Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 7 բայտ, 16:46, 14 Հունիսի 2013
/* ԴԱԴԱՐ */
  Եղանակը լավացավ։ Բայց ոչ այդ օրը, ո՛չ հաջորդ, ո՛չ էլ էլի մեկ օր հետո ճանապարհորդները ո՛չ երգում էին, ո՛չ էլ պատմություններ պատմում։ Նրանց թվում էր, թե իրենց գլխին վտանգ է կախված։ Գիշերում էին բաց երկնքի տակ, և նրանց պոնիներն ավելի կուշտ էին ուտում, քան իրենք, որովհետև շրջակայքում խոտը առաջ առատ էր, իսկ իրենց պարկերը դատարկ էին՝ տրոլներից վերցրած պաշարները երկար չդիմացան։ Մի անգամ առավոտյան նրանք գետն անցնում էին ծանծաղ տեղով, ուր դղրդյունով քարեր էին գլորվում և ջրի երեսին փրփուր առաջացնում։ Հանդիպակաց ափը զառիվայր էր ու լպրծուն։ Երբ, վերջապես, նրանք պոնիների սանձերից բռնած, դժվարությամբ ափ ելան, բարձր լեռներ տեսան։ Այդ լեռներն ասես գալիս էին նրանց վրա, թվում էր մինչև մոտիկ լեռը մի օրվա ճանապարհ է, ոչ ավելի։ Այդ լեռը մութ ու մռայլ տեսք ուներ, չնայած նրա գորշ լանջերին տեղ-տեղ արևային շերտեր էին ընկած, իսկ ետևում ձյունածածկ գագաթներ էին ցցված։
  ― Սա այն լե՞ռն է,― բացականչեց Բիլբոն, կլորացած մեծ-մեծ աչքերով ակնածանով լեռանը նայելով։ Ավելի վիթխարի բան կյանքում չէր տեսել։
   Երբ հարցրին, թե նա ուր է տանում իրենց, Հենդալֆը պատասխանեց․
   ― Դուք ընդհուպ մոտեցել եք, ինչպես հավանաբարմեզանից հավանաբար մեզանից մի քանիսին հայտնի է, Բայրի Վայրի Երկրի սահմաններին։ Ինչ-որ տեղ առջևում թաքնվում է Ռիվենդելի գեղատեսլի հովիտը, այնտեղ, Ընտանեկան Վերջին Հանգրվանում ապրում է Էլրոնդը։ Ես իմ ծանոթների միջոցով լուր եմ ուղարկել նրան, և մեզ սպասում են։
   Դա շատ հաճելի ու մխիթարական հնչեց, բայց դեռ հարկավոր էր հասնել այնտեղ, իսկ Ընտանեկան Վերջին Հանգրվանի ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէր։ Տեղանքը աստիճանաբար բարձրանում էր դեպի մոտակա լեռների ստորոտը։ Նրա միօրինակությունը ոչինչ չէր խախտում․ ոչ ծառեր կային, ոչ ծեպեր, ոչ բլուրներ, միայն հավամրգի գույնի փշրվող ժայռերով ընդարձակ լանջն էր,որ տեղ-տեղ ծածկված էր ջրի գոյության մասին վկայող խոտի ու մամուռի կանաչ խալերով։
   Այնտեղ, ծառերի մեջ, ինչ-որ արարածներ կչկչում էին ու երգում և, որ ճիշտն ասենք, կարգին անհեթեթություններ էին դուրս տալիս։ Բայց նրանք դրանից անհարմար չէն չեն զգում, և եթե այդ մասին նրանց ասեին, առաջվանից ավելի ուժեղ կկչկչային։ Իհարկե, դրանք էլֆերն էին։
   Բիլբոն թանձրացող մթության մեջ նույնիսկ տեսավ նրանց։ Նա մի քիչ վախենում էր էլֆերից, բայց միաժամանակ վերջինները դուր էին գալիս իրեն, չնայած հազվադեպ էր հանդիպել նրանց։ Թզուկներն այնքան էլ լավ չեն էլֆերի հետ։ Նույնիսկ այնպիսի խելամիտ թզուկները, ինչպիսին Տորինն ու իր ընկերներն էին, Էլֆերին հիմար էին համարում (իսկ էլֆերին հիմար համարելը հենց ամենամեծ հիմարությունն է)։ Էլֆերը ջղայնացնում էին նրանց, որովհետև սիրում էին գժվացնել թզուկներին, ծաղրել նրանց մորուքները։
   ― Այ թե զվարճալի տեսարան է,― ասաց ինչ-որ մի ձայն․․․― Հապա մի նայեք․․․ Հոբիտ Բիլբոն պոնի հեծած․․․․ Որքա՜ն գեղեցիկ է․․
   ― Ուղղակի հրաշք է։
   ― Շնորհակալ ենք,― մի քիչ զայրացկոտ պատասխանեց Տորինը։ Բայց Հենդալֆն արդեն իջել էր ձիուց և ուրախ շաղակրատում էր էլֆերի հետ։
   ― Դուք մի քիչ շեղվել եք ճանապարհից,― ասաց առաջին էլֆը,― եթե, իհարկե, փնտրում եք գետի այն կողմի տունը տանող ճանապարհը։ Մենք ձեզ ցույց կտանք այն։ բայց Բայց մինչև կամուրջ և կամրջով ավելիլ ավ ավելի լավ է ոտքով գնալ։ Չէի՞ք ցանկանա մի քիչ մնալ մեզ հետ և երգել։ Թե՞ անմիջապես կշարունակեք ճանապարհը։ Այնտեղ ընթրիք են պատրաստում,― ավելացրեց նա,― խարույկներից ծուխ է բարձրանում։
   Որքան էլ Բիլբոն հոգնած էր, բայց և հաճույքով կմնար անտառում։ Հունիսյան գիշերին, աստղալից երկնքի տակ արժե լսել էլֆերի երգը, եթե այդպիսի բաներ սիրում եք։ Բիլբոն ուզում էր մի քանի խոսք փոխանակել այդ արարածների հետ, որոնք գիտեին, թե ինչ է իր անունը և ով է ինքը, թեպետ անձամբ առաջներում երբեք նրանց չէր տեսել։ Էլֆերին շատ բան է հայտնի, նրանք, ինչպես ոչ ոք, նորությունները բռնում են օդում և թափվող ջրվեժից էլ արագ իմանում են ամեն ինչ, որ կատարվում է երկրի վրա։
  Ճանապարհորդները հյուրընկալ տանը շատ օրեր անցկացրին, ամենաքիչը տասնչորս, և չէին ուզում այստեղից հեռանալ։ Բիլբոն ուրախությամբ դեռ էլի ու էլի կմնար, նույնիսկ այն դեպքում, եթե կարողանար առանց որևէ դժվարության, ցանկությամբ միայն փոխադրվել տուն՝ հոբիտական իր բույնը։ Եվ այնուամենայնիվ այդ օրերի մասին պատմելու համարյա ոչինչ չկա։
  Տանտեր Էլրոնդը էլֆերի բարեկամն էր և այն մարդկանց առաջնորդը, որոնց նախնիների թվում էլֆեր և Հյուսիսը հայտնագործողներ են եղել։ Նա դեմքով ազնվածին էր ու գեղեցիկ, որպես բարի ոգիների տիրակալ, հզոր՝ որպես ռազմիկ, իմաստուն՝ որպես կախարդ, վեհապանծ՝ որպես թզուկների արքա, և բարի, ինչպես զով ամառը։ Էլրոնդի տունը ինքնին կատարելություն էր․ այնտեղ բոլորի համար էր լավ․ և՛ նրանց, ովքեր սիրում են ուտել ու քնել, և՛ նրանց, ովքեր սիրում են աշխատել, և՛ նրանց, ովքեր սիրում են պատմություններ լսել կամ պատմել, երգել կամ պազրապես պարզապես նստել ու մտածել, և՛ նրանց, ովքեր սիրում են ամեն ինչ, բայց չափավոր։ Չարը այս հովտում տեղ չուներ։
  Մեր ճանապարհորդներն ու նրանց ձիերը մի քանի օրվա ընթացքում հանգստացան և ուժերը վերականգնեցին։ Նրանց տրամադրությունը բարձրացավ, հագուստները կարկատեցին, կապտուկները ու չանգռվածքները բուժեցին, պարկերը լցրեցին թեթևաքաշ, բայց շատ սննդարար ուտելիքով և մեծ քանակությամբ օգտակար խորհուրդներ տվեցին։ Այսպես նրանք ապրեցին մինչև Իվանի օրվա նախօրյակը և Իվանի օրը արևը ծագելուն պես պետք է ճանապարհ ընկնեին։
  Էլրոնդը կատարելապես գիտեր ամեն տեսակ սեպագրերը։ Մեկնելուց մեկ օր առաջ նա զննեց թրերը, որ գտել էին տրոլների որջում, և ասաց․
  ― Սրանք տրոլները չեն կռել։ Թրերը հնագույն են, հնագույն մեծ էլֆերի աշխատանքը, որոնց հետ ես ազգակցական կապեր ունեմ։ Թրերը պատրաստվել են Գոնդոլինում, գոբիլնների դեմ պատերազմելու համար։ Հավանաբար սրանք ընկել մնացել են կամ որևէ վիշապի գանձարանում, կամ գոբիլնների ավար են դարձել, քանի որ վիշապները ու գոբլինները շատ դարեր առաջ միաին միասին են ավերել Գոնդոլին քաղաքը։ Այս թուրը նշանավոր զենք է, Տորին, հին սեպագրերի լեզվով այն կոչվում է Օրկրիստ, որ գոնդոլինյան լեզվով նշանակում է Գոբլիններին Խորտակող։ Իսկ այս թուրը, Հենդալֆ, կոչվում է Գլեմդրինգ՝ Թշնամիներին Ջարդող․ մի ժամանակ սա կրել է Գոնդոլինի թագավորը։ Պահպանեցեք դրանք․․․
  ― Հետաքրքիր է, ինչպես են դրանք ընկել տրոլների մոտ,― խոսեց Տորինը՝ հետաքրքրությամբ զննելով իր թուրը։
  ― Սա ի՞նչ է,― բացականչեց նա,― սովորական սեպագրերի ետևում, որոնք ասում են․ «Հինգ ոտնաչափ բարձրությամբ դուռ, երեքը կարող են անցնել մի շարքով», լուսնային տառեր են երևում։
  ― Ի՞նչ բան է լուսնային տառը։― Հոբիտն այլևս չկարողացավ զսպել իրեն։ Ես արդեն ասել եմ, թե նա որքան էր քարտեզներ սիրում։ Նրան դուր էին գալիս նաև սեպագիր և, առհասարակ, ամեն տեսակ արտասովոր տառերն ու պաճուճավոր ձեռագրերը։ Նա ինքը մի երևելի ձեռագիր չուներ։
  ― Լուսնային տառերը նույն սեպագրերն են, բայց սովորաբար չեն երևում,― պատասխանեց Էլրոնդը։― Դրանք կարող ես տեսնել միայն լուսնյակ գիշերներին․ երբ լուսնի լույսը դրանց վրա է ընկնում ետևից, իսկ կան այնպիսի խորամանկ լուսնային տառեր, որ երևոյմ երևում են միայն լուսնի այն փուլում, որում եղել է լուսինը, երբ նկարել են այդ սեպագրերը։ Դրանք հնարել են թզուկները և գրել արծաթե փետուրով։ Այդ մակագրություններն արել են, ըստ երևույթին, այս գիշերվա նման մի գիշեր, Իվանի օրվա նախօրյակին։
  ― Ի՞նչ են նշանակում դրանք,―հարցրին Հենդալֆն ու Տորինը միաժամանակ, մի քիչ սրտնեղելով այն բանի համար, որ առաջինը Էլրոնդը հայտնաբերեց դա, չնայած, այն էլ ասենք, որ մինչև այժմ այդպիսի առիթ չէր ներկայացել։
  ― «Դյուրինի օրը կանգնիր մոխարգույն քարի մոտ, երբ կկչկչա կեռնեխը»,― կարդաց Էլրոնդը,― և մայր մտնող արևն իր վերջին ճառագայթը կնետի բանալու անցքի վրա»։