[[Պատկեր:Treebeard.jpg|300px|thumb|right]]
Այդ ընթացքում հոբիթները արագորեն, ինչքան որ թույլ էր տալիս խճճված անտառը, խորանում էին նրա մթին թավուտներում, թավուտներում՝ բարձրանալով Էնտուոշի հոսանքն ի վեր դեպի արևմտյան լեռների լանջերը: Մահացու սարսափը կամաց-կամաց մնում էր հետևում, և հոբիթները դանդաղեցրին քայլերը: Ինչ-որ տարօրինակ զգացում էր համակել նրանց, շնչելը դժվարացել էր, օդը չէր հերիքում:
Վերջապես Մերին կանգ առավ:
— Արի գոնե մի կում ջուր խմենք,— ասաց Փիփինը,— կոկորդս չորացել է:
Նա մագլցեց ջրի վրա կախված հաստ արմատի վրա և, կռանալով, մի բուռ ջուր վերցրեց: Այն Ջուրը մաքուր էր ու սառը, և հոբիթը կուշտ խմեց: Մերին հետևեց նրա օրինակին: Ջուրը թարմացրեց նրանց, և հոբիթների հոգին մի փոքր թեթևացավ: Որոշ ժամանակ նրանք նստել էին ափին և, չլմփացնելով ջրին, հանգստացնում էին ոտքների ցավը՝ նայելով իրենց շրջապատող ծառերին, որոնք լուռ կանգնած, շարք առ շարք հեռանում ու ձուլվում էին մոխրագույն կիսախավարին:
— Հը, դեռ չե՞ս հասցրել մոլորվել,— հետաքրքրվեց Փիփինը՝ հարմար տեղավորվելով ծառի հաստ բնին: — Եթե ինչ, կարող ենք պարզապես գնալ գետի երկայնքով. Էնտուոշ էր, չէ՞, կարծեմ: Հետո, որ մոլորվենք, ծայրահեղ դեպքում նույն ճանապարհով կվերադառնանք:
— Օհո,— ասաց Մերին,— մինչ մենք էստեղ նստած էինք՝ արևը, երևի, թաքնվել էր ամպերի հետևում, և հիմա նորից դուրս է եկել: Կամ էլ այնքան է բարձրացել, որ տերևներն այլևս չեն խանգարում: Այնքան էլ հեռու չէ, արի գնանք տաքանանք:
Բայց լույսն այնքան էլ մոտիկ չէր, որքան թվում էր, և հոբիթները բավական երկար քայլեցին: Կտրուկ վերելք սկսվեց, ոտքերի տակ ընկնող քարերը գնալով շատանում էին: Առջևում լույսի շողը գնալով ընդլայնվում էր, և վերջապես հոբիթների դիմաց մի ժայռեղեն պատ հայտնվեց. , որը կա՛մ կտրվածք էր լանջի վրա, կա՛մ հեռավոր լեռնաշղթայի քարափով վերջացող ելուստը: ժայռի վրա ծառեր չէին աճում և այն ամբողջովին լուսավորված էր արևի ճառագայթներով, բայց ստորոտում աճած ծառերի ճյուղերն այնպես էին ձգվել դեպի լուսավորված մակերեսը, որ թվում էր, թե տաքանալ են ուզում: Քիչ առաջ ամեն ինչ մոխրագույն ու մռայլ էր, իսկ այստեղ ծառերի բները վառ շագանակագույն էին ու փայլում էին մշակված կաշվի պես: Բների ներքևի մասը ծածկված էր փափուկ, վառ-կանաչ մամուռով, որն ասես նոր աճած խոտ լիներ: Թվում էր, թե գարունն է այստեղ եղել և, հեռանալով, թողել իր հիասքանչ փայլը...:
Քարափի վրա կոպիտ ու անհարթ աստիճաններ կային փորված, և թվում էր, թե ինչ-որ մեկի ձեռքի գործն է, բայց, ամենայն հավանականությամբ, այդ քամու, ջրի ու ժամանակի աշխատանքի արդյունքն էր: Հոբիթները վերևում գոգավորություն նկատեցին, որը գտնվում էր ծառերի կատարների հետ մոտավորապես նույն մակարդակի վրա: Եզրերը պատված էին փշոտ խոտերով, իսկ մեջտեղում քարացել էր հսկայական ծառի չորացած բունը, որի վրա ընդամենը երկու ճյուղ էր մնացել, այն էլ դեպի ներքև կախված: Չորացած ծառը զարմանալիորեն հիշեցնում էր սապատավոր, զառամյալ ծերունու, որն ասես կանգնած արևկող անելուց լիներ:
— Եկ մագլցենք վերև,— ուրախացած առաջարկեց Մերին:— Թարմ օդ կշնչենք, և միաժամանակ տարածքը կուսումնասիրենք:
Ասվածն արված էր: Շուտով հոբիթներն արդեն մագլցում էին ժայռի վրայով: Եթե նույնիսկ քարափի աստճանները աստիճանները ձեռքի գործ էին, ակնհայտ երևում էր, որ հոբիթների համար չեն պատրաստված: Երկուսն էլ այնքան էին ոգևորված ու զբաղված դժվարին վերելքով, որ չնկատեցին, թե ինչպես անցավ կապտուկների ու քերծվածքների ցավը, իսկ մարմինները լցվեցին նոր ուժով ու եռանդով: Վերջապես նրանք հասան քիվի եզրին և, վերջին աստիճանը հաղթահարելով, հայտվեցին չորացած, ծեր ծառի կողքին: Ոտքի ցատկելով ցատկելով՝ հոբիթները շրջվեցին դեպի անտառը և, շունչները տեղը բերելով, նայեցին արևելք: Պարզվեց, որ շատ չեն խորացել անտառում, ընդամենը երեք կամ չորս մղոն: Ծառերի կատարներն իջնում էին դեպի հարթավայրը, իսկ անտառեզրից դեպի երկինք էին բարձրանում սև ու ծխի խիտ ծխի քուլաները, որոնց քամին քշում էր անտառի խորքը:
— Քամին փոխվում է,— նկատեց Մերին: — Նորից արևելքից է փչում: Ցուրտ է այստեղ:
— Հա, ցուրտ է,— համաձայնեց Փիփինը: — Վախենում եմ, այս լավ եղանակը միայն խաբկանք է, և շուտով ամեն ինչ կրկին նորից գորշ ու մռայլ կդառնա: Ափսո՛ս: Այս ցնցոտիավոր ծեր անտառը փոխվել ու փայլում է արևի շողերից: Նույնիսկ արդեն սկսում է դուր գալ ինձ:
— Սկսում է դուր գա՞լ: Հապա սպասի՛ր: Հաճելի է լսել, շատ հաճելի է,— լսվեց ինչ-որ մեկի տարօրինակ ձայնը: — Դուք շատ սիրալիր եք, հապա շրջվեք՝ դեմքներդ տեսնեմ: Իսկ դուք ինձ դեռևս դուր չեք գալիս, բայց շտապել պե՛տք չէ: Շրջվե՛ք, շրջվե՛ք:
Հսկայական ծուռումուռ ձեռքերն իջան հոբիթների ուսերին, նրբորեն, բայց հաստատուն կերպով շրջեցին նրանց հակառակ ուղղությամբ և բարձրացրին վեր: Հոբիթներն իրենց առջև մի չտեսնված դեմք տեսան, որը պատկանում էր ոչ պակաս զարմանահրաշ արարածին: Նա ոչ այն է մարդու էր նման, ոչ այն է՝ թրոլի: Վիթխարի, տասնչորս ֆուտից ավելի հասակ ուներ, թիկնեղ էր ու մեծ գլխով, որը մի քիչ երկարավուն էր և առանց պարանոցի միանգամից միանում էր մարմնին: Դժվար էր հասկանալ նրա հագին հագուստ կա՞, թե՞ ոչ. կուրծքն ու ոտքերը պատող կանաչամոխրագույն ծալքերն ավելի շատ կաշվի, կամ նույնիսկ կեղևի էին նման, քան հագուստի: Համենայն դեպս, հսկայի ձեռքերը մերկ էին ու պատված էին հարթ, դարչնագույն կաշվով: Նրա հսկա ոտքերից ամեն մեկը յոթ մատ ուներ, իսկ դեմքի ներքևի մասը ծածկված էր երկար, մոխրագույն մորուքով: Մորուքի մազերն արմատների մոտ ճյուղերի պես հաստ էին, բայց ծայրերում դառնում էին մամուռի պես բարակ ու փափուկ:
Սկզբում զարմացած հոբիթները միայն ծառ-մարդու աչքերն էին տեսնում: Աչքերն ուշադիր, առանց շտապելու, զննում էին հոբիթներին: Շագանակագույն, բայց խորքում կանաչ կրակով այդ աչքերը թվում էր, թե թափանցում են հոգու ամենահեռավոր ու մութ անկյունները: Հետագայում, Փիփինը հաճախ էր փորձում բացատրել իր առաջին տպավորությունը, և ահա թե ինչպես էր նրա մոտ ստացվում. «Նրա աչքերն ասես անհատակ հորեր լինեին՝ լցված հազարավոր տարիների հիշողություններով և երկա՜ր, դանդա՜ղ ու խորունկ մտքերով: Թվում էր, թե այն, ինչ կատարվում է այստեղ և հիմա ու արտացոլվում դրանց նրանց մակերևույթին, միայն կայծկլտուն փայլ է՝ ինչպես սաղարթախիտ ծառի կատարի տերևներն են փայլում արևի ճառագայթներից կամ խորունկ լճի մակերևույթի ալիքները: Ինձ թվում էր, թե մենք անզգուշորեն արթնացրել ենք դարերով իր համար աճող ծառին: Չնայած, սխալ կլինի ասել, թե նա քնած էր: Նա ուղղակի ապրում էր ինքն իր մեջ՝ արմատների ծայրերից մինչև ճյուղերի ծայրերը, երկնքի ու երկրի միջև, ու մեկ էլ հանկարծ սթափվել և ուշադիր զննում էր քեզ»:
— Հռում հում,— մրթմրթաց ինչ-որ փայտյա երաժշտական գործիք հիշեցնող թավ ձայնը,— տարօրինակ է, շա՛տ տարօրինակ է: Միայն թե չշտապե՛լ: Մենք երբեք չենք շտապում: Եթե ես ձեր ձայները չլսեի... Ձեր ձայներն ինձ դուր են գալիս, ճստիկ-մստիկ ձայնիկներ են: Նրանք ինձ ինչ-որ բան հիշեցրին, միայն թե, չեմ կարողանում հիշել, թե ինչ... Եթե ձեզ սկզբում տեսնեի, հետո նոր լսեի, ապա առանց մտածելու կտրորեի: Կմտածեի, որ դուք ուղղակի փոքրիկ օրքեր եք և հետո միայն սխալս կհասկանայի: Շատ զարմանալի փոքրիկներ եք, ճիշտ եմ ասում, շատ զարմանալի: Տարօրինակ է, արմա՛տ ու ոստիկ:
— Իսկ ես Տուկն եմ, Փերեգրին Տուկը, կամ ուղղակի Փիփին:
— Հըմ, հըմ... Բայց դուք, ինչպես տեսնում եմ, կարգին հապճեպիկներ եք,— նկատեց Ծարմորուսը: — Շատ հաճելի է, որ դուք ինձ վստահում եք, բայց ավելի լավ է զգույշ լինեք: Ախր Էնտերը տարբեր են լինում, կամ, ավելի ճիշտ, կան արարածներ, որոնք նման են էնտերի, բայց իրականում էնտեր չեն: Ուրեմն, ես կարող եմ ձեզ Մերի և Փիփին անվանել, հա՞, ինչպես հասկացա: Լավ անուններ են, եթե ուզում եք իմանալ, բայց ես իմ իսկական անունը ձեզ չեմ ասի: Ավելի ճիշտ, այդ հարցում դեռ կսպասենք: — Եվ նրա կկոցված աչքերում նորից կայծկլտաց քմծիծաղ կամ խորամանկություն հիշեցնող կանաչ կրակը: — Նախ, Նախ՝ դրա համար երկար ժամանակ կպահանջվի. իմ անունը տարիների հետ գնալով ավելի է երկարում, իսկ ես Միջերկրում շատ-շատ հնուց եմ ապրում, այնպես որ հիմա այն անքան է երկարել, որ մի ամբողջ պատմություն է դարձել: Իմ լեզվով՝ հնագույն էնտերենով, իսկական անունը մի ամբողջ պատմություն է պատմում իր տիրոջ մասին, նրա ապրած ողջ կյանքը: Դա հիանալի լեզու է, սակայն այդ լեզվով մի քանի բառ փոխանակելու համար շա՜տ-շա՜տ ժամանակ է պետք: Մենք ինքներս էլ միայն այն բաների մասին ենք էնտերեն խոսում, որոնք արժանի են, որ դրանց մասին երկար պատմես ու երկար լսես: Դե, իսկ հիմա,— նրա աչքերը դարձյալ փայլեցին վառ և, մի տեսակ ավելի «այստեղի» գույնով, նեղացան ու սուր հայացք նետեցին հոբիթների վրա,— հիմա պատմեք ինձ, թե ինչ է կատարվում աշխարհում: Եվ դուք ինքներդ ինչո՞վ եք զբաղվում: Ես այստեղից շատ բան եմ տեսնում, շատ բան լսում, շատ բան ճանաչում եմ հոտառությամբ, դե այստեղից, այս... ինչ էր անունը...աԱ-լալլա-լալլա-ռումբա-կամանդա-լինդ-օր-բուրումէ... Ներողություն եմ խնդրում, այդ անվանումը շատ երկար է, բայց ես չգիտեմ ինչպես այն թարգմանել... Մի խոսքով, էստեղայստեղ, որտեղ ես կանգնում եմ առավոտյան, պարզկա եղանակին, խորհում արևի մասին, խոտի, որ աճում է անտառից դուրս, ձիերի և ամպերի մասին, մի խոսքով, այն ամենի, ինչ այստեղից երևում է: Ի՞նչ է կատարվում աշխարհում, ինչո՞վ է զբաղված Գենդալֆը: Բա դրանք, ինչ էր դրանց... բուրարում: — Նրա կրծքի խորքից խուլ դնգդնգոց լսվեց, ասես ինչ-որ մեկը հսկայական երգեհոնի մի քանի ստեղ սեղմեց: — Այդ օրքերը... Եվ այն ջահելը, Սարումանը, իր Իզենգարդու՞մ է: Սիրում եմ նորություններ լսել, բայց տեսեք հա՜, չշտապեք, հանգի՛ստ:
— Աշխարհում, շատ բան է կատարվում,— սկսեց Մերին,— բայց եթե մենք նույնիսկ ամբողջ ուժով շտապենք, միևնույնն է պատմությունը շատ երկար կստացվի: Եվ արժե՞ արդյոք միանգամից քեզ ամեն ինչ պատմել: Չէ՞ որ ինքդ ես խորհուրդ տալիս չշտապել: Անհամեստություն չե՞ս համարի, եթե հարցնենք, թե ի՞նչ ես պատրաստվում մեզ հետ անել, ում կողմից ես կռվում և իսկապես դու գիտե՞իր Գենդալֆին:
— Գիտեի և հիմա էլ գիտե՛մ,— պատասխանեց Ծառմորուսը: — Հրաշագործներից միայն նա էր անկեղծորեն սիրում ծառերին: Ուրեմն դուք է՞լ նրան գիտեք:
— Գիտեինք, — տխուր ուղղեց Փիփինը: — Նա մեր մեծ բարեկամն էր և առաջնորդը:
— Այդ դեպքում, ես կպատասխանեմ ձեր մյուս հարցերին,— ասաց Ծառմուրուսը: — Ձեզ հետ ես ոչինչ չեմ պատրաստվում անել, եթե նկատի ունեք մի բան անել ձեզ հետ, առանց ձեր կարծիքը հարցնելու: Բայց միասին մենք կարող էինք շատ բան անել: Ում կողմից եմ կռվու՞մ: Ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում: Ես գնում եմ իմ ճանապարհով, չնայած չի բացառվում, որ որոշ ժամանակ մեր ճանապարհները համընկնեն: Բայց ինչու՞ եք դուք պատվարժան Գենդալֆի մասին այնպես խոսում, ասես նրա պատմությունն ավարտվել է:
— Է՜հ,— տխուր հոգոց հանեց Փիփինը,— պատմությունը շարունակվում է, բայց Գենդալֆն ալևս այլևս դրանում չի մասնակցում:
— Հում... հըմ... — դմբդմբաց Ծառմորուսը: Նա լռեց և ու երկար նայեց հոբիթներին: — Հում, չգիտեմ, չգիտեմ էլ ինչ ասեմ... Դե լավ, շարունակե՛ք:
— Եթե ուզում ես ավելին իմանալ,— ասաց Մերին,— մենք հաճույքով կպատմենք, բայց դրա համար ժամանակ է պետք: Կիջեցնե՞ս մեզ գետնին: Կարող ենք նստել այստեղ, տաքանալ արևի տակ, քանի դեռ այն չի կորել, և զրուցել: Դու երևի հոգնած կլինես , չէ՞ , մեզ պահելուց:
— Հըմ, հոգնա՞ծ: Չէ, չեմ հոգնել, ես այդքան շուտ չեմ հոգնում: Բայց նստել էլ՝ ես երբեք չեմ նստում: Այնքան էլ... ըըը, ոնց ասեմ: Այնքան էլ ծալվող չեմ: Արևն էլ շուտով կկորչի: Եկեք գնանք այս... Դուք ինչպե՞ս եք այս տեղին անվանում:
— Օ՛, հըմ, այդ մասին մի անհանգստացեք,— հանգստացրեց նրան Ծառմորուսը: — Ես այնպիսի ըմպելիք ունեմ, որ դուք կարգին կաճեք ու կկանաչեք: Ու դեռ հետո էլ երկար ժամանակ կկանաչեք ու կկանաչեք մատղաշ տերևների պես, իսկ երբ որոշեք ինձ լքել, ես կտանեմ ձեզ իմ տիրույթների որ ծայրը որ ցանկանաք: Գնա՛նք:
Նստեցնելով հոբիթներին դաստակների մոտ ծալված ձեռքերին և նրբորեն, բայց ամուր բռնելով` Ծառմորուսը բարձրացրեց մի ոտքը, դրեց, բարձրացրեց մյուսը, նորից դրեց ու հայտվեց քիվի ծայրին: Նրա ոտքերի արմատանման մատները ամուր կառչում էին քարերից: Ծեր էնտն սկսեց զգուշորեն և ու հանդիսավոր իջնել աստիճաններով:
Հասնելով գետնին՝ նա վստահ և առանց հապաղելու շարժվեց դեպի անտառի խորքը: Նրա ճանապարհը մեղմորեն բարձրանում էր դեպի լեռների լանջերը: Ծառերի մեծամասնությունը թվում էր, թե քնած են խորը քնով: Նրանք բոլորովին անտարբեր էին Ծառմորուսի նկատմամբ, ինչպես նաև մնացած ամեն ինչի, միայն թե թող գնա իր ճանապարհով: Բայց կային ծառեր, որոնք ցնցվում էին, երբ էնտը մոտենում էր նրանց, իսկ մի քանիսը նույնիսկ ճյուղերը բարձրացնելով ճանապարհ էին տալիս: Իսկ Ծառմորուսը քայլում ու քայլում էր՝ քթի տակ մրթմրթալով ու ինչ-որ անվերջանալի երգ երգելով:
— Ծառմորուս, ա՛յ Ծառմորուս, ասա խնդրեմ, ինչու՞ էր Սելեբորնը մեզ զգուշացնում, որ Ֆենգորն չմտնենք: Ասում էր զգուշացեք, այդ անտառը խորհրդավոր է և վտանգավոր:
— Հըմ, ճշմարի՞տ,— դմբդմբաց էնտը: — Դե, եթե դուք այստեղից որոշեիք գնալ այնտեղ և ինձ հարցնեիք՝ ես էլ երևի նույն խորհուրդը կտայի, զգուշացե՛ք կասեի Լաուրելինդորենանի անտառներից, դրանք խորհրդավոր են ու վտանգավոր, մեկ էլ տեսար, էլի, մի բան պատահեց: Մի ժամանակ էլֆերը Լաուրելինդորենան էին այդ երկրամասը կոչում, բայց հիմա այդ անվանումը կարճացել ու դարձել է ուղղակի Լոթլորիեն: Միգուցե ճիշտ են արել, չեմ կարող ասել: Այդ անտառներն այլևս չեն աճում, միայն թոշնում են: Է՜հ, ժամանակ կար, երբ մենք այդ երկրին Երգող Ոսկու Հովիտ էինք անվանում, բայց հիմա ուղղակի Անուրջների Ծաղիկ է դարձել: Այո՛, այդ անտառները սովորական չեն , և ամեն մեկը չէ, որ կարողանում է այնտեղ թափանցել: Զարմանում եմ, որ կարողացել եք այնտեղից դուրս պրծնել, բայց ավելի շատ զարմանում եմ, թե ոնց եք այնտեղ ընկել: Ինչքան, որ հիշում եմ, վերջին ժամանակներս նրանք թափառականներին իրենց երկիր չեն թողնում... Այո, դա Դա սովորական երկիր չէ, թեև հիմա այնտեղ թախիծ է իջել, և ուրախությունը Լոթլորիենից հեռանում է: Լաուրելինդորենան լինդելերենդոն մալինորելիոն օրնեմալին... (Երգող Ոսկու Հովիտ երկիրը, բազմաթիվ ոսկե ծառերի երկիրը) — դմբդմբաց նա: — Լսել եմ՝ նրանք դադարել են դուրս գալ մեծ աշխարհ, մեկուսացել են իրենց անտառներում: Հիմա ո՛չ Ոսկի անտառը, ո՛չ էլ այդ երկրի մնացած անտառներն այլևս այն չեն, ինչ Սելեբորնի երիտասարդ տարիներին էին: Չնայած՝ Տաուրելիլոմեա-տումբալեմորնա Տումբալետարեա Լոմեանոր (ծանր ու մեծ անտառ, մութ ու խորունկ հովիտ, անտառապատ խավարոտ երկիր), այդպես էին ասում հնում էլֆերը: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է, բայց կան վայրեր, որտեղ դեռ պահպանվել են իսկական իրականության կղզիները, և ամեն ինչ մնում է անփոփոխ:
— Այսի՞նքն,— չհասկացավ Փիփինը,— և ի՞նչն ես դու համարում իսկական իրականություն:
— Հինը... ծառերին ու էնտերին,— պատասխանեց Ծառմորուսը: — Ես ամբողջը չէ, որ հասկանում եմ, թե ինչ է կատարվում աշխարհում, այդ պատճառով էլ չեմ կարող ամեն ինչ ձեզ բացատրել: Մեր մեջ դեռ պահպանվել են իսկական էնտեր և՝ ինչպե՞ս ավելի լավ բացատրեմ, նրանք դեռ լի են կյանքով, բայց կան և ուրիշներ, որոնք կամաց-կամաց քուն են մտնում և ու տեսքից նմանվում ծառերի, հասկանու՞մ եք: Իսկ առհասարակ անտառում սովորական ծառեր են հիմնականում, բայց նրանց մեջ կան էնպիսինները, որոնք միայն թվացյալ են անշարժ ու քնած: Պատահում է, որ այդ ծառերը արթնանում են ու... ինչպես բացատրեմ, դառնում են, դե... մի քիչ էնտեր: Այդպիսի դեպքեր հաճախ են լինում, նույնիսկ հիմա: Եվ ահա, երբ ծառն արթնանում է, պարզվում է, որ նրա ներսը փտած է: Ոչ թե փայտը, այլ հենց ներսը՝ սիրտը: Ես մի քանի բարի, հինավուրց ուռենիների գիտեի Էնտուոշի մոտակայքում՝ հիմա նրանք այլևս չկան, միայն իմ հիշողություններում են մնացել: Նրանց ներսի փայտը փտել էր, ծերացել ու հազիվ էին դիմանում, բայց առաջվա պես բարի էին, հանգիստ ու քնքուշ, ինչպես մատղաշ տերևները: Իսկ լեռնաստորոտի հովիտներում ծառեր են հանդիպում՝ առողջ, ամուր, թակես բնին՝ զանգի պես կզնգան, բայց սիրտները նեխած է: Եվ այդ հիվանդությունն աստիճանաբար տարածվում է: Այս անտառում մի ժամանակ շատ վտանգավոր վայրեր կային: Թեպետ՝ հիմա էլ կան:
— Երևի այն հյուսիսային Զառամյալ Անտառի պես, հա՞,— ճշտեց Փիփինը:
— Դե, հա, էդպիսի մի բան, մենակ թե ավելի վատ: Այնտեղ՝ հյուսիսում, Մեծ Խավարից միայն ստվեր է մնացել, թեև չարագույժ ժամանակների հիշողությունները փոխանցվում են ժառանգաբար: Իսկ իմ անտառում կան թավուտներ, որտեղ Խավարն ինչպես եղել է՝ է, այնպես էլ մնում է մինչև հիմա: Այդ թավուտներում կան ծառեր, որոնք նույնիսկ ինձանից են մեծ... Այնուամենայնիվ մենք անում ենք, ինչ կարող ենք: Օրինակ՝ օտարականներին և ամեն տեսակ թափառողներին անտառ չենք թողնում: Դաստիարակում Խնամում ենք, սովորեցնում, հսկում, մաքրում... Մենք հնուց ի վեր ծառերի հովիվներն ենք: Սակայն հիմա մերոնցից քիչ են մնացել: Ասում են՝ տարիների ընթացքում ոչխարները նմանվում են իրենց հովիվներին, իսկ հովիվները՝ հոտին, բայց այդ փոփոխությունները դանդաղ են կատարվում, իսկ ոչխարները և մարդիկ աշխարհում երկար կանգ չեն առնում: Ծառերն ու էնտերն ավելի արագ են իրար նմանվում, սովորում միմյանց՝ չէ՞ որ նրանք դարերով անբաժան են: Էնտերն էլֆերին են ավելի շատ նման, քան մարդկանց. նրանք մարդկանց պես զբաղված չեն միայն իրենցով և կարողանում են ավելի խորը թափանցել իրերի մեջ: Բայց, մյուս կողմից, մարդկանց էլ են էնտերը նման. էլֆերը չեն կարողանում արագ հարմարվել փոփոխություններին, արագ ընդունել շրջապատի գույնը: Բայց ինչ-որ բանում մենք այդ երկու ցեղերին էլ գերազանցում ենք: Մենք հավերժական ենք և ու ավելի հաստատուն: Թեպետ , իմ ցեղակիցներից ոմանք ամբողջովին փայտացել են ու նմանվել ծառերի: Թեկուզ ականջի մեջ գոռաս՝ հեչ պետքները չի, մի բան էլ սկսել են միայն շշուկով խոսել: Իսկ իմ հոտի ծառերից ոմանք ձեռքերի պես ճկուն ճյուղեր ունեն և նույնիսկ կարողանում են ինձ հետ զրուցել: Իհարկե, այդ ամենն էլֆերից սկսվեց: Այդ նրանք արթնացրին ծառերին և ու սովորեցրին խոսելու արվեստը և իրենք էլ ժամանակի ընթացքում սովորեցին անտառի լեզուն: Հին էլֆերը փորձում էին խոսել ու շփվել Միջերկրում ապրող բոլոր արարածների հետ: Բայց եկավ Մեծ Խավարը, և էլֆերը լողացին Ծովից այն կողմ կամ թաքնվեցին հեռավոր ու գաղտնի հովիտներում ու կիրճերում՝ երգեր հորինելով անդառնալի օրերի մասին: Կար ժամանակ, երբ այս անտառը տարածվում էր շատ հեռու, այստեղից մինչև հեռավոր Կապույտ լեռները: Ֆենգորնն այդ անտառի արևելյան սահմանն էր ընդամենը... Ինչպիսի՜ ժամանակներ էին: Ես կարող էի երգելով քայլել ամողջ օրը և ի պատասխան լսել միայն բլուրներում արձագանքող սեփական ձայնս: Այն ժամանակ բոլոր անտառները նման էին Լոթլորիենի անտառներին, բայց ավելի խիտ էին, ավելի երիտասարդ և հզոր: Իսկ օ՜դն ինչքան էր մաքուր ու բուրավետ: Հիշում եմ, շաբաթներով կանգնում էի ու շնչում, ըմբոշխնում, բայց էլի չէի հագենում:
Ծառմորուսը լռեց: Նա քայլում էր առանց կանգ առնելու, և հոբիթները զարմանում էին, թե որքան անաղմուկ է նա շարժվում: Ծեր էնտը նորից սկսեց ինչ-որ բան մրթմրթալ՝ սկզբում քթի տակ, հետո աստիճանաբար ավելի ու ավելի բարձր, և հոբիթները սկսեցին զանազանել երգի բառերը:
Ծառմորուսն առանց քայլերը դանդաղեցնելու սկսեց բարձրանալ սարը: Հանկարծ հոբիթների աչքերի առջև լանջը նահանջեց, և մի լայն բացվածք հայտնվեց: Ծառմորուսի կացարանի մուտքն էր: Մուտքի աջ և ձախ կողմերում երկու վիթխարի ծառեր էին աճել, որոնք ասես դարպասի մոտ կանգնած ժամապահներ լինեին: Բայց դարպաս չկար, մուտքը քողարկում ու ծածկում էին միայն միմյանց փաթաթված խիտ ճյուղերը: Երբ ծեր էնտը մոտեցավ կացարանի մուտքին, ճյուղերն անմիջապես արձակվեցին ու բարձրացան վեր, իսկ մթնշաղում սևին տվող մշտադալար տերևները, ասես ողջունելով, շրշացին: Մուտքից ներս լայն, հարթ տարածություն էր բացվում, որը, պարզվեց, լեռան մեջ փորված առանց առաստաղի հսկայական սրահի հատակն էր: Պատերը մի քիչ թեքություն և հիսուն ոտնաչափ բարձրություն ունեին, իսկ դրանց երկայնքով ձգվում էր ծառերի շարքը՝ ինչքան մուտքից հեռու, այնքան ավելի բարձր: Սրահի մյուս ծայրը վերջանում էր քարափով, որի հովանու տակ մի ոչ մեծ անձավ կար: Դա միակ «առաստաղն» էր, չհաշված ծառերի ճյուղերը, որոնք սրահի մյուս ծայրում գրեթե ամբողջովին փակում էին երկինքը գլխավերևում՝ թողնելով միայն մի նեղ շերտ: Անձավի մուտքի վերևում կախված ժայռից, մուտքը ծածկելով ջրի բարակ, թափանցիկ վարագույրով, թափվում էր արծաթափայլ առվակը, որն առանձնացել էր լեռնային հոսքից: Ջուրը հավաքվում էր ծառերի արմատների մոտ գտնվող մեծ, քարե ավազանում, թափվում պռունկներից, նորից առվակ դառնում և արահետի կողքով վազում, գնում, նորից միանում Էնտուոշին:
— Հու՛մ... Հասա՛նք,— հայտարարեց Ծառմորուսը: — Մենք հիմա մեր հանդիպման վայրից հեռու ենք մոտավորապես յոթանասուն հազար էնտային քայլ, բայց թե ձեր երկրի չափման միավորներով ինչքան կլինի՝ չեմ կարող ասել: Իմ տունը գտնվում է Վերջին Սարի հովանու ներքո: Եթե էնտերենից թարգմանենք այս տեղանքի անունը՝ անունը, ավելի ճիշտ ճիշտ՝ անվանման սկիզբը, կհնչի այսպես՝ Ակունքահին Ակունքային Սրահ: Այս վայրն իմ հոգուն հարազատ է, այստեղ էլ մենք կգիշերենք:
Ծառմորուսը հոբիթներին իջեցրեց խոտին՝ պահապան ծառերի դիմաց, և նրանք քայլեցին էնտի ետևից: Միայն հիմա հոբիթները նկատեցին, որ Ծառմորուսը քայլելու ժամանակ գրեթե չի ծալում ծնկները: Ոտքը դնելով գետնին՝ նա մեծ, երկար մատներով ամուր կառչում էր հողից, հետո նորից բաց թողնում:
Էնտը մի րոպեաչափ կանգնեց ջրվեժի շիթերի տակ, խորը շունչ քաշեց, գուհունակությամբ ծիծաղեց և մտավ անձավ: Անձավի կենտրոնում մեծ քարե սեղան էր դրված, բայց կողքն աթոռներ չկային: Խորքում բավականին մութ էր: Ծառմորուսը գետնից երկու մեծ անոթ բարձրացրեց և ու դրեց սեղանին: Սկզբում թվում էր, թե դրանց մեջ սովորական ջուր է, բայց երբ էնտը ձեռքերը պահեց անոթների վրա, ջուրն սկսեց շողշողալ և լուսավորվեց մեկում ոսկեգույն, մյուսում վառ կանաչ գույներով: Անձավը լուսավորվեց , և հոբիթներին թվաց, թե իրենք նստած են ծառերի սաղարթի տակ, իսկ փարթամ, կանաչ տերևների միջով թափանցում են արևի շողերը: Մերին ու Փիփինը շրջվելով նկատեցին, որ սրահի թեք պատերի տակ քարացած ծառերը նույնպես սկսեցին շողշողալ՝ սկսզբում հազիվ նկատելի, հետո աստիճանաբար ավելի պայծառ, և վերջապես յուրաքանչյուր տերև լցվեց լույսով, մի մասը կանաչ, մյուսները ոսկեգույն, երրորդները պղնձակարմիր, իսկ բները վերածվեցին ֆոսֆորափայլ լուսավոր սյուների:
— Դեհ, հիմա կարող ենք շարունակել զրույցը,— ասաց Ծառմորուսը: — Բայց դուք երևի ծարավ կլինեք ու հոգնած: Հիմա կթարմանաք:
Անձավի խորքում մի քանի մեծ քարե սափորներ էին դրված՝ ծանր կափարիչներով: Էնտը բարձրացրեց սափորներից մեկի կափարիչը, շերեփով ինչ-որ ըմպելիք վերցրեց և երեք գավաթ լցրեց, մեկը հսկայական, մյուս երկուսը՝ փոքր:
— Էնտերի կացարաններում նստարաններ չեն լինում,— բացատրեց նա,— բայց դուք կարող եք նստել սեղանին: — Նա բարձրացրեց հոբիթներին և դրեց քարե սալին՝ գետնից վեց ոտնաչափ ֆուտ բարձրության վրա: Նրանք բավական հարմարավետ տեղավորվեցին և, ոտքները օդում թափահարելով, սկսեցին խմել էնտային ըմպելիքը: Այն սովորական ջուր էր հիշեցնում՝ այն նույն ջրից, որ առավոտյան խմել էին գետից, բայց հիմա ինչ-որ անծանոթ բույր ուներ, և հոբիթներին հիշեցնում էր գիշերային զեփյուռի մեջ ներծծված անտառի բույրը:
Ըմպելիքի ազդեցությունը չուշացավ: Ոտքերի մատներից սկսվելով՝ թարմացնող, կենարար ջերմությունը տարածվեց հոբիթների ամբողջ մարմնով, ընդհուպ մինչև մազերի ծայրերը: Նրանց մազերը սկսեցին շարժվել, և հոբիթներին նույնիսկ թվաց, թե դրանք աճում են, են՝ վերածվելով փարթամ գանգուրների: Այդ ընթացքում Էնտը ոտքերը թրջեց մուտքի մոտի քարե ավազանում, հետո վերադարձավ անձավ և, վերջապես, իր գավաթը բարձրացնելով, դատարկեց պարունակությունը մի երկա՜ր, անվերջանալի թվացող կումով:
— Ահ-հա,— վերջապես արտաշնչեց նա՝ բաժակը դնելով սեղանին: — Հու՛մ, հը՛մ: Դեհ, իսկ հիմա կարելի է և զրուցել: Նստեցեք հատակին, իսկ ես կպառկեմ, թե չէ մեկ էլ տեսար խմիչքը գլուխս ընկավ ու նիրհեցի:
Աջ կողմում՝ պատի տակ, գետնից երկու ոտնաչափ բարձրությամբ մի ընդարձակ մահիճ էր դրված՝ առատորեն ծածկված չոր խոտով ու պտերով: Ծառմորուսն իրանը թեթևակի թեքելով դանդաղ իջավ մահճի վրա և, ձեռքերը գլխի տակ դնելով, ձգվեց ամբողջ մարմնով, մարմնով՝ նայելով անձավի առաստաղին խաղացող երփներանգ ցոլքերին, որոնք նման էին տերևների մեջ թրթռացող արևի ճառագայթների: Մերին ու Փիփինը տեղավորվեցին նրա կողքին, խոտով լցված բարձերի վրա:
— Դե հիմա պատմե՛ք, միայն թե առանց շտապելու,— ասաց Ծառմորուսը:
Ծեր էնտին առանձնապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթներն սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է, Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի Խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին էլ նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթներն սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք, ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է, Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Տեսնում եմ , մեծ փոփոխություններ են սկսվում, բայց վատ կվերջանան դրանք, թե լավ՝ կիմանամ իր ժամանակին: Ահ, զարմանալի գործ է, արմատ ու ոստիկ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, հայտնվել է նաև վաղուց մոռացված Իննյակը և հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, ներառում է փոքրիկներին իր ջոկատում և արշավի դուրս գալիս, Գալադրիելն ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
— Հում, ձեր մեծ ճակատամարտերն ինձ չեն հետաքրքրում, դա էլֆերի ու և մարդկանց խնդիրն է: Թող հրաշագործները զբաղվեն դրանով, ապագայի մասին նրանք են հոգ տանում: Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին և ոչ մեկի կողմից էլ չեմ կռվում, չէ՞ որ ոչ մեկը չի կռվում իմ կողմից, եթե հասկանում եք ինչ նկատի ունեմ: Ոչ ոք ինձ պես անտառների մասին հոգ չի տանում, նույնիսկ էլֆերն այլևս այն չեն: Թեպետ էլֆերը մինչև հիմա էլ ավելի մոտ են իմ սրտին, քան մյուսները: Այդ նրանք բուժեցին մեր համրությունը, և այդ ընծան մոռանալ չի կարելի, չնայած , որ մեր ճանապարհները վաղուց բաժանվել են: Բայց, իհարկե, աշխարհում կան արարածներ, որոնց կողմը ես երբեք չեմ բռնի և միշտ էլ նրանց թշնամին կմնամ: Բուռարում... — Ծառմորուսը խուլ, զզվանքով լի, ձայնով դմբդմբաց: — Ո՞նց էին դրանք կոչվում... Ա՜խ հա, օրքերը, օրքերն ու դրանց տերերը: Ես, իհարկե, անհանգստացա, երբ Չարքանտառը լցվեց ստվերով, բայց հետո ստվերը տեղափոխվեց Մորդոր, և ես երկար ժամանակ այդ մասին չէի մտածում: Դե, Մորդորը հեռու է, մտածում էի, ստվերն այստեղ չի հասնի: Բայց հիմա քամին փոխվել և արևելքից է փչում. մեկ էլ տեսար՝ եկավ այն կանխագուշակված ժամանակը և անտառները չորացան ու ոչնչացան: Ծեր էնտը չի կարող կասեցնել փոթորիկը, նրան մնում է միայն դիմանալ կամ ոչնչանալ: Բայց Սարումանը... Սարումանն իմ հարևանն է, նրա գործողություններն անտեսել չի կարելի, երևի ինչ-որ բան ձեռնարկել է պետք: Վերջին ժամանակներս հաճախ եմ մտածում, թե ինչպես վարվեմ Սարումանի հետ:
— Իսկ ինչացու՞ է Էդ Սարումանը,— մեջ ընկավ Փիփինը,— դու նրա մասին ինչ-որ բան գիտե՞ս:
— Սարումանը հրաշագործ է, դրանից ավելին ես չգիտեմ: Որտեղից են հայտնվել հրաշագործները և ովքեր են նրանք՝ ինձ համար անհայտ է: Նրանք հայտնվեցին Ծովի այն կողմից ժամանած մեծ նավերից անմիջապես հետո, բայց նավերով էին եկել, թե ուրիշ տեղից էին եկել՝ չեմ կարող ասել: Սարումանը նրանց գլխավորն էր: Որոշ ժամանակ անց (ձեր պատկերացումներով շա՜տ-շա՜տ ժամանակ անց) նա թողեց թափառականի կյանքը, դադարեց խառնվել էլֆերի ու մարդկանց գործերին և բնակություն հաստատեց Անգրենոսթում, կամ ինչպես ռոհանցիներն են այդ ամրոցն անվանում՝ Իզենգարդում: Սկզբում իրեն շատ հանգիստ էր պահում, և նրա փառքը փառքն օրեցոր աճում էր: Նրան ընտրեցին որպես Սպիտակ Խորհրդի գերագույն, բայց դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ: Հնարավոր է, նա դեռ այն ժամանակ արդեն սկսում էր ձգվել դեպի չարը: Թեև այն ժամանակ իր հարևաններին դեռ անհանգստություն չէր պատճառում: Ես նրա հետ շատ եմ զրուցել: Կար ժամանակ, երբ նա հաճախակի էր երևում իմ անտառում: Քաղաքավարի էր, միշտ ինձանից թույլտվություն էր հարցնում ինչ-որ բան անելուց առաջ և մեծ հետաքրքրությամբ էր լսում էր զրույցները: Ես նրան շատ բաների մասին եմ պատմել, այնպիսի բաների, որ ինքն իրենով գլխի չէր ընկնի, թեև անկեղծությանը նա անկեղծությամբ չէր պատասխանում, ոչ: Չեմ հիշում մի դեպք, որ նա ինձ ինչ-որ մի բանի մասին պատմած լինի: Անցնում էին տարիներ և նա ավելի էր պարփակվում ինքն իր մեջ: Նրա դեմքը մինչև հիմա էլ աչքերիս առաջ է, չնայած արդեն վաղուց նրան չեմ տեսել: Ոչ թե դեմք, այլ քարե պատ, իսկ աչքերը պատուհաններ՝ ներսից վարագույրով ծածկված... բայց ես կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ է նրան պետք... Իշխանություն է նրան պետք, այ թե ինչ, ամենակարող իշխանություն: Մտքում միայն մետաղներ, անիվեր ու նման բաներ են պտտվում, իսկ այն, ինչ աճում է ու շնչում, նրան հետքրքիր չէ, եթե, իհարկե, ինչ-որ պատճառով ժամանակավոր պետք չէ: Հիմա արդեն պարզից էլ պարզ է, որ նա սև դավաճան է: Գարշելի օրքերի հետ է կապվել: Բռում հու՛մ: Եվ դա դեռ քի՛չ է, նա օրքերի հետ ինչ-որ բան է արել, ինչ-որ վտանգավոր բան: Այդ իզենգարդցիներն ավելի շատ մարկանց են նման, քան օրքերի: Այն չար արարածները, որոնք հայտվեցին Միջերկրում Մեծ Խավարի ժամանակ, արևի լույսը տանել չէին կարողանում, իսկ Սարումանի օրքերն արևից չեն վախենում, թեև՝ ատում են: Կուզենայի իմանալ՝ ինչ է նա արել այդ օրքերի հետ: Գուցե ինչ-որ կերպ խաչասերել է դրանց մարդկանց հե՞տ: Եթե այդպես է՝ դա մեծ չարագործություն է:
Էնտն ինչ-որ բան դնդնաց, ասես ինչ-որ հինավուրց ու անհայտ անեծքով անիծում էր Սարումանին: