==ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ==
Մյուս առավոտյան Հոբիտին արթնացրեց ծագող արևը։ Նա վեր թռավ ժամացույցին նայելու և թեյնիկը դնելու մտադրությամբ․․․ Բայց իսկույն էլ հասկացավ, որ ինքը ամենեևին էլ տանը չէ։ Նստեց և անձկությամբ սկսեց մտածել այն մասին, թե ինչ հաճելի կլիներ հիմա լվացվել և ատամները մաքրել․․․ Ո՛չ լվացվել, ո՛չ ատամերը մաքրել, ո՛չ նախաճաշին թեյ, բոված հաց ու ապխտած խոզի միս ստանալ նրան չհաջողվեց։ Ստիպված եղավ բավարարվել ոչխարի ու ճագարի սառը մսով, որից հետո պատրաստվեցին ճանապրհ ճանապարհ ընկնելու։
Այս անգամ նրան թույլ տվեցին բարձրանալ արծվի մեջքին և բռնել փետուրներից։ Թզուկները հրաժեշտի խոսքեր ասացին, խոստանալով երբևէ երախտահատույց լինել արծիների Տիրակալին, և տասնհինգ վիթխարի թռչուն խոյացան երկինք։ Արևը դեռ չէր բարձրացել, օդը թարմ էր, մառախուղը փռված էր հովիտներում և թևածում էր լեռնագագաթների շուրջը։ Բիլբոն աչքերը բացեց ու տեսավ, որ գետինը հեռու ներքևում է, իսկ լեռները մնացել են ետևում ու քանի գնում փոքրանում են։ Բիլբոն նորից աչքերը կկոցեց ու ավելի ամուր կառչեց փետուրներից։
Ժայռի կատարը իրենից ներկայացնում էր մի հարթակ, որտեղից ներքև, դեպի գետը աստիճաններ էին իջնում և տրորված մի արահետ։ Գետը այդ մասում կարելի էր անցնել ծանծաղուտով՝ մեծ, տափակ քարերի վրայով։ Խումբը այստեղ մի պահ կանգ առավ, որպեսզի քննարկի իր պլանները։
― Ես հենց սկզբից մտադրվել էի հնարավորության սահմաններում ձեզ բարեհաջող անցկացնել լեռները, ― սկսեց կախադը։ կախարդը։ ― Իմ հմուտ ղեկավարության և, որ այնքնա այնքան էլ կարևոր չէ, բարեհաջող հանգամանքների շնորհիվ այդ խնդիրը ես լուծեցի։ Վերջ ի վերջո սա իմ արկածը չէ։ Ես, կարող է պատահել, մի անգամ էլ մասնակցեմ դրան, բայց հիմա ինձ ուրիշ անհետաձգելի գործեր են սպասում։
Թզուկները սարսափելի վշտացան և տնքացին։ Բիլբոն չկարողացավ արցունքները պահել։ Նրանք, ախր, արդեն վարժվել էին, մտածելով, որ Հենդալֆն իրենց հետ կմնա մինչև վրեջ և միշտ ծանր վիճակներից կհանի։
― Ես հո չեմ պատրաստվում այս րոպեիս անհետանալու,― ասաց Հենդալֆը։― Կսպասեմ ևս մեկ-երկու օր։ Հնարավոր է, ես ձեզ կօգնեմ այս վիճակից դուրս գալու, դեռ ինքս էլ եմ որոշ օգնության կարիք զգում։ Մենք ուտելիք չունենք, իրեր չունենք, ձիեր չունենք, և ձեզ հայտնի չէ, թե որտեղ ենք գտնվում։ Դա ես ձեզ կբացատրեմ։ Հիմա դուք գտնվում եք մի քանի մղոն հյուսիս այն արահետից, որով պետք է գնայիք, եթե շտապով չհեռանայիք լեռնային անցումից։ Այս կողմերում մարդիկ քիչ են, բայց այստեղից ոչ հեռու ապրում է Ոմնը։ Հենց նա էլ փորել է այս աստիճանները ժայռի մեջ, որը եթե չեմ սխալվում, անվանվում է Կարրոկ։ Այստեղ նա հազվադեպ է գալիս և համենայն դեպս ոչ ցերեկը, այստեղ նրան սպասելը միտք չունի։ Եվ նույնիսկ վտանգավոր է։ Մենք ինքներս պետք է նրան գտնենք։ Եթե հանդիպումը խաղաղ ընթացք ունենա, ես ձեզ մնաք բարով կասեմ և արծինվերի նման բարի ճանապարհ կմաղթեմ, դեպի ուր էլ որ ուղղված լինի այն։
Թզուկներն աղաչեցին-պաղատեցին նրան, որ իրենց չլքի, խոստացան վիշապի ոսկիները, արժաթն արծաթն ու թանկարժեք իրերը, բայց նա անդրդվելի մնաց։
― Հետո կտեսնենք,― պատասխանեց հրաշագործը բոլոր թախանձնանքներին։― Կարծում եմ, որ ես առանց էյդ այդ էլ արդեն վաստակել եմ ձեր ոսկու մի մասը։ Այսինքն՝ այն ձերը կլինի, երբ դուք կկարողանաք ձեռք բերել։
Վերջապես թզուկները ձեռ քաշեցին նրանից։ Գետում լողացան, որը ծանծաղուտում խոր չէր, ջուրը վճիտ էր, քարքարոտ հատակով, և, արևի տակ չորանալով, իրենց թարմացած զգացին, չնայած վնասվածքներն ու ճանկռվածքները դեռ ցավում էին, և, իհարկե, սովածացել էին։ Ծանծաղուտով մյուս ափն անցնելով (հոբիտին որևէ մեկը միշտ շալակած էր տանում), ճանապարհորդները քայլեցին սաղարթախիտ կաղնիների և բարձր ծփիների երկայնքով տարածված փարթամ կանաչ խոտի միեջով։
― Ինչպե՞ս։ Մորթեգո՞րծ է։ Նա, որ ճագարից ծովաշուն է սարքում, երբ չի կարողանում այն սկյուռիկ դարձնել,― հարցրեց Բիլբոն։
― Ողորմած աստված, դե, իհարկե, բնական է, ինքնըստինքյան հասկանալի է՝ ոչ,― գոռաց Հենդալֆը։― Բարի եղեք, միստր Բեգինս, հիմարություններ դուրս մի՛ տվեք։ Եվ հետո երդվեցնում եմ քեզ աշխարհի բոլոր հրաշքներով, Բիլբո, այլևս չհիշատակես «մորթագործ» բառը, քանի գտնվում ես նրա տնից հարյուր մղոն շառավղով տարածության վրա․․․ Նա ներկայանում է մերթ վիթխարի սև արջի կերպարանքով, մերթ վիթխարի, հզոր, սևահեր, մեծ-մեծ ձեռքերով և երկար մորուքով մարդու կերպարանքով։ Ոմանք սում ասում են, իբրև թե նա արջ է՝ սև արջերի հնագույն ու նշանավոր ցեղից, որ ապրել են լեռներում մինչև հսկաների գալը։ Մյուսներն ասում են, իբրև թե այն մարդկանց հետնորդն է, որ ապրել են լեռներում, քանի դեռ այնտեղ չէին բնակվել Ամոգը Սմոգը և ուրիշ վիշապներ, քանի դեռ հյուսիսից չէին բարեհաճել գոբլինները։ Չգիտեմ, իհարկե, բայց ինձ թվում է, ճշմարիտ է երկրորդ ենթադրությունը։ Բոլոր դեպքերում նրա վրա ուրիշ ոչ մեկի հմայանքը չկա, բացի իր սեփականից։ Նա ապրում է կաղնուտում, փայտե ընդարձակ տան մեջ, անասուն և ձիեր է պահում, որոնք պակաս հրաշք չեն, քան ինքը։ Սրանք նրա համար աշխատում են և նրա հետ խոսում։ Ինքը նրանց չի ուտում և վայրի կենդանիներ էլ չի որսում։ Նա փեթակներ է պահում, անհամար փեթակներ՝ խոշոր չար մեղուներով, և հիմնականում սնվում է սերուցքով ու մեղրով։ Արջի կերպարանքով նա թափառում է տնից հեռու։ Մի անգամ ես նրան հանդիպեցի գիշերը, մենակ, Կարրոկի կատարին նստած․ նայում էր, թե ինչպես է լուսինը անցնում Մառախլապատ Լեռների ետևը և փնթփնթում էր արջի լեզվով․ «Կգա օրը, դրանք բոլորը կչքվեն, և այն ժամանակ ես կվերադառնամ»։ Դրա համար էլ կարծում եմ, որ նա ինչ-որ ժամանակ եկել է սարերից։
Բիլբոյի և թզուկների համար այժմ բավական խորհելու բան գտնվեց, այնպես որ նրանք լռեցին ու դադարեցին Հենդալֆին հարցեր տալուց։ Նրանք գնացին, գնացին, մեկ վեր, մեկ վար։ Տապ էր։ Բիլբոն այնքան էր սովածացել, որ հաճույքով կաղին կուտեր, եթե դրանք արդեն հասած ու գետնին թափված լինեին։
Վերջպաես նրանց ուղին փակեց մի տուն, որը երկու կից շինությունների հետ միասին բակ էր առաջացնում։ Բակի կենտրոնում, որի շուրջը մի մեծ կաղնու բուն էր ընկած, կտրտված ճյուղեր էին թափված։ Այստեղ կանգնած էր մի հսկա մարդ խիտ սև մորքուով ու սև մազերով, հզոր ձեռքերով ու ոտքերով։ Հագել էր մինչև ծնկները հասնող բրդե պարեգոտ և հենվել մեծ կացնին։ Ձիուկները, մռութները նրա ուսերին դրած, կանգնել էին կողքերին։
― Օհո՜, ահա նրանք,― ասաց մարդը ձիերին։― Նրանց տեսքը սարսափելի չէ, գնացեք․․․― նա բաբրձր ծիծաղոց։― Ովքե՞ր եք և ինչ է պետք ձոզ,― կոպիտ հարցրեց նա՝ կռանալով Հենդալֆի վրա։ Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա նա ազատ կացներ կանցներ մարդու ոտքերի արանքից, նույնիսկ գլուխը նրա մոխրագույն պարետոգին չկպցնելով։
― Ես Հենդալֆն եմ,- ― ասաց կախարդը։
― Առաջին անգամ եմ լսում,― մռթմռթաց մարդը։― Իսկ սա ի՞նչ է,― կռանալով որպեսզի տեսնի հոբիտին, և սև հոնքերը կիտելով հարցրեց նա։
― Սա միստր Բեգինսն է, անբասիր վարքի տեր հոբիտ, շատ օրինավոր ընտանիքից,― պատասխանեց Հենդալֆը։
― Ճիշտն ասած, կորցրել ենք մեր ունեցած-չունեցածը, մոլորվել ենք և քո օգնության կամ գոնե բարի խորհրդի կարիքն ենք զգում։ Բանն այն է, որ լեռներում գոբլինները մեզ լավ դաս տվին։
― Գո-ոբլիննե՞րը,― հարցրեց մարդը արդեն ոչ այնքան կոպիտ տոնով։― Օհո՜, ուրեմն, դուք նրանց ճա՞նկն եք ընեկլ։ ընկել։ Իսկ, հարց է ծագում․ ի՞նչ գործ ունեիք այդ կողմերում։
― Դա պատահաբար ստացվեց։ Նրանք մեզ հանկարծակիի բերեցին լեռներում գիշերելու ժամանակ։ Մենք արևմուտքի կողմերից անցնում էինք այստեղ։ Բայց դա երկար պատմություն է։
― Այդ դեպքում տուն մտեք և պատմեք գոնե մի մասը, եթե դրա վրա ամբողջ օրը չի գնա,― ասաց մարդը՝ տան դուռը դեպի ներս բանալով։
Նրան հետևելով՝ Հենդալֆն ու Բիլբոն հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որի կենտրոնում օջախ կար։ Չնայած ամառ էր, փայտերը վառվում էին, և ծուխը բարձրանում էր վերև, դեպի մրոտ գերանները, տանիքում ելք որոնելով։ Նրանք անցան այդ մութ դահլիճը, որ լուսավորված էր միայն օջախի կրակով ու երդիկից ընկնող լույսով, և մի փոքրիկ դռնով դուս դուրս եկան պատշգամբ, որ փայտե հենասյուների վրա էր պահվում։ Հարավահայց լինելով, այն դեռ պահպանում էր ցերեկվա ջերմությունը, արևի ճառագայթները շեղակի ընկնում էին ներս ու ոսկե անձրևի պես թափվում մինչև պատշգամբի աստիճանները ծաղիկներով ծածկված այգու վրա։
Նրանք նստեցին փայտե նստարաններին։ Հենդալֆն Հենդալֆը սկսեց պատմել, իսկ Բիլոբն Բիլբոն հատակին չհասնող կարճ ոտքերն էր թափահարում, նայում էր այգու ծաղիկներին և գուշակում, թե ինչպես են կոչվում դրանք․ մինչ այդ դրանցից շատերը նա երբեք չէր տեսել։
― Ես սարերում մի երկու ընկերոջ հետ էի․․․― սկսեց կախարդը։
― Շնորհակալ եմ, ես ձեր ծառայության կարիքը չունեմ,― պատասխանեց Բեորնը։― Դրա փոխարեն դուք, երևում է, իմ կարիքը ունեք։ Ես այնքան էլ շատ չեմ սիրում թզուկներին։ Բայց քանի որ դու իսկականից Տորինն ես, Տրեյնի որդին, Տրորի թոռը, իսկ ձեր ուղեկիցը միանգամայն օրինավոր թզուկ է, դուք թշնամի եք գոբլիններին և ոչ մի մտարդությու չունեք որևէ խարդախություն անել իմ տերությունում․․․ Ի դեպ, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։
― Նրանք գնում էին իրենց հայրերի երկիրը, որ գտնվում է Սև Անտառի ետևում, դեպի արևելք,― մեջ մտավ Հենդալֆը։― Մենք զուտ պատահականորեն ենք հայտնվել ձեր տիրապտությունուն։ Մենք կտրում էին էինք Վերին Լեռնանցքը և մտածում էինք դուրս գալ այն ճանապարհը, որ ընկած է ձեր երկրից հարավ։ Եվ այստեղ մեզ վրա տվին չար գոբլինները։ Դրա մասին էլ ուզում էի պատմել ձեզ։
― Դե պատմեք, էլի,― անհամբեր ասաց Բոերնը, որ քաղաքավարությամբ աչքի չէր ընկնում։
― Նորի՝ պատրաստ ձեզ ծառայելու, Օրի՝ պատ․․․― սկսեցին նրանք, բայց Բեորնը ընդհատեց․
― Շատ շնորհակալ եմ։ Երբ ձեր ծառայությունը պետք լինի, ես ինքս կխնդրեմ, նստեք, և եկեք շարունակեքնշարունակենք, թե չէ մինչև ըթրիք պատմությունը լսել չենք հասցնի։
― Հենց որ քնեցինք,― շարունակեց Հենդալֆը,― ետին պատի վրա ճեղքը մեծացավ, այնտեղից դուրս թռան գոբլինները, բռնեցին հոբիտին, թզուկներին և մեր պոնիների երմակը․․․
Այդ րոպեին հայնտվեցին Բալինն ու Դվալինը և այնքնա ցածր խոնարհվեցին, որ մորուքներով քարե հատակն ավլեցին։ Վիթխարի մարդը մռայլվեց, բայց թզուկներն այնպես էին ջանում քաղաքավարի լինել, այնպես էին գլխով անում, խոնարհվում, երկատվում ու կնգուղները թափահարում նրա ծնկների առջև իսկական թզուկային քաղաքավարությամբ, որ Բեորնը դադարեց մռայլվելուց և բեկ-բեկ ծիծաղեց։ Ախր նրանք շատ ծիծաղելի էին․․․
― Իսկապես որ կրկես է,― Ներս եկեք, պարոն զվարճասերներ, ներս եկեք։ Ի՞նչ են ձեր անունները։ Ծառայություններն առայժմ պետք չեն, միայն անունները։ Նստեք և իրարանցմաը իրարանցմանը վերջ տվեք։
― Բալին ու Դվալին,― պատասխանեցին թզուկները, չհամարձակվելով վիրավորվել, և ապշած նստեցին ուղիղ հատակին։
― Շարունակի՛ր,― հրամայեց Բեորնը կախարդին։
― Հրաշալի է,― միջամտեց Բեորնը։― Ուրեմն կախարդն էլ կարող է երբեմն որևէ բանի պետք գալ»
― ․․․ և ճեղքից ներս սողոսկեցի, երբ այն փակվում էր։ Ես նրանց ետևից գնացի մինչև գլխավոր դահլիճը, որտեղ հավաքված էին գոբլինները՝ Գերագույն Գոբլինը երեսուն կամ քառասուն զինված պահապաններով։ Ես մտածեցի․ «Եթե նույնիսկ թզուկները կաված կապված չլինեին իրար, ի՞նչ կարող էր անել մեկ դյուժինը այսպիսի բազմության դեմ»։
― Դյուժի՞ն։ Առաջին անգամ եմ լսում, որպեսզի ութը դյուժին կոչվի։ Թե՞ ձեր ծխախոտատուփում էլի ինչ-որ պահեստայիններ կան։
Բեորնը աշխատում էր ցույց չտալ, թե այդ պատմությունն ինչպես է շարժել իր հետաքրքրասիրությունը։ Առաջներում նա գիտեր լեռների հենց այն մասը, որի մասին գնում էր խոսքը․․․ Նա գլխով էր անում և փնթփնթում, լսելով, թե ինչպես է գտնվել հոբիտը, ինչպես են նրանք գլորվել քարե գահավանդակով և գայլերի ոհմակի մասին։
Երբ Հենդալֆը հասավ այն տեղին, երբ նրանք բարձրացել էին ծառերը, իսկ գայլերը հստոտել նստոտել էին ծառերի տակ, Բեորնը վեր կացավ, մռթմռթալով սկսեց ետ ու առաջ քայլել․
― Ես պետք է այնտեղ լինեի, իմ գլուխն էին կորցրել։ Նրանք իմ ձեռքից հրավառությամբ չէին պրծնի։
― Դե ինչ,― ասաց Հենդալֆը, շատ գոհ այն բանից, որ պատմվածքը տպավորություն էր թողնում,― ինչ կարող էի՝ արեցի։ Եվ ահա մենք նստել ենք ծառերին, գայլերը ներքևում կատաղել են, և այստեղ լեռներից իջան գոբլիններն ու մեզ տեսան։ Նրանք հրճվանքից ոռնացին ու ծաղրական երգեր երգեցին․ «Տասնհինգ թռչուն․․․»։
― Ողորմա՜ծ աստված,― տնքաց Բեորնը։― Չսկսեք իձն ինձ հավատացնել, թե գոբլինները հաշվել չգիտեն։ Գիտեն, տասներկուսը տասնհինգ չէ, իսկ նրանք դա հաստատ գիտեն։
― Ես՝ նույնպես։ Բիֆուրն ու Բոֆուրն էլ այնտեղ էին։ Ուղղակի ես չէի համարձակվում նրանց ներկայացնել։ Ահա նրանք։
Միայն այստեղ Բեգինսը հասկացավ, թե որքան խելացի վարվեց Հենդալֆը։ Ընդմիջումները գրգռում էին Բեորնի հետաքրքրասիրությունը, իսկ Հենդալֆի հերթականորեն պատմելը թույլ չտվեց, որ Բեորնը թզուկներին իսկույն վռնդի որպես կասկածելի մուրացկանների։ Բեորնը խուսափում էր իր տունը հյուրեր հրավիրել։ Նա բարեկամներ քիչ ուներ, նրանք էլ բավական հեռու էին ապրում, և երբեք միաժամանակ երկու բարեկամից ավելի չէր ընդունում, իսկ այստեղ, նրա պատշգամբում հավաքվել էին տասնհինգ անծանոթներ։
Երբ կախարդը ավարտեց պատմությունն այն մասին, թե ինչպես արծիվները փրկեցին իրենց ու տեղափոխեցին Կարրոկ ժայռի վրա, արևը մտավ Մառախլապատ Լեռների ետևը, և այգում երկա՜ր-երկար ստվերներ փռվեցին։
― Հրաշալի պատմություն էր,― ասաց Բեորնը։― Վաղուց այդպիսի բան չէի լսել։ Գուցե դուք բոլորն էլ հնարում եք, բայց պատմությունը ընթրիքի արժանի է։ Ուտել ուզո՞ւմ եք։
― Այո, շատ,― խմբով պատասխանեցին հյուրերը։― Խորին շնորհակալություն։
Նախասենյակում այժմ բոլորովին մթնեց։ Բեորնը ծափ զարկեց, և ներս վազեցին չորս գեղեցկագույն սպիտակ պոնիներ, ու մի քանի խոշորամարմին մոխրագույն շներ։ Բեորնը ինչ-որ բան ասաց անհասկանալի մի լեզվով, որ բաղկացած էր գազանների արձակած հնչյուններից։ Խոնարհ կենդանիները դուրս եկան և նորից վերադարձան՝ երախներում մեկ-մեկ ջահ բերելով։ Նրանք օջախի կրակից վառեցին ջահերը, մտցրին օջախի շուրջը գտնվող սյուներին ամրացված ջահակալների մեջ։ Շները, երբ ուզում էին, կանգնում էին ետին թաթերի վրա և առջևի թաթերով պահում այն ամենը, ինչ որ իրենց հարկավոր էր։ Նրանք ճարպկորեն բերեցին պատերին հենված տախտակներն ու իշոտնուկները և շարեցին օջախի առջև։
Հետո լսվեց «բա՜-բա՜-բա՜», և ներս ընկան մի քանի սպիտակաթույր մաքիներ՝ խոշոր, ածուխի պես սև խոյի առաջնորդությամբ։ Մաքիներից մեկը բերանով պահել էր անկյուններում կենդանիների պատկերներ գործած սպիտակ մի սփռոց, մյունսերն իրենց լայն մեջքներին բերում էին սկուտեղներ, որոնց վրա դրված էին թասեր ու փայտե ափսեներ, դանականեր ու փայտե գդալներ։ Շներն արագ-արագ այդ բոլորը դասավորեցին սեղաններին։ Սեղաններն այնքան ցածլիկ էին, որ նույնիսկ Բիլբոյի համար շատ հարմար էր նստելը։ Պոնին սեղանի մի ծայրին դրեց հյուսած լայն նստատեղերով, կարճ ոտքերով երկու աթոռ՝ Հենդալֆի և Տորինի համար, իսկ սեղանի մյուս ծայրին դրեց մեծ, սև, նույնպես ցածր և նույնպես հյուսկեն նստատեղով մի աթոռ Բեորնի համար։ Բեորնը նստեց և իր հաստ ոտքերը երկարեց սեղանի տակ։ Հավանաբար, նստարանները, ինչպես նաև սեղանները դիտավորյալ ցածր էին արել, որպեսզի Բեորնին ծառայող հրաշալի կենդանիների համար հեշտ լիներ նստել։ Դե, իսկ ինչի՞ վրա նստեցին մնացածները։ Նրանց մասին էլ հոգ տարան։ Պոնիները գլորելով թմբուկների պես կլոր, հարթ տաշած ու հղկած և նույնիսկ Բիլբոյին համար կոճղեր բերեցին։ Շուտով բոլորը տեղավորվեցին սեղանի շուրջը՝ Բեորնի գլխավորությամբ։ Նախասենյակում, երևի, վաղուց այդքան մեծ խումբ չէր հավաքվել։
Եվ այստեղ սկսվեց ընթրիքը կամ ճաշը (ինչպես կուզեք անվանեք), որի նմանը նրանք չէին տեսել այն օրից, ինչ հեռացել էին «Ընտանեկան Վերջին Հանգրվանից»։ Շուրջը թրթռում էր ջահերի և օջախի կրակը, իսկ սեղանին վառվում էին երկու երկար կարմիր մոմ։ Մինչ հյուրերը կկշտանային, Բեորնը նրանց զբաղեցնում էր՝ իր թավ, որոտալից ձայնով պատմություններ պատմելով վայրի հողերի և հատկապես մութ, վտանգներով լի անտառի մասին, որ տարածվում էր մինչև հեռավոր Հյուսիս ու Հարավ և փակում Արևելք տանող ճանապարհը, ահասարսուռ Սև Անտառի մասին։
Թզուկները լսում էին և գլուխները տարուբերում, գիտենալով, որ շուտով իրենք էլ մտնելու են Սև Անտառի խորքերը, և որ Մառախլապատ Լեռներից հետո այդ անտառը վիշապի միջնաբերդ տանող ճանապարհին նարնց նրանց համար պահած արգելքներից ամենավտանգավորն է։ Ուտելուց հետո նրանք նույնպես սկսեցին պատմություններ պատմել, բայց Բեորնի քունը տանում էր, և նա անուշադիր էր լսում։ Թզուկները բլբլացնում էին ոսկու, արծաթի և թանկարժեք իրերի մասին, դարբինների արհեստի մասին, իսկ Բեորնին այդպիսի բաները քիչ էին հետաքրքրում․ նրա նախասենյակում ոչ մի ոսկե կամ արծաթե իր չկար և ոչ մի մետաղյա իր, բացի դանակներից։
Թզուկները սեղանի շուրջը դեռ երկար նստեցին և փայտե թասերով մեղր էին խմում։ Դրսում բոլորովին մթնել էր։ Օջախը փայտ գցեցին, ջահերը հանգցրին, կրակի լեզուները պարում էին նարնց նրանց առջև, իսկ շուրջը բարձրանում էին սյուները, և դրանց գագաթները պրվում սրվում էին մթության մեջ, ինչպես ծառերի կատարները անտառում։ Կարող է պատահել որևէ կախարդական բան կար այստեղ, բայց Բիլբոն տանիքի փայտամածի մեջ տերևների շրշյուն էր լսում ու բվի կռնչոց։ Հետո նա դանթել, ձայներն սկսեցին մարել, հեռանալ․․․ և հանկարծ նա ցնցվեց ու արթնացավ։
Արթնացավ նրանից, որ մուտքի դուռը ճռռաց ու փակվեց։ Բեորնը անհետացավ։ Թզուկները նստել էին հատակին, օջախի առջև, ոտքերը խաչել ու երգ էին երգում։ Ահա մի քանի քառյակ, բայց ոչ բոլորը, դրանք առավել շատ էին, և թզուկները երկար ժամանակ երգում էին ու երգում․
Լուսնի արծաթում հալվում է, կորչում։
Բիլբոն նորից ննջեց։ Հանկարծ վեր կացավ Հենդալֆը․
― Քնելու ժամանակն է,― ասաց նա,― մեր քնելու ժամանակն է, ոչ Բեորնի։ Այստեղ, նախասենյակում, մենք կարող ենք հանգիստ քնել, ոչնչից չվախենալով, բայց զգուշացնում եմ, հիշեցեք այն, ինչ մեզ խորհուրդ տվեց Բեորնը հրաժեշտի ժամանակ․ ոչ մի դեպքում մինչև արևածագը տնից դուրս չգալ, թե չէր չէ ձեզ համար վատ կլինի։
Բիլբոն տեսավ, որ կողքի պատի տակ, պատի և սյունի արանքում արդեն տեղ էին գցել ցածր տախտակամածի վրա։ Բիլբոյի համար պատրաստել էին ծղոտե ներքնակ և բրդե վերմակ։ Նա գունդուկծիկ եղավ և հաճույքով փաթաթվեց վերմակի մեջ, չնայած ամառ էր։ Կրակը մարում էր։ Բիլբոն քնեց։ Գիշերվա կեսին նա արթնացավ․ օջախում կրակը մլմլում էր, թզուկներն ու Հենդալֆը հանդարտ շնչում էին, ըստ երևույթին խոր քնած էին։ Լուսինը բարձրացել էր և երդիկից ներս էր նայում։ Հատակին լուսնի շողքն էր ընկած։ Դրսից փնթփնթոց և ինչ-որ աղմուկ էր լսվում, ասես դռան ետևում մի մեծ գազան էր շուռումուռ գալիս։ Բիլբոն մտածեց․ չլինի՞ Բեորնն է այստեղ արջի կերպարանք ստացել, չլինի՞ թե գա իրենց ուտի։ Հետո նա փաթափվեց փաթաթվեց վերմակի մեջ և, չնայած իր տագնապներին, նորից քնեց։
Երբ առավոտյան վերջնականապես արթանցավ, արդեն բավական ուշ էր։ Թզուկներից մեկը սայթաքեց և, Բիլբոյին կպչելով, փռվեց հատակին։ Դա Բոֆուրն էր։ Երբ Բիլբոն աչքերը բացեց, նա փնթփնթում էր ու ջղայնանում․
― Վեր կաց, ալարկոտ, թե չա նախաճաշ չի հասնի։
― Նախաճա՞շ,― գոռաց նա,― որտե՞ղ է։
― Մեծ մասը մեր ստամոքսներում է,― արձագանքեցին նախասենյակում ետ ու առաջ քայլող թզուկները։― Իսկ այն, ինչ մնացել է, պատշգամբում է։ Մենք արևածագից Բեորնին ենք փնտրում և չենք կարողանում գտնել։ Դրա փոխարեն պատշգամբում նախաճաշի համար բացված սեղան գտանք։
― Իսկ Հենդալֆն ո՞ւր է,― հարցրեց Բիլբոն՝ պատշգամբ դուրս թռչելով։
― Ո՞ւր է մեր հյուրընկալը։ Ո՞ւր էիք անհետացել ամբողջ օրը,― Հենդալֆի երևալուն պես գոռացին բոլորը։
― Հարցերին կպատասխանեմ հերթով, այն էլ ընթրիքից հետո։ Առավոտից բերանս մի կտոր բան չեմ դրել։
Վերջապես Հենդալֆը ետ հերց հրեց ափսեն ու սափորը (նա ամբողջ երկու հաց կերացկերավ, դրանց վրա կարագ, մեղր ու կաթնասեր քսելով, խմեց համարյա մեկ լիտր մեղրահյութ) և ծխամորճը հանեց։
― Նախ կպատասխանեմ երկրորդ հարցին,― ասաց նա։― Աստված իմ․․․ Այս շինությունը ստեղծված է ծպի ծխի օղակներ բաց թողնելու համար․․․
Նրանք դեռ երկար ժամանակ ոչինչ չէին կարողանում դուրս քաշել Հենդալֆից, որովհետև նա տարված էր օղակներ բաց թողնելով․ նար նրա օղակները սավառնեցին սյուների շուրջը, փոփոխեցին ձևերն ու գույները, վերջապես մեկը մյուսի հետևից ընկնելով՝ դուրս թռան երդիկից։
― Ես արջերի հետքերն էին տնտղում,― ի վերջո պատասխանեց Հենդալֆը։― Այս գիշեր այստեղ, ինչպես երևում է, արջերի բազմություն է հյուրընկալվել։ Ես իսկույն հասկացա, որ Բեորնը մենակ չէր կարող այդքան հետքեր թողնել, ըստ որում ամենատարբեր չափեսրի։ չափսերի։ Նույնիսկ կասեի, որ ամբողջ գիշերը, մինչև լույս այստեղ արջեր են պար եկել՝ փոքր ու խոշոր, միջահասակ ու հսկա։ Նրանք հավաքվել են բոլոր կողմերից, բացի մեկից․ ոչ ոք չի եկել արևմուտքից, լեռներից։ Եվ այդ կողմ գնում են միայն մեկ արջի հետքերը։ Ես հետքերով հասա մինչև Կարրոկ ժայռը, որտեղ դրանք իջան գետը, իսկ մյուս ափը չանցա՝ գետն այնտեղ չափազանց խոր է և հոսանքն էլ ուժեղ։ Այն կողմում հետքերը մտնում էին ուղիղ սոճիների անտառը՝ Մառախլապատ Լեռների արևելյան լանջերին, որտեղ տեղի ունեցավ մեր սիրազեղ հանդիպումը վարգերի հետ։ Այսպիսով, ես, թվում է, պատասխանեցի նաև առաջին հարցին,― վերջացրեց Հենդալֆը։ Բիլբոյին թվաց, որ ինքը հասկանում է, թե խոսքը դեպի ուր է ծռում կախարդը։
― Իսկ ի՞նչ կանենք, եթե նա այստեղ բերի վարգերին ու գոբլիններին,― բացականչեց Բիլբոն։― Բոլորիս կկոտորեն։ Չէ՞ որ դուք առաջ ասում էիք, թե Բեորնը նարնց հետ բարեկամություն չի անում։
― Հետո ի՞նչ։ Հիմա էլ եմ ասում։ Հիմարություններ դուրս մի՛ տուր։ Ավելի լավ է գնաս քնես, թե չէ գլուխդ արդեն չի աշխատում։
Հոբիտն իսկապես էլ իրեն ջախջախված էր զգում, և նրան մնում էր մաիյն միայն պառկել քնել։ նա քնեց թզուկների երգի տակ։ Ննջելով՝ Բիլբոն դարձյալ մտածում էր Բեորնի մասին․ նա երազում տեսավ, որ հարյուրավոր սև արջեր, շուրջպար բռնած, դանդաղ ու ծանրորեն պտտվում են լուսնի լույսի տակ։ Նա արթնացավ կեսգիշերին, երբ բոլորը քնած էին, դռան ետևից լսեց նույն շրշոցը, ֆսֆսոցն ու մռթմռթոցը, ինչ և նախորդ գիշերը։
Առավոտյան նրանց արթնացրեց Բեորնը։
― Ա՜, ուրեմն դուք դեռ այստեղ եք,― ասաց նա՝ հոբիտի օձիքից բռնած բարձրացնելով ու ծիծաղելով։― Տեսնում եմ, վարգերը, գոբլինները ու չար արջերը քեզ դեռ չեն կերել։― Եվ ամենաանհարգալի ձևով մատով բզեց միստր Բեգինսի փորը․― Մեր գնդլիկը լավ էլ տռզել է կաթնահացով ու մեղրով։ Գնանք էլի ավելացնենք։
Եվ բոլորը նրա հետ գնացին նախաճաշելու։ Այս անգամ Բեորնը հիանալի տրամադրության մեջ էր և շատ ծիծաղեցրեց նրանց զանազան զվարճալի պատմություններով։ Հյուրերն Հյուրերը ստիպված չեղան երկար գլուխ ջարդել, թե ուր էր նա անհետացել և ինչու է այդպես սիրալիր․ շուտով նա ինքը պատմեց ամեն ինչ։ Բեորնը արշավ էր կատարել գետից այն կողմ, դեպի լեռները, և հարկ է նկատել, որ շատ արագ էր գործը գլուխ բերել։ Լինելով գայելրի այրված բացատում՝ նա համոզվել էր, որ համենայն դեպս թզուկների պատմածի մի մասը ճշմարտություն է։ Նա անտառում մի վարգ ու գոբլին էր բռնել և նրանցից իմացել, որ գոբլինների պարեկները վարգերի հետ միասին դեռ թզուկներին են փնտրում։ Նրանց խիստ կատաղեցրել է Գերագույն Գոբլինի մահը և գայլերի առաջնորդի խանձված քիթը, ինչպս նաև շատ գլխավոր վարգերի կործանումը կախարդի սարքած հրդեհից։ Նարքն հարձակումներ էին կազմակերպում մառախլապատ Լեռների մոտակա հողերի վրա, որպեսզի բռնեն թզուկներին և վրեժխնդիր լինեն մարդկանցից ու շրջակայքի բոլոր էակներից, ովքեր, ինչպես նարքն նրաքն կասկածում էին, պատսպարում են թզուկներին։
― Ձեր պատմությունը հրաշալի էր,― եզրակացրեց Բեորնը,― բայց հիմա, երբ ես համոզվել եմ նրա ճշմարությանը, այն ավելի քան սրտովս է։ Ես ձեզ առաջարկում եմ ցանկացած օգնությունը, որ իմ ուժը կպատի։ Դուք էլ որ ինձ նման ապրեիք Սև Անտառի ծայրին, ոչ մեկի խոսքին չէիք հավատա։ Այս դեպքից հետո ես լավ կվերաբերվեմ բոլոր թզուկներին։ Հո քիչ բան չէ, սպանել են Գերագույն Գոբլինին, հենց իրեն՝ Գերագույն Գոբլինին։― Եվ նա ծիծաղեց դաժան ծիծաղով։
― Իսկ ի՞նչ արեցիք գոբլինին ու վարգին,― հետաքրքրվեց Բիլբոն։
― Եկեք տեսեք,―պատասխանեց Բեորնը, և թզուկները հետևեցին նրան։ Դարպասի վրա ցցված էր գոբլինի գլուխը, հենց այդտեղ էլ, դարպասի ետևոմ, ծառից կախված էր գայլի մորթին։ Սարսափելի է Բեորնի պես թշնամի ունենալը։ Բայց նա հիմա իրենց բարեկամն էր, և Հենդալֆը մտածեց, որ ավելի լավ է անկեղծորեն նրան պատմել ամբողջ պատմությունն ու ճանապարհորդության նպատակը։
Ահա թե ինչ օգնություն խոստացավ Բեորնը։ նա Նա յուրաքանչյուր թզուկի պոնի կտարամադրի, իսկ Հենդալֆին՝ ձի, որպեսզի հասնեն մինչև անտառ։ Ճանապարհի համար մթերք կտա, որը խելացիորեն տնտեսելու դեպքում մի քանի շաբաթ կբավարարի։ Մթերքը թեթև կլինի և տեղափոխման համար հեշտ՝ ընկույզ, ալյուր, չորացած մրգով լի փակված սափորներ, մեղրով լցված կավե կճուճներ և հատուկ ձևով պատրաստվածկեքսերպատրաստված կեքսեր, որի մեջ սննդարար նյութերը շատ երկար են պահպանվում։ Այն պատրաստելու գաղտնիքը միայն Բեորնը գիտեր․ դրա բաղադրության մեջ մեղր կար, ինչպես որ նրա ամբողջ սննդի մեջ, և կեքսը համեղ էր, թեպետ ծարավ էր առաջացնում։ Նա նախազգուշացրեց, որ հետները ջուր վերցնել հարկավոր չէ, քանի որ մինչև անտառ ամբողջ ճանապարհին առվակներ ու աղբյուրներ կհանդիպեն։
― Բայց ճանապարհը Սև Անտառի միջով դժվար կլինի, վտանգներով լի և անծանոթ,― ասաց Բեորնը։― Ոչ ջուր, ոչ էլ կեր այնտեղ չեք գտնի։ Ընկույզն այնտեղ դեռ չի հասել, իսկ ընկույզից բացի ուտելու պիտանի ոչինչ չի աճում։ Անտառի բոլոր կենդանի էակները վայրենի են, կատաղած և այլակերպ։ Ես ձեզ տկեր կտամ ջի համար, նետեր ու աղեղներ։ Բայց չեմ կարծում, թե Սև Անտառում որևէ հարմար որս կամ էլ խմելու բան գտնվեր։ Արահետև հատում էա է արագահոս Սև առուն։ Մտքներովդ չանցնի այնտեղ լողանալ կամ ջուր խմել․ ես լսել եմ, որ առուն կախարդված է և քուն ու մոռացկոտություն է բերում։ Չարժե թռչունների վրա կրալեկրակել, թե չէ, որսի ետևից ընկնելով, անտառի աղջամուղջում կարելի է արահետը կորցնել, իսկ դա ոչ մի դպքում չի կարելի անել։ Ահա իմ բոլոր խորհուրդները։ Անտառում արդեն ոչնչով ձեզ օգնել չեմ կարող, հույսներդ դրեք ձեր հաջողության վրա, սեփական քաջության և այն պաշարների վրա, որ ես դնում եմ ձեզ հետ։ Խնդրում եմ անտառի եզրից ետ ուղարկեք պոնիներին և ձիուն։ Հաջողություն եմ ցանկանում։ Իմ տան դուռը միշտ բաց է ձեզ համար, եթե պատահի այս ճանապրհով ետ դառնաք։
Նրանք, բնական է, շնորհակալություն հայտնեցին Բեորնին, բազմաթիվ խոնարհումներ արեցին, հատակը կնգուղներով ավլելով ու բազմիցս «պատրաստ ենք ձեզ ծառայելու, ով ընդարձակ փայտե դղյակների տեր» ասացին։ Բայց թզուկների սիրտը ճմլվում էր նրա չարագուշակ խոսքերից։ Վերջապես նրանց գիտակցությանը հասավ, որ իրենց ճանապրհորդությունն ավելի վտանգավոր է, քան պատկերացրել են և, եթե նույնիսկ բոլոր դժվարությունները հաղթահարեն, ճանապարհի վերջում վիշապն է իրենց սպասում։
Ամբողջ առավոտ ճանապարհի պատրաստություն էին տեսնում։ Կեսօրին վերջին անգամ Բեորնի հետ հաց կերան, հեծան ձիերը և, տանտիրոջը հարժեշտ տալով, դարպասից դուրս եկան։ Դուրս գալով Բեորնի բարձր ցանկապատով շրջափակված տիրույթից, նրանք ուղղությոսւն ուղղություն վերցրին դեպի հյուսիս, իսկ հետո շրջվեցին հյուսիս-արևմուտք։ Բեորնի խորհրդին հետևելով՝ նրանք թողեցին անտառային գլխավոր ճանապարհը, որ անցնում էր նար նրա տիրապետության հարավային սահմանով։ Բեորնը նրանց զգուշացրեց, որ այդ ճանապարհից հիմա ավելի շատ օգտվում են գոբլններըգոբլինները, իսկ ճանապարհը, ինչպես ինքը լսել է, արևելքում խիստ ծածկվել է բուսականությամբ և վերջանում է անանցանելի ճահիճներում։ Կարրոկից մի քանի օրվա ձիու ճանապարհ դեպի հյուսիս մի արահետ կա, շատ քչերին հայտնի, որև Սև Անտառի միջով դուրս է գալիս ուղիղ Մենավոր Լեռը։
― Գոբլինները,― եզրափակեց Բեորնը,― Կարրոկից և իմ տնից հարյուր մղոնից պակաս հեռավորության վրա գետը անցնել չեն համարձակվի․ գիշերը այն վատ չի պահպանվում։ Բայց ձեր տեղը լինեի, կշտապեի․ եթե նրանք հարձակվումը հարձակումը շուտ սկսեն, ապա կհասցնեն հարվաում հարավում գետն անցնել և կսանրեն անտառի ամբողջ այդ մասը, որպեսզի ձեր ճանապրհը փակեն։ Իսկ վարգերը, պետք է ասել, ավելի արագ են վազում, քան պոնիները։ Ուրեմն, արագ ճանապարհ ընկեք։
Նրանք սլանում էին լուռ, ոտքերի տակ ընտրելով փափուկ կամ խոտով ծածկված հողը։ Ձախից սևին էին տալիս լեռները, դիմացից մոտենում էին գետը եզերող ծառերը։ Արևը մինչև ուշ երեկո ոսկեզօծում էր մարգագետինները։ Դժվար էր ամբողջ ժամանակ հիշել գոբլինների ու հետապնդման մասին, և, մի քանի մղոն Բեորնի տնից հեռանալով, նրանք նորից սկսեցին շատախոսել, երգել ու դադարեցին առջևում իրենց սպասող անտառային մութ ճանապարհի մասին մտածել։ Երեկոյան, երբ մթնշաղը սկսեց իջնել և մայրամուտի շողերի մեջ փայլփլեցին լեռների գագաթները, ճանապարհորդները կանգ առան գիշերելու և պարեկներ նշանակեցին։ Բայց անհանգիտ քնեցին, և երազում գայլերի ոռնոց ու գոբլինների ճիչեր էին լսում։
Առավոտը լավ օր էր խոստանում։ Գետնին փռված էր սպիտակ մառախուղը, օդը զով էր, բայց շուտով արևելքում բաձրացավ կարմիր արևը, մշուշը ցրվեց, և ստվերները դեռ չէին հասցրել կարճանալ, երբ ուղևորները նորից ճանապարհ ընկան։ Նրանք արդեն երկու օր է գնում էին, բայց ոչինչ ու ոչ ոքի չէին տեսել, բացի խոտից ու ծաղիկներից, թռչուններից ու մենավոր ծառերից, մեկ֊մեկ էլ ազնիվ եղջերուներից, որ արածում կամ էլ ննջում էին պուրակների ստվերներում։ Երրորդ երեկոյան նրանք այնպես էին շտապում շուտով անտառի մուտքին հասնելու, որ մինչև գիշեր կանգ չառան և նույնիսկ որոշ ժամանակ էլ գնացին գիշերը, լուսնի լուսյով։ Աղջամուղջում Բիլբոյի աչքին մեկ ձախից, մեկ աջից մեծ արջի ուրվագիծ էր երևում, որ թաքնվելով շարժվում էր նույն ուղղությամբ։ Բայց երբ այդ մասին ասաց Հենդալֆին, նա միայն պատասխանեց․
― Սւ՜ս֊ս․․․ Սը՜ս֊ս․․․ Ուշադրություն մի՛ դարձրու․․․
Հաջորդ օրը նրանք դուրս եկան լուսաբացից առաջ։ Հենց որ լույսը բացվեց, նրանք տեսան անտառի սև, մռայլ պատը, որն ասես իրենց ընդառաջ էր գալիս կամ սպասում էր նրանց։ Ճանապարհը վեր բարձրացավ․ հոբիտին թվաց, թե լռությունը շրջապատում է իրենց։ Թռչունների ձայներն առավել հազվադեպ էին լսվում։ Եղջերուներն անհետացան, նույնիսկ ճագարները կորան։ Կեսօրին նրանք հասան Սև Անտառի եզին և ձիերից իջան, որպեսզի հանգստանան առաջին ծառերի կախված ճյուղերի տակ։ Բները հաստ էին, կոշտուկավոր, ճյուղերը ծռմռված, տերևները երկար ու մուգ։ Բաղեղը փաթաթվել էր ծառերին ու տարածվել գետնին։
Թզուկներն անբավական քրթմնջացին, բայց Հենդալֆը խորհուրդ տվեց, որ ավելի շրջահայաց պահեն իրենց։
― Բեորնը այնքան էլ հեռու չէ, որքան դուք կարծում եք, և, առհասարակ, հարկավոր է խոստումը կատարել։ Բեորնը վտանգավոր թշնամի է։ Միստր Բեգինսի աչքերը ձերից լավն են․ նա վկա է, որ ամեն գիշեր մութն ընկնելուն պես մեր կողքին հայտնվում էր մեծ արջը կամ նստում էր քիչ հեռվում և լուսնի լույսով հետևում մեր ճամբարին։ Նա ոչ միայն պահպանում էր ձեզ և նայում՝ ճի՞շտ եք ենք գնում արդյոք, թե ոչ, այլև հետևում էր իր պոնիներին։ Բեորնը ձեր բարեկամն է, բայց իր կենդանիներին սիրում է հարազատ երեխաների պես։ Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե նա ինչպիսի շնորհ արեց ձեզ, որ թույլատրեց իր պոնիներիով գնալ այդքան հեռու և այդքան արագ։
― Իսկ ձին ի՞նչ եք անելու,― հարցրեց Տորինը։― Դուք, կարծեմ, չհիշատակեցիք, որ նրան ետ եք ուղարկում։
Վերջապես նրանք հրաժեշտ տվեցին իրենց պոնիներին և նրանց գլուխները ուղղեցին տան կողմը։ Սրանք ուրախ տրտիգ տվին դեպի ետ, բացահայտորեն ուրախանալով, որ ետևում են թողնում Սև Անտառի խավարը։ Բիլբոն կարող էր երդվել, որ այն պահին, երբ պոնիները շուռ եկան դեպի տուն, անտառից դուրս եկավ մի մութ կերպարանք, որ նման էր արջի, և գնաց նրանց ետևից։
― Ցտեսություն,― ասաց Հենդալֆը Տորինին։― Բոլորիդ, բոլորիդ ցտեսություն․․․ Անտառով ուղիղ գնացեք, արահետից դուրս չգաք, թե չէ հազիվ թե նորից գտնեք և հազիվ թե Սև Անտառից դուրս գաք։ Այդ դեպքում էչ ոչ ես, էչ ոչ էլ ուրիշ մեկը ձեզ այլևս չի տեսնի։
― Պարտադի՞ր է, որ անտառով գնանք,― տնքաց հոբիտը։
― Այո, պարտադիր է․․․― կտրեց կախարդը։― Կամ կգնաք անտառի միջով, կամ կհրաժարվեք գանձերից։ Ասենք հիմա չեմ էլ թույլ տա, որ դուք ետ դառնաք, միստր Բեգինս։ Ես ձեր փոխարենն ամաչում եմ։ Ինչպե՞ս կարող եք այդպիսի բան մտածել։ Այժմ դուք իմ առջև պատասխանատու եք բոլոր թզուկների համար։
― Ո՛չ, ո՛չ,― սկսեց արդարանալ Բիլբոն։― Դուք ինձ ճիշտ չհասկացաք։ Ես ուզում էի ասել՝ շրջանցող ճանապարհ չկա՞ արդյոք։
― Կա, եթե ցանկություն ունես ավելորդ երկու հարյուր մղոն դեպի Հյուսիս քայլել, իսկ հետո էլ երկու անգամ ավելի՝ դեպի Հարավ։ Ոչ, լավն այն է, որ բռնեք անտառիարահետն անտառի արահետն ու գնաք, տրամադրություններդ մի՛ գցեք, ապավինեք անտառին և, եթե ձեր բախտը բերի, գուցեև մի գեղեցիկ օր դուրս կգաք անտառից և առջևում կտեսնեք Երկար ճահիճը, իսկ նրանից այն կողմ՝ Արևելքում բարձրացող Մենավոր Լեռը, որտեղ ապրում է ծերուկ Սմոգը։ Հույս ունենանք, որ նա ձեզ չի սպասում։
― Մխիթարեցիք, խոսք չկա,― փնթփնթաց Տորինը։― Ցտեսությո՛ւն․․․ Եթե չեք ուզում մեզ հետ գալ, ուրեմն ավելի լավ է գնացեք։ Վերջ խոսակցություններին․․․
― Այդ դեպքում ցտեսություն և թող տեսակցությունը կայանա․․․― ասաց Հենդալֆը և, ձիու գլուխը շուռ տալով, գնաց դեպի Արևմուտք։ Բայց նա չէր կարող համբերել ու չասել ամենավերջին ողջերթի խոսքը։ Նա շրջվեց և ձեռքի ափերը դրեց բերանին․
―Ցը֊տեսությո՜ւն։ Խնդրում եմ զգույշ ե֊ղե՛ք։ Ա֊րա֊հե֊տից դուրս չգա՜ք,― հազիվ լսեցին նրանք։
Ապա Հենդալֆը ձիուն բաց թողեց վարգով և տեսողությունից անհետացավ։
― Ցտեսությո՛ւն, ցտեսությո՛ւն, գնաս բարո՜վ,― փնթփնթացին թզուկները էլ ավելի ջղայնանալով այն բանից, որ Հենդալֆի մեկնումն իրենց սարսափելի վշտացրեց։ Ճանապարհորդության ամենավտանգավոր մասը դեռ առջևում էր։ Յուրաքանչյուրը շալակել շալակեց իր ծանր հակն ու ջրի տիկը, հետո շրջվեցին մեջքով դեպի արևը և մտան Սև Անտառ։
==ՍԱՐԴԵՐ ԵՎ ՃԱՆՃԵՐ==