[[Պատկեր:Treebeard.jpg|300px|thumb|right]]
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնում էր հետևում , և հոբիթները դանդաղեցրին քայլերը: Ինչ-որ տարօրինակ զգացում էր համակել նրանց, շնչելը դժվարացել էր՝ էր, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և, կռանալով, մի բուռ ջուր վերցրեց: Այն մաքուր էր ու սառը, և հոբիթը կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և, չլմփացնելով ջրին, հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փիփինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, կարող ենք պարզապես գնալ գետի երկայնքով. Էնտուոշ էր, չէ՞, անունըկարծեմ: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով կվերադառնանք:
— Եթե ոտքներս ճանապարհին չդավաճանեն,— ասաց Մերին,— և եթե շնչահեղձ չլինենք:
— Հա, այստեղ ահավոր հեղձուկ է ու մութ,— ընդունեց Փիփինը: — Տուկբորոյի Սմիալն է հիշեցնում, Տուկերի մեծ բույնը, ավելի ճիշտ, նրանց հին սրահը: Այդ սրահում արդեն քանի սերունդ է ո՛չ կահույքն են վերադասավորել, ո՛չ էլ ընդանրապես ինչ-որ բան են փոխել: Հին ժամանակներում այդտեղ ապրում էր Ծեր Տուկը: Նա այնքան երկար ապրեց, որ սրահն էլ հասցրեց նրա հետ ծերանալ: Հարյուր տարի է անցել, ինչ նա մեռել է, բայց նրա մահից հետո էնտեղ ոչ մի բանի ձեռք չեն տվել: Դե, ծերուկ Գերոնթիուսը, ինքդ էլ գիտես, իմ նախապապն էր: Հինավուրց պատմություն է... Բայց այս անտառի համար, ինձ թվում է, մեր տարիները ոչինչ են: Հապա նայի՛ր էս մորուքներին ու բեղերին. , ինչքա՜ն երկար են: Իսկ տերևնե՞րը: Ոնց որ չորացած ցնցոտիներ լինեն: Եվ ասես երբեք էլ չեն թափվել: Թափթփված, անհյուրընկալ... Հետաքրքիր է, ի՞նչ տեսք ունի այս անտառում գարունը, եթե, իհարկե, էստեղ գարուն ընդհանրապես լինում է:
— Համենայն դեպս էստեղ գոնե արև է թափանցում,— վստահ ասաց Մերին,— ոչ թե Չարքանտառի պես: Հիշո՞ւմ ես Բիլբոյի պատմածները. Սև անտառում Անտառում անթափանց մութ է ու խավար, էնտեղ սև ու սարսափելի արարածներ են ապրում: Իսկ էստեղ ուղղակի մութ է ու ինչ-որ... սարսափելի հինավուրց է թվում: Դժվար թե էստեղ գազաններ ապրեն, երկար չեն դիմանա:
— Հոբիթներն էլ չեն դիմանա,— համաձայնեց Փիփինը: — Իսկի էլ չեմ ուզում զբոսնել այս անտառում: Ի՞նչ ենք մենք էստեղ կորցրել: Հարյուր լիգ էլ քայլես մեկ է, ուտելու բան չես գտնի: Ինչպե՞ս է մեր պահուստի վիճակը:
— Ի՜նչ պահուստ,— պատասխանեց Մերին,— ոչ մի պահուստ էլ չունեք, բացի մի քանի կտոր լեմբասից: Ամեն ինչ մնաց էնտեղ՝ նավակներում:
Նրանք ևս մեկ անգամ քրքրեցին գրպանները: Էլֆական գալեթները կարող էին բավականացնել երևի մի չորս-հինգ օր, այն էլ մի կերպ, կերպ՝ գոտիները պինդ ձգած վիճակում:
— Վերմակներ էլ չունենք, որ ծածկվենք,— ասաց Մերին: — Որ կողմ էլ շարժվենք, գիշերը ցրտից դողացնելու ենք:
Այդ պահին նրանք անտառի խորքում լույս նկատեցին. երևի արևի ճառագայթներին հաջողվել էր հաղթահարել ծառերի խիտ սաղարթները:
— Օհո,— ասաց Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել վեր, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տաքանանք:
Բայց լույսն այնքան էլ մոտ մոտիկ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր, և վերջապես հոբիթների դիմաց մի ժայռեղեն պատ հայտնվեց. կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերն այնպես էին ձգվել դեպի լուսավորված մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, իսկ այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես: Բների ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...
Քարափի վրա կոպիտ ու անհարթ աստիճաններ կայինփորված, և թվում էր, թե դրանք ինչ-որ մեկի ձեռքի գործն ենէ, բայց, ամենայն հավանականությամբ, այդ քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Եկ մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին:— Թարմ օդ կշնչենք, և միաժամանակ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները ձեռքի գործ լինեինէին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և, վերջին աստիճանը հաղթահարելով, հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով հոբիթները շրջվեցին դեպի անտառը և, շունչները տեղը բերելով, նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարները կատարներն իջնում էին դեպի հարթավայրը, իսկ անտառեզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի խորքը:
— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Այստեղ ցուրտ Ցուրտ էայստեղ:
— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փիփինը: — Վախենում եմ, որ այս լավ եղանակը միայն խաբկանք է, և շուտով ամեն ինչ կրկին գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերից: Այն նույնիսկ Նույնիսկ արդեն սկսում է ինձ դուր գալինձ:
— Սկսում է դուր գա՞լ: Հապա սպասի՛ր: Հաճելի է լսել, շատ հաճելի է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, հապա շրջվեք շրջվեք՝ դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ դեռևս դուր չեք գալիս, բայց շտապել պե՛տք չէ: Շրջվե՛ք, շրջվե՛ք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և առանց վզի պարանոցի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կակա՞, թե՞ ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, իսկ դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փիփինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչպես էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին, լինեին՝ լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդա՜ղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում դրանց մակերևույթին, միայն կայծկլտուն փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներներն տերևներն են փայլում արևի ճառագայթներից, կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած , սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է: Միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել, թե ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, հետո նոր լսեի, ապա առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Շատ տարօրինակ Տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
Փիփինն առաջվա պես զարմացած էր, բայց դադարել էր վախենալ: Այդ աչքերին նայելուց նրա մեջ հետաքրքրասիրություն էր առաջանում, և ոչ թե վախ: Շուտով հետաքրքրասիրությունը հաղթեց:
— Է՞նտ,— զարմացավ Մերին,— իսկ ի՞նչ է Էնտը: Իսկ դու ինքդ քեզ ինչպե՞ս ես անվանում, ի՞նչ է քո իսկական անունը:
— Հու՜մ,— ասաց Ծառմորուսը,— դե արի ու այդքանը մի վայրկյանում բացատրի՛ր: Մի շտապեք: Եվ հետո, հիմա ես եմ հարցեր տալիս, իսկ դուք բարի եղեք պատասխանել: Այդ դուք եք ինձ մոտ եկել, ոչ թե ես՝ ձեր: Հետաքրքիր է, ո՞վ եք դուք: Միանգամից ասեմ, որ չեմ կարողանում վերագրել ձեզ հին ժողովուրդներից ոչ մեկին: Այն հին ցուցակներում, որոնք ես ջահել ժամանակ անգիր էի անում, ձեր նմաններից չկային: Բայց դա շա՜տ-շա՜տ վաղուց էր, և հիմա այդ ցուցակները կարող են թարմացած լինել: Հապա մի սպասեք, եկեք հիշենքվերհիշենք...
<poem>
</poem>
— Հռում, հում... Հըմ, հու՜մ... Ի՞նչ անենք: Ռում տում, ռում տա տում, ռումտի տամ տում... Այո, դա շատ երկար ցուցակ էէր, բայց դուք այնտեղ չկաք:
— Ստացվում է, որ հին ցուցակներն իրենց իրավունք են վերապահել մեր մասին լռե՛լ,— դժգոհեց Մերին: — Եվ հին առասպելներում էլ մենք չկանք: Բայց, միևնույնն է, մենք արդեն երկար ժամանակ է գոյություն ունենք: Մենք հոբիթներ ենք:
— Մեզ գլխավոր չորսից հետո կավելացնես, մարդկանցից հետո,— ավելացրեց նա: — Եվ ցուցակը ճիշտ կլինի:
— Հը՜մ, վատ չի մտածված,— ասաց Ծառմորուսը,— այդպես էլ կանենք: — Ուրեմն դուք գետնափոր բներու՞մ եք ապրում: Լավ էՎատ չէ: Իսկ ո՞վ է ձեզ հոբիթ անվանել: Իմ կարծիքով, էլֆական հնչողություն չունի, իսկ հին բոլոր բառերն էլֆերից են ծնունդ առել. Միջերկրի առաջին լեզուն նրանք են ստեղծել:
— Ոչ ոք էլ չի անվանել, մենք ինքներս ենք մեզ հոբիթ անվանում,— ասաց Փիփինը:
— Հու՛մ, հըմ... Հանգիստ, հանգիստ, մի շտապեք: Ինքնե՞րդ եք ձեզ այդպես անվանում: Բա կարելի՞ է ամեն պատահածին ասել այդ մասին, էսպես : Այսպես որ գնա, պատահաբար, ձեր իսկական անուններն էլ կասե՛ք:
— Բայց մենք մեր անունները չէինք էլ թաքցնում,— զարմացավ Մերին: — Ես, օրինակ, Բրենդիբաքն եմ, Մերիադոք Բրենդիբաքը, բայց ինձ, հաճախ, ուղղակի Մերի են ասում:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փիփին:
— Հըմ, հըմ... բայց Բայց դուք, ոնց ինչպես տեսնում եմ, լավ կարգին հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Ախր Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, ձեր լեզվով ասած կան արարածներ, որ որոնք նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Այսպես ուրեմնՈւրեմն, ես կարող եմ ձեզ Մերի և Փիփին անվանել ձեզ, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի, կամ, ավելի : Ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ, կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Առաջին հերթինՆախ, դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ, հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով, լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ամբողջ ողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք, ինքներս էլ, միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա: ,— Հիմա հիմա պատմեք ինձ, ի՞նչ թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...ա-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան , պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչն ինչ այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Այն Եվ այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց, տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի, իսկ դու ասում : Եվ արժե՞ արդյոք միանգամից քեզ ամեն ինչ պատմել: Չէ՞ որ ինքդ ես, հանգիստ: Գուցե չշտապե՞նքխորհուրդ տալիս չշտապել: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում և դու իսկապես գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտե՜ի, գիտե՜ի Գիտեի և հիմա էլ գիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Գիտեինք, տխուր ուղղեց Փիփինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — «Ձեզ» Ձեզ հետ, ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք «մի մի բան անել ձեզհետ, առանց ձեր կարծիքը հարցնելու»հարցնելու: Բայց միասին մենք հանգիստ կարող էինք ինչ-որ շատ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Նույնիսկ չգիտեմ Ոչ մեկի կողմից էլչեմ կռվում: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհները համընկնեն: Բայց ինչու՞ եք դուք մեծարգո պատվարժան Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փիփինը,— կյանքը հա, պատմությունը շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս դրանում չի մասնակցում:
— Հում... հըմ... — դմբդմբաց Ծառմորուսը: — Հըմ... լավ... — Նա լռեց և երկար նայեց հոբիթներին: — Հում, դե, չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... Դե լավ, շարունակե՛ք:
— Եթե ուզում ես ավելին իմանալ,— ասաց Մերին,— մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ այն չի կորել , և զրուցել: Դու երևի հոգնած կլինես չէ՞ մեզ պահելուց:
— Հըմ, հոգնա՞ծ: Չէ, չեմ հոգնել, ես այդքան էլ հեշտ շուտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Ես այնքան Այնքան էլ... ըըը, ոնց ասեմ: Ես այնքան Այնքան էլ «ծալվող» ծալվող չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... Դուք ինչպե՞ս եք այն այս տեղին անվանում:
— Սա՞ր,— հուշեց Փիփինը:
— Քի՞վ, ելու՞ստ,— շարունակեց Մերին:
— Սա՞ր, քի՞վ,— մտախոհ կրկնեց Ծառմորուսը: — Հա, կարծես թե սկսում եմ հիշել: Սա՛ր: Բայց, ինչ Ինչ կարճ անուն է նրա համար, ով կանգնած է այստեղ շա՜տ-շա՜տ վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ աշխարհը նոր էր ընդունել իր այժմյան տեսքը: Լա՛վ, թող լինի սար: Իջնենք սարից ու ճամփա ընկնենք:
— Իսկ ու՞ր ենք գնում,— հարցրեց Մերին:
— Իսկ այն հեռու՞ է:
— Չգիտեմ, ձեզ համար համար՝ երևի հա: Իսկ դա կարևո՞ր է:
— Դե, գիտես, մենք մնացել ենք առանց ունեցվածքի,— բացատրեց Մերին: — Եվ ուտելիք էլ, կարելի է ասել, չունենք:
— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների, որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով, Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտը սկսեց զգուշորեն և հանդիսավոր իջնել աստիճաններով վար:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և, ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, հըմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան այնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա երբ ծառը արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել էին ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ՝ ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում, առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզրնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Չնայած՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային, Զառամյալ անտառի պես հա՞,– — ճշտեց Փիփինը:
— Դե, հա, նմանատիպ մի բան, միայն թե ավելի վատ: Ես վստահ եմ, որ այնտեղ՝ հյուսիսում, դեռ պահպանվում է Մեծ Խավարի ստվերը, և չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Բայց իմ անտառում կան թավուտներ, որտեղ խավարը ինչպես եղել է՝ այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից մեծ են... Համենայն դեպս, մենք անում ենք այնքան՝ ինչքան կարողանում ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստիարակում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք՝ հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերը ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերը ավելի շատ էլֆերին են նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ավելի հաստատուն: Իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսալ: Իմ հոտի ծառերից շատերի ճյուղերը աստիճանաբար ձեռքերի պես ճկուն են դառնում: Այդ ծառերից շատերը նույնիսկ խոսել են սովորել: Իհարկե, այդ ամենը էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին ծովից այն կողմ, կամ թաքնվեցին հեռավոր գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Լուն Լեռնաշղթան: Ֆենգորնն ընդամենը այդ անտառի արևելյան սահմանն էր... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Բա օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում: