Changes

Տեսակների Ծագումը

78 bytes removed, 10:21, 10 Օգոստոսի 2017
<FONT SIZE="-1">ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ՄԻՋԱԿԱ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։— ՄԱՀԱՋՆՋՎԱԾ ՄԻՋԱԿԱ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ։— ՆՐԱՆՑ ԹՎԻ ՄԱՍԻՆ։— ԴԵՆՈՒԴԱՑԻԱՅԻ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ։— ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԻՆԵՐՈՎ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ։— ՄԵՐ ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։— ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՖՈՐՄԱՑԻԱՆԵՐՈՒՄ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ։— ԳՐԱՆԻՏԱՅԻՆ ՄԱՐԶԵՐԻ ՈՂՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ։— ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՖՈՐՄԱՑԻԱՅՈՒՄ ՄԻՋԱԿԱ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։— ՏԵՍԱԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ։— ԲՐԱԾՈՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԵԶ ՀԱՅՏՆԻ ՇԵՐՏԵՐԻՑ ԱՄԵՆԱՍՏՈՐԻՆՆԵՐՈՒՄ ՏԵՍԱԿԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ։— ԵՐԿՐԻ ՎՐԱ ԿՅԱՆՔԻ ՀՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ։</FONT>
Վեցերորդ գլխում ես թվեցի գլխավոր առարկությունները, որոնք միանգամայն հիմնավորապես կարող էին արվել այս գրքում պաշտպանված տեսակետների դեմ։ Նրանց մեծամասնությունը մենք քննարկել ենք։ Այդ առարկություններից մեկը, այն է՝ տեսակային ձևերի առանձնացածության և նրանց միջև անթիվ շաղկապող օղակների բացակայության վրա մատնանշումը ակնհայտ դժվարություններ է ներկայացնում։ Ես նշել եմ, թե ինչու այդպիսի կապող օղակները սովորաբար չեն հանդիպում ներկայումս նրանց գոյության համար ըստ երևույթին շատ նպաստավոր հանգամանքներում, այսինքն՝ աստիճանաբար փոփոխվող ֆիզիկական պայմաններով մի լայնածավալ ու չընդհատվող մարզում։ Ես աշխատել եմ ցույց տալ, որ յուրաքանչյուր տեսակի կյանք ավելի մեծ կախման մեջ է արդեն հաստատված այլ օրգանական ձևերի ներկայությունից, քան կլիմայից, և որ այդ պատճառով, իսկապես ասած, կյանքի ղեկավարող պայմանները միանգամայն աստիճանաբար չեն փոփոխվում, այնպես, ինչպես փոփոխվում է ջերմաստիճանը կամ խոնավությունը։ Ես աշխատել են ցույց տալ նաև, որ միջակա տարատեսակները, որոնք սկզբում գոյություն են ունեցել ավելի քիչ թվով, քան այդ ձևերը, որոնց նրանք շաղկապում ենք հետզհետե դուրս են մղվում և բնաջնջվում, զուգընթաց տեղի ունեցող հետագա փոփոխության ու կատարելագործության։ Սակայն դրա պատճառը, որ այժմ բնության մեջ ամենուրեք չեն հանդիպում անհամար միջակա օղակներ, գտնվում է բնական ընտրության բուն պրոցեսում, որի ընթացքում նոր տարատեսակները միշտ դուրս են մղում իրենց նախածնողական ձևերին ն և գրավում նրանց տեղը։ Բայց չէ, որ այդ դեպքում մի ժամանակ գոյություն ունեցած միջակա տարատեսակների քանակությունը պետք է իսկապես ահագին լինի և համապատասխանի այն հսկայական մասշտաբին, որով կատարվել է բնաջնջման պրոցեսը։ Հապա ինչո՞ւ այդ դեպքում յուրաքանչյուր երկրաբանական ֆորմացիա և յուրաքանչյուր շերտ լեփ լեցուն չէ այդպիսի միջակա օղակներով։ Իրոք, երկրաբանությունը մեր առաջ չի բացում օրգանիզմների մի այդպիսի լրիվ անընդմեջ շղթա, և գուցե դա է ամենաակնհայտ և լուրջ առարկությունը, որ կարող է արվել իմ տեսության դեմ։ Այդ հանգամանքի բացատրությունը, ինչպես ես կարծում եմ, երկրաբանական տարեգրության չափազանց անլրիվության մեջ է։
Ամենից առաջ հարկավոր է միշտ պարզորոշ կերպով պատկերացնել, թե ինչպիսի միջակա ձևեր, տեսության համաձայն, պետք է անցյալում գոյություն ունենային։ Երբ քննարկում ես որևէ երկու տեսակ, դժվարությամբ ես զսպում քեզ, որ երևակայությանդ մեջ չստեղծվեն միջակա ձևեր, որոնք '''անմիջականորեն''' շաղկապում են այդ երկու տեսակները իրար հետ։ Բայց դա բոլորովին սխալ տեսակետ է. մենք պետք է միշտ պատկերացնենք այնպիսի ձևեր, որոնք միջակա են երկու տեսակներից յուրաքանչյուրի և նրա ընդհանուր, բայց անհայտ նախահոր միջև, իսկ նախահայրը, իհարկե, պետք է որևէ բանով տարբերվի իր բոլոր փոփոխված հետնորդներից։ Ահա դրա պարզ լուսաբանությունը. սիրամարգաղավնին և փքունը՝ երկուսն էլ ծագում են առել ժայռաղավնուց, ժայռաղավնուց․ եթե մենք ունենայինք մի ժամանակ գոյություն ունեցած բոլոր միջակա տարատեսակները, մենք կունենայինք անցումների մի բոլորովին անընդմիջվող շարք այդ ձևերից յուրաքանչյուրի և ժայռաղավնու միջև, բայց մենք չէինք ունենա տարատեսակներ, որոնք ուղղակի միջակա են սիրամարգաղավնու և փքունի միջև, չէինք ունենա, օրինակ, այնպիսի ձև, որն իր մեջ համատեղում է փոքր ինչ բացված պոչ և մի քիչ փքված ուռույց, այսինքն հենց նոր հիշված երկու ցեղերի բնորոշ հատկանիշները։ Բացի դրանից, այդ երկու ցեղերն այնքան են ձևափոխվել, որ եթե մենք չունենայինք պատմական կամ որևէ անուղղակի ապացույցներ նրանց ծագման մասին, մենք չէինք կարողանա որոշել, համեմատելով նրանց հատկանիշները ժայռաղավնու՝ C. livia-ի հատկանիշների հետ, թե արդյոք այդ ցեղերը նրանից են, թե մի որևէ մերձավոր այլ ձևից, օրինակ C. oenas-ից։
Նույնն է տեղի ունենում նաև բնական տեսակների հետ. եթե մենք վերցնենք երկու ձև, մեկը մյուսից հեռու կանգնած, օրինակ ձին և տապիրը, ոչ մի հիմք չունենք ենթադրելու, որ երբևիցե նրանց միջև միջակա օղակներ են եղել, բայց կարող ենք մտածել, որ միջակա օղակները գոյություն ունեցել են այդ երկու ձևերից յուրաքանչյուրի և նրանց ընդհանուր, բայց մեզ անհայտ նախահոր միջև։ Այդ ընդհանուր նախահայրը պետք է իր ամբողջ կազմվածքում ունենար շատ նմանություն թե տապիրի և թե ձիու հետ, բայց այղ կազմվածքի որոշ գծերով նա կարող էր զգալիորեն տարբերվել այդ երկու կենդանիներից, գուցե նույնիսկ ավելի շատ, քան նրանք տարբերվում են մեկը մյուսից։ Այդ պատճառով մենք բոլոր նման դեպքերում ի վիճակի չենք որոշելու որևէ երկու կամ ավելի մեծ թվով տեսակների նախածնողական ձևը, եթե նույնիսկ մանրամասնորեն համեմատենք նախածնողական ձևի և նրա փոփոխված հետնորդների կազմվածքը, մեզ այդ կհաջողվեր միմիայն այն դեպքում, եթե մենք հենց այդ նույն ժամանակ ունենայինք միջակա օղակների համարյա լրիվ շղթան։
===ԴԵՆՈՒԴԱՑԻԱՅԻ ՏԱՐԱԾԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ===
Անկախ այն բանից, որ մենք չենք գտնում այդ անսահմանորեն բազմաթիվ շաղկապող ձևերի բրածո մնացորդները, թերևս կարելի է առարկել, թե ժամանակը չէր բավականացնի այդպիսի չափերով օրգանական աշխարհի փոփոխման համար, եթե ընդունենք, որ վ։ոփոխությունները փոփոխությունները դանդաղորեն են կատարվել։ Ես գրեթե հնարավորություն չունեմ գործնականորեն երկրաբանությամբ չզբաղվող ընթերցողի ուշադրությունը դարձնելու այն փաստերի վրա, որոնք թույլ են տալիս գեթ թույլ գաղափար կազմելու անցած ժամանակի տևողության մասին։ Նա, ով կարդալով Չարլզ Լյաելի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> մեծ երկը երկրաբանության հիմունքների մասին, որն ապագա պատմաբանը կհամարի բնագիտության մեջ հեղաշրջում կատարած մի ստեղծագործություն, չի կամենա իրեն պատկերացնել անցած դարաշրջանների ժամանակի վիթխարիությունը, նա թող իսկույն փակի այս գիրքը։ Բայց ամենևին դեռ բավական չէ ուսումնասիրել երկրաբանության հիմունքները կամ կարդալ զանազան դիտողների հատուկ տրակտատները առանձին ֆորմացիաների մասին և տեսնել թե ինչպես յուրաքանչյուր հեղինակ ձգտում է մոտավոր հասկացողություն տալ յուրաքանչյուր ֆորմացիայի կամ նույնիսկ յուրաքանչյուր շերտի նստվածքի տևողության մասին, անցած ժամանակների տևողության մասին, որոշ հասկացողություն ստանալու համար հարկավոր է դիտել երկրաբանական գործոնների աշխատանքի բուն պրոցեսը, պետք է լավ իմանալ, թե ինչպիսի հզոր ստվարություններ քայքայվել ու ջրատ արվել ջրատարվել են ցամաքի մակերեսից և նստվածքների ինչպիսի զանգվածներ նստել։ Մեր նստվածքային ֆորմացիաների տարածությունը և հզորությունը ներկայացնում են, ինչպես իրավացիորեն նկատել է Լյաելը, այն ջրաողողման հետևանքն ու չափը, որին որևէ տեղ ենթարկվել է երկրի կեղևը։ Դրա համար էլ հարկավոր է սեփական աչքերով տեսնել մեկը մյուսի վրա կիտված շերտերի հսկայական ստվարությունը, դիտել պղտոր տիղմը դեպի ցած տանող առվակները, ծովեզրյա դարափերը մաշող ալիքները, եթե կուզենք որևէ գաղափար կազմել անցյալ ժամանակ֊ ների ժամանակների տևողության մասին, որոնց հուշարձանները մենք տեսնում ենք ամենուրեք մեր շուրջը։
Ուսանելի է թափառել ոչ այնքան կարծր ապարներից կազմված ծովափի երկարությամբ և դիտել քայքայման պրոցեսը։ Մակընթացությունը շատ դեպքերում օրը երկու անգամ միայն կարճ ժամանակով հասնում է մինչև ժայռերը և ալիքները միայն այն ժամանակ են քանդում նրանց տակը, երբ իրենց հետ բերում են ավազ ու խճաքար, որովհետև մաքուր ջուրը, իհարկե, չի կարող մաշել ապարը։ Երբ վերջապես ժայո,ի ժայռի հիմքը քանդված է, հսկայական բեկորները գլորվում են դեպի ցած. այստեղ, մնալով անշարժ, նրանք քայքայվում են ատոմ առ ատոմ, մինչև որ այնքան են փոքրանում, որ սկսում են ալիքների միջոցով գլորվել և այսպիսով ավելի արագ մանրանալ, վերածվելով խճաքարի, ավազի կամ տղմի։ Բայց ինչքան հաճախ ենք մենք տեսնում ժայռոտ դարափերի ստորոտում կլորացած քարաբեկորներ, որոնք ամեն կողմից պատած են ծովային օրգանիզմներից կազմված համատարած ծածկոցով, որը ցույց է տալիս, թե ինչքան դանդաղ է ընթանում մակընթացության քայքայիչ աշխատանքը և թե ինչքան հազվագյուտ դեպքում այդ բեկորները գլորվում են ալիքների ուժով։ Բացի դրանից, դիտելով քայքայման ենթարկվող ժայռոտ դարափերի գիծը մի քանի մղոն տարածությամբ, մենք կհամոզվենք, որ միայն տեղ-տեղ կարճ տարածության վրա, կամ որևէ կարկառի շուրջը կարելի է ներկայումս տեսնել առափնյա ժայռերի քայքայման պրոցեսը. իսկ մյուս տեղերում մակերևույթի տեսքից ու բուսականության բնույթից կարելի է եզրակացնել, որ շատ տարիներ են անցել այն ժամանակից, երբ ջուրն սկսել է քանդել ժայռերի հիմքը։
Սակայն վերջերս բազմաթիվ հիանալի դիտողների՝ Ռեմզեյի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey /> Ջյուքսի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Jukes>'''Ջյուքս''' (Jukes Joseph-Beete)։— Երկրաբան Անգլիայում (1811—1869)։ Երկրաբանության պրոֆեսոր Դուբլինում։ Մասնակցել է դեպի Նոր Գվինեա և Ավստրալիայի արևելյան ափերը կազմակերպված գիտարշավին։</ref> Գեյկիի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Geikie>'''Գեյկի''' (Geikie Archibald).— Հայտնի երկրաբան Շոտլանդիայում (1835—1924)։ Երկրաբանության պրոֆեսոր Էդինբուրգում։ Նրա Հիմնական հիմնական աշխատությունները վերաբերում են երկրաբանության բնագավառին և սառցադաշտային ժամանկկաշրջանի ժամանակաշրջանի երևույթների ազդեցության ուսումնասիրությանը Շոտլանդիայում, ինչպես նաև երրորդային ժամանակաշրջանի հրաբխային երևույթների հետազոտության բնագավառին։ Հեղինակ երկրաբանության լայնորեն տարածում ստացած դասագրքի։</ref> Կրոլլի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll>'''Կրոլլ''' (Croll James)։— Գիտնական Շոտլանդիայում (1821—1890)։ Գրել է աշխատություններ կլիմայական պայմանների հերթափոխությունների մասին երկրաբանական ժամանակաշրջանների, մասնավորապես սառցադաշտային շրջանի ընթացքում և այդ հերթափոխությունները բացատրել է կոսմիկական պատճառներով։ Նրա տեսությունը, որ սկզբում մեծ հաջողություն է ունեցել, ներկայումս հերքված է։</ref> և այլոց հետազոտությունների շնորհիվ մենք իմացանք, որ մթնոլորտային գործոնների միջոցով ցամաքի մակերեսի քայքայումը պետք է համարել շատ ավելի կարևոր, քան ծովափի քայքայումը ծովի ալիքներից։ Ցամաքի ամբողջ մակերևույթը ենթարկվում է մթնոլորտի և լուծված ածխաթթու պարունակող անձրևաջրի քիմիական ներգործությանը, իսկ ցուրտ երկրներում նաև սառնամանիքի ազդեցությանը, այդ աշխատանքի հետևանքով քայքայված նյութը ուժեղ անձրևի միջոցով ցած է տարվում նույնիսկ թույլ թեքված լանջերով, ինչպես նաև քամու միջոցով, մանավանդ չոր մարգերում, քշվում է ավելի մեծ չափով, քան սովորաբար ենթադրում են. այնուհետև քայքայված նյութը տեղափոխվում է հեղեղների և գետերի միջոցով, որոնք, եթե արագահոս են, խորացնում են իրենց հունը և մանրացնում բեկորները։ Անձրևային օրը, նույնիսկ թույլ ալիքաձև մակերևույթ ունեցող վայրում, մենք տեսնում ենք յուրաքանչյուր լանջից հոսող պղտոր առվակներում մթնոլորտի քայքայիչ աշխատանքը։ Ռեմզեյը և Ույտիկերը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Whitaker>'''Ույտիկեր''' (Whitaker)։— Երկրաբան Անգլիայում։— Էջ 395։Անգլիայում։</ref> ցույց են տվել,— և դա շատ ուշագրավ դիտողություն է,— որ Վելդյան մարզում, ինչպես նաև Անգլիայի լայնքով անցնող ժայռերի շղթաները հին ծովափ չեն եղել, ինչպես առաջները համարում էին դրանց, որովհետև ժայռերի շղթաներից յուրաքանչյուրը կազմված է միևնույն ֆորմացիայից, մինչդեռ մեր առափնյա ժայռերը ամենուրեք կազմված են մեկը մյուսին հաջորդող զանազան ֆորմացիաներից։ Նկատի առնելով այդ, մենք պետք է ընդունենք, որ հիշված ժայռերն իրենց ծագմամբ գլխավորապես պարտական են այն հանգամանքին, որ ժայռերը կազմող ապարները ավելի լավ են դիմադրել մթնոլորտի քայքայիչ աշխատանքին, քան հարակից մակերեսը, դրա հետևանքով վերջինս հետզհետե ցածրացել ,է, թողնելով ավելի կարծր ապարներից կազմված շղթաների ցցվածքները։ Ոչ մի բան մեր գիտակցության վրա ավելի խոր տպավորություն չի թողնում անցած ժամանակի տևողության մասին, եթե այդ ժամանակը հարմարեցնենք ժամանակի մասին մեր ունեցած հասկացողությանը, ինչպես այս եղանակով կազմված համոզմունքը, որ մթնոլորտի ազդեցությունը, որն ուժով այնքան չնչին է թվում և գործում է այնպես դանդաղ, տվել է այնքան խոշոր հետևանքներ։
Այսպիսով, ստանալով հասկացողություն այն դանդաղության մասին, որով ցամաքը քայքայվում է մթնոլորտի աշխատանքներից և ալիքների ափակոծությունից, անցած ժամանակի տևողությունը գնահատելու համար ուսանելի է մի կողմից՝ խորհել ապարի այն զանգվածների մասին, որոնք հեռացվել են շատ ընդարձակ մարզերի մակերեսից և մյուս կողմից՝ մեր նստվածքային ֆորմացիաների հաստության մասին։ Ես հիշում եմ, թե ինչպես ուժեղ կերպով զարմացել էի ես հրաբխային կղզիների տեսքից, որոնց ափերը, քայքայվելով ալեբախությունից, ընդհատվում էին ուղղաբերձ ժայռերով հագար հազար կամ երկու հազար ոտնաչափ բարձրությամբ. այդ ավելի ևս զարմանալի էր, որ լավայի հեղեղների թույլ թեքությունը, որ պայմանավորված է նրա նախկին հեղուկ վիճակով, առաջին հայացքից ցույց էր տալիս, թե կարծր քարային շերտերը մի ժամանակ որքան խորն են մտած եղել բաց օվկիանոսի մեջ։ Նույնպիսի պատմություն, բայց ավելի ևս հասկանալի լեզվով, մեզ պատմում են սահքերը՝ այդ մեծ բեկվածքները, որոնց երկարությամբ շերտերը բարձրացել են մի կողմի վրա և իջել մյուս կողմի վրա հազարավոր ոտնաչափ բարձրությամբ կամ խորությամբ. որովհետև այն ժամանակից սկսած, երբ ճեղքվել է երկրի կեղևը և տեղի է ունեցել շերտերի այդ տեղաշարժը կամ հանկարծակի կամ, ինչպես այժմ կարծում է երկրաբանների մեծամասնությունը, դանդաղ կերպով և կատարվել է մի քանի նվագներով, երկրի մակերևույթը այն աստիճան է հարթվել, որ այժմ արտաքուստ այդ հսկայական տեղաշարժերի ոչ մի հետք չի երևում։ Պեննինյան սահքը, օրինակ, ունի 30 մղոն երկարություն, և այդ տարածության վրա շերտերի ուղղաձիգ տեղաշարժը տատանվում է 600-ից մինչև 3000 ոտնաչափի սահմաններում։ Պրոֆ. Ռեմզեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey /> նկարագրել է Էնգլեսիի սահքը, որն ունի շերտերի 2300 ոտնաչափ տեղաշարժ, և նա էլ հաղորդում է ինձ, որ ինքը միանգամայն համոզված է, որ Մերիոնետշիրում կա 12000 ոտնաչափ բարձրությամբ տեղաշարժ. սակայն հիշատակված դեպքերում երկրի մակերեսի վրա չկա ոչ մի բան, որ ցույց տար այդքան վիթխարի տեղաշարժերը, որովհետև բեկվածքի երկու կողմում ապարների շերտերը հետագայում հարթվել են, մակարդակով հավասարվել։
Մյուս կողմից աշխարհի բոլոր մասերում նստվածքային ապարների շերտերն ունեն զարմանալի մեծ հաստություն։ Կորդիլերներում ես տեսել եմ կոնգլոմերատի մի զանգված 10000 ոտնաչափ հաստությամբ, թեև կոնգլոմերատները ամենայն հավանականությամբ կուտակվել են ավելի արագ, քան ավելի մանրահատիկ մյուս նստվածքները, սակայն կազմված լինելով մաշված ու կլորացած ճալաքարերից, որոնցից յուրաքանչյուրն իր վրա կրում է ժամանակի կնիքը, նրանք կարող են ակնառու ապացույց ծառայել, թե ինչքան դանդաղորեն պետք է կուտակված լինի նրանց զանգվածը։ Պրոֆ. Ռեմզեյը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Ramsey /> հաղորդել է ինձ, թե ինչպիսի առավելագույն հաստություն ունեն հաջորդական ֆորմացիաները Մեծ Բրիտանիայի զանազան մասերում, որ որոշվել է մեծ մասամբ անմիջական չափումով, ահա այդ չափումն երի չափումների արդյունքները.
<TABLE border = 0>
Այդ բոլորը միասին կազմում է 72584 ոտնաչափ, այսինքն մոտավորապես տասներեք և երեք քառորդ անգլիական մղոն [23,6 կմ]։ Անգլիայում բարակ շերտերի ձևով զարգացած որոշ ֆորմացիաներ մայր ցամաքի վրա ներկայացնում են հազարավոր ոտնաչափ հզորությամբ շերտեր։ Բացի դրանից, երկրաբանների մեծամասնության կարծիքի համաձայն՝ յուրաքանչյուր հաջորդական ֆորմացիայի միջև գոյություն ունեն հսկայական տևողությամբ ընդմիջումներ, այնպես որ Անգլիայի նստվածքային կուտակումների հսկայական շերտերի հաստությունը միայն մոտավոր գաղափար է տալիս այն ժամանակի մասին, որի ընթացքում նրանք կուտակվել են։ Այդ բոլորի մասին խորհելը մտքի վրա նույնպիսի տպավորություն է թողնում, ինչպես որ հավիտենականության մասին պարզ պատկերացում կազմելու ապարդյուն փորձերը։
Սակայն այդ տպավորությունն այնքան էլ ճիշտ չէ։ Մ-ր Կրոլլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll /> մի հետաքրքրական հոդվածում նշում է, որ մենք սխալվում ենք ոչ այն ժամանակ, «երբ շատ չափազանցված հասկացողություն ենք կազմում երկրաբանական ժամանակաշրջանների տևողության մասին», այլ այն ժամանակ, երբ նրանց գնահատում ենք տարիներով։ Երբ երկրաբանը իր ուշադրությունը սևեռում է ընդարձակ ու բարդ երևույթների վրա և հետո նայում է մի քանի միլիոն տարի արտահայտող թվերի վրա, երկու դեպքերը բոլորովին տարթեր տարբեր տպավորություն են առաջացնում, և թվերն առաջին հայացքից չափազանց անբավարար են թվում։ Հաշվելով մի քանի գետերի բերած նստվածքի որոշ քանակությունը, մ-ր Կրոլլը ապացուցում է, որ 1000 ոտնաչափ հաստությամբ միջին մակարդակով ամբողջ տարածությունից պինդ ապարի շերտի աստիճանական փխրեցման ու հեռացման համար հարկավոր է վեց միլիոն տարի։ Այդ եզրակացությունը զարմանալի է թվում, և որոշ նկատառումներ մեզ դրդում են ենթադրելու, թե արդյոք շատ չի չափազանցված այդ թիվը, բայց եթե նույնիսկ այն պակասեցնենք երկու կամ չորս անգամ, այնուամենայնիվ ապշեցուցիչ հետևանք է մնում։ Մեզանից քչերը թերևս գիտեն, թե իրականում ինչ է ներկայացնում միլիոնը, մ-ր Կրոլլը դրան տալիս է հետևյալ լուսաբանությունը. վերցրեք թղթի մի նեղ շերտ 83 ոտնաչափ և 4 դյույմ [25,7 մ] երկարությամբ և ձգեք մի մեծ դահլիճի պատի երկարությամբ, դրանից հետո չափեք այդ ժապավենի մի ծայրից դյույմի մի տասներորդ մասը [0,4 մմ]։ Դյույմի այդ մեկ տասներորդ մասը կլինի հարյուր տարի, իսկ ամբողջ ժապավենը՝ միլիոն տարի։ Բայց պետք է մեղ մեզ լավ պատկերացնենք, թե այս աշխատության խնդրի տեսակետից ինչ են պարփակում իրենց մեջ այդ հարյուր տարիները, որոնք պատկերացված են վերոհիշյալ մեծության դահլիճի մեջ այնքան ծայրահեղ չնչին չափով։ նոր Նոր ցեղեր առաջացնելու մի քանի ականավոր սիրահարներ իրենց կյանքի ընթացքում այն աստիճան են փոփոխել որոշ բարձրակարգ կենդանիների, որոնք բազմանում են ավելի դանդաղ, քան ստորակարգ կենդանիների մեծ մասը, որ նրանք առաջացրել են այն, ինչ կարելի է անվանել նոր ենթացեղ։ Քչերը, հարկ եղած ջանասիրությամբ զբաղվելով որևէ ցեղի ստեղծմամբ, դրա վրա ծախսել են կես դարից ավելի, այնպես որ մեկ դարն արտահայտում է նոր ցեղերի երկու այդպիսի սիրահարների հաջորդական աշխատանքը։ Չի կարելի ենթադրել, որ տեսակները բնական վիճակում կարող էին փոփոխվել այնպես արագ, ինչպես փոփոխվում են ընտանի կենդանիները մեթոդական ընտրության միջոցով։ Համենայն դեպս այդ պրոցեսը կարելի է ավելի մոտ նմանեցնել անգիտակցական ընտրության ներգործությանը, այսինքն առանց ցեղը փոփոխելու մտադրության ամենաօգտակար կամ ամենագեղեցիկ կենդանիներ պահելուն, իսկ այդպիսի անգիտակցական ընտրության միջոցով որոշ տեսակներ նկատելի չափով փոփոխվել են երկու կամ երեք դարերի ընթացքում։
Տեսակները հավանորեն անհամեմատ ավելի դանդաղորեն են փոփոխվում, և միևնույն երկրում միայն քչերն են փոփոխվում միաժամանակ։ Այդ դանդաղությունը նրանից է առաջանում, որ միևնույն երկրի բոլոր բնակիչներն արդեն այնպես լավ հարմարված են միմյանց հետ, որ բնության տնտեսության մեջ նոր տեղեր կարող են բացվել միայն երկար ժամանակամիջոցներ անցնելուց հետո՝ որևէ ֆիզիկական փոփոխությունների ազդեցության տակ կամ երկրի մեջ նոր ձևերի ներգաղթի հետևանքով։ Բացի դրանից, ճիշտ ուղղությամբ փոփոխությունները կամ շեղումները, որոնց շնորհիվ բնակիչներից մի քանիսը կարող էին ավելի լավ, հարմարված լինել փոփոխված պայմաններում իրենց նոր տեղերին, կարող են անմիջապես չառաջանար չառաջանալ։ Դժբախտաբար մենք միջոցներ չունենք տարիների թվով որոշելու, թե ինչ ժամանակաշրջան է հարկավոր, որպեսզի տեսակը կարողանար փոփոխվել։ Բայց մենք հետո կրկին կվերադառնանք ժամանակի հարցին։
===ՄԵՐ ՀՆԷԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ===
Այժմ դառնանք մենք ամենահարուստ երկրաբանական թանգարաններին։ Ի՜նչ խղճուկ պատկեր են ներկայացնում նրանք։ Որ մեր հավաքածուները թերի են, դրան համաձայն են բոլորը։ Երբեք չպետք է մոռանալ Էդվարդ Ֆորբսի,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> այդ զարմանալի հնէաբանի դիտողությունները, որ բրածո շատ տեսակներ որոշվել ու անվանվել են միակ և հաճախ ոչ լրիվ օրինակով կամ սակավաթիվ օրինակներով, որոնք հավաքված են փոքր տարածությունից։ երկրի Երկրի մակերեսի միայն մի փոքր մասն է ենթարկվել երկրաբանական հետազոտության, և ոչ մի վայր բավականաչափ լրիվությամբ հետազոտված չէ, որն ապացուցվում է այն կարևոր հայտնագործություններով, որոնք արվում են ամեն տարի Եվրոպայում։ Բոլորովին կակուղ օրգանիզմները ամենևին չեն կարող պահպանվել։ Խեցիներն ու ոսկորները քայքայվում են ու անհետանում, եթե մնում են ծովի հատակին այնպիսի տեղերում, որտեղ նստվածքներ չեն կուտակվում։ Մենք հավանորեն խիստ սխալվում ենք, եթե կարծում ենք, թե նստվածքները նստում են ծովի համարյա ամբողջ հատակի վրա և այնքան արագ կերպով, որ բրածո մնացորդները կարող էին ծածկվել ու պահպանվել։ Օվկիանոսի հսկայական տարածության վրա ջրի վառ կապույտ գույնը վկայում է նրա մաքրության մասին։ Հայտնի են շատ դեպքեր, որ ցույց են տալիս այնպիսի երկրաբանական ֆորմացիաներ, որոնք հսկայական տևողությամբ ընդմիջումից հետո համապատասխանորեն ծածկվել են մի այլ, ավելի ուշ ֆորմացիայով, ըստ որում ստորին շերտը այդ ժամանակամիջոցում քայքայման չի ենթարկվել. ըստ երևույթին, այդ կարելի է բացատրել միայն նրան ովնրանով, որ ծովի հատակը հաճախ երկար ժամանակ մնում է անփոփոխ դրության մեջ։ Ավազի կամ ծովակոպիճի վրա ընկնող մնացորդ֊ ծերը մնացորդները ծովի մակարդակից շերտերի դուրս գալուց հետո սովորաբար լուծվում են ածխաթթու պարունակող անձրևաջրի ներթափանցման շնորհիվ։ Այն բազմաթիվ կենդանիներից, որոնք բնակվում են ծովափերում մակընթացության և տեղատվության մակարդակի միջև, քչերն, ըստ երևույթին, պահպանվում են միայն հազվագյուտ դեպքում։ Օրինակ Chthamalinae (նստակյաց փնջոտնյա խեցգետինների ենթաընտանիքը) շատ տեսակները ամենուրեք անհամար բազմությամբ ծածկում են առափնյա ժայռերը. նրանք բոլորն էլ իսկական ծովափնյա կենդանիներ են, բացի մի միջերկրածովային տեսակից, որն ապրում է մեծ խորություններում և այդ տեսակը գտնվել է Սիցիլիայում բրածո վիճակում, մինչդեռ մինչև այժմ ոչ մի այլ տեսակ գտնված չէ երրորդային սիստեմի նստվածքներում, թեև հայտնի է, որ Chthamalus սեռը գոյություն է ունեցել կավճային ժամանակաշրջանում։ Վերջապես, նստվածքների հզոր շերտերից շատերը, որոնք իրենց կուտակման համար պահանջել են շատ երկար ժամանակ, բոլորովին զուրկ են օրգանական մնացորդներից, և այդ երեվույթի պատճառը մեզ համար անհասկանալի է մնում. դրա ամենազարմանալի օրինակներից մեկն է ներկայացնում ֆլիշ-ֆորմացիան, որը կազմված է մի քանի հազար, տեղ-տեղ մինչև վեց հազար ոտնաչափ հաստությամբ թերթաքարերից ու ավազաքարերից և ձգվում է առնվազն 300 մղոն տարածության վրա՝ Վիենայից մինչև Շվեյցիարիա. այդ ֆորմացիայում, չնայած ամենամանրազնին որոնումներին, ոչ մի բրածո գտնված չէ, բացի բուսական փոքրաթիվ մնացորդներից։
Ինչ վերաբերում է այն օրգանիզմներին, որոնք ապրել են մայր ցամաքների վրա մեզոզոյան և պալեոզոյան ժամանակաշրջաններում, խոսք չկա, որ մեր տեղեկությունները նրանց մասին վերին աստիճանի կցկտուր են։ Բավական է ասել, որ մինչև վերջին ժամանակները գտնված չէ ոչ մի ցամաքային խեցի, որը պատկաներ այդ հսկայական ժամանակաշրջաններից որևէ մեկին, եթե չհաշվենք մի տեսակը, որ հայտնաբերել են Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> և Դոուսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Dawson>'''Դոուսոն''' (Dawson John-William)։— Երկրաբան և հնէաբան Կանադայում (1820—1899)։ Նրա անունը կապված է Լավրենտյան նստվածքների բրածո կենդանիների նկարագրության հետ։ Իր աշխատություններում պաշտպանել է աստվածաբանական տեսակետները, համարելով, որ մարդը ծագել է վերջին ժամանակներում։ Հեղինակել է երկրաբանության և հնէաբանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ։</ref> Հյուսիսային Ամերիկայի քարածխային շերտերում. բայց այժմ խեցիներ գտնված են լեյասում<ref>Լեյասը մեզոզոյի ստորին յուրայի նստվածքներն են։— ''Խմբ.։''</ref>։ Կաթնասունների մնացորդների վերաբերմամբ Լյաելի ձեռնարկում բհրված բերված պատմական աղյուսակի վրա մի հայացք գցելն ավելի լավ կապացուցի, քան մանրամասնությունների ամբողջ էջեր, թե որքան պատահական ու հազվագյուտ դեպքերում են պահպանվում նրանք» նրանք։ Եվ նրանց հազվագյուտ լինելը զարմանալի չէ, եթե հիշենք այն մասին, թե երրորդային կաթնասունների ինչքան շատ ոսկորներ են գտնվել կամ այրերում և կամ լճային նստվածքներում, և այն մասին, որ ոչ մեզոզոյան և ոչ էլ պալեոզոյան գոյացումների մեջ մեզ հայտնի չէ ոչ մի քարայր և ոչ մի լճային նստվածք։
Սակայն երկրաբանական տարեգրության անլրիվությունը մեծ չափով կախված է մի այլ և ավելի կարևոր պատճառից, քան բոլոր վերոհիշյալները, այսինքն նրանից, որ տարբեր ֆորմացիաները մեկը մյուսից բաժանված են մեծ ժամանակամիջոցներով։ Այդ կարծիքը ջերմ կերպով պաշտպանել են շատ երկրաբաններ ու հնէաբաններ, որոնք Է. Ֆորբսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> նման բոլորովին չեն հավատում տեսակների փոփոխելիությանը։ Երբ մենք դիտում ենք երկրաբանական աշխատություններում աղյուսակների ձևով դասավորված ֆորմացիաների շարքը, կամ երբ նրանց հետազոտում ենք բնության մեջ, մեզ դժվար է հրաժարվել այն մտքից, որ նրանք առանց ընդհատման հաջորդում են մեկը մյուսի հետևից։ Բայց մենք գիտենք, օրինակ, Ռուսաստանի մասին Մուրչիսոնի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Murchison>'''Մուրչիսոն''' (Murchison Roderick Impey)։— Հայտնի երկրաբան Անգլիայում (1792—1871)։ Նախագահ երկրաբանական և աշխարհագրական ընկերության Անգլիայում, իսկական անդամ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի (1845)։ Երկրաբանության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններից ամենից ավելի հայտնի է նրա «Սիլուրյան սիստեմը» աշխատությունը (1833)։ Ռուսաստանում կատարած ճանապարհորդության արդյունք են հանդիսանում նրա երկու աշխատությունները՝ նվիրված Ռուսաստանի հյուսիսի և Ուրալի երկրաբանության։</ref> նշանավոր աշխատությունից, թե ինչպիսի ազատ տեղեր գոյություն ունեն այդ երկրում մեկը մյուսի վրա ընկած ֆորմացիաների միջև, նույնը հայտնի է Հյուսիսային Ամերիկայի և շատ այլ երկրների մասին։ Եվ ամենափորձված երկրաբանը, եթե կենտրոնացներ իր ուշադրությունը բացառապես այդ մեծ մարզերի վրա, երբեք չէր կռահի, որ այն ժամանակաշրջանները, որոնցից ոչ մի հուշարձան չի մնացել իր սեփական երկրում, կուտակել են այլ վայրերում նստվածքների հզոր շերտեր, որոնք իրենց մեջ պարփակում են կյանքի նոր և ինքնօրինակ ձևեր։ Եվ եթե յուրաքանչյուր առանձին երկրում համարյա ոչ մի գաղափար չի կարելի կազմել միմյանց հաջորդող ֆորմացիաների միջև անցած ժամանակի տևողության մասին, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ ոչ մի տեղ էլ չի կարելի որոշել այդ։ Մեկը մյուսին հաջորդող ֆորմացիաների հանքաբանական կազմում հաճախակի և մեծ փոփոխությունները սովորաբար ցույց են տալիս, որ զգալի փոփոխություններ են տեղի ունեցել նստվածքների համար նյութ մատակարարող շրջապատի երկրների աշխարհագրության մեջ, և հաստատում են այն կարծիքը, որ ամեն մի ֆորմացիայի միջև մեծ ժամանակամիջոցներ են անցել։
Ինձ թվում է, որ դժվար չէ ըմբռնեի ըմբռնել, թե ինչու յուրաքանչյուր երկրի երկրաբանական ֆորմացիաները գրեթե միշտ լինում են ընդմիջվող, այսինքն մեկը մյուսին չեն հաջորդել առանց ընդհատման։ Երբ ես հետազոտում էի Հարավային Ամերիկայի ափը բազմահարյուր մղոններ տարածությամբ, որը արդի ժամանակաշրջանի ընթացքում մի քանի հարյուր ոտնաչափ բարձրացել է, հազիվ թե որևէ փաստ ինձ ավելի զարմացներ, քան որևէ նոր, այնքան խոշոր նստվածքի բացակայությունը, որից մի բան պահպանված մնար նույնիսկ կարճատև երկրաբանական ժամանակաշրջանում։ Արևմտյան ամբողջ ափի երկարությամբ, որտեղ ապրում են յուրահատուկ ծովային կենդանիներ, երրորդային շերտերն այնքան թույլ են զարգացած, որ այստեղ մեկը մյուսին հաջորդող զանազան յուրահատուկ կենդանիներից մինչև հեռավոր ժամանակները չէր պահպանվի ոչ մի հուշարձան։ Մի փոքր խորհրդածումը կբացատրի մեզ, թե ինչու Հարավային Ամերիկայի բարձրացող արևմտյան ափի երկարությամբ չի կարելի գտնել նոր կամ երրորդային մնացորդներ ունեցող զգալի ֆորմացիաներ, չնայած այն բանին, որ դարերի ընթացքում բերվող նստվածքի քանակությունը պետք է շատ մեծ լիներ՝ առափնյա ժայռերի արագ քայքայման և ծովը թափվող պղտոր հեղեղների շնորհիվ։ Անկասկած այդ բացատրվում է նրանով, որ առափնյա և ենթաառափնյա գոտու նստվածքները շարունակ ողողվում են, հենց որ նրանք երկրի դանդաղ ու աստիճանական բարձրացման հետևանքով մտնում են ափակոծության քայքայիչ ներգործության շրջանի մեջ։
Թվում է, թե այստեղից կարելի է եզրակացնել, որ նստվածքի միայն չափազանց հզոր պինդ և հսկայական զանգվածները կարող են դիմանալ ալեբախության չդադարող ներգործությանը իրենց առաջին բարձրացման ու ծովի մակարդակի հետագա փոփոխությունների ժամանակ, ինչպես նաև մթնոլորտի քայքայիչ աշխատանքին։ Նստվածքի այդպիսի հզոր ու ընդարձակ կուտակումներ կարող են առաջանալ երկու ձևով. կամ ծովի խոր անդունդներում և այս դեպքում ծռվի ծովի հատակն այնպես հարուստ կերպով բնակված չի լինում կյանքի բազմազան ձևերով, ինչպես լինում է ավելի ծանծաղ ծովը, և նստվածքի զանգվածը բարձրանալուց հետո միայն ոչ լրիվ գաղափար կտա այն օրգանիզմների մասին, որոնք նրա կուտակման ժամանակաշրջանում ապրել են ծովի ամենամոտ շրջաններում. կամ որևէ հզորությամբ և տարածությամբ նստվածք կարող է կուտակվել ծովի դանդաղորեն իջնող հատակին։ Այս վերջին դեպքում, քանի դեռ հատակի ցածրացումը և նստվածքի կուտակումը գրեթե հավասարակշռում են միմյանց, ծովը պետք է մնա ծանծաղ և ներկայացնի բարենպաստ պայմաններ շատ ու բազմազան ձևերի համար և այսպիսով կարող է առաջանալ մի ֆորմացիա, որը հարուստ է բրածոներով և բավականաչափ հզոր է, որպեսզի դիմանա այն քայքայիչ ազդեցություններին, որոնց նա կենթարկվի, երբ կբարձրանա ծովի մակարդակից վեր։
Ես համոզված եմ, որ համարյա մեր բոլոր հնագույն ֆորմացիաները, որոնց մեջ գերակշռում են բրածոներով հարուստ շերտերը, այդպես են առաջացել հատակի ցածրացման դեպքում։ Այդ խնդրի մասին իմ տեսակետ ների տեսակետների հրապարակման ժամանակից՝ 1845 թ. սկսած ես անդադար հետևել եմ երկրաբանության հաջողություններին և զարմանքով նկատել եմ, թե ինչպես մի հեղինակ մյուսի հետևից խոսելով երբեմն մի, երբեմն մի այլ մեծ ֆորմացիայի մասին, եկել են այն եզրակացության, որ նա նստել է ծովի հատակի ցածրացման ժամանակ։ Ես դրան կարող եմ ավելացնել, որ մի այն միայն մեկ երրորդային հին ֆորմացիա, Հարավային Ամերիկայի արևմտյան ափին, այնքան մեծ շերտ է ներկայացնում, որ նա դիմացել է քայքայմանը, որին մինչև այժմ էլ ենթարկվել է, և այդ ֆորմացիան կուտակվել է ցածրացման դարաշրջանում և այդ պատճառով ունի զգալի հզորություն, սակայն նա էլ հազիվ թե պահպանվի մինչև ապագա մի քիչ հեռավոր երկրաբանական դարաշրջանը։
Բոլոր երկրաբանական փաստերը պարզ կերպով մեզ ցույց են տալիս, որ երկրագնդի յուրաքանչյուր մարզ մակերևույթի բազմաթիվ դանդաղ տատանումներ է կրել, և, ըստ երևույթին, այդ տատանումներն ընդգրկել են մեծ տարածություններ։ Հետևաբար, բրածոներով հարուստ և բավականաչափ հզոր ու ընդարձակ ֆորմացիաները, որպեսզի պահպանվեին հետագա քայքայումից, կարող էին ցածրացման դարաշրջանում գոյանալ ընդարձակ մարզերում, բայց միայն այնտեղ, որտեղ բերվող նստվածքը բավական էր, որպեսզի ծովի խորությունը շարունակեր մնալ չնչին և որպեսզի մնացորդները ծածկվեին ու պահպանվեին մինչև իրենց քայքայումը։ Մյուս կողմից, քանի դեռ ծովի հատակը մնում է անշարժ, նստվածքի '''հզոր շերտեր''' չեն կարող կուտակվել ծանծաղաջուր մարզերում, որոնք ամենից ավելի նպաստավոր են կյանքի համար։ Ավելի ևս քիչ հնարավոր է այդ բարձրացման միջակա դարաշրջաններում, կամ, ավելի ճիշտ ասած, այդ ժամանակ նստած շերտերը պետք է մեծ մասամբ ենթարկվեին քայքայման, իրենց բարձրացման ու ծովի ափակոծության ներգործության ոլորտի մեջ մտնելուն զուգընթաց։
Այդ դիտողությունները վերաբերում են գլխավորապես առափնյա և ենթաառափնյա նստվածքներին։ Ինչ վերաբերում է ընդարձակ, բայց ծանծաղ ծովին, ինչպիսին, օրինակ, գոյություն ունի Մալայան արշիպելագի մեծ մասի սահմաններում, որտեղ խորությունը փոփոխվում է 30 կամ 40-ից մինչև 60 ֆաթոմ<refname=fathom>Fathom = 2 յարդի, կամ 6 ոտնաչափի, այսինքն 1,829 մետրի։— ''Խմբ.։''</ref>, այնտեղ կարող է բարձրացման դարաշրջանում առաջանալ լայնածավալ տարածությամբ մի ֆորմացիա, և նա այնքան շատ չի տուժի իր դանդաղ բարձրացման ժամանակ, բայց այդպիսի ֆորմացիայի հզորությունը չի կարող մեծ լինեի լինել, որովհետև հատակի բարձրացող շարժման պատճառով նա ավելի փոքր կլինի) , քան այն խորությունը, որի մեջ տեղի է ունեցել կուտակումը. նստվածքը նաև շատ պնդացած չի լինի և ծածկված չի լինի վերևից նոր ֆորմացիայով, այնպես որ շատ հավանականություններ կան, որ նա կողողվի ու կտարվի մթնոլորտի և ծովի ալեբախության քայքայիչ աշխատանքի հետևանքով՝ մակարդակի հետագա տատանումների ժամանակ։ Սակայն, մ-ր Հոպկինսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hopkins>'''Հոպկինս''' (Hopkins William)։— Մաթեմատիկոս և երկրաբան Անգլիայում (1793—1866)։ Գրել է մի շարք աշխատություններ ընդհանուր երկրաբանության վերաբերյալ, այդ թվում լեռնակազմական պրոցեսների, Երկրի մակերևույթի վրա ջերմության պայմանների փոփոխությունների մասին և այլն, որոնք քննության է առել մաթեմատիկական հաշվումների հիման վրա։</ref> այն կարծիքն է հայտնել, որ եթե մարզի մի որոշ մասը բարձրանում է և նախքան դենուդացիայի ենթարկվելը կսկսի նորից իջնել, այդ դեպքում բարձրացման դարաշրջանում առաջացած նստվածքների թեկուզև աննշան շերտը կարող է հետո ծածկվել նոր նստվածքներով և, այսպիսով, պահպանվել երկար ժամանակ։
Մ-ր Հոպկինսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hopkins /> նաև այն կարծիքն է հայտնում, որ հորիզոնական զգալի տարածություն գրավող նստվածքային շերտերը միայն հազվագյուտ դեպքերում են վերջնականապես քայքայվել։ Բայց բոլոր երկրաբանները, բացառությամբ այն քչերի, որոնք ընդունում են, թե մեր այժմյան ձևափոխված թերթաքարերը և պլուտոնական ապարները մի ժամանակ կազմել են երկրի սկզբնական միջուկը, կհամաձայնվեն, որ այդ ապարների մակերևույթից կտրված են նրանց մի ժամանակ ծածկող հսկայական շերտեր, շերտեր․ որովհետև հազիվ թե հնարավոր է ընդունել, որ նման ապարները կարող էին կարծրանալ և բյուրեղանալ, մնալով բաց. սակայն եթե ձևափոխումը տեղի է ունեցել օվկիանոսային մեծ խորության մեջ, այդ ապարների նախկին պաշտպանողական ծածկույթը չպետք է հասներ զգալի հաստության։ Ենթադրելով, թե գնեյսը, փայլարի թերթաքարը, գրանիտը, դիորիտը և այլն առաջ անպայման ծածկված են եղել, ինչպե՞ս կարող ենք բացատրել, որ այդ ապարներն այժմ մերկացած են ընդարձակ տարածությունների վրա աշխարհի զանազան մասերում, բացի այն ենթադրությունից, որ նրանց ծածկող բոլոր շերտերն ամբողջովին ոչնչացել են։ Որ այդպիսի ընդարձակ մարզեր իրոք կան, դրանում ոչ մի կասկած չկա. Պարիմի գրանիտային մարզը, համաձայն Հումբոլդտի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Humboldt>'''Հումբոլդտ Ալեքսանդր''' (Humboldt Friedrich-Heinrich-Alexander)։— Հռչակավոր բնախույզ Գերմանիայում (1769—1859)։ 1799 թ. ձեռնարկել է մի ճանապարհորդություն դեպի Հարավային և Կենտրոնական Ամերիկա, որ տևել է հինգ տարի, հավաքած նյութերը մշակել է 20 տարում և հրատարակել է 30 հատորից բաղկացած մի աշխատություն։ Գրել է 300-ից ավելի աշխատություններ բնագիտության զանազան բնագավառների վերաբերյալ։ Հիմնադիր բույսերի աշխարհագրության՝ որպես գիտության։</ref> նկարագրության, տասնևինը անգամ մեծ է Շվեյցարիայից։ Բուեի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Boue>'''Բուե''' (Boue Ami)։— Երկրաբան Ֆրանսիայում (1794—1881)։ Հեղինակ մի շարք երկրաբանական աշխատությունների։</ref> քարտեզի վրա Ամազոնից դեպի հարավ ցույց է տրված այդ տիպի ապարներից կազմված մի մարզ, որ հավասար է Իսպանիային, Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիայի մի մասին միասին վերցրած։ Այդ մարզը դեռ հանգամանորեն ուսումնասիրված չէ, բայց ճանապարհորդների միաբերան վկայությամբ գրանիտային ապարները այդտեղ չափազանց լայն տարածում ունեն։ Ֆոն-Էշվեգը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Eshweg>'''Էշվեգ-ֆոն''' (Eshweg Wilhelm-Louis von)։— Լեռնային ինժեներ Գերմանիայում (1777—1855)։ 1809 թ. տեղափոխվել է Բրազիլիա, որտեղ եղել է հանքահորերի դիրեկտոր։ Հեղինակ բազմաթիվ աշխատությունների, որոնց թվումն են նաև Բրազիլիայում իր կատարած ճանապարհորդությունների նկարագրությունները։</ref> տալիս է այդ ապարների մանրամասն կտրվածքը, որն սկսվում է Ռիո-Ժանեյրոյից և ձգվում է ուղիղ գծով 260 աշխարհագրական մղոն դեպի երկրի ներսը. ես ինքս Ճանապարհորդել ճանապարհորդել եմ մի այլ ուղղությամբ 150 մղոն տարածության վրա և ոչինչ չեմ տեսել, բացի գրանիտի ապարներից։ Ես հետազոտել եմ ապարների բազմաթիվ նմուշներ, որ հավաքված էին ամբողջ ափի երկարությամբ Ռիո-Ժանեյրոյից մինչև Լա-Պլատայի գետաբերանը 1100 աշխարհագրական մղոն տարածության վրա, և նրանք բոլորն էլ ապարների այդ դասին էին պատկանում։ Երկրի ներսում, Լա-Պլատայի հյուսիսային ամբողջ ափի երկարությամբ, ես դիտել եմ, բացի նոր երրորդային ապարներից, թույլ ձևափոխված ապարների միայն մի փոքր հողամաս, որը միայն կարող էր ներկայացնել գրանիտային սերիայի սկզբնական ծածկույթի մնացորդը։ Դառնալով լավ հայտնի մի մարզի, այսինքն Միացյալ Նահանգներին և Կանադային, և օգտվելով պրոֆեսոր Ռոջերսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Rogers>'''Ռոջերս''' (Н. D. Rogers)։</ref> կազմած հիանալի քարտեզից, ես հաշվել եմ տարածությունները, կտրելով դրանք քարտեզից ու թուղթը կշռելով, և գտել եմ, որ ձևափոխված (բացի կիսաձևափոխվածներից) և գրանիտային ապարները 19 : 12,5 հարաբերությամբ գերակշռում են ավելի նոր պալեոզոյիկ ֆորմացիաներին՝ բոլորին միասին վերցրած։ Շատ երկրներում ձևափոխված և գրանիտային ապարները զգալիորեն ավելի շատ տարածված կլինեին, քան այժմ նրանք թվում են, եթե հեռացվեր նստվածքային շերտերի ամբողջ հաստությունը, որն անհամաչափորեն ընկած է նրանց վրա և որը չէր կարող կազմել այն նախկին ծածկույթի մասը, որի տակ նրանք բյուրեղացել են։ Հետևաբար, միանգամայն հավանական է, որ աշխարհի որոշ մասերում ամբողջ ֆորմացիաներ իսպառ քայքայվել են, և նրանցից ոչ մի հետք չի մնացել։
Այստեղ ուշադրության արժանի է ևս մի դիտողություն։ Բարձրացման ժամանակաշրջաններում ցամաքի մարզը և նրան հարակից ծանծաղաջոային ծանծաղաջրային մարզը մեծանում են, և որի հետ միասին կարոդ կարող են առաջանալ բնակվելու նոր կայաններ. և այս բոլորը, ինչպես բացատրվել է ավելի առաջ, նպաստում է նոր տարատեսակների ու տեսակների առաջացմանը, բայց հենց այդ ժամանակաշրջաններն էլ սովորաբար բաց են մնում երկրաբանական տարեգրության մեջ։ Մյուս կողմից, ցածրացման դարաշրջանում բնակելի տարածությունը և բնակիչների թիվը պետք է կրճատվեին (բացառությամբ այն ձևերի, որոնք ապրում են արշիպելագի վերածվող մայր ցամաքի ափերի մոտ). հետևաբար, այդ դարաշրջաններում պետք է տեղի ունենա ուժեղ մահաջնջում, և միայն քիչ նոր տարատեսակներ ու տեսակներ կարող են առաջանալ, և հենց այդ իջեցման ժամանակաշրջաններում էլ կուտակվել են բրածոներով ամենահարուստ նետվածքները։
===ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՖՈՐՄԱՑԻԱՅՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ՄԻՋԱԿԱ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ===
Թեև յուրաքանչյուր ֆորմացիա ինքնին կարող է նշել տարիների շատ երկար շարք, բայց նրանցից ամեն մեկը հավանորեն կարճ է այն ժամանակաշրջանի համեմատությամբ, որ հարկավոր է մի տեսակի փոփոխվելու և այլ տեսակ դառնալու համար։ Ինձ հայտնի է, որ երկու հնէաբան, որոնց կարծիքները արժանի են լիակատար հարգանքի, այսինքն Բրոննը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Bronn /> և Վուդվորդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Woodward>'''Վուդվորդ''' (Woodward John)։— Բժիշկ և բնախույզ Անգլիայում (1665—1722)։ Հրատարակել է մի շարք աշխատություններ հնէաբանության, երկրաբանության և բժշկականության բնագավառներում։</ref> եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր ֆորմացիայի միջին տևողությունը երկու կամ երեք անգամ գերազանցում է տեսակային ձևերի գոյության միջին տևողությանը։ Բայց անհաղթահարելի դժվարություններ են խանգարում մեզ, ինչպես ինձ թվում է, այդ տեսակետից գալու մի քիչ վստահելի եզրակացության։ Որևէ տեսակի առաջին անգամ հանդիպելով տվյալ ֆորմացիայի նստվածքներում, վերին աստիճանի համարձակություն կլինի դրանից եզրակացնել, թե նա առաջ էլ գոյություն չի ունեցել որևէ մի տեղ. ինչպես նաև նկատելով, որ տեսակն անհետանում է ֆորմացիայի վերջին շերտերի կուտակումից ավելի վաղ, նույնքան անմտածված կլիներ ենթադրել, թե տեսակը մահաջնջվել է հենց այդ ժամանակ։ Մենք մոռանում ենք, թե ինչքան փոքր է Եվրոպայի մակերևույթը ամբողջ աշխարհի մակերևույթի համեմատությամբ, բայց Եվրոպայի սահաններում էլ միևնույն ֆորմացիայի տարբեր հարկերը դեռևս միանգամայն ստույգ կերպով բաղդատված չեն միմյանց հետ։
Ծովային կենդանիների մասին մենք համարձակ կերպով կարող ենք ենթադրել, որ այստեղ լայն չափով տեղի են ունեցել գաղթեր, որոնց դրդապատճառ եղել են կլիմայական և այլ փոփոխությունները, և երբ մենք տեսնում ենք, որ մի տեսակ առաջին անգամ է երևում որևէ ֆորմացիայի մեջ, մենք կարող ենք հավանական համարել, որ նա այդ ժամանակ միայն առաջին անգամ վերաբնակվել է այդ մարզում։ Օրինակ, քաջ հայտնի է, որ շատ տեսակներ մի քիչ ավելի վաղ են երևացել Հյուսիսային Ամերիկայի պալեոզոյան շերտերում, քան Եվրոպայի միևնույն շերտերում, շերտերում․ ըստ երևույթին ամերիկական ծովերից եվրոպական ծովերը նրանց գաղթելու համար որոշ ժամանակ է պահանջվել։ Աշխարհի զանազան մասերում հետագա նստվածքներն ուսումնասիրելիս ամենուրեք նկատվել է, որ որոշ մինչև այժմ ապրող քիչ տեսակներ սովորական են տվյալ նստվածքում, բայց հարևան ծովում անհետացել են, կամ ընդհակառակը, որ որոշ տեսակներ հարևան ծովում շատ առատ են, բայց հազվագյուտ են կամ բոլորովին բացակայում են առանձին վերցրած այդ նստվածքի մեջ։ Վերին աստիճանի ուսանելի է խորհել Եվրոպայի բնակիչների վերաբնակման միանգամայն ապացուցված շատ դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել մի ամբողջ երկրաբանական ժամանակաշրջանի միայն մի մասը ներկայացնող սառցադաշտային դարաշրջանի ընթացքում, ինչպես նաև խորհել ծովի մակարդակի փոփոխությունների մասին, կլիմայի ծայրահեղ փոփոխությունների և ժամանակի հսկայական տևողության մասին դարձյալ նույն սառցադաշտային ժամանակաշրջանի սահմաններում։ Սակայն, կարելի է կասկածել այն բանում, որ աշխարհի որևէ մասում անընդհատ կուտակվեք կուտակվել են '''իրենց մեջ բրածո մնացորդներ պարունակող''' նստվածքային շերտեր ամբողջ այդ ժամանակաշրջանի ընթացքում հենց միևնույն մարզում։ Անհավատալի է, օրինակ, որ ամբողջ սառցադաշտային ժամանակաշրջանի ընթացքում նստվածքները կուտակվել են Միսիսիպիի գետաբերանի մոտ այն խորության սահմաններում, որի մեջ ծովային կենդանիները կարող են ամենից ավելի լավ զարգանալ, որովհետև մենք գիտենք, որ Ամերիկայի այլ մասերում հենց այդ ժամանակամիջոցում կատարվել են աշխարհագրական մեծ փոփոխություններ։ Երբ այդ շերտերը, որոնք Միսիսիպիի գետաբերանի մոտ ծանծաղ ծովում նստել են սառցադաշտային ժամանակաշրջանի մի որոշ մասի ընթացքում, կենթարկվեն բարձրացման, ապա օրգանական մնացորդները հավանորեն առաջին անգամ երևան կգան նստվածքների մեջ և կանհետանան զանազան մակարդակների վրա՝ տեսակների տեղափոխության և աշխարհագրական փոփոխությունների հետևանքով։ Եվ հեռավոր ապագայում երկրաբանը, ուսումնասիրելով այդ շերտերը, կհակվի այն եզրակացության գալու, որ այդ շերտերում պարփակված օրգանիզմների գոյության միջին տևողությունն ավելի քիչ է, քան սառցադաշտային ժամանակաշրջանի տևողությունը, մինչդեռ իրականում նա զգալիորեն ավելի մեծ է, որովհետև այդ օրգանիզմները սկսել են գոյություն ունենալ սառցադաշտային ժամանակաշրջանից առաջ և գոյություն ունեն մինչև այժմ։
Որպեսզի կարելի լինի երկու ձևերի միջև եղած անցումների լրիվ սերիան ստանալ միևնույն ֆորմացիայի վերին ու ստորին մասերից, նստվածքը պետք է կուտակվի անընդհատ կերպով երկար ժամանակաշրջանի ընթացքում, որը բավականանար փոփոխելիության դանդաղ պրոցեսի համար. հետևապես, նստվածքը պետք է ունենա շատ մեծ հզորություն, և փոփոխվող տեսակները պետք է ապրեն ամբողջ այդ ժամանակ հենց նույն մարզում։ Բայց մենք տեսանք, որ իր ամբողջ շերտերում բրածոներ պարունակող հզոր ֆորմացիան կարող է կուտակվել միայն հատակի իջեցման ժամանակաշրջանում, և որպեսզի խորությունը մոտավորապես միանման մնա, որը անհրաժեշտ պայման է հանդիսանում ծովային օրգանիզմների համար հենց նույն մարզում, նստվածքի կուտակման արագությունը պետք է մոտավորապես հավասարակշռի իջեցման արագությանը։ Բայց իջեցման հենց այդ պրոցեսի հետևանքը չինում լինում է այն մարզի ընկղմումը, որտեղից բերվում է նստվածքի նյութը, և այսպիսով բերվող նյութի քանակը պակասում է, մինչդեռ իջեցումը դեռ շարունակվում է։ Իրականության մեջ բերվող նյութի քանակության և իջնելու արագության այդ գրեթե ճիշտ համապատասխանությունը հավանորեն հազվագյուտ պատահականություն է ներկայացնում, որովհետև շատ հնէաբաններ նկատել են, որ շատ հզոր նստվածքները սովորաբար չեն պա֊ բունակում պարունակում բրածո օրգանիզմներ, որոնք հանդիպում են նստվածքների այդ ստվարության միայն վերին կամ միայն ստորին սահմանի մոտ։
Ըստ երևույթին նաև յուրաքանչյուր ֆորմացիան, որևէ երկրի ֆորմացիաների ամբողջ սերիայի նման, սովորաբար ներկայացնում է ընդմիջվող շերտակուտակում։ Երբ մենք դիտում ենք, ինչպես այդ հաճախ պատահում է, զանազան հանքաբանական կազմություն ունեցող շերտերից բաղկացած մի ֆորմացիա, մենք իրավունք ունենք ենթադրելու, որ նրա կուտակման պրոցեսում եղել են ավելի մեծ կամ փոքր ընդմիջումներ։ Եվ որևէ ֆորմացիայի ամենաուշադիր հետազոտությունը մեզ ոչ մի պատկերացում չի տալիս այն ժամանակի տևողության մասին, որը հարկավոր է եղել նրա կուտակման համար։ Կարելի է շատ օրինակներ բերել, որ ընդամենը մի քանի ոտնաչափ հաստությամբ շերտերը իրենցից ներկայացնում են ֆորմացիաներ, որոնք այլ վայրերում ունեն հազարավոր ոտնաչափ հզորություն և իրենց կուտակման համար հսկայական ժամանակաշրջան են պահանջել, սակայն չգիտենալով այս փաստը, ոչ ոքի մտքով էլ չի անցնի, որ այդ ամենաքիչ հզորություն ունեցող ֆորմացիան այդպիսի հսկայական ժամանակամիջոց է արտահայտում։ Կարելի է նշել շատ դեպքեր, որտեղ որևէ ֆորմացիայի ստորին շերտերը բարձրացել են, ենթարկվել քայքայման, կրկին իջել են և ծածկվել նույն ֆորմացիայի վերին շերտերով, փաստեր, որոնք ցույց են տալիս, որ երկարատև, բայց ուշադրությունից հեշտությամբ վրիպող ընդմիջումներ տեղի են ունեցեք ունեցել այդպիսի շերտերի կուտակման ժամանակ։ Այլ դեպքերում բրածո մեծ ծառերը, որոնք դեռ պահպանել են ուղղաձիգ դիրքը, ինչ դիրքի մեջ նրանք աճել են, մեզ պարզ կերպով ցույց են տալիս ժամանակի այն շատ երկարատև ժամանակամիջոցները և երկրի մակարդակի փոփոխությունները կուտակման պրոցեսի ընթացքում՝ փոփոխություններ, որոնց մասին չէինք կարող կռահել, եթե չպահպանվեին այդ ծառերը. այսպես, սըր Չ. Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> և դ-ր Դոուսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Dawson /> նոր Նոր Շոտլանդիայում գտել են ածուխ պարունակող շերտեր 2400 1400 ոտնաչափ հաստությամբ, որի մեջ գտնվել են արմատներ պարունակող հին միջնաշերտեր, որոնք դասավորված են եղել մեկը մյուսի վրա 68-ից ոչ պակաս տարբեր մակարդակների վրա։ Այսպիսով, երբ միևնույն տեսակը հանդիպում է որևէ ֆորմացիայի հիմքում, միջին շերտերում և վերին հորիզոններում, խիստ հավանական է ենթադրել, որ նա միևնույն տեղում չի ապրել կուտակման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում, այլ անհետացել ու վերստին երևացել է, և գուցե թե շատ անգամ, քանի դեռ շարունակվել է միևնույն երկրաբանական ժամանակաշրջանը։ Հետևաբար, եթե այդ տեսակը զգալի փոփոխություն է կրել երկրաբանական մեկ ֆորմացիայի կուտակման ժամանակ, նրա մեկ կտրվածքը իր մեջ չի պարփակի բոլոր այն նուրբ միջակա անցումները, որոնք, մեր տեսության համաձայն, պետք է գոյություն ունեցած լինեին, այլ կպարունակի այդ ձևի ցայտուն կերպով արտահայտված, թերևս նաև աննշան փոփոխությունները։
Չափազանց կարևոր է հիշել, որ բնախույզները չունեն ոսկյա կանոն, որի միջոցով նրանք կկարողանային տարբերել տեսակները տարատեսակներից։ Նրանք ընդունում են յուրաքանչյուր տեսակի սահմաններում որոշ թույլ փոփոխելիություն, բայց երբ նրանք հանդիպում են մի քիչ ավելի մեծ տարբերությունների երկու որևէ ձևերի միջև, նրանք այդ ձևերը համարում են առանձին տեսակներ, եթե միայն հնարավորություն չեն ունենում շաղկապել միմյանց հետ նրանց մերձավոր միջակա անցումներով, իսկ այդ բանի վրա, հենց նոր շարադրված պատճառներով, շատ հազվագյուտ դեպքում կարելի է հույս դնել, երբ գործ ունենք երկրաբանական կտրվածքի հետ։ Ենթադրենք, թե B և C ներկայացնում են երկու տեսակներ, իսկ երրորդը՝ A-ն գտնված է ավելի հին, ավելի ցած ընկած շերտի մեջ, եթե A-ն նույնիսկ խիստ միջակա ձև լիներ B-ի և C-ի միջև, նա պարզապես կհամարվեր մի երրորդ և առանձին տեսակ, եթե միայն միևնույն ժամանակ նրան չէր կարելի սերտ կերպով կապել միջակա տարատեսակների միջոցով ձևերից մեկի կամ երկուսի հետ։ Սակայն չպետք է մոռանալ, ինչպես այդ բացատրվել է ավելի առաջ, որ թեկուզ A-ն եղել է B-ի և C-ի իսկական նախածնողը, դրանից դեռևս անպայման չի հետևում, որ նա բոլոր տեսակետներից պիտի լինի նրանց միջև խիստ միջակա ձև։ Այսպիսով, մենք կարող ենք միևնույն ֆորմացիայի ստորին ու վերին շերտերից ստանալ ծնողական տեսակները և նրանց բազմազան կերպով փոփոխված հաջորդները, և եթե մենք չունենք բազմաթիվ անցումային ձևեր, մենք չենք էլ կարող կռահել նրանց միջև արյունակցական ազգակցության գոյության մասին և նրանց կհամարենք տարբեր տեսակներ։
Այն կենդանիների և բույսերի վերաբերմամբ, որոնք արագ բազմանում են և աչքի չեն ընկնում շարժունությամբ, հիմք կա ենթադրելու, ինչպես այղ տեսանք ավելի առաջ, որ նրանց տարատեսակները սկզբում սովորաբար հարմարված են լինում մի վայրի և որ այդպիսի տեղական տարատեսակները լայնորեն տարածվում են ու դուրս են մղում իրենց ազգակից ձևերին միայն այն բանից հետո, երբ նրանք բավական զգալի չափով փոփոխվել են ու կատարելագործվել։ Այդպիսի պայմաններում քիչ հավանականություն կա հայտնաբերելու որևէ երկրի մի ֆորմացիայում բոլոր նախկին անցումային աստիճանները որևէ երկու ձևերի միջև, որովհետև կարելի է ենթադրել, որ հաջորդական փոփոխությունները տեղական բնույթ են ունեցել կամ կատարվել են մի սահմանափակ մարզի սահմաններում։ Ծովային կենդանիները մեծ մասամբ ունեն լայն տարածում, և մենք տեսանք, որ բույսերի մեջ տարատեսակներով ամենից ավելի հարուստ են նրանք, որոնք ամենից ավելի լայն են տարածված։ Խեցիների և ծովային այլ կենդանիների նկատմամբ միանգամայն հավանական է, որ նրանցից ամենից ավելի հաճախ նրանք են սկիզբ տվել սկզբում տեղական տարատեսակների, իսկ հետո նաև նոր տեսակների, որոնք ամենից ավելի լայն կերպով են տարածված, և նրանց տարածումը անցնում է Եվրոպայում հայտնի երկրաբանական ֆորմացիաների սահմաններից հեռու, իսկ դա ևս դարձյալ զգալիորեն իջեցնում է որևէ երկրաբանական ֆորմացիայում անցումային աստիճաններ որոնելու, գտնելու հնարավորության հավանականության աստիճանը։
Կարելի է նշել նաև Ֆոկոների (Falconer)<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Falconer /> վերջերս արտահայտված մի ավելի կարևոր կշռադատությունը, որը բերում է այն եզրակացության, որ այն ժամանակաշրջանը, որի ընթացքում յուրաքանչյուր տեսակ փոփոխություն է կրել, թեև շատ երկարատև է, եթե այն չափենք տարիներով, հավանորեն կարճ է եղել ա,յն ժամանակի համեմատությամբ, որի ընթացքում տեսակը ոչ մի փոփոխության չի ենթարկվեք։ենթարկվել։
Չպետք է մոռանալ, որ ներկայումս հետազոտության համար ունենալով նույնիսկ լրիվ օրինակները, մենք միայն հազվագյուտ դեպքերում կարող ենք երկու ձև միջակա տարատեսակներով շաղկապել միմյանց հետ և այսպիսով ապացուցել նրանց պատկանելիությունը միևնույն տեսակին, եթե չունենք զանազան վայրերից հավաքած մեծ թվով օրինակներ, իսկ բրածո տեսակների վերաբերմամբ դա հազվադեպ է լինում հնարավոր։ Մենք թերևս ամենից ավելի լավ կպատկերացնենք այն ենթադրության ամբողջ անհավանականությունը, որ մեզ կհաջողվի բազմաթիվ բրածո անցումային օղակներով միմյանց հետ շաղկապել տեսակները, եթե մեզ հարց տանք, օրինակ՝ թե ապագա մի որոշ ժամանակաշրջանի երկրաբան ի վիճակի՞ է արդյոք ապացուցելու, որ մեր անասունների՝ ոչխարների, ձիերի, շների բազմազան ցեղերը առաջացել են մեկ արմատից կամ մի քանի նախասկզբնական արմատներից, արմատներից․ կամ ինչպես նաև այն ծովային խեցիները, որոնք ապրում են Հյուսիսային Ամերիկայի ափերի մոտ և որոնց կոնխիլիոլոգներից ոմանք համարում են նրանց եվրոպական ներկայացուցիչների տարբեր տեսակներ, իսկ մյուսները համարում են տարատեսակներ, արդյոք իսկապես իսկապե՞ս տարատեսակներ են միայն, թե նրանք տարբերվում են միմյանցից որպես տեսակներ։ Դա ապագայի երկրաբանի համար հնարավոր կլինի այն դեպքում, եթե նա կհայտնաբերի բրածո վիճակում բազմաթիվ անցումային ձևեր։ Բայց նման հաջողությունը վերին աստիճանի անհավանական է։
Տեսակների անփոփոխելիության հավատացող հեղինակները չեն դադարել պնդելուց, թե երկրաբանությունը բոլորովին չի հայտնաբերում անցումային ձևեր։ Այդ պնդումը, ինչպես մենք կտեսնենք ամենամոտ գլխում, միանգամայն սխալ է։ Սըր Ջոն Լեբբոկի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lubbock /> դիտողության համաձայն՝ «յուրաքանչյուր տեսակ ներկայացնում է շաղկապող օղակ մյուս ազգակից ձևերի միջև»։ Եթե մենք վերցնենք մի սեռ, որը բաղկացած է ապրող և մահաջնջված երկու տասնյակ տեսակներից և ոչնչացնենք նրանցից չորս հինգերորդը, ապա մնացած տեսակները, առանց որևէ կասկածի, կսկսեն զգալիորեն ավելի շատ տարբերվել մեկը մյուսից։ Եթե լինի, որ պատահմամբ այսպիսով ոչնչացեք են հատկապես ծայրային ձևերը, ապա ամբողջ սեոն սեռն այն ժամանակ ավելի առանձնացած կլինի մյուս մերձավոր սեռերից։ Այն, ինչ դեռ ևս չեն հայտնաբերել երկրաբանական հետազոտությունները, դա անսահմանորեն բազմաթիվ անցումների գոյությունն է, որոնք այնքան մոտ են միմյանց, որքան մոտ են այժմյան տարատեսակները, անցումներ, որոնք միմյանց հետ շաղկապում են բոլոր գոյություն ունեցող և մահաջնջված տեսակներին։ Բայց դրա վրա հույս դնել չի կարելի, թեև այդպիսի անցումների բացակայությունը բազմիցս նշվել է որպես ամենալուրդ ամենալուրջ առարկություն իմ տեսակետների դեմ։
Գուցե տեղին կլիներ երկրաբան ական երկրաբանական տարեգրության անլրիվության պատճառների մասին եղած նախորդ դատողությունները եզրափակենք հետևյալ երևակայական լուսաբանությամբ։ Մալայան արշիպելագն իր մեծությամբ համարյա հավասար է Եվրոպային՝ սկսած Նորդ-Կապից մինչև Միջերկրական ծովը և Մեծ Բրիտանիայից մինչև Ռուսաստան, և հետևաբար տարածությամբ հավասար է այն բոլոր երկրաբանական ֆորմացիաներին, որոնք որքան և իցե հանգամանորեն ուսումնասիրված են, չհաշված Ամերիկայի Միացյալ Նահանգներում զարգացած ֆորմացիաները։ Ես միանգամայն համաձայն եմ մ-ր Գոդվին-Աուստենի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Godwin_Austen>'''Գոդվին-Աուստեն''' (Godwin-Austen Robert-Alfred-Cloyne)։ Երկրաբան Անգլիայում (1808—1884)։ Հեղինակ Անգլիայի երկրաբանության վերաբերյալ մի շարք աշխատությունների։</ref> հետ, որ Մալայան արշիպելագի այժմյան վիճակն իր բազմաթիվ մեծ կղզիներով, որ մեկը մյուսից բաժանված են լայն, բայց ծանծաղ ծովերով, հավանորեն մեզ ներկայացնում են այն դրությունը, որի մեջ առաջներում գտնվել է Եվրոպան, այն ժամանակ, երբ տեղի է ունեցել մեր ֆորմացիաների մեծ մասի կուտակումը։ Մալայան արշիպելագը այն մարզերից մեկն է, որոնք ամենից ավելի հարուստ են օրգանական էակներով. սակայն եթե հավաքենք այն բոլոր տեսակները, որոնք երբևիցե ապրել են այստեղ, ինչքա՜ն թերի կներկայացնեին նրանք աշխարհի բնապատմությանը։
Բայց մենք ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ արշիպելագի մայր ցամաքային բնակչությունը կարող էր պահպանվել միայն չափազանց ոչ լրիվ ձևով այն ֆորմացիաներում, որոնց կուտակումը մենք այնտեղ ենթադրում ենք։ Այնտեղ կարող էին թաղվել միայն իսկական առափնյա կամ ստորջրյա մերկ ժայռերի վրա ապրող կենդանիներից քչերը և դրանցից էլ նրանք, որոնք թաղված են խճաքարի կամ ավազի մեջ, չէին կարող պահպանվել մինչև հեռավոր դարաշրջանը։ Ամենուրեք, որտեղ նստվածքներ չեն կուտակվում ծովի հատակին կամ որտեղ նրանք նստում են ոչ բավարար արագությամբ, որպեսզի քայքայումից պահպանեն օրգանական մարմինները, բրածո մնացորդներ բոլորովին չէին պահպանվի։
Բազմազան բրածոներովդ բրածոներով հարուստ և բավականաչափ հզոր ֆորմացիաները որպեսզի պահպանվեին մինչև ապագա մի դարաշրջան, որը մեզանից այնքան հեռու է, որքան անցյալում հեռու են երկրորդային ֆորմացիաները, կարող էին արշիպելագում առաջանալ միայն իջնելու ժամանակաշրջաններում։ Իջնելու այդ ժամանակաշրջանները պետք է մեկը մյուսից բաժանված լինեն հսկայական ժամանակամիջոցներով, որոնց ընթացքում տվյալ մարզը կամ մնացել է անշարժ, կամ բարձրացել է. բայց բարձրանալու ժամանակ, եթե ափերը զառիվայր են, բրածո պարունակող ֆորմացիաները պիտի քայքայվեին ծովի ափակոծության ներգործություն ից ներգործությունից նույնքան արագ կերպով, որքան արագ որ կուտակվել էին, որի օրինակը մենք այժմ տեսնում ենք Հարավային Ամերիկայի ափերի մոտ։ Նույնիսկ արշիպելագի ընդարձակ և ծանծաղ ծովերում բարձրացման ժամանակաշրջաններում նստվածքային շերտերը հազիվ թե կարողանային մեծ զանգվածներով կուտակվել կամ ծածկվել հետագա նստվածքների պաշտպանական ծածկույթով և այսպիսով ապահովել մինչև հեռավոր ապագա ժամանակները իրենց պահպանման հավանականությունը։ Իջեցման ժամանակաշրջաններում այստեղ մեծ չափերով մահաջնջում պիտի տեղի ունենար, բարձրացման ժամանակաշրջաններում այստեղ հավանորեն ձևերի ուժեղ փոփոխելիություն է ընթացել, բայց այդ վերջին ժամանակաշրջանների ընթացքում երկրաբանական տարեգրությունը չէր կարող առանձնապես լրիվ լինել։
Կարելի է կասկածել, որ արշիպելագի ամբողջ տարածության վյւա վրա կամ նրա մի մասում իջեցման նույնիսկ ամենաերկար ժամանակաշրջանի և դրա հետ միաժամանակ նստվածքների կուտակման տևողությունը գերազանցել է միևնույն տեսակային ձևերի գոյության միջին տևողությանը, իսկ այդ դեպքերը անհրաժեշտ պայման են երկու կամ մի քանի տեսակների միջև բոլոր միջակա ձևերի պահպանման համար։ Եթե այղ միջակա ձևերը ոչ բոլորն են պահպանվել, ապա անցումային բոլոր տարատեսակները պետք է թվան նոր, թեև մերձավոր ազգակից տեսակներ։ Հավանական է նույնպես, որ յուրաքանչյուր իջեցման մեծ ժամանակաշրջան պետք է ընդհատվեր մակարդակի տատանումներով և որ այդ երկարատև ժամանակաշրջաններում պետք է տեղի ունենային նաև որոշ կլիմայական փոփոխություններ, իսկ այդ պայմաններում արշիպելագի բնակիչները պետք է գաղթեին և չէին կարող որևէ ֆորմացիայում պահպանվել նրանց փոփոխությունների խիստ հաջորդական հուշարձանները։
Արշիպելագի ծովային բնակիչներից շատ շատերը այժմ տարածված են նրա սահմաններից հազարավոր մղոններով հեռու, և ըստ անալոգիայի մենք լիակատար իրավունք ունենք կարծելու, որ գլխավորապես հենց այդ լայնորեն տարածված տեսակները, կամ գոնե նրանցից մի քանիսը պետք է ամենից ավելի հաճախ տան նոր տարատեսակներ, իսկ տարատեսակները սկզբում եղել են տեղական կամ տարածվել են փոքր տարածության վրա, բայց եթե նրանք ունեցել են վճռական առավելություններ կամ եթե ավելի շատ են փոփոխվել ու կատարելագործվել, ապա նրանք պետք է դանդաղ կերպով տարածվեին և դուրս մղեին իրենց ազգակից ձևերին։ Իրենց նախկին հայրենիքը վերադարձած այդպիսի տարատեսակները շնորհիվ այն հանգամանքի, որ նրանք գրեթե հավասարաչափ կերպով, թեև շատ թույլ շեղվել են իրենց նախկին ձևից և որ նրանք պարփակված են տվյալ ֆորմացիայի ոչ միևնույն հորիզոնում, համաձայն այն կանոնների, որոնցով ղեկավարվում են շատ հնէաբաններ, պետք է համարվեն նոր ինքնուրույն տեսակներ։
Այսպես ուրեմն՝ եթե այս դիտողություններում ճշմարտության նշույլ կա, ապա մենք իրավունք չունենք հուսալու, որ մեր երկրաբանական ֆորմացիաներում հնարավոր է գտնել անսահման թվով այն անցումային ձևերը, որոնց միջոցով, մեր տեսության համաձայն, միևնույն խմբին պատկան ույ պատկանող բոլոր նախկին և ժամանակակից ձևերը շաղկապված են միմյանց հետ՝ կազմելով կյանքի երկար ու ճյուղավորված մի շղթա։ Մենք կարող ենք հուսալ, որ կգտնենք միայն քիչ օղակներ, և դրանք մենք իրոք գտնում ենք, մի քանիսը ավելի հեռավոր, մյուսներն ավելիr ավելի սերտորեն կապված իրար հետ. և այդպիսի օղակները, ինչքան էլ մոտ լինեն միմյանց, բայց եթե միայն նրանք գտնվում են միևնույն ֆորմացիայի տարբեր հարկերում, շատ հնէաբանների կողմից համարվում են առանձին տեսակներ։ Չեմ թաքցնում, որ ես երբեք էլ չէի կասկածի, թե ինչքան աղքատիկ են երկրաբանական հուշարձանները ամենալավ պահպանված երկրաբանական կտրվածքներում, եթե յուրաքանչյուր ֆորմացիայի սկզբում և վերջում ապրող տեսակների միջև կապող անհամար օղակ֊ կերի օղակների բացակայությունը այնքան ծանրակշիռ փաստարկ չլիներ իմ տեսության դեմ։
===ԱԶԳԱԿԻՑ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ===
Շատ հնէաբաններ, օրինակ ԱգասսխսըԱգասսիսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> Պիկտեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> և Սեջվիկը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Sedgwick>'''Սեջվիկ''' (Sedgwick Adam)։— Երկրաբան Անգլիայում (1786—1873)։ Հիմնադիր երկրաբանական ընկերության՝ Լոնդոնում, երկրաբանության պրոֆեսոր Քեմբրիջում։ Հիմնական աշխատանքները վերաբերում են Բրիտանական կղզիների պալեոզոիկ շրջանին։ Աստծու կողմից աշխարհի ստեղծման և տեսակների անփոփոխության գաղափարի կողմնակից։</ref> համառորեն նշել են տեսակների ամբողջ խմբերի երևան գալը զանազան ֆորմացիաներում որպես ճակատագրական առարկություն, որը հերքում է տեսակների փոփոխելիության մասին եղած կարծիքը։ Եթե միևնույն սեռերին կամ ընտանիքներին պատկանող բազմաթիվ տեսակները իսկապես մի անգամից են սկսել իրենց գոյությունը, ապա այդ փաստը ճակատագրական կլիներ բնական ընտրության միջոցով կատարվող էվոլյուցիայի տեսության համար, որովհետև մի որոշ ընդհանուր նախածնողից առաջացած բոլոր ձևերի խմբի այդ ճանապարհով զարգացումը պետք է ներկայացներ չափազանց դանդաղ մի պրոցես, և նախածնողներն էլ պետք է ապրեին իրենց փոփոխված հաջորդներից շատ առաջ։ Բայց մենք միշտ չափազանցնում ենք երկրաբանական տարեգրության լրիվությունը, և այն փաստից, որ որոշ սեռեր կամ ընտանիքներ չեն գտնվել որոշ հարկից ներքև, սխալ կերպով եզրակացնում ենք, որ նրանք գոյություն էլ չեն ունեցել այդ հարկից առաջ։ Համենայն դեպս հնէաբանության դրական ցուցմունքներին կարելի է լիովին վստահել, մինչդեռ բացասական տվյալները նշանակություն չունեն, ինչպես այդ հաճախ հաստատվել է փորձով։ Մենք միշտ մոռանում ենք, թե որքան մեծ է աշխարհը այն մարզի համեմատությամբ, որի մեջ մեր երկրաբանական ֆորմացիաները մանրազնին կերպով հետազոտված են. մենք մոռանում ենք, որ տեսակների խմբերը նախքան երևան են եկել Եվրոպայի և Միացյալ նահանգների հին արշիպելագներում, կարող էին երկար ժամանակ գոյություն ունենալ և դանդաղ կերպով բազմանալ որևէ այլ տեղում։ Մենք բավարար չափով չենք գնահատում այն ժամանակամիջոցները, որոնք բաժանում են մեր հաջորդական ֆորմացիաները մեկը մյուսից և որոնք շատ դեպքերում գուցե ավելի երկարատև են, քան յուրաքանչյուր ֆորմացիայի կուտակման համար անհրաժեշտ ժամանակը։ Այդ ժամանակամիջոցները բավական են մեկ նախահայր ձևից ծագում առած տեսակների բազմացման համար, և հաջորդ ֆորմացիայում տեսակների այդպիսի խմբեր կարող են հանկարծ երևալ՝ կարծես թե հանկարծ ստեղծվածներ են։
Ես այստեղ ուզում եմ հիշեցնել մի դիտողություն, որ ես արել եմ առաջ, այդ այն է, որ կարող է դարերի երկար շարք պահանջվել, որպեսզի օրգանիզմը հարմարվի որոշ նոր և հատուկ կենսապայմանների, օրինակ օդում թռչելու, և որ, հետևաբար, անցումային ձևերը հաճախ պետք է երկար ժամանակ սահմանափակ տարածում ունենային որևէ մի մարզում, բայց երբ այդպիսի հարմարեցումը տեղի է ունեցել և քիչ տեսակներ այդպիսով ձեռք են բերել մեծ առավելություն այլ օրգանիզմների հանդեպ, բավական է արդեն համեմատաբար կարճ ժամանակ, որպեսզի առաջանան տարամիտվող շատ ձևեր, որոնք արագորեն ու լայնորեն տարածվում են ամենուրեք։ Պրոֆ. Պիկտեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> այս աշխատության մասին իր հիանալի վերլուծության մեջ խոսելով անցումային վաղ ձևերի մասին և որպես օրինակ վերցնելով թռչուններին, չի կարողանում պատկերացնել, թե ինչպես ենթադրյալ նախատիպի առջևի վերջավորությունների հաջորդական փոփոխությունները կարող էին որևէ տեսակետից առավելություն ներկայացնել։ Սակայն ուշադրություն դարձնենք Հարավային օվկիանոսի պինգվինների վրա։ Այդ թռչունների առջևի վերջավորություններն արդյոք չե՞ն գտնվում հենց ճիշտ այնպիսի անցումային վիճակում, որ նրանք «ոչ թաթեր են, ոչ էլ թևեր»։ Մինչդեռ այդ թռչունները հաղթականորեն պահպանում են իրենց տեղը գոյության կռվում, քանի որ նրանք ապրում են անհամար քանակությամբ և շատ ձևերով։ Ես չեմ ենթադրում, թե մենք այստեղ ունենք իսկական անցումային աստիճաններ, որոնցով անցել են թռչունների թևերն իրենց զարգացման ընթացքում, բայց արդյո՞ք մենք որևէ առանձին դժվարության կհանդիպենք, ընդունելով այն հնարավորությունը, որ պինգվինի որևէ փոփոխված հետնորդին օգտակար է եղել ձեռք բերել նախ տեղափոխվելու ընդունակություն՝ խփելով իր թևերը ջրի մակերեսին, ինչպես այդ անում է ֆալկլանդյան կարճաթև բադը, իսկ հետո նաև բարձրանալ ջրի մակերեսից ու փոխադրվել օդի մեջ։
Ես այժմ կբերեմ մի քանի օրինակներ, որոնք պարզաբանում են վերոհիշյալ դիտողությունները, և ցույց կտամ, թե ինչպես մենք սխալի մեջ ընկնելու վտանգի ենք ենթարկվում, ենթադրելով, որ տեսակների ամբողջ խմբեր հանկարծակի են առաջացել։ Նույնիսկ այնպիսի կարճատև ժամանակամիջոցում, որն անցել է Պիկտեի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> հնէաբանական մեծ աշխատության առաջին և երկրորդ հրատարակությունների միջև, որ հրատարակվել են 1844—1846 և 1853—1857 թվականներին, մեր տեղեկությունները կենդանիների շատ խմբերի առաջին անգամ երևալու և անհետանալու մասին զգալիորեն փոխվել են, իսկ երրորդ հրատարակությունը հավանորեն կպահանջի է՛լ ավելի զգալի փոփոխություններ։ Ես կարող եմ հիշեցնել մի լավ հայտնի փաստ, որ ընդամենը մի քանի տարի առաջ հրատարակված երկրաբանական ձեռնարկներում ասվում էր, որ կաթնասունները հանկարծակի երևան են եկել երրորդային սերիայի սկզբում, իսկ այժմ բրածո կաթնասունների գտնվելու ամենահարուստ վայրերից մեկը հայտնի է երկրորդային սերիայի կեսին և բացի դրանից, իսկական կաթնասուններ են հայտնաբերվել նոր կարմիր ավազաքարի մեջ՝ այդ մեծ սերիայի գրեթե ամենասկզբում։ Կյուվիեն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cuvier /> բազմիցս հայտնել է այն համոզմունքը, որ երրորդային նստվածքներից ոչ մեկի մեջ բրածո կապիկներ չկան, իսկ այժմ բրածո տեսակներ հայտնաբերված են Հնդկաստանում, Հարավային Ամերիկայում և Եվրոպայում, նույնիսկ այնպիսի խոր շերտերում, ինչպես միոցենայիններն են։ Եթե չլինեին Միացյալ նահանգների նոր կարմիր ավազաքարի վրա ոտների հետքերի պահպանման հազվագյուտ դեպքերը, ո՞վ կարող էր ենթադրել, որ այդ ժամանակաշրջանում գոյություն են ունեցել առնվազն երեսուն զանազան տեսակի թռչնանման կենդանիներ և նրանցից մի քանիսները հասնում էին հսկայական մեծության։ Այդ շերտերում ոսկրի ոչ մի բեկոր չի գտնվել։ Դեռ ոչ այնքան վաղ հնէաբանները այն կարծիքին էին, թե թռչունների ամբողջ դասը հանկարծակի կերպով երևան է եկել էոցենի ժամանակաշրջաններում, իսկ այժմ մենք գիտենք ըստ պրոֆ. Օուենի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Owen /> վկայության, որ թռչունների մի ձև անկասկած գոյություն է ունեցել ներին կանաչ ավազաքարի նստվածքների դարաշրջանում, իսկ դեռ ավելի վերջերս Սոլենհոֆենի<ref>Սոլենհոֆենում 1869 թ. գտնված է թռչունի մի առանձին փետուր, 1861 թ. նույն տեղում գտել են Archeopteryx թռչունի ոչ լրիվ մի օրինակ, իսկ 1877 թվականին՝ այդ թռչունի լրիվ օրինակը։— ''Խմբ.։''</ref> յուրայի թերթաքարերում գտնված է Archeopteryx տարօրինակ թռչունը, որն ունեցել է մողեսի նման երկար պոչ, որի յուրաքանչյուր ողի վրա նստած են եղել երկու փետուրներ և թևեր, որոնց վրա եղել են երկուական ճանկեր։ Այդ հայտնագործությունը հազիվ թե ոչ ավելի քիչ> , քան մի որևէ ուրիշը, ցույց տվեց, թե ինչքան մենք դեռ քիչ գիտենք երկրի հին բնակիչների մասին։
Ես կարող եմ բերել ևս մեկ օրինակ, որին ես ինքս վկա եմ եղել, և որը այղ պատճառով առանձնապես զարմացրել է ինձ։ Բրածո նստակյաց փնջոտնյա խեցգետինների (Cirripedia) մասին, իմ մեմուարում, հիմնվելով այժմ ապրող և երրորդային մահաջնջված տեսակների մեծ թվի վրա, անհատներով արտասովոր հարուստ շատ տեսակների վրա, որոնք տարածված են ամբողջ աշխարհում՝ սկսած արկտիկական մարզերից մինչև հասարակած և ապրում են խորության զանազան գոտիներում՝ սկսած մակընթացության վերին սահմանից մինչև 50 ֆատոմըֆաթոմը<ref>Տե՛ս 401 էջի ծանոթությունը։— ''Խմբ.։''<name=fathom /ref>, հիմնվելով նույնիսկ ամենահին երրորդային շերտերում օրինակների հիանալի պահպանվածության վրա և այն հեշտության վրա, որով կարելի է ճանաչել այդ կենդանու փեղկի նույնիսկ բեկորը, հիմնվելով այս բոլոր հանգամանքների վրա, ես պնդել եմ, որ եթե բրածո Cirripedia-ները գոյություն ունենային երկրորդային ժամանակաշրջանում, նրանք անպայման պահպանված ու գտնված կլինեին. բայց քանի որ այն ժամանակ ոչ մի տեսակ չէր հայտնաբերվել այդ տարիքն ունեցող շերտերում, ուստի ես դրանից եզրակացրել եմ, որ այդ մեծ խումբը հանկարծակի կերպով զարգացել է երրորդային դարաշրջանի սկզբում։ Դա խիստ կերպով շփոթեցնում էր ինձ, ավելացնելով էլի մի ավելորդ օրինակ, ինչպես ես այն ժամանակ կարծում էի, որ տեսակների մի մեծ խումբ հանկարծակի կերպով է երևան եկել։ Բայց հենց որ լույս տեսավ իմ աշխատությունը, մի փորձառու հնէաբան՝ Բոսկեն,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Boskuet>'''Բոսկե''' (Boskuet)։— Երկրաբան և հնէաբան։</ref> ինձ ուղարկեց նստակյաց Cirripedia-ի անկասկածելի մի ներկայացուցչի լրիվ օրինակի նկարը. այդ բրածոյին նա ինքն էր հանել Բելգիայի կավճային նստվածքներից, և կարծես թե դեպքը առանձնապես զարմանալի դարձնելու համար դուրս եկավ, որ դա Chthamalus էր, մի շատ սովորական, խոշոր և ամենուրեք տարածված սեռ, որի ոչ մի տեսակը մինչև այժմ գտնված չէ նույնիսկ ոչ մի երրորդային նստվածքում։ Ավելի ևս վերջերս մ-ր Վուդվորդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Woodward /> վերին կավճի մեջ հայտնաբերել է մի Pyrgoma, որը նստակյաց Cirripedia-ի մի առանձին ենթաընտանիքի ներկայացուցիչ է. այնպես որ ներկայումս մենք բավականաչափ ապացույցներ ունենք, որ կենդանիների այդ խումբը գոյություն է ունեցել երկրորդային ժամանակաշրջանի ընթացքում։
Հնէաբանների առանձնապես հաճախ հիշատակած տեսակների ամբողջ խմբի հանկարծակի կերպով երևան գալու օրինակ հանդիսանում են ոսկրավոր ձկները, որոնք երևացել են, Ագասսիսի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> վկայությամբ, կավճային ժամանակաշրջանին պատկանող շերտերում։ Այդ խումբն իր մեջ պարփակում է այժմ ապրող տեսակների հսկայական մեծամասնությունը։ Բայց յուրայի և տրիասի մի քանի ձևեր այժմ բոլորը համարվում են որպես ոսկրավորներին պատկանողներ. մի բարձր հեղինակություն այղ խմբի մեջ է զետեղել նույնիսկ պալեոզոյան որոշ ձևեր։ Եթե ոսկրավոր ձկները իրոք հանկարծակի կերպով են երևացել հյուսիսային կիսագնդում կավճային ֆորմացիայի սկզբում, այդ շատ ուշագրավ փաստ կլիներ, բայց դա անհաղթահարելի դժվարություն կներկայացներ միայն այն դեպքում, եթե կարելի լիներ ապա ցուցելապացուցել, որ հենց նույն ժամանակաշրջանում տեսակները հանկարծակի և միաժամանակ զարգացել են աշխարհի մյուս մասերում։ Գրեթե ավելորդ է նշել, որ հազիվ թե գոնե մի բրածո ձուկ գտնված լինի հասարակածի մյուս կողմում, և աչքի անցկացնելով Պիկտեի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> «Հնէաբանությունը», կարելի է համոզվել, որ Եվրոպայի մի քանի ֆորմացիաներում հայտնի են բրածո ձկների շատ քիչ թվով տեսակներ։ Ձկների մի քանի սակավաթիվ ընտանիքներ այժմ ունեն սահմանափակ տարածում. ոսկրավոր ձկները կարող էին առաջներում նույնպես ունենալ սահմանափակ տարածում, և որևէ ծովում զգալի զարգացման հասնելուց հետո նրանք կարող էին լայնորեն տարածվել ամենուրեք։ Մենք ոչ մի իրավունք չունենք ենթադրելու, որ երկրագնդի վրա ծովերը միշտ էլ այնպես ազատ կերպով բաց են եղել հյուսիսից մինչև հարավ, ինչպես այժմ մենք տեսնում ենք։ Նույնիսկ այժմ էլ, եթե Մալայան արշիպելագը վերածվեր ցամաքի, Հնդկական օվկիանոսի արևադարձային մասը կառաջացներ մի ընդարձակ ու բոլորովին փակ ավազան, որի մեջ ծովային կենդանիների ամեն մի խոշոր խումբ կարող էր բազմանալ, մնալով ինքնապարփակ, մինչև որ նրա մի քանի տեսակները կհարմարվեին ավելի զով կլիմայի և հնարավորություն կստանային շրջանցելու Աֆրիկայի կամ Ավստրալիայի հարավային հրվանդանները և այսպիսով հասնելու այլ հեռավոր ծովեր։
Հիմնվելով այս կշռադատությունների վրա և ուշադրության առնելով մեր անտեղյակությունը Եվրոպայի և Միացյալ նահանգների սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկրաբանության մասին, ինչպես նաև մեր հնէաբանական գիտելիքներում կատարված հեղաշրջումները, որոնք առաջացել են վերջին տասներկու տարիների հայտնագործություններից, ես կարծում եմ, որ չափազանց համարձակություն կլիներ լիակատար հեղինակավորությամբ դատել ամբողջ աշխարհում ձևերի հաջորդականության մասին, դա նման կլիներ այն բանին, ինչպես եթե որևէ բնախույզ հինգ րոպեով իջներ Ավստրալիայի ամայի ափը և հետո սկսեր դատել այդ մայր ցամաքի բնական արտադրանքների քանակի և հատկությունների մասին։
Հետևաբար, եթե այս տեսությունը ճիշտ է, ապա ոչ մի կասկած չկա, որ նախքան ամենաստորին կեմբրիական շերտի կուտակվելը անցել են երկարատև ժամանակաշրջաններ, նույնքան երկարատև կամ հավանորեն ավելի ևս երկարատև են եղել, քան կեմբրիական դարի և մեր օրերի միջև ընկած ամբողջ ժամանակամիջոցը, և որ այդ հսկայական ժամանակաշրջանների ընթացքում աշխարհը լիքն էր կենդանի էակներով։ Այստեղ մենք հանդիպում ենք մի ահեղ առարկության, որովհետև կասկածելի է թվում, որ երկիրը բավականաչափ երկարատև ժամանակ գոյություն է ունեցել այն վիճակում, որը բարենպաստ էր կենդանի էակների համար։ Սըր Վ. Թոմսոնը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Thompson>'''Թոմսոն Վիլիամ''' (Thompson William)։— Բնախույզ Իրլանդիայում (1805—1852)։ Սկզբում զբաղվել է Իրլանդիայի թռչնաբանությամբ. հետագայում, մասնակցելով երկրաբան Ֆորբսի ճանապարհորդություններին, անցել է բնագիտության ընդհանուր հարցերի ուսումնասիրության։ Նրա հիմնական աշխատությունն է «Իրլանդիայի բնապատմությունը»։</ref> գալիս է այն եզրակացության, որ երկրի կեղևի պնդացումը հազիվ թե կարող էր տեղի ունենալ 20 միլիոնից ոչ պակաս կամ 400 միլիոնից ոչ ավելի տարիներ առաջ և հավանորեն տեղի է ունեցել 98 միլիոնից ոչ պակաս և 200 միլիոնից ոչ ավելի տարիների ընթացքում։ Այդ խիստ լայն սահմանները ցույց են տալիս, թե տվյալներն իրենք որքան կասկածելի են, և հնարավոր է, որ հետագայում այդ խնդրի մեջ պետք է մտցվեն նաև այլ տարրեր։ Մ-ր Կրոլլը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Croll /> կարծում է, թե կեմբրիի ժամանակաշրջանից մոտավորապես 60 միլիոն տարի է անցել, սակայն դատելով նրանից, որ սառցադաշտային դարաշրջանի սկզբից օրգանական ձևերը շատ քիչ են փոփոխվել, այդ ժամանակը շատ կարճ է թվում կյանքի այն շատ ու զգալի փոփոխությունների համար, որոնք անպայման տեղի են ունեցել սկսած կեմբրիի ֆորմացիայի ժամանակից և դրան նախորդած 140 միլիոն տարիները հազիվ թե կարելի է բավական համարել կյանքի այն բազմազան ձևերի զարգացման համար, որոնք արդեն գոյություն են ունեցել կեմբրիի ժամանակաշրջանում։ Սակայն հավանական է, ինչպես համառորեն նշում է նաև սըր Վիլյամ Թոմսոնը, որ աշխարհը շատ վաղ ժամանակամիջոցում իր ֆիզիկական պայմաններում կրել է ավելի արագ և ավելի խիստ փոփոխություններ, քան ներկայումս կատարվող փոփոխությունները։ Իսկ այդ փոփոխությունները պետք է առաջացնեին համապատասխան չափով փոփոխություններ նաև այն ժամանակ գոյություն ունեցող օրգան ական բնակչության մեջ։
Այն հարցին, թե ինչս լ ինչո՞ւ մենք չենք գտնում բրածոներով հարուստ նստվածքներ, որոնք վերաբերում են կեմբրիի սիստեմին նախորդած այդ ենթադրյալ հնագույն ժամանակաշրջաններին, ես բավարար պատասխան չեմ կարող տալ։ Շատ ականավոր երկրաբաններ, սըր Ռ. Մուրչիսոնի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Murchison /> գլխավորությամբ, մինչև վերջին ժամանակները համոզված էին, որ սիլուրի ամենաստորին շերտի օրգանական մնացորդների մեջ մենք տեսնում ենք կյանքի առաջին արշալույսը։ Այլ իրազեկ դատավորներ, ինչպես Լյաելը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> և Է. Ֆորբսը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> առարկում էին այդ կարծիքի դեմ։ Մենք չպետք է մոռանաքմոռանանք, որ աշխարհի միայն մի փոքր մասն է հանգամանորեն ուսումնասիրված։ Ոչ այնքան վաղ Բարրանդն<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Barrande>'''Բարրանդ Իոախիմ''' (Barrande Ioachitn)։— Երկրաբան և հնէաբան Ավստրիայում (1799—1883)։ Հակաէվոլյուցիոնիստ, տեսակների անփոփոխելիության կողմնակից։ 1831 թ. ապրել է Պրագայում։ Գրել է Չեխիայի սիլուրի մասին կապիտալ աշխատություններ։</ref> ավելացրել է նոր և յուրօրինակ տեսակներով մի ավելի ցածր հարկ այն հարկերի վրա, ինչպիսիք հայտնի են սիլուրի սիստեմում, իսկ այժմ մ-ր Հիկսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Hicks>'''Հիկս''' (Hicks Henry)։— Հնէաբան Անգլիայում (1837—1899)։ Կրթությամբ բժիշկ։ Գրել է մի շարք աշխատություններ Անգլիայի հնէաբանության վերաբերյալ։ Լոնդոնում երկրաբանական ընկերության նախագահ (1896—1898)։</ref> հարավային Ուելսում գտել է շերտեր, որոնք հարուստ են տրիլոբիտներով և պարունակում են կակղամորթների ու օղակավորների բազմազան ձևեր դեռ ավելի ցածրում՝ ստորին կեմբրիի ֆորմացիայում։ Ֆոսֆորիտային սերտ աճած կտորների և խեժային նյութի ներկայությունը ազոյան ամենաստորին շերտերում հավանորեն ցույց է տալիս, որ կյանք գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջաններում։ Eozoon-ի գոյությունը Կանադայում լավրենտյան ֆորմացիայի մեջ հանրաճանաչ է։ Կանադայում սիլուրի սիստեմի տակ գոյություն ունեն շերտերի երեք մեծ սերիաներ, և Eozoon-ը գտնված է նրանցից ամենաստորինի մեջ։ Սըր Վ. Լոգանը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Logan>'''Լոգան''' (Logan William Edmond)։— Երկրաբան Անգլիայում (1798—1875)։ Աշխատել է քարածխի և Անգլիայում գտնվող քարածխային շերտերի առաջացման հարցերի ուսումնասիրությամբ։</ref> հաստատում է, որ նրանց «հզորությունը ամբողջովին վերցրած թերևս շատ ավելի կգերազանցի պալեոզոյան սերիայի սկզբից մինչև հիմա եղած հետագա բոլոր ապարների հզորությանը։ Այսպիսով մենք վերադառնում ենք այնքան հեռավոր ժամանակաշրջաններ, որ այսպես կոչված մերձմորդիալ կենդանիների (Բարրանդի<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Barrande />) երևան գալը կարելի է համարել համեմատաբար նոր եղելություն»։ Eozoon-ը պատկանում է կենդանիների ամենից ավելի ցածր կազմվածք ունեցող դասին, բայց իր դասի համար նա բարձր կազմվածք ունի. նա գոյություն է ունեցել անհամար թվով և, ինչպես նկատել է դ-ր Դոուսոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Dawson /> անկասկած սնվել է այլ մանր օրգանական էակներով, որոնք հավանորեն նույնպես գոյություն են ունեցել հսկայական քանակությամբ։ Այսպիսով այն արտահայտությունները, որոնցով ես 1859 թ. հայտնել եմ, որ կենդանի էակները գոյություն են ունեցել կեմբրիի ժամանակաշրջանից շատ առաջ, և որոնք համարյա նույնն են, ինչ որ հետագայում ասել է սըր Վ. Լոգանը, ճիշտ դուրս եկան։ Այնուամենայնիվ, կեմբրիի սիստեմից ավելի ցած բրածոներով հարուստ հզոր շերտերի բացակայության համար որևէ հարմար բացատրություն գտնելու դժվարությունը դեռևս շատ մեծ է։ Շատ հավանական չի թվում, որ ամենահին շերտերը բոլորովին քայքայվել են դենուդացիայի հետևանքով կամ նրանց բրածոները իսպառ ոչնչացել են մետամորֆիզացիայի պրոցեսի շնորհիվ, որովհետև, եթե այդ այդպես լիներ, մենք կունենայինք ըստ հասակի նրանց հետևից անմիջապես հաջորդող ֆորմացիաների միայն աննշան մնացորդները և նրանք միշտ կմնա չին կմնային մասամբ մետամորֆոզի ենթարկված վիճակում։ Սակայն Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի ընդարձակ տերիտորիաների վրա սիլուրի նստվածքների մասին մեր ունեցած նկարագրությունները չեն հաստատում այղ ենթադրությունը, թե որքան ավելի հին է ֆորմացիան, այնքան նա ավելի է ենթարկվել դենուդացիայի և մետամորֆոզի պրոցեսներին։
Այդ փաստը առայժմ պետք է համարել անբացատրելի և իրավամբ կարելի է նրա վրա մատնանշել որպես ուժեղ առարկություն այստեղ պաշտպանվող տեսակետների դեմ։ Ցույց տալու համար, որ նա կարող է հետագայում որևէ բացատրություն ստանալ, ես հայտնում եմ հետևյալ հիպոթեզը։ Եվրոպայի և Միացյալ նահանգների զանազան ֆորմացիաներում գտնվող և ըստ երևույթին ոչ մեծ խորություններում ապրած օրգանիզմների բնույթի հիման վրա, ինչպես նաև այն նստվածքների հզորության հիման վրա, որոնցից կազմված են մղոններով հաստություն ունեցող ֆորմացիաները, մենք կարող ենք եզրակացնել, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այժմյան մայր ցամաքների մոտերքը ամբողջ ժամանակ գոյություն են ունեցել մեծ կղզիներ կամ ցամաքի տարածություններ, որոնք նյութ են մատակարարել նստվածքների առաջացման համար։ Միանգամայն նույնպիսի ենթադրություն են արել վերջերս Ագասսիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և ուրիշները։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես է եղել իրերի դրությունը հաջորդական զանազան ֆորմացիաների միջև ընկած ժամանակամիջոցում. արդյոք Եվրոպան և Միացյալ նահանգները այդ ժամանակամիջոցներում եղե՞լ են ցամաք, թե՞ առափնյա ստորջրյա մակերևույթ, որի վրա նստվածքներ չեն կուտակվել, թե՞ բաց ու անտակ ծովի հատակ։
Դառնալով այժմյան օվկիանոսներին, որ,:նք որոնք ցամաքի համեմատությամբ երեք անգամ ավելի մեծ տարածություն են գրավում, մենք տեսնում ենք, որ նրանք ծածկված են բազմաթիվ կղզիներով, բայց հազիվ թե հայտնի է գեթ մեկ իսկական օվկիանոսային կղզի (բացառությամբ Նոր Զելանդիայի, եթե նա կարող է անվանվել իսկական օվկիանոսային կղզի), որի վրա գոյություն ունենային պալեոզոյան կամ երկրորդային որևէ ֆորմացիաների գոնե մնացորդները։ Մենք կարող ենք ըստ երևույթին դրանից եզրակացնել, որ պալեոզոյան և երկրորդային ժամանակաշրջանների ընթացքում ոչ ցամաքներ, ոչ էլ կղզիներ են եղել այնտեղ, որտեղ այժմ տարածվում են մեր օվկիանոսները, որովհետև եթե նրանք գոյություն ունենային, այդ դեպքում պալեոզոյան և երկրորդային ֆորմացիաները ամենայն հավանականությամբ կառաջանային այն նստվածքների հաշվին, որոնք կգոյանային նրանց քայքայման ժամանակ. և այդ ֆորմացիաները պետք է գեթ մասամբ բարձրանային ծովի մակարդակից վեր երկրի մակերևույթի այն տատանումների ժամանակ, որոնք պետք է տեղի ունենային այդ չափազանց երկարատև ժամանակաշրջանների ընթացքում։ Հետևաբար, եթե մենք այս փաստերից կարող ենք որևէ եզրակացություն հանել, պետք է ընդունենք, որ այնտեղ, որտեղ այժմ տարածվում են մեր օվկիանոսները, վերջիններս գոյություն են ունեցել այն ամենահեռավոր ժամանկաշրջանից սկսած, որի մասին մենք որևէ տեղեկություն ունենք. մյուս կողմից, այնտեղ, որտեղ այժմ գտնվում են մեր մայր ցամաքները, գոյություն են ունեցել ցամաքի ընդարձակ տարածություններ, որոնք անպայման ենթարկվել են մակերևույթի մեծ տատանումների՝ սկսած կեմբրիի ժամանակաշրջանից։ Կորալյան ծովախութերի մասին իմ աշխատության կցված գունավոր քարտեզը բերում է ինձ այն եզրակացության, որ մեծ օվկիանոսներն այժմ էլ ներկայացնում են իջեցման գլխավոր մարզերը, մեծ արշիպելագները ներկայացնում են մակերևույթի տատանումների մարզեր, իսկ մայր ցամաքները՝ բարձրացման մարզեր։ Բայց մենք ոչ մի հիմք չունենք կարծելու, որ իրերի դրությունը աշխարհի սկզբից այդպես էլ մնացել է։ Մեր մայր ցամաքները հավանորեն գոյացել են այն բանի հետևանքով, որ երկրի մակերևույթի բազմաթիվ տատանումների ժամանակ գերակշռել է բարձրացման ուժը, բայց մի՞թե չէին կարող գերակշռող բարձրացման մարզերը դարերի ընթացքում փոխել իրենց տեղերը։ Կեմբրիի դարաշրջանից շատ առաջ եղած ժամանակաշրջանում մայր ցամաքները կարող էին գոյություն ունենալ այնտեղ, որտեղ այժմ տարածվում են օվկիանոսները և օվկիանոսները կարող էին գոյություն ունենալ այնտեղ, որտեղ այժմ գտնվում են մեր մայրցամաքները։ Եվ մենք հիմք չունենք ենթադրելու, որ եթե, օրինակ, Խաղաղ օվկիանոսի հատակը այժմ դառնար մայր ցամաք, մենք կարող էինք այնտեղ ճանաչել ավելի հին ֆորմացիաներ, քան կեմբրիյան շերտերը, կարծելով, որ այդ ֆորմացիաներն առաջ այնտեղ են գոյացել, որովհետև շատ հեշտությամբ կարող էր պատահել, որ այն շերտերը, որոնք մի քանի մղոն իջել են դեպի երկրի կենտրոնը և ենթարկվել են վերևում գտնվող ջրի հսկայական ճնշմանը, կարող էին շատ ավելի մեծ չափով կերպարանափոխվել, քան շարունակ մակերևույթին մոտիկ մնացած շերտերը։ Ինձ միշտ թվացել է, թե այն մետամորֆիկ ապարների հսկայական տարածությունները, որոնք մերկացած են աշխարհի զանազան մասերում, օրինակ Հարավային Ամերիկայում, պետք է ենթարկված լինեն տաքացման մեծ ճնշման տակ, պահանջում են որոշ յուրահատուկ բացատրություն, և թվում է, թե կարելի է կարծել, որ այդ ընդարձակ տարածությունները ներկայացնում են կեմբրիյանից շատ ավելի հին ֆորմացիաներ բոլորովին կերպարանափոխված և ողողման պրոցեսների ազդեցությամբ մերկացած։
Այստեղ մեր քննության առած դժվարությունները, այսինքն այն, որ թեև մենք մեր երկրաբանական ֆորմացիաներում գտնում ենք միացուցիչ օղակներ այն տեսակների միջև, որոնք այժմ գոյություն ունեն և առաջ գոյություն են ունեցել, մենք չենք գտնում նրանց միասին սերտ կերպով շաղկապող անհամար նուրբ անցումային ձևեր, որ եվրոպական ֆորմացիաներում տեսակների շատ խմբերի առաջին անգամ երևան գալը տեղի է ունենում հանկարծակի, որ կեմբրիի շերտերից ցած, ինչքան այժմ հայտնի է, գրեթե բոլորովին բացակայում են բրածոներով հարուստ ֆորմացիաները, այս բոլոր դժվարություններն անկասկած չափազանց լուրջ են։ Այդ երևում է հենց այն փաստից, որ ականավոր շատ հնէաբաններ, ինչպես Կյուվիեն,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Cuvier /> Ագասսիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis />, Բարրանդը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Barrande />, Պիկտեն,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Pictet /> Ֆոկոները,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Falconer /> Է. Ֆորբսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Forbes /> և ուրիշներ, և մեր խոշորագույն երկրաբանները, ինչպես Լյաելը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Lyell /> Մուրչիսոնը,<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Murchison /> Սեջվիկը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Sedgwick /> և ուրիշներ, միաձայն ու ջերմ կերպով պաշտպանել են տեսակների անփոփոխելությունը։ Բայց այժմ սըր Չարլզ Լյաելը իր բարձր հեղինակությամբ աջակցություն է ցույց տալիս հակառակ կողմին, և շատ երկրաբաններ ու հնէաբաններ խիստ տատանվում են իրենց նախկին կարծիքում։ Նրանք, ովքեր կարծում են, թե երկրաբանական տարեգրությունը որքան և իցե լրիվ է, անկասկած իսկույն կժխտեն այս տեսությունը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հետևելով Լյաելի այլաբանությանը, նայում եմ երկրաբանական տարեգրության վրա, որպես աշխարհի պատմության վրա, որը լրիվ չի պահպանվել, գրված է փոփոխված բարբառով, մի պատմություն, որի միայն վերջին հատորն ունենք, որ վերաբերում է երկու կամ երեք երկրների, այդ հատորից միայն այստեղ ու այնտեղ պահպանվել է մի համառոտ գլուխ և յուրաքանչյուր էջից անվնաս է մնացել տեղ-տեղ միայն մի քանի տող։ Դանդաղ կերպով փոփոխվող, հաջորդական գլուխներում ավելի կամ պակաս տարբեր բարբառի յուրաքանչյուր բառը ներկայացնում է կյանքի ձևեր, որոնք թաղված են մեր հաջորդական ֆորմացիաներում և որոնց մենք սխալ կերպով համարում ենք հանկարծակի երևացածներ։ Այսպիսի տեսակետից մոտենալով, վերևում քննարկված դժվարությունները զգալիորեն նվազում են կամ նույնիսկ անհետանում։
Վստահելի
1396
edits