Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 19:36, 5 Հունիսի 2017
/* Գլուխ չորորդ. Ծառմորուսը */
Ծեր էնտին առանձնապես հետաքրքրում էր Գենդալֆը, բայց ամենից առավել նրան հետաքրքրում էին Սաումանն ու նրա գործերը: Հոբիթներն սկսեցին ափսոսալ, որ շատ բան չգիտեն այդ մասին: Ճիշտ է, Սեմը պատմել էր նրանց Էլրոնդի Խորհրդում ասված ամեն բանը, բայց հիշողության մեջ քիչ բան էր պահպանվել: Մի բան հաստատ գիտեին. Ուգլուկն իր ոհմակով Իզենգարդից էր ուղարկված, և Սարումանին էլ նրանք մեծարում էին որպես իրենց տիրակալ:
— Հըմ, հու՛մ,— ասաց Ծառմորուսը, երբ պատմությունը մոտեցավ ավարտին, և հոբիթներն սկսեցին նկարագրել ռոհանցի հեծյալների ու օրքերի մարտը: — Հըմ, այո, բավականին մեծաքանակ նորություններ էին: Դուք, ճիշտ է, որոշ բաներ ինձ չպատմեցիք, բայց, երևում է, Գենդալֆն է ձեզ այդպես կարգադրել: Էնտեղ, ձեզ մոտ, տեսնում եմ, մեծ փոփոխություններ են սպասվում, բայց վատ կվերջանան դրանք, թե լավ՝ կիմացվի իր ժամանակին: Ահ, զարմանալի գործ է, արմատ ու ոստիկ: Չգիտես որտեղից փոքրիկ ժողովուրդ է հայտնվել, որոնց մասին ցուցակում չի հիշատակվում, իսկ վաղուց մոռացված Իննյակը նորից լույս աշխարհ է ելել եկել ու հետապնդում է նրանց: Գենդալֆը, չգիտես ինչու, վերցնում է փոքրիկներին իր հետ հեռավոր ճամփորդության, Գալադրիելն ընդունում է նրանց Քարաս Գալաթհոնում ինչպես թանկագին հյուրերի, իսկ օրքերը կրնկակոխ հետապնդում են նրանց վայրի հողերում... Հըմ, մեծ փոթորկի մեջ են ընկել փոքրիկները, մնում է հուսալ, որ այն չի քշի նրանց:
— Իսկ քե՞զ,— հարցրեց Մերին:
Վստահելի
1342
edits