Changes

Սամվել

Ավելացվել է 11 874 բայտ, 13:16, 18 Փետրվարի 2018
</div>
==ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔ=====Ա. Երկու սուրհանդակներ===
Լուսնի եղջյուրը ծածկվեցավ Քարքե լեռան ետևում և Տարոնը ընկղմվեցավ գիշերային խավարի մեջ: Ոչ մի աստղ այդ գիշեր չէր երևում: Երկինքը պատած էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը և, այնտեղ կուտակվելով, թանձրանալով, միգային-սև կերպարանք էին ստանում: Այդ կողմից երբեմն փայլատակում էր, կայծակը, և լսելի էր լինում որոտման խուլ դղրդյուն, որ գուշակում էր հորդ անձրև:
Հեռանալով վանքից, ուղևորը բռնեց այն ճանապարհը, որ տանում էր դեպի Ողական ամրոցը:
===Բ. Տարոնի առավոտը== Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձյունի պես ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառվում էին միլիոնավոր ոսկյա հուլունքների նման: Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված անձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեին գույնզգույն գոհարներով: Այգ գեղեցիկ առավոտը հիշեցնում էր այն վաղեմի, հանդիսավոր առավոտներից մեկը, երբ Աստղիկը, Տարոնի դիցուհին, դուրս էր գալիս Աշտիշատի տաճարներից և, շրջապատված յուր անթառամ նաժիշտներով, իջնում էր Քարքե լեռան բարձրություններից Արածանիի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու: Այդ միջոցին հայոց երիտասարդ դյուցազունները թաքչում էին Աշտիշատի դիցանվեր անտառի մթին ծառաստանի մեջ, հեռվից դիտելու գեղեցիկ աստվածուհու լոգարանը: Բայց Աստղիկը Մուշի ամբողջ դաշտը վարագուրում էր մառախլապատ մշուշով և յուր լոգարանը անտեսանելի էր կացուցանում անհամեմատ հետաքրքրությունից: Վաղորդյան մառախուղը հետզհետե նոսրանում էր, նրբանում էր, որքան արեգակը բարձրանում էր հորիզոնի վրա: Այժմ մշուշի մրջից, որպես թափանցիկ շղարշի միջից, սկսվեցան նկարվիլ հեռավոր պատկերները: Երևում էր Սիմ լեռան կանաչազարդ շղթան, մեղմ ալիքներով և ձյունապատ գագաթներով, որոնք արևի ճառագայթների առջև փայլում էին վարդագույն ներկով: Իսկ ավելի հեռու, դեպի Կրկուռ և Նեմրութ լեռների կողմերը, մանիշակագույն ժապավենի նման, երևում էր Բզնունյաց ծովակի միայն նեղ շերտը: Երևում էին Քարքե լեռան բարձրությունները իրանց մթին ծմակներով և մռայլ անտառներով, որոնք իրանց անմատչելի թավուտների մեջ սնուցանում էին մի մռայլ ժողովուրդ: Հիշյալ լեռների հսկայական շրջանակի մեջ, որպես մի սքանչելի պատկեր, երևում էր Մուշի ընդարձակ դաշտավայրը, հարթ, հավասար, իբրև մի լայնածավալ, նախշուն գորգ: Այդ կանաչազարդ գորգի վրա սփռված էին Տարոնի բազմաթիվ գյուղերը, ավանները, հոյակապ քաղաքները: Ահա՜ Մուշը խորին պատկառանքով բազմած է Տավրոսի լանջաց վրա: Ահա՜ Մեղտի գետի օձապտույտ ափերի մոտ երևում են Օձ քաղաքի բարձր աշտարակները: Ահա՜ Վիշապ քաղաքը, վիշապի լայն բերանի պես բացված ահարկու դռներով: Ահա՜ Կավկավ քաղաքը... Ահա՜ սպիտակ Ձյունակերտը...  Արածանին կես է կիսում Մուշի լայնատարած դաշտավայրը: Նրա արգավանդ ափերի մոտ, բացի բնիկներից, ապրում էր մի ժողովուրդ, որ ասպնջականություն էր գտել այստեղ Գանգեսի ափերից, և հնդիկ ժողվրդի արորի խոփը փայլում էր հայոց արեգակից, և հնդիկ հերկավարի հայկական երգը հնչեցնում էր Տարոնի լուսապայծառ առավոտի լռությունը: Արածանիի ափերի մոտ ապրում էր և մի այլ ժողովուրդ, սր հյուրասիրվել էր այստեղ Հոանգոյի ափերից, և դեղնակաշի սինեացին, բոլորովին հայկական դեմք ստանալով, մշակում էր հայոց երկիրը: Նրանց բազմաթիվ անասունները արածում էին Արածանիի շամբուտ ափերի մոտ, նրանց գեղեցիկ կանայքը քորոցներով որդան կարմիր» էին հավաքում կանաչ, ցողազարդ մարգագետիններից, որ իրանց նուրբ ձեռագործներով զարդարեն հայոց իշխանազունների ապարանքները: Զայրացած է այս առավոտ Արածանին: Բայց նրա զայրույթը մայրական է, չէ վախեցնում հարազատ որդուն: Ահա նրա զորեղ կոհակները տանում են իրանց հետ մի ամբողջ նավատորմիղ -նախնական մարդու նավատորմիղը: Բարեկամները ափերի մոտ կանգնած հաջողություն» են բարեմաղթում: Նավորդները գետի միջից մնաք բարյավ» են ասում: Եվ թեթև մաշկապատ նավակների խումբը, բեռնավորված հայոց երկրի բարիքներով, լողում է դեպի հեռավոր աշխարհ, դեպի Բաբելոն: Նավորդների երգը, նրանց ուրախաձայն աղաղակները, միախառնվելով գետի խուլ որոտման հետ, թնդեցնում են շրջակայքի խորին անդորրությունը: Մուշի դաշտավայրը, չորեքկողմից շրջապատված լինելով բարձր լեռներով, այդ բնական ամրությունները, հսկայական շրջապարիսպի նման, պաշտպանում էին երկիրը թշնամու հարձակմունքներից: Բացի բնական ամրություններից, նույն լեռների բարձրավանդակների վրա դրած էին Տարոնի իշխանների անմատչելի բերդերը և նրանց ահռելի ամրոցները, որպիսիք էին` Եղնուտը, Մեծամոր ամրոցը, Աստղաբերդը, Այծից բերդը և Ողականը: Աշտիշատի վանքից շատ հեռու չէր Ողական ամրոցը, նա կանգնած էր Քարքե լեռան ապառաժների վրա և խրոխտ, վեհապանծ դեմքով նայում էր դեպի յուր ստորոտով հոսող Արածանին: Զանազան գաղտնի անցքեր, ստորերկրյա ճանապարհներով, իջնում էին ամրոցի բարձրությունից կամ դեպի գետը, պաշարման ժամանակ ջուր ստանալու համար, և կամ տանում էին դեպի անտառի խորքերը, դրսի հետ գաղտնի հաղորդակցություն ունենալու համար: Այդ անցքերի մուտքերը հայտնի էին միայն ամրոցի տերերին: Ամրոցի բարձր շրջապարիսպը, ահագին բուրգերը, բարձր աշտարակները դարերով մարտնչում էին բնության արհավիրքի և թշնամու հարձակման դեմ, և միշտ մնում էին անպարտելի: Նա հովանավորված էր հին, հսկա կաղնիներով, որոնց վերամբարձ կատարները մրցումէին ամպերի հետ: Այդ ամրոցը ամենահին ժամանակներում, Քրիստոսից շատ դարեր առաջ, պատկանում էր Սլկունյաց իշխաններին, որոնք Տարոնի նախկին տերերն էին: Իսկ Վաղարշակ Ա ի օրերում, Քրիստոսից 150 տարի առաջ, Սլկունիները ավելի նշանակություն ստացան, որովհետև Վաղարշակը, հայոց բոլոր նախարարությունները կարգի դնելով, Սլկոլնիների քաջ և որսորդության մեջ հաջողակ իշխաններին ևս նախարարությանց կարգն անցուց և նրանց հանձնեց արքունի որսորդության գլխավորությունը: Բայց Տրդատի օրերում, 320 թվին Քրիստոսից հետո, Սլկունիները ապստամբվեցան թագավորի դեմ: Տրդատը խոստացավ, թե Սլկունիների ամբողջ ժառանգությունը, Տարոնը, նրան կնվիրե, եթե մեկը կձերբակալե ապստամբ Սլուկին: Ճենացի Մամգուն իշխանր հանձն առեց կատարել թագավորի ցանկությունը և դավաճանությամբ սպանեց Սլուկին: Նրա բոլոր տոհմը սրի ճարակ եղավ Ողական ամրոցի մեջ: Իսկ Մամգունը այդ ծառայության համար ստացավ, որպես ժառանգություն, թե՜ Ողական ամրոցը և թե՜ Տարոնը: Մամդունից առաջ եկավ Մամիկոնյան մեծ նախարարությունը, որոնք որդոց որդի ժառանգեցին Տարոնը: Այս առավոտ, դեռ լույսը չծագած, երկու անձինք մուտք գործեցին Ողական ամրոցում: Մեկը առջևի մեծ դռնից, մյուսը անտառի մեջ թաքնված գաղտնի անցքից: Առաջինը սև ձիավորն էր, իսկ երկրորդը կապուտակ ձիավորը: ==Գ. Գուժկան== Ողական ամրոցի սենյակներից մեկի մեջ, թանկագին գորգով պատած գահավորակի վրա, որի երեք կողմը դրած էին շքեղ կերպասներով պատած բարձեր, նստած էր մի երիտասարդ: Նա, ինչպես երևում էր նրա քնեած դեմքից, դեռ նոր էր դուրս եկել յուր քնարանից և դուրս էր եկել յուր զարթնելու ժամից շատ վաղ: Ոչ հագնվել էր, ոչ լվացվել էր և ոչ սանդրվել էր: Մի լայն, ասրյա նուրբ վերարկուի մեջ սփածված էր նա, և բաց գլխի երկար գիսակները, գագաթից իջնելով, մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա, և երբեմն սքողում էին նրա գեղեցիկ, գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին` փոքր-ինչ ուռած, կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը, թեև ոլորելու շատ պաշար չէին գտնում: Այդ ցույց էր տալիս սրտի խորին խռովությունը: Իսկ սևորակ, նշաձև աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան հազիվ կլիներ նա, նուրբ կազմվածքով և փոքր-ինչ մույգ-դեղնագույնդեմքով, որ պահպանվել էր նրա մեջ ժառանգական արյունից: Երիտասարդը Վահան Մամիկոնյանի որդի Սամվելն էր:
Վստահելի
1342
edits