապարհը փակ էր. ձիավորները շրջապատել էին նրանց: Ուգլուկի հրամանին չենթարկվելով մի խումբ օրքեր փորձեցին ճեղքել օղակն ու փախչել անտառ, բայց վերադարձան միայն երեքը:
— Բռնվեցի՜նք,— ծաղրանքով քմծիծաղեց Գրիշնակը,— ընտիր առաջնորդ ունե՛նք, բա չէ: Եվ ինչպե՞ս է մեծն Ուգլուկը դուրս բերելու մեզ այստեղից:
— Կարճլիկներին ցա՛ծ իջեցնել,— հրամայեց Ուգլուկը, ասես չլսելով Գրիշնակի ծաղրը: — Լուգդու՛շ, վերցրու ևս երկուսին ու հսկի՛ր հսկիր ավարը: Սպանել պետք չէ, քանի դեռ սպիտակամաշկները չեն ճեղքել պաշտպանությունը, հասկացա՞ք: Քանի դեռ ես ողջ եմ , երկուսն էլ պետք է անվնաս մնան: Փորձեն ճղճղալ ճղճղալ՝ բերանները փակիր, բայց մտքովդ անգամ չանցկացնես ձեռքիցդ բաց թողնել, ձիաբույծների ձեռքը չպիտի ընկնեն: Չմոռանա՛ք կապել նրանց ոտքերը:
Հրամանի վեջին մասն անմիջապես ի կատար ածվեց մեծ դաժանությամբ: Փիփինը հայտնաբերեց, որ առաջին անգամ պառկած է Մերիի կողքին: Օրքերը բարձր գոռալով վիճում էին ու թափահարում դաշույնները, և այդ ընթացքում հոբիթները կարողացան մի քանի բառ փոխանակել:
— Գլուխս չի աշխատում,— շշուկով ասաց Մերին,— հալից ընկել եմ: Եթե նույնիսկ օրքերը մեզ բաց թողնեն, հեռու չեմ փախչի:
— Գալեթնե՛րը,— հիշեց Փիփինը,— մենք լեմբա՛ս ունենք: Ինձ մոտ մի քանի կտոր պիտի լինի: Իսկ քեզ մո՞տ: Նրանք կարծեմ մեզ չեն խուզարկել, միայն մեր սրերն թրերն են հափշտակել:
— Հա, իմ գրպաններում էլ պիտի լինի,— պատասխանեց Մերին,— բայց հիմա երևի ամբողջը փշրվել է: Ամեն դեպքում բերանով գրպանիս չեմ հասնի: