Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ,
Բայց մոտդ փող չկա:
- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք...
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....
- Թե վաճառեմ հին ջութակը`Ձեր խմիչքին ես գերի,Ումից Ու՞մից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:
Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը' ` դուռը բաց,Ուր անկյունում խելառ Վիլլին,
Ընկերների հետ էր նստած: