Changes

Միեկոն եւ Հինգերորդ Գանձը

Ավելացվել է 2693 բայտ, 13:23, 1 Սեպտեմբերի 2018
նուիրուում է Նագասակիի երեխաներին
 
 
==Առաջին մաս==
 
 
֊Միեկո՜, արի նախաճաշելու,֊տատի ուրախ ձայնը լողաց խոհանոցից,֊ժամանակն է, որ դու զարթնես։
Բայց Միեկոն անկողնում չէր։ Նա շատ հանգիստ նստած էր եւ ցաւում էր ինքն իր համար։
֊Մեկ րոպէից,֊պատասխանեց նա։
 
Միեկոն նայում էր նկարչութեան պարագաներին՝ կարմիր լաքէ արկղի մէջ։ Նրա նկարչութեան ուսուցիչը՝ պարոն Արաքին, նրանց կոչում էր «չորս գանձեր»։ Այնտեղ կար հիանալի մուգ խոզանակ, թանաքէ փայտիկ, վարդագոյն լճակի պէս թանաք, եւ մի գլան բրնձէ թուղթ. Միեկոն օգտագործում էր դրանք ճապոնական բառապատկերները նկարելու համար։ Աշխարհում ամենից շատ նա սիրում էր կալիգրաֆիայով զբաղուել։
 
Պարոն Արաքին նաեւ ասում էր «Միեկո, դու մեկն ես այն բախտաւորներից, ովքեր ծնուել են հինգերորդ գանձով՝ սրտի գեղեցկութեամբ։ Երբ դու նկարում ես, գեղեցկութիւնը հոսում է քո սրտից դէպի ձեռքդ, դէպի վրձինդ եւ այն արտացոլուում է թղթին։ Մի քիչ էլ հմտութիւն եւ դու վստահօրէն կը դառնաս մեծ նկարիչ»։
 
Միեկոն ամբողջապէս չէր հասկանում, թէ ինչ է նշանակում սրտի գեղեցկութիւն, բայց նա գիտէր, որ երբեք չի լինում աւելի երջանիկ, քան այն ժամանակ, երբ վրձինն իր ձեռքին է եւ իւրաքանչիւր գիծ աւելի լաւն է լինում, քան նախորդն էր։
 
Միեկոն հառաչեց։ Մտածեց, թէ ինչ հիանալի կը լինէր միայնակ նստել սենեակում եւ նկարել։ Նա օգտագործել էր վրձիններ, ուրուագծեր եւ կէտեր իր հիերոգլիֆի ներսում, որը կարծես իր սեփական կեանքն ունէր։ Նրա երկու սեւ գծերը նման էին դաշտի միջով երկար քայլեր անող ոտքերի։ Նա կարող էր անվերջ լսել անձրեւի կաթիլների ձայնը, իր «անձրեւ» բառապատկերի մէջ։ Նկարելիս նա կախարդական աշխարհում էր։
 
Բայց այժմ ամէնն այլ էր։
Վստահելի
49
edits